Գլխավոր տեղեկություն
Номер
N 14-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (06.01.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 27.12.2023
Принят
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Дата принятия
25.12.2023
Подписан
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Дата подписания
25.12.2023
Дата вступления в силу
06.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

25 դեկտեմբերի 2023 թ.
ք. Երևան

N 14-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 659-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետը.

 

Հրամայում եմ

 

1․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․

1) Հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3․ Մրցույթին մասնակցելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի՝

1) բարձրագույն կրթություն.

2) հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

3) նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի դեպքում՝ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 19-րդ հոդվածով սահմանված պահանջները բավարարող անձը.

4) արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատության տնօրենի դեպքում՝ ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի թիվ 539-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետով սահմանված պահանջները բավարարող անձը:»։

2) Հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«5․ Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը`

1) ով դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը մարված կամ վերացված չէ.

2) ում օրենքով արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել կամ ով զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

3) ով նախընթաց երեք տարիների ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար․

4) 65 տարին լրացած քաղաքացիները.

5) ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում սույն կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են:»։

3) Հավելվածի 7-րդ կետի 6-րդ ենթակետում «երեք» բառը փոխարինել «մեկ» բառով։

4) Հավելվածի 8-րդ կետում՝

ա․ 1-ին ենթակետում «թեստավորում» բառից հետո լրացնել «(բացառությամբ՝ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի մրցույթի)» բառերը։

բ․ Լրացնել նոր 8․1-ին կետով հետևյալ բովանդակությամբ․

«8․1 Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի մրցույթը անցկացվում է մեկ փուլով՝ հարցազրույցի միջոցով։»։

5) Ուժը կորցրած ճանաչել Հավելվածի 9-րդ կետը։

6) Հավելվածի 10-րդ կետում՝

ա) Առաջին պարբերության մեջ «մեկ ամիս» բառերից հետո լրացնել «առաջ» բառը, հանել «(բացառությամբ՝ հրատապ Մրցույթի)» բառերը, «մարզպետարանի» բառը փոխարինել «մարզպետի աշխատակազմի» բառերով։

բ) Ուժը կորցրած ճանաչել 2-ից 5-րդ պարբերությունները։

7) Հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«11․ Տնօրենի թափուր պաշտոնի համար Մրցույթ անցկացնելու մասին Աշխատակազմի կողմից հրապարակվող հայտարարությունը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկատվությունը՝

1) կազմակերպության անվանումը.

2) թափուր պաշտոնի անվանումը.

3) 3-րդ կետով ներկայացվող պահանջները.

4) հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

5) համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հավակնորդի կրթությանը և ստաժին ներկայացվող պահանջները.

6) փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը, որը պետք է լինի տվյալ մրցույթի անցկացման օրվան նախորդող 15-րդ օրը։ Եթե փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետի օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա վերջնաժամկետի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը.

7) մրցույթն սկսելու օրը, ժամը և վայրը.

8) թափուր պաշտոնի հիմնական աշխատավարձի չափը.

9) Կազմակերպության գտնվելու վայրը և հեռախոսահամարը։»։

8) Հավելվածի 12-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«5) անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի, նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի դեպքում հավաստագրի՝ բնօրինակները և պատճենները.»։

9) Հավելվածի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«16. Աշխատակազմը 12-րդ կետում նշված քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները համեմատում է բնօրինակների հետ և ընդունում պատճենները՝ վերադարձնելով բնօրինակները: Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացուն տրամադրում են ներկայացրած փաստաթղթերի մասին համապատասխան նշումներով ստացական։»։

10) Հավելվածի 21-րդ կետում «2-րդ» թիվը փոխարինել «6-րդ» թվով։

11) Հավելվածի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«23․ Հանձնաժողովի նախագահը՝

1) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները, հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը.

2) իրականացնում է հսկողություն մրցույթի ընթացքի նկատմամբ.

3) Աշխատակազմից ստանում է դիմորդների քանակին համապատասխան թվով (կնքված) ամփոփաթերթեր և աշխատակազմի կնիքը:

4) իրականացնում է սույն կարգով նախատեսված այլ լիազորություններ:»։

12) Հավելվածի 29-րդ կետում «տեխնիկական սարքեր» բառերից հետո լրացնել «,թեստավորման հարցերին պատասխանելու համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ (բացառությամբ՝ հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցների, որոնք անհրաժեշտ են հաշմանդամություն ունեցող անձի՝ մյուսների հետ հավասար հիմունքներով թեստավորմանը մասնակցությունն ապահովելու համար): Նշված միջոցներից որևիցե մեկի հայտնաբերման դեպքում մասնակցի աշխատանքը դադարեցվում է, և այդ մասին կազմվում է արձանագրություն» նախադասություններով։

13) Հավելվածի 30-րդ կետը «տեխնիկական հարցերը:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ․

«Նա պատասխանում է մասնակիցների կողմից հնչեցված տեխնիկական հարցերին, որպեսզի հավաստիանա, որ բոլոր մասնակիցները հասկացել են հարցերի էությունը:»։

14) Հավելվածի 31-րդ կետը «արկղի մեջ։» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ․

«Թեստավորումն անցկացվում է մասնակիցների համար ծածկագրի կիրառմամբ՝ գաղտնիությունն ապահովելու նպատակով:»։

15) Հավելվածի 35-րդ կետը «սխալ պատասխան:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ․

«Սխալ պատասխաններ են համարվում նաև մեկից ավելի պատասխաններ նշելը և (կամ) որևէ պատասխան չնշելը:»

16) Հավելվածի 39-րդ կետը «ամփոփաթերթի վրա:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ․

«Թեստերի ճիշտ պատասխանները թեստավորման փուլի ավարտից անմիջապես հետո փակցվում են մասնակիցներին հասանելի և տեսանելի վայրում»։ նախադասությամբ։

17) Հավելվածի 47-րդ կետում «բողոքարկվել» բառից առաջ լրացնել «գրավոր» բառը։

18) Հավելվածի 48-րդ կետը «սխալի վիճարկումն է:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ․

«Մրցույթի մասնակիցը ներկայացվող բողոքում հստակ նշում է թեստավորման վիճարկվող հարցը (հարցերը) և իր կողմից տրված պատասխանները:»։

19) Հավելվածի 49-րդ կետում «բողոքը» բառից հետո լրացնել «՝հարցի (հարցերի) մասով» բառերով, «սխալ» բառից հետո լրացնել «կազմված» բառը։

20) Հավելվածի 52-րդ և 53-րդ կետերում «80» թիվը փոխարինել «90» թվով։

21) Հավելվածի 57-րդ և 61-րդ կետերում «ճիշտ կամ սխալ» բառերը փոխարինել «ճիշտ, սխալ կամ թերի» բառերով։

22) Հավելվածի 72-րդ կետում «ժամկետը լրանալուց հետո» բառերից հետո լրացնել «, գործող ժամկետով հավաստագրի առկայության դեպքում,» բառերով։

23) Հավելվածի 72-րդ կետից հետո լրացնել նոր 72․1 կետով․

«72․1 Համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնում ժամանակավոր կամ մրցույթի արդյունքում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:»։

24) Հավելվածի 85-րդ կետում «3» թվից առաջ լրացնել «մինչև» բառը։

25) Հավելվածը լրացնել նոր 86-րդ կետով հետևյալ բովանդակությամբ․

«86․ Անորոշ ժամկետով կնքված պայմանագրերով աշխատող նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները հետագա պաշտոնավարման համար մինչև 2024 թվականի հունիսի 1-ը պետք է ապահովեն «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ունենալու պահանջը, որից հետո վերջիններս շարունակում են պաշտոնավարել 5 տարի ժամկետով։ Սույն դրույթի պահանջը չկատարած՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերը լուծվում են:»։

2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

 

Նախարար`

Գ. Սանոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2023 թվական: