Գլխավոր տեղեկություն
Номер
N 54-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (07.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.11.2023
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
20.11.2023
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
20.11.2023
Дата вступления в силу
07.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«20» նոյեմբեր 2023 թ.

N 54-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԿՈՐՅԱԿԱՅԻՆ ՄԻՋԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1․ Հաստատել կորյակային միջին արտահայտված հիվանդությամբ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. Ավանեսյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«20» նոյեմբեր 2023 թվականի

N 54-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԿՈՐՅԱԿԱՅԻՆ ՄԻՋԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

L 70

Կորյակներ

2)

L 70.0

Հասարակ կորյակներ

3)

L 70.1

Գնդաձև կորյակներ

4)

L 70.5

Երիտասարդ աղջիկների կորյակային քերծվածքներ

5)

L 70.8

Այլ կորյակ

6)

L 70.9

Չճշտված կորյակներ

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Պացիենտի տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

ա․նորածին,

բ․դեռահաս,

գ․մեծահասակ։

2)

Պացիենտի սեռ (արական, իգական)

ա․արական,

բ․ իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

(ԱԲ), (Բ)

Երկրորդային մանրէային (բակտերիալ) վարակի միացում,

Ատրոֆիկ սպիներ,

Հիպերտրոֆիկ սպիներ,

Հիպերպիգմենտացիա,

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Բաց և փակ կոմեդոնների, վարդագույն հանգուցիկների, թարախաբշտիկների, հետկորյակային բծերի, եզակի սպիների առկայություն։

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում, արտահիվանդանոցային պայմաններում։

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային, շտապ։

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Մաշկաբան և վեներսաբան, էնդոկրինոլոգ, գինեկոլոգ, կոսմետոլոգ։

8)

Գանգատներ

ա․ հիմնական ախտանիշներ

- դեմքի, իրանի ցանավորում,

- քոր,

- երբեմն ցավի զգացողություն։

 բ․ լրացուցիչ ախտանիշներ

- Էրիթեմատոզ բծեր,

- դեմքի աննշան այտուցվածություն

- կոսմետիկ արատնորի անհանգստություն։

9)

Անամնեզ

Ժառանգական անամնեզում յուղոտ մաշկի առկայություն։ Հիվանդության սկիզբը սեռահասուն ժամանակաշրջանում։ Հիվանդությունը առավել սրվում է սննդակարգի խախտման հետևանքով, կանանց մոտ դաշտանային ցիկլից 1 շաբաթ առաջ։

10)

Զննման արդյունք/Ցուցում

Դեմքին, կրծքավանդակին նկատելի բաց և փակ կոմեդոններ, վարդագույն հանգուցիկներ, թարախաբշտիկներ, հետկորյակային բծեր, սպիներ, տեղ- տեղ դեղնաարյունային կեղևիկներ։

11)

Հոսպիտալացման Ցուցում

ա․ վարակային բարդությունների զարգացում։

բ. տեղային բուժման նկատմամբ կայունություն։

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/Հ

Պացիենտին տրամադրվող խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Մաշկաբան և վեներաբան

1

 1

2)

Կոսմետոլոգ

0.5

1

3)

էնդոկրինոլոգ

0.8

0․9-

4)

Գինեկոլոգ

0.3

0․6

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի(անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Ցուցանիշների խանգարումներ պայմանավորված վիճակի ծանրությամբ։

2)

Վահանաձև գեղձի հորմոնների T3, T4, TSH որոշում

-

0.6

Ցուցանիշների շեղումներ, վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարման դեպքում։

3)

Ասպարտատամինոտրանսֆերազի որոշում (ԱՍՏ )

-

0.5

Ցուցանիշների բարձրացում, որպես լյարդի ախտահարման նշան։

4)

Ալանինամինոտրանսֆերազի որոշում (ԱԼՏ)

-

0.5

Ցուցանիշների բարձրացում, որպես լյարդի ախտահարման նշան։

5)

Ընդհանուր բիլիռուբինի որոշում

-

0.4

Բիլիռուբինի զգալի բարձրացում, որպես օրգանիզմում ազատ հեմոգլոբինի տրանսֆորմացիայի աղբյուր։

6)

ՈՒղղակի բիլիռուբինի որոշում

-

0.4

Բիլիռուբինի զգալի բարձրացում, որպես օրգանիզմում ազատ հեմոգլոբինի տրանսֆորմացիայի աղբյուր։

7)

Անուղղակի բիլիռուբինի որոշում

-

 0.4

 Բիլիռուբինի զգալի բարձրացում, որպես օրգանիզմում ազատ հեմոգլոբինի տրանսֆորմացիայի աղբյուր։

8)

Կրեատինին

-

0.2

Նեֆրոպաթիայի դեպքում ցուցանիշների աճ, հետագա սուր երիկամային անբավարարության զարգացումով։

9)

Միզանյութ

-

 0.2

Նեֆրոպաթիայի դեպքում ցուցանիշների աճ, հետագա սուր երիկամային անբավարարության զարգացումով։

10)

Մեզի ընդհանուր հետազոտություն

 1

 1

Մեզում լեյկոցիտների առկայության հայտնաբերում

11)

Գլյուկոզ

-

0.5

Հիպո և հիպեր գլիկեմիա հոմեոստազի ցուցանիշների կոպիտ համալիր խանգարումների պատճառով:

12)

Հորմոնների՝ անդրոգեններ, էստրոգեններ որոշում

-

0.6

Ցուցանիշների աճ հորմոնալ խանգարման դեպքում։

Գործիքային հետազոտություններ

 13)

Վահանաձև գեղձի, որովային օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ)

1

1

Վահանաձև գեղձի, որովայնի խոռոչի օրգանների անատոմիական փոփոխությունների հայտնաբերում

14)

Մաշկի քերուկի (դեմոդեքսի նկատմամբ) հետազոտություն

1

1

Դեմոդեկոզի դեպքում դեմոդեքսի հայտնաբերում։

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/Հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում

(ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախականություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափաքանակ

Օրերի քանակ

1)

Դօքսիցիկլին 100 մգ

Դօքսիցիկլին

մգ

0.1

2

30

15

2)

Ամօքսիցիլին 500մգ

Ամօքսիցիլին

մգ

0.1

2

30

15

3)

Ցիպրոֆլոքսացին 500մգ

Ցիպրոֆլոքսացին

մգ

 0.1

2

20

10

4)

Ցեֆտրիաքսոն 1000մգ

Ցեֆտրիաքսոն

մգ

0.1

1

7

7

5)

Ցեֆազոլին 1000մգ

Ցեֆազոլին

մգ

0.1

2

14

7

6)

Մինոցիկլին 100մգ

Մինոցիկլին

մգ

0.1

2

30

7

7)

Իզոտրետինոին 10 մգ

Իզոտրետինոին

մգ

0.1

2

300

4-5 ամիս

8)

Կանկառ իսկականի հանուկ 200 մգ

Կանկառ իսկականի հանուկ

մգ

0.1

6

 120

20

9)

Ֆոսֆոլիպիդներ (էսենցիալ)-ԷՖԼ 300մգ

Ֆոսֆոլիպիդներ (էսենցիալ)-ԷՖԼ

մգ

0.1

3

270

90

10)

Ֆլուկոնազոլ 150 մգ․

Ֆլուկոնազոլ

մգ

0.3

 

3

 

11)

Լիոֆիլացված կենդանի կաթնաթթվային մանրէներ (դեղապատիճներ կոշտ)

Լիոֆիլացված կենդանի կաթնաթթվային մանրէներ

-

0.1

3

60

20

12)

Բիլաստին 20մգ

Բիլաստին

մգ

0.1

2

40

20

13)

Քլորոպիրամին 25մգ

Քլորոպիրամին

մգ

0.1

2

30

15

14)

Ցետիրիզին 10մգ

Ցետիրիզին

մգ

0.1

1

15

15

15)

Ցետիրիզին կաթիլներ ներքին ընդունման 10մգ/ մլ

Ցետիրիզին կաթիլներ

մլ

0.1

10կաթիլ

100կաթիլ

10

16)

Սալիցիլաթթվի 2% սպիրտ

Սալիցիլաթթվի 2% սպիրտ

գր

0.3

5

150

30

17)

Կլինդամիցին (կլինդամիցինի ֆոսֆատ) 10մգ/գ (դոնդող)

Կլինդամիցին (կլինդամիցինի ֆոսֆատ)

գր

0.1

2

60

30

18)

Էրիթրոմիցին 10մգ/գ (քսուք)

Էրիթրոմիցին

գր

0.1

2

40

20

19)

Ադապալեն, բենզոիլ պերօքսիդ (դոնդող)

Ադապալեն, բենզոիլ պերօքսիդ

գր

0.1

2

60

30

20)

Կլինդամիցին (կլինդամիցինի ֆոսֆատ), բենզոիլ պերօքսիդ 10մգ/գ+50մգ/գ (դոնդող)

Կլինդամիցին (կլինդամիցինի ֆոսֆատ), բենզոիլ պերօքսի

դոնդող

0.1

2

120

60

21)

Ալպրոստադիլ 500մկգ/մլ (լուծույթ կաթիլաներարկման)

Ալպրոստադիլ

մլ

0.1

2

60

30

22)

Բենզոիլ պերօքսիդ 50մգ/գ (դոնդող արտաքին կիրառման)

Բենզոիլ պերօքսիդ

գր

0.1

2

60

30

23)

Տրետինոին 0,5մգ/գ(նրբաքսուք)

Տրետինոին

գր

0.1

2

60

30

24)

Էրիթրոմիցին, ցինկի ացետատի դիհիդրատ 30մլ

Էրիթրոմիցին, ցինկի ացետատի դիհիդրատ

մլ

0,1

2

40

20

25)

Բենզոիլ պերօքսիդ 5% 40 գր

Բենզոիլ պերօքսիդ

գր

0.1

2

60

30

26)

Ադապալեն 0.1% նրբաքսուք

Ադապալեն

գր

0.1

2

60

30

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/Հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

CO 2 Լազերայի հղկում

-

0.5

2)

Դեմքի կոսմետիկ մաքրում

0.6

-

3)

Դարսոնվալիզացիա

0.2

0.2

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1․ https://www.uptodate.com/contents/acne-vulgaris-overview-of-management?search=acne&source=search_result&selectedTitle=2~150&usage_type=default&display_rank=1

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական: