ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
28 հուլիսի 2023 թ. N 1257-Ա/2
«ՄԱՆԿԱՆ ԺՊԻՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N 0052 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Մանկան ժպիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. «Մանկան ժպիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2014 թվականի ապրիլի 14-ի N 309-Ա/Ք հրամանով տրված նախադպրոցական կրթական ծրագրով գործունեության N 0052 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև 2023 թվականի նոյեմբերի 1-ը:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Աշոտ Արշակյանին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին:
Նախարար` |
Ժ. Անդրեասյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|