ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
26 մայիս 2023 թ. |
N 2653-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԻՐԱ ՄԵԴԻՔԼ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002358 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ, 20-րդ և 21-րդ հոդվածները և Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության 2023 թվականի մայիսի 19-ի ներկայացված դիմումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ԻՐԱ ՄԵԴԻՔԼ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «ԻՐԱ ՄԵԴԻՔԼ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 2018 թվականի հունվարի 16-ին տրված թիվ Կ-ԲՕ-002358 բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի կրկնօրինակ վերջինիս մեջ ներառելով «ԻՐԱ ՄԵԴԻՔԼ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործունեության իրականացման թիվ Կ-ԲՕ-002358 լիցենզիայի բժշկական օգնության և սպասարկման տեսակները և ձևերը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի կրկնօրինակի մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԻՐԱ ՄԵԴԻՔԼ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ