ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«06» ՆՈՅԵՄԲԵՐԻ 2023 Թ. |
N 651-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 108-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի «Սնանկության գործով կառավարչին հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը սահմանելու մասին» N 108-Ն հրամանում (այսուհետ Հրաման) կատարել հետևյալ լրացումները.
1) Հրամանի 3-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Այն անձինք, որոնք սնանկության գործով կառավարչի որակավորման վկայական ստացել են մինչև ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2016 թվականի հունիսի 17-ի ՀՕ-105-Ն օրենքի ուժի մեջ մտնելը, սույն հրամանի հավելվածով սահմանված կարգի 7-րդ կետով սահմանված տեղեկություններ չեն ներկայացնում:»,
2) Հրամանով հաստատված Հավելվածի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«Սույն կետի դրույթները չեն տարածվում այն կառավարիչների նկատմամբ, որոնք սնանկության գործով կառավարչի որակավորման վկայական ստացել են մինչև ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2016 թվականի հունիսի 17-ի ՀՕ-105-Ն օրենքի ուժի մեջ մտնելը: Այդ դեպքում կայքում գործունեությունը շարունակելու ժամկետ չի նշվում և այդ կառավարիչները գործունեության ողջ ընթացքում կարող են մասնակցել կառավարչի ընտրությանը և նշանակվել սնանկության ժամանակավոր կառավարիչ կամ կառավարիչ:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
(2-րդ կետը փոփ. 04.12.23 N 708-Ն)
Գ. Մինասյան |
7/11/2023 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 նոյեմբերի 2023 թվական: