Գլխավոր տեղեկություն
Номер
N 1257-Ա/2
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (29.07.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
28.07.2023
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
28.07.2023
Дата вступления в силу
29.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

28 հուլիսի 2023 թ.

N 1257-Ա/2

 

«ՄԱՆԿԱՆ ԺՊԻՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N 0052 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Մանկան ժպիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. «Մանկան ժպիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2014 թվականի ապրիլի 14-ի N 309-Ա/Ք հրամանով տրված նախադպրոցական կրթական ծրագրով գործունեության N 0052 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև 2023 թվականի նոյեմբերի 1-ը:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Աշոտ Արշակյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան