Գլխավոր տեղեկություն
Номер
N 2892-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (09.06.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
08.06.2023
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
08.06.2023
Дата вступления в силу
09.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

08 հունիս 2023 թ.

N 2892-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՍՈՒՍԱՆՆԱ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Ա-ԴԳ-001758 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, անհատ ձեռնարկատեր Սուսաննա Թովմասյանի կողմից 2023 թվականի հունիսի 6-ին ներկայացված դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2021 թվականի հունիսի 7-ին անհատ ձեռնարկատեր Սուսաննա Թովմասյանին տրված դեղատնային գործունեության իրականացման թիվ Ա-ԴԳ-001758 լիցենզիան:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) անհատ ձեռնարկատեր Սուսաննա Թովմասյանի լիցենզիայի բնօրինակը կցել անհատ ձեռնարկատիրոջ անհատական գործին,

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ