Գլխավոր տեղեկություն
Номер
N 1355-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (05.07.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Дата принятия
04.07.2023
Подписан
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Дата подписания
04.07.2023
Дата вступления в силу
05.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

04 հուլիսի 2023 թվական

ք. Երևան

N 1355-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՅՈՒՆԻ ՇԻՓԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 11-րդ հոդվածով, «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ, 26-րդ և 43-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «ՅՈՒՆԻ ՇԻՓԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ներկայացված փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզիա, փոստային և սուրհանդակային կապի ծառայությունների գործունեության ներդիրներ ստանալու մասին 2023 թվականի հունիսի 12-ի հայտը, կից փաստաթղթերը և առնչվող գրությունները, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2023 թվականի հունիսի 16-ի N 4 եզրակացությունը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «ՅՈՒՆԻ ՇԻՓԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզիա, փոստային կապի ծառայությունների գործունեության ներդիր՝ N 01 և սուրհանդակային կապի ծառայությունների գործունեության ներդիր՝ N 02:

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից:

 

Ռ. Խաչատրյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան