ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
26 հուլիս 2023 թ. |
N 3654-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի ԹԻՎ 3599-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Առողջապահության նախարարի 2023 թվականի հուլիսի 21-ի «Անհատ ձեռնարկատեր Աննա Պողոսյանին 2023 թվականի հունիսի 12-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Ա-ԲՕ-001430 լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին» թիվ 3599-Ա հրամանի վերնագրում և առաջին կետում «գործողությունը» բառից հետո լրացնել «արտահիվանդանոցային` ընդհանուր թերապևտիկ, մանկաբուժական, նյարդաբանական, ներզատաբանական տեսակների մասով» բառերը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը անհատ ձեռնարկատեր Աննա Պողոսյանին:
|
Ա. Ավանեսյան |