Գլխավոր տեղեկություն
Номер
N 90-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (07.07.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 06.07.2023
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
03.07.2023
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
03.07.2023
Дата вступления в силу
07.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«03» հուլիսի 2023 թ.

N 90-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Բնագիտություն» առարկայի 10-րդ դասարանի ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության կրթության,

գիտության, մշակույթի և սպորտի

նախարարի 2023 թվականի հուլիսի 3-ի 

N 90-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԾՐԱԳԻՐ

 

1. Բնական գիտություններ: Բնության ուսումնասիրության մեթոդներ

2. Տարածություն, ժամանակ և շարժում։

3. Նյութերը մեր շրջապատում

4. Տիեզերքի կառուցվածք։ Տիեզերագնացություն։

5. Տիեզերքի և կյանքի էվոլյուցիան

6. Ֆիզիկական դաշտ: Հիմնարար փոխազդեցություններ էներգիա

7. Տեխնիկան որպես մարդկային մշակույթի բաղադրիչ

8. Նյութերի ստացման ժամանակակից տեխնոլոգիաներ

ԹԵՄԱ 1

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ: ԲՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Նպատակը

Ընդլայնել գիտելիքները բնության ուսումնասիրության փորձարարական և տեսական մեթոդների մասին, զարգացնել ուսումնառության տարբեր բնագավառներում և առօրյա կյանքում դրանք կիրառելու հմտություններ:

Վերջնարդյունքներ

1. Ներկայացնել, թե ինչով է գիտությունը տարբերվում մարդկային գործունեության այլ տեսակներից:

2. Դասակարգել գիտությունները, նշել բնական և հասարակական գիտությունների տարբերությունները:

3. Ներկայացնել բնագիտության ուսումնասիրության առարկան, նրա զարգացման համառոտ պատմությունը:

4. Նկարագրել գիտական ճանաչողության հիմնական ձևերը:

5. Ներկայացնել ուսումնասիրության փորձարարական և տեսական մեթոդները:

6. Համակարգել ստացված տեղակատվությունը՝ օգտագործելով աղյուսակներ, դիագրամներ, գրաֆիկներ:

7. Տարբերակել ինդուկցիայի և դեդուկցիայի, մոդելավորման մեթոդները տարբեր ուսումնական առարկաներից վերցված օրինակներով:

Բովանդակությունը

1. Բնագիտությունը՝ որպես բնական գիտությունների համալիր:

2. Գիտական ճանաչողության ձևերն ու մեթոդները:

3. Ճանաչողության փորձարարական և տեսական մեթոդներ:

4. Մոդելավորումը գիտության մեջ:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Գործնական առաջադրանք
1. Համացանցում գտնել մշակույթ, գիտություն, արվեստ, բնական և հասարակական գիտություններ, աշխարհայացք հասկացությունների սահմանումները, քննարկել և դրանք ներկայացնել՝ ըստ ընդհանրության աստիճանների:
2. Իրականացնել տվյալների (օրինակ՝ տվյալ բնակավայրում մեկ տարվա ամսական միջին ջերմաստիճանների կամ բնակչության թվի դինամիկայի) դասակարգում և համակարգում, օրինաչափությունների բացահայտում:
Նախագծային աշխատանք՝
Բնագիտության ամենահայտնի հայտնագործությունները:

Մասշտաբ, համամասնություն և քանակ Ֆիզիկական մեծությունների չափումը:
Օրինաչափություններ
Դասակարգել ճանաչողության էմպիրիկ և տեսական մեթոդները:
Համակարգեր և մոդելներ
Համակարգային մոտեցում, մոդելավորում:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Կարողանա վերլուծել տեքստը՝ մտովի տրոհելով այն առանձին մասերի, առանձնացնելով գլխավոր հատկանիշները:
Մաթեմատիկա - Կարողանա գրանցել, վերլուծել տվյալները՝ օգտագործելով աղյուսակներ, դիգրամներ, գրաֆիկներ:
Բնագիտական առարկաներ (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ֆիզիկական աշխարհագրություն) - Կարողանա թվարկել առարկայի շրջանակներում ուսումնասիրած տեսություններ, օրենքներ, վարկածներ, մոդելներ:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ

Մ-7, Մ-11, Մ-14, Մ-15, Մ-29

ԹԵՄԱ 2

ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ, ԺԱՄԱՆԱԿ, ՇԱՐԺՈւՄ

Նպատակը

Զարգացնել ժամանակի, տարածության, տիեզերքի մասշտաբների և շարժման մասին պատկերացումները, նպաստել աշխարհի ժամանակակից բնագիտական պատկերի, գիտական աշխարհայացքի ձևավորմանը:

Վերջնարդյունքներ

1. Ներկայացնել տարածության և ժամանակի մասին պատկերացումների զարգացումը (անտիկ պատկերացումներ, նյուտոնյան մեխանիկա, Այնշտայնի հարաբերականության տեսություն):

2. Սահմանել տարածության չափ հասկացությունը, բերել միաչափ, երկչափ և եռաչափ տարածությունների օրինակներ:

3. Ներկայացնել տարածության համասեռություն, իզոտրոպություն, ժամանակի համասեռություն, Էվկլիդյան տարածություն հասկացությունները:

4. Ներկայացնել միկրո-, մակրո- և մեգա- աշխարհները բնութագրող չափերը։

5. Ներկայացնել շարժման հարաբերականությունը երկնային մարմինների շարժման վերաբերյալ Պտղոմեոսի և Կոպեռնիկոսի տեսակետների վերլուծության հիման վրա:

6. Հիմնավորել, որ շարժման փոփոխության պատճառն ուժն է:

7. Ներկայացնել դետերմինիզմի գաղափարը դասական մեխանիկայում:

Բովանդակությունը

1. Տարածություն և ժամանակ

2. Տիեզերքի մասշտաբները:

3. Շարժման հարաբերականությունը: Դետերմինիզմի գաղափարը դասական մեխանիկայում

Առաջարկվող գործունեության ձևեր

 Խաչվող հասկացություններ

Գրել ռեֆերատ «Տարածության և ժամանակի մասին պատկերացումների զարգացումը» թեմայով:
1. Կազմակերպել քննարկում «Շարժման հարաբերականությունը և Պտղոմեոսի ու Կոպեռնիկոսի գաղափարների բախումը» թեմայով:
Նախագծային աշխատանք`
● Ֆիզիկան սպորտում՝ ֆուտբոլ:
● Կրկեսային հնարքների բացահայտում:

Մասշտաբ, համամասնություն և քանակ Ժամանակային և տարածական մասշտաբներ, միկրո-, մակրո- և մեգա- աշխարհները բնութագրող չափերը:
Օրինաչափություններ
Մեխանիկական շարժման, ալիքային շարժման օրինաչափությունները:
Համակարգեր և մոդելներ
Ալիքային շարժման մոդելներ:
Պատճառ և հետևանք
Շարժման առաջացման պատճառները, դասական դետերմինիզմի գաղափարը:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Կարողանա վերլուծել տեքստը՝ մտովի տրոհելով այն առանձին մասերի, առանձնացնելով գլխավոր հատկանիշները:
Մաթեմատիկա - Կարողանա օգտագործել կետ, ուղիղ, հարթություն, երկրաչափական մարմին հասկացությունները տարածությունը նկարագրելու համար, տրված կոորդինատներով որոշել երկու կետերի հեռավորությունը հարթության վրա և տարածության մեջ: Կարողանա գործողություններ կատարել վեկտորական մեծություններով, եռանկյունաչափական ֆունկցիաներով
Ֆիզիկա - Իմանա հաշվարկման մարմին, հաշվարկման համակարգ հասկացությունները, հեռավորության և ժամանակի չափման ուղղակի և անուղակի եղանակներ: Իմանա շարժման հետագիծ հասկացությունը, արագություն, արագացում, ուժ ֆիզիկական մեծությունները: Պատկերացումներ ունենա մեխանիկական և էլեկտրամագնիսական ալիքների մասին:
Աշխարհագրություն - Իմանա աշխարհագրական թաղանթում տեղի ունեցող մեխանիկական շարժերի և դրանց տարածական դրսևորումների մասին:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ

Մ-5, Մ-6, Մ-11, Մ-12, Մ-15

ԹԵՄԱ 3

ՆՅՈւԹԵՐԸ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ

Նպատակը

Ընդլայնել գիտելիքները նյութի կառուցվածքի և տարբեր կիրառությունների մասին:

Վերջնարդյունքներ

1. Ներկայացնել կենցաղում օգտագործվող անօրգանական նյութեր՝ թթուներ, հիմքեր, աղեր և օքսիդներ:

2. Պատկերացում ունենալ pH հասկացության մասին և ցույց տալ դրա թվային արժեքի կապը միջավայրի թթվայնության հետ: Տարբերակել տարբեր միջավայերի pH-ը հայտանյութերի գույների օգնությամբ:

3. Ներկայացնել անօրգանական ախտահանիչ միջոցների՝ ջրածնի պերօքսիդի, ժավելաջրի և քլորակրի և դրանց կիրառությունները։

4.  Գործնականում իրականացնել ջրածնի պերօքսիդի կատալիտիկ քայքայում մանգանի(IV) օքսիդի և կատալազի ներկայությամբ, տալ համեմատական գնահատական։

5. Ներկայացնել կենցաղում օգտագործվող օրգանական նյութերի հիմնական դասերը, բնութագրող ֆունկցիոնալ խմբերը և նկարագրել դրանց տարբերիչ քիմիական հատկությունները:

6. Ներկայացնել սպիրտների ստացումը գլյուկոզի խմորման օրինակով և թվել կիրառման ոլորտները (օրինակ՝ որպես հակասեպտիկ միջոց):

7. Ներկայացնել բարձրամոլեկուլային միացությունների տեսակները՝ ըստ կրկնվող օղակի և ըստ ծագման, նշել դրանց կիրառման ոլորտները և դրանցով պայմանավորված համաշխարհային բնապահպանական խնդիրները։

8. Նախագծել և գործնականում իրականացնել տարատեսակ պոլիմերների քիմիական և կենսաբանական կայունության որոշման փորձեր։

9. Ներկայացնել քիմիական նյութերի կիրառությունը գյուղատնտեսությունում՝ նշելով դրանց նպատակները և չարաշահման հետևանքները։

10. Ներկայացնել քիմիական նյութերի կիրառությունն ու դերն արվեստում (նկարչությունում, քանդակագործության (մետաղները), խեցեգործություն և այլ):

11. Գործնականում իրականացնել բնական ներկանյութի անջատում կարմիր կաղամբից (կամ այլ բնական աղբյուրից) և ստուգել դրա կայունությունը՝ կախված միջավայրի թթվայնությունից ու այլ գործոններից:

Բովանդակությունը

1. Անօրգանական նյութերի հիմնական դասեր։

2. Անօրգանական ախտահանիչ միջոցներ։

3. Օրգանական նյութերի կառուցվածքն ու հատկությունները։

4. Սպիրտներ

5. Արհեստական և բնական բարձրամոլեկուլային միացություններ։

6. Քիմիան և գյուղատնտեսությունը։

7. Քիմիան և արվեստը։

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Լաբորատոր աշխատանք
2. Ջրածնի պերօքսիդի կատալիտիկ քայքայում:
3. Բնական ներկանյութի անջատում և կայունության որոշում:
4. Կենցաղում օտագործվող տարբեր քիմիկատների pH-ի որոշում:
Նախագծային աշխատանք՝
● Պոլիմերների քիմիական և կենսաբանական կայունության որոշում:
● Պարարտանյութերի և թունաքիմիկատների սխալ պահպանումը, օգտագործումը և չարաշահումը գյուղատնտեսության մեջ։

Օրինաչափություններ
Օրգանական և անօրգանական նյութերի դասակարգումը:
Կառուցվածք և գործառույթ
Նյութերի կառուցվածքն ու հատկությունները:
Համակարգեր և մոդելներ
Նյութի կառուցվածքային մոդելներ:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Կարողանա վերլուծել տեքստը՝ մտովի տրոհելով այն առանձին մասերի, առանձնացնելով գլխավոր հատկանիշները:
Քիմիա - Օրգանական և անօրգանական նյութերի հիմնական հատկությունները:
Աշխարհագրություն - Գաղափար ունենա բնական պայմանների ու ռեսուրսների մասին: Պատկերացում ունենա քիմիական արդյունաբերության վերաբերյալ:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ

Մ-6, Մ-10 , Մ-11, Մ-12, Մ-29

ԹԵՄԱ 4

ՏԻԵԶԵՐՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ։ ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ։

Նպատակը

Խորացնել և զարգացնել պատկերացումները տիեզերքի, երկնային մարմինների կառուցվածքի մասին, նպաստել աշխարհի ժամանակակից բնագիտական պատկերի, գիտական աշխարհայացքի ձևավորմանը: Գիտելիքներ հաղորդել արհեստական արբանյակների և տիեզերական թռիչքների մասին:

Վերջնարդյունքներ

1. Ներկայացնել տիեզերքի կառուցվածքը:

2. Նկարագրել գալակտիկաների, աստղերի և մոլորակային համակարգերի կառուցվածքը

3. Հիմնավորել տիեզերական հետազոտությունների անհրաժեշտությունը:

4. Ներկայացնել տիեզերական թռիչքների դերը տիեզերքի ուսումնասիրության գործում:

5. Ներկայացնել դեպի այլ մոլորակներ կատարվող թռիչքների զարգացման հեռանկարները:

6. Ներկայացնել տիեզերքի ուսումնասիրության սարքերն ու կայանները:

Բովանդակությունը

1. Տիեզերքի կառուցվածքի մասին ժամանակակից պատկերացումները

2. Տիեզերական հետազոտություններ

3. Երկրի արհեստական արբանյակներ: Թռիչքներ այլ մոլորակներ:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Նախագծային աշխատանք՝
● Սև խոռոչներ:
● Ինչո՞ւ են պետք տիեզերական հետազոտությունները:
● Սպիտակ թզուկներ, նեյտրոնային աստղեր:
● Տիեզերքի ուսումնասիրության ժամանակակից սարքերն ու կայանները:
Քննարկում՝
Տիեզերքում այլ քաղաքակրթությունների գոյության հնարավորության մասին:

Կառուցվածք և գործառույթ
Տիեզերքի հիմնական կառուցվածքային գոյացությունները
Կայունություն և փոփոխություն
Տիեզերքի էվոլյուցիան, Մեծ պայթյունի տեսությունը, գալակտիկաների, աստղերի առաջացումն ու էվոլյուցիան:
Համակարգեր և մոդելներ
Տիեզերքի կառուցվածքի մոդելներ
Հրթիռներ, արհեստական արբանյակներ:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Կարողանա վերլուծել տեքստը՝ մտովի տրոհելով այն առանձին մասերի, առանձնացնելով գլխավոր հատկանիշները, ձևակերպել քննարկվող թեմային համապատասխան գրավոր և բանավոր խոսք:
Ֆիզիկա - Պատկերացումներ ունենա Արեգակնային համակարգի աստղերի, երկնային այլ մարմինների մասին: Գիտելիքներ ունենա տիեզերական մարմինների մասին:
Մաթեմատիկա - Կարողանա թվերը ներկայացնել 10-ի աստիճաններով, համեմատել դրանք:
Աշխարհագրություն - Գաղափար ունենա Երկիր մոլորակի մագնիսական և աշխարհագրական բևեռների մասին:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ

Մ-5, Մ-6, Մ-10, Մ-11, Մ-12, Մ-13, Մ-14, Մ-29

ԹԵՄԱ 5

ՏԻԵԶԵՐՔԻ ԵՎ ԿՅԱՆՔԻ ԷՎՈԼՅՈՒՑԻԱ

Նպատակը

Զարգացնել պատկերացումները տիեզերքի և կենդանի օրգանիզմների էվոլյուցիայի մասին, նպաստել աշխարհի ժամանակակից բնագիտական պատկերի, գիտական աշխարհայացքի ձևավորմանը:

Վերջնարդյունքներ

1. Նկարագրել տիեզերքի էվոլյուցիան՝ համաձայն Մեծ պայթյունի տեսության:

2. Բացատրել գալակտիկաների, աստղերի, մոլորակային համակարգերի առաջացման երևույթը և էվոլյուցիան:

3. Նկարագրել Երկիր մոլորակի էվոլյուցիան:

4. Քննարկել կյանքի ծագման և էվոլյուցիայի վերաբերյալ պատկերացումների զարգացումը:

5. Բացատրել մուտացիաների և բնական ընտրության դերը կյանքի էվոլյուցիայում։

6. Բացատրել թունաքիմիկատների նկատմամբ կայուն միջատների պոպուլյացիաների և հակաբիոտիկների նկատմամբ կայուն բակտերիաների առաջացման պատճառները։

7. Նկարագրել էվոլյուցիայի հիմնական ապացույցները:

8. Բացատրել, թե ինչ գիտական հիմքեր ունեն մարդու էվոլյուցիայի վերաբերյալ ժամանակակից պատկերացումները։

Բովանդակությունը

1. Տիեզերքի էվոլյուցիան

2. Էվոլյուցիոն տեսության զարգացումը:

3. Երկրի էվոլյուցիան

4. Էվոլյուցիան մեր օրերում:

5. Մարդու ծագումն ու էվոլյուցիան:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Հետազոտական աշխատանք
Ուսումնասիրել մարդու ծագման վերաբերյալ գիտական տվյալները և կազմել մարդու ծագման ժամանակագրական քարտեզը։
Լաբորատոր աշխատանք
Հակաբիոտիկների նկատմամբ բակտերիաների կայունության որոշում։

Կայունություն և փոփոխություն
Կենդանի օրգանիզմների էվոլյուցիան:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Կարողանա վերլուծել տեքստը՝ մտովի տրոհելով այն առանձին մասերի, առանձնացնելով գլխավոր հատկանիշները:
Կենսաբանություն - Պատկերացում ունենա էվոլյուցիայի ապացույցների մասին:
Աշխարհագրություն - Գաղափար ունենա երկրաբանական ժամանակագրության մասին:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ

Մ-5, Մ-6, Մ-11, Մ-12, Մ-29

ԹԵՄԱ 6

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՇՏ: ՀԻՄՆԱՐԱՐ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նպատակը

Խորացնել պատկերացումները մարմինների փոխազդեցության, ֆիզիկական դաշտերի մասին, նպաստել աշխարհի ժամանակակից բնագիտական պատկերի, գիտական աշխարհայացքի ձևավորմանը:

Վերջնարդյունքներ

1. Նկարագրել մարմինների փոխազդեցության հեռազդեցության և մոտազդեցության տեսությունները:

2. Ներկայացնել ֆիզիկական դաշտ հասկացությունը, բերել օրինակներ:

3. Բնութագրել հիմնարար փոխազդեցությունները, բերել դրանց դրսևորման օրինակներ:

4. Ներկայացնել հիվանդությունների ախտորոշման և բուժ,ման ֆիզիկական մեթոդները (ուլտրաձայն, էլեկտրական դաշտ, լազեր, ԿՏ. ՄՌՏ)։

Բովանդակությունը

1. Դաշտը՝ որպես փոխազդեցության նկարագրման եղանակ: Հեռազդեցություն և մոտազդեցություն:

2. Հիմնարար փոխազդեցություններ: Գրավիտացիոն, էլեկտրական և մագնիսական դաշտեր:

3. Ֆիզիկան և մարդու առողջությունը

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Գործնական առաջադրանք՝
Տիեզերական ձգողության և Կուլոնի օրենքների հիման վրա վերլուծել գրավիտացիոն և էլեկտրական դաշտերի հատկությունները, համեմատել մարմինների էլեկտրական և մագնիսական փոխազդեցության ուժերը:
Նախագծային աշխատանք՝
● Բջջային հեռախոսի օգուտներն ու վնասները:
● Մագնիսական դաշտի կիրառությունները:

Օրինաչափություններ
Ֆիզիկական դաշտերի դասակարգումը:
Մասշտաբ, համամասնություն և քանակ Ֆիզիկական դաշտերի դրսևորման մասշտաբները և քանակական բնութագրերը:
Կառուցվածք և գործառույթ
Բնության օբյեկտների անընդհատ և մասնիկային կառուցվածք:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Կարողանա վերլուծել տեքստը՝ մտովի տրոհելով այն առանձին մասերի, առանձնացնելով գլխավոր հատկանիշները:
Մաթեմատիկա - Կարողանա գործողություններ կատարել վեկտորական մեծություններով:
Ֆիզիկա - Իմանա տիեզերական ձգողության, Կուլոնի օրենքները, պատկերացումներ ունենա էլեկտրական և մագնիսական դաշտերի մասին:
Աշխարհագրություն - Գաղափար ունենա ֆիզիական դաշտերի դրսևորման տարածական առանձնահատկությունների մասին:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ

Մ-5, Մ-6, Մ-11, Մ-29

ԹԵՄԱ 7

ԷՆԵՐԳԻԱ

Նպատակը

Ընդլայնել պատկերացումները էներգիայի տեսակների, դրանց կիրառությունների մասին, զարգացնել բնության մեջ և կենցաղում էներգիայի խնայողաբար օգտագործման հմտություններ:

Վերջնարդյունքներ

1. Մեկնաբանել էներգիա հասկացությունը:

2. Ներկայացնել էներգիայի տեսակները (մեխանիկական, ջերմային, էլեկտրական, ճառագայթային, քիմիական, միջուկային):

3. Մեկնաբանել «մեկուսացված համակարգ» հասկացությունը:

4. Սահմանել էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքը, օրինակներով լուսաբանել այն:

5. Հաշվել ընդունած օրական սննդի էներգիան:

6. Ներկայացնել վերականգնվող էներգետիկան:

7. Բացատրել էներգաարդյունավետության բնապահպանական նշանակությունը:

8. Ներկայացնել էներգիայի խնայողության և արդյունավետ օգտագործման ուղիները:

Բովանդակությունը

1. Էներգիայի տեսակները (մեխանիկական, ջերմային, էլեկտրական, ճառագայթային, քիմիական, միջուկային):

2. Էներգիայի փոխակերպումները և պահպանման օրենքը:

3. Վերականգնվող էներգետիկա: Էներգաարդյունավետություն:

4. Էներգիայի օգտագործումը և շրջակա միջավայրի պահպանությունը:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Նախագծային աշխատանք՝
● Միջուկային էներգիա. օգտակա՞ր է, թե՞ վնասակար
● Վերականգնվող էներգետիկան որպես այլընտրանք
● Որևէ բնակավայրի օրինակով կազմել էներգիաարդյունավետության նախագիծ
● Ինչպես երկարացնել մարտկոցի կյանքը:
● Էներգախնայողության ուսումնասիրում
Գործնական աշխատանք՝
Հաշվարկել մեկ օրում մարդու ընդունած սննդի էներգիան:

Օրինաչափություններ
Էներգիայի տեսակների դասակարգումը:
Էներգիա և նյութ, հոսքեր, ցիկլեր, պահպանում
Էներգիայի փոխակերպումները, էներգիայի պահպանման օրենքը:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Կարողանա վերլուծել տեքստը՝ մտովի տրոհելով այն առանձին մասերի, առանձնացնելով գլխավոր հատկանիշները:
Ֆիզիկա - Իմանա էներգիայի տարբեր տեսակների մասին:
Քիմիա - Ծանոթ լինի քիմիական էներգիա հասկացությանը:
Կենսաբանություն - Իմանա սննդի էներգիայի, սննդի տարբեր տեսակների կալորիականության մասին:
Աշխարհագրություն - Գաղափար ունենա վառելիքաէներգետիկ ռեսուրսների մասին: Իմանա էներգետիկ արդյունաբերության մասին:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ

Մ-5, Մ-6, Մ-8, Մ-9, Մ-10, Մ-11, Մ-12, Մ-13, Մ-29

ԹԵՄԱ 8

ՏԵԽՆԻԿԱՆ ՈՐՊԵՍ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲԱՂԱԴՐԻՉ

Նպատակը

Զարգացնել պատկերացումները տեխնիկայի մասին, ձևավորել ժամանակակից մարդու կյանքում տեխնիկայի դերն ու նշանակությունն արժևորելու, դրական և բացասական կողմերը վերլուծելու, համապատասխան վերաբերմունք արտահայտելու կարողություններ:

Վերջնարդյունքներ

1. Բացատրել՝ ինչ է տեխնիկան:

2. Ներկայացնել տեխնիկայի զարգացման փուլերը:

3. Նկարագրել տեխնիկայի դերն ու նշանակությունը ժամանակակից մարդու կյանքում:

4. Ներկայացնել տեխնիկայի դրական և բացասական կողմերը:

5. Ներկայացնել տեխնիկայի և գիտության փոխառնչությունները:

6. Թվարկել տեխնածին աղետների տեսակները:

7. Ներկայացնել տեխնածին աղետներից պաշտպանվելու ձևերն ու առանձնահատկությունները:

Բովանդակությունը

1. Տեխնիկան՝ որպես մարդու կողմից ստեղծած իրականություն:

2. Տեխնիկայի զարգացման պատմությունը: Տեխնիկան և բնական գիտությունները:

3. Տեխնածին աղետներ. պաշտպանվելու միջոցները:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Կազմակերպել քննարկում «Արհեստական բանականություն. հնարավորություններ և մտավախություններ» թեմայով:
Նախագծային աշխատանք՝
Տեխնիկայի և մարդու փոխհարաբերությունները (տեխնիկան և մարդու առողջությունը, տեխնիկան և բնությունը):

Պատճառ և հետևանք, մեխանիզմ և կանխատեսում
Տեխնիկայի և մադու փոխհարաբերությունները, տեխնածին աղետներ:
Համակարգեր և մոդելներ
Տեխնիկական համակարգեր:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Կարողանա վերլուծել տեքստը՝ մտովի տրոհելով այն առանձին մասերի, առանձնացնելով գլխավոր հատկանիշները, ձևակերպել քննարկվող թեմային համապատասխան գրավոր և բանավոր խոսք:
Ֆիզիկա - Իմանա առօրյա կյանքում, տիեզերագնացության, բժշկության մեջ օգտագործվող որոշ տեխնիկական սարքերի մասին:
Աշխարհագրություն - Իմանա համաշխարհային տնտեսության մեջ գիտատեխնիկական առաջընթացի նշանակության մասին:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ

Մ-6, Մ-10, Մ-11, Մ-12, Մ-13, Մ-29

ԹԵՄԱ 9

ՆՅՈՒԹԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ (5 ժամ)

Նպատակը

Ընդլայնել գիտելիքները նյութի ստացման և ժամանակակից կիրառությունների մասին:

Վերջնարդյունքներ

1. Նկարագրել մետաղները որպես տեխնոլոգիաների և արվեստի զարգացման համար օգտագործվող նյութ։

2. Նկարագրել մետաղների կերամաշումը, նկարագրել կերամաշումից պաշտպանության որոշ եղանակներ։

3. Նկարագրել սիլիցիումային կերամիկաների կիրառման ոլորտները՝ էլեկտրոնիկայից մինչև բժշկություն: 4. Նկարագրել ածխածնային կոմպոզիտների կիրառման ոլորտները՝ էլեկտրոնիկայից մինչև տեխնիկա:

Բովանդակությունը

1. Մետաղարտադրության զարգացման փուլերը։

2. Սիլիցիումային և ածխածնային կոմպոզիտներ։

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Լաբորատոր աշխատանք
Մետաղների կերամաշում։
Նախագծային աշխատանք՝
Հանքարդյունաբերության արտանետումների վնասակար ազդեցությունները։

Օրինաչափություններ
Օրգանական և անօրգանական նյութերի դասակարգումը:
Կառուցվածք և գործառույթ
Նյութերի կառուցվածքն ու հատկությունները:
Համակարգեր և մոդելներ
Նյութի կառուցվածքային մոդելներ:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Կարողանա վերլուծել տեքստը՝ մտովի տրոհելով այն առանձին մասերի, առանձնացնելով գլխավոր հատկանիշները:
Քիմիա - Օրգանական և անօրգանական նյութերի հիմնական հատկությունները:
Աշխարհագրություն - Գաղափար ունենա մետաղաձուլարանների տարածքային կազմակերպման առանձնահատկությունների մասին:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ

Մ-6, Մ-10 , Մ-11, Մ-12, Մ-29

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան