ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«20» նոյեմբեր 2023 թ. |
N 54-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԿՈՐՅԱԿԱՅԻՆ ՄԻՋԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1․ Հաստատել կորյակային միջին արտահայտված հիվանդությամբ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Ա. Ավանեսյան |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «20» նոյեմբեր 2023 թվականի N 54-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԿՈՐՅԱԿԱՅԻՆ ՄԻՋԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
L 70 |
Կորյակներ |
2) |
L 70.0 |
Հասարակ կորյակներ |
3) |
L 70.1 |
Գնդաձև կորյակներ |
4) |
L 70.5 |
Երիտասարդ աղջիկների կորյակային քերծվածքներ |
5) |
L 70.8 |
Այլ կորյակ |
6) |
L 70.9 |
Չճշտված կորյակներ |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Պացիենտի տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
ա․նորածին, բ․դեռահաս, գ․մեծահասակ։ |
2) |
Պացիենտի սեռ (արական, իգական) |
ա․արական, բ․ իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
(ԱԲ), (Բ) Երկրորդային մանրէային (բակտերիալ) վարակի միացում, Ատրոֆիկ սպիներ, Հիպերտրոֆիկ սպիներ, Հիպերպիգմենտացիա, |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Բաց և փակ կոմեդոնների, վարդագույն հանգուցիկների, թարախաբշտիկների, հետկորյակային բծերի, եզակի սպիների առկայություն։ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում, արտահիվանդանոցային պայմաններում։ |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային, շտապ։ |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Մաշկաբան և վեներսաբան, էնդոկրինոլոգ, գինեկոլոգ, կոսմետոլոգ։ |
8) |
Գանգատներ |
ա․ հիմնական ախտանիշներ - դեմքի, իրանի ցանավորում, - քոր, - երբեմն ցավի զգացողություն։ բ․ լրացուցիչ ախտանիշներ - Էրիթեմատոզ բծեր, - դեմքի աննշան այտուցվածություն - կոսմետիկ արատնորի անհանգստություն։ |
9) |
Անամնեզ |
Ժառանգական անամնեզում յուղոտ մաշկի առկայություն։ Հիվանդության սկիզբը սեռահասուն ժամանակաշրջանում։ Հիվանդությունը առավել սրվում է սննդակարգի խախտման հետևանքով, կանանց մոտ դաշտանային ցիկլից 1 շաբաթ առաջ։ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Դեմքին, կրծքավանդակին նկատելի բաց և փակ կոմեդոններ, վարդագույն հանգուցիկներ, թարախաբշտիկներ, հետկորյակային բծեր, սպիներ, տեղ- տեղ դեղնաարյունային կեղևիկներ։ |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
ա․ վարակային բարդությունների զարգացում։ բ. տեղային բուժման նկատմամբ կայունություն։ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/Հ |
Պացիենտին տրամադրվող խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Մաշկաբան և վեներաբան |
1 |
1 |
2) |
Կոսմետոլոգ |
0.5 |
1 |
3) |
էնդոկրինոլոգ |
0.8 |
0․9- |
4) |
Գինեկոլոգ |
0.3 |
0․6 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի(անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | ||||
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | |||
1) |
Արյան ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Ցուցանիշների խանգարումներ պայմանավորված վիճակի ծանրությամբ։ |
2) |
Վահանաձև գեղձի հորմոնների T3, T4, TSH որոշում |
- |
0.6 |
Ցուցանիշների շեղումներ, վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարման դեպքում։ |
3) |
Ասպարտատամինոտրանսֆերազի որոշում (ԱՍՏ ) |
- |
0.5 |
Ցուցանիշների բարձրացում, որպես լյարդի ախտահարման նշան։ |
4) |
Ալանինամինոտրանսֆերազի որոշում (ԱԼՏ) |
- |
0.5 |
Ցուցանիշների բարձրացում, որպես լյարդի ախտահարման նշան։ |
5) |
Ընդհանուր բիլիռուբինի որոշում |
- |
0.4 |
Բիլիռուբինի զգալի բարձրացում, որպես օրգանիզմում ազատ հեմոգլոբինի տրանսֆորմացիայի աղբյուր։ |
6) |
ՈՒղղակի բիլիռուբինի որոշում |
- |
0.4 |
Բիլիռուբինի զգալի բարձրացում, որպես օրգանիզմում ազատ հեմոգլոբինի տրանսֆորմացիայի աղբյուր։ |
7) |
Անուղղակի բիլիռուբինի որոշում |
- |
0.4 |
Բիլիռուբինի զգալի բարձրացում, որպես օրգանիզմում ազատ հեմոգլոբինի տրանսֆորմացիայի աղբյուր։ |
8) |
Կրեատինին |
- |
0.2 |
Նեֆրոպաթիայի դեպքում ցուցանիշների աճ, հետագա սուր երիկամային անբավարարության զարգացումով։ |
9) |
Միզանյութ |
- |
0.2 |
Նեֆրոպաթիայի դեպքում ցուցանիշների աճ, հետագա սուր երիկամային անբավարարության զարգացումով։ |
10) |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Մեզում լեյկոցիտների առկայության հայտնաբերում |
11) |
Գլյուկոզ |
- |
0.5 |
Հիպո և հիպեր գլիկեմիա հոմեոստազի ցուցանիշների կոպիտ համալիր խանգարումների պատճառով: |
12) |
Հորմոնների՝ անդրոգեններ, էստրոգեններ որոշում |
- |
0.6 |
Ցուցանիշների աճ հորմոնալ խանգարման դեպքում։ |
Գործիքային հետազոտություններ | ||||
13) |
Վահանաձև գեղձի, որովային օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) |
1 |
1 |
Վահանաձև գեղձի, որովայնի խոռոչի օրգանների անատոմիական փոփոխությունների հայտնաբերում |
14) |
Մաշկի քերուկի (դեմոդեքսի նկատմամբ) հետազոտություն |
1 |
1 |
Դեմոդեկոզի դեպքում դեմոդեքսի հայտնաբերում։ |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախականություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափաքանակ |
Օրերի քանակ |
1) |
Դօքսիցիկլին 100 մգ |
Դօքսիցիկլին |
մգ |
0.1 |
2 |
30 |
15 |
2) |
Ամօքսիցիլին 500մգ |
Ամօքսիցիլին |
մգ |
0.1 |
2 |
30 |
15 |
3) |
Ցիպրոֆլոքսացին 500մգ |
Ցիպրոֆլոքսացին |
մգ |
0.1 |
2 |
20 |
10 |
4) |
Ցեֆտրիաքսոն 1000մգ |
Ցեֆտրիաքսոն |
մգ |
0.1 |
1 |
7 |
7 |
5) |
Ցեֆազոլին 1000մգ |
Ցեֆազոլին |
մգ |
0.1 |
2 |
14 |
7 |
6) |
Մինոցիկլին 100մգ |
Մինոցիկլին |
մգ |
0.1 |
2 |
30 |
7 |
7) |
Իզոտրետինոին 10 մգ |
Իզոտրետինոին |
մգ |
0.1 |
2 |
300 |
4-5 ամիս |
8) |
Կանկառ իսկականի հանուկ 200 մգ |
Կանկառ իսկականի հանուկ |
մգ |
0.1 |
6 |
120 |
20 |
9) |
Ֆոսֆոլիպիդներ (էսենցիալ)-ԷՖԼ 300մգ |
Ֆոսֆոլիպիդներ (էսենցիալ)-ԷՖԼ |
մգ |
0.1 |
3 |
270 |
90 |
10) |
Ֆլուկոնազոլ 150 մգ․ |
Ֆլուկոնազոլ |
մգ |
0.3 |
|
3 |
|
11) |
Լիոֆիլացված կենդանի կաթնաթթվային մանրէներ (դեղապատիճներ կոշտ) |
Լիոֆիլացված կենդանի կաթնաթթվային մանրէներ |
- |
0.1 |
3 |
60 |
20 |
12) |
Բիլաստին 20մգ |
Բիլաստին |
մգ |
0.1 |
2 |
40 |
20 |
13) |
Քլորոպիրամին 25մգ |
Քլորոպիրամին |
մգ |
0.1 |
2 |
30 |
15 |
14) |
Ցետիրիզին 10մգ |
Ցետիրիզին |
մգ |
0.1 |
1 |
15 |
15 |
15) |
Ցետիրիզին կաթիլներ ներքին ընդունման 10մգ/ մլ |
Ցետիրիզին կաթիլներ |
մլ |
0.1 |
10կաթիլ |
100կաթիլ |
10 |
16) |
Սալիցիլաթթվի 2% սպիրտ |
Սալիցիլաթթվի 2% սպիրտ |
գր |
0.3 |
5 |
150 |
30 |
17) |
Կլինդամիցին (կլինդամիցինի ֆոսֆատ) 10մգ/գ (դոնդող) |
Կլինդամիցին (կլինդամիցինի ֆոսֆատ) |
գր |
0.1 |
2 |
60 |
30 |
18) |
Էրիթրոմիցին 10մգ/գ (քսուք) |
Էրիթրոմիցին |
գր |
0.1 |
2 |
40 |
20 |
19) |
Ադապալեն, բենզոիլ պերօքսիդ (դոնդող) |
Ադապալեն, բենզոիլ պերօքսիդ |
գր |
0.1 |
2 |
60 |
30 |
20) |
Կլինդամիցին (կլինդամիցինի ֆոսֆատ), բենզոիլ պերօքսիդ 10մգ/գ+50մգ/գ (դոնդող) |
Կլինդամիցին (կլինդամիցինի ֆոսֆատ), բենզոիլ պերօքսի |
դոնդող |
0.1 |
2 |
120 |
60 |
21) |
Ալպրոստադիլ 500մկգ/մլ (լուծույթ կաթիլաներարկման) |
Ալպրոստադիլ |
մլ |
0.1 |
2 |
60 |
30 |
22) |
Բենզոիլ պերօքսիդ 50մգ/գ (դոնդող արտաքին կիրառման) |
Բենզոիլ պերօքսիդ |
գր |
0.1 |
2 |
60 |
30 |
23) |
Տրետինոին 0,5մգ/գ(նրբաքսուք) |
Տրետինոին |
գր |
0.1 |
2 |
60 |
30 |
24) |
Էրիթրոմիցին, ցինկի ացետատի դիհիդրատ 30մլ |
Էրիթրոմիցին, ցինկի ացետատի դիհիդրատ |
մլ |
0,1 |
2 |
40 |
20 |
25) |
Բենզոիլ պերօքսիդ 5% 40 գր |
Բենզոիլ պերօքսիդ |
գր |
0.1 |
2 |
60 |
30 |
26) |
Ադապալեն 0.1% նրբաքսուք |
Ադապալեն |
գր |
0.1 |
2 |
60 |
30 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/Հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
CO 2 Լազերայի հղկում |
- |
0.5 |
2) |
Դեմքի կոսմետիկ մաքրում |
0.6 |
- |
3) |
Դարսոնվալիզացիա |
0.2 |
0.2 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1․ https://www.uptodate.com/contents/acne-vulgaris-overview-of-management?search=acne&source=search_result&selectedTitle=2~150&usage_type=default&display_rank=1
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|