Գլխավոր տեղեկություն
Номер
N 3752-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (02.08.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
01.08.2023
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
01.08.2023
Дата вступления в силу
02.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

01 օգոստոս 2023 թ.

N 3752-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Ա-ԲՕ-000853 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ «ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ, ՎԵՆԵՐԱԲԱՆԱԿԱՆ, ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ (ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ)» ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, անհատ ձեռնարկատեր Արման Հովհաննիսյանի կողմից 2023 թվականի հուլիսի 20-ին ներկայացված դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Դադարեցնել անհատ ձեռնարկատեր Արման Հովհաննիսյանին 2017 թվականի մարտի 21-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Ա-ԲՕ-000853 լիցենզիայի գործողությունը «գինեկոլոգիական, վեներաբանական, ճառագայթային ախտորոշիչ (ուլտրաձայնային)» տեսակների մասով:

2. Անհատ ձեռնարկատեր Արման Հովհաննիսյանին տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ` վերջինիս մեջ ներառելով 2017 թվականի մարտի 21-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման թիվ Ա-ԲՕ-000853 լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման գործող տեսակները` բացառությամբ սույն հրամանի 1-ին կետով դադարեցված տեսակի:

3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցվող տեսակների և լիցենզիայի նոր ձևաթղթի տրամադրման վերաբերյալ տեղեկությունների գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում,

2) անհատ ձեռնարկատեր Արման Հովհաննիսյանի լիցենզիայի բնօրինակը կցել անհատ ձեռնարկատիրոջ անհատական գործին,

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին՝

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ