Գլխավոր տեղեկություն
Номер
N 74-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (04.10.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.02.02/4(516) Հոդ.14
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
27.12.2014
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
27.12.2014
Дата вступления в силу
12.02.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 հունվարի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10015003

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

27 դեկտեմբերի 2014 թ.

N 74-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՔԻՄԻԱԿԱՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏԱՀԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» N 3.1.1 - 028 - 2014 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝

(նախաբանը խմբ. 22.09.23 N 41-Ն)

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել՝

1) «Քիմիական թունավորումների և ճառագայթային ախտահարումների համաճարակաբանական հսկողություն» N 3.1.1-028-2014 սանիտարահամաճարակաբանական կանոնները և նորմերը` համաձայն հավելված 1-ի:

2) «Քիմիական թունավորումների և ճառագայթային ախտահարումների ցանկը, որոնք ենթակա են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղեր արտահերթ հաղորդման»՝ համաձայն հավելված 2-ի:

3) «Քիմիական թունավորման դեպքի մասին շտապ հաղորդման քարտ» ձև 1ա, «Ճառագայթային ախտահարման դեպքի մասին շտապ հաղորդման քարտ» ձև 1բ՝ համաձայն հավելված 3-ի:

4) «Քիմիական թունավորման դեպքի հաշվառման մատյանը» ձև 2ա, «Ճառագայթային ախտահարման դեպքի հաշվառման մատյանը» ձև 2բ՝ համաձայն հավելված 4-ի:

5) «Քիմիական թունավորումների ամսական հաշվետվության ձևաչափը» ձև 3ա, «Ճառագայթային ախտահարումների ամսական հաշվետվության ձևաչափը» ձև 3բ՝ համաձայն հավելված 5-ի:

2. Սույն հրամանի հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանին:

 

  Ա. Մուրադյան

 

 

Հավելված 1

ՀՀ առողջապահության նախարարի

2014 թվականի դեկտեմբերի 27-ի

թիվ 74-Ն հրամանի

 

«ՔԻՄԻԱԿԱՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏԱՀԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» N 3.1.1 - 028 - 2014 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Սույն սանիտարահամաճարակաբանական կանոնները և նորմերը (այսուհետ` կանոններ և նորմեր) նախատեսված են բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ ԲՕևՍԿ)՝ ներառյալ ախտաբանաանատոմիական բաժանմունքների, առանձին լաբորատորիաների, ինչպես նաև նախադպրոցական ուսումնական, հանրակրթական ուսումնական հաստատությունների սպասարկող ավագ և միջին բուժաշխատողների համար՝ անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից (բացառությամբ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունից), որոնք իրականացնում են քիմիական թունավորումների և ճառագայթային ախտահարումների դեպքերի հայտնաբերում, վարում, բուժում, հաշվառում և հաշվետվության ներկայացում:

 

II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

2. Սույն կանոնների և նորմերի 1-ին կետով ամրագրված կազմակերպություններն արձանագրած քիմիական թունավորումների և ճառագայթային ախտահարումների դեպքերի մասին ընթացիկ կամ արտահերթ համակարգով տեղեկատվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը /այսուհետ` Ազգային կենտրոն/:

3. Քիմիական թունավորումները և ճառագայթային ախտահարումները դասակարգվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 871-Ն հրամանի (Հիվանդությունների միջազգային դասակարգում` ՀՄԴ-10):

4. Քիմիական թունավորումների և ճառագայթային ախտահարումների վերաբերյալ տեղեկատվությունն օգտագործվում է`

1) համաճարակաբանական հսկողության համակարգի աշխատանքն ապահովելու,

2) հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպելու և իրականացնելու,

3) բնակչության առողջության վերաբերյալ տեղեկատվության համակարգում առանձին քիմիական թունավորումների և ճառագայթային ախտահարումների մասին տվյալների առկայությունն ապահովելու,

4) գործնականում քիմիական թունավորումների և ճառագայթային ախտահարումների հսկողության և կանխարգելման նպատակային ծրագրերի մշակման ու գործադրման համար:

 

III. ԱՌԱՆՁԻՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏԱՀԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ

 

5. Առանձին քիմիական թունավորման կամ ճառագայթային ախտահարման դեպքեր հայտնաբերած ավագ և միջին բուժաշխատողները դրանց մասին (հաստատված և/կամ կասկածելի դեպքերի) շտապ հաղորդում են Ազգային կենտրոնի մասնաճյուղեր (այսուհետ՝ Ազգային կենտրոն) անմիջապես էլեկտրոնային ձևաչափով կամ հեռախոսով կամ ֆաքսով, այնուհետև 24 ժամվա ընթացքում ուղարկում են շտապ հաղորդման քարտ՝ համաձայն հավելված 3-ի ձև 1ա-ի և ձև 1բ-ի:

6. Բոլոր բուժաշխատողների կողմից պահպանվում է քիմիական թունավորումների և ճառագայթային ախտահարումների դեպքերին առնչվող տեղեկատվության գաղտնիությունը:

7. Հայաստանի Հանրապետության տարածքում Ազգային կենտրոնի բոլոր մասնաճյուղերում սույն կանոնների և նորմերի 1-ին կետով ամրագրված բոլոր կազմակերպություններում անհատապես հաշվառման ենթակա են հավելված 2-ում ներկայացված ճառագայթային ախտահարումները, ինչպես նաև քիմիական թունավորումներն` անկախ թունավորման վայրից, հիվանդի քաղաքացիությունից:

8. Նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատությունները սպասարկող բուժաշխատողը Ազգային կենտրոնի մասնաճյուղ շտապ հաղորդման քարտ ուղարկում է այն դեպքերում, երբ քիմիական թունավորման կամ ճառագայթային ախտահարման դեպքը հայտնաբերվում (կասկածվում) է առաջին անգամ` ուսումնական հաստատությունների սաների զննման ժամանակ:

9. Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կազմակերպությունների բուժանձնակազմը քիմիական թունավորում կամ ճառագայթային ախտահարում հայտնաբերելու դեպքում հայտնաբերման և հոսպիտալացման անհրաժեշտության և չհոսպիտալացման մասին հայտնում է Ազգային կենտրոնի մասնաճյուղեր, ինչպես նաև չհոսպիտալացված դեպքերում` նաև հիվանդի բնակության վայրի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն` անհրաժեշտության դեպքում տանը հիվանդի բուժումը կազմակերպելու համար: Տվյալ դեպքերում շտապ հաղորդման քարտ կազմում է այն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության բուժանձնակազմը, որտեղ հոսպիտալացվել է հիվանդը և ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության տնային կանչ կատարող բժիշկը:

10. Ախտորոշումը հաստատելու կամ փոխելու մասին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունը կազմում է նոր շտապ հաղորդման քարտ և նշված ընթացակարգով ուղարկում հիվանդի հայտնաբերման տարածքի Ազգային կենտրոնի մասնաճյուղ` նշելով ախտորոշման հաստատման (ճշտման) մասին, դրա ամսաթիվը, նախնական ախտորոշումը և լաբորատոր հետազոտությունների արդյունքները:

11. Քիմիական թունավորման և ճառագայթային ախտահարումների դեպքերն անհատապես հաշվառվում են «Քիմիական թունավորումների (կամ ճառագայթային ախտահարումներ) հաշվառման մատյան»-ում՝ համաձայն հավելված 4-ի ձև 2ա-ի և «Ճառագայթային ախտահարումներ հաշվառման մատյան»-ում՝ համաձայն հավելված 4-ի ձև 2բ-ի: Մատյանները վարվում են բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (բաժանմունքներում)` անկախ կազմակերպական-իրավական ձևից և գերատեսչական պատկանելիությունից (բացառությամբ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունից), նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում, գիտահետազոտական ինստիտուտներում և առանձին լաբորատորիաներում:

12. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները Ազգային կենտրոնի (ըստ տեղակայման վայրի) մասնաճյուղեր են ներկայացնում ամսական տեղեկատվություն «Քիմիական թունավորումների վերաբերյալ տեղեկատվության ձևաչափ»-ով ձև 3ա և «Ճառագայթային ախտահարումների վերաբերյալ տեղեկատվության ձևաչափ»-ով ձև 3բ՝ համաձայն հավելված 5-ի:

 

 

Հավելված 2

ՀՀ առողջապահության նախարարի

2014 թվականի դեկտեմբերի 27-ի

թիվ 74-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

 

Քիմիական թունավորումների և ճառագայթային ախտահարումների, որոնք ենթակա են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղեր արտահերթ հաղորդման

 

(քիմիական թունավորումների և ճառագայթային ախտահարումների կոդերը ներկայացված են համաձայն Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 871-Ն հրամանի (Հիվանդությունների միջազգային դասակարգում` ՀՄԴ-10)

 

1. Քիմիական թունավորումներ

1) Ալկոհոլ (Տ 51), այդ թվում՝ էթիլ սպիրտ, էթանոլ (Տ 51.0), մեթանոլ մեթիլ սպիրտ (Տ 51.1), 2-պրոպանոլ, իզոպրոպիլ սպիրտ (Տ 51.2), այլ սպիրտներ (Տ 51.8),

2) Չբացահայտված սպիրտ (Տ 51.9), այդ թվում՝ դենատուրատ, օդեկոլոն և օծանելիք, ապակիների մաքրման միջոցներ, ալկոհոլի փոխարինողներ, տեխնիկական սպիրտ, արգելակային հեղուկ, տոսոլ, էթիլենգլյուկոլ և այլ,

3) Թմրամիջոցներ և պսիխոդիսլեպտիկներ (հալլուցինոգեններ), այդ թվում՝ օպիում (Տ 40.0), հերոին (Տ 40.1), այլ օպիոիդ նյութեր (կոդեին, մորֆին) (Տ 40.2), մեթադոն (Տ 40.3), այլ սինթետիկ թմրամիջոցներ (Տ 40.4), կոկաին (Տ 40.5), այլ չպարզաբանված թմրամիջոցներ (Տ 40.6), կոննաբիս (Տ 40.7), լիզերգիդ (Տ 40.8), այլ չպարզաբանված պսիխոդիսլեպտիկներ (հալլուցինոգեններ) (Տ 40.9),

4) Դեղեր, դրանցից` համակարգային ազդեցության հակաբիոտիկներ (Տ 36), համակարգային ազդեցության այլ հակամանրէային և հակամակաբուծաբանական դեղամիջոցներ (Տ 36), հորմոններ և դրանց սինթետիկ փոխարինողներ և անտագոնիստներ, որոնք դասակարգված չեն այլ հոդվածներով (Տ 38), ոչ օպիոիդ ցավազրկող, ջերմիջեցնող և հակառևմատոիդ միջոցներ (Տ 39), հակացնցումային, սեդատիվ, քնաբեր և հակապարկինսոնիկ միջոցներ (Տ 42), բարբիտուրատներ (Տ 42.3), բենզոդիապեդիններ (Տ 42.4), հոգեմետ միջոցներ, որոնք դասակարգված չեն այլ հոդվածներով (Տ 43), տրիցիկլիկ և տետրացիկլիկ հակադեպրեսանտներ (Տ 43.0), հակապսիխոտիկ և նեյրոլեպտիկ միջոցներ (Տ 43.3), գերազանցապես վեգետատիվ նյարդային համակարգի վրա ազդող միջոցներ (Տ 44), գերազանցապես համակարգային ազդեցության և արյունաբանական գործոններ, որոնք դասակարգված չեն այլ հոդվածներով (Տ 45), գերազանցապես սրտանոթային համակարգի վրա ազդող միջոցներ (Տ 46), միզամուղներ և անհայտ այլ դեղամիջոցներ և կենսաբանական նյութեր (Տ 50), այլ (Տ 41, Տ 47, Տ 48, Տ 49),

5) Օրգանական լուծիչներ (Տ 52), հալոգենացված ալիֆատիկ և արոմատիկ ածխաջրատներ (Տ 53), քայքայիչ նյութեր (Տ 54), քացախաթթու և քացախային էսենցիա (Տ 54.2), մետաղներ (Տ 56), այլ գազեր, ծուխ և գոլորշիներ (Տ 59), թունաքիմիկատներ (Տ 60),

6) Նյութեր, որոնք պարունակվում են սննդի մեջ օգտագործված ծովամթերքներում (Տ 61),

7) Այլ թունավոր նյութեր, որոնք պարունակվում են սննդի մեջ օգտագործված մթերքում (Տ 62) և սնկերում (Տ 62.1),

8) Թունավոր նյութեր, որոնք պարունակվում են սննդում օգտագործված բույսերում (Տ 62.2), սննդում օգտագործված մթերքում պարունակվող աֆլոտոքսինն ու այլ միկոտոքսինները (Տ 62.2),

9) Թունավոր կենդանու հետ շփման հետևանքով առաջացած թունավորում (Տ 63),

10) Այլ և չպարզաբանված նյութերի թունավոր ազդեցության արդյունքում (Տ 65),

11) Այլ (Տ 55)։

2. Ճառագայթային ախտահարման ազդեցության հետևանքներ՝

1) Ճառագայթային հիվանդություն (T66)

2) Այրվածքներ (T20-31)

3) Լեյկեմիա (C91-C95)

4) Ճառագայթային՝

ա. Գաստրոէնտերիտ և կոլիտ (K52.0)

բ. Պնևմոնիտ (J70.0)

գ. Մաշկային և ենթամաշկային հյուսվածքի փոփոխություններ (L55-L59)

5) Ճառագայթային այրվածք (L55)։

 

 

Հավելված 3

ՀՀ առողջապահության նախարարի

2014 թվականի դեկտեմբերի 27-ի

թիվ 74-Ն հրամանի

 

Ձև 1ա

 

ՔԱՐՏ

 

ՔԻՄԻԱԿԱՆ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔԻ ՄԱՍԻՆ ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴՄԱՆ

 

1. Հիվանդի անուն, ազգանուն, հայրանուն՝

_____________________________________________

 

 2. Սեռ՝ ___ Տարիք՝ ___

 

3. Սոցիալական վիճակ՝ 

  աշխատող     սովորող
    թոշակառու    գործարար

    չաշխատող (աշխատունակության տարիքի)

 

4. Պատահարի վայր՝ /մարզ/շրջան/ ____________ քաղաք/գյուղ _________ փողոց _____________ տուն/բնակարան __

 

5. Դեպքի վայրը՝

  բնակարան   հասարակական վայր

□ արտադրամաս

  ԲՕևՍԿ   տրանսպորտ

□ փողոց

  այլ   անհայտ

 

 6. Դեպքի վայրի անվանումը՝ _____________________________

 

7. Ամսաթվերը՝

թունավորման ___________
 

առաջին անգամ դիմելու __________

  ախտորոշման հաստատման _______________
 

 8. Ախտորոշումը՝

________________________________________________________________

Թույնի անունը + կոդը ըստ ՀՄԴ-10-ի

 

 9. Ախտորոշման ամսաթիվ` -------------------------------------------------------

 

10. Բժշկական օգնությունը և սպասարկումը ցուցաբերվել է՝

   շտապ օգնության բրիգադի կողմից,

   ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության կողմից,

 □  հիվանդանոցային բժշկական կազմակերպության կողմից առանց հետագա հոսպիտալացման,

   հիվանդանոցային բժշկական կազմակերպության կողմից՝ հիվանդի հոսպիտալացման դեպքում:

 

 11. Մահացել է՝

 

 □  ԲՕևՍԻԿ-ից դուրս _________________________________________

 (նշել՝ որտեղ)

   ԲՕևՍԿ-ում՝ ընդունվելու պահից ________ ժամ հետո

 

12. Թունավորման հանգամանքները՝

 

1) բնույթը՝

անհատական
 

ընտանեկան

 

զանգվածային (թունավորվածների թիվը՝ ---------)
խմբային

 

2) կանխամտածված՝

  ինքնասպանություն   քրեական

  

  թմրամիջոց    մթագնման նպատակով

  վիժման նպատակով  

 

3) պատահական՝

  արբեցման նպատակով   սխալ ընդունում

  

  ինքնաբուժում    արտադրական

     տեխնածին վթար
    թունավոր կենդանիների հետ շփում
     թունավոր բույսերի հետ շփում
     բժշկական սխալ
    կողմնակի ազդեցություններ
     սննդային ոչ մանրէաբանական բնույթի

     այլ _______     անհայտ

 

13. Թույնի գնման վայրը՝

դեղատուն, դեղատնային կրպակ
 

խանութ

 

կազմակերպություն
այլ _____________________________ 
անհայտ

 

Լրացման ամսաթիվը

Շտապ հաղորդման քարտը լրացնող

բուժաշխատողի ստորագրությունը

«___»___________ 20... թ.

__________ (______________________)

    Ազգանունը՝ ընթեռնելի

 

Ձև 1բ

 

Ք Ա Ր Տ

 

ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏԱՀԱՐՄԱՆ ԴԵՊՔԻ ՄԱՍԻՆ ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴՄԱՆ

 

1. Հիվանդի անուն, ազգանուն, հայրանուն՝

_____________________________________________

 

 2. Սեռ՝ ___ Տարիք՝ ___

 

3. Սոցիալական վիճակ՝ 

  աշխատող     սովորող
    թոշակառու    գործարար

    չաշխատող (աշխատունակության տարիքի)

 

4. Պատահարի հասցեն՝ /մարզ/շրջան/____________ քաղաք/գյուղ _________ փողոց _____________ տուն/բնակարան __

 

5. Դեպքի վայրը՝

  բնակարան   հասարակական վայր

□ արտադրամաս

  ԲՕևՍԿ   տրանսպորտ

□ փողոց

  այլ   անհայտ

 

6. Դեպքի վայրի անվանումը՝ _____________________________

 

7. Ամսաթվերը՝

ախտահարման ___________
 

առաջին անգամ դիմելու __________

  ախտորոշման հաստատման _______________

 

8. Ախտորոշումը՝

________________________________________________________________

Ճառագայթային ախտահարման տեսակը

9. Ախտորոշման ամսաթիվ`-------------------------------------------------------

 

10. Բժշկական օգնությունը ցուցաբերվել է՝

  շտապ օգնության բրիգադի կողմից,

  ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության կողմից,

  ԲՕևՍԻԿ՝ առանց հետագա հոսպիտալացման,

  ԲՕևՍԻԿ-ում՝ հիվանդի հոսպիտալացման դեպքում:

 

11. Մահացել է՝

 

  ԲՕևՍԻԿ-ից դուրս _________________________________________

 (նշել՝ որտեղ)

  ԲՕևՍԿ-ում՝ ընդունվելու պահից ________ ժամ հետո

 

12. Ճառագայթային ախտահարման հանգամանքները՝

 

12.1. բնույթը՝

անհատական
 

ընտանեկան

 

զանգվածային (ճառագայթային ախտահար. թիվը՝ --------)
խմբային

 

Լրացման ամսաթիվը

Շտապ հաղորդման քարտը լրացնող

բուժաշխատողի ստորագրությունը

«___»___________ 20... թ.

__________ (______________________)

    Ազգանունը՝ ընթեռնելի

 

 

Հավելված 4

ՀՀ առողջապահության նախարարի

2014 թվականի դեկտեմբերի 27-ի

թիվ 74-Ն հրամանի

 

Ձև 2ա

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՔԻՄԻԱԿԱՆ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Սկիզբ ----- 20 թ.

 Վերջ ------ 20 թ.

 

Քիմիական թունավորման անվանում

--------------------------------------

N

 Հեռախոսով հաղորդման (ընդունման) ամսաթիվը, ժամը և առաջնային շտապ հաղորդման քարտի համարը

Հաղոր-դում ուղարկող ԲՕևՍԿ-ի անվա-նումը

Անուն, Ազգանուն, Հայրանուն

Տարիքը (մինչև 3 տ. երեխաների համար նշել ծնվելու ամսաթիվը և տարին)

Հասցեն՝ քաղաք, գյուղ, փողոց, տուն, բն.

Աշխա-տանքի վայրի, նախա-դպրոցական, դպրոցական կազմա-կերպության անվանումը (խումբ, դասարան), վերջին հաճախման ամսաթիվը

Առաջին անգամ դիմելու ամսա-թիվը

Թունա-վորման ամսա-թիվը

Ախտո-րոշման և դրա հաս-տատ-ման ամսա-թիվը

Հոսպի-տալացման տեղն ու ամսաթիվը

Փոփոխված (ճշտված) ախտորոշումը և դրա հաստատման ամսաթիվը

Համաճա-րակաբա-նական հետա-զոտության ամսաթիվը, հետա-զոտողի ազգանունը

Թունա-վորման մասին հաղորդում (հիվանդի մշտական բնա-կության նախա-դպրո-ցական, դպրո-ցական, աշխա-տանքի վայրի ՀՎԿԱԿ-ի մասնա-ճյուղեր)

Լաբո-րատոր հետա-զոտու-թյունների արդյունքը

Ծանոթու-թյուններ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

                               
                               

 

Ձև 2բ

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏԱՀԱՐՄԱՆ ԴԵՊՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Սկիզբ ----- 20 թ.

 Վերջ ------ 20 թ.

 

Ճառագայթային ախտահարման անվանումը --------------------------------------

 

N

 Հեռախոսով հաղորդման (ընդունման) ամսաթիվը, ժամը և առաջնային շտապ հաղորդման քարտի համարը

Հաղորդում ուղարկող ԲՕևՍԿ-ի անվանումը

Անուն, Ազգանուն, Հայրանուն

Տարիքը (մինչև 3 տ. երեխաների համար նշել ծնվելու ամսաթիվը և տարին)

Հասցեն՝ քաղաք, գյուղ, փողոց, տուն, բն.

Աշխա-տանքի վայրի, նախա-դպրո-ցական, դպրո-ցական կազմա-կերպու-թյան անվա-նումը (խումբ, դասարան), վերջին հաճախ-ման ամսա-թիվը

Առաջին անգամ դիմելու ամսաթիվը

Ախտա-հարման աղբյուրը

Ախտորոշ-ման և դրա հաս-տատման ամսաթիվը

Հոսպի-տալացման տեղն ու ամսաթիվը

Փոփոխ-ված (ճշտված) ախտո-րոշումը և դրա հաս-տատման ամսա-թիվը

Համա-ճարակա-բանական հետա-զոտության ամսաթիվը, հետա-զոտողի ազգանունը

Ախտա-հարման մասին հաղոր-դում (հիվանդի մշտական բնա-կության նախա-դպրո-ցական, դպրո-ցական, աշխա-տանքի վայրի ՀՎԿԱԿ-ի մասնա-ճյուղեր)

Ճառա-գայթային ախտա-հարման տեսակը

Ծանոթու-թյուններ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

                               
                               

 

 

Հավելված 5

ՀՀ առողջապահության նախարարի

2014 թվականի դեկտեմբերի 27-ի

թիվ 74-Ն հրամանի

 

Ձև 3ա

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓ

 

ՔԻՄԻԱԿԱՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ

 

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության անվանում------------------

Ամիս, ամսաթիվ, տարեթիվ------------------------------------------

 

N

Քիմիական թունավորման տեսակը

Տող
թիվ

Ամբողջ ազգաբնակչությունը
 (0-70 տարեկան և բարձր)

Մանկական ազգաբնակչություն
(0-14 տարեկան)

Դեռահասներ
(15-17 տարեկան)

Մեծահասակ ազգաբնակչություն
(18-70 տարեկան)

Ընդա-
մենը
(մարդ)

Նրանցից մահացու ելքով (մարդ)

Ընդա-մենը
(մարդ)

Նրանցից մահացու ելքով (մարդ)

Ընդա-մենը
(մարդ)

Նրանցից մահացու ելքով (մարդ)

Ընդա-մենը
(մարդ)

Նրանցից մահացու ելքով (մարդ)

1

2

3

4

5

6

7

8

9

10

 

2

Սուր (կենցաղային, արդյունաբերական, տեխնածին) քիմիական թունավորումներ ընդամենը (04, 07, 10, 13, 16 տողերի գումարը)

(4/01)

               

3

Նրանցից (01 տողից)՝
արական

02

               

3.1

Իգական

03

               

4.

Թունավորումներ
(01 տողից)՝
սպիրտ պարունակող արտադրանքով ընդամենը

04

               

4.1

Նրանցից (04 տողից)
արական

05

               

4.2

Իգական

06

               

5.

Թմրամիջոցներով ընդամենը

07

               

5.1

Նրանցից (07 տողից)
Արական

08

               

5.2

Իգական

09

               

6.

Դեղամիջոցներով ընդամենը

10

               

6.1

Նրանցից (10 տողից)
Արական

11

               

6.2

Իգական

12

               

7.

Սննդամթերքով
ընդամենը

13

               

7.1

Նրանցից (13 տողից)
Արական

14

               

7.2

Իգական

15

               

8.

Այլ քիմիական թունավորումներ
ընդամենը

16

               

8.1

Նրանցից (16 տողից)
Արական

17

               

8.2

Իգական

18

               

 

Ձև 3բ

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ Ա Ն  Ձ ԵՎ Ա Չ Ա Փ

 

ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏԱՀԱՐՈՒՄՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ

 

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության անվանում ------------------

Ամիս, ամսաթիվ, տարեթիվ ------------------------------------------

 

N

Ճառագայթային ախտահարման տեսակը

Տող թիվ

Ամբողջ ազգաբնակչությունը (0-70 տարեկան և բարձր)

Մանկական ազգաբնակչություն (0-14 տարեկան)

Դեռահասներ
(15-17 տարեկան)

Մեծահասակ ազգաբնակչություն (18-70 տարեկան)

Ընդա-
մենը
(մարդ)

Նրանցից մահացու ելքով (մարդ)

Ընդա-մենը
(մարդ)

Նրանցից մահացու ելքով (մարդ)

Ընդա-մենը
(մարդ)

Նրանցից մահացու ելքով (մարդ)

Ընդա-մենը
(մարդ)

Նրանցից մահացու ելքով (մարդ)

1

2

3

4

5

6

7

8

9

10

 

2

Ճառագայթային հիվանդություն

(4/01)

               

3

Նրանցից (01 տողից)՝
արական

02

               

3.1

իգական

03

               

4.

Այրվածքներ՝ ընդամենը

04

               

4.1

նրանցից (04 տողից)
արական

05

               

4.2

իգական

06

               

5.

Լեյկեմիա՝ ընդամենը

07

               

5.1

Նրանցից (07 տողից)
արական

08

               

5.2

իգական

09

               

6.

Ճառագայթային գաստրոէնտերիտ և կոլիտ՝ ընդամենը

10

               

6.1

Նրանցից (10 տողից)
արական

11

               

6.2

իգական

12

               

7.

Ճառագայթային պնևմոնիտ՝ ընդամենը

13

               

7.1

Նրանցից (13 տողից)
արական

14

               

7.2

իգական

15

               

8.

Ճառագայթային մաշկային և ենթամաշկային հյուսվածքի փոփոխություններ՝ ընդամենը

16

               

8.1

Նրանցից (16 տողից)
արական

17

               

8.2

իգական

18

               

9

Ճառագայթային այրվածք՝ ընդամենը

19

               

9.1

Նրանցից (19 տողից)
արական

20

               

9.2

իգական

21

               
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.09.2023, N 41-Ն 04.10.2023, N 74-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան