Գլխավոր տեղեկություն
Номер
N 03-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (05.02.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 26.01.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
11.01.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
11.01.2024
Дата вступления в силу
05.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 հունվար 2024 թ.

N 03-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԵՄՈԼԻՏԻԿ ՍԱԿԱՎԱՐՅՈՒՆՈՒԹՅԱՄԲ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀրԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել հեմոլիտիկ սակավարյունությամբ մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2024 թվականի հունվար «11»-ի

N 03-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՀԵՄՈԼԻՏԻԿ ՍԱԿԱՎԱՐՅՈՒՆՈՒԹՅԱՄԲ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

D59. 1

Այլ աուտոիմուն հեմոլիտիկ սակավարյունությունն (սառցային տեսակ, ջերմային տեսակ)

2)

D59.4

Այլ ոչ աուտոիմուն հեմոլիտիկ սակավարյունություն (Միկրոանգիոպաթիկ հեմոլիտիկ անեմիա)

3)

D59.5

Պարօքսիզմալ գիշերային հեմոգլոբինամիզություն (հեմոգլոբինուրիա) (Մարկիաֆավի-Միկելի)

4)

D59.9

Ձեռքբերովի հեմոլիտիկ սակավարյունություն, չճշտված

 

2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Պացիենտի տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Պացիենտի սեռ (արական, իգական)

Արական և իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

(ԱԲ), (Բ)

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային, անհետաձգելի

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Արյունաբան, թերապևտ, ռևմատոլոգ, անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի մասնագետ

8)

Գանգատներ

ա․ անեմիկ բնույթի գանգատներ՝

ընդհանուր թուլություն,

հևոց,

սրտխփոց,

գլխապտույտ

մաշկի և տեսանելի լորձաթաղանթների գունատություն:

բ․ մաշկի դեղնություն,

գ. մեզի գույնի մգացում,

դ. սպլենոմեգալիա

9)

Անամնեզ

Անամնեզում

ա. արյան փոխներարկում,

բ․ նոր դեղերի կիրառում,

գ․ լեղաքարային հիվանդություն,

դ․ վիրուսային վարակ,

 մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ),

 Էպշտեյն-Բար վիրուս,

 հեպատիտ Ց։

ե․ աուտոիմուն հիվանդություններ՝

 գայլախտ,

 ռևմատոիդ արթրիտ,

 սկլերոդերմիա,

 ուլցերատիվ կոլիտ:

զ․ լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդություն,

ե. իմուն դեֆիցիտային վիճակներ՝

 ժառանգական իմուն դեֆիցիտ,

 արյունաստեղծ ցողունային բջիջների փոխպատվաստում,

 սոլիդ օրգանի փոխպատվաստում,

ը. հղիություն

թ. սրտի արհեստական փական, աորտալ ստենոզ։

10)

Զննման արդյունք/Ցուցում

Մաշկի և տեսանելի լորձաթաղանթների գունատություն, մաշկի դեղնություն, կարծրաթաղանթի (սկլերաների) դեղնություն:

Արյան ընդհանուր հետազոտություն ապարատային և միկրոսկոպիկ ռետիկուլոցիտների քանակի որոշումով: Արյան շիճուկում բիլիռուբինի, լակտատդեհիդրոգենազայի մակարդակի, Կումբսի ուղղակի ռեակցիայի որոշում:

11)

Հոսպիտալացման ցուցում

Հեմոգլոբինի ցուցանիշը 60գ/լ և <60գ/լ), զուգակցված սակավարյունության կլինիկական արտահայտված դրսևորումների հետ: Կոմայի զարգացման վտանգ:

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը՝ ըստ բուժման փուլերի, իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/Հ

Պացիենտին տրամադրվող խորհրդատվության տեսակը՝

ըստ բուժման փուլերի

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Արյունաբան

1

 1

2)

Թերապևտ

1

1

3)

Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի մասնագետ

0,2

1

4)

Ռևմատոլոգ

0,5

1

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

1)

 

ԱԲ

Բ

 

Արյան ընդհանուր հետազոտություն (ապարատային և միկրոսկոպիկ) ռետիկուլոցիտների քանակի որոշումով

1

 1

Սակավարյունություն (հեմոգլոբինի և էրիթրոցիտների ցածր քանակ, հաճախ հիպերքրոմ, մակրոցիտար՝ էրիթրոցիտների միջին ծավալի (MCV), էրիթրոցիտներում հեմոգլոբինի միջին քանակի (MCH), էրիթրոցիտներում հեմոգլոբինի միջին կոնցենտրացիայի (MCHC) նորմայից բարձր ցուցանիշ), ռետիկուլոցիտների քանակի նորմայից բարձր ցուցանիշ

2)

Կումբսի ուղղակի ռեակցիա

1

1

Դրական՝ իմուն հեմոլիզի պայմաններում։

3)

Արյան բիոքիմական հետազոտություն

1

1

Բիլիռուբինի բարձր մակարդակ՝ անուղղակիի հաշվին, լակտատդեհիդրոգենազայի բարձր մակարդակ։

4)

Հապտոգլոբինի որոշում արյան շիճուկում

1

1

Հապտագլոբինի մակարդակի նորմայից իջեցում

5)

Ոսկրածուծի պունկցիա

0.5

0.5

Կարմիր բողբոջի դրդում

6)

Տրեպանբիոպսիա (սպլենոմեգալիայի, լիմֆադենոպաթիայի առկայության պայմաններում)

0.5

0.5

Լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդության ժխտման/հաստատման նպատակով

7)

Սառը և տաք հակամարմինների որոշում

0.5

0.5

Սառը ագգլյուտինինների տիտրը գերազանցում է 64-ը, սառը ագգլյուտինինային հիվանդության դեպքում

8)

CD59, CD55-ի որոշում հոսքային ցիտոմետրիայի մեթոդով

0.5

0.5

CD59, CD55-ի դեֆիցիտ կամ կորուստ, պարօքսիզմալ գիշերային հեմոգլոբինուրիայի ժամանակ

Գործիքային-ախտորոշիչ հետազոտություններ

9)

Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ)

1

1

Որովայնի խոռոչի օրգանների (մասնավորապես լյարդի և փայծաղի չափսերի) և ծայրամասային ավշային հանգույցների վիճակի գնահատում

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/Հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթա-վորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինաց-ված ցուցանիշ՝ տրամա-դրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Պրեդնիզոլոն դեղահատեր 5մգ

Պրեդնիզոլոն դեղահատեր 5մգ

մգ

ամեն օր

1մգ/կգ դեղաչափով

մինչև 3 ամիս

2-3 շաբաթ մինչև հեմոգլոբինի >100գ/լ ցուցանիշ, այնուհետև դեղաչափի աստիճանական իջեցում՝ 5-10մգ շաբաթական

2)

Ռիտուքսիմաբ խտանյութ կաթիլանե-րարկման լուծույթի 10մգ/մլ

Ռիտուքսիմաբ խտանյութ կաթիլանե-րարկման լուծույթի 10մգ/մլ

մգ

շաբաթը 1 անգամ

375մգ/մ2

4 շաբաթ

Շաբաթը

1 անգամ

3)

Ֆոլաթթու դեղահատեր 1մգ5մգ

Ֆոլաթթու դեղահատեր 1մգ5մգ

մգ

 

1-5 մգ օրեկան

   

4)

Էկուլիզումաբ խտանյութ կաթիլանե-րարկման լուծույթի 10մգ/մլ

Էկուլիզումաբ խտանյութ կաթիլանե-րարկման լուծույթի10մգ/մլ

մգ

 

600մգ ն/ե 4 շաբաթը մեկ, այնուհետև 900մգ մեկ շաբաթ անց, այնուհետև 900մգ երկու շաբաթը մեկ

 

բուժումը շարունակվում է անորոշ ժամկետով, այն պացիենտների շրջանում, ում մոտ դիտվել է դրական պատասխան

5)

Ռավուլիզումաբ խտանյութ կաթիլանե-րարկման լուծույթի 100մգ/մլ

Ռավուլիզումաբ խտանյութ կաթիլանե-րարկման լուծույթի 100մգ/մլ

մգ

 

ինդուկցիա՝

≥40-ից <60 կգ- 2400 մգ ն/ե,

≥60-ից <100 կգ- 2700 մգ,

≥100 կգ-3000 մգ

Պահպանո-ղական՝

≥40-ից <60 կգ- 3000մգ,

≥60-ից<100 կգ- 3300 մգ,

≥100կգ-3600մգ

 

Ինդուկցիան՝ 1 և 15 օրերին, պահպանողական դեղաչափը՝ 8 շաբաթը 1 անգամ

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝

1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ․

2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/Հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Էրիթրոցիտար զանգվածի փոխներարկում

1

 1

 

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Barcellini W., Jul 08, 2022, Diagnosis of hemolytic anemia in adults, UpToDate, https://www.uptodate.com/contents/diagnosis-of-hemolytic-anemia-in-adults

2. Brugnara C., Brodsky R. A., Jun 06, 2023, Warm autoimmune hemolytic anemia (AIHA) in adults, https://www.uptodate.com/contents/warm-autoimmune-hemolytic-anemia-aiha-in-adults

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2024 թվական: