Գլխավոր տեղեկություն
Номер
N 18-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (09.12.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 08.12.2023
Принят
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата принятия
07.12.2023
Подписан
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата подписания
07.12.2023
Дата вступления в силу
09.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

07 դեկտեմբերի 2023 թ.

N 18-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N 103-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի ապրիլի 9-ի ՀՀՇՆ 31-03.01-2014 «Հանրակրթական նշանակության շենքեր» շինարարական նորմերը հաստատելու մասին» N 103-Ն հրամանի.

 

1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-ին կետերով»,

2) հավելվածի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Սույն շինարարական նորմերում վկայակոչված են հետևյալ նորմատիվ փաստաթղթերը.

 

1)

ՀՀՇՆ 40-01.01-2014

ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 80-Ն հրամանով հաստատված «Շենքերի ներքին ջրամատակարարում և ջրահեռացում» շինարարական նորմեր

2)

ՀՀՇՆ 20.04-2020

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի
N 102-Ն հրամանով հաստատված «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմեր

3)

ՀՀՇՆ 20-06-2014

ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 24-ի N 87-Ն հրամանով հաստատված «Շենքերի և կառուցվածքների վերակառուցում, վերականգնում և ուժեղացում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմեր

4)

ՀՀՇՆ 22-03-2017

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի ապրիլի 13-ի N 56-Ն հրամանով հաստատված «Արհեստական և բնական լուսավորում» շինարարական նորմեր

5)

ՀՀՇՆ 21-01-2014

ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրամանով հաստատված «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմեր

6)

ՀՀՇՆ 40-01.02-

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 103-Ն հրամանով հաստատված «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» շինարարական նորմեր

7)

ՀՀՇՆ 30-01-2023

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմեր

8)

ՀՀՇՆ IV-12.02.01-2004

ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 4-ի N 83-Ն հրամանով հաստատված «Ջեռուցում, օդափոխություն և օդի լավորակում» շինարարական նորմեր

9)

ՀՀՇՆ IV-11.07.01-2006

ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 10-ի N 253-Ն հրամանով հաստատված «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմեր

10)  

ՀՀՇՆ IV-11.03.03-2002

ՀՀ քաղաքաշինության նախարարի 2003 թվականի մայիսի 13-ի N 28-Ն հրամանով հաստատված «Ավտոկայանատեղեր» շինարարական նորմեր

11)

ՀՀՇՆ II-5.01-98

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված «Քաղաքաշինական համակարգերի հուսալիություն. Հիմնական դրույթներ» շինարարական նորմեր

12)

N 2.2.4-016-17

 ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի N 12-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» սանիտարական կանոններ և նորմեր

 

»,

1) հավելվածի 146-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«146. Հանրակրթական հաստատությունների շենքերում (մասնաշենքերում, շինություններում, սենքերում) անհրաժեշտ է նախատեսել ջեռուցում, օդափոխություն և օդի լավորակում (օդորակում, սառնամատակարարում)։»,

2) հավելվածի 153-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«153. Ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման նախագծերում պետք է նախատեսել տեխնիկական լուծումներ, որոնք ապահովում են.

1) հանրակրթական հաստատությունների շենքերի սենքերի (այդ թվում՝ վարչական, ուսումնական և սպասարկող գոտիներում տեղակայված աշխատասենյակների, դասասենյակների, խորհրդակցության սրահների, մարզասրահների, արտադրական, լաբորատոր և պահեստային հատվածամասերի) նորմավորված օդերևութաբանական պայմաններ և ջերմաստիճանային ռեժիմ, օդի մաքրություն՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 4-ի N 83-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.02.01-04 շինարարական նորմերի, կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության պարտադիր միջոցառումների և N 2.2.4-016-17 սանիտարական կանոնների ու նորմերի,

2) ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման (օդորակման, սառնամատակարարման) համակարգերի ու սարքավորումների աշխատանքի արդյունքում առաջացած աղմուկի և թրթռումների նորմավորված մակարդակ, ինչպես նաև վթարային օդափոխման և հակածխային պաշտպանության համակարգերի համար աշխատանքի կամ փորձարկման ընթացքում, սարքավորումների տեղադրման սենքերում թույլատրելի աղմուկ՝ ոչ ավելի քան 110դԲ, իսկ իմպուլսային աղմուկի դեպքում` ոչ ավելի, քան 125դԲ հզորությամբ,

3) ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման (օդորակման, սառնամատակարարման) համակարգերի նորոգապիտանելիություն,

4) ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման (օդորակման, սառնամատակարարման) համակարգերի պայթունահրդեհաանվտանգություն,

5) սառնամատակարարման համակարգեր՝ բնական և արհեստական սառեցման աղբյուրների օգտագործմամբ (արտեզիան կամ խմելու ջուր, սառնարանային էներգաարդյունավետ սարքեր և այլն),

6) օդային (տաք օդով) ջեռուցման համակարգերում օդաբաշխիչից դուրս եկող օդի հաշվարկային ջերմաստիճան՝ շահագործվող կամ աշխատանքային գոտու համար սահմանված նորմատիվային թույլատրելի ջերմաստիճանի և այդ գոտի ներմուծվող օդի հոսքի արագության հաշվառմամբ,

7) հանրակրթական հաստատությունների շենքերի ներքին մակերեսներում (սենքերում) տեղակայվող ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման (օդորակման, սառնամատակարարման) սարքավորումների ու սարքերի, խողովակաշարերի և օդատարների տաք մակերևույթների ջերմամեկուսացում՝ գազերի, գոլորշիների, աէրոզոլների կամ փոշու բոցավառման վտանգը բացառելու համար` ջերմամեկուսիչ կառուցվածքի մակերևույթի վրայի առնվազն 20%-ով ավելի նվազ ջերմաստիճան ջերմամեկուսիչ կառուցվածքի նյութի ինքնաբոցավառման ջերմաստիճանից,

8) մակերևութային նորմավորված նվազ ջերմաստիճանի չապահովման պարագայում ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման (օդորակման, սառնամատակարարման) սարքավորումները, խողովակաշարերն ու օդատարները չեն կարող տեղադրվել հանրակրթական հաստատությունների շենքերի ներքին մակերեսներում (սենքերում),

9) ջերմամեկուսիչ կառուցվածքներ՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված և տեղայնացման ենթակա ՍՆԻՊ 2.04.14-88 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան,

10) ուսումնական սենքերի օդային ջեռուցման համակարգերում օդի վերաշրջանառության բացառում։»,

3) հավելվածի՝ 142-րդ կետում «ՍՆԻՊ 2.04.02» բառերը փոխարինել «ՀՀՇՆ 40-01.02-» բառերով, 140-րդ կետում «ՍՆԻՊ 2.04.01» բառերը՝ «ՀՀՇՆ 40-01.01-2014» բառերով, 8-րդ, 21-րդ, 25-րդ, 40-րդ, 136-րդ կետերում «ՍՆիՊ 2.07.01» բառերը՝ «ՀՀՇՆ 30-01-2023» բառերով, 49-րդ կետում «ՀՀՇՆ II- 6.02-2006» բառերը՝ «ՀՀՇՆ 20.04-2020» բառերով, 59-րդ կետում «ՀՀՇՆ I-4.02-99» բառերը՝ «ՀՀՇՆ 20-06-2014» բառերով, 158-րդ կետում «ՀՀՇՆ II-8.03-96» բառերը՝ «ՀՀՇՆ 22-03-2017» բառերով, 101-րդ և 109-րդ կետերում «ՀՀՇՆ II-8.04.01-97» բառերը՝ «ՀՀՇՆ21-01-2014» բառերով:

2. Սահմանել, որ սույն հրամանի պահանջները չեն տարածվում մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված քաղաքաշինական ծրագրերի (նախագծային և շինարարական) գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 դեկտեմբերի 2023 թվական: