Գլխավոր տեղեկություն
Номер
N 724-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (15.07.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.07.10-2023.07.23 Պաշտոնական հրապարակման օրը 14.07.2023
Принят
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
13.07.2023
Подписан
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
13.07.2023
Дата вступления в силу
15.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

13 հուլիսի 2023 թ.

N 724-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 02/82-Ն ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 02/95-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1․ Ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի 2002 թվականի նոյեմբերի 1-ի ««Հայաստանի Հանրապետության պատվավոր մաքսային ծառայող», «Մաքսային ծառայության առաջավոր» կրծքանշանների և պատվոգրի (գովասանագրի) տրամադրման կանոնները և դրանցով պարգևատրման դեպքերը սահմանելու մասին» N 02/82-Ն հրամանը,

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի 2002 թվականի դեկտեմբերի 23-ի «Վերադաս մաքսային մարմնի ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 02/95-Ն հրամանը։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հուլիսի 2023 թվական: