ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«03» հուլիսի 2023 թ. |
N 86-Ն |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԵՍ ԵՎ ՇՐՋԱԿԱ ԱՇԽԱՐՀԸ» ԱՌԱՐԿԱՅԻ 3-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Հրամայում եմ
1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Ես և շրջակա աշխարհը» առարկայի 3-րդ դասարանի ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար` |
Ժ. Անդրեասյան |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտինախարարի 2023 թվականի հուլիսի 3-ի N 86-Ն հրամանի |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԵՍ ԵՎ ՇՐՋԱԿԱ ԱՇԽԱՐՀԸ» ԱՌԱՐԿԱՅԻ 3-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԾՐԱԳԻՐ
ԵՍ | ||
Ինքնություն Ինքնաճանաչում | ||
Ներաշխարհ |
Մարմին | |
ԹԵՄԱ Ինչպես եմ կազմակերպում իմ կյանքը |
ԹԵՄԱ Ճանաչենք մեր մարմինը | |
Նպատակ | ||
1. Զարգացնել ժամանակն արդյունավետ տնօրինելու, նպատակները հստակեցնելու և ջանասիրության շնորհիվ իրականացնելու, ժամանակը սխալ տնօրինելու հետևանքները քննադատաբար վերլուծելու կարողությունները: 2. Նախնական գիտելիք տալ մարդու օրգանների, օրգան համակարգերի և դրանցից յուրաքանչյուրի կարևոր գործառույթների մասին: 3. Ամրապնդել գիտելիքը ջրի՝ որպես հիգիենայի և առողջության պահպանման կարևորագույն գործոնի կարևորության ու նշանակության վերաբերյալ: | ||
Առարկայի ընդհանրական չափորոշչային վերջնարդյունքներ | ||
Ներաշխարհ Շ.Ե.Ի.Ն1 Ուսումնասիրել ինքնության վերաբերյալ գաղափարներ, ներառյալ՝ իր և ուրիշների, տարբերակել ինքնությունը՝ ըստ սոցիալական և հուզական առանձնահատկությունների: Շ.Ե.Ի.Ն2 Գտնել ինքնարտահայտման և ինքնադրսևորման տարբեր եղանակներ: Շ.Ե.Ի.Ն3 Նշել սեփական կարողություններն ու հնարավորությունները, ինքնադրսևորվել: Շ.Ե.Ի.Ն4 Նկարագրել և կառավարել հույզերը, բացատրել, որ ուրիշներն էլ ունեն նույն հույզերը, ապրումակցել: Շ.Ե.Ի.Ն5 Տարբերակել անցյալում, ներկայում կատարված և ապագաում կատարվելիք իրադարձությունները իր կյանքի օրինակով, արդյունավետ տնօրինել ժամանակը: Մարմին Շ.Ե.Ի.Մ1 Թվարկել զգայարանները, տարբերակել դրանցով ստացված տեղեկությունները՝ որպես աշխարհը ճանաչելու միջոց: Շ.Ե.Ի.Մ2 Նշել մարմնի մասերի գործառույթներն ու կազմության որոշ բնորոշիչներ: Շ.Ե.Ի.Մ3 Հարգել և ընդունել տարբերությունները, այդ թվում` հաշմանդամություն ունեցող և զարգացման առանձնահատկություններ ունեցող մարդկանց՝ ներառելով նրանց հնարավոր բոլոր գործընթացներում: Շ.Ե.Ի.Մ4 Տիրապետել անձնական հիգիենայի կանոններին, հիմնավորել հիգիենայի, ֆիզիկական ակտիվության և կոփման անհրաժեշտությունը՝ որպես առողջությունը պայմանավորող կարևոր գործոններ: | ||
Թեմայի վերջնարդյունքները | ||
Ներաշխարհ 3ՇԵ.Ի.Ն2.3 Ժամանակը արդյունավետ բաշխել՝ ըստ անելիքների և հանգստին անհրաժեշտ ժամանակահատվածների: 3Շ.Ե.Ի.Ն1-3 Քննադատաբար մտածելով՝ նշել իր ժամանակի տնօրինման սխալներն ու դրանց հետևանքները: 3Շ.Ե.Ի.Ն1-3ա Մեկնաբանել ջանասիրության և ամեն ինչ ժամանակին հասցնելու օգտակարությունը: 3Շ.Ե.Ի.Ն1-3բ Հստակեցնել նպատակը, նպատակին տանող ճանապարհն ու քայլաշարը, որոշում կայացնել: Մարմին 3Շ.Ե.Ի.Մ2 Թվարկել, ցույց տալ մարմնի որոշ օրգան համակարգերը, նշել դրանց կարևոր գործառույթները: 3Շ.Ե.Ի.Մ2, 3Շ.Ե.Ա.Վ1 Թվարկել և մեկնաբանել որոշ սովորություններ, որոնք կարող են նպաստել կամ վնասել օրգան համակարգերի գործունեությունը: 3Շ.Ե.Ա.Ս3 Հիմնավորել ջրի կարևորությունն ու նշանակությունը հիգիենայի և առողջության պահպանման հարցում: | ||
Բովանդակություն | ||
1. Ժամանակի արդյունավետ տնօրինում, աշխատանք, ժամանց, հանգիստ: 2. Նպատակ, նպատակների իրագործում, քննադատաբար մտածել, որոշում կայացնել: 3. Ծուլության հետևանքներն ու ջանասիրության օգուտները, ամեն ինչ ժամանակին հասցնելու շահավետությունը: 4. Մարմնի կազմություն, մարմնի որոշ օրգան համակարգերը, դրանց կարևոր գործառույթները և առողջության պահպանումը: 5. Ջրի կարևորությունն ու նշանակությունը հիգիենայի և առողջության պահպանման հարցում: | ||
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
Ուսումնական, դերային, իմիտացիոն, զարգացնող խաղեր Զույգերով կամ անհատական աշխատանքներ, որոնք կխթանեն ինքնաճանաչումը. ինչպես է ինքը որոշում կայացնում, կարողանում է արդյոք, ինչն է խանգարում կամ օգնում, ովքեր են խորհուրդ տալիս, ինչպիսի որոշումներն են իրենք կայացնում առանց ուրիշների միջամտության և այլն: Իրավիճակների դերերով ներկայացման միջոցով ցույց տալ օրը ճիշտ և արդյունավետ տնօրինելու օգուտն ու անարդյունավետ տնօրինման վնասները: Ապա քննարկել դրանցից յուրաքանչյուրը հիմնավորումներով: Խմբային, համագործակցային առաջադրանքներ Խաղեր, որոնք կխթանեն աշակերտների՝ խմբով որոշումներ կայացնելը, դրանց թեր և դեմ կողմերը քննելը, քննադատաբար վերլուծելն ու եզրահանգման գալը: Դրանք կարող են լինել դասարանական որևէ կարևոր իրադրության վերաբերյալ որոշումներ: Իրավիճակների առաջադրում, քննարկում Տարբեր պատմությունների և իրավիճակների օրինակով քննարկել ծուլության և ջանասիրության հետևանքները: Քննել, թե որն է ավելի հեշտ, ինչպես անել, որ ջանասիրությունը դառնա հաճելի սովորություն և այլն: Աշխատանքային թերթիկներ՝ տարբեր առաջադրանքներով Օրգան համակարգերի և դրանց առողջությունը խթանող կամ խաթարող սովորությունների ցանկեր, որոնք պետք է գծերով միացնել: Կամ օրգան համակարգերի և դրանց տակ սյունակով բաղադրիչները լրացնելու թերթիկներ և այլն: Պատկերազարդում՝ նկարների, գծապատկերների և սխեմաների ստեղծումը Գծապատկերների, բավիղների ձևով ներկայացնել օրգան համակարգերի առանձին բաղադրիչներ, որոնք երեխաները կկարողանան խմբավորել կամ միացնել տրամաբանական շղթայի մեջ: Փաստական նյութերի հետաքրքիր և խթանող ներկայացում Կարելի է փոքրիկ հանձնարարություններ տալ՝ տեղեկություններ որոնել և հիմնավորումներ գտնել, ներկայացնել թեմայի վերաբերյալ նյութեր (օրինակ` ծխախոտի վնասների, մարզվելու օգուտների, առողջ սնվելու, կաթնամթերք շատ օգտագործելու մասին): Հարցադրումների սահմանում Խմբային կամ անհատական աշխատանքների ընթացքում կարևոր է հարցադրումներ անելը, թե ինչ հարցի շուրջ պետք է կազմակերպել աշխատանքը: Խաչբառների, գլուխկոտրուկների, հանելուկների կազմում, լուծում Կարելի է խմբերին հանձնարարել կազմել գլուխկոտրուկներ մյուս խմբերի համար, նման աշխատանքները բազմաթիվ կարողություններ են զարգացնում: Փորձեր Ստուգել սրտի զարկերը, հաշվել, գրանցել, չափել թոքերի ծավալը: Ոսկրերի ամրության վերաբերյալ փորձ կարելի է անել` հավի ոսկրերը քացախի մեջ դնելով: Փորձով կհամոզվեն, որ կալցիումը ամրություն է հաղորդում ոսկրերին, և պետք է շատ կաթնամթերք օգտագործել: Կարելի է զգայարանների հետ կապված փորձեր անել (համի, հոտի զգացողության, արագ արձագանքելու և այլն): Գաղափարների և հասկացությունների սահմանում և վերհանում Մրցույթներ, վիկտորինաներ, հանդեսներ Ուսուցողական ֆիլմերի դիտում, քննարկում Դասարանական քննարկումներ և բանավեճեր |
Անհատ և հարաբերություններ Անհատի զարգացման և սոցիալականացման կարևոր նախապայման են քննադատական և ստեղծագործական մտածողությունն ու որոշումներ կայացնելու հմտությունները, հատկապես՝ այսօրվա փոփոխվող ու մարտահրավերներով լի աշխարհում: Պատճառ և հետևանք Քննել ծուլության և ջանասիրության պատճառներն ու հետևանքները, ժամանակն արդյունավետ տնօրինելու անհրաժեշտությունն ու ժամանակի կորստի հետևանքները: Մասշտաբ, համամասնություն և քանակ Մարմինների փոքրիկ կառուցվածքային միավորները մանրադիտակով տեսնելով՝ կարելի է պատկերացնել, որ կան կենդանի օրգանիզմներ, որոնք աչքով չենք տեսնում, բայց դրանք շատ կարևոր են ու ազդեցություն ունեն մեր կյանքի վրա: Համակարգեր և մոդելներ Մարմնի օրգան համակարգերի մասին տարրական գիտելիքներ հաղորդելիս հարկ է բերել հայտնի համակարգերի օրինակներ (հեծանիվ, մեքենա ևն) և տեսնել, թե ինչպես համակարգի մի օղակի չգործելը կամ բացակայությունն ազդում է ողջ համակարգի աշխատանքի վրա: Էներգիա և նյութ Բերված օրինակներով կարելի է տեսնել, որ այդ համակարգերից շատերը չեն գործում էներգիայի բացակայության դեպքում, օրինակ՝ եթե էլեկտրական սարքավորումները չեն սնուցվում հոսանքից, չեն կարող գործել: Կառուցվածք և գործառույթ Կարելի է պատկերավոր օրինակներով տեսնել, որ կենդանիների և մարդու օրգան համակարգերից շատերը նման են իրենց կառուցվածքով և կատարում են նույն գործառույթը: | |
Միջառարկայական կապեր | ||
Մայրենի Կարողանա ձևակերպել տրամաբանական, վերլուծական խոսք, բացատրել թեմայի ընթացքում օգտագործվող բառերի իմաստները, գտնել առաջադրված բառերի հոմանիշները, հականիշները, ճիշտ օգտագործել թեմայի ընթացքում սովորած բառերը՝ կազմելով բառակապակցություններ, նախադասություններ: Մաթեմատիկա Իմանա ժամանակի չափման միավորները: Կարողանա գործողություններ կատարել անվանական թվերով: Կարողանա կատարել անցումներ ժամանակի չափման միավորների չափողականությունների միջև (դար-տարի, օր-ժամ, ժամ-րոպե-վայրկյան): Ֆիզկուլտուրա Կարողանա թիմային խաղերի ժամանակ կարևորել սեփական ջանասիրությունը հաղթանակի հասնելու գործում կամ վերլուծել, թե ինչն էր պարտության պատճառը: Կարևորի մարմինը կոփելու, ուղիղ նստելու, ճիշտ քայլելու՝ որպես առողջության պահպանման գրավականների անհրաժեշտությունը: Տեխնոլոգիա Կարևորի ժամանակը ճիշտ բաշխելու գործոնը յուրաքանչյուր աշխատանք կատարելիս՝ ամրապնդելով ժամանակի զգացողությունը: Տեխնիկայի տարրերը սովորելիս կարողանա համեմատել մարդու օրգան համակարգերը ուրիշ հայտնի համակարգերի (ավտոմեքենա, սառնարան) հետ և բացատրել, որ համակարգի մի օղակի չգործելը կամ բացակայությունն ազդում է ողջ համակարգի աշխատանքի վրա: Օտար լեզու Կարողանա սովորել և գրել մարմնի մասերի անվանումները և հարստացնել բառապաշարը: | ||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի տարրական դպրոցի վերջնարդյունքների հետ | ||
Թեմային ուղղակի առնչվող – Տ26, Տ27, Տ28, Տ33 Թեմային մասամբ առնչվող – Տ1, Տ2, Տ7, Տ8, Տ12, Տ15, Տ22, Տ29 | ||
ԵՍ | |||
Անվտանգություն | |||
Առողջ սնուցում |
Արտակարգ իրավիճակներ |
Վնասակար սովորություններ Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում | |
ԹԵՄԱ ԻՄ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ | |||
Նպատակ | |||
1. Պատկերացում տալ առողջ սննդի հիմնական բաղադրիչների, օրվա սննդակարգի, բուսական և կենդանական սննդի մասին՝ բացատրելով, որ առողջ սնունդն է մարմնի աճի և զարգացման հիմնական գործոնը, ինչպես նաև եռանդի, ֆիզիկական ակտիվության աղբյուրը: 2. Օգնել գիտակցելու, թե ինչ վտանգներ կարող են հանդիպել տանը, դպրոցում և փողոցում, բնության գրկում, ինչպես կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում: 3. Օգնել, որ սովորողները կարևորեն արդյունավետ գնումներ կատարելու նշանակությունը՝ գնելով առողջ սնունդ, ստուգելով արտադրման ժամկետները, խուսափելով տարբեր վարակիչ հիվանդություններից: | |||
Առարկայի ընդհանրական չափորոշչային վերջնարդյունքներ | |||
Առողջ սնուցում Շ.Ե.Ա.Ս1 Բացատրել առողջ սնուցման բաղադրիչները՝ բամազանությունը, սննդակարգը, ընդունման պարբերականությունը և անվտանգությունը: Շ.Ե.Ա.Ս2 Բացատրել, որ սնունդը ապահովում է օրգանիզմի էներգիան, որն էլ ապահովում է ֆիզիկական ակտիվությունը: Շ.Ե.Ա.Ս3 Ներկայացնել ջրի նշանակությունը մարդու օրգանիզմի համար: Արտակարգ իրավիճակներ Շ.Ե.Ա.Ի1 Ցուցադրել տարբեր հնարավոր աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ խուճապի չմատնվելու, կողմնորոշվելու, անվտանգության կանոնների և քայլերի հաջորդականության իմացություն, ցուցադրել առաջին օգնության պարզ եղանակներ: Վնասակար սովորություններ Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում Շ.Ե.Ա.Վ1 Տարբերակել վնասակար սովորությունները, այդ թվում ծխելը, ալկոհոլ և այլ վնասակար նյութեր օգտագործելը, և խուսափել դրանցից, թվարկել որոշ վարակիչ հիվանդություններ և դրսևորել դրանց կանխարգելմանն ուղղված վարքագիծ: Շ.Ե.Ա.Վ2 Դրսևորել ռիսկերից խուսափելուն և առողջությանը միտված վարքագիծ: | |||
Թեմայի վերջնարդյունքները | |||
Առողջ սնուցում 3Շ.Ե.Ա.Ս1 Բացատրել սննդի բազմազանության անհրաժեշտությունը, ներկայացնել առողջ ափսեի պարունակությունը: 3Շ.Ե.Ա.Ս1ա Գնումներ կատարելիս ճիշտ ընտրություն անել՝ ընտրել առողջ սնունդ: 3Շ.Ե.Ա.Սբ Նշել սննդի ընդունման նույն պարբերականության պահպանման կարևորությունը: 3Շ.Ե.Ա.Ս1գ Բացատրել շատ և անբավարար ուտելու հետևանքներն առողջության վրա: 3Շ.Ե.Ա.Ս1դ Մեկնաբանել, թե ինչու առողջ նախաճաշ պետք է անել ամեն օր։ Արտակարգ իրավիճակներ 3Շ.Ե.Ա.Ի1 Հիմնավորել մաշկի ամբողջականության խախտման պատճառ դարձող իրավիճակներից խուսափելու անհրաժեշտությունը և նշել թե ինչպես: 3Շ.Ե.Ա.Ի1ա Նշել, ցուցադրել գործնական պարապմունքների ժամանակ որոշ (տեղանքին բնորոշ) բնական աղետների դեպքում անհրաժեշտ վարքականոնները: 3Շ.Ե.Ա.Ի1բ Դրսևորել խուճապի չմատնվելու, հրահանգներին հետևելու և ինքնատիրապետման կարողություններ: Վնասակար սովորություններ Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում 3Շ.Ե.Ա.Վ1 Բացատրել տարբեր վնասակար սովորությունների հետևանքները տարբեր օրգան համակարգերի վրա, օրինակ՝ ծխելը և ծուխը՝ շնչառական համակարգի, սրտանոթային համակարգի վրա, ալկոհոլը՝ ուղեղի, մարդու վարքագծի և լյարդի վրա և այլն: 3Շ.Ե.Ա.Վ1ա Թվարկել պատվաստումների միջոցով կանխարգելվող տարածված հիվանդությունները (խոզուկ, կարմրուկ, կարմրախտ, պոլիոմիելիտ, ջրծաղիկ, դիֆթերիա, կատաղություն): Նշել, հիմնավորել դրանց կարևորությունը: | |||
Բովանդակություն | |||
1. Սննդի բազմազանության անհրաժեշտությունը, առողջ ափսեի պարունակությունը: 2. Սննդի ընդունման նույն պարբերականության պահպանման կարևորությունը: 3. Նախաճաշի կարևորությունը, սննդի չարաշահման և անբավարար սնվելու հետևանքները: 4. Մաշկի ամբողջականության խախտման պատճառ դարձող իրավիճակներից խուսափելու անհրաժեշտությունը։ 5. Առաջին օգնություն մարմնի գերսառեցման, արևահարության, այրվածքների և վերքերի դեպքում: 6. Վարքականոնները որոշ (տեղանքին բնորոշ) բնական աղետների դեպքում: 7. Խուճապի չմատնվելու, հրահանգներին հետևելու, ինքնատիրապետման և համապատասխան վարքագիծ դրսևորելու կարևորությունը։ 8. Վնասակար սովորությունների ազդեցությունը տարբեր օրգան համակարգերի վրա: 9. Պատվաստումներով կանխարգելվող հիվանդությունները: | |||
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | ||
Ուսումնական, դերային, իմիտացիոն, զարգացնող խաղեր Տրված քարտերով (սննդամթերքների նկարներով կամ անվանումներով) կազմել առողջ ափսեի պարունակություն: Կարող են և նկարել ափսեի պարունակությունը: Համեմատել և համոզվել, որ տարբերակները կարող են բազմազան լինել: Առողջ սննդամթերք ընտրելու, վնասակար սննդից հրաժարվելու դերային խաղեր, օրինակ՝ խանութ-խանութ խաղի միջոցով (վաճառողը կունենա մթերքներ և դրանց գնապիտակները, իսկ գնորդները՝ դրամի փոխարինիչներ): Իրենց գումարին համապատասխան՝ պետք է առողջ սնունդ ընտրեն: Այս խաղը կարելի է խաղալ և խմբերով, միասին որոշումներ կայացնելով: Ապա քննարկել դրանցից յուրաքանչյուրը` հիմնավորումներով: Խմբային, համագործակցային առաջադրանքներ Տարբեր խաղեր, որոնք կխթանեն աշակերտների՝ խմբով որոշումներ կայացնելը, դրանց թեր և դեմ կողմերը քննելը, քննադատաբար վերլուծելն ու եզրակացության գալը: Դրանք կարող են լինել թեմայի, օրինակ՝ արտակարգ իրավիճակի կամ առաջին օգնության որևէ խնդրի վերաբերյալ որոշումներ: Իրավիճակների առաջադրում, քննարկում Տարբեր պատմությունների և իրավիճակների օրինակով քննարկել սննդի չարաշահման և անբավարար սնվելու հետևանքները և հետևություններ անել: Քննել, թե ինչ իրավիճակներ են հնարավոր, որոնց ժամանակ կարող են վնասվածքներ ստանալ, օրինակ՝ հեծանիվ, սկուտեր, անվաչմուշկներ, սքեյթ վարելիս, որոնց դեպքում պետք է հիշել անվտանգության կանոնները և պահպանել դրանք (սաղավարտ, արմունկների և ծնկների պաշտպանիչներ ունենալ): Բարձրությունից ցատկել, մագլցել, սահել. նման իրավիճակները հաճախ կարող են վտանգներ պարունակել: Աշխատանքային թերթիկներ՝ տարբեր առաջադրանքներով Օրգան համակարգերի և դրանց առողջությունը խթանող կամ խաթարող սովորությունների ցանկեր, որոնք պետք է ընտրել և գծերով միացնել: Կամ օրգան համակարգերի և դրանց տակ բաղադրիչները լրացնելու թերթիկներ և այլն: Պատկերազարդում՝ նկարների, գծապատկերների և սխեմաների ստեղծում Գծապատկերների, բավիղների ձևով ներկայացնել օրգան համակարգերի առանձին բաղադրիչներ, որոնք երեխաները կկարողանան խմբավորել, կամ միացնել տրամաբանական շղթայի մեջ Փաստական նյութերի հետաքրքիր և խթանող ներկայացում Կարելի է տեղեկություններ որոնելու և հիմնավորումներ գտնելու, թեմայի վերաբերյալ տարբեր նյութեր ներկայացնելու հանձնարարություններ տալ, օրինակ` ծխախոտի վնասների, մարզվելու օգուտների, առողջ սնվելու, կաթնամթերք շատ օգտագործելու վերաբերյալ և այլն: Հարցադրումների սահմանում Խմբային կամ անհատական աշխատանքների ընթացքում կարևոր է հարցադրումներ անելը, թե ինչ հարցի շուրջ պետք է կազմակերպել աշխատանքը: Խաչբառների, գլուխկոտրուկների, հանելուկների կազմում, լուծում Կարելի է խմբերին հանձնարարել կազմել գլուխկոտրուկներ մյուս խմբերի համար, նման աշխատանքները բազմաթիվ կարողություններ են զարգացնում: Փորձեր Ստուգել սրտի զարկերը, հաշվել, գրանցել, չափել թոքերի ծավալը: Ոսկրերի ամրության գնահատման փորձ կարելի է անել` հավի ոսկրերը քացախի մեջ դնելով: Փորձով կհամոզվեն, որ կալցիումը ամրություն է հաղորդում ոսկրերին, ուստի պետք է շատ կաթնամթերք օգտագործել: Կարելի է զգայարանների հետ կապված փորձեր անել (համի, հոտի զգացողության, արագ արձագանքելու և այլն):
Դիտումներ շրջակա տարածքում, կատարել գնումներ, ընտրել առողջ և թարմ սնունդ, որոշել, թե որն ինչպես պետք է պահպանել (սառնարանում, պահարանում կամ այլ կերպ): Գաղափարների և հասկացությունների սահմանում և վերհանում Մրցույթներ, վիկտորինաներ, հանդեսներ Դասարանական քննարկումներ և բանավեճեր |
Անհատ և հասարակություն Երեխաները պետք է հնարավորություն ունենան համոզվելու, որ իրենք կարող են ընտրել իրենց սնունդը և այն պետք է առողջ լինի, կարող են ավելի ապահով վարք դրսևորել և խուսափել վտանգներից, իմանալ և խուսափել վարակիչ հիվանդություններից: Պետք է հասկանան, որ իրենց որոշումները կարող են պայմանավորել իրենց առողջությունը, ինչպես նաև մյուսների առողջությունը: Օրինաչափություններ Գիտակցել, որ մեր որոշումները պայմանավորում են մեր առողջությունը, հաճախ մեր վարքագծով կարող ենք կանխել հիվանդություններ և ճիշտ ապրելակերպով նաև բուժել դրանք: Մարմինը փոխկապված համակարգ է, և մեր բոլոր գործողությունները բերում են կանխատեսելի և օրինաչափ արդյունքեր, ինչպես դրական, այնպես էլ բացասական: Պատճառ և հետևանք Քննել վտանգավոր իրավիճակներում հայտնվելու պատճառահետևանքային կապերը: Քննել այն վարքագծերը, որոնք կարող են փոխել նման իրավիճակներն ու հետևանքները: Շատ կարևոր է, որ երեխաները կարողանան կանխատեսել տարբեր իրավիճակների հետևանքները և իմանան նման իրավիճակներում գործելու քայլերը: Էներգիա և նյութ Սնունդը դիտարկել որպես մարմնի աճի և զարգացման հիմնական գործոն, ինչպես նաև եռանդի, էներգիայի աղբյուր: Տարբերել, թե որոնք են էներգիա փոխանցող հիմնական սննդատեսակները: Գիտակցել սննդի չարաշահման հետևանքները, էներգիան ծախսելու և ֆիզիկական ակտիվության կարևորությունը: Կայունություն և փոփոխություն Յուրաքանչյուր անսպասելի իրավիճակ կամ վտանգ կարող է խախտել կայունությունը, և այդ փոփոխությանը պետք է պատրաստ լինել, իմանալ կողմնորոշվելու և ճիշտ գործելու կանոններ: | ||
Միջառարկայական կապեր | |||
Մայրենի Կարողանա ձևակերպել տրամաբանական, վերլուծական բնույթի խոսք, կատարել հիմնավորումներ: Կատարի վերլուծություններ՝ օգտագործելով թեմայի ընթացքում սովորած բառերը: Կարողանա լրացնել տեքստը՝ ընտրելով համապատասխան բառեր, բառակապակցություններ: Կարողանա հորինել ավարտ առաջադրված իրավիճակների համար: Մաթեմատիկա Կարողանա կատարել պարզագույն ֆինանսական գործողություններ՝ վերլուծելով իրավիճակը, կարևորելով արդյունավետ գնումներ կատարելը: Արվեստ Կարողանա դերախաղով ներկայացնել գնումներ կատարելու գործընթացը՝ կիրառելով թեմայի ընթացքում սովորած բառապաշարը: Կարողանա տարբերակել առողջ և փչացած սնունդը՝ հորինելով և նկարելով համապատասխան նշաններ: Տեխնոլոգիա Սննդի մասին խոսելիս կամ պարզագույն ուտեստներ պատրաստելիս կարողանա կիրառել ստացած գիտելիքը օրվա ռացիոնի, առողջ սննդի մասին: Կարողանա բացատրել, որ առողջությունը կախված է նաև մաքուր միջավայրից, սանիտարական պատշաճ պայմաններից, որոնք և կպաշտպանեն տարատեսակ վարակներից: Օտար լեզու Սովորի և կարողանա անվանել սննդատեսակները՝ կազմելով պարզ նախադասւոթյուններ: | |||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի տարրական դպրոցի վերջնարդյունքների հետ | |||
Թեմային ուղղակի առնչվող՝ Տ31, Տ32, Տ34 Թեմային մասամբ առնչվող՝Տ1, Տ2, Տ7, Տ14, Տ15, Տ22, Տ23, Տ27. | |||
ԵՍ ԵՎ ՄԱՐԴԻԿ | |||
Փոխհարաբերություններ | |||
Դպրոց |
Իրավունքներ |
Կոնֆլիկտ | |
ԵՍ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐՍ | |||
Նպատակ | |||
1. Օգնել հասկանալու, որ մարդկանց հետ հարաբերությունները կարևոր են, որ այդ փոխհարաբերություններում պետք է հստակ արտահայտել սեփական կամքը, ցանկությունները և երբեք թույլ չտալ որևէ բան առանց իր ցանկության, երբ դա կարող է վնասել իրեն: 2. Օգնել տարբերակելու առողջ, արդյունավետ շփումը անառողջ շփումից, բացատրել հետևանքները, տարբերել և հարգել մարդկանց միջև գոյություն ունեցող տարիքային, սեռային և այլ տարբերությունները: 3. Բացատրել, թե ինչ են կենսական կարիքները, օրինակների միջոցով տարբերակել կարիքները պահանջներից, ցանկություններից, ցույց տալ կարիքների և իրավունքների կապը: 4. Բացատրել սոցիալական նորմերի, իրավունքների և պարտականությունների կապը՝ մեկնաբանելով այն հետևանքները, որոնք կարող են առաջանալ այս կամ այն իրավունքի խախտումից: 5. Տարրական գիտելիքներ հաղորդել բռնության և դրա կանխարգելման վերաբերյալ: | |||
Առարկայի ընդհանրական չափորոշչային վերջնարդյունքներ | |||
Դպրոց Շ.Մ.Փ.Դ1 Պահպանել դպրոցական համակեցության կանոնները, բերել մեծահասակների և հասակակիցների վարքագծի դրական և բացասական ազդեցության օրինակներ, հստակ արտահայտել ցանկություններն ու կամքը, թույլ չտալ որևէ բան առանց իր ցանկության, երբ դա կարող է վնասել իրեն: Շ.Մ.Փ.Դ2 Կարևորել փոխօգնությունը, միմյանց հանդեպ բարեհաճ և փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերություներ ստեղծելու կամք ցուցաբերել: Շ.Մ.Փ.Դ3 Բնութագրել, թե ինչպիսին պետք է լինի ընկերը, ո՞ր որակներն են բնորոշ լավ ընկերոջը, և համապատասխանել այդ բնութագրին, կարողանալ ձեռք բերել և պահպանել ընկերությունը: Շ.Մ.Փ.Դ4 Բացատրել, օրինակներ բերել, որ բոլոր մարդիկ կարող են ունենալ նախասիրություններ և հետաքրքրություններ, որոնք պայմանավորված են անհատական առանձնահատկություններով և անձնային որակներով: Իրավունքներ Շ.Մ.Փ.Ի1 Նկարագրել իրավունքների և քաղաքացիական պատասխանատվության հիմնական բաղադրիչները, որոնք հնարավորություն են տալիս հասարակությանը դուրս գալ ավելի զարգացած, ներդաշնակ ուղի: Շ.Մ.Փ.Ի2 Կանխատեսել իր և ուրիշների արարքների հնարավոր հետևանքները, գնահատել դրանք, ունենալ անձնական դիրքորոշում: Կոնֆլիկտ Շ.Մ.Փ.Կ1 Ցուցաբերել արդյունավետ շփման, կոնֆլիկտները խաղաղ կարգավորելուն ուղղված վարքագիծ: Շ.Մ.Փ.Կ2 Տարբերակել բռնության տարբեր դրսևորումները հասակակիցների և մեծահասակների կողմից/միջև, հրաժարվել բռնության բոլոր ձևերից, աջակցել բռնության ենթարկվածին: Շ.Մ.Փ.Կ3 Տարբերակել փաստը տեսակետից: Շ.Մ.Փ.Կ4 Նկարագրել և բերել իրենց առնչվող պարզ օրինակներ ազատության, արդարության և հավասարության, պատասխանատվության և հանդուրժողականության վերաբերյալ։ | |||
Թեմայի վերջնարդյունքները | |||
Դպրոց 3Շ.Մ.Փ.Դ1 Հստակ արտահայտել ցանկություններն ու կամքը, թույլ չտալ որևէ բան առանց իր ցանկության, երբ դա կարող է վնասել իրեն: 3Շ.Մ.Փ.Դ2 Մեկնաբանել շրջապատի մարդկանց հետ հարաբերությունների կարևորությունը: 3Շ.Մ.Փ.Դ2ա Թվարկել և ցուցադրել շփման տարբեր ձևեր՝ խոսքային և ոչ խոսքային: 3Շ.Մ.Փ.Դ2բ Տարբերակել առողջ, արդյունավետ շփումը (վստահության, հարգանքի, ազնվության փոխհամաձայնության վրա հիմնված) անառողջ շփումից (անհարգալից, լարված, կոնֆլիկտային) երեխաների, տղաների և աղջիկների, մեծահասակների, հասակակիցների և այլ մարդկանց միջև: 3Շ.Մ.Փ.Դ3 Բացատրել, օրինակներ բերել, որ բոլոր մարդիկ կարող են ունենալ նախասիրություններ և հետաքրքրություններ, որոնք պայմանավորված են անհատական առանձնահատկություններով և անձնային որակներով: Իրավունքներ 3Շ.Մ.Փ.Ի1 Թվարկել մարդկանց կենսական կարիքները, տարբերակել կարիքները պահանջներից, ցանկություններից, բացատրել կարիքների և իրավունքների կապը: 3Շ.Մ.Փ.Ի1ա Ճանաչել և պաշտպանել իր և մյուսների իրավունքները։ 3Շ.Մ.Փ.Ի1բ Բացատրել` երբ և ինչպիսի իրավիճակներում կարող են խախտվել իրավունքները: 3Շ.Մ.Փ.Ի1գ Բացատրել սոցիալական նորմերի, իրավունքների և պարտականությունների կապը։ 3Շ.Մ.Փ.Ի2 Կանխատեսել իր և մյուսների արարքների հնարավոր հետևանքները, քննադատաբար վերլուծել և գնահատել դրանք (դրական, բացասական): Կոնֆլիկտ 3Շ.Մ.Փ.Կ2 Տարբերել բռնության տարբեր դրսևորումները հասակակիցների և մեծահասակների կողմից/միջև (դաժան վերաբերմունք, ֆիզկական և հոգեբանական ճնշում, բռնություն, հալածանք/բուլիինգ՝ պարբերաբար կրկնվող բռնություն): 3Շ.Մ.Փ.Կ2ա Բացատրել, որ բոլոր մարդիկ օգնության և պաշտպանված լինելու իրավունք ունեն: 3Շ.Մ.Փ.Կ2բ Պատրաստակամ լինել օգնելու ընկերոջը, եթե նրան բռնության են ենթարկում: 3Շ.Մ.Փ.Կ2դ Իմանալ, թե մեծերից ում կարող է վստահել և պատմել իր կամ ընկերոջ հետ պատահածի մասին: | |||
Բովանդակություն | |||
1. Փոխհարաբերությունները շրջապատի մարդկանց հետ։ Շփման տարբեր ձևեր՝ խոսքային և ոչ խոսքային։ Առողջ և արդյունավետ շփում։ 2. Նախասիրություններ, հետաքրքրություններ, ցանկություններ և կամք։ 3. Մարդկանց կենսական կարիքների, պահանջների, ցանկությունների տարբերությունները, կարիքների և իրավունքների կապը: Իր և մյուսների իրավունքները: Սոցիալական նորմերի, իրավունքների և պարտականությունների կապը։ 4. Իր և մյուսների արարքների հնարավոր հետևանքները, դրանց քննադատական վերլուծությունն ու գնահատումը (դրական և բացասական): Բռնության տարբեր դրսևորումները հասակակիցների և մեծահասակների կողմից (դաժան վերաբերմունք, ֆիզիկական և հոգեբանանական ճնշում, բռնություն, հալածանք/բուլիինգ՝ պարբերաբար կրկնվող բռնություն)։ Բոլոր մարդիկ օգնության և պաշտպանված լինելու իրավունք ունեն ։ Բռնության ենթարկված ընկերոջն օգնելու պատրաստակամություն: Իր կամ ընկերոջ հետ պատահածի մասին վստահելի մեծահասակին պատմելու կարևորությունը։ | |||
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | ||
Ուսումնական, դերային, իմիտացիոն, զարգացնող խաղեր Վստահություն ձևավորող վարժություններ. միմյանց սեփական ապրումները հայտնելու, ընկերության և դրական փոխհարաբերությունների մասին իրենց պատկերացումները փոխանակելու հնարավորություն ընձեռել: Ինչն են գնահատում ընկերության մեջ և ինչն իրենց դուր չի գալիս, ինչ երազանքներ ունեն, ինչից են վախենում և զգուշանում: Նման հարցերի շուրջ միասին կարծիքներ հայտնելը խթանում է փոխադարձ վստահության մթնոլորտը, ձևավորում ապրումակցում: Նման հարցերի շուրջ քննարկումներ անցկացնել, էսսե գրել և այլն: Խոսքային և ոչ խոսքային հաղորդակցման ձևեր քննարկել, ցուցադրել, դիտարկել, թե դիմախաղը և կեցվածքը ինչպես կարող են ազդել ասելիքի վրա: Նման վարժությունների ընթացքում պետք է հատուկ ուշադրություն դարձնել, որ աղջիկների և տղաների միջև տարբերություններ չդրվեն, հասկանան, որ մարդկային որակներն ու արժանիքները հավասարապես երկուսինն են, տարբեր լինելով` նրանք ունեն հավասար իրավունքներ և պետք է օգտվեն հավասար հնարավորություններից: Դերային, իմիտացիոն վարժություններով կարելի է խաղարկել տարբեր կոնֆլիկտային իրավիճակներ, հետո երկու տարբեր լուծումներ խաղարկել` դրական և բացասական` կանխատեսելով հետևանքները: Խմբային, համագործակցային առաջադրանքներ Վերևում նկարագրած աշխատանքները կարելի է նաև համագործակցային խմբերով անել: Խմբերով կարող են կարիքների, ցանկությունների և պահանջների ցանկ կազմել և փորձել կարիքների և իրավունքների միջև կապ տեսնել: Կրկին պետք է շեշտադրվեն աղջիկների և տղաների իրավահավասարության գաղափարները: Իրավիճակների առաջադրում, քննարկում Տարբեր կոնֆլիկտային իրավիճակներ ներկայացնել, որոնք կարող են վերաճել ավելի լուրջ վեճերի, դառնալ բռնության պատճառ: Նման իրավիճակներ քննարկել, որոնց միջոցով կարելի է բացահայտել բռության տարբեր դրսևորումներ` հոգեբանական, ֆիզիկական, ճնշում, ենթարկեցում, ծաղր, հալածանք և այլն: Տարբերել դրանք և հասկանալ, թե ինչպես կարելի է դրանցից խուսափել կամ հաղթահարել: Վստահելի մեծահասակին տեղեկացնելու կարևորոությունը շեշտադրել: Դասարանական քննարկումներ և բանավեճեր Այս թեմայում եղած բոլոր բաղադրիչները կարելի է դարձնել բանավեճերի թեմա: Խրախուսել, որ երեխաներն իրենք առաջ քաշեն հարցադրումները: Ուսուցողական ֆիլմերի դիտումներ, քննարկում Կարելի է հեքիաթների սյուժեներով ֆիլմերի, մուլտֆիլմերի դիտում և քննարկում կազմակերպել ընկերության, փոխօգնության, երեխայի իրավունքների, բռնության, հալածանքի, խտրականության մասին («Անճոռնի ճուտիկը», «Առյուծը և պիտակը» և այլն), աղջիկների և տղաների ընկերության և հավասարության մասին: Փաստական նյութերի հետաքրքիր և խթանող ներկայացում Խթանել, որպեսզի երեխաներն իրենք գտնեն նման նյութեր և փաստական տվյալներ և ընտրեն ներկայացնելու իրենց հարմար ձևը: Տեքստի ուսումնասիրման աշխատանքները Տարբեր տեքստային իրավիճակներ ցուցադրելիս և քննարկելիս պետք է զարգացնել փաստի և տեսակետի զանազանումը: Հարցադրումների սահմանում Գիտական բառապաշարի և լեզվի գործածում Գաղափարների և հասկացությունների սահմանում և վերհանում Աշխատանքային թերթիկներ՝ տարբեր առաջադրանքներով |
Անհատ և հասարակություն Անհատական և մշակութային արտահայտում Պետք է կիրառել շփման տարբեր ձևեր և հիմնավորել դրանք ավելի առողջ և արդյունավետ դարձնելու պատճառները, և այն, որ դրանք անհրաժեշտ են բոլոր իրավիճակներում (ստեղծել առողջ փոխհարաբերություններ ընկերների, հարազատների, ուսուցիչների, համայնքի և տարբեր սոցիալական խմբերի հետ): Օգտվել ինքնարտահայտման և ինքնադրսևորման տարբեր միջոցներից և ստեղծագործել: Արդարություն և զարգացում Պետք է հնարավորություն տալ մատչելի ձևով ընկալելու իրավունքների և պարտականությունների դերը իրենց կյանքում և համընդհանուր արդարության համատեքստում: Սոցիալական նորմերի և իրավունքների կապը, կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, բռնության բոլոր ձևերից հրաժարումն ու պաշտպանությունը: Պատճառ և հետևանք Հնարավություն տալ մտորելու հասարակության տարբեր խմբերի միջև կոնֆլիկտների, անհանդուրժողականութան, որևէ մեկի գերակայության պատճառների ու դրանց հետևանքների շուրջ: Հնարավորություն տալ մտորելու և եզրակացություններ անելու ընկերության, բարեհաճ վերաբերմունքի, սիրո ու առողջ փոխհարաբերությունների ազդեցության մասին, ինչպես նաև կոնֆլիկտի, անհարգալից վերաբերմունքի և բռնության պատճառահետևանքային կապերի մասին: | ||
Միջառարկայական կապեր | |||
Մայրենի Կարողանա մտքերը ձևակերպել հստակ, հասկանալի, տրամաբանված, օգտագործի այն բառերն ու բառակապակցությունները, որոնք սովորել է թեմայի ընթացքում: Կարողանա բնութագրել դասընկերոջը, դպրոցական միջավայրը՝ գրելով փոքրիկ պատմություն կամ բանավոր խոսքով: Կարողանա ստեղծագործել՝ հորինելով քառյակներ, աքրոստիքոսներ: Մասնակցի գրական որևէ ստեղծագործության կամ իրավիճակային քննարկման, մասնակցի երկխոսության՝ ձեռք բերելով բանավիճելու հմտություններ: Կարողանա բառախմբում կատարել դասակարգում, կարիք ցույց տվող բառերն առանձնացնել ցանկություն ցույց տվող բառերից: Տարբերակի հաշտություն արտահայտող բառերը կոնֆլիկտային արտահայտութուններից և իմանա, թե երբ գործածի դրանք: Օտար լեզու Ձեռք բերի շփման վերաբերյալ թեմատիկ բառապաշարը։ Զարգացնի պարզ բառերով և կարճ նախադասություններով իրեն, իր կարիքները ներկայացնելու, ծանոթություն հաստատելու հմտություն։ Տեխնոլոգիա Կարողանա կարիքը տարբերել ցանկությունից (ձեռնարկատիրություն): Կարողանա առարկաներ պատկերող նկարներում կատարել դասակարգում՝ կարիք – ցանկություն: Ֆիզկուլտուրա Ձեռք բերի համագործակցելու, թիմում ներկայանալու, խաղի ժամանակ իր և ընկերների իրավունքները պահպանելու, իր պարտականությունները գիտակցելու կարողություններ: Արվեստ Թեման ներկայացնելիս կարողանա և փորձի դիմել և՛ վերբալ, և ոչ վերբալ հաղորդակցման ձևերին: Դիտի և կարողանա մեկնաբանել նկարների բովանդակությունը: Կարողանա արտահայտել զգացումներն ու հույզերը վեճերի, հաշտության, բռնության մասին: | |||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի տարրական դպրոցի վերջնարդյունքների հետ | |||
Թեմային ուղղակի առնչվող՝ Տ9, Տ21, Տ22, Տ24, Տ28, Թեմային մասամբ առնչվող՝ Տ1, Տ2, Տ7, Տ12, Տ14, Տ15, Տ22, Տ23, Տ30 | |||
ԵՍ ԵՎ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ | ||
Բնության բազմազանություն, փոխազդեցություններ | ||
Օբյեկտներ՝ կենդանի, անկենդան |
Կենդանի բնության օբյեկտները | |
ԹԵՄԱ ՄԵՐ ՄՈԼՈՐԱԿԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ | ||
Նպատակ | ||
1. Գաղափար տալ երկրագնդի տարբեր տեղանքներին բնորոշ կենդանական, բուսական աշխարհի և մարդկանց բազմազանության մասին՝ բացատրելով նաև, որ կենդանիներն ու բույսերը հարմարվում են իրենց կենսամիջավայրին և այդ միջավայրում ամեն ինչ փոխկապված է: 2. Ծանոթացնել բույսերի կառուցվածքին՝ նկարագրելով դրանց հիմնական գործառույթները, հետազոտելով, ներկայացնեով սերմերի ծլման, աճի գործընթացը և դրա համար անհրաժեշտ պայմանները: 3. Օգնել գիտակցելու մարդու գործունեության ազդեցությունը բնության վրա, բնության դերը մարդու կյանքում: | ||
Առարկայի ընդհանրական չափորոշչային վերջնարդյունքներ | ||
Օբյեկտներ՝ կենդանի, անկենդան Շ.Բ.Բ.Օ1 Տարբերակել և բնութագրել կենդանի և անկենդան բնության օբյեկտները, դրանց փոխկապվածության և փոխազդեցությունների օրինակներ բերել: Շ.Բ.Բ.Օ2 Ներկայացնել տարբեր բնական գործոնների ազդեցությունը բույսերի աճի և զարգացման վրա՝ հող, ջուր, օդ, լույս, ջերմություն: Շ.Բ.Բ.Օ3 Բնութագրել տարբեր տարածքներին բնորոշ կենդանիների, բույսերի և մարդկանց բազմազանությունն ու միջավայրին հարմարվողականությունը, այդ բազմազանության պահպանության անհրաժեշտությունը: Կենդանի բնության օբյեկտները Շ.Բ.Բ.Կ1 Նկարագրել, հիմնավորել, որ բնության մեջ գտնվող բուսական և կենդանական տեսակները դասակարգվում են ըստ տարբեր բնութագրերի: Շ.Բ.Բ.Կ2 Տարբերակել և նկարագրել բույսերի հիմնական մասերը, նկարագրել դրանց հիմնական գործառույթները, հետազոտել, ներկայացնել սերմերի ծլման, աճի գործընթացը և անհրաժեշտ հիմնական պայմանները: Շ.Բ.Բ.Կ3 Բացատրել և ընդհանրացնել, որ բոլոր կենդանի օրգանիզմները բազմանում և առաջացնում են իրենց նման, բայց ոչ կրկնօրինակ սերունդ: Շ.Բ.Բ.Կ4 Բացատրել, թե մարդը, կենդանիները և բույսերը որտեղից են ստանում իրենց սնունդը, նշելով, որ մարդը և կենդանիները սնվում են բույսերով կամ այլ կենդանիներով, սնման շղթաների պարզ օրինակներ բերել: | ||
Թեմայի վերջնարդյունքները | ||
Օբյեկտներ՝ կենդանի, անկենդան 3Շ.Բ.Բ.Օ2 Բացատրել և փորձերով համոզվել, որ կենդանի օրգանիզմները, ինչպես նաև դրանց կենսամիջավայրը (հող, օդ ջուր, լույս, ջերմություն) փոխկապված են: 3Շ.Բ.Բ.Օ3 Նկարագրել երկրագնդի տարբեր տարածքներին բնորոշ կենդանիների, բույսերի և մարդկանց բազմազանությունը: 3Շ.Բ.Բ.Օ3ա Բացատրել, որ կենդանիները և բույսերը հարմարվում են այն միջավայրի պայմաններին, որտեղ ապրում են: 3Շ-Բ-Բ-Փ2, 3Շ.Բ.Բ.Օ3բ Բացատրել վերացող կենդանիների և բույսերի տեսակների պահպանման անհրաժեշտությունը և ուղիներ առաջարկել: 3Շ.Բ.Բ.Փ2 Բացատրել, թե ինչպես է մարդը վերափոխել աշխարհը, մարդու և շրջակա միջավայրի փոխազդեցությունը և բնության դերը մարդու կյանքում: Կենդանի բնության օբյեկտները 3Շ.Բ.Բ.Կ1 Ճանաչել և տարբերակել կենդանիների խմբերը, դրանց տարբերակիչ առանձնահատկությունները. միջատներ, ձկներ, երկկենցաղներ, սողուններ, թռչուններ, կաթնասուններ: 3Շ.Բ.Բ.Կ1ա Նկարագրել, ներկայացնել, որ բնության մեջ գտնվող բույսերի և կենդանիների տեսակները դասակարգվում են ըստ իրենց բնութագրերի: 3Շ.Բ.Բ.Կ2 Դիտարկել և նկարագրել բույսերի հիմնական մասերը` արմատ, ցողուն, տերև, ծաղիկ, նկարագրել դրանց հիմնական գործառույթները: 3Շ.Բ.Բ.Կ2ա Հետազոտել, ներկայացնել սերմերի ծլման, աճի գործընթացը և դրա համար անհրաժեշտ հիմնական պայմանները: 3Շ.Բ.Բ.Կ3 Դիտարկել և բացատրել, որ բոլոր կենդանի օրգանիզմները բազմանում են և առաջացնում են իրենց նման, բայց ոչ կրկնօրինակ սերունդ: | ||
Բովանդակություն | ||
1. Երկրագնդի բնակչության և կենդանական աշխարհի բազմազանությունը` կախված պայմանների բազմազանությունից: Կենսամիջավայրի և կենդանի օրգանիզմների փոխկապվածությունը: 2. Մարդու և շրջակա միջավայրի փոխազդեցությունը և բնության դերը մարդու կյանքում: Մարդու ներգործությունը բնության վրա՝ դրական և բացասական: 3. Վերացող կենդանատեսակների և բուսատեսակների նշանակությունը, պահպանման անհրաժեշտությունը և միջոցները: 4. Կենդանիների բազմանությունը. միջատներ, ձկներ, երկկենցաղներ, սողուններ, թռչուններ, կաթնասուններ, դրանց տարբերակիչ առանձնահատկություները: 5. Սերմերի ծլեցում, դիտարկումներ, բույսերի հիմնական մասերը և դրանց գործառույթները: 6. Բույսերի և կենդանիների բազմացում, հատկանիշների փոխանցում, ժառանգում: | ||
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
Դիտումներ Դիտարկել և բնութագրել, թե շրջակա կենդանի և անկենդան բնության օբյեկտներն ինչպես են հարաբերվում: Գնալ բնության գրկում դիտումների և նշումներ կատարել, թե անկենդան բնության օբյեկտներն ինչպես են կապվում կենդանի բնության հետ՝ որպես նրանց բնակության միջավայր: Նկարագրել և պնդումներ անել` մեկնաբանություններով: Նկարագրել, թե որտեղ են ապրում բույսերն ու կենդանիները, կարո՞ղ են արդյոք առանց անկենդան բնության օբյեկտների գոյատևել, օրինակներ բերել՝ մի մասն ապրում են հողում, մի մասը ջրերում, մի մասը՝ բույսերց պատրաստված բներում, բույսերն էլ ապրում են հողին ամրացած, կամ ջրերում և այլն: Նկարագրել տարբեր բույսերի և կենդանիների սերունդը, ձագերին, մեկնաբանել՝ ինչով են նման իրենց ծնողներին և ինչով են տարբեր: Դիտարկել, թե որ տարածքին ինչպիսի բնություն է բնորոշ, օրինակ՝ անտառում ինչ բույսեր և կենդանիներ են բնակվում, անապատում՝ ինչ, լեռնային տեղանքում՝ ինչպիսի. մեկնաբանել, աղյուսակներ կազմել և լրացնել ըստ համապատասխան տեղանքի: Կարելի է օգտագործել նաև տարբեր տեղանքների մակետ կամ նկարագրություն, ապա փորձել պատկերացնել և նկարագրել այդ տեղանքին բնորոշ կենդանիներին և բույսերը: Դիտարկել, համեմամտել և մեկնաբանել տարբեր տարածքներում ապրող բույսերի և կենդնաիների տարբերության պատճառները: Փաստական նյութերի հետաքրքիր և խթանող ներկայացում Փորձել գտնել նույն տեղանքի հին փաստական տվյալներ, լուսանկրաներ, պատմություններ, հարցումներ, տեսանյութեր և այլն, կարելի է իրենց գյուղի, քաղաքի, աշխարհի որևէ տարածքի վերաբերյալ: Կարելի է նաև հարցումներ անել մեծերից, թե ինչպես է փոփոխվել իրենց շրջակա տարածքը տարիների ընթացքում: Ներկայացնել, համադրել և հետևություններ անել, թե ինչն է փոփոխվել և ինչու, ում ներգործությամբ է վատթարացել բնությունը: Բերել իրենց բնակավայրում նախկինում հանդիպած, բայց այլևս չհանդիպող կենդանատեսակների օրինակներ, նաև բուսատեսակների, եթե այդպիսիք կան: Կարելի է օրինակներ բերել Հայաստանին բնորոշ փոփոխություններից ու վերացող տեսակների օրինակով: Օրինակ՝ Սևանի իշխանի օրինակը, կամ ֆլամինգոյի՝ նախկինում բնադրած՝ Սևանի ավազանում: Աշխարհի կարմիր գրքից օրինակներ՝ վերացած և վերացող տեսակների մասին, օրինակ՝ կիվի, դոդո թռչունների և այլն: Փորձեր, հետազոտություններ Փորձեր անել համոզվելու համար, որ հողը, օդը, ջուրը և լույսը բույսերի աճի համար անհրաժեշտ են: Պայմանները փոփոխելով կարող են տեսնել տարբեր արդյունքներ, որից պետք է պարզ եզրահանգումների գալ: Նշումներ կատարել և ամփոփոել: Նման փորձեր կարող են անել, թե դպրոցում, թե տանը: Բույսերի սերմեր ծլեցնել՝ բողկ, ցորեն, լոբի, ոսպ և դիտարկումներ անել, գրանցումներ կատարել, ծանոթանալ բույսերի մասերին, դրանք նկարագրել և պարզել, թե որն ինչ գործառույթ է կատարում: Կարելի է վերցնել մի քանի տարա՝ մեկանգամյա բաժակներ, ափսեներ և դրանցում ծլեցնել՝ նույն սերմերի համար տարբեր պայմաններ ապահովելով: Երեխաները պետք է կարողանան պլանավորել իրենց փորձը, ընթացքը և արդյունքների գրանցումը: Խմբային և համագործակցային աշխատանքներ Խմբային դերային և համագործակցային խաղերով ցույց տալ էկոհամակարգերի ներսում եղած փոխկախվախությունները, եղանակային փոփոխություններին: Հետևություններ անել: Ուսումնական, դերային իմիտացիոն, զարգացնող խաղեր Բնության տարբեր օբյեկտների, օղակների դերերի բաշխման և նրանց վերագրվող բնորոշիչներով քարտեր, որոնցով տարբեր նպատակներով դերախաղերի անցկացում՝ ավելի պատկերավոր դարձնելու համար բնության մեջ եղած փոխկախվածությունները (Ոստայնի խաղը): Աշխատանքային թերթիկներ՝ տարբեր տիպի առաջադրանքներով Դիտումների համար կարելի է օգտագործել աշխատանքային թերթիկներ, որոնցում ուղղորդումներ կան, թե ինչպես կատարեն դիտումները, ինչերին ուշադրություն դարձնեն, լրացնեն և այլն: Մոդելավորում Էկոհամակարգերի պարզ մոդելներ ներկայացնել նկարելով՝ անտառի, լճի և այլ պարզ օրինակներով: Բորոշել էկոհամակարգերի փոխկախվածությունը դերային խաղերի միջոցով, ակնառու ներկայացնելով էկոհամակարգի պարզ մոդելը: Գիտական բառապաշարի և լեզվի գործածումը Կարևոր է, որ երեխաները սկսեն օգտագործել բնագիտական եզրույթներն ըստ անհրաժեշտության, կիրառության և հասկանալով, օրինակ օդ, ջուր, լեռ, սար, ձոր, բլուր, քարանձավ, անտառ, մարգագետին, անապատ, տափաստան, կենսապայման, բնադրել, սերմ, ծիլ, ցողուն, արմատ, տերև, ծաղիկ միջատներ, ձկներ, կաթնասուններ, սողուններ, երկկենցաղներ, թռչուններ և այլն: Պատկերազարդում՝ նկարների, գծապատկերների և սխեմաների ստեղծումը Վերը թվարկված բոլոր տիպի աշխատանքներն անելիս կարելի է նկարել, գծել, սանդղակներ կազմել, որը կօգնի ավելի լավ պատկերaցնել և յուրացնել նյութը: Նկարելու, դատարկ վանդակները լրացնելու, անհրաժեշտ բառերը տեղադրելու կիրառմամբ աշխատանքներ կատարել: Ուսուցողական ֆիլմերի դիտումներ, քննարկում Այս թեմայի վերաբերյալ կարելի է բազմաթիվ ուսուցողական ֆւլմեր և տեսանյութեր գտնել՝ սերմերի ծլման, տարբեր խմբեր կենդանիների և բույսերի, դրանց փոխադարձ կապերի, սնման շղթաների և այլն: Կարելի է խրախուսել, որ երեխաներն իրենք գտնեն և ցուցադրեն: |
Օրինաչափություններ Գտնել նմանություններ, կրկնություններ և օրինաչափություններ երկրագնդի տարբեր տարածքներում, բայց նույն կենսապայմաններում բնակվող կենդանական և բուսական աշխարհի միջև: Դիտարկումներ անել և կենսամիջավայրի և կենդանի օրգանիզմների փոխկախվածություններ նկատել և դուրս բերել: Դասակարգել կենդանիներն ըստ իրենց առավել հայտնի բնորոշիչների և կրկնվող հատկությունների հիման վրա: Մասշտաբ, համամասնություն և քանակ Երկրագնդի տարբեր հատվածների, բնակչության, կենդանական և բուսական աշխարհի և դրանց բազմազանության դիտարկմամբ փորձել մոտավոր պատկերացում կազմել երկրագնդի մասշտաբների ու դրանց համամասնությունների վերաբերյալ: Համակարգեր և մոդելներ Կենսամիջավայրի և դրանում գործող բաղադրիչների միասնությունը համակարգ է, և դրանցից ցանկացածի փոփոխությունը բերում է համակարգի փոփոխության: Էներգիա և նյութ Սերմեր ծլեցնելիս դիտարկել, թե երբ են դրանք ավելի արագ և փարթամ աճում, արևի, ջրի, հողի բերրիության առկայության, թե դրանցից մեկի կամ մի քանիսի բացակայության դեպքում: Կառուցվածք և գործառույթ Բույսերի հիմնական մասերի և դրանց գործառույթների հետ ծանոթանալ սերմեր ծլեցնելու, դրանց աճը դիտարկելու, գրանցումներ և եզրահանգումներ անելու հիման վրա: Կայունություն և փոփոխություն Հասկանալ, թե ինչպես են Երկրագնդի բնակչությունը, կենդանական և բուսական աշխարհը փոփոխվել ժամանակի ընթացքում, որոշ պարզ օրինակների վրա Պատճառ և հետևանք Բոլոր գաղափարներում կան պատճառահետևանքային կապեր, որոնք էլ պետք է լինեն ուշադրության կենտրոնում: | |
Միջառարկայական կապեր | ||
Մայրենի Կարողանա կազմել նկարագրական բնույթի խոսք, մտքերը ձևակերպել տրամաբանական հաջորդականությամբ շաղկապված նախադասություններով: Տեքստից դուրս գրել բարդ բառերը՝ առանձնացնելով արմատները, դրանցից յուրաքանչյուրով նոր բառեր կազմել: Ընթերցել փոքրիկ պատմություններ,հանելուկներ կենդանիների կամ բույսերի մասին: Գտնել բնագրում ընդգծված բառերի հոմանիշները կամ հականիշները: Մաթեմատիկա Կարողանալ աղյուսակի կամ սյունակային դիագրամի օգնությամբ ցույց տալ բույսերի աճման գործընթացը: Տեխնոլոգիա Կարողանալ տնկել, աճեցնել սենյակային բույսեր՝ հետևելով , որ ապահովված լինի կենսամիջավայրին հատուկ բոլոր պայմանները: Արվեստ Կարողանալ դիտել նկարներ, լսել կամ կատարել երգեր կենդանիների կամ բույսերի մասին: Ընկալել և կարողանալ ներկայացնել շուրջն եղած և մոլորակի բնակիչների բազմազանությունը: Կարողանալ պատկերել անապատ, անտառ, լեռներ և այդ տեղանքին բնորոշ բույսեր ու կենդանիներ: Օտար լեզու Մտապահել և խոսքում օգտագործել որոշ կենդանիների կամ բույսերի անվանումներ՝ ստեղծելով թեմատիկ բառախումբ, հարստացնել բառապաշարը: Կազմել պարզ նախադասություններ՝ օգտագործելով թեմային համապատասխան բառեր: Ֆիզկուլտուրա Շարժական խաղերի միջոցով ցույց տալ Երկիր մոլորակի տարբեր բնակիչների, կենդանիների նմանակման վարժանքներ: | ||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի տարրական դպրոցի վերջնարդյունքների հետ | ||
Թեմային ուղղակի առնչվող՝ Տ7, Տ10, Տ11, Տ12, Տ13, Տ18 Թեմային մասամբ առնչվող՝ Տ1, Տ2, Տ7, Տ8, Տ9, Տ14, Տ15, Տ22, Տ23 | ||
Ես և բնությունը | ||
Բնության բազմազանություն Փոխազդեցություններ | ||
Անկենդան բնության օբյեկտները |
Փոփոխությունները բնության մեջ | |
ԹԵՄԱ ՀԵՏԱԶՈՏԵՆՔ ՄԵՐ ՄՈԼՈՐԱԿԸ1 | ||
Նպատակ | ||
1. Օգնել հասկանալ ջրի կենսական նշանակությունը մարդու, կենդանիների, բույսերի կյանքում՝ խոսելով Երկիր մոլորակի քաղցրահամ ջրի պաշարների սահմանափակության և այլ բնական պաշարները խնայողաբար օգտագործելու մասին: 2. Գաղափար տալ երկրի օդային թաղանթի, դրա կենսական նշանակության մասին: 3. Ծանոթացնել Երկրի գնդաձև մոդելին, գլոբուսին և քարտեզին՝ դրանց վրա ցույց տալով մայրցամաքներն ու օվկիանոսները, ներկայացնել պայմանական նշանների և մասշտաբի գաղափարը: 4. Բացատրել հողի կազմությունը, երկրի մակերևույթի հիմնական ձևերը, բնորոշել, նկարագրել շրջապատի ռելիեֆի տարբեր ձևերը: 5. Բացատրել գիշեր-ցերեկ երևույթը, նկարագրել բնության որոշ երևույթներ: 6. Գաղափար տալ հորիզոնի, հիմնական և միջանկյալ կողմերի մասին: | ||
Առարկայի ընդհանրական չափորոշչային վերջնարդյունքներ | ||
Անկենդան բնության օբյեկտները Շ.Բ.Բ.Ա1 Նկարագրել երկրի մակերևույթի հիմնական ձևերը, բնորոշել շրջապատի ռելիեֆի տարբեր ձևերը` լեռներ, հարթավայրեր: Շ.Բ.Բ.Ա2 Ներկայացնել անկենդան բնության նշանակությունը կենդանիների, բույսերի և մարդկանց կյանքում: Շ.Բ.Բ.Ա3 Ներկայացնել մարդկանց, բույսերի և կենդանիների համար ջրի կենսական նշանակությունը, երկրագնդի վրա քաղցրահամ ջրի սահմանափակությունը, աղտոտման խնդիրը, ջրի տնտեսման, արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը: Շ.Բ.Բ.Ա4 Բացատրել, որ երկրագունդը շրջապատված է օդային թաղանթով, որը կենսական նշանակություն ունի: Շ.Բ.Բ.Ա5 Գլոբուսի և քարտեզի վրա ցույց տալ մայրցամաքները և օվկիանոսները: Ցույց տալ հորիզոնի հիմնական և միջանկյալ կողմերը, կողմնորոշվել դրանցով, կարողանալ օգտվել կողմնացույցից, կոմնորոշվել տեղանքում այլ կողմնորոշիչներով: Ճանաչել հատակագծի որոշ պայմանական նշաններ: Փոփոխությունները բնության մեջ Շ.Բ.Բ.Փ1 Նկարագրել բնության մեջ տեղի ունեցող պարբերական երևույթները (տարվա եղանակներ, գիշեր-ցերեկ) և այդ փոփոխություններով պայմանավորված այլ բնական երևույթներն ինչ ազդեցություն են ունենում բնության վրա: Շ.Բ.Բ.Փ2 Ներկայացնել, թե մարդու գործունեությունն ինչպես է ազդում շրջակա միջավայրի և կենսաբազմազանության վրա: Պատկերացում ունենալ բնության աղտոտվածության և առղջության կապի մասին։ Շ.Բ.Բ.Փ3 Կարևորել աղբի տեսակավորման, վերամշակման, երկրորդային օգտագործման և թափոնների վերամշակման անհրաժեշտությունը բնապահպանության և խնայողության տեսանկյունից: | ||
Թեմայի վերջնարդյունքները | ||
Անկենդան բնության օբյեկտները 3Շ.Բ.Բ.Ա1 Ճանաչել երկրի մակերևույթի հիմնական ձևերը, բնորոշել, նկարագրել շրջապատի ռելիեֆի տարբեր ձևերը: 3Շ.Բ.Բ.Ա2 Ներկայացնել հողի նշանակությունը, կազմությունը, պահպանությունը: 3Շ.Բ.Բ.Ա3 Ներկայացնել մարդկանց, բույսերի և կենդանիների համար ջրի կենսական նշանակությունը, երկրագնդի վրա քաղցրահամ ջրի պաշարների սահմանափակությունը, ջրի տնտեսման, բնական պաշարների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը: 3Շ.Բ.Բ.Ա4 Բացատրել, որ երկրագունդը շրջապատված է օդային թաղանթով, որը կենսական նշանակություն ունի: 3Շ.Բ.Բ.Ա5 Գլոբուսի և քարտեզի վրա ցույց տալ մայրցամաքները և օվկիանոսները: 3Շ.Բ.Բ.Ա5ա Ցույց տալ հորիզոնի հիմնական և միջանկյալ կողմերը և կողմնորոշվել դրանցով, կարողանալ օգտվել կողմնացույցից: 3Շ.Բ.Բ.Ա5բ Ճանաչել մասշտաբ և պայմանական նշաններ հասկացությունները: Փոփոխությունները բնության մեջ 3Շ.Բ.Բ.Փ1 Բացատրել գիշեր-ցերեկ հերթագայումը և դրա ազդեցությունը մարդու կենսագործունեության և բուսակենդանական աշխարհի վրա: 3Շ.Բ.Բ.Փ1ա Նկարագրել բնության երևույթները, թվարկել, բնութագրել դրանք, բացատրել, թե երբ են դրանք դառնում վտանգավոր: 3Շ.Բ.Բ.Փ1բ Ճանաչել և նկարագրել մթնոլորտային տեղումները և կատարել դիտարկումներ (անձրև, ձյուն, կարկուտ, քամի, ամպրոպ, կայծակ): | ||
Բովանդակություն | ||
1. Երկիր մոլորակի բազմազանությունը: Երկրի մակերևույթի հիմնական ձևերը: Մայրցամաքներ, օվկիանոսներ:
2. Օդ, հող, ջուր, դրանց կենսական նշանակությունն ու պահպանությունը։ 3. Փոխկապվածությունը բնության մեջ։ 4. Գիշեր-ցերեկ հերթագայման նշանակությունը բնության մեջ: 5. Բնության երևույթներ, մթնոլորտային տեղումներ: 6. Բնօգտագործում: | ||
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
Ուսումնական, դերային, իմիտացիոն, զարգացնող խաղեր «Այս երկիրը խնձորն է» վարժության միջոցով պատկերավոր ներկայացնել երկրագնդի վրա բերրի հողի սահմանափակության և դրա պահպանության խնդիրը: Ապա ներկայացնել մեր մոլորակի ջրային ռեսուրսների մեծ բաժինը, սակայն քաղցրահամ ջրերի սահմանափակությունը: Փորձեր Կարելի է հետաքրքիր փորձեր անել հասկանալու համար ջրի ազդեցության հետևանքով տեղանքի փոփոխությունների մեխանիզմը, ջրի՝ հոսելով ճանապարհ բացելու, ապարներ ճեղքելու, լվանալով ապարները քշելու, ինչպես նաև ճեղքերը լցվելու և սառչելով լեռներում, հողում, պինդ ապարների մեջ՝ ճեղքերը մեծացնելու վերաբերյալ: Հողի բաղադրությունը ստուգող փորձեր կատարել և պարզել, որ հողում օդ, ջուր, ավազ, կավ, հանքային աղեր և բույսերի ու կենդանիների մնացորդներ կան: Դրանցից յուրաքանչյուրի առկայությունը պարզելու համար փորձեր կատարել: Հողի պահպանության անհրաժեշտության և անտառների դերի մասին փորձ կարելի է կատարել հողի լվացման օրինակով: Հետազոտական առաջադրանքներ Պարզելու համար, թե հողի շերտերն ինչպես են դասավորվում, կարելի է հետազոտական առաջադրանք անել՝ հողը լցնելով ջրով լցված ապակե տարայի մեջ և պարբերաբար թափ տալով: Որոշ ժամանակ անց տեսանելի կլինեն առանձնացած շերտերը: Կարելի է նաև պարզել, թե ինչեր են բնակվում հողում (բազմաթիվ միջատներ և ուտիճներ): Խմբային, համագործակցային առաջադրանքներ Խմբերով տարբեր մայրցամաքների, դրանց առանձնահատկությունների, կենդանիների, բույսերի և մարդկանց մասին, այդ մայրցամաքներում հայտնի երկրների, դրանց մշակույթների մասին տեղեկություններ հավաքել: Ներկայացնել տարբեր միջոցներով: Դիտումներ Կատարել մթնոլորտային տեղումների դիտումներ, դիտարկել, թե երբ դրանք կարող են վտանգավոր լինել, ինչ վտանգներ կարող են լինել հորդառատ անձրևի, կարկուտի, ուժգին քամու ժամանակ, և քննարկել, թե ինչ կանոնների պետք է հետևել նման վտանգներից խուսափելու համար: Դաշտային աշխատանք Կարելի է դրսում փորձարկել կողմնացույցը և դրանով առաջնորդվելով՝ ցույց տալ հորիզոնի հիմնական և միջանկյալ կողմերը: Փնտրել և գտնել բնության մեջ հորիզոնի կողմերը գտնելու այլ նշաններ, որոնք կարող են օգնել մոլորված ժամանակ, օրինակ՝ ծառերի թեքությունը, դրանց վրա մամուռի առկայությունը և այլն: Տեղանքի հետազոտում, մասշտաբի վերաբերյալ առաջադրանքներ և քարտեզով աշխատանք, փորձել տեղանքի փոքրիկ քարտեզ գծել, սենյակի հատակագիծ, կամ դասարանի հատակագիծը: Չափսերը փորձել համապատասխանեցնել; Պարզ նախագծային աշխատանքներ Կարելի է փոքրիկ նախագծային աշխատանքներ հանձնարարել, որոնք թեմայի ընթացքում խմբերով պատրաստվեն և ներկայացվեն թեմայի վերջում, օրինակ՝ աղբի թափոնների, երկրորդային օգտագործման, տեսակավորման, համայնքում աղբի հիմնախնդրի մասին, պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկ շշերից գոյացած աղբի կուտակումների մասին և այլն: Խմբային և համագործակցային աշխատանքներ Խմբային դերային և համագործակցային խաղերով ցույց տալ բնության տարբեր օղակների միջև եղած փոխկապվածությունը, դրա վրա ազդող տարբեր գործոնները: Հետևություններ անել: Աշխատանքային թերթիկներ՝ տարբեր առաջադրանքներով Դիտումների համար կարելի է օգտագործել աշխատանքային թերթիկներ, որոնցում ուղղորդումներ լինեն, թե ինչպես կատարեն դիտարկումները, ինչին ուշադրություն դարձնեն, լրացնեն և այլն: Սանդղակներ լրացնել տարբեր եղանակներին դիտարկումների վերաբերյալ: Կարելի է դրանք պահել և լրացնել ողջ տարվա ընթացքում: Լրացնել թերթիկներ եղանակների բնութագրիչներով, կարողանալ նկարագրել եղանակը ցանկացած պահին: Մոդելավորում Երկրագնդի մոդելի օրինակով փորձել հասկանալ, թե ինչ է մոդելը: Գիտական բառապաշարի և լեզվի գործածում Կարևոր է, որ երեխաները սկսեն օգտագործել բնագիտական եզրույթներն ըստ անհրաժեշտության և հասկանալով, օրինակ՝ հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք, հյուսիս-արևելք, հարավ-արևմուտք և այլն: Պատկերազարդում՝ նկարների, գծապատկերների և սխեմաների ստեղծում Թվարկված բոլոր աշխատանքների ընթացքում կարելի է նկարել, գծել, սանդղակներ կազմել, որոնք կօգնեն ավելի լավ պատկերացնելու և յուրացնելու նյութը: Կատարած դիտարկումների, փորձերի արդյունքների ներկայացում տարբեր միջոցներով: Ուսուցողական ֆիլմերի դիտումներ, քննարկում Մրցույթներ, վիկտորինաներ, հանդեսներ Փաստական նյութերի հետաքրքիր և խթանող ներկայացում |
Օրինաչափություններ Պարբերական երևույթները ենթարկվում են որոշակի օրինաչափությունների, օրինակ՝ գիշեր-ցերեկ, ամառ-ձմեռ և այլն: Պարզաբանել, որ նման կրկնվող երևույթները, որոնք գրեթե միշտ անփոփոխ են, ենթարկվում են տիեզերքում գործող օրենքներին: Դրանք կհեշտացնեն ապագայում ավելի բարդ օրինաչափությունների ընկալումը: Պատճառ և հետևանք Մեկնաբանել երկրագնդի վրա քաղցրահամ ջրի պաշարների սահմանափակության և այն խնայելու անհրաժեշտության պատճառները, ջրի սակավության հետևանքները: Բնության մեջ առկա փոխկախվածություններն ու պատճառահետևանքային կապերը (մթնոլորտի, օվկիանոսների, գետերի լճերի, հողերի փոխադարձ կապերը և դրանց ազդեցությունը կենսաբազմազանության վրա): Ինչպես է մարդն օգտագործում բնական պաշարները, աղտոտում բնությունը, և ինչպես է դա ազդում կենսաբազմազանության վրա: Համակարգեր և մոդելներ Բնության տարբեր օղակների և դրանց բաղադրիչների մասին պատկերացումները կօգնեն հասկանալու փոխադարձ կապերը: Երկրագնդի մոդելի օրինակով դիտարկել տարբեր մոդելներ: Էներգիա և նյութ Պարզ սնման շղթաների հետազոտումը կօգնի ընկալելու էներգիայի և նյութերի փոխանցման և փոխակերպման ընթացքն ու որոշ մեխանիզմներ: Կայունություն և փոփոխություն Բնահամակարգերի կայունության վրա ազդող գործոնները քննելով՝ կարելի է հասկանալ մարդու բացասական և դրական ներգործությունը, այն, որ պետք է խուսափել բացասական ներգործություն ունեցող գործողություններից: | |
Միջառարկայական կապեր | ||
Մայրենի Կարողանա հարստացնել բառապաշարը՝ օգտագործելով թեմայի ընթացքում սովորած բառերը, բացատրել դրանց ուղղագրությունը: Գտնել հոմանիշ-հականիշ բառազույգեր: Լրացնել տեքստը՝ բաց թողնված բառերը գտնելով թեմայի ընթացքում սովորած բառերից: Վերարտադրել տեքստի բովանդակությունը՝ հիմնավորումներ, եզրահանգումներ կատարելով, ձևակերպելով պատմողական, նկարագրական բնույթի տեքստ: Մաթեմատիկա Կարողանա պարզագույն մաթեմատիկական գործողություններ կատարել՝ սովորելով մասշտաբի մասին, գտնելով բազմանիշ անվանական թվերի առնչությունները: Ամրապնդել օրինաչափությունների մասին գիտելիքը: Տեխնոլոգիա Պարզագույն գործնական աշխատանքներ կատարելիս բացատրել տվյալ առարկայի իրական չափերը և մասշտաբը կամ անհրաժեշտ պայմանական նշանները: Ֆիզկուլտուրա Վարժությունների, շարժական խաղերի միջոցով ցույց տալ բնության փոխկապվածության գաղափարը: Օտար լեզու Բառապաշարի հարստացում թեմային առնչվող բառերի օգտագործումով: Լսած կամ դիտած որևէ թեմային համապատասխան՝ փոքրիկ նյութի պատրաստում կամ թարգմանություն: Արվեստ Համապատասխան տեսանյութերի դիտում, վերլուծություն, սեփական մտահղացմամբ ներկայացումներ: | ||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի տարրական դպրոցի վերջնարդյունքների հետ | ||
Թեմային ուղղակի առնչվող՝ Տ7, Տ10, Տ11, Տ12, Տ13, Տ18 Թեմայինմասամբ առնչվող՝ Տ1, Տ2, Տ7, Տ8, Տ9, Տ14, Տ15, Տ22, Տ23 | ||
ԵՍ ԵՎ ՏԻԵԶԵՐՔԸ | ||
Երկնային մարմիններ |
Շարժում և փոխազդեցություն | |
Պարբերական երևույթները բնության մեջ |
Ուժեր | |
ՄԵՐ ԿԱՆԱԱՉ-ԿԱՊՈՒՅՏ ՄՈԼՈՐԱԿԸ | ||
Նպատակ | ||
1. Նախնական գիտելիք տալ աստղային երկնակամարի, Արեգակնային համակարգի, մոլորակների, Երկրի պտույտի և դրանով պայմանավորված պարբերական փոփոխությունների մասին: 2. Բացատրել, որ Արեգակի շուրջ պտտվող ութ մոլորակներից մեկը՝ Երկիր մոլորակն է, խորացնել պատկերացումը գլոբուսի՝ որպես Երկրի գնդաձև մոդելի մասին և դրա վրա ցուցադրել, թե ինչպես է Երկրի պտույտն իր առանցքի շուրջը պայմանավորում գիշերվա և ցերեկվա հերթագայությունը Երկրի վրա: 3. Բացատրել, որ Արեգակի ջերմությունն է Երկրի վրա կյանքը պահպանող կարևորագույն գործոնը: 4. Օգնել հասկանալու, որ մարմիններն ընկնում են երկրի ձգողականության շնորհիվ: | ||
Առարկայի ընդհանրական չափորոշչային վերջնարդյունքներ | ||
Պարբերական երևույթները բնության մեջ Շ.Տ.Ե.Պ1 Տարրական պատկերացում ունենալ Արեգակնային համակարգի՝ մոլորակների, Երկրի, Լուսնի մասին: Շ.Տ.Ե.Պ2 Դիտարկել գլոբուսը՝ որպես երկրի մոդել և ցուցադրել, թե ինչպես է Երկրի պտույտն Արեգակի և իր առանցքի շուրջը պայմանավորում գիշերվա և ցերեկվա հերթագայությունը: Ուժեր Շ.Տ.Շ.ՈՒ1 Ցուցադրել, որ այն ամենը, ինչ սկսում է շարժվել, շարժվում է որևէ ուժի շնորհիվ, և կան մարմինը շարժման մեջ դնելու տարբեր եղանակներ (ձգել, հրել տարբեր ուժերով և ուղղություններով): Շ.Տ.Շ.ՈՒ2 Բացատրել, որ մարմիններն ընկնում են երկրի ձգողականության պատճառով: | ||
Թեմայի վերջնարդյունքները | ||
Պարբերական երևույթները բնության մեջ 3Շ.Տ.Ե.Պ1 Նկարագրել Երկիրը, Լուսինը, Արեգակը և մոլորակները որպես գնդաձև մարմիններ և նշել, որ դրանք պտտվում են Արեգակի շուրջ: 3Շ.Տ.Ե.Պ2 Դիտարկել գլոբուսը որպես երկրի մոդել: 3Շ.Տ.Ե.Պ2ա Երկրի մոդելի վրա ցուցադրել, թե ինչպես է Երկրի պտույտն իր առանցքի շուրջը պայմանավորում գիշերվա և ցերեկվա հերթագայումը: Ուժեր 3Շ.Տ.Շ.ՈՒ1 Փորձերով հիմնավորել, որ մարմինների անկման պատճառը Երկրի ձգողականությունն է: | ||
Բովանդակություն | ||
1. Արեգակ, Երկիր մոլորակ, Լուսին, աստղեր: 2. Գիշեր և ցերեկ, տարվա եղանակներ: 3. Երկրի ձգողականություն, մարմինների անկում: | ||
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
Հարցադրումների սահմանումը Հարցադրումներվ խթանել հետաքրքրասիրությունը, թե ինչ է երկինքը, ինչ ենք տեսնում ցերեկը, ինչ ենք տեսնում գիշերը: Արևը տաքացնո՞ւմ է, իսկ Լուսի՞նը, իսկ աստղե՞րը: Նման հարցերով հնարավորություն տալ, որ առաջ քաշեն խնդիրը՝ թե որ հարցի շուրջ են ուզում մտորել, տեղեկություններ հավաքել, գտնել պատասխանները: Դիտումներ Դիտումների հիման վրա նկարագրել Արեգակը, Լուսինը, ի՞նչ գիտեն Երկիր մոլորակի մասին: Դիտումների միջոցով փորձել պատասխանել վերևում տրված որոշ հարցերի, օրինակ կարելի է պատասխանել, որ արևը տաքացնում է, իսկ լուսինը և աստղերը՝ ոչ, որ աչքով տեսանելի է լուսնի և արևի սկավառակները: Կարող են տեսնել Լուսնի տարբեր փուլերը: Բայց արդյո՞ք դիտումներով հնարավո՞ր է ամեն ինչ տեսնել: Կարելի է պատկերացումներն Արեգակի և Երկիր մոլորակի մասին ավելի ամբողջական դարձնել մոդելի ուսումնասիրությամբ: Անդրադառնալ անցյալի դիտումներին. ինչ և ինչպես պարզեց Պյութագորաս հույն մաթեմատիկոսը երկրի ձևի մասին: Մոդելավորում Կարող են երկու տարբեր չափսերի գնդակներով կամ գնդակով, գլոբուսով և լապտերով ցուցադրել գիշերվա և ցերեկվա հերթագայումը: Ցույց տալ, թե ինչպես են պտտվում իրենց առանցքի շուրջը և ինչպես Լուսինը՝ Երկրի շուրջը, իսկ Երկիրը՝ Արեգակի շուրջը: Խաչբառների, գլուխկոտրուկների, հանելուկների կազմում, լուծում Կարելի է խաչբառների, գլուխկոտրուկների մեջոցով առավել հետաքրքիր դարձնել թեմայի ուսումնասիրությունը: Փորձեր Փորձել ձեռքին եղած որևէ իր ձեռքից բաց թողնել, ցանկալի է չկոտրվող: Ակնհայտ է, որ բոլորի ձեռքից բաց թողած իրերը կընկնեն ցած: Կարելի է հարց ձևակերպել՝ ինչո՞ւ ցած գցած ցանկացած իր ընկնում է գետնին, ոչ թե բարձրանում վեր: Գտնել այս հարցի պատասխանը՝ հիշատակելով Նյուտոնի խնձորի պատմությունը: Մտորել նաև այն հարցերի շուրջ, թե ինչու են գետերը հոսում դեպի վար, ինչու՞ է իջնելն ավելի հեշտ, քան բարձրանալը: Ինչո՞ւ մենք չենք կարող թռչել, որքան էլ ցատկենք, իջնում ենք գետնին: Ուսուցողական ֆիլմերի դիտումներ, քննարկում Այս թեմայի նյութի վերաբերյալ բազմաթիվ ֆիլմեր կան, ուստի կարելի է տիեզերքի, Արեգակնային համաստեղության ու նրա մոդելի պատկերմամբ գիշերվա և ցերեկվա հերթագայման մասին ուսուցողական ֆիլմ դիտել: Աշխատանքային թերթիկներ՝ տարբեր առաջադրանքներով Պարզ նախագծային աշխատանքներ |
Օրինաչափություններ Պարբերական երևույթների օրինակով ընկալելի դարձնել օրինաչափությունները, դրանք այն երևույթներն են, որոնք կրկնվում են և ենթարկվում են որոշակի օրենքների ու կանոնների և պատճառահետևանքային կապերի, մարդու գիտակցությունից անկախ: Պատճառ և հետևանք Նշված բոլոր թեմաներում կարևոր է «ինչու՞, ինչպե՞ս, ի՞նչ կնախորդի, ի՞նչ կհաջորդի» հարցերի պատասխանների որոնումը, դա կնպաստի բոլոր երևույթները խորությամբ ընկալելուն: Մասշտաբ, համամասնություն և քանակ Տիեզերքի անծայրածիր լինելու մասին պատկերացումները, Երկրից Արեգակ հեռավորությունը, բյուրավոր աստղերի հեռավորությունն ու քանակը թերևս իրական տիեզերական մասշտաբները պատկերացնելու և այդ ուղղությամբ երևակայությունը զարգացնելու անմիջական առնչությունն են: Համակարգեր և մոդելներ Արեգակնային համակարգի, Երկրի՝ Արեգակի շուրջը պտտվելը, Լուսնի՝ Երկրի շուրջը պտտվելն ու դրանց իրենց առանցքի շուրջը պտտվելը կարելի է ներկայացնել համապատասխան մոդելների միջոցով այդպիսով տեսանելի և պատկերավոր դարձնելով: Երկրի մոդելի՝ գլոբուսի դիտարկման միջոցով հասկանալ գիշերվա/ցերեկվա հերթագայումը: Էներգիա և նյութ Արևը երկրագնդի ամենահզոր էներգիայի աղբյուրն է, և հարկ է տարբեր փորձառություններով համոզվել դրանում կենդանական աշխարհի, ջրի շրջապտույտի, եղանակի փոփոխության և Երկրագնդի վրա տեղի ունեցող այլ գործընթացների համատեքստում: Կայունություն և փոփոխություն Երկրի վրա դիտարկվող տիեզերական պարբերական երևույթները՝ գիշեր/ցերեկ, տարվա եղանակներ և այլն, կարելի է դիտարկել, որպես կայուն վիճակ, քանի որ արդեն միլիոնավոր տարիներ չեն փոխվել (չնայած դա էլ է փոփոխական), բայց կլիման ավելի կարճ տևողության մեջ կարող է կայուն լինել, այն ավելի հաճախ է փոփոխվում, օրինակ՝ վերջին տարիներին նկատվում են կլիմայի փոփոխություններ, որոնք անգամ կարող ենք նկատել մեր կյանքի ընթացքում: | |
Միջառարկայական կապեր | ||
Մայրենի Կարողանա մտքերն արտահայտել հստակ, տրամաբանական շարունակությամբ, նախադասություններում օգտագործել թեմային համապատասխան եզրույթներ: Կարողանա մտապահել հատուկ անունների ուղղագրությունը: Պարբերականությունների, օրինաչափությունների մասին գիտելիքը ամրապնդել՝ բառերի շարքը լրացնելով առաջադրված հերթականությամբ: Ընթերցել ավանդապատումներ Լուսնի, Արեգակի, մոլորակների մասին: Կարողանա ինքնուրույն կազմել հարցեր՝ տեղին օգտագործելով «ինչու՞, ինչպե՞ս, ի՞նչ կնախորդի, ի՞նչ կհաջորդի» հարցերը, որոնք կնպաստեն հարցական նախադասությունների մասին գիտելիքի յուրացմանը: Մաթեմատիկա Կարողանա լուծել առաջադրված վարժությունները՝ կռահելով օրինաչափությունները: Լուծել խնդիրներ հեռավորության, արագության վերաբերյալ: Կատարել պարզագույն հաշվարկներ՝ հաշվելով, համեմատելով հեռավորությունները: Օտար լեզու Ձևավորել բառապաշար թեմային համապատասխան, այդ բառերով կազմել պարզ նախադասություններ, սովորել այդ բառերի ուղղագրությունն ու ուղղախոսությունը: Արվեստ Դերախաղով ներկայացնել ընթերցած ավանդապատումները: Ունկնդրել կամ կատարել երգեր՝ նվիրված տիեզերական մարմիններին: Կատարել ստեղծագործական աշխատանքներ՝ նկարելով տիեզերք, աստղեր, լուսին, արեգակ և այլն, պատմել նկարների բովանդակությունը: Տեխնոլոգիա Փայլաթիթեղից պատրաստել ապլիկացկաներ՝ ստեղծելով «մոլորակների շքերթ», պահպանելով անվտանգության կանոնները: | ||
Կապը հանրակրթության պետական չափորոշչի տարրական դպրոցի վերջնարդյունքների հետ | ||
Թեմային ուղիղ առնչվող՝ Տ10, Տ11, Տ12 Թեմային մասամբ առնչվող՝ Տ1,Տ2, Տ7, Տ9, Տ14, Տ15, Տ23 | ||
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԱԾ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
1. Հանրակրթության պետական չափորոշիչ, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշման։
2. Հանրակրթության պետական կրթակարգ, ՀՀ կառավարության նիստի հ. 33 արձանագրային որոշում, 26.08.2004թ.:
3. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012թ. 26. 01. 63-Ա/Ք հրամանի N1 հավելված՝ Տարրական դպրոցի «Ես և շրջակա աշխարհը» առարկայի չափորոշիչ և ծրագիր (2-4-րդ դասարաններ) https://edumedia-depot.gei.de/bitstream/handle/11163/2176/791458938_2014_A.pdf?sequence=2
4. «Կյանքի հմտություններ» առարկայի ուսուցիչների ձեռնարկներ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ 6-րդ և 7-րդ դասարանների համար/ԿԱԻ, ՅՈՒՆԻՍԵՖ.- Եր., 2001, 2002, 2003:
5. Տարրական դպրոցի «Ես և շրջակա աշխարհը» առարկայի չափորոշիչ և ծրագիր 2-4-րդ դասարանների համար.- Եր., 2006: Լրամշակված վերահրատարակություն՝ Եր., 2008:
6. Ես և շրջակա աշխարհը. դասագիրք 2-րդ դասարանի համար, աշխատանքային տետր 2-րդ դասարանի համար.- Եր., «Աստղիկ» գրատուն, 2007, 2010:
7. Ես և շրջակա աշխարհը: Ուսուցչի ձեռնարկ 2-4-րդ դասարանների համար.- Եր., «Աստղիկ» գրատուն, 2007:
8. Դաստիարակչական աշխատանքը դպրոցում: Ձեռնարկ դաստիարակության գծով փոխտնօրենների և դասղեկների համար / ԿԳՆ ԿԱԻ.- Եր., 2007:
9. Ես և շրջակա աշխարհը: Դասագիրք 3-րդ դասարանի համար, աշխատանքային տետր 3-րդ դասարանի համար.-, Եր., «Աստղիկ» գրատուն, 2008, 2011, 2012:
10. Կյանքի հմտությունների ինտեգրված ձեռնարկ միջին դպրոցի ուսուցիչների համար.- Եր., 2008:
11. Հայոց լեզու, Մաթեմատիկա, Ես և շրջակա աշխարհը ուսումնական առարկաների ընթացիկ գնահատման հարցարանների ժողովածու.- Եր., 2008:
12. Հանդուրժողականության ուսուցում. դասղեկի ձեռնարկ տարրական դպրոցի համար / «Սեյվ դը Չիլդրեն ֆեդերեյշն ինկ.», հայաստանյան մասնաճյուղ.- Եր., 2008:
13. Ես և շրջակա աշխարհը. դասագիրք 4-րդ դասարանի համար, աշխատանքային տետր 4-րդ դասարանի համար.- Եր., «Աստղիկ» գրատուն, 2009:
14. «Ես և շրջակա աշխարհը» առարկայի գնահատումը, թեմատիկ և կիսամյակային ամփոփիչ հարցաշարերի շտեմարան 2-4-րդ դասարանների համար.- Եր., 2010:
15. Դաստիարակչական աշխատանքը դպրոցում. մասնագիտական կողմնորոշման խնդիրներ / ԿԳՆ ԿԱԻ.- Եր., 2010:
16. Դաստիարակչական աշխատանքը դպրոցում: Խաղային վարժություններ՝ սովորողների ժամանցի կազմակերպման համար / ԿԳՆ ԿԱԻ.- Եր., 2012:
17. Առողջ սնունդ: Ձեռնարկ տարրական դպրոցի ուսուցիչների համար / «Սեյվ դը չիլդրեն» հայաստանյան ներկայացուցչություն.- Եր., 2012:
18. Connecting IB to the NGSS, The Dual Implementation of International Baccalaureate and the Next Generation Science Standards: Challenges and Opportunities, Topic Arrangements of the Next Generation Science Standards, September 2017 ©2013 Achieve, Inc. All rights reserved
19. Food and Consumer Education Sillabus, Lower Secondary, 2014
20. COMPREHENSIVE HEALTH AND PHYSICAL EDUCATION, NEW JERSEY CORE CURRICULUM CONTENT STANDARDS 2004
21. 2019-health-physical-education-grades-1to8-Ontario, ISBN 978-1-4868-3446-4 (PDF), Queen’s Printer for Ontario, 2019
22. Estonia Social Curric-Human Studies 1-9 grades 2011-Rus
23. Health Education Content Standards for California, Public Schools, Kindergarten Through Grade Twelve, ©2009 by the California Department of EducationAll rights reserved ISBN 978-0-8011-1695-7
24. Curriculum Planning and Development Division Ministry of Education, Primary Social Studies Syllabus 2012
25. Karin Hess, Ed.D.A Guide for Using Webb’s Depth of Knowledge with Common Core State Standards, © 2013 Common Core Institute
26. Webb’s Depth of Knowledge Guide, Career and Technical Education Definitions, HTTP://WWW.MDE.K12.MS.US HTTP://REDESIGN.RCU.MSSTATE.EDU
27. Crosscutting Concepts, Not for resale, redistribution, or use other than classroom use without further permission. www.fossweb.com, Printing 1© 2019 Copyright The Regents of the University of California Berkeley
28. Primary Science Syllabus, Implementation starting with, 2014 Primary Three Cohort, © 2013 Curriculum Planning and Development Division. This publication is not for sale. All rights reserved. No part of this publication may be reproduced without the prior permission of the Ministry of Education, Singapore.
29. Social-Emotional Learning for, Kindergarten–Grade 5, Scop and Sequence, ©2011 Committee for Children SecondStep.org
30.K to 12 Science Curriculum Guide August 2016 Page 4 of 203 Learning Materials and equipment technical specifications may be accessed at http://lrmds.deped.gov.ph/.
31. Health Education Standards of Learning for Virginia Public Schools, Board of Education, Commonwealth of Virginia, January 2015
32. Social studies scope and sequence, Primary Years Programme, Published July 2008, International Baccalaureate, Peterson House, Malthouse Avenue, Cardiff Gate, Cardiff, Wales GB CF23 8G, © International Baccalaureate Organization 2008
33. HealthSmart Alignment with National Sexuality Education Standards
34. OECS PRIMARY GRADES’ LEARNING STANDARDS FOR SOCIAL STUDIES GRADES K – 6, ORGANIZATION OF EASTERN CARIBBEAN STATES, EDUCATION SECTOR STRATEGY
35. The New York City Department of Education K–8 Social Studies Scope and Sequence, 2014-2015, 52 Chambers Street New York, NY 10007
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|