Գլխավոր տեղեկություն
Номер
N 34
Տիպ
Քաղվածք
Тип
Исходный акт (16.07.2015-01.01.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.07.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.07.2015
Дата вступления в силу
16.07.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

16 հուլիսի 2015 թվականի N 34

 

28. ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՄԻՆՉԵՎ 2 ՄՎՏ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՐԵՎԱՋԵՐՄԱՅԻՆ ՏՈՒՐԲԻՆԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԵԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

 1. Աջակցել «Հաննի-Արմին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայտնագործած նորագույն տեխնոլոգիայի հիման վրա Վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ մինչև 2 ՄՎտ հզորությամբ արևաջերմային տուրբինային էլեկտրակայանի կառուցման առաջնեկային ծրագրի իրականացմանը:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա տրամադրել «Հաննի-Արմին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` առաջնեկային ծրագրի իրականացման համար` մինչև 2 ՄՎտ հզորությամբ «Հաննի-Արմին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայտնագործության հիման վրա նախագծած արևաջերմային տուրբինային էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության համար.

2) էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրելիս սահմանել, որ արտադրվող էլեկտրաէներգիայի սակագինը չպետք է գերազանցի հողմային էլեկտրակայանների համար սահմանված էլեկտրական էներգիայի գնման սակագինը և տրամադրել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով արևային էլեկտրակայանների համար սահմանված էլեկտրական էներգիայի գնման քսան տարվա երաշխիք:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 16

Երևան