Գլխավոր տեղեկություն
Номер
N 38-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (09.09.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.01.11-2021.01.24 Պաշտոնական հրապարակման օրը 14.01.2021
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
13.10.2020
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
13.10.2020
Дата вступления в силу
24.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

13 հոկտեմբերի 2020 թ.

N 38-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՆՈՂԻ ՄԻՋԵՎ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ hոդվածի 1-ին մասի 12-րդ և 26.14-րդ կետերի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը»՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատության և ծնողի միջև երկարօրյա ուսուցման կազմակերպման նպատակով կնքվող պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն հավելված 2-ի:

 

Նախարար

Ա. Հարությունյան

 

Հավելված 1

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

 2020 թվականի հոկտեմբերի 13-ի

 N 38-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ Հաստատություն) երկարօրյա ուսուցման կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Երկարօրյա ուսուցումը կազմակերպվում է երկարօրյա խմբերում, որոնք ստեղծվում են՝

1) սովորողի ծնողի դիմումի հիման վրա՝

ա. ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի օգնություն ցուցաբերելու.

բ. դասապատրաստումներին աջակցելու.

գ. ինքնուրույն սովորելու կարողությունները զարգացնելու նպատակներով:

2) Երկարօրյա ուսուցումը կազմակերպվում է նաև հանրակրթության պետական չափորոշչի (այսուհետ՝ ՀՊՉ) ներդրման շրջանակներում ուսումնառության ցածր արդյունք արձանագրած սովորողների առաջադիմության բարելավման նպատակով:

3. Երկարօրյա խմբերում ընդգրկված սովորողների առավելագույն թիվը 25 է:

4. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված նպատակներով ձևավորված խմբերում Հաստատության տնօրենը և տնօրենի տեղակալը մանկավարժական գործունեություն ծավալել չեն կարող, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք դպրոցում առարկան դասավանդող միակ մասնագետն են:

5. Երկարօրյա խմբերում իրականացված պարապմունքները, ինչպես նաև խմբերում ընդգրկված սովորողների գրանցումը, հաճախումները, ուսումնառության ցածր արդյունքներ արձանագրած սովորողների գնահատումն իրականացվում են էլեկտրոնային մատյանի «Երկարօրյա խմբեր» բաժնում:

6. Երկարօրյա խմբերի սովորողները կարող են օգտվել Հաստատության գրադարանից, ընթերցասրահից, լաբորատորիաներից և ուսումնական այլ ռեսուրսներից:

7. Երկարօրյա խմբերի ուսումնադաստիարակչական աշխատանքների իրականացման, սովորողների հաճախումների ապահովման համար պատասխանատու են համապատասխան մանկավարժական աշխատողները և սովորողի ծնողը:

8. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված նպատակներով ձևավորված խմբերը համարվում են երկարօրյա ուսուցման տարբեր խմբեր:

 

2. ԾՆՈՂԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԵՐԿԱՐՕՐՅԱ ԽՄԲԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

9. Ծնողի դիմումի հիման վրա իրականացվող երկարօրյա խմբերը ձևավորվում են ըստ կրթական աստիճանի (տարրական և միջին դպրոց) կամ նույն տարիքային խմբի տարբեր դասարանների սովորողներից:

10. Երկարօրյա խմբում ընդգրկվելու համար սովորողի ծնողի (օրինական ներկայացուցչի) և Հաստատության տնօրենի միջև ընթացիկ ուսումնական տարվա համար կնքվում է երկարօրյա ուսուցման կազմակերպման պայմանագիր` սույն կարգով նախատեսված օրինակելի ձևին համապատասխան՝ համաձայն Հավելված 2-ի:

11. Հաստատության երկարօրյա խմբի կրթական ծրագրերը (որոնք քննարկվում են մանկավարժական խորհրդի նիստում), երկարօրյա խմբի կազմը, դրա հետ աշխատող մանկավարժական աշխատողների անվանական կազմը, իրականացվող աշխատանքների կարգացուցակը հաստատվում են Հաստատության տնօրենի հրամանով:

12. Կարգացուցակը ներառում է սովորողների դասապատրաստման, հանգստի, ըստ անհրաժեշտության՝ անհատական աշխատանքների, զբոսանքի, էքսկուրսիաների և խմբակի աշխատանքի ժամերը, խմբերում ընդգրկված սովորողների անվանական կազմը, աշխատանքների իրականացման համար պատասխանատու մանկավարժական աշխատողների ազգանունը, անունը, հայրանունը: Կարգացուցակում փոփոխություններ կարող են կատարվել Հաստատության տնօրենի հրամանով:

 13. Երկարօրյա պարապմունքներն իրականացվում են վճարովի հիմունքներով՝ ծնողի վճարումների հաշվին: Վճարի չափը հաստատվում է Հաստատության կողմից՝ կառավարման խորհրդի որոշման հիման վրա: Սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների համար երկարօրյա խմբում ծառայությունների մատուցումը կարող է կազմակերպվել անվճար:

14. Երկարօրյա խմբերը ձևավորվում են ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակում՝ մինչև սեպտեմբերի 10-ը, երկրորդ կիսամյակում՝ մինչև հունվարի 15-ը, և համալրվում են ուսումնական տարվա ընթացքում՝ ըստ անհրաժեշտության:

15. Աշխատանքի կարգացուցակի և կրթական ծրագրերի կազմման վերահսկողությունն իրականացնում է տնօրենը:

 

3. ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՑԱԾՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԱՐՁԱՆԱԳՐԱԾ ՍՈՎՈՐՈՂԻՆ ԿՐԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ

 

16. ՀՊՉ-ի ներդրման ժամանակացույցով սահմանված դասարաններում (բացառությամբ միջնակարգ կրթության 3-րդ աստիճանի) ՀՊՉ-ի պահանջներին համապատասխան սովորողի ուսումնառության ցածր արդյունքների դեպքում առարկայական ծրագրի յուրացումը ապահովելու նպատակով կրթության կառավարման տեղեկատվական համակարգի տվյալների հիման վրա տվյալ առարկան դասավանդող ուսուցիչը կամ սովորողի դասղեկը երկարօրյա ուսուցում կազմակերպելու համար դիմում է տնօրենին՝

1) այն դասարաններում, որտեղ չի իրականացվում միավորային գնահատում, սովորողների կողմից որևէ առարկայից առաջադիմության բնութագրող գնահատման միջոցով արձանագրված ցածր արդյունքներ ունենալու.

2) այն դասարաններում, որտեղ իրականացվում է միավորային գնահատում, սովորողների կողմից որևէ առարկայից 2 անգամ անընդմեջ 1-3 գնահատական ստանալու դեպքերում:

17. Ուսումնառության ցածր արդյունքներ արձանագրած սովորողներին կրթական աջակցություն տրամադրելու նպատակով երկարօրյա խումբը կարող է ձևավորվել նույն առարկայական ծրագիրն ուսումնասիրող դասարանների սովորողներից (մեկից ավելի դասարանների առկայության դեպքում):

18. Երկարօրյա խմբերում սովորողների՝ սույն կարգով սահմանված ծառայությունների մատուցումը կազմակերպվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

19. Ուսումնառության ցածր արդյունքներ արձանագրած սովորողներին ուսումնառության արդյունքները բարելավելու համար երկարօրյա խմբերը ձևավորվում են ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակում՝ սկսած հոկտեմբերի 1-ից, երկրորդ կիսամյակում՝ սկսած փետրվարի 1-ից, համալրվում են ուսումնական տարվա ընթացքում՝ ըստ անհրաժեշտության: Սովորողի երկարօրյա պարապմունքները դադարեցվում են ուսումնական պլանով սահմանված առարկայի դասավանդման ժամանակ առաջադիմության դրական արդյունք արձանագրելու դեպքում:

20. Երկարօրյա պարապմունքները կարող են իրականացվել կրթական 1-ին աստիճանում (տարրական)՝ շաբաթական առավելագույնը 2 ժամ, կրթության 2-րդ աստիճանում (հիմնական)՝ շաբաթական առավելագույնը 3 ժամ:

21. Երկարօրյա խմբի պարապմունքներն անցկացվում են համապատասխան ուսումնական առարկան դասավանդող՝ տվյալ Հաստատության որևէ ուսուցչի կողմից:

22. Երկարօրյա պարապմունքները վարող ուսուցիչը վարձատրվում է՝ հիմք ընդունելով մանկավարժական դրույքի չափը՝ հաշվի առնելով պարապած դասաժամերի քանակը:

23. Հաստատության երկարօրյա խմբերում աշխատողների և սովորողների իրավունքները և պարտականությունները սահմանվում են Հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով, իսկ սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված սովորողներին երկարօրյա խմբերում ընդգրկելու պատասխանատվությունը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի N 216-Ն որոշմամբ:

(հավելվածը խմբ. 04.09.23 N 113-Ն)

 

Հավելված 2

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի

նախարարի 13 հոկտեմբերի 2020 թ.

N 38-Ն հրամանի

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՆՈՂԻ ՄԻՋԵՎ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունը՝ (այսուհետ` Հաստատություն)

_________________________________________________________________________________________

Հաստատության լրիվ անվանումը, ըստ կրթական ծրագրերի աստիճանի

ի դեմս տնօրեն (այսուհետ` Տնօրեն) _________________________________________________________ - ի

անունը, հայրանունը, ազգանունը

Հաստատության կանոնադրության (այսուհետ` Կանոնադրություն) համաձայն, որպես կատարող և ծնողի (օրինական ներկայացուցչի)

____________________________________________________________________________

անունը, հայրանունը, ազգանունը

անձնագիր`________________ , __________, ______________ ,

 համարը, տրման ամսաթիվը

________________________________________

 հասցեն

կնքեցին սույն Պայմանագիրը Սովորող _____________________________________-ին

անունը, հայրանունը, ազգանունը

երկարօրյա ուսուցման ծառայությունների մատուցման մասին:

 

Պայմանագրի առարկան և նպատակը

 

1.1 Պայմանագրի առարկան սովորողների երկարօրյա ուսուցման կազմակերպումն է, նպատակը՝ Հաստատության և ծնողի իրավունքների և պարտականությունների սահմանումը:

 

Կողմերի իրավունքները և պարտականությունները

 

2.1 Հաստատությունը պարտավոր է.

 

2.1.1. Ստեղծել նպաստավոր պայմաններ սովորողների մտավոր, բարոյական, ֆիզիկական զարգացման համար:

2.1.2. Երաշխավորել սովորողի իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:

2.1.3. Պատասխանատվություն կրել օրենսդրությամբ և «Հանրակրթական ուսումնական հաստատության երկարօրյա ուսուցման ծառայությունների մատուցման կարգով», երկարօրյա ուսուցման գործընթացի շրջանակներում, սովորողների կյանքի անվտանգության և առողջության պահպանման համար և պահպանել սանիտարահիգիենիկ նորմերը, կանոնները ու պահանջները:

2.1.4. Ապահովել երկարօրյա խմբերում սովորողի դասապատրաստումը, սովորողի հանգստի, զբոսանքի կազմակերպումը, խմբակներում նրա ընդգրկվածությունը և երկարօրյա ուսումնադաստիարակչական միջոցառումներին (մրցույթներ, օլիմպիադաներ և այլն) սովորողի մասնակցությունը:

2.1.5. Ապահովել երկարօրյա խմբերի սովորողի համար Հաստատության գրադարանից, ընթերցասրահից, լաբորատորիաներից և ուսումնական այլ ռեսուրսներից օգտվելու հնարավորություններ:

2.1.6. Ապահովել պայմաններ ծնողներին (օրինական ներկայացուցիչներին) ծանոթանալու կրթական գործընթացի ընթացքի ու բովանդակության, սովորողի առաջադիմության վերաբերյալ:

2.1.7. Կազմակերպել սովորողների սնունդը ծնողների (նրանց օրինական ներկայացուցիչների) համաձայնությամբ:

2.1.8.Աշխատանքներ տանել կոնֆլիկտային իրավիճակների կանխարգելման, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ապահովման ուղղությամբ:

2.1.9. Կազմել երկարօրյա խմբերի ուսումնադաստիարակչական գործունեության կարգացուցակը:

 

2.2. Հաստատությունը իրավունք ունի.

 

2.2.2. Որոշել աշխատանքների բովանդակությունը, ձևերը և մեթոդները, ընտրել խմբակների գործունեության ուսումնական ծրագրերը և Հաստատության կանոնադրությամբ ու «Հանրակրթական ուսումնական հաստատության երկարօրյա ուսուցման ծառայությունների մատուցման կարգով» նախատեսված ուսումնադաստիրակչական գործունեության այլ միջոցներ:

2.2.3. Սահմանել երկարօրյա խմբերի աշխատանքի ռեժիմը:

2.2.4. Հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով երկարօրյա խմբերում ընդգրկված սովորողի նկատմամբ կիրառել խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ:

 

2.3. Ծնողը (սովորողի օրինական ներկայացուցիչը) պարտավոր է.

 

2.3.1. Համագործակցել մանկավարժական աշխատողների հետ երկարօրյա խմբում իր երեխայի կրթության, հանգստի, սննդի կազմակերպման հարցերում:

2.3.2. Հաստատության հետ համատեղ վերահսկել երկարօրյա խմբում իր երեխային մատուցված ծառայությունների որակը:

2.3.3.1 Վճարել երկարօրյա խմբերի ծառայությունների մատուցման համար (վճարովի հիմունքներով երկարօրյա ուսուցման ծառայության դեպքում) Հաստատության կառավարման խորհրդի, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում՝ հիմնադրի կողմից սահմանված …………………………….. դրամ

վճարը:

2.3.4. Տեղեկացնել Հաստատության տնօրենին սովորողի հիվանդության կամ բացակայության մասին (դիմում տնօրենի անունով):

2.3.5. Տեղեկացնել երկարօրյա խմբի մանկավարժական աշխատողին սովորողին տուն ուղեկցող անձի և ժամի մասին:

 

2.4. Ծնողը (սովորողի օրինական ներկայացուցիչը) իրավունք ունի.

 

2.4.1. Մասնակցել երկարօրյա խմբում ընդգրկված սովորողի սննդի համար Հաստատության կողմից սահմանվող վճարի գումարի չափի որոշման քննարկմանը:

2.4.2. Մասնակցել երկարօրյա խմբերի աշխատանքների վերաբերյալ հարցերով Հաստատության մանկավարժական խորհրդի նիստին:

2.4.3. Դիմել հաստատության տնօրինությանը, դասղեկին, երկարօրյա խմբի մանկավարժին մանկավարժական խորհրդին երկարօրյա խմբում ընդգրկված սովորողի հետ կապված կոնֆլիկտային իրավիճակները լուծելու նպատակով:

 

3. Պայմանագրի գործողության ժամկետը

 

3.1. Պայմանագիրը կնքվում և ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև տվյալ ուսումնական տարվա ավարտը:

 

4. Պայմանագրի լուծման հիմքերը

 

4.1. Պայմանագիրը կարող է լուծվել պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալու հիմքով:

4.2. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

4.3. Կողմերի նախաձեռնությամբ, երբ կողմը չի կատարել պայմանագրով իր ստանձնած պարտականությունները: Պայմանագրի միակողմանի դադարեցման դեպքում նախաձեռնող կողմը մյուս կողմին պարտավոր է այդ մասին գրավոր ձևով տեղյակ պահել առնվազն հինգ աշխատանքային օր առաջ:

 

5. Կողմերի պատասխանատվությունը

 

5.1. Կողմերը պատասխանատվություն են կրում պայմանագրով սահմանված իրենց պարտականությունների չկատարման, ոչ պատշաճ կատարման համար՝ գործող օրենսդրությամբ և Հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:

 

6. Վեճերի լուծման կարգը:

 

6.1. Կողմերի միջև ծագող վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Կողմերի միջև համաձայնություն ձեռք չբերելու դեպքում՝ վեճերը լուծվում են դատական կարգով:

 

7. Այլ պայմաններ

 

7.1. Պայմանագիրը կնքվում է երկու օրինակից, որից մեկ օրինակը տրվում է սովորողի ծնողին (օրինական ներկայացուցչին) ստորագրությամբ:

7.2. Պայմանագրում կատարված փոփոխությունները և լրացումները կնքվում են այն ձևով, ինչով պայմանագիրը :

 

ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տնօրեն՝

«Ուսումնական հաստատություն»

_______________________________________

Անուն՝

_______________________________________

ուսումնական հաստատության անվանումը

_______________________________________

_______________________________________

Հասցեն` ______________________________

_______________________________________

ՀՎՀՀ`_______________հեռ. ______________

Տնօրեն` _______________________________

ստորագրություն Կ.Տ. ԱԱ

Ծնող (օրինական ներկայացուցիչ)

Անուն`___________________________________

Ազգանուն` ______________________________

Հասցեն՝

_________________________________

__________________________________________

Հեռ.

_____________________________________

Ծնող`____________________________________

ստորագրություն ԱԱ

10__

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունվարի 2021 թվական: