Գլխավոր տեղեկություն
Номер
N 55-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (07.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.11.2023
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
20.11.2023
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
20.11.2023
Дата вступления в силу
07.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«20» նոյեմբեր 2023 թ.

N 55-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԾԱԼՔԵՐԻ ՄԻԿՈԶՆԵՐՈՎ (ՍՆԿԱԽՏՈՎ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1․ Հաստատել ծալքերի միկոզներով (սնկախտով) պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. Ավանեսյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«20» նոյեմբերի 2023 թվականի

N 55-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԾԱԼՔԵՐԻ ՄԻԿՈԶՆԵՐՈՎ (ՍՆԿԱԽՏՈՎ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

 1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

B35

Դերմատոֆիտիա

2)

B36

Այլ մակերեսային միկոզներ

3)

B37

Կանդիդոզ

2․ Նոզոլոգիաների խումը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ:

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

(Բ)
Երկրորդային վարակի միացում՝ մանրէային (բակտերիալ), վիրուսային:
Բարորակ լիմֆադենոպաթիա:
Սուր ցելյուլիտի զարգացում։

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ։

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում:

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Մաշկաբան և վեներաբան

8)

Գանգատներ

Հիմնական ախտանիշներ.
1) մաշկի քոր,
2) այրոցի զգացողություն,
3) ցավ։

9)

Անամնեզ

Հիմնական պատճառը ախտածին սնկերով վարակվելը, հիգիենայի կանոններին ոչ պատշաճ հետևելը, գերքրտնարտադրությունը, ավելորդ քաշը։

10)

Զննման արդյունք/Ցուցում

Էրիթեմատոզ բծեր ծալքերում, էրոզիաներ, ճաքեր, կեղևներ, մացերացիա:

11)

Հոսպիտալացման Ցուցում

1)Տեղային բուժման նկատմամբ կայունություն:
2) Տարածուն վարակային բարդությունների զարգացում:

3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 2

 

Հ/Հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Մաշկաբան և վեներաբան

1

1

2)

Ալերգոլոգ և իմունոլոգ

0,1

0,1

3)

Մանկաբույժ

0,1

0,1

 4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

1)

 

ԱԲ

Բ

 
     

2)

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Հոմեոստազի տարբեր խանգարումներ՝ պայմանավորված վիճակի ծանրությամբ

3)

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

1

Բոլոր տեսակների ընդհանուր ախտորոշիչ համալիրի շրջանակներում մեկնաբանվող խախտումները

4)

Մաշկի քերուկի միկրոսկոպիկ հետազոտություն

1

1

Սնկերի միցելների հայտնաբերում

5)

Մաշկի ցանքս մանրէաբանական հետազոտության նպատակով

1

1

Սնկերի տեսակի և դեղերիի նկատմամբ զգայունության որոշում

Գործիքային հետազոտություններ

6)

Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն ( ՈՒՁՀ)

1

1

Որովայնի խոռոչի օրգանների ընդհանուր վիճակի գնահատում

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

Ձև 4

 

Հ/Հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

 

1)

Գրիզեոֆուլվին 125մգ

Գրիզեոֆուլվին 125մգ

հաբ

 0,5

6-8

168-224

28

2)

Ֆլուկոնազոլ դեղապատիճներ 150մգ

Ֆլուկոնազոլ դեղապատիճներ 150մգ

հաբ

0,7

1 (շաբաթական)

4

14-28

3)

Տերբինաֆին 250մգ

Տերբինաֆին 250մգ

հաբ

0,8

1

14-28

14-28

4)

Իտրակոնազոլ դեղապատիճներ 100մգ

Իտրակոնազոլ դեղապատիճներ 100մգ

հաբ

0,5

1

14

14

5)

Կետոկոնազոլ նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ

Կետոկոնազոլ նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ

գմ

0,7

5

70-140

14-28

6)

Միկոնազոլ (միկոնազոլի նիտրատ) նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ

Միկոնազոլ (միկոնազոլի նիտրատ) նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ

գմ

0,7

5

70-140

14-28

7)

Տերբինաֆին (տերբինաֆինի հիդրոքլորիդ) նրբաքսուք արտաքին կիրառման 10մգ/գ

Տերբինաֆին (տերբինաֆինի հիդրոքլորիդ) նրբաքսուք արտաքին կիրառման 10մգ/գ

գմ

0,7

5

70-140

14-28

8)

<>Կլոտրիմազոլ նրբաքսուք արտաքին կիրառման 10մգ/գ

Կլոտրիմազոլ նրբաքսուք արտաքին կիրառման 10մգ/գ

գմ

0,7

5

70-140

14-28

 8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝

 1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

 2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

 9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/Հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Հականեխիչներով թրջոցներ

0,3

0,5

 10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1․ https://www.uptodate.com/contents/variants-of-mycosis-fungoides?search=dermal20mycosis&source=search_result&selectedTitle=1~150&usage_type=default&display_rank=1#H3998827747

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան