Գլխավոր տեղեկություն
Номер
N 1765-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (24.08.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Дата принятия
23.08.2023
Подписан
Պարտականությունները կատարող
Дата подписания
23.08.2023
Дата вступления в силу
24.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

23 օգոստոսի 2023 թ.

ք. Երևան

N 1765-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 698-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2023 թվականի օգոստոսի 18-ի N 6 եզրակացությունը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Կարեն Աշոտի Ավետիսյան» անհատ ձեռնարկատիրոջը 2022 թվականի օգոստոսի 24-ին տրամադրված փոստային կապի բնագավառում թիվ ՓԿ N 073 փոստային կապի գործունեության լիցենզիան:

 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝

Գ. ՄԱՆԹԱՇՅԱՆ