ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
03 հուլիսի 2023 թ. |
N 77-Ն |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 3-ՐԴ, 6-ՐԴ, 8-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ԿԵՐՊԱՐՎԵՍՏ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Կերպարվեստ» առարկայի 3-րդ, 6-րդ, 8-րդ և 11-րդ դասարանների ծրագրերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար` |
Ժ. Անդրեասյան |
Հավելված ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հուլիսի 3-ի N 77-Ն հրամանի |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԿԵՐՊԱՐՎԵՍՏ» ԱՌԱՐԿԱՅԻ 3-ՐԴ, 6-ՐԴ, 8-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐ
3-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՆՅՈՒԹԵՐ, ՄԻՋՈՑՆԵՐ Նպատակը Վերջնարդյունքներ Ձևավորել ստեղծագործական աշխատանքներում նյութերը, մեթոդները և միջոցները փորձարկելու, ընտրություն կատարելու կարողություններ: 3.Կ.Ս.ՆՄ.1. Փորձարկել տարբեր նյութեր, միջոցներ, գտնել ստեղծագործական աշխատանքներ ստանալու հետաքրքիր մոտեցումներ (2D, 3D): 3.Կ.Ս.ՆՄ.2. Ձևավորել համապատասխան բառապաշար: 3.Կ.Ս.ՆՄ.3. Հոգ տանել նյութերի և գործիքների մասին, պահպանել անվտանգության կանոնները: 3.Կ.Ս.ՆԵ.1. Ստեղծել 2D և 3D իրատեսական արվեստի աշխատանքներ: 3.Կ.Ս.ՆԵ.2. Ստեղծել 2D և 3D աշխատանքներ՝ բնօրինակը ներկայացնելով վերացական արվեստի տեսանկյունից: 3.Կ.Ս.ՆԵ.3. 2D և 3D երևակայական աշխատանքներ: 3.Կ.Ա.ՔԱ.3. Մեկնաբանել և վերլուծել իր և ընկերների աշխատանքները: Ուղղորդող հարցադրում Ինչպե՞ս են արվեստագետները նախապատրաստվում, ի՞նչ գործիքներ և միջոցներ են օգտագործում: Ի՞նչ են պատկերում արվեստագետները: Պահպանո՞ւմ են արդյոք արվեստագետները որոշակի կանոններ: Կարո՞ղ է դասարանը վերածվել արվեստանոցի: Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ 1) փորձարկել նյութերը և գործիքները, 2) հավաքել, տեսակավորել, 3) ընտրել նյութերը և գործիքները, 4) համեմատել նյութերը, 5) անվանել նյութերն ու գործիքները, 6) ստանալ ծավալային և հարթ պատկերներ, 7) ստեղծել կրկնօրինակներ, 8) նկարագրել և բացատրել աշխատանքի ընթացքը, 9) կառուցել որևէ ճարտարապետական կոթողի մանրակերտ՝ պահպանելով ոճը, 10) ներկայացնել իր և ընկերների աշխատանքները՝ օգտագործելով մասնագիտական բառապաշար, 11) նյութերն օգտագործել մտածված և խնայողաբար, 12) աշխատանքն ավարտելուց հետո կարգի բերել տարածքը, 13) արտահայտել իր հետաքրքրությունների շրջանակը, 14) կատարել ճեպանկարներ, նախագծել և պատրաստել տիկնիկներ (մարիոնետներ) ներկայացման համար, 15) ստեղծել երևակայության և զգացմունքների վրա հիմնված աշխատանքներ, որոնք արտահայտում են տրամադրություն, զգացմունք կամ անձնապես կրած հուզական վերաբերմունք, 16) ստեղծել 2D և 3D երևակայական աշխատանքներ, 17) բանավոր կամ գրավոր ներկայացնել աշխատանքների հիմնական առանձնահատկությունները: Բովանդակություն Առաջարկվող գործունեության ձևեր Խաչվող հասկացություններ Ստեղծագործական աշխատանքի համար կիրառվող գործիքները, նյութերը և հնարները: Հարթ և ծավալային պատկերներ: Ծավալային պատկերներ: Մետաղալարը կամ պլաստիկը՝ որպես գեղարվեստական նյութ: Հարթության վրա առարկաների տեղաբաշխումը: Գունանկար, գծանկար, տպագրություն/դաջվածք, ծավալային աշխատանքների կատարման մեթոդները: Դաջվածքի համար կիրառվող միջոցների օգտագործման կանոններ: Մասնագիտական բառապաշար: Անվտագության կանոններ: Վարժություններ տարբեր որակների և գույների թղթերի վրա: Նկարչական միջոցների փորձարկում (մատիտներ, յուղամատիտներ, մարկերներ, վրձիններ, ներկեր): Աշխատանքներ կավով կամ պլաստիլինով: Գծանկարչական և գեղանկարչական նյութերի փորձարկում: Բանավոր կամ գրավոր ներկայացնել աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց կապը իրականության հետ (փոխանցում են, ազդում, նկարագրում, ահազանգում են, կամ կարող են ներազդել, ուղղորդել և այլն): Դիտում և ուսումնասիրում: Վերացական հորինվածքների ստեղծում բնական մոտիվների հիման վրա (2D, 3D): Կազմման տարբերակներ` միմյանց և թղթի կենտրոնի նկատմամբ պատկերների սիմետրիկ և ոչ սիմետրիկ տեղաբաշխմամբ: Աշխատանքների անվանում։ Ժողովրդական հեքիաթի բեմականացման համար նյութերի ընտրություն, էսքիզներ, նկարազարդման աշխատանքներ։ Պատճառ և հետևանք Նյութի և արդյունքի կապը. Ներկանյութի որակը և խտությունը թղթի վրա տարբեր արդյունքներ են տալիս: Համաշխարհայնացում Գիտական և տեխնոլոգիական նվաճումների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, մարդկային գործունեության վրա, շրջակա միջավայրի ազդեցությունը մարդկային գործունեության վրա, շրջակա միջավայրի հարմարեցումը մարդու կարիքներին: Առաջարկվող թեմաներ Տիկնիկային ներկայացման էսքիզներ, տարբեր ժողովուրդների տարազներ, «Տարվա եղանակներ», «Անիվից մինչև հրթիռ», չափումներ, չափման միավորներ, ժողովրդական ավանդույթների հիմնական նկարագրությունը՝ տարազ, դիմակ, թմբուկ, երաժշտական գործիքներ: Միջառարկայական (միջբնագավառային) կապ Մայրենի - Լսածի, ընթերցածի, դիտածի վերարտադրում տարբեր ձևերով և եղանակներով, տարաբնույթ երևույթների նկարագրություն, դրանց փոխկապակցվածության մեկնաբանում: Մաթեմատիկա - Երկրաչափական պատկերների և մարմինների օգտագործմամբ ձևավորման աշխատանքների իրականացում, մարմինների, տարբեր առարկաների պատկերում, դեկորացիաներ պատրաստելիս չափումների կատարում, դետալների գծագրում: Մաթեմատիկական գործողությունների կատարում։ Երաժշտություն - Հայ ժողովրդական ծեսեր, խոսակցական և երաժշտական հնչերանգները ժողովրդական ծեսերում։ Ժողովրդական ավանդույթներ, տոնախմբություններ։ Տեխնոլոգիա - Նյութերի մշակման տեխնոլոգիաներ (ծալում, կտրում, մակակտրում, սոսնձում, ներկում, գծանշում)։ Ֆիզկուլտուրա - Մարմնամարզություն, անձնական հիգիենայի պահպանում, սեփական անձի նկատմամբ հարգանքի և հոգատարության զարգացում: Թատրոն - Թատրոնի տարբեր տեսակների (ստվերային, տիկնիկային, մատնային, երաժշտական, սովորական) կիրառմամբ ունկնդրած, ընթերցած ստեղծագործությունների և հորինած հեքիաթների հերոսների պատկերում: Ես և շրջակա աշխարհը - Նպատակ, նպատակին տանող ճանապարհ ու քայլաշար, որոշումների կայացում: Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ Տ4, Տ5, Տ9, Տ10, Տ14, Տ16, Տ18, Տ24, Տ32, Տ34 ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՏԱՐՐԵՐ ԵՎ ԴԻԶԱՅՆԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ Նպատակը Վերջնարդյունքներ Ծանոթանալ գրագետ ստեղծագործական աշխատանքներ կատարելու տարրերին ու սկզբունքներին: 3.Կ.Ս.ՆՄ.1. Փորձարկել տարբեր նյութեր, միջոցներ, գտնել ստեղծագործական աշխատանքներ ստանալու հետաքրքիր մոտեցումներ (2D, 3D): 3.Կ.Ս.ՆՄ.2. Ձևավորել համապատասխան բառապաշար: 3.Կ.Ս.ՆՄ.3. Հոգ տանել նյութերի և գործիքների մասին, պահպանել անվտանգության կանոնները: 3.Կ.Ա.ԴՏ.1. Կատարել աշխատանքներ՝ օգտագործելով կերպարվեստի տարրերը։ Ծավալ, տոն, համամասնություն, տարածություն, ռիթմ, միասնականություն, մակերես: 3.Կ.Ա.ԴՏ.2. Կիրառել կերպարվեստի տարրերը բնօրինակից պատկերելու և թեմատիկ աշխատանքների միջոցով: 3.Կ.Ս.ՆԵ.2. Ստեղծել 2D և 3D աշխատանքներ՝ բնօրինակը ներկայացնելով վերացական արվեստի տեսանկյունից: 3.Կ.Ս.ՆԵ.3. 2D և 3D երևակայական աշխատանքներ: Ուղղորդող հարցադրում Ինչպե՞ս են արվեստագետներն օգտագործում գիծը, գույնը: Ի՞նչ է հարկավոր իմանալ գրագետ աշխատելու համար: Պահպանո՞ւմ են արդյոք արվեստագետները որոշակի օրինաչափություններ: Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ 1) ստանալ ծավալային և հարթ պատկերներ, 2) ստեղծել կրկնօրինակներ, 3) փորձարկել նյութերը և գործիքները, 4) հավաքել, տեսակավորել, ընտրել նյութերը և գործիքները, 5) նկարագրել և բացատրել աշխատանքի ընթացքը, 6) կառուցել որևէ ճարտարապետական կոթողի մանրակերտ՝ պահպանելով ոճը, 7) անվանել նյութերն ու գործիքները, 8) ներկայացնել իր և ընկերների աշխատանքները՝ օգտագործելով մասնագիտական բառապաշար, 9) համեմատել նյութերը, 10) նյութերն օգտագործել մտածված և խնայողաբար, 11) աշխատանքն ավարտելուց հետո կարգի բերել տարածքը, 12) ստանալ ճանաչելի հարթ և ծավալային պատկերներ ու հորինվածքներ՝ ապահովելով ծավալ, տոն, տարածություն, ռիթմ և միասնականություն, 13) կիրառել սառը և տաք գույները աշխանանքներին արտահայտչականություն հաղորդելու համար, 14) արտահայտել իր հետաքրքրությունների շրջանակը, 15) կատարել ճեպանկարներ, նախագծել և պատրաստել տիկնիկներ (մարիոնետներ) ներկայացման համար, 16) ստեղծել երևակայության և զգացմունքների վրա հիմնված աշխատանքներ, որոնք արտահայտում են տրամադրություն, զգացմունք կամ անձնապես կրած հուզական վերաբերմունք, 17) ստեղծել 2D և 3D երևակայական աշխատանքներ: Բովանդակություն Առաջարկվող գործունեության ձևեր Խաչվող հասկացություններ Կերպարվեստի տարրերը՝ ծավալ, տոն, տարածություն, համամասնություն, ռիթմ, միասնականություն, մակերես։ Արվեստի ստեղծագործություններում և շրջակա միջավայրում առկա պատկերներ, ձևեր, գույներ: Հեռու – մոտ: Խոսք-պատկեր-շարժում: Դեկորատիվ-կիրառական արվեստ: Կրկնօրինակում: Դեկորատիվ հորինվածք` համաչափություն, անհամափաչություն, հավասարակշռություն: Ուրվապատկերներ, նշաններ և խորհրդանիշներ: Զարդանախշ: Ռիթմ: Ծավալ: Վարժություններ գույներով և գուներանգներով: Գծերի, ձևերի, երկրաչափական պատկերների միջոցով ճանաչելի պատկերների և հորինվածքների ստեղծում։ Միայն գծի միջոցով պարզ պատկերների, ձևերի և առարկաների պատկերում: Ուրվագծերի, նշանների, նախշերի պատկերում: Բնապատկերի կատարում գծի միջոցով: Շրջապատում, բնության գրկում հնարավոր արտակարգ իրավիճակներից խուսափելու և ճիշտ կողմնորոշվելու քայլերի պատկերում։ Տարածքի, հատակագծի, հ․ս․, հ․վ․, ա․ե․, ա․մ․, կողմերի նշումներով քարտեզագրումներ։ Շրջապատում, բնության մեջ, արվեստի ստեղծագործություններում և ճարտարապետական կոթողներում ձևերի և պատկերների տեսակների բացահայտում: Տարբեր նյութերով և միջոցներով երկրաչափական, բուսական և կենդանական ձևերի պատկերում: Նախշերի կատարում, կիրառական արվեստի նմուշների պատկերազարդում, շնորհավորական բացիկների պատրաստում և ձևավորում: Պարզ պատկերների, ձևերի և առարկաների պատկերում և գունավորում: Պարզ երկրաչափական, բուսական կամ կենդանական պատկերների միջոցով կոլաժների պատրասում: Խճանկար: Ուրվապատկերների, նշանների, նախշերի և խորհրդանիշների պատկերում կամ պատրաստում (2D, 3D): Պարզ երկրաչափական, բուսական կամ ազատ ձևերի միջոցով բնապատկերի, դիմանկարի կամ նատյուրմորտի կատարում: Պատճառ և հետևանք Նյութի և արդյունքի կապը. Ներկանյութի որակը և խտությունը թղթի վրա տարբեր արդյունքներ են տալիս: Օրինաչափություններ Կատարել դասակարգումներ, բացահայտել որոշակի սկզբունքով կրկնվող պատկերները կամ երևույթները: Համաշխարհայնացում Գիտական և տեխնոլոգիական նվաճումների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, մարդկային գործունեության վրա, շրջակա միջավայրի ազդեցությունը մարդկային գործունեության վրա, շրջակա միջավայրի հարմարեցումը մարդու կարիքներին: Առաջարկվող թեմատիկա Ընտանի և վայրի կենդանիներ, ջուր, գլոբուս, տիեզերք, երկնային մարմիններ, բնության երևույթներ, տարբեր ժողովուրդների նվագարաններ, «Մենք բոլորս տարբեր ենք», բնապահպանական պաստառներ: Միջառարկայական (միջբնագավառային) կապ Մայրենի - Լսածի, ընթերցածի, դիտածի վերարտադրում տարբեր ձևերով և եղանակներով, տարաբնույթ երևույթների նկարագրություն, դրանց փոխկապակցվածության մեկնաբանում: Մաթեմատիկա - Երկրաչափական պատկերների և մարմինների օգտագործմամբ ձևավորման աշխատանքների իրականացում, մարմինների, տարբեր առարկաների պատկերում, դեկորացիաներ պատրաստելիս չափումների կատարում, դետալների գծագրում: Գործողությունների կատարում։ Տեխնոլոգիա - Նյութերի մշակման տեխնոլոգիաներ (ծալում, կտրում, մակակտրում, սոսնձում, ներկում, գծանշում): Երաժշտություն - Երաժշտության արտահայտչական և նկարագրական հնարավորությունները։ Ֆիզկուլտուրա - Մարմնամարզություն, անձնական հիգիենայի պահպանում, սեփական անձի նկատմամբ հարգանքի և հոգատարության զարգացում: Թատրոն - Թատրոնի տարբեր տեսակների (ստվերային, տիկնիկային, մատնային, երաժշտական, սովորական) կիրառմամբ ունկնդրած, ընթերցած ստեղծագործությունների և հորինած հեքիաթների հերոսների պատկերում: Ես և շրջակա աշխարհը - Նպատակ, նպատակին տանող ճանապարհ ու քայլաշար, որոշումների կայացում: Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ Տ 3, Տ4, Տ5, Տ8, Տ9, Տ10, Տ12, Տ16, Տ17, Տ18, Տ19, Տ26, Տ32, Տ34 ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ Նպատակը Վերջնարդյունքներ Բացատրել իրատեսական, վերացական և երևակայական 2D և 3D աշխատանքներ ստեղծելու առանձնահատկությունները: 3.Կ.Ս.ՆՄ.1. Փորձարկել տարբեր նյութեր, միջոցներ, գտնել ստեղծագործական աշխատանքներ ստանալու հետաքրքիր մոտեցումներ (2D, 3D): 3.Կ.Ս.ՆՄ.3. Հոգ տանել նյութերի և գործիքների մասին, պահպանել անվտանգության կանոնները: 3.Կ.Ս.ՆԵ.1. Ստեղծել 2D և 3D իրատեսական արվեստի աշխատանքներ: 3.Կ.Ս.ՆԵ.2. Ստեղծել 2D և 3D աշխատանքներ՝ բնօրինակը ներկայացնելով վերացական արվեստի տեսանկյունից: 3.Կ.Ս.ՆԵ.3. 2D և 3D երևակայական աշխատանքներ: 3.Կ.Ա.ՔԱ.3. Մեկնաբանել և վերլուծել իր և ընկերների աշխատանքները: Ուղղորդող հարցադրում Ինչպե՞ս են ստեղծագործում արվեստագետները։ Ինչպե՞ս են արվեստագետները կռահում. որ աշխատանքը հաջողված է: Կարելի՞ է արդյոք սովորել սեփական սխալների վրա: Հնարավո՞ր է պատկերել զգացողություն: Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ 1) ստանալ ծավալային և հարթ պատկերներ, 2) ստեղծել կրկնօրինակներ, 3) փորձարկել նյութերը և գործիքները, 4) հավաքել, տեսակավորել, ընտրել նյութերը և գործիքները, 5) նկարագրել և բացատրել աշխատանքի ընթացքը, 6) կառուցել որևէ ճարտարապետական կոթողի մանրակերտ՝ պահպանելով ոճը, 7) նյութերն օգտագործել մտածված և խնայողաբար, աշխատանքն ավարտելուց հետո կարգի բերել տարածքը, 8) արտահայտել իր հետաքրքրությունների շրջանակը, 9) կատարել ճեպանկարներ, նախագծել և պատրաստել տիկնիկներ (մարիոնետներ) ներկայացման համար, 10) ստեղծել երևակայության և զգացմունքների վրա հիմնված աշխատանքներ, որոնք արտահայտում են տրամադրություն, զգացմունք կամ անձնապես կրած հուզական վերաբերմունք, 11) ստեղծել 2D և 3D երևակայական աշխատանքներ, 12) բանավոր կամ գրավոր ներկայացնել աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց կապը իրականության հետ (փոխանցում են, ազդում, նկարագրում, ահազանգում են կամ կարող են ներազդել, ուղղորդել և այլն):
Բովանդակություն |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Գրական ստեղծագործության ձևավորում կամ պատկերազարդում: Պատկերում բնօրինակից: Դիմանկար, ինքնանկար: Բնանկար: Նատյուրմորտ: Իրականության, բնության որոշ երևույթների, կենցաղային թեմաներ: Թեմատիկ հորինվածք: |
Համաչափության, գծերի ընդհանուր դասավորության, կոմպոզիցիոն համաչափության, ուսումնասիրության և համեմատության վրա հիմնված վարժություններ և ստեղծագործական աշխատանքներ: Դիմագծերի ընդհանրացման և նմանության կարողությունների ձևավորում: Ինքնուրույն վերաբերմունքի արտահայտում: Թեմատիկ նկարչությունը պետք է իրականացվի դիտման, պատկերացման, հիշողության և հեքիաթների ձևավորման միջոցով: Առարկաների պատկերում (ավարտված) ճեպանկար, բնօրինակից, երևակայությամբ և հիշողությամբ, եթե առարկան հնարավոր չէ զննել: Ծառերի, թռչունների, կենդանիների ուրվապատկերի ստեղծում (նկարչական նյութը` ջրաներկ, գուաշ, գունամատիտ, մոմակավիճ, սպիտակ կամ երանգավոր թղթի վրա)՝ առանց նախօրոք մատիտով արված նկարի: Կենդանիների, թռչունների և մարդու մարմնի պատկերում: Նատյուրմորտների, աշնանային և գարնանային ծաղիկների պատկերում: Աշնանային և գարնանային բնության էտյուդային պատկերում (պլեներ) կամ պատկերում հիշողությամբ: Բնօրինակից, հիշողությամբ և պատկերացմամբ կենցաղային տարբեր իրերի` մրգերի, բանջարեղենի, ծաղիկների պատկերում (ներառյալ ճեպանկարում): |
Պատճառ և հետևանք Նյութի և արդյունքի կապը. Ներկանյութի որակը և խտությունը թղթի վրա տարբեր արդյունքներ են տալիս: Օրինաչափություններ Կատարել դասակարգումներ, բացահայտել որոշակի սկզբունքով կրկնվող պատկերները կամ երևույթները: Համաշխարհայնացում Գիտական և տեխնոլոգիական նվաճումների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, մարդկային գործունեության վրա, շրջակա միջավայրի ազդեցությունը մարդկային գործունեության վրա, շրջակա միջավայրի հարմարեցումը մարդու կարիքներին: |
Առաջարկվող թեմատիկա | ||
Տարերք։ Երաժշտություն։ Հեքիաթի կամ պատմվածքի ձևավորում։ Մայրամուտ։ Թավուտ անտառում։ Բերքահավաք։ Իմ ծնողների դիմանկարները։ Ձմեռային ձնակույտեր։ Հեքիաթային անտառում։ Խատուտիկները դաշտում։ Անտառի բացատ։ Երեկոյան քաղաքը։ Հեքիաթ տաք և սառը գույների մասին։ Երկու առարկայից կազմված պարզ նատյուրմորտներ։ | ||
Միջառարկայական (միջբնագավառային) կապ | ||
Մայրենի - Սիրելի զբաղմունքի, մարդկանց, խաղալիքների մասին զրույցներ, գովազդվող առարկայի բնութագրումներ, հրավիրատոմս, բացիկ: Մաթեմատիկա - Երկրաչափական պատկերների և մարմինների օգտագործմամբ ձևավորման աշխատանքների իրականացում, մարմինների, տարբեր առարկաների պատկերում, համեմատում և նկարագրում, դեկորացիաներ պատրաստելիս չափումների կատարում, դետալների գծագրում: Երաժշտություն - Ստեղծագործության բովանդակության, տպավորությունների ու զգացողությունների արտահայտում, ստեղծագործության տեսակը, բնույթը, տեմպը, դինամիկան ճանաչելու կարողություններ: Թատրոն - Թատրոնի տարբեր տեսակների (ստվերային, տիկնիկային, մատնային, երաժշտական, սովորական) կիրառմամբ ունկնդրած, ընթերցած ստեղծագործությունների և հորինած հեքիաթների հերոսների, նրանց զգեստների պատկերում: Թատերական ներկայացման ձևավորումների, հրավիրատոմսերի, ազդագրերի պատրաստում։ Տեխնոլոգիա - Նոր մտքի ձևակերպումներ, նորարարության հիմնավորում և կարևորում: Ես և շրջակա աշխարհը - Հորիզոնի հիմնական և միջանկյալ կողմեր և կողմնորոշում դրանցով: | ||
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ | ||
Տ4, Տ5, Տ7, Տ8, Տ9, Տ10, Տ16, Տ17, Տ18, Տ19, 26, Տ31, Տ32 |
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ | |||
ՎԵՐԱՆԱՅՈՒՄ ԵՎ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ | |||
Նպատակը |
Վերջնարդյունքներ | ||
Ցուցադրություններ կազմակերպելու հմտությունների ձևավորում։ Ստեղծագործությունները ներկայացնելու հմտությունների ձևավորում։ |
3.Կ.Ս.ՆՄ.2. Ձևավորել համապատասխան բառապաշար: 3.Կ.Ս.ՆՄ.3. Հոգ տանել նյութերի և գործիքների մասին, պահպանել անվտանգության կանոնները: 3.Կ.Ա.ՎՑ. 1. Ընտրել տարվա ընթացքում կատարված աշխատանքները ցուցադրման համար: 3.Կ.Ա.ՎՑ. 2. Խմբով աշխատել ցուցադրություններ կազմակերպելու նպատակով: 3.Կ.Ա.ՎՑ.3. Ընտրել ցուցադրության համար ոչ ավանդական տարբերակ: 3.Կ.Ա.ՎՄ. 1. Ընտրել ստեղծագործություններ և քննարկել դրանք ծնողի, դասընկերոջ կամ ուսուցչի հետ, բացատրել, թե ինչպես է կատարվել աշխատանքը: 3.Կ.Ա.ՎՄ. 2. Բացատրել, թե ինչպես է ընտրել նկարները ցուցադրություն կազմակերպելիս։ 3.Կ.Ա.ՔԱ.1. Ճանաչել կերպարվեստի հիմնական տարրերը: 3.Կ.Ա.ՔԱ.3. Մեկնաբանել և վերլուծել իր և ընկերների աշխատանքները: 3.Կ.Կ.ԱԴ.3. Ներկայացնել արվեստի դերն իր շրջապատում: | ||
Ուղղորդող հարցադրում | |||
Ինչպե՞ս են պահվում ստեղծագործությունները: Ովքե՞ր են դրանք հավաքում, պահում և ի՞նչ նպատակով: Ի՞նչ չափանիշներով են ընտրվում ստեղծագործությունները: Հարկավո՞ր է արդյոք ցուցադրել աշխատանքները: Ի՞նչ է նշանակում արվեստի ստեղծագործության ցուցադրություն: | |||
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ | |||
1) անվանել նյութերն ու գործիքները, 2) ներկայացնել իր և ընկերների աշխատանքները՝ օգտագործելով մասնագիտական բառապաշար, 3) համեմատել նյութերը, 4) նյութերն օգտագործել մտածված և խնայողաբար, աշխատանքն ավարտելուց հետո կարգի բերել տարածքը, 5) ընտրել, ցուցադրել և նկարագրել պորտֆոլիոյի համար ընտրված աշխատանքները, 6) տեսակավորել և խմբավորել աշխատանքներ`ըստ առաջարկված չափանիշների, 7) ցուցադրել տիկնիկային ներկայացում, 8) առաջարկել և նախաձեռնել աշխատանքների ցուցադրության հետաքրիր տարբերակներ, 9) ձևակերպել հարցերը և պատասխանները, թե ինչու և ինչպես պետք է պատրաստվեն աշխատանքները ցուցադրության համար, 10) ձևակերպել հարցերը, թե ինչի շուրջ է քննարկում ծավալելու, 11) մանրամասն ներկայացնել ինքնուրույն, զույգով կամ խմբով կատարված աշխատանքները, թվարկել կիրառված տարրերն ու սկզբունքները և դրանցով արտահայտչականություն ապահովելու հնարները, 12) դասակարգել աշխատանքները՝ հաշվի առնելով ընդհանուր կարծիքը և գնահատականները, 13) աշխատանքներում ցուցադրել մյուս ուսումնական առարկաներից ստացած գիտելիքները: | |||
Բովանդակություն |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
Աշխատանքների ընտրություն. չափանիշները և պայմանները: Ավանդական և ոչ ավանդական մոտեցումներ: Նախագիծ. խմբային, դասարանային կամ դպրոցական միջոցառումների ստեղծագործական նախագծեր և ներկայացում: Ցուցադրություն: Արդյունավետ ցուցադրություններ կազմակերպելու չափանիշները: |
Ստեղծել աշխատանքային տետր կամ պորտֆոլիո: Մենակ կամ խմբով առանձնացնել աշխատանքները՝ ըստ առաջարկված չափանիշների: Ձևակերպել հարցերը և պատասխանները, թե որտեղ, երբ, ինչու և ինչպես պետք է պատրաստվեն աշխատանքները ցուցադրության համար: Մեկնաբանել, ստեղծագործություններից ստացած տպավորությունները: Բացատրել, թե ինչու են ընտրվել տվյալ աշխատանքները: Նշել և մեկաբանել ցուցադրության կազմակերպման նպատակները, հիմնական սկզբունքները: Մեկնաբանել սեփական աշխատանքները: Աշխատել խմբով: Սովորողների կողմից կատարված աշխատանքների կամ թեմատիկ առանձին ուղղվածություն բովանդակող ստեղծագործությունների և առարկաների ցուցադրություն: Դասընթացների այս ձևը կարող է կազմակերպվել որևէ առարկայի հետ ինտեգրված: |
Պատճառ և հետևանք Նյութի և արդյունքի կապը. Ներկանյութի որակը և խտությունը թղթի վրա տարբեր արդյունքներ են տալիս: Օրինաչափություններ Կատարել դասակարգումներ, բացահայտել որոշակի սկզբունքով կրկնվող պատկերները կամ երևույթները: Գտնել ներդաշնակություն: Անհատական և մշակութային արժեհամակարգ Ուսումնասիրել այն ուղիները, որոնցով արտահայտված գաղափարները և համոզմունքները կարող են բերել նոր արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ։ Արժևորել գեղագիտությունը և ստեղծարարությունը: | |
Առաջարկվող թեմաներ | |||
Թեմատիկ, տարեկան, կիսամյակային աշխատանքների ցուցադրություն, ինտեգրված դասընթացի արդյունքների ամփոփում, տիկնիկային կամ թատերական ներկայացում, ծիսական խաղիկների, երգերի և պարերի բեմականացում (ինտեգրված): | |||
Միջառարկայական (միջբնագավառային) կապ | |||
Մայրենի - Կազմել երկխոսության հարցեր, վարել երկխոսություն տարբեր մարդկանց հետ, կատարել նշումներ և ամբողջացնել դրանք մի քանի նախադասություններով: Մաթեմատիկա - Կատարել ճշմարիտ և ոչ ճշմարիտ դատողություններ: Երաժշտություն - Արտահայտել ստեղծագործության բովանդակությունը, տպավորությունները ու զգացողությունները, բացահայտել ստեղծագործության տեսակը, բնույթը, տեմպը, ճանաչել դինամիկան, կազմակերպել դերային խաղեր, կատարել բեմադրությունների երաժշտական ձևավորում: Ֆիզկուլտուրա - Տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, նպատակասլացություն և որոշումներ կայացնելու ունակություն: Թատրոն - Թատրոնի տարբեր տեսակների (ստվերային, տիկնիկային, մատնային, երաժշտական, սովորական) կիրառմամբ ունկնդրած, ընթերցած ստեղծագործությունների և հորինած հեքիաթների հերոսների պատկերում: Ես և շրջակա աշխարհը - Դիտարկել և մեկնաբանել, թե ինչպես կարող են իր նախասիրությունները, հետաքրքրություններն ու սովորությունները պայմանավորել իր նպատակները: Օտար լեզուներ - Իր և իր շրջապատի մասին զրույցներ՝ գործածելով շատ պարզ բառեր ու նախադասություններ: | |||
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ | |||
Տ4, Տ5, Տ7, Տ8, Տ9, Տ10, Տ14, Տ16, Տ17, Տ18, Տ19, Տ22, Տ25, Տ27, Տ26, Տ31, Տ32 |
ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ | |||
ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔ | |||
Նպատակը |
Վերջնարդյունքներ | ||
Ստեղծագործական աշխատանքը մեկնաբանելու, քննարկելու, գնահատելու հմտությունների ձևավորում։ |
3.Կ.Ս.ՆՄ.2. Ձևավորել համապատասխան բառապաշար: 3.Կ.Ա.ՔԱ.1. Ճանաչել կերպարվեստի հիմնական տարրերը: 3.Կ.Ա.ՔԱ.2. Դասակարգել կերպարվեստի տեսակները: 3.Կ.Ա.ՔԱ.3. Մեկնաբանել և վերլուծել իր և ընկերների աշխատանքները: 3.Կ.Ա.Գ.1. Բացատրել, թե ինչու է հավանում նկարը։ 3.Կ.Ա.Գ.2. Գնահատել ստեղծագործական կարողությունները։ 3.Կ.Կ.ԱԴ.1. Ներկայացնել արվեստի ստեղծագործություններում պատկերված միևնույն երևույթի տարբեր արտահայտությունները: | ||
Ուղղորդող հարցադրում | |||
Ի՞նչ է պատկերը: Ստեղծագործությունից ի՞նչն է ավելի շատ տպավորվում, ազդում մարդկանց վրա: Ինչպե՞ս գնահատել ստեղծագործությունները։ | |||
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ | |||
1) անվանել նյութերն ու գործիքները, 2) ներկայացնել իր և ընկերների աշխատանքները՝ օգտագործելով մասնագիտական բառապաշար, 3) համեմատել նյութերը, 4) վերլուծել արվեստի ստեղծագործությունները, կիրառել քննական վերաբերմունք տեսածի և զգացածի վերաբերյալ։ 5) մանրամասն ներկայացնել ինքնուրույն, զույգով կամ խմբով կատարված աշխատանքները, թվարկել կիրառված տարրերն ու սկզբունքները և դրանցով արտահայտչականություն ապահովելու հնարները, 6) բանավոր կամ գրավոր ներկայացնել աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց կապը իրականության հետ (փոխանցում են, ազդում, նկարագրում, ահազանգում են կամ կարող են ներազդել, ուղղորդել և այլն), 7) ընտրել շրջապատող իրականությունն արվեստի միջոցով ներկայացնելու տարբերակներ, 8) հասկանալ, որ բոլոր մշակույթները ներկայանում են իրենց արվեստով, 9) հասկանալ, որ արվեստը բոլոր ժամանակների և մշակույթների հաղորդակցման անփոխարինելի լեզու է: | |||
Բովանդակություն |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
Քննարկումներ ստեղծագործական աշխատանքներում կերպարվեստի տարրերի և սկզբունքների շուրջ: Ստեղծագործության զգայական անդրադարձ արտահայտչամիջոցների կիրառման վերաբերյալ: Ստեղծագործության քննական անդրադարձ թեմայի մեկնաբանման վերաբերյալ: Գնահատման չափանիշներ: |
Տարբեր ստեղծագործությունների վերաբերյալ կարծիքների արտահայտում հարց ու պատասխանի, ռուբրիկների միջոցով: Համեմատել՝ ա․ միևնույն ստեղծագործողի տարբեր աշխատանքները, բ․ նույն թեմայով տարբեր ստեղծագործողների կատարած աշխատանքները, գ․ միևնույն ժանրի ստեղծագործությունները: Արվեստի ստեղծագործությունների քննարկում, վերլուծություն, դասակարգում և գնահատում: Նկարագրել ստեղծագործության թողած ազդեցությունը և կապը իրականության հետ: Մեկնաբանել և վերլուծել իր և ընկերների աշխատանքները: Առաջարկել և ձևակերպել ստեղծագործությունները գնահատելու չափանիշներ: Նկարագրել - Ի՞նչ է պատկերված: Ներկայացնել - Արվեստի ո՞ր տեսակին է պատկանում աշխատանքը։ Վերլուծել - Ի՞նչ պատկերներ են կիրառված, ի՞նչ նպատակով են օգտագործված հենց այդ պատկերները: Մեկնաբանել - Ինչի՞ մասին է պատմում ստեղծագործությունը: Քննարկել - Աշխատանքը հաջողվա՞ծ է, թե ոչ: Այս աշխատանքներից ո՞րը կարելի է ձեռք բերել: Ինչո՞ւ այո և ինչո՞ւ ոչ: Կատարել ստեղծագործությունների չորս փուլային վերլուծություն։ |
Պատճառ և հետևանք Նյութի և արդյունքի կապը. Ներկանյութի որակը և խտությունը թղթի վրա տարբեր արդյունքներ են տալիս: Օրինաչափություններ Կատարել դասակարգումներ, բացահայտել որոշակի սկզբունքով կրկնվող պատկերները կամ երևույթները: Անհատական և մշակութային արժեհամակարգ Ուսումնասիրել այն ուղիները, որոնցով արտահայտված գաղափարները և համոզմունքները կարող են բերել նոր արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ։ Արժևորել գեղագիտությունը և ստեղծարարությունը: | |
Միջառարկայական (միջբնագավառային) կապ | |||
Մայրենի - Կազմել երկխոսության հարցերը, վարել երկխոսություն տարբեր մարդկանց հետ, կատարել նշումներ և ամբողջացնել դրանք մի քանի նախադասություններով: Հասկանալ նկարը, արտահայտել մտքեր պատկերվածի վերաբերյալ: Մաթեմատիկա - Ճշմարիտ և ոչ ճշմարիտ դատողություններ: Երաժշտություն - Քննարկվող թեմաների, տառերի մասին երգերի ունկնդրում, սովորում և կատարում, դերային խաղերի, բեմադրությունների երաժշտական ձևավորում: Ֆիզկուլտուրա - Տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, նպատակասլացություն և որոշումներ կայացնելու ունակություն: Թատրոն - Թատրոնի տարբեր տեսակների (ստվերային, տիկնիկային, մատնային, երաժշտական, սովորական) կիրառմամբ ունկնդրած, ընթերցած ստեղծագործությունների և հորինած հեքիաթների հերոսների մեկնաբանություններ: Ես և շրջակա աշխարհը - Շրջապատի մարդկանց հետ փոխհարաբերությունները: Օտար լեզուներ - Սեփական կարծիք, վերաբերմունք, զգացմունք հայտնելու հմտությունների ձևավորում։ | |||
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ | |||
Տ4, Տ5, Տ7, Տ8, Տ9, Տ10, Տ14, Տ16, Տ17, Տ18, Տ19, Տ22, Տ25, Տ27, Տ26, Տ31, Տ32 |
ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ | |||
ԱՐՎԵՍՏ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԵՎ ԳՅՈՒՏԵՐ (4 ժամ) | |||
Նպատակը |
Վերջնարդյունքներ | ||
Ներկայացնել, թե որ արվեստի ստեղծագործություններն ունեն տարիք և կարելի է որոշել, թե ինչպես են դրանք ստեղծվել: Ստեղծագործությունների միջոցով տարբեր ժամանակներում ապրած մարդկանց կենցաղն ուսումնասիրելու հմտությունների ձևավորում: |
3.Կ.Ս.ՆՄ.1. Փորձարկել տարբեր նյութեր, միջոցներ, գտնել ստեղծագործական աշխատանքներ ստանալու հետաքրքիր մոտեցումներ (2D, 3D): 3.Կ.Ս.ՆՄ.2. Ձևավորել համապատասխան բառապաշար: 3.Կ.Ա.ՔԱ.1. Ճանաչել կերպարվեստի հիմնական տարրերը: 3.Կ.Ա.ՔԱ.2. Դասակարգել կերպարվեստի տեսակները: 3.Կ.Ս.ԱՏ.1. Սեփական աշխատանքները ներկայացնել տեխնոլոգիական նոր մոտեցումներով: 3.Կ.Ս.ԱՏ.2. Վերլուծել, թե ինչ նյութեր և միջոցներ են օգտագործում նկարիչները, քանդակագործներն ու ճարտարապետները: | ||
Ուղղորդող հարցադրում | |||
Ինչպե՞ս է արվեստը օգնում հասկանալու մարդկանց, նրանց շրջապատը և կենցաղը: Ինչպե՞ս է արվեստը ներկայացնում իրականությունը: Կա՞ արդյոք արվեստ մեր շրջապատում: | |||
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ | |||
1) անվանել նյութերն ու գործիքները, 2) փորձարկել նյութերը և գործիքները, 3) ստեղծել կրկնօրինակներ, 4) հավաքել, տեսակավորել, ընտրել նյութերը և գործիքները, 5) նկարագրել և բացատրել աշխատանքի ընթացքը, 6) նկարագրել արվեստի ստեղծագործությունները, 7) մեկնաբանել, թե ինչպես են դրանք արտահայտում մարդկանց կյանքն ու գործունեությունը: 8) ներկայացնել իր և ընկերների աշխատանքները՝ օգտագործելով մասնագիտական բառապաշար, 9) համեմատել նյութերը, 10) վերլուծել արվեստի ստեղծագործությունները, կիրառել քննական վերաբերմունք տեսածի և զգացածի վերաբերյալ, 11) մանրամասն ներկայացնել ինքնուրույն, զույգով կամ խմբով կատարված աշխատանքները, 12) թվարկել կիրառված տարրերն ու սկզբունքները և դրանցով արտահայտչականություն ապահովելու հնարները, 13) ճանաչել և քննարկել որոշակի ժամանակաշրջանում, որոշակի մշակույթի պատկանող արվեստի ստեղծագործությունը, 14) նշել հիմնական նյութերը, գործիքները և տեխնոլոգիաները, որոնք ապահովել են ստեղծագործության որակը, 15) քննել և վերլուծել անցյալում և ներկայում արված ստեղծագործությունները՝ ըստ օգտագործված նյութերի և միջոցների: | |||
Բովանդակություն |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
Նորարարությունները, տեխնոլոգիաները և արվեստը: Արվեստի ստեղծագործությունում ներկայացված գաղափարը: Ինչի՞ մասին են պատմում թանգարանի ցուցանմուշները: Ի՞նչ է պատկերված: Ի՞նչ է պատկերել արվեստագետը: Ո՞րն է ստեղծագործության արտահայտած իմաստը: Ինչո՞ւ է արվեստագետն ընտրել տվյալ թեման: Ի՞նչ նյութեր են օգտագործված: |
Ուսումնասիրել արվեստի աշխատանքներում օգտագործված նյութերը: Հետազոտել տարբեր ժամանակներում արվեստագետների աշխատելու միջոցները և հնարավորությունները: Համեմատել տարբեր ստեղծագործություններ: Գտնել նմանություններ և տարբերություններ օգտագործված նյութերի կամ աշխատանքի միջոցների մեջ: Քննարկել տարբեր արվեստագետների աշխատանքները, ի՞նչ են պատմում դրանք իրենց ժամանակների մասին: Քննարկել, թե ինչպես, ինչով և ինչու են ստեղծագործում արվեստագետները: Գեղարվեստական ժառանգության ուսումնասիրություն ժողովրդական արվեստի կամ տեղական երկրագիտական թանգարաններում: |
Պատճառ և հետևանք Նյութի և արդյունքի կապը. Ներկանյութի որակը և խտությունը թղթի վրա տարբեր արդյունքներ են տալիս: Օրինաչափություններ Կատարել դասակարգումներ, բացահայտել որոշակի սկզբունքով կրկնվող պատկերները կամ երևույթները: Անհատական և մշակութային արժեհամակարգ Ուսումնասիրել այն ուղիները, որոնցով արտահայտված գաղափարները և համոզմունքները կարող են բերել նոր արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ։ Արժևորել գեղագիտությունը և ստեղծարարությունը: | |
Առաջարկվող թեմատիկա | |||
Կենցաղային ժանր, դիմանկարի ժանր, խեցեգործության, գորգերի և կարպետների նմուշներ, հայկական մանրանկարչություն։ Կացուշիկա Հոկուսաի, «Ֆրանցիսկ I-ի ձիով դիմանկարը», Ֆրանսուա Կլուե: | |||
Միջառարկայական (միջբնագավառային) կապ | |||
Մայրենի - Կազմել երկխոսության հարցերը, վարել երկխոսություն տարբեր մարդկանց հետ, կատարել նշումներ և ամբողջացնել դրանք մի քանի նախադասություններով: Հասկանալ նկարը, արտահայտել մտքեր պատկերվածի վերաբերյալ: Մաթեմատիկա - Ճշմարիտ և ոչ ճշմարիտ դատողություններ: Երաժշտություն - Քննարկվող թեմաների, տարբեր երգերի ունկնդրում, դերային խաղերի, բեմադրությունների երաժշտական ձևավորում: Ֆիզկուլտուրա - Տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, նպատակասլացության և որոշումներ կայացնելու ունակություն: Թատրոն - Թատրոնի տարբեր տեսակների (ստվերային, տիկնիկային, մատնային, երաժշտական, սովորական) կիրառմամբ ունկնդրած, ընթերցած ստեղծագործությունների և հորինած հեքիաթների հերոսների մեկնաբանություններ: Ես և շրջակա աշխարհը - Շրջապատի մարդկանց հետ փոխհարաբերությունները: Օտար լեզուներ - Սեփական կարծիք, վերաբերմունք, զգացմունք հայտնելու հմտությունների ձևավորում։ | |||
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ | |||
Տ4, Տ5, Տ7, Տ11., Տ12, Տ14, Տ15, Տ16, Տ17, Տ18, Տ19, Տ22, Տ25, Տ27, Տ26, Տ31, Տ32 |
ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ | |||
ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ | |||
Նպատակը |
Վերջնարդյունքներ | ||
Նկարն իբրև թեմատիկ-իմաստային միասնություն ընկալելու կարողությունների ձևավորում: Ինքն իրեն լսելու և միտքը ճիշտ կառուցելու կարողությունների զարգացում: |
3.Կ.Ս.ՆՄ.2. Ձևավորել համապատասխան բառապաշար: 3.Կ.Ա.ՔԱ.1. Ճանաչել կերպարվեստի հիմնական տարրերը: 3.Կ.Ա.ՔԱ.2. Դասակարգել կերպարվեստի տեսակները: 3.Կ.Ա.ՔԱ.3. Մեկնաբանել և վերլուծել իր և ընկերների աշխատանքները: 3.Կ.Ա.ԱՊ.1. Ներկայացնել գիտելիքներ արվեստի պատմությունից: 3.Կ.Ա.ԱՊ.2. Ներկայացնել հայկական կերպարվեստի գերադասած արվեստագետներին: 3.Կ.Կ.ԱԴ.3. Ներկայացնել արվեստի դերը շրջապատում: | ||
Ուղղորդող հարցադրում | |||
Ինչպե՞ս է արվեստն օգնում հասկանալու տարբեր ժամանակներում և տարբեր վայրերում ապրած մարդկանց կյանքը: Ո՞ր ժամանակներից են մարդիկ սկսել ստեղծագործել: | |||
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ | |||
1) անվանել նյութերն ու գործիքները, 2) նկարագրել արվեստի ստեղծագործությունները, 3) վերլուծել արվեստի ստեղծագործությունները` ըստ տեսածի և զգացածի, 4) մեկնաբանել, թե ինչպես են դրանք արտահայտում մարդկանց կյանքն ու գործունեությունը, 5) ներկայացնել իր և ընկերների աշխատանքները՝ օգտագործելով մասնագիտական բառապաշար, 6) համեմատել նյութերը, 7) վերլուծել արվեստի ստեղծագործությունները, կիրառել քննական վերաբերմունք տեսածի և զգացածի վերաբերյալ, 8) մանրամասն ներկայացնել ինքնուրույն, զույգով կամ խմբով կատարված աշխատանքները, 9) թվարկել կիրառված տարրերն ու սկզբունքները և դրանցով արտահայտչականություն ապահովելու հնարները, 10) քննել և վերլուծել անցյալում և ներկայում արված ստեղծագործություններն ըստ՝ ժամանակաշրջանների, արվեստագետների, մշակույթների, պատմական ժամանակաշրջանի, ավանդույթների և այլն, 11) խոսել արվեստի և ստեղծագործելու մասին, 12) տարբերել անցյալում և ներկայում ստեղծված աշխատանքները, 13) ճանաչել, տարբերել և գնահատել արվեստի աշխատանքները, 14) ընտրել շրջապատող իրականությունն արվեստի միջոցով ներկայացնելու տարբերակներ, 15) հասկանալ, որ բոլոր մշակույթները ներկայանում են իրենց արվեստով, 16) հասկանալ, որ արվեստը բոլոր ժամանակների և մշակույթների հաղորդակցման անփոխարինելի լեզու է: | |||
Բովանդակություն |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
Աշխարհին հայտնի ստեղծագործությունները: Արվեստի գործերի գեղագիտական արժեքը: Կերպարվեստի տեսակները, ժանրերը: Հայկական կերպարվեստ: Հայ և համաշխարհային կերպարվեստ: Հայ արվեստագետների առանձին ստեղծագործություններ: |
Դասակարգել ստեղծագործություններում հադիպող կերպարվեստի տարրերը և սկզբունքները (գույն, գիծ, ձև, պատկեր, մակերես): Համեմատել տարբեր երկրների արվեստագետների աշխատանքներում պատկերված ազգային ինքնություն արտահայտող առարկաները: Ուսումնասիրել ստեղծագործությունները՝ ըստ ոճական առանձնահատկությունների, Որոշել՝ երբ են ստեղծվել դրանք: Դիտել ստեղծագործությունները, ներկայացնել հիմնական գաղափարը: Հայաստանը ներկայացնող բնանկարների, հայ նշանավոր արվեստագետների աշխատանքների վերատպությունների ուսումնասիրում: Տարբեր պատմական իրադարձություններ ներկայացնող ստեղծագործությունների դիտում, երկիրը, սովորույթները ներկայացնող աշխատանքներում առանձնացնել բնորոշ տարրերը: Նկարագրել - Ի՞նչ է պատկերված: Վերլուծել - Կերպարվեստի ո՞ր տարրերն են կիրառված, ի՞նչ դեր են խաղում այդ տարրերը: Մեկնաբանել - Ի՞նչ է պատմում նկարիչը: Եթե ձայները փոխանցելու հնարավորություն լիներ, ի՞նչ ձայներ կլսվեին: Քննարկել - Ի՞նչ է պակասում նկարում: Եթե այո, ապա ինչո՞ւ: Կատարել ստեղծագործությունների չորս փուլային վերլուծություն։ |
Պատճառ և հետևանք Նյութի և արդյունքի կապը. Ներկանյութի որակը և խտությունը թղթի վրա տարբեր արդյունքներ են տալիս: Օրինաչափություններ Կատարել դասակարգումներ, բացահայտել որոշակի սկզբունքով կրկնվող պատկերները կամ երևույթները: Անհատական և մշակութային արժեհամակարգ Ուսումնասիրել այն ուղիները, որոնցով արտահայտված գաղափարները և համոզմունքները կարող են բերել նոր արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ։ Արժևորել գեղագիտությունը և ստեղծարարությունը: | |
Առաջարկվող թեմատիկա | |||
Լեոնարդո դա Վինչի, Վան Գոգ, Վ․ Սուրենյանց, Գ․ Բաշինջաղյան, Հովնաթանյաններ, հայկական խեցեգործություն, հայկական գորգ, հայկական զարդարվեստ | |||
Միջառարկայական (միջբնագավառային) կապ | |||
Մայրենի - Ունկնդրածի կամ ընթերցածի վերաբերյալ հույզերի ու մտքերի արտահայտում խոսքի, ինչպես նաև ժեստերի, դիմախաղի, մարմնի լեզվի միջոցով, ուրիշների հույզերի նկատմամբ համապատասխան վերաբերմունքի դրսևորում: Հասկանալ նկարը, արտահայտել մտքեր պատկերվածի վերաբերյալ: Մաթեմատիկա - Ճշմարիտ և ոչ ճշմարիտ դատողություններ: Երաժշտություն - Քննարկվող թեմաների շուրջ ռիթմական պատկերների և մեղեդիների ստեղծում: Ֆիզկուլտուրա - Տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, նպատակասլացության և որոշումներ կայացնելու ունակություն: Թատրոն - Թատրոնի տարբեր տեսակների (ստվերային, տիկնիկային, մատնային, երաժշտական, սովորական) կիրառմամբ ունկնդրած, ընթերցած ստեղծագործությունների և հորինած հեքիաթների հերոսների մեկնաբանություններ: Ես և շրջակա աշխարհը - Շրջապատի մարդկանց հետ փոխհարաբերություններ: Օտար լեզուներ - Սեփական կարծիք, վերաբերմունք, զգացմունք հայտնելու հմտությունների ձևավորում։ | |||
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ | |||
Տ4, Տ5, Տ7, Տ11., Տ12, Տ14, Տ15, Տ16, Տ17, Տ18, Տ19, Տ22, Տ25, Տ27, Տ26, Տ31, Տ32 |
ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ | |||
ԱՐՎԵՍՏԻ ԴԵՐԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ | |||
Նպատակը |
Վերջնարդյունքներ | ||
Հասկանալ, որ արվեստն արտահայտում է իրականությունը: Ուսումնասիրել պատմական, մշակութային, հիշարժան իրադարձությունների արտահայտումը արվեստի միջոցով: Գիտակցել, որ արվեստը կարող է ազդեցություն ունենալ մեր իրականության վրա: |
3.Կ.Ս.ՆՄ.2. Ձևավորել համապատասխան բառապաշար: 3.Կ.Ա.ՔԱ.1. Ճանաչել կերպարվեստի հիմնական տարրերը: 3.Կ.Կ.ԱԴ.1. Ներկայացնել արվեստի ստեղծագործություններում պատկերված միևնույն երևույթի տարբեր արտահայտությունները։ 3.Կ.Կ.ԱԴ.2. Հայտնել կարծիք մշակութային հաստատությունների նշանակության վերաբերյալ։ 3.Կ.Կ.ԱԴ.3. Ներկայացնել արվեստի դերն իր շրջապատում։ | ||
Ուղղորդող հարցադրում | |||
- Ի՞նչ է արտահայտում արվեստը: -Ինչպե՞ս են ստեղծագործում արվեստագետները: Ինչո՞ւ է դա կարևոր: | |||
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ | |||
1) անվանել նյութերն ու գործիքները, 2) ներկայացնել իր և ընկերների աշխատանքները՝ օգտագործելով մասնագիտական բառապաշար, 3) համեմատել նյութերը, 4) վերլուծել արվեստի ստեղծագործությունները, կիրառել քննական վերաբերմունք տեսածի և զգացածի վերաբերյալ, 5) ընտրել շրջապատող իրականությունն արվեստի միջոցով ներկայացնելու տարբերակներ, 6) հասկանալ, որ բոլոր մշակույթները ներկայանում են իրենց արվեստով, 7) հասկանալ, որ արվեստը բոլոր ժամանակների և մշակույթների հաղորդակցման անփոխարինելի լեզու է, 8) քննարկել և ներկայացնել մշակութային իրադարձություն, 9) աշխատանքներում ցուցադրել մյուս ուսումնական առարկաներից ստացած գիտելիքները: | |||
Բովանդակություն |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
Արվեստի ստեղծագործություններում պատկերված միևնույն երևույթի տարբեր արտահայտությունները: Արվեստ և իրականություն: Արվեստը մեր շրջապատում: Արվեստագիտական մասնագիտություններ: |
Հետազոտել մեր իրականության մեջ արվեստի ներկայությունը: Քննարկել արվեստի դերը: Ուսումնասիրել արվեստագետների դերը: Որոշել նրանց գործունեության առանձնահատկությունները և դրանց կարևորությունը: Ուսումնասիրել որևէ իրադարձություն ընտանիքում, համայնքում, երկրում, աշխարհում, որին անդրադարձել է արվեստը: Նկարագրել ՀՀ պետական խորհրդանիշները, դրանց խորհրդաբանությունը։ Արվեստագիտական որևէ մասնագիտության վերաբերյալ պատրաստել կարճ զեկույցներ։ Արդյոք պարտավորություններ ունե՞ն արվեստագետներն իրենց երկրի քաղաքացիների և հայրենիքի հանդեպ: Ներկայացնել որևէ մշակութային իրադարձության կամ արվեստի հետ առնչության սեփական օրինակ: |
Կողմնորոշում ժամանակի և տարածության մեջ Ուսումնասիրել տարբեր մարդկանց պատմությունները, ստեղծագործությունները, ինչպես նաև անհատների և քաղաքակրթության հարաբերությունները, դրանց փոխկապակցվածությունը տվյալ անձի, ազգի և մարդկության տեսանկյունից: Համակարգ և մոդել Միմյանց հետ հարաբերություններ կամ որոշակի կապեր ունեցող տարրերի բազմություն (գունային անիվ), որոնք միասին կազմում են որոշակի ամբողջություն։ Անհատական և մշակութային արժեհամակարգ Ուսումնասիրել այն ուղիները, որոնցով արտահայտված գաղափարները և համոզմունքները կարող են բերել նոր արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ։ Արժևորել գեղագիտությունը և ստեղծարարությունը: | |
Առաջարկվող թեմատիկա | |||
Տիրամոր կերպարն արվեստում, տարվա եղանակներ, տարբեր ժողովուրդների ազգային տոներ: | |||
Միջառարկայական (միջբնագավառային) կապ | |||
Մայրենի - Ունկնդրածի կամ ընթերցածի վերաբերյալ հույզերի ու մտքերի արտահայտում խոսքի, ինչպես նաև ժեստերի, դիմախաղի, մարմնի լեզվի միջոցով, ուրիշների հույզերի նկատմամբ համապատասխան վերաբերմունքի դրսևորում: Հասկանալ նկարը, արտահայտել մտքեր պատկերվածի վերաբերյալ: Մաթեմատիկա - Ճշմարիտ և ոչ ճշմարիտ դատողություններ: Երաժշտություն - Քննարկվող թեմաների շուրջ ռիթմական պատկերի և մեղեդու ստեղծում: Ֆիզկուլտուրա - Տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, նպատակասլացության և որոշումներ կայացնելու ունակություն: Թատրոն - Թատրոնի տարբեր տեսակների (ստվերային, տիկնիկային, մատնային, երաժշտական, սովորական) կիրառմամբ ունկնդրած, ընթերցած ստեղծագործությունների և հորինած հեքիաթների հերոսների մեկնաբանություններ: Ես և շրջակա աշխարհը - Շրջապատի մարդկանց հետ փոխհարաբերությունները: Օտար լեզուներ - Սեփական կարծիք, վերաբերմունք, զգացմունք հայտնելու հմտությունների ձևավորում։ Ժողովրդական տոներ։ | |||
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ | |||
Տ12, Տ16, Տ17, Տ18, Տ19, Տ24, Տ26, Տ27, Տ31, Տ32 |
6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՆՅՈՒԹԵՐ, ՄԻՋՈՑՆԵՐ Նպատակը Վերջնարդյունքներ Տարբեր նյութերով և միջոցներով ստեղծագործական մտքի հաղորդման հմտությունների ձևավորում: Կրկնօրինակելու և չափումներ կատարելու հմտությունների ձևավորում: 6.Կ.Ս.ՆՄ.1. Օգտագործել տարբեր նյութեր, մոտեցումներ՝ ստեղծագործական աշխատանքներ ստանալու համար (2D, 3D)։ 6.Կ.Ս.ՆՄ.2. Պատրաստել արվեստի եզրույթների բառարան: 6.Կ.Ս.ՆՄ.3. Խնայողաբար վերաբերվել օգտագործվող նյութերին։ 6.Կ.Ս.ՆԵ.1. Ստեղծել 2D և 3D իրատեսական արվեստի աշխատանքներ: 6.Կ.Ս.ՆԵ.2. Ստեղծել 2D և 3D վերացական աշխատանքներ: 6.Կ.Ս.ՆԵ.3. 2D և 3D երևակայական աշխատանքներ: 6.Կ.Ա.ՔԱ.3. Վերլուծել իր և ընկերների աշխատանքները բոլոր մանրամասներով: Ուղղորդող հարցադրում Ինչպե՞ս են արվեստագետները նախապատրաստվում, ի՞նչ գործիքներ և միջոցներ են օգտագործում: Ի՞նչ քայլեր են հարկավոր թեմատիկ գաղափարը ստեղծագործության վերածելու համար։ Ինչպե՞ս են արվեստագետները վերաբերվում իրենց գործիքներին և նյութերին։ Կա՞ն արդյոք գործիքների, նյութերի և տարածքի պահպանման կանոններ։ Կարո՞ղ ենք արդյոք համագործակցել և ստեղծագործել միևնույն տարածքում։ Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ 1) անվանել նյութերն ու գործիքները, 2) փորձարկել նյութերը և գործիքները, 3) ստանալ ծավալային և հարթ պատկերներ, 4) ստեղծել կրկնօրինակներ, 5) ցուցադրել տարբեր նյութերով և միջոցներով ստեղծագործական մտքի հաղորդման հմտություններ, 6) ցուցադրել ստեղծագործական գաղափարը զարգացնելու, մշակելու և ավարտին հասցնելու համար անհրաժեշտ մեթոդների, գեղարվեստական նյութերի, գործիքների, կերպարվեստի տարրերի և դիզայնի սկզբունքների իմացություն, 7) ստեղծել արտահայտիչ բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ և հորինվածքներ, 8) ստեղծել երևակայության և զգացմունքների վրա հիմնված աշխատանքներ, որոնք արտահայտում են տրամադրություն, զգացմունք կամ անձնապես ունեցած հուզական վերաբերմունք, 9) ստեղծել 2D և 3D երևակայական աշխատանքներ, 10) մեկնաբանել և վերլուծել` ա․ ինչն է հավանում, ինչը` ոչ բ․ ներկայացնել կարծիք: 11) համեմատել պատկերները, նյութերն օգտագործել մտածված և խնայողաբար, աշխատանքն ավարտելուց հետո կարգի բերել տարածքը, 12) ներկայացնել իր և ընկերների աշխատանքները՝ օգտագործելով մասնագիտական բառապաշար, Բովանդակություն Առաջարկվող գործունեության ձևեր Խաչվող հասկացություններ Ստեղծագործական աշխատանքի համար կիրառվող գործիքների և նյութերի ընտրություն: Հարթ և ծավալային պատկերներ: Հարթության վրա պատկերի կառուցում: Գունանկարի, գծանկարի, տպագրության/դաջվածքի, ծավալային աշխատանքների կատարման մեթոդները: Դաջվածքի համար օգտագործվող միջոցների ընտրությունը՝ ըստ առաջադրված թեմայի: Մասնագիտական բառարան: Նյութերի և միջոցների խնայողություն: Ստեղծագործական աշխատանքների համար առաջադրված թեմաների կամ խնդիրների հետազոտություն, նյութերի ընտրություն։ Գունանկարի, գծանկարի, տպագրության/դաջվածքի, ծավալային աշխատանքների կատարման համար անհրաժեշտ նյութերի ընտրություն, նոր նյութերի փորձարկումներ: Ստեղծագործական գաղափարը զարգացնելու, մշակելու և ավարտին հասցնելու համար անհրաժեշտ տարբեր մեթոդների, գեղարվեստական նյութերի, գործիքների, կերպարվեստի տարրերի և դիզայնի սկզբունքների կիրառման փորձեր, վարժություններ: Կավի վրա տարբեր ֆակտուրաների դաջում (տերև, ծաղիկ, ցանց, ճյուղ և այլն), հետագա մշակում։ ԴԿԱ-ում ազգագրական, ժողովրդական տարրերի և բարձր արվեստի համադրության փորձեր։ Զարդանախշ, երկրաչափական, բուսական կամ կենդանական պատկերների միջոցով կոլաժների, ծավալային աշխատանքների կատարում: Ուրվապատկերների, նշանների, նախշերի և խորհրդանիշների պատկերում կամ պատրաստում (2D, 3D): Տեքստուրայի և ֆակտուրայի ուսումնասիրություն: Բացօթյա պայմաններում ստեղծագործական աշխատանքի, քննարկումների կազմակերպում: Ստեղծել կերպարվեստի եզրույթների նկարազարդ բառարաններ: Ներկայացնել իր և ընկերների աշխատանքները՝ օգտագործելով մասնագիտական բառապաշար։ Համեմատել պատկերները։ Միևնույն առաջադրանքի մեջ քարտեզագրման, քանդակի, խեցեգործության, գեղանկարչության, լուսանկարչության համադրում։ Նյութերի և միջոցների խնայողություն: Աշխատանքային տարածքի ճիշտ կառուցում։ Էներգիա, նյութ Այն ամենը, ինչ տեսնում ենք մեր շրջապատում, նյութ է՝ կենդանի կամ անկենդան։ Անկենդան նյութերը փոփոխվում են արտաքին ուժի ազդեցությամբ (կավ, պլատիլին, քար, փայտ): Համաշխարհայնացում Գիտական և տեխնոլոգիական նվաճումների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, մարդկային գործունեության վրա, նոր հնարավորությունները, դրանց չարաշահումը կամ կիրառումը հանուն շրջակա միջավայրի պահպանման։ Պատճառ և հետևանք Յուրաքանչյուր երևույթին (որոշում, ընտրություն) անհրաժեշտաբար նախորդում է մեկ այլ երևույթ։ Պատճառահետևանքային կապերի ուսումնասիրում՝ նոր արդյունքը կանխատեսելու և բացատրելու համար։ Օրինաչափություններ Կատարել դասակարգումներ, բացահայտել նյութը, երևույթը: Գտնել ներդաշնակություն։ Առաջարկվող թեմատիկա Թատերական ձևավորումներ, նվագարաններ, բնապատկերներ կամ բնությունից արված ճեպանկարներ, գրական ստեղծագործությունների ձևավորումներ, զարդարվեստ, խեցեգործություն, ոսկերչություն, խճանկար, որմնանկար, քանդակ: Միջառարկայական (միջբնագավառային) կապ Մայրենի - Կազմել հարցեր կամ պլան լսածի և կարդացածի շուրջ և գրավոր վերաշարադրել դեպքերի հաջորդական ընթացքը։ Մաթեմատիկա - Մոդելավորել և լուծել շարժման, համատեղ աշխատանքի, արտադրողականության, բյուջեի, մասերի վերաբերյալ, ինչպես նաև հետաքրքրաշարժ և խաղային խնդիրներ։ Բնագիտություն - Բնության մեջ և կենցաղում հանդիպող օրինակներով ներկայացնել հալման և պնդացման, գոլորշիացման և խտացման, եռման երևույթները: Երաժշտություն - Երաժշտական նյութ, արտահայտչամիջոցների կիրառում, մտահղացում: Ֆիզկուլտուրա - Դրսևորել ինքնավստահության, նպատակասլացության, ինքնագնահատման և դժվարությունները հաղթահարելու հմտություններ։ Առողջ ապրելակերպ - Մարմինն առողջ և մաքուր պահելու կարևորությունը։ Տեխնոլոգիա - Ընտրել և օգտագործել համապատասխան նյութեր և ռեսուրսներ դիզայներական և նախագծային աշխատանքի համար։ Օտար լեզուներ - Պարզ ձևակերպումներով արտահայտել սեփական կարիքները, նախընտրությունները: Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ Հ2, Հ4, Հ8, Հ9, Հ11., Հ13, Հ25, Հ27, Հ29, Հ33, Հ43, Հ44
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ | |||
ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՏԱՐՐԵՐ ԵՎ ԴԻԶԱՅՆԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ | |||
Նպատակը |
Վերջնարդյունքներ | ||
Ստեղծագործական աշխատանքներում կերպարվեստի և դիզայնի տարրերի գրագետ կիրառում։ Լույսի և ստվերի ուսումնասիրություն, պատկերներին ծավալ հաղորդելու հմտությունների ձևավորում։ Արտահայտիչ աշխատանքներ ստեղծելու հմտությունների ձևավորում: |
6.Կ.Ս.ՆՄ.1. Օգտագործել տարբեր նյութեր, մոտեցումներ ստեղծագործական աշխատանքներ ստանալու համար (2D, 3D)։ 6.Կ.Ս.ՆՄ.2. Պատրաստել արվեստի եզրույթների բառարան: 6.Կ.Ս.ՆՄ.3. Խնայողաբար վերաբերվել օգտագործվող նյութերին: 6.Կ.Ա.ԴՏ.1. Կատարել աշխատանքներ՝ օգտագործելով կերպարվեստի տարրերը (հորիզոնի գիծ, լույս ու ստվեր, համաչափություն, հավասարակշռություն, հակադրություն, շարժում, ազդեցություն): 6.Կ.Ա.ԴՏ.2. Կիրառել դիզայնի սկզբունքներն առաջարկվող գործունեության ձևերում (արդյունաբերական գրաֆիկա): 6.Կ.Ս.ՆԵ.2. Ստեղծել 2D և 3D վերացական աշխատանքներ: 6.Կ.Ս.ՆԵ.3. 2D և 3D երևակայական աշխատանքներ: | ||
Ուղղորդող հարցադրում | |||
Ի՞նչ հիմնարար գիտելիքներ են հարկավոր գրագետ ստեղծագործական աշխատանք կատարելու համար։ Ինչպե՞ս է դիզայնի սկզբունքների իմացությունն ազդում դեկորատիվ աշխատանքների արտահայտչականության վրա։ | |||
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ | |||
1) ստանալ ծավալային և հարթ պատկերներ, 2) ցուցաբերել տարբեր նյութերով և միջոցներով ստեղծագործական մտքի հաղորդման հմտություններ, 3) ստանալ ավարտուն ծավալային և հարթ պատկերներ, 4) ստեղծել կրկնօրինակներ, 5) ցուցաբերել ստեղծագործական գաղափարը զարգացնելու, մշակելու և ավարտին հասցնելու համար անհրաժեշտ մեթոդների, գեղարվեստական նյութերի, գործիքների, կերպարվեստի տարրերի և դիզայնի սկզբունքների իմացություն, 6) ներկայացնել իր և ընկերների աշխատանքները՝ օգտագործելով մասնագիտական բառապաշար, 7) համեմատել պատկերները, 8) նյութերն օգտագործել մտածված և խնայողաբար, աշխատանքն ավարտելուց հետո կարգի բերել տարածքը, 9) ստանալ ճանաչելի հարթ և ծավալային պատկերներ ու հորինվածքներ՝ ապահովելով ծավալ, տոն, տարածություն, ռիթմ և ամբողջականություն, 10) կիրառել գուներանգներն աշխատանքներին հուզականություն հաղորդելու համար, 11) ստեղծել հորինվածքներ՝ գաղափարներն արտահայտելով կերպարվեստի տարրերի ու սկզբունքների կիրառմամբ, 12) կատարել հայտնի ստեղծագործությունների կրկնօրինակներ՝ կերպարվեստի տարրերն ու սկզբունքներն առավել արտահայտիչ ներկայացնելով, 13) բանավոր կամ գրավոր մեկնաբանել և թվարկել կերպարվեստի տարրերն ու սկզբունքներն առաջարկված ստեղծագործություններում, դրանց ազդեցությունն ու նշանակությունը հիմնական գաղափարի վրա, | |||
Բովանդակություն |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
Հորիզոնի գիծ, Լույս ու ստվեր, Համաչափություն, Հավասարակշռություն, Հակադրություն, Շարժում, Ազդեցություն: Դիզայն - ձևավորում, հարդարում: |
Ստեղծել հորինվածքներ՝ գաղափարներն արտահայտելով կերպարվեստի տարրերի ու սկզբունքների կիրառմամբ: Ուսումնասիրել հորիզոնի գիծ, լույս ու ստվեր, համաչափություն, հավասարակշռություն, հակադրություն, շարժում հասկացությունները, ճեպանկարների և էսքիզների միջոցով կառուցել գրագետ հորինվածքներ։ Հայտնի ստեղծագործությունների կրկնօրինակների կիրառում։ Կերպարվեստի տարրերն ու սկզբունքներն առավել արտահայտիչ ներկայացնող դասական, իրատեսական արվեստի ստեղծագործությունների ուսումնասիրություններ և կրկնօրինակումներ: Բանավոր կամ գրավոր մեկնաբանել և թվարկել կերպարվեստի տարրերն ու սկզբունքներն առաջարկված ստեղծագործություններում, դրանց ազդեցությունն ու նշանակությունը հիմնական գաղափարի վրա: Ստանալ ճանաչելի հարթ և ծավալային պատկերներ ու հորինվածքներ՝ ապահովելով ծավալ, տոն, տարածություն, ռիթմ և ամբողջականություն: Կիրառել գուներանգները աշխատանքներին հուզականություն հաղորդելու համար։ Գունային և գծային հնարներով ապահովել հորինվածքի պատկերային կամ թեմատիկ ազդեցությունը: ԴԿԱ-ում ազգագրական, ժողովրդական ստեղծագործության տարրերի և բարձր արվեստի համադրության փորձեր։ Կերպարվեստի տարրերի ուսումնասիրություն ժողովրդական արվեստների միջոցով։ Հայկական գորգ, կարպետ, խաչքար, տարազ և այլն։ Միևնույն բնօրինակը արվեստի տարբեր տեսակներով և ոճերով արտահայտելու հմտությունների ձևավորում, փորձերի և էսքիզների միջոցով: Դիզայն՝ ձևավորում, հարդարում: |
Օրինաչափություններ Կատարել դասակարգումներ, բացահայտել առարկաները պատկերելու ընդունված օրինաչափությունները: Համակարգ և մոդել Համակարգի միջոցով սովորողն ունենում է ընդհանրական պատկերացում՝ նմանություններ ունեցող երևույթների մասին (գունային անիվ, հորինվածք)։ Մոդելները համակարգի պարզեցված տարբերակներն են (նատյուրմորտ, բնանկար): Համակարգը՝ որպես օբյեկտ, հանդես է գալիս միայն իր տարրերով և դրանց անկրկնեյի ու եզակի փոխազդեցությամբ: | |
Առաջարկվող թեմատիկա | |||
ԳԾԱՆԿԱՐ- Նատյուրմորտ, դիմանկար, բնության տեսարաններ, շինություններ, կենդանիներ, մայր հողի բարիքները, աշնանային տերևներ, խոհանոցային հին սպասք, ուռենու ճյուղեր, ծառեր: ԳՈՒՆԱՆԿԱՐ- Նատյուրմորտ, բնության տեսարաններ, շինություններ, կենդանիներ, «Փողոցն իմ պատուհանից«: ԴԻԶԱՅՆ - Խորհրդանիշներ, ազգային հագուստ, սպասք: ԴԿԱ - զարդարվեստ, խեցեգործություն, գորգ, տարազ-գոտի, գլխարկ, ոսկերչություն: |
Միջառարկայական (միջբնագավառային) կապ |
Մայրենի - Կազմել հարցեր կամ պլան լսածի և կարդացածի շուրջ, գրավոր վերաշարադրել դեպքերի հաջորդական ընթացքը։ Մաթեմատիկա - Մոդելավորել և լուծել մասերի վերաբերյալ հետաքրքրաշարժ և խաղային խնդիրներ։ Հարաբերություն, համեմատություն, համաչափություն, մասշտաբ։ Երաժշտություն - Երաժշտական նյութ, արտահայտչամիջոցների կիրառում, մտահղացում: Ֆիզկուլտուրա - Դրսևորել ինքնավստահության, նպատակասլացության, ինքնագնահատման և դժվարությունները հաղթահարելու հմտություններ։ Առողջ ապրելակերպ - Արտահայտել զգացմունքները և կարողանալ ցույց տալ սեփական դիրքորոշումը՝ ուզում է ինչ-որ գործողություններ անել, թե ոչ: Թատրոն - Թատրոնի տարբեր տեսակների կիրառմամբ ունկնդրած, ընթերցած ստեղծագործությունների և հորինած հեքիաթների հերոսների պատկերում: Բնագիտություն - Տեղեկություններ զրույցներում հանդիպող բույսերի, կենդանիների մասին։ Օտար լեզուներ - Պարզ ձևակերպումներով արտահայտել սեփական կարիքները, նախընտրությունները: |
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ |
Հ2, Հ4, Հ8, Հ9, Հ11., Հ13, Հ23, Հ25, Հ27, Հ29, Հ33, Հ43, Հ44 |
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ | |||
ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ | |||
Նպատակը |
Վերջնարդյունքներ | ||
Ստեղծել իրատեսական, վերացական և երևակայական 2D և 3D աշխատանքներ: |
6.Կ.Ս.ՆՄ.1. Օգտագործել տարբեր նյութեր, մոտեցումներ ստեղծագործական աշխատանքներ ստանալու համար (2D, 3D)։ 6.Կ.Ս.ՆՄ.2. Պատրաստել արվեստի եզրույթների բառարան: 6.Կ.Ս.ՆՄ.3. Խնայողաբար վերաբերվել օգտագործվող նյութերին: 6.Կ.Ս.ՆԵ.1. Ստեղծել 2D և 3D իրատեսական արվեստի աշխատանքներ: 6.Կ.Ս.ՆԵ.2. Ստեղծել 2D և 3D վերացական աշխատանքներ: 6.Կ.Ս.ՆԵ.3. 2D և 3D երևակայական աշխատանքներ: 6.Կ.Ա.ՔԱ.3. Վերլուծել իր և ընկերների աշխատանքները բոլոր մանրամասներով: | ||
Ուղղորդող հարցադրում | |||
Ինչպե՞ս են արվեստագետները ստեղծագործում: Ինչպե՞ս են արվեստագետները կռահում. որ աշխատանքը հաջողված է: Կարելի՞ է արդյոք սովորել սեփական սխալներից: Հնարավո՞ր է պատկերել զգացողություն: | |||
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ | |||
1) ստանալ ծավալային և հարթ պատկերներ, 2) ցուցաբերել տարբեր նյութերով և միջոցներով ստեղծագործական մտքի հաղորման հմտություններ, 3) ստեղծել կրկնօրինակներ, 4) ցուցադրել ստեղծագործական գաղափարը զարգացնելու, մշակելու և ավարտին հասցնելու համար անհրաժեշտ տարբեր մեթոդներ, 5) ցուցաբերել գեղարվեստական նյութերի, գործիքների, կերպարվեստի տարրերի և դիզայնի սկզբունքների իմացություն, 6) ներկայացնել իր և ընկերների աշխատանքները՝ օգտագործելով մասնագիտական բառապաշար, 7) համեմատել պատկերները, 8) նյութերն օգտագործել մտածված և խնայողաբար, աշխատանքն ավարտելուց հետո կարգի բերել տարածքը, 9) ստեղծել արտահայտիչ բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ և հորինվածքներ, 10) ստանալ ճանաչելի հարթ և ծավալային պատկերներ ու հորինվածքներ՝ ապահովելով ծավալ, տոն, տարածություն, ռիթմ և ամբողջականություն, 11) կիրառել գուներանգներն աշխատանքներին հուզականություն հաղորդելու համար, 12) ստեղծել հորինվածքներ՝ գաղափարներն արտահայտելով կերպարվեստի տարրերի ու սկզբունքների կիրառմամբ, 13) կատարել հայտնի ստեղծագործությունների կրկնօրինակներ՝ կերպարվեստի տարրերն ու սկզբունքներն առավել արտահայտիչ ներկայացնելով, 14) բանավոր կամ գրավոր մեկնաբանել և թվարկել կերպարվեստի տարրերն ու սկզբունքներն առաջարկված ստեղծագործություններում, դրանց ազդեցությունն ու նշանակությունը հիմնական գաղափարի վրա, 15) ստեղծել երևակայության և զգացմունքների վրա հիմնված աշխատանքներ, որոնք արտահայտում են տրամադրություն, զգացմունք կամ անձնապես ունեցած հուզական վերաբերմունք։ 16) ինքնուրույն, զույգով կամ խմբով մանրամասն ներկայացնել աշխատանքները, 17) ներկայացնել կիրառված տարրերն ու սկզբունքները և դրանցով արտահայտչականություն ապահովելու հնարները: | |||
Բովանդակություն |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
Գրական ստեղծագործության ձևավորում կամ պատկերազարդում: Պատկերում բնօրինակից: Դիմանկար, ինքնանկար: Բնանկար Նատյուրմորտ Թեմատիկ, ժանրային հորինվածք: Իրական, վերացական զգացողություններ, բնության անբացատրելի երևույթներ, դիցաբանական, համամարդկային, կենցաղային թեմաներ: |
Գրական ստեղծագործության ձևավորում կամ պատկերազարդում: Պատկերային տարածքի և իրական տարածության մեջ համաչափությունների, փոխհարաբերությունների պահպանմանը և կազմակերպմանն առնչվող վարժություններ: Առաջադրանքներում պատկերվող առարկաների կառուցվածքի, ձևի, ծավալի, հեռանկարչական կրճատումների, լուսաստվերների, լուսաօդային միջավայրի ինքնուրույն վերլուծում և պատկերում: Բնօրինակից և հիշողությամբ կենդանիների, թռչունների և մարդու ֆիգուրատիվ պատկերում (ներառյալ ճեպանկարում): Տարբեր գույների երկու ծալքավոր կտորների ֆոնին 2–3 առարկաներից կազմված նատյուրմորտների բնօրինակից պատկերում (գունավոր մատիտներ): Նկարչություն բնության գրկում (պլեներ): Նատյուրմորտների պատկերում բնօրինակից: Մրգերից, բանջարեղենից, ծաղիկներից կազմված նատյուրմորտների էտյուդներ: Թռչունների, կենդանիների պատկերում բնօրինակից (էտյուդներ և երկարատև պատկերում): Վառ արտահայտված արտացոլումներով տաք և սառը գունային գամմայով նատյուրմորտների, աշնանային և գարնանային ծաղիկների պատկերում: Աշնանային և գարնանային բնության էտյուդային պատկերում (պլեներ) կամ պատկերում հիշողությամբ. ուսուցչի հետ միասին կատարված դիտումներ և ուսումնասիրություններ: Տրամադրության և իրավիճակի արտահայտում գույնի, երանգի, ռիթմի և ձևի հատկությունների օգտագործմամբ: Պատկերվող կերպարների (մարդկանց, կենդանիների, թռչունների) անհատական բնութագրի, յուրահատուկ գծերի ըմբռնում և արտահայտում: ԴԿԱ-ում ազգագրական, ժողովրդական ստեղծագործության տարրերի և բարձր արվեստի համադրության փորձեր։ |
Մասշտաբ, համամասնություն Մասշտաբները փոխվելիս փոխվում են պատկերների չափերը, սակայն համամասնությունը պահպանվում է, ինչպես օրինակ՝ բնօրինակից պատկերման աշխատանքներում։ «Ի՞նչ է, ի՞նչ չափով, ինչպե՞ս է փոփոխվում պատկերը թղթի վրա տեղափոխելիս: | |
Առաջարկվող թեմատիկա | |||
Դիմանկար, ինքնանկար, բնանկար, նատյուրմորտ, թեմատիկ, ժանրային հորինվածք, իրական, վերացական զգացողություններ, բնության անբացատրելի երևույթներ, դիցաբանական, համամարդկային, կենցաղային թեմաներ, հայկական լեռնաշխարհի կյանքը, կենցաղն ու լեգենդները, ճարտարապետական կոթողներ, ամրոցներ, եկեղեցի, ԴԿԱ՝ տոհմածառ, դիցաբանություն, հայկական աղամաններ, պաննո, որմնանկար, խճանկար: | |||
Միջառարկայական (միջբնագավառային) կապ | |||
Մայրենի - Նկարազարդումներով, ապլիկացիայով, ծեփելով ուղեկցել ելույթը՝ հաղորդելիք նյութն առավել գրավիչ դարձնելու համար: Մաթեմատիկա - Մոդելավորել և լուծել հետաքրքրաշարժ և խաղային խնդիրներ։ Կազմել խնդրի լուծման քայլաշար: Բնագիտություն - Բնության մեջ և կենցաղում հանդիպող օրինակներով ներկայացնել հալման և պնդացման, գոլորշիացման և խտացման, եռման երևույթները: Երաժշտություն - Երաժշտական նյութ, արտահայտչամիջոցների կիրառում, մտահղացում, տրված թեմայով հորինել վարիացիաներ: Ֆիզկուլտուրա - Դրսևորել ինքնավստահության, նպատակասլացության, ինքնագնահատման և դժվարությունները հաղթահարելու հմտություններ։ Առողջ ապրելակերպ - Մարմինը առողջ և մաքուր պահելու կարևորությունը։ Տեխնոլոգիա - Գծել տարբեր մարմինների աքսիոնոմետրիկ գծագիր։ Ինֆորմատիկա - Պատկերի հետ աշխատանք. օգտագործել տարբեր չափերի վրձիններ, ձևապատկերներ և այլ արդյունավետ գործիքներ և սիմետրիայի գործիքն օգտագործելով՝ ստեղծել նկարներ (ծալել ուղղահայաց կամ հորիզոնական առանցքի շուրջ, շրջել)։ Ընտրել նկարի համապատասխան հատվածները, պատճենել դրանք և փոխել չափերը։ Անհատը և հասարակությունը - Կատարել հետազոտական աշխատանք՝ զարգացնելով քննադատական մոտեցում: Օտար լեզուներ - Պարզ ձևակերպումներով արտահայտել սեփական կարիքները, նախընտրությունները: | |||
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ | |||
Հ4, Հ5, Հ9, Հ17, Հ25, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ33, Հ34, Հ45, Հ46, Հ47 |
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ | |||
ՎԵՐԱՆԱՅՈՒՄ ԵՎ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ | |||
Նպատակը |
Վերջնարդյունքներ | ||
Ցուցադրություններ կազմակերպելու հմտությունների ձևավորում։ Աշխատանքը գովազդելու, ճիշտ ներկայացնելու հմտություններ։ |
6.Կ.Ս.ՆՄ.2. Պատրաստել արվեստի եզրույթների բառարան: 6.Կ.Ս.ՆՄ.3. Խնայողաբար վերաբերվել օգտագործվող նյութերին: 6.Կ.Ա.ՎՑ. 1. Ընտրել ստեղծագործություններ ցուցադրման համար և աշխատել խմբով ցուցահանդես կազմակերպելու նպատակով: 6.Կ.Ա.ՎՑ. 2. Առաջարկել խմբային և անհատական ցուցադրությունների հետաքրքիր տարբերակներ։ 6.Կ.Ա.ՎՑ.3. Առաջարկել նախագծեր առավել արդյունավետ ցուցադրելու նպատակով։ 6.Կ.Ա.ՎՄ. 1. Ընտրել և ներկայացնել աշխատանքները ցուցադրության համար։ 5.Կ.Ա.ՎՄ. 2. Նշել այն սկզբունքները, որոնցով առաջնորդվել է ցուցադրություն կազմակերպելիս։ 5.Կ.Ա.ՔԱ.1. Քննարկել արվեստի ստեղծագործությունը։ 5.Կ.Ա.ՔԱ.3. Վերլուծել իր և ընկերների աշխատանքները բոլոր մանրամասներով։ 5.Կ.Կ.ԱԴ.3. Ներկայացնել արվեստի դերն առօրյայում: | ||
Ուղղորդող հարցադրում | |||
Ինչպե՞ս են պահվում ստեղծագործությունները: Ովքե՞ր են դրանք հավաքում, պահպանում և ի՞նչ նպատակով: Ի՞նչ չափանիշներով են ընտրվում ստեղծագործությունները: Հարկավո՞ր է արդյոք ցուցադրել աշխատանքները: Ի՞նչ է նշանակում արվեստի ստեղծագործության ցուցադրություն: | |||
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ | |||
1) անվանել նյութերն ու գործիքները, 2) ներկայացնել իր և ընկերների աշխատանքները՝ օգտագործելով մասնագիտական բառապաշար, 3) համեմատել պատկերները, 4) մենակ կամ խմբով կազմակերպել ցուցադրություններ, 5) պատրաստել նախագծեր և առավել արդյունավետ ցուցադրել դրանք, 6) առաջարկել և նախաձեռնել աշխատանքների ցուցադրության հետաքրիր տարբերակներ, 7) ձևակերպել հարցերը և պատասխանները, թե որտեղ, երբ, ինչու և ինչպես պետք է ընտրվեն աշխատանքները ցուցադրության համար, 8) ձևակերպել հարցերը և պատասխանները, թե ինչու և ինչպես պետք է պատրաստվեն աշխատանքները ցուցադրության համար, 9) ներկայացնել մշակութային իրադարձություն, որը ներգործություն է ունեցել (դրական կամ բացասական) իր շրջապատի վրա: | |||
Բովանդակություն |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
Թեմատիկ աշխատանքների խմբային ցուցադրություններ: Ավանդական և ոչ ավանդական մոտեցումներ: Նախագիծ: Համայնքային, տարածաշրջանային միջոցառումների ստեղծագործական նախագծեր և ներկայացում: Ցուցադրություն: Արդյունավետ ցուցադրություններ կազմակերպելու սկզբունքներ: |
Ստեղծել աշխատանքային տետր կամ պանակ (պորտֆոլիո): Մենակ կամ խմբով առանձնացնել աշխատանքները՝ ըստ առաջարկված չափանիշների: Ձևակերպել հարցերը և պատասխանները, թե որտեղ, երբ, ինչու և ինչպես պետք պատրաստվեն աշխատանքները ցուցադրության համար: Ուսումնասիրել համայնքի, տարածաշրջանի համար առաջարկված միջոցառումների ծրագրերը։ Նախագծել աշխատանքների բնույթն ու ընթացքը, անհրաժեշտ նյութերը։ Կազմակերպել միջոցառումների մասնակցության աշխատանքներ։ Հաստատել անհրաժեշտ կապեր։ Ստեղծել պայմանավորվածություններ։ Մեկնաբանել ստեղծագործություններից ստացած տպավորությունները: Բացատրել, թե ինչու են ընտրվել տվյալ աշխատանքները: Նշել և մեկնաբանել ցուցադրության կազմակերպման նպատակները, հիմնական սկզբունքները: Մեկնաբանել սեփական աշխատանքները: Աշխատել խմբով: Սովորողների կողմից կատարված աշխատանքների կամ թեմատիկ առանձին ուղղվածություն պարունակող ստեղծագործությունների և առարակների ցուցադրություն: Դասընթացի այս ձևը կարող է կազմակերպվել որևէ առարկայի հետ ինտեգրված: |
Օրինաչափություններ Կատարել դասակարգումներ։ Գտնել ներդաշնակություն։ Համակարգեր և մոդելներ Համակարգը՝ որպես ընդհանուր գաղափարով, թեմայով, մոտեցումով կատարված ստեղծագործությունը (ները) ներկայացնելու ընդհանրական մոտեցում, որով յուրաքանչյուր աշխատանք կամ աշխատանքի մաս հանդես է գալիս որպես մոդել։ | |
Առաջարկվող թեմատիկա | |||
Էպոս, ազգային տոներ, ծեսեր, գովազդ, թատերական ներկայացում, թեմատիկ ցուցադրություններ, վիպաշխարհ, տոհմածառ, գրերի գյուտ: | |||
Միջառարկայական (միջբնագավառային) կապ | |||
Մայրենի - Ելույթ ունենալ լսարանի առջև, տարբեր աղբյուրներից գտած նյութը ներկայացնել նոր ձևով, վերաձևակերպել, վերաշարադրել սեփական բառերով՝ տալով համապատասխան բացատրություններ (պարաֆրազ և պարզ վերլուծություն): Մաթեմատիկա - Հաշվարկել բազմակի ելք ունեցող պարզագույն իրադրություններում հնարավոր ելքերը և դրանցից առանձնացնել նշված պայմանին բավարարողները: Երաժշտություն - Երգի, ռոմանսի, խմբերգի հիմնական գաղափարը: Հուզական արձագանք, տպավորությունները ներկայացնել փոքրիկ էսսեով, արժևորել ազգային և համաշխարհային կատարողների և նվագախմբերի արվեստը: Ֆիզկուլտուրա - Փոխօգնության, կարգապահության, համարձակության, համագործակցության հմտություններ։ Անհատը և հասարակությունը - Օգտագործել մեթոդներ համապատասխան տեղեկությունները հավաքելու և արձանագրելու համար: Ինֆորմատիկա- Գնահատել, թե ինչպես է տեղեկատվությունը պահպանվել տարբեր դարաշրջաններում: Օտար լեզուներ - Պարզ տեղեկատվության բովանդակություն, տարբերակել հիմնական տեղեկատվությունը երկրորդականից։ | |||
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ | |||
Հ2, Հ4, Հ5, Հ8, Հ10, Հ12, Հ14, Հ16, Հ17, Հ19, Հ24, Հ26, Հ30, Հ32, Հ35, Հ42 |
ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ | |||
ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔ | |||
Նպատակը |
Վերջնարդյունքներ | ||
Ձևավորել քննարկելու, վերլուծություններ կատարելու հմտություններ։ Ստեղծագործություններում արվեստագետի անհատականության վերհանում։ |
6.Կ.Ս.ՆՄ.2. Պատրաստել արվեստի եզրույթների բառարան: 6.Կ.Ա.ՔԱ.1. Քննարկել արվեստի ստեղծագործությունը: 6.Կ.Ա.ՔԱ.2. Դասակարգել կերպարվեստի տեսակները, ժանրերը: 6.Կ.Ա.ՔԱ.3. Վերլուծել իր և ընկերների աշխատանքները բոլոր մանրամասներով: 6.Կ.Ա.Գ․1. Գնահատել ստեղծագործությունները՝ ըստ չափանիշների: 6.Կ.Ա.Գ.2. Ցույց տալ աշխատանքների ուժեղ և թույլ կողմերը: 6.Կ.Կ.ԱԴ.1. Ներկայացնել արվեստի ստեղծագործությունների նշանակությունը պատմության տեսանկյունից: | ||
Ուղղորդող հարցադրում | |||
Ի՞նչ է ստեղծագործական անհատականությունը։ Ստեղծագործությունից ի՞նչն է ավելի շատ տպավորվում, ազդում մարդկանց վրա: Ի՞նչ չափանիշներով է գնահատվում ստեղծագործությունը: | |||
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ | |||
1) անվանել նյութերն ու գործիքները, 2) ներկայացնել կիրառված տարրերն ու սկզբունքները և դրանցով արտահայտչականություն ապահովելու հնարները, 3) բանավոր կամ գրավոր ներկայացնել աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց կապը իրականության հետ (փոխանցում են, ազդում, նկարագրում, ահազանգում են կամ կարող են ներազդել, ուղղորդել և այլն), 4) ներկայացնել շրջապատող իրականությունն արվեստի միջոցով ներկայացնելու տարբերակներ, 5) բացատրել, թե ինչպես են տարբեր մշակույթներ ներկայանում իրենց յուրահատուկ արվեստով, 6) հասկանալ, որ արվեստը ներկայացնող բոլոր մասնագիտություններն անկրկնելի և կարևոր են: 7) վերլուծել արվեստի ստեղծագործությունները, կիրառել քննական վերաբերմունք տեսածի և զգացածի վերաբերյալ, համեմատել պատկերները, 8) ինքնուրույն, զույգով կամ խմբով մանրամասն ներկայացնել աշխատանքները, 9) ներկայացնել իր և ընկերների աշխատանքները՝ օգտագործելով մասնագիտական բառապաշար, | |||
Բովանդակություն |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
Քննարկումներ ստեղծագործական աշխատանքներում թեմայի արդիականության վերաբերյալ: Ստեղծագործության զգայական անդրադարձ հնարների կիրառման վերաբերյալ: Գնահատում և ինքնագնահատում: |
Ժանրերի ֆունկցիոնալ տարբերությունների մեկնաբանություն: Ոճային բազմազանության և դրանց առանձնահատկությունների ներկայացում: Տարբեր ստեղծագործությունների վերաբերյալ կարծիքների արտահայտում հարց ու պատասխանի, ռուբրիկների միջոցով: Համեմատել՝ բ․ միևնույն ստեղծագործողի տարբեր աշխատանքներ, գ․ նույն թեմայով տարբեր ստեղծագործողների կատարած աշխատանքներ, դ․ միևնույն ժանրի ստեղծագործություններ: Արվեստի ստեղծագործությունների քննարկում, վերլուծություն, դասակարգում և գնահատում: Մեկնաբանել և վերլուծել իր և ընկերների աշխատանքները։ Առաջարկել և ձևակերպել ստեղծագործությունները գնահատելու չափանիշներ: Նկարագրել - Ի՞նչ է պատկերված: Ներկայացնել - Արվեստի ո՞ր տեսակին է պատկանում աշխատանքը։ Վերլուծել - Ի՞նչ պատկերներ են կիրառված: Ի՞նչ նպատակով են օգտագործված հենց այդ պատկերները: Մեկնաբանել -Ինչի՞ մասին է պատմում ստեղծագործությունը: Քննարկել - Աշխատանքը հաջողված է, թե ոչ: Տվյալ աշխատանքներից ո՞րը կարելի է ձեռք բերել: Ինչո՞ւ այո և ինչու՝ ոչ: |
Անհատական և մշակութային արժեհամակարգ Ուսումնասիրել և բացահայտել գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ արտահայտող ուղիները, որոնցով արժևորվում և գնահատվում է ստեղծարարությունը: Օրինաչափություններ Կատարել դասակարգումներ և համադրություններ: Գտնել ներդաշնակություն: Զարգացում Հավասար հնարավորությունները՝ որպես ինքնադրսևորվելու, քննադատելու, խորհրդակցելու, գնահատելու և ինքնագնահատելու մեխանիզմ, համագործակցության և հաղորդակցման բանաձևերը: | |
Առաջարկվող թեմատիկա | |||
Ռեմբրանդ վան Ռեյն - «Գիշերային պարեկություն», «Բժիշկ Տյուլպի անատոմիայի դասը» Արտո Չաքմաքչյան - «Կոմիտաս», «Հիրոսիմա» Էռնստ Նեիզվետսնի - Հուշակոթող Մագադանում | |||
Միջառարկայական (միջբնագավառային) կապ | |||
Մայրենի - Ելույթ ունենալ լսարանի առջև, տարբեր աղբյուրներից գտած նյութը ներկայացնել նոր ձևով, վերաձևակերպել, վերաշարադրել սեփական բառերով՝ տալով համապատասխան բացատրություններ (պարաֆրազ և պարզ վերլուծություն): Մաթեմատիկա - Գտնել բազմակի ելք ունեցող պարզագույն իրադրություններում հնարավոր ելքերը և դրանցից առանձնացնել նշված պայմանին բավարարողները: Երաժշտություն - Երգի, ռոմանսի, խմբերգի հիմնական գաղափարը: Հուզական արձագանք, տպավորությունները ներկայացնել փոքրիկ էսսեով, արժևորել ազգային և համաշխարհային կատարողների և նվագախմբերի արվեստը: Անհատը և հասարակությունը - Օգտագործել մեթոդներ համապատասխան տեղեկությունները հավաքելու և արձանագրելու համար: Ֆիզկուլտուրա - Համագործակցություն, փոխօգնություն, հանդուրժողականություն, ինքնատիրապետման, նպատակասլացության հմտություններ։ Ինֆորմատիկա- Գնահատել, թե ինչպես է տեղեկատվությունը պահպանվել տարբեր դարաշրջաններում: Օտար լեզուներ - Պարզ տեղեկատվության բովանդակություն, տարբերակել հիմնական տեղեկատվությունը երկրորդականից։ | |||
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ | |||
Հ2, Հ8, Հ10, Հ14, Հ16, Հ19, Հ24, Հ 25, Հ26, Հ30, Հ35, Հ42, Հ43 |
ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ | |
ԱՐՎԵՍՏ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԵՎ ԳՅՈՒՏԵՐ | |
Նպատակը |
Վերջնարդյունքներ |
Ձևավորել՝ Արվեստի ստեղծագործությունների տարիքը, ստեղծման պայմանները, նյութերը հետազոտելու հմտություններ։ Ստեղծագործությունների միջոցով տարբեր ժամանակներում ապրած մարդկանց կենցաղն ուսումնասիրելու, հետազոտություններ կատարելու հմտություններ: |
6.Կ.Ս.ՆՄ.1. Օգտագործել տարբեր նյութեր, մոտեցումներ՝ ստեղծագործական աշխատանքներ ստանալու համար (2D, 3D)։ 6.Կ.Ս.ՆՄ.2. Պատրաստել արվեստի եզրույթների բառարան: 6.Կ.Ա.ՔԱ.1. Քննարկել արվեստի ստեղծագործությունը։ 6.Կ.Ա.ՔԱ.2. Դասակարգել կերպարվեստի տեսակները, ժանրերը: 6.Կ.Ա.Գ․1. Գնահատել ստեղծագործությունները` ըստ չափանիշների։ 6.Կ.Ա.Գ.2. Ցույց տալ աշխատանքների ուժեղ և թույլ կողմերը։ 6.Կ.Ս.ԱՏ.1. Պատրաստել իր աշխատանքների թվայնացված պորտֆոլիո։ 6.Կ.Ս.ԱՏ.2. Ներկայացնել նկարչական նյութերի և տեխնոլոգիաների կիրառական նշանակությունը: |
Ուղղորդող հարցադրում | |
Ինչպե՞ս է արվեստն օգնում հասկանալու մարդկանց և նրանց շրջապատը: Ինչպե՞ս է արվեստը ներկայացնում իրականությունը: Ինչպե՞ս է արվեստը ներկայացվում։ | |
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ | |
1) ցուցադրել տարբեր նյութերով և միջոցներով ստեղծագործական մտքի հաղորդման հմտություններ, 2) ցուցադրել ստեղծագործական գաղափարը զարգացնելու, մշակելու և ավարտին հասցնելու համար անհրաժեշտ մեթոդներ, ցուցաբերել գեղարվեստական նյութերի, գործիքների, կերպարվեստի տարրերի և դիզայնի սկզբունքների իմացություն, 3) վերլուծել արվեստի ստեղծագործությունները, կիրառել քննական վերաբերմունք տեսածի և զգացածի վերաբերյալ, 4) ինքնուրույն, զույգով կամ խմբով մանրամասն ներկայացնել աշխատանքները, 5) ներկայացնել կիրառված տարրերն ու սկզբունքները և դրանցով արտահայտչականություն ապահովելու հնարները, 6) ճանաչել և քննել ժամանակաշրջանով, մշակույթով և հնարավորություններով պայմանավորված արվեստի ստեղծագործությունը, 7) պատրաստել և ներկայացնել ստեղծագործությունների թվայնացված պորտֆոլիո, 8) ճանաչել և վերլուծել անցյալում և ներկայում արված ստեղծագործությունները՝ ըստ օգտագործված նյութերի և միջոցների: |
Բովանդակություն |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Արվեստի նմուշների թվայնացում: Արվեստի ստեղծագործությունում օգտագործված նյութերի և միջոցների տեխնիկական հետազոտում: Ի՞նչ նյութեր են օգտագործված: Ինչո՞ւ է արվեստագետը ընտրել տվյալ նյութը կամ միջոցը: Որքանո՞վ է ընտրված մատուցման ձևն արդարացված: |
Ուսումնասիրել արվեստի աշխատանքներում օգտագործված նյութերը: Հետազոտել տարբեր ժամանակներում արվեստագետների աշխատելու միջոցները և հնարավորությունները: Համեմատել տարբեր ստեղծագործություններ: Գտնել նմանություններ և տարբերություններ օգտագործված նյութերի կամ աշխատանքի միջոցների մեջ: Քննարկել տարբեր արվեստագետների աշխատանքները, ի՞նչ են պատմում դրանք իրենց ժամանակների մասին: Քննարկել, թե ինչպես, ինչով և ինչու են ստեղծագործում արվեստագետները: Գեղարվեստական ժառանգության ուսումնասիրություն ժողովրդական արվեստի կամ տեղական երկրագիտական թանգարաններում: Հանդես գալ հաղորդումներով և զեկույցներով՝ ներկայացնելով հստակ և նպատակային խոսք, հայտնել տեսակետ և դրսևորել հետաքրքրություններ: Ընտրել մեկնաբաnնության կամ ներկայացման հետաքրքիր լուծումներ։ |
Անհատական և մշակութային արժեհամակարգ Ուսումնասիրել և բացահայտել գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ արտահայտող ուղիները, որոնցով արժևորվում և գնահատվում է ստեղծարարությունը: Օրինաչափություններ Երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառահետևանքային անհրաժեշտ կապեր։ Որևէ երևույթի պատմական զարգացման մեջ դրսևորվող (դրսևորված) փաստ և դրա հետևանքը՝ արդյունքը։ Ժամանակ և տարածություն Ուսումնասիրել տարբեր մարդկանց գործունեությունը, հայտնագործությունները, գյուտերը, մարդկության պատմության շրջադարձային կետերը, ինչպես նաև անհատների և քաղաքակրթության հարաբերությունները, դրանց փոխկապակցվածությունը տվյալ անձի, ազգի և մարդկության տեսանկյունից: |
Առաջարկվող թեմատիկա | ||
Հայկական մանրանկարչության նմուշներ, Նախակոլումբոսյան Ամերիկա, ինկերի, ացտեկների մշակույթի նմուշներ։ Տոտեմիզմ, միջնադարյան Արևելքի արվեստը: | ||
Միջառարկայական (միջբնագավառային) կապ | ||
Մայրենի - Ելույթ ունենալ լսարանի առջև, տարբեր աղբյուրներից գտած նյութը ներկայացնել նոր ձևով, վերաձևակերպել, վերաշարադրել սեփական բառերով՝ տալով համապատասխան բացատրություններ (պարաֆրազ և պարզ վերլուծություն): Մաթեմատիկա - Գտնել բազմակի ելք ունեցող պարզագույն իրադրություններում հնարավոր ելքերը և դրանցից առանձնացնել նշված պայմանին բավարարողները: Երաժշտություն - Մեկնաբանել նոր տեխնոլոգիաների դերը երաժշտական արվեստի նոր ուղղությունների առաջացման և զարգացման գործընթացում, արժևորել դրանց միջոցով ստեղծված արվեստի կերպարի ներգործության ուժը մարդու զգացմունքների և գիտակցության վրա: Անհատը և հասարակությունը - Կիրառել մեթոդներ համապատասխան տեղեկությունները հավաքելու և արձանագրելու համար: Ինֆորմատիկա- Գնահատել, թե ինչպես է տեղեկատվությունը պահպանվել տարբեր դարաշրջաններում: Մշակել տվյալների պահպանման լուծումներ, աղյուսակներ, փաստաթղթեր և ֆայլեր։ Առողջ ապրելակերպ - Բացատրել սոցիալական, մշակութային, ազգային արժեքների, արժեհամակարգի կարևորությունը: Օտար լեզուներ - Հասկանալ մեդիա հաղորդումների, լուրերի, իրադարձային նորությունների հիմնական բովանդակությունը։ | ||
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ | ||
Հ2, Հ4, Հ8, Հ9, Հ10, Հ13, Հ14, Հ15, Հ16, Հ25, Հ26, Հ29, Հ30, Հ31, Հ44, Հ45, Հ46 |
ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ | |||
ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ | |||
Նպատակը |
Վերջնարդյունքներ | ||
Տարբեր ժանրերի և ոճերի ստեղծագործությունների ուսումնասիրություն։ Ուսումնասիրել արվեստի պատմության և տեսության առանձնահատկությունները։ |
6.Կ.Ս.ՆՄ.2. Պատրաստել արվեստի եզրույթների բառարան: 6.Կ.Ա.ՔԱ.1. Քննարկել արվեստի ստեղծագործությունը։ 6.Կ.Ա.ՔԱ.2. Դասակարգել կերպարվեստի տեսակները, ժանրերը: 6.Կ.Ա.ՔԱ.3. Վերլուծել իր և ընկերների աշխատանքները բոլոր մանրամասներով։ 6.Կ.Ա.Գ․1. Գնահատել ստեղծագործությունները՝ ըստ չափանիշների։ 6.Կ.Ա.Գ.2. Ցույց տալ աշխատանքների ուժեղ և թույլ կողմերը։ 6.Կ.Ա.ԱՊ.1. Ներկայացնել գիտելիքներ արվեստի պատմությունից և տեսությունից։ 6.Կ.Ա.ԱՊ.2. Ներկայացնել հայկական կերպարվեստի հիմնական ուղղությունները։ 6.Կ.Կ.ԱԴ.3. Ներկայացնել արվեստի դերն առօրյայում: | ||
Ուղղորդող հարցադրում | |||
Ինչո՞վ է ստեղծագործությունը տարբերվում նույն թեմայով կատարված մյուս աշխատանքներից։ Արդյոք ընտրված ոճն ազդո՞ւմ է ստեղծագործության արտահայտչականության վրա։ | |||
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ | |||
● անվանել նյութերն ու գործիքները, ● ներկայացնել իր և ընկերների աշխատանքները՝ օգտագործելով մասնագիտական բառապաշար, ● համեմատել պատկերները, ● վերլուծել արվեստի ստեղծագործությունները, կիրառել քննական վերաբերմունք տեսածի և զգացածի վերաբերյալ, ● ինքնուրույն, զույգով կամ խմբով մանրամասն ներկայացնել աշխատանքները, ● ներկայացնել կիրառված տարրերն ու սկզբունքները և դրանցով արտահայտչականություն ապահովելու հնարները, ● բանավոր կամ գրավոր ներկայացնել աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց կապը իրականության հետ (փոխանցում են, ազդում, նկարագրում, ահազանգում են կամ կարող են ներազդել, ուղղորդել և այլն), ● ճանաչել և վերլուծել անցյալում և ներկայում արված ստեղծագործություններն ըստ՝ ժամանակաշրջանների, արվեստագետների մշակույթների, ավանդույթների և այլն, ● խոսել արվեստի և ստեղծագործելու մասին, տարբերել անցյալում և ներկայում ստեղծված աշխատանքները, ● ճանաչել, տարբերել և գնահատել արվեստի աշխատանքները, ● ներկայացնել մշակութային իրադարձություն, որը ներգործություն է ունեցել (դրական կամ բացասական) իր շրջապատի վրա: | |||
Բովանդակություն |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
Հայտնի արվեստագետների կյանքը և ստեղծագործությունները: Արվեստի գործերի մշակութային արժեքը: Կերպարվեստի ոճերը: Հայ և համաշխարհային կերպարվեստի հիմնական ուղղությունները: Հայ արվեստագետները հայրենիքում և հայրենիքից դուրս: |
Ուսումնասիրել համաշխարհային արվեստի կարևորագույն ժամանակաշրջանները: Ուսումնասիրել հայ արվեստի ժամանակաշրջանները և տվյալ շրջանում ճանաչում ստացած արվեստագետներին: Վերլուծել նրանց ստեղծագործությունները՝ ըստ տեսակների (ճարտարապետություն, դեկորատիվ կիրառական արվեստ, մանրանկարչություն, գեղանկարչություն)։ Դասակարգել կերպարվեստի տարրերը և սկզբունքները տարբեր դարաշրջանների ստեղծագործություններում (գույն, գիծ, ձև, պատկեր, մակերես): Կատարել ստեղծագործության փուլային վերլուծություն։ Համեմատել տարբեր երկրների արվեստագետների աշխատանքներում պատկերված ազգային ինքնություն արտահայտող առարկաները: Ուսումնասիրել ստեղծագործությունները՝ ըստ ոճական առանձնահատկությունների: Որոշել՝ երբ են ստեղծվել դրանք: Դիտել ստեղծագործությունները, ներկայացնել հիմնական գաղափարը: Հայաստանը ներկայացնող բնանկարների, հայ նշանավոր արվեստագետների աշխատանքների վերատպությունների ուսումնասիրություն: |
Անհատական և մշակութային արժեհամակարգ Ուսումնասիրել և բացահայտել գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ արտահայտող ուղիները, որոնցով արժևորվում և գնահատվում է ստեղծարարությունը: Օրինաչափություններ Երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառահետևանքային անհրաժեշտ կապեր։ Որևէ երևույթի պատմական զարգացման մեջ դրսևորվող (դրսևորված) փաստ և դրա հետևանքը՝ արդյունքը։ Զարգացում Հավասար հնարավորությունները՝ որպես ինքնադրսևորվելու, քննադատելու, խորհրդակցելու, գնահատելու և ինքնագնահատման մեխանիզմ, համագործակցության և հաղորդակցման բանաձևերը: | |
Առաջարկվող թեմատիկա | |||
Հակոբ Հովնաթանյան, Մինաս Ավետիսյան, Գառզու, Ժանսեմ, էպոս, դիցաբանություն, Երվանդ Քոչար, Հակոբ Կոջոյան, Արտաշես Հովսեփյան - Սասունցի Դավիթ, Անրի Մատիս, Էդգար Դեգա, Վերեշյագին, նախնադարյան և Հին աշխարհի արվեստը, Հին Եգիպտոս, Առաջավոր Ասիայի, Էգեյան, Հին Հունաստանի, հելլենիզմի շրջանի, վաղ քրիստոնեական շրջանի մշակույթը: | |||
Միջառարկայական (միջբնագավառային) կապ | |||
Մայրենի - Ելույթ ունենալ լսարանի առջև, տարբեր աղբյուրներից գտած նյութը ներկայացնել նոր ձևով, վերաձևակերպել, վերաշարադրել սեփական բառերով՝ տալով համապատասխան բացատրություններ (պարաֆրազ և պարզ վերլուծություն): Մաթեմատիկա - Գտնել բազմակի ելք ունեցող պարզագույն իրադրություններում հնարավոր ելքերը և դրանցից առանձնացնել նշված պայմանին բավարարողները: Երաժշտություն - Մեկնաբանել նոր տեխնոլոգիաների դերը երաժշտական արվեստի նոր ուղղությունների առաջացման և զարգացման գործընթացում, արժևորել դրանց միջոցով ստեղծված կերպարի ներգործության ուժը մարդու զգացմունքների և գիտակցության վրա: Անհատը և հասարակությունը - օգտագործել մեթոդներ համապատասխան տեղեկությունները հավաքելու և արձանագրելու համար: Ինֆորմատիկա- Գնահատել, թե ինչպես է տեղեկատվությունը պահպանվել տարբեր դարաշրջաններում: Մշակել տվյալների պահպանման լուծումներ, աղյուսակներ, փաստաթղթեր և ֆայլեր։ Առողջ ապրելակերպ - Բացատրել սոցիալական, մշակութային, ազգային արժեքների, արժեհամակարգի կարևորությունը: Օտար լեզուներ - Հասկանալ մեդիա հաղորդումների, լուրերի, իրադարձային նորությունների հիմնական բովանդակությունը։ | |||
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ | |||
Հ2, Հ8, Հ9, Հ10, Հ13, Հ14, Հ15, Հ16, Հ25, Հ29, Հ30, Հ31, Հ44, Հ45, Հ46 |
ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ | |||
ԱՐՎԵՍՏԻ ԴԵՐԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ | |||
Նպատակը |
Վերջնարդյունքներ | ||
Ձևավորել պատկերացումներլ, որ արվեստն արտահայտում է իրականությունը: Ձևավորել դիրքորոշում, որ արվեստը կարող է ազդեցություն ունենալ մեր իրականության վրա: |
6.Կ.Ս.ՆՄ.2. Պատրաստել արվեստի եզրույթների բառարան: 6.Կ.Ա.ՔԱ.1. Քննարկել արվեստի ստեղծագործությունը։ 6.Կ.Ա.Գ․1. Գնահատել ստեղծագործությունները՝ ըստ չափանիշների։ 6.Կ.Ա.Գ.2. Ցույց տալ աշխատանքների ուժեղ և թույլ կողմերը։ 6.Կ.Կ.ԱԴ.1. Ներկայացնել արվեստի ստեղծագործությունների նշանակությունը պատմության տեսանկյունից։ 6.Կ.Կ.ԱԴ.2. Ներկայացնել մշակութային հաստատություններում ընդունված վարքականոնները տարբեր ժամանակներում։ 6.Կ.Կ.ԱԴ.3. Ներկայացնել արվեստի դերն առօրյայում։ | ||
Ուղղորդող հարցադրում | |||
- Ի՞նչ է արտահայտում արվեստը: -Ինչպե՞ս են ստեղծագործում արվեստագետները: Ինչո՞ւ է դա կարևոր: - Արվեստագիտական ո՞ր մասնագիտություններն են ազդում արվեստի տարածման վրա։ | |||
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ | |||
1) ներկայացնել ստեղծագործությունները՝ օգտագործելով մասնագիտական բառապաշար, 2) համեմատել պատկերները, 3) վերլուծել արվեստի ստեղծագործությունները, կիրառել քննական վերաբերմունք տեսածի և զգացածի վերաբերյալ։ 4) ներկայացնել շրջապատող իրականությունն արվեստի միջոցով ներկայացնելու տարբերակներ, 5) բացատրել, թե ինչպես են տարբեր մշակույթներ ներկայանում իրենց յուրահատուկ արվեստով, 6) հասկանալ, որ արվեստը ներկայացնող բոլոր մասնագիտություններն անկրկնելի և կարևոր են, 7) ներկայացնել մշակութային իրադարձություն, որին մասնակցել է, 8) ներկայացնել մշակութային իրադարձություն, որը ներգործություն է ունեցել (դրական կամ բացասական) իր շրջապատի վրա: | |||
Բովանդակություն |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
Արվեստի ստեղծագործությունների նշանակությունը պատմության տեսանկյունից: Հայ և համաշխարհային կերպարվեստի ազդեցությունը: Արվեստ և իրականություն: Մշակութային հաստատություններում ընդունված վարքականոնները տարբեր ժամանակներում: Արվեստագիտական մասնագիտություններ: Արվեստի ազդեցությունը մեր օրերում: |
Հետազոտել մեր իրականության մեջ արվեստի ներկայությունը, որևէ մշակութային իրադարձության, հեռուստատեսային նախագծի, ստեղծագործության քննարկում, վերլուծություն արդիականության տեսանկյունից: Արվեստի ստեղծագործությունները՝ որպես տեղեկատվության փոխանցման և հաղորդակցման միջոց: Հայ և համաշխարհային փոխազդեցությունները. ընդհանրություններ, տարբերություններ: Քննարկել արվեստի դերը: Ուսումնասիրել արվեստագետների դերը: Որոշել նրանց գործունեության առանձնահատկությունները և կարևորությունը: Ուսումնասիրել որևէ իրադարձություն ընտանիքում, համայնքում, երկրում, աշխարհում, որին անդրադարձել է արվեստը: Ներկայացնել որևէ մշակութային իրադարձության կամ արվեստի հետ առնչության սեփական օրինակ: Կատարել ստեղծագործության փուլային վերլուծություն։ Ուսումնասիրել պատմական, մշակութային, հիշարժան իրադարձությունների արտահայտումը արվեստի միջոցով: |
Անհատական և մշակութային արժեհամակարգ Ուսումնասիրել և բացահայտել գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ արտահայտող ուղիները, որոնցով արժևորվում և գնահատվում է ստեղծարարությունը: Օրինաչափություններ Երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառահետևանքային անհրաժեշտ կապեր։ Որևէ երևույթի պատմական զարգացման մեջ դրսևորվող (դրսևորված) փաստ և դրա հետևանքը՝ արդյունքը։ Զարգացում Հավասար հնարավորությունները՝ որպես ինքնադրսևորվելու, քննադատելու, խորհրդակցելու, գնահատելու և ինքնագնահատելու մեխանիզմ, համագործակցության և հաղորդակցման բանաձևերը: | |
Առաջարկվող թեմատիկա | |||
Արվեստաբան, արվեստի քննադատ, վերականգնող, գովազդ, լանդշաֆտային դիզայն, նորաձևություն, մշակութային ժառանգություն, հայ գրերի գյուտը, որդան կարմիր, ոսկե հատում: | |||
Միջառարկայական (միջբնագավառային) կապ | |||
Մայրենի - Ելույթ ունենալ լսարանի առջև, տարբեր աղբյուրներից գտած նյութը ներկայացնել նոր ձևով, վերաձևակերպել, վերաշարադրել սեփական բառերով՝ տալով համապատասխան բացատրություններ (պարաֆրազ և պարզ վերլուծություն): Մաթեմատիկա - Գտնել բազմակի ելք ունեցող պարզագույն իրադրություններում հնարավոր ելքերը և դրանցից առանձնացնել նշված պայմանին բավարարողները: Երաժշտություն - Մեկնաբանել տեխնոլոգիաների դերը երաժշտական արվեստի նոր ուղղությունների առաջացման և զարգացման գործընթացում և արժևորել դրանց միջոցով ստեղծված կերպարի ներգործության ուժը մարդու զգացմունքների և գիտակցության վրա: Անհատը և հասարակությունը - Կիրառել մեթոդներ համապատասխան տեղեկությունները հավաքելու և արձանագրելու համար: Ինֆորմատիկա - Գնահատել, թե ինչպես է տեղեկատվությունը պահպանվել տարբեր դարաշրջաններում: Մշակել տվյալների պահպանման լուծումներ, աղյուսակներ, փաստաթղթեր և ֆայլեր։ Առողջ ապրելակերպ - Բացատրել սոցիալական, մշակութային, ազգային արժեքների, արժեհամակարգի կարևորությունը: Օտար լեզուներ - Հասկանալ մեդիա հաղորդումների, լուրերի, իրադարձային նորությունների հիմնական բովանդակությունը։ | |||
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ | |||
Հ2, Հ10, Հ12, Հ13, Հ14, Հ15, Հ16, Հ24, Հ25, Հ31, Հ43, Հ44, Հ45, Հ46 |
8-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՆՅՈՒԹԵՐ ՄԻՋՈՑՆԵՐ Նպատակը Վերջնարդյունքներ Ձևավորել ստեղծագործական աշխատանքներում նյութերով, մեթոդներով և միջոցներով փորձարկումների կարողություններ: Թեմայով պայմանավորված՝ նյութերի ճիշտ ընտրության կարողությունների ձևավորում։ 8.Կ.Ս.ՆՄ.1.Տարբեր նյութերը և մոտեցումները կիրառել ստեղծագործական աշխատանքներն ավելի արտահայտիչ դարձնելու համար (2D, 3D)` կախված թեմայից և առաջադրանքի բնույթից։ 8.Կ.Ս.ՆՄ.2. Պատրաստել պաստառներ կերպարվեստի և դիզայնի տարրերի և սկզբունքների վերաբերյալ: 8.Կ.Ս.ՆՄ.3. Հոգ տանել նյութերի և գործիքների մասին, պահպանել անվտանգության կանոնները։ 8.Կ.Ս.ՆԵ.1. Ստեղծել 2D և 3D իրատեսական արվեստի աշխատանքներ: 8.Կ.Ս.ՆԵ.2. Ստեղծել 2D և 3D վերացական աշխատանքներ: 8.Կ.Ս.ՆԵ.3. 2D և 3D երևակայական աշխատանքներ: 8.Կ.Ա.ՔԱ.3. Մեկնաբանել և վերլուծել արվեստի ստեղծագործությունները: Ուղղորդող հարցադրում Ինչպե՞ս են արվեստագետները նախապատրաստվում ստեղծագործնական գործընթացին։ Ի՞նչ գործիքներ և միջոցներ են օգտագործում: Պահպանո՞ւմ են արդյոք արվեստագետները որոշակի կանոններ: Կարո՞ղ է դասարանը վերածվել արվեստանոցի: Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ 1) զարգացնել գաղափարը. աշխատել թեմայի մշակման, ճեպանկարների, էսքիզների կատարման ուղղությամբ, 2) տարբեր գործիքներով և միջոցներով հասնել առավել արտահայտչականության, 3) ընտրել թեմային համապատասխան առավել արդյունավետ գործիքներ գունանկարի, գծանկարի, քանդակի, մեդիայի համար, 4) ստանալ ծավալային և հարթ պատկերներ, 5) ցուցադրել ծավալային դիզայնի և քանդակի տարբերությունը՝ կախված նյութից, 6) ստանալ հարթ և ծավալային պատկերներ՝ կիրառելով մեդիա, թուղթ, փայտ, կավ և այլն, 7) կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում՝ ըստ առաջադրված չափանիշների, 8) կատարել կերպարվեստային գործունեությանն առնչվող եզրույթների մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ, 9) պաստառներում պահպանել տառերի և բառերի ներկայացման համաչափությունները, պահպանել դեկորատիվ արտահայտչականությունը, 10) պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները, 11) ճիշտ կազմակերպել աշխատանքային տարածքը, աշխատանքի բոլոր փուլերում պահպանել հիգիենայի, անձնական տարածքի կանոնները, 12) կատարել գծանկարչական և գեղանկարչական աշխատանքներ, նյութերն ու միջոցներն օգտագործել ըստ նշանակության, 13) աշխատանքներում պահպանել ընտրված նյութերով գրագետ աշխատելու օրինաչափությունները, 14) պատկերել շրջապատող առարկաները և բնությունը, ինքնուրույն որոշել թեման, 15) կատարել ճեպանկարներ և նախանկարներ՝ պաննո ստեղծելու նպատակով, 16) ցուցադրել ստեղծագործական մտածողություն և գեղարվեստական միտք, 17) ստեղծել երևակայության և զգացմունքների վրա հիմնված աշխատանքներ, որոնք արտահայտում են տրամադրություն, զգացմունք կամ անձնապես ունեցած հուզական վերաբերմունք, 18) ստեղծել տարբեր ժամանակաշրջանների բնական միջավայրին, հասարակական, տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումներին վերաբերող արտահայտիչ երևակայական աշխատանքներ: Բովանդակություն Առաջարկվող գործունեության ձևեր Խաչվող հասկացություններ Գործիքների և նյութերի ճիշտ ընտրություն՝ ըստ թեմայի: Հաստոցային և մոնումենտալ արվեստ: Քանդակ, կատարման մեթոդները, հաջորդականությունը: Դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, նյութեր և գործիքներ: Դաջվածք կամ տպագրություն: Կերպարվեստ: Գունանկար, գծանկար, տեսակները, կատարման մեթոդները, հաջորդականությունը: Հարթության վրա պատկերի ճիշտ կառուցում: Մասնագիտական պաստառներ: Նյութերի և միջոցների խնայողություն: Հաստոցային քանդակ և գեղանկարչություն, մոնումենտալ քանդակ և որմնանկարչություն: Կրկնօրինակել արվեստի որևէ գործ: Հայկական ճարտարապետական հուշարձանների տիպերի ուսումնասիրություն՝ Ազատ խաչ, Եռակոնք, Քառակոնք, Բազմաբսիդ: Ըստ նախընտրած նյութի՝ կառուցել ճարտարապետական կոթողի մանրակերտ: Ներկայացնել արվեստի տարբեր ճյուղերում նյութերի կիրառման հնարավորություններն ու սկզբունքները: Դեկորատիվ զարդաքանդակի համաչափության, հավասարակշռվածության ուսումնասիրություն, սեփական զարդաքանդակի էսքիզի կատարում և քանդակում՝ ըստ նյութերի և գործիքների ուսումնասիրության (մոմ, ծեփոն, կավ և այլն): Գեղարվեստական հնարքների ուսումնասիրություն. ֆակտուրային վրձնահարվածներ, գունահամակարգի ընտրություն, հարթության կոմպոզիցիոն ամբողջականություն և այլն։ Դաջվածքի և տպագրության տեսակների ուսումնասիրություն։ Դաջվածքների կատարում կտորի, թղթի, այլ մակերեսների վրա։ Դեկորատիվ-կիրառական արվեստի տեսակների ուսումնասիրություն և փորձարկում: Կիրառական արվեստի նմուշների կրկնօրինակում, ձևավորում։ Հայկական և համաշխարհային զարդարվեստի նմուշների ուսումնասիրություն, կրկնօրինակում։ Սննդամթերքի փաթեթավորման գովազդ։ Պլակատային գրաֆիկայի կոմպոզիցիայի, թեմատիկ և բովանդակային կառուցվածքի ուսումնասիրություն: Մասնագիտական պաստառներ: Նյութերի և միջոցների խնայողություն: Պատճառ և հետևանք Աշխատանքի բնույթ և արդյունք կապը. նյութը, չափը, խնդիրը, թեմաներն ազդում են աշխատանքի բնույթի վրա, ինչը տարբեր արդյունքներ է տալիս: Օրինաչափություններ Երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառահետևանքային անհրաժեշտ կապեր։ Որևէ երևույթի պատմական զարգացման մեջ դրսևորվող (դրսևորված) փաստ և դրա հետևանքը՝ արդյունքը։ Մասշտաբ, համամասնություն, քանակ Մասշտաբները փոխվելիս փոխվում են պատկերների չափերը, սակայն համամասնությունը պահպանվում է, ինչպես օրինակ՝ բնօրինակից պատկերման աշխատանքներում։ Առաջարկվող թեմատիկա Ճանապարհորդություն աշխարհի շուրջ, նորաձևություն, դիմանկար, ինքնանկար, բնանկար, ճեպանկար, ծաղրանկար, կոմիքս, նատյուրմորտ (կոլաժ, կարճատև էսքիզներ, փուլային ավարտուն աշխատանքներ), արվեստի ստեղծագործությունների կրկնօրինակումներ, ճարտարապետական կառույցների և կոթողների պատկերումներ ջրաներկով, մարդու իրավունքներ, բնապահպանություն։ Միջառարկայական (միջբնագավառային) կապ Հայոց լեզու և գրականություն - Մեկնաբանել տարաբնույթ նշանները, համադրել, փոփոխել։ Ստեղծել բանավոր և գրավոր պատկերավոր խոսք (առանձին և խմբային), արձակ և չափածո պատմություններ՝ օգտագործելով տարաբնույթ նշաններ (կոմիքս, էմոջի, ծաղրանկար և այլն): Երկրաչափություն - Սահմանել հավասար պատկերներ հասկացությունը և կիրառել հատվածների, անկյունների ու եռանկյունների համար: Ֆիզիկա - Կատարել պարզագույն դիտումներ, չափումներ և փորձեր: Հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերել չափումների և փորձերի տարբերվող արդյունքների կամ մեկնաբանությունների դեպքում։ Քիմիա - Ֆիզիկական և քիմիական երևույթներ, համապատասխան հատկանիշներ։ Կենսաբանություն - Հետազոտություններ կատարելով՝ ձեռք բերել ապացույցներ։ Աշխարհագրություն - Տեղանքի մոտավոր հատակագիծ, համապատասխան պայմանական նշաններ: Ֆիզկուլտուրա - Դրսևորել ինքնավստահության, նպատակասլացության, ինքնագնահատման և դժվարությունները հաղթահարելու հմտություններ։ Պատմություն, հասարակագիտություն - Ըմբռնել իր և սերունդների կապը պատմության մեջ, բացահայտել պատմական փորձի յուրացման ու հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտությունը: Աղբյուրագիտական հենքով վերլուծել առկա տեղեկույթը, համադրել փաստերն ու իրադարձությունները, կատարել եզրակացություններ։ Առողջ ապրելակերպ - Հարմարավետ զգալ սեփական մարմնում և հարգել ուրիշների մարմնակառուցվածքը։ Ինֆորմատիկա - Հաղորդակցման մի շարք ձևերի կիրառություններ (նորությունների թերթիկներ, վեբկայքեր, բազմամեդիա պրեզենտացիաներ, երաժշտության գնահատման հարթակներ, մուլտֆիլմեր, թռուցիկներ և պաստառներ)։ Առողջությանն ու ապահովությանն առնչվող խնդիրները՝ կապված համակարգչի օգտագործման հետ։ Օտար լեզուներ - Հասկանալ և հետևել պարզ ցուցումներին ու հրահանգներին բազմաքայլ գործողություններ կատարելիս, եթե դրանք տրվում են գրական/ստանդարտ լեզվով և ծանոթ առոգանությամբ։ Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ Հ2, Հ4, Հ5, Հ8, Հ9, Հ13, Հ25, Հ27, Հ29, Հ33, Հ43, Հ44
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ | |||
ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՏԱՐՐԵՐ ԵՎ ԴԻԶԱՅՆԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ | |||
Նպատակը |
Վերջնարդյունքներ | ||
Ձևավորել - ուսումնասիրելու, փորձարկելու, ստեղծագործական աշխատանքներ կատարելու հմտություններ։ - ստեղծագործական աշխատանքներում կերպարվեստի տարրերն ու սկզբունքները կիրառելու կարողություններ։ |
8.Կ.Ս.ՆՄ.1. Տարբեր նյութեր և մոտեցումներ կիրառել ստեղծագործական աշխատանքներն ավելի արտահայտիչ դարձնելու համար (2D, 3D)` կախված թեմայից և առաջադրանքի բնույթից)։ 8.Կ.Ս.ՆՄ.2. Պատրաստել պաստառներ կերպարվեստի և դիզայնի տարրերի և սկզբունքների վերաբերյալ: 8.Կ.Ս.ՆՄ.3. Հոգ տանել նյութերի և գործիքների մասին, պահպանել անվտանգության կանոնները։ 8.Կ.Ա.ԴՏ.1. Կատարել աշխատանքներ՝ օգտագործելով դիզայնի տարրերը: Հավասարակշռություն, նյութ, կրկնություն։ 8.Կ.Ա.ԴՏ.2. Կիրառել դիզայնի սկզբունքներն առաջարկվող գործունեության ձևերում (նորաձևություն, ինտերիեր, էքստերիեր)։ 8.Կ.Ս.ՆԵ.2. Ստեղծել 2D և 3D աշխատանքներ՝ բնօրինակը ներկայացնելով վերացական արվեստի տեսանկյունից: 8.Կ.Ս.ՆԵ.3. 2D և 3D երևակայական աշխատանքներ: | ||
Ուղղորդող հարցադրում | |||
Ինչպե՞ս են արվեստագետներն աշխատում: Ի՞նչ է հարկավոր իմանալ գրագետ աշխատելու համար: Պահպանո՞ւմ են արդյոք արվեստագետները որոշակի օրինաչափություններ: Հնարավո՞ր է արդյոք ստեղծագործել՝ խախտելով կերպարվեստի տարրերն ու սկզբունքները։ | |||
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ | |||
1) զարգացնել գաղափարը, աշխատել թեմայի մշակման, ճեպանկարների, էսքիզների կատարման վրա, 2) տարբեր գործիքներով և միջոցներով հասնել առավել արտահայտչականության, 3) ընտրել թեմային համապատասխան առավել արդյունավետ գործիքներ գունանկարի, գծանկարի, քանդակի, մեդիայի համար, 4) ստանալ ծավալային և հարթ պատկերներ, 5) ցուցադրել ծավալային դիզայնի և քանդակի տարբերությունը՝ կախված նյութից, 6) ստանալ հարթ և ծավալային պատկերներ՝ կիրառելով մեդիա, թուղթ, փայտ, կավ և այլն, 7) կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում՝ ըստ առաջադրված չափանիշների, 8) կատարել կերպարվեստային գործունեությանն առնչվող եզրույթների մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ, 9) պաստառներում պահպանել տառերի և բառերի կայացման համաչափությունները, պահպանել դեկորատիվ արտահայտչականությունը, 10) պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները, 11) ճիշտ կազմակերպել աշխատանքային տարածքը, աշխատանքի բոլոր փուլերում պահպանել հիգիենայի, անձնական տարածքի կանոնները, 12) ստանալ ճանաչելի հարթ և ծավալային պատկերներ ու հորինվածքներ՝ ապահովելով ծավալ, տոն, տարածություն, ռիթմ և միասնականություն, 13) կիրառել գուներանգներն աշխանանքներին հուզականություն հաղորդելու համար, 14) ստեղծել հորինվածքներ՝ գաղափարներն արտահայտելով կերպարվեստի տարրերի ու սկզբունքների կիրառմամբ, 15) կատարել հայտնի ստեղծագործությունների կրկնօրինակներ՝ կերպարվեստի տարրերն ու սկզբունքներն առավել արտահայտիչ ներկայացնելով, 16) բանավոր կամ գրավոր մեկնաբանել և թվարկել կերպարվեստի տարրերն ու սկզբունքներն առաջարկված ստեղծագործություններում, դրանց ազդեցությունն ու նշանակությունը հիմնական գաղափարի վրա: | |||
Բովանդակություն |
Գործնականաշխատանք |
Խաչվող հասկացություններ | |
Դիզայնի տարրեր Հավասարակշռություն Նյութ Կրկնություն Դիզայն - ձևավորում, հարդարում Նորաձևություն Ինտերիեր Էքստերիեր |
Դիզայնի ստեղծման անհրաժեշտությունը և դրա անմիջական կապը իրականության հետ: Դիզայնի տարրերը ԴԿԱ-ում: Կատարվող աշխատանքի փուլային հաջորդականության նկարագրություն: Գծերի, ձևերի, երկրաչափական պատկերների միջոցով ճանաչելի պատկերների և հորինվածքների ստեղծում։ Գծի յուրահատկության ուսումնասիրություն. ա․ գիծը որպես հակադրության տպավորություն ստեղծելու միջոց, բ․ գիծը որպես տարածության պատրանք ստեղծելու հնար, գ․ գծի օգտագործումը պատկերի ձևը ստանալու համար, դ․ գծի օգտագործումն առարկայի ծավալն արտահայտելու համար, ե․ գիծը ծառայում է համաչափության և հավասարակշռության պահպանմանը, զ․ գիծը ստեղծում է ստվերի տպավորություն: Գույնի առանձնահատկությունների, գունահամակարգի ուսումնասիրութուն. ա․ գույների ախրոմատիկ շարք, բ․ գույների խրոմատիկ շարք, գ․ կիսախրոմատիկ գույներ, դ․ տաք, սառը և չեզոք գույներ, ե․ գունային երանգների հակադրություն: Շտրիխային և երանգային գծանկարի կատարում գրաֆիտային մատիտով, ածուխով և այլն: Ջրաներկի չոր, թաց և ալապրիմա տեխնիկաներով առաջադրանքների կատարում: Սիմետրիա-ասիմետրիա, կերպարվեստի տարրերի և սկզբունքների ուսումնասիրությունը մեդիայում։ Միայն գծի միջոցով պարզ պատկերների, ձևերի և առարկաների պատկերում: Ուրվագծերի, նշանների, նախշերի պատկերում: Բնապատկերի կատարում գծի միջոցով: Շրջապատում, բնության մեջ, արվեստի ստեղծագործություններում և ճարտարապետական կոթողներում ձևերի և պատկերների տեսակների բացահայտում: Գույների միջոցով դեկորատիվ, արտահայտիչ աշխատանքների կատարում։ Գրաֆիկական արվեստում և կերպարվեստի բոլոր ոլորտներում գծանկարի դերի և հնարավորությունների ներկայացում: Միջավայրի (ինտերիեր, էքստերիեր) ձևավորման, ոճավորման և հարդարման տեխնիկական և գեղարվեստական մեթոդների բնութագրում: Հեռանկարի օրենքների դասակարգում: Տարբեր երկրների դեկորատիվ արվեստի նմուշների կրկնօրինակումների և համեմատությունների կատարում։ |
Մասշտաբ, համամասնություն, քանակ համամասնության ու քանակի պատկերացումները սովորողին կօգնեն հասկանալու իր կատարած աշխատանքի ծավալը, հարկ եղած դեպքերում՝ համեմատություններ, վերլուծություններ կատարել։ Համակարգ և մոդել Համակարգին հատուկ է որոշակի կայունություն և հարաբերական ինքնուրույնություն, որով հանդես է գալիս ավելի մեծ համակարգի շրջանակում՝ ենթահամակարգի կարգավիճակով: Համակարգերի և մոդելների շուրջ քննարկումներն առավել արդյունավետ են ստեղծագործական նախագծերի իրականացման ժամանակ։ | |
Առաջարկվող թեմատիկա | |||
Հայկական զարդարվեստ, խաչքար, գունային անիվ, մանդալա, ֆրակտալներ, դիմանկար, բնանկարներ պլեններում, իմպրեսիոնիզմ, էքսպրեսիոնիզմ, կենդանիների ճեպանկարներ: Կերպարվեստի լեզուն՝ հաղորդակցություն պատկերի միջոցով, ժայռապատկերներ, գեղագրություն, հայկական թչնագրեր, գրաֆիտի, հիերոգլիֆ, Էքսլիբրիս, հերալդիկա, անիմացիա, տոտեմ: | |||
Միջառարկայական (միջբնագավառային) կապ | |||
Հայոց լեզու և գրականություն - Ստեղծել տարաբնույթ ուսումնական/ցուցադրական նյութեր՝ պաստառ, գրքույկ, ուղեցույց, սահիկաշար, անիմացիա, տեսանյութ և այլն։ Կարդացած ստեղծագործություններից ընտրել պատմողներ (նարատորներ) և ստեղծել վերջիններիս բնավորությունն ու արտաքին հատկանիշներն արտահայտող նկարագրություններ: Երկրաչափություն - Սահմանել հավասար պատկերներ հասկացությունը և կիրառել հատվածների, անկյունների ու եռանկյունիների համար: Կառուցել դինամիկ մաթեմատիկայի ծրագրերով, տրված պատկերի համաչափ պատկեր։ Ֆիզիկա - Կատարել պարզագույն դիտումներ, չափումներ և փորձեր: Դասակարգել նյութերը՝ ըստ ագրեգատային վիճակների, վերլուծել տարբեր վիճակներում նյութի հատկությունները և կառուցվածքային տարբերությունները։ Քիմիա - Քիմիական տարրի էներգետիկ մակարդակների թվի կապը պարբերության համարի հետ։ Կենսաբանություն - Հետազոտություններ կատարելով՝ ձեռք բերել ապացույցներ։ Մոդելների, նկարների, սխեմաների, տեսանյութերի միջոցով մեկնաբանել վերլուծիչների աշխատանքի սկզբունքները՝ հղում կատարելով տեսողական, լսողական զգայարանների հիմնական կառուցվածքային և գործառնական առանձնահատկություններին։ Աշխարհագրություն - Տեղանքի մոտավոր հատակագիծ, համապատասխան պայմանական նշաններ: Ձևավորել հավասարակշռված կարծիք աշխարհագրական գործոններով պայմանավորված էթնոմշակութային և այլ առանձնահատկությունների վերաբերյալ։ Ֆիզկուլտուրա - Դրսևորել ինքնավսատահության, նպատակասլացության, ինքնագնահատման և դժվարությունները հաղթահարելու հմտություններ։ Պասիվ շարժունակության հետևանքները և օրգանիզմի վրա բացասական ազդեցությունները։ Պատմություն, հասարակագիտություն - Ըմբռնել իր և սերունդների կապը պատմության մեջ, բացահայտել պատմական փորձի յուրացման ու հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտությունը: Դրսևորել խնդիրներ և հարցեր ձևակերպելու, անհատական և խմբային նախագծեր իրականացնելու հմտություններ։ Օգտագործել քարտեզներ, ուսումնա-օժանդակ գրականություն, դրսևորել հետազոտելու կարողություն, մշակել և իրականացնել նախագծեր, հետազոտական աշխատանքներ։ Առողջ ապրելակերպ - Տարբերել անձի, հասարակության շահերը պաշտպանող, չվնասող, ընդհանուրի բարօրությունից բխող ենթամշակույթը մասնավոր շահեր սպասարկող ենթամշակույթներից։ Ինֆորմատիկա - Հաղորդակցման մի շարք ձևերի կիրառություններ (նորությունների թերթիկներ, վեբկայքեր, բազմամեդիա պրեզենտացիաներ, երաժշտության գնահատման հարթակներ, մուլտֆիլմեր, թռուցիկներ և պաստառներ)։ Անհատապես կամ համագործակցությամբ ստեղծել արտիֆակտ, որը պատասխանում է հետազոտական հարցին և ներկայացնում է արդյունքներն ու եզրահանգումները։ Օտար լեզուներ - Նկարագրել իրադարձություններ, իր կենսափորձը, հույսերն ու ձգտումները և այլն՝ գործածելով պարզ կապակցված արտահայտություններ: | |||
Կապը ՀՊՉ ի հետ | |||
Հ2, Հ4, Հ8, Հ9, Հ23, Հ25, Հ27, Հ29, Հ43, Հ44 |
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ | |||
ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ | |||
Նպատակը |
Վերջնարդյունքներ | ||
Ձևավորել իրատեսական, վերացական և երևակայական 2D և 3D աշխատանքներ կատարելու հմտություններ: |
8.Կ.Ս.ՆՄ.1. Տարբեր նյութեր և մոտեցումներ կիրառել ստեղծագործական աշխատանքներն ավելի արտահայտիչ դարձնելու համար (2D, 3D)՝ կախված թեմայից և առաջադրանքի բնույթից։ 8.Կ.Ս.ՆՄ.3. Հոգ տանել նյութերի և գործիքների մասին, պահպանել անվտանգության կանոնները։ 8.Կ.Ս.ՆԵ.1. Ստեղծել 2D և 3D իրատեսական արվեստի աշխատանքներ: 8.Կ.Ս.ՆԵ.2. Ստեղծել 2D և 3D աշխատանքներ՝ բնօրինակը ներկայացնելով վերացական արվեստի տեսանկյունից: 8.Կ.Ս.ՆԵ.3. 2D և 3D երևակայական աշխատանքներ: 8.Կ.Ա.ՔԱ.3. Մեկնաբանել և վերլուծել արվեստի ստեղծագրծությունները: | ||
Ուղղորդող հարցադրում | |||
Ինչպե՞ս են արվեստագետները ստեղծագործում: Ինչպե՞ս են արվեստագետները կռահում, որ աշխատանքը հաջողված է: Կարելի՞ է արդյոք սովորել սեփական սխալներից: Հնարավո՞ր է պատկերել զգացողություն: | |||
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ | |||
1) զարգացնել գաղափարը, աշխատել թեմայի մշակման, ճեպանկարների, էսքիզների կատարման վրա, 2) տարբեր գործիքներով և միջոցներով հասնել առավել արտահայտչականության, 3) ընտրել թեմային համապատասխան առավել արդյունավետ գործիքներ գունանկարի, գծանկարի, քանդակի, մեդիայի համար, 4) ստանալ ծավալային և հարթ պատկերներ, 5) ստանալ հարթ և ծավալային պատկերներ՝ կիրառելով մեդիա, թուղթ, փայտ, կավ և այլն, 6) ճիշտ կազմակերպել աշխատանքային տարածքը, աշխատանքի բոլոր փուլերում պահպանել հիգիենայի, անձնական տարածքի կանոնները, 7) կատարել գծանկարչական և գեղանկարչական աշխատանքներ, նյութերն ու միջոցներն օգտագործել ըստ նշանակության, 8) աշխատանքներում պահպանել ընտրված նյութերով գրագետ աշխատելու օրինաչափությունները, 9) պատկերել շրջապատող առարկաները և բնությունը, ինքնուրույն որոշել թեման, 10) կատարել ճեպանկարներ և նախանկարներ պաննո ստեղծելու նպատակով, 11) դրսևորել ստեղծագործական մտածողություն և գեղարվեստական միտք, 12) ստեղծել երևակայությամբ և զգացմունքներով թելադրված աշխատանքներ, որոնք արտահայտում են տրամադրություն, զգացմունք կամ անձնապես ունեցած հուզական վերաբերմունք, 13) ստեղծել տարբեր ժամանակաշրջանների բնական միջավայրին, հասարակական, տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումներին վերաբերող արտահայտիչ երևակայական աշխատանքներ։ | |||
Բովանդակություն |
Գործնականաշխատանք |
Խաչվող հասկացություններ | |
Գրական ստեղծագործության ձևավորում կամ պատկերազարդում: Պատկերում բնօրինակից: Դիմանկար, ինքնանկար, բնանկար, նատյուրմորտ: Թեմատիկ, ժանրային հորինվածք: Իրական, վերացական զգացողություններ, բնության անբացատրելի երևույթներ, դիցաբանական, համամարդկային, կենցաղային թեմաներ: |
Համաչափության, գծերի ընդհանուր դասավորության, կոմպոզիցիոն համաչափության, ուսումնասիրության և համեմատության վրա հիմնված վարժություններ և ստեղծագործական աշխատանքներ: Գեղանկարչության առանձնահատկությունները դիմանկարի ժանրում: Դիմագծերի ընդհանրացման և նմանության կարողությունների ձևավորում: Ինքնուրույն վերաբերմունքի արտահայտում: Թեմատիկ նկարչությունը պետք է իրականացվի դիտման, պատկերացման, հիշողության և հեքիաթների ձևավորման միջոցով: Առաջադրված թեմայով ավարտուն աշխատանքի ստեղծում ցուցադրության համար՝ պահպանելով թեմայի բովանդակության և ընտրված գունահամակարգի տրամաբանական կապը: Գեղարվեստական հոսանքների ուսումնասիրության հենքով սեփական հորինվածքի ստեղծում, հարթության ճիշտ օգտագործում (ֆուտուրիզմ, ֆովիզմ, մոդեռն, փոփ-արտ, օպ-արտ, սիմվոլիզմ և այլն): Առարկաների պատկերում (ավարտված) ճեպանկար, բնօրինակից, երևակայությամբ և հիշողությամբ, եթե առարկան հնարավոր չէ զննել: Ծառերի, թռչունների, կենդանիների ուրվապատկերի ստեղծում (նկարչական նյութը` ջրաներկ, գուաշ, գունամատիտ, մոմակավիճներ, սպիտակ կամ երանգավոր թղթի վրա) առանց նախօրոք մատիտով արված նկարի: Կենդանիների, թռչունների և մարդու մարմնի պատկերում: Նատյուրմորտի ժանրի օրինաչափությունների ուսումնասիրություններ, ճեպանկարների և էսքիզների կատարում: Նատյուրմորտների, աշնանային և գարնանային ծաղիկների պատկերում: Հարթության մեջ նատյուրմորտի տեղադրման օրենքների ուսումնասիրություն հորիզոնական և ուղղահայաց առանցքներով: Բնանկարի ժանրի տեսակները, դրանց առանձնահատկությունները: Աշնանային և գարնանային բնության էտյուդային պատկերում (պլեներ) կամ պատկերում հիշողությամբ: Բնօրինակից, հիշողությամբ և պատկերացմամբ կենցաղային տարբեր իրերի` մրգերի, բանջարեղենի, ծաղիկների պատկերում (ներառյալ ճեպանկարում): |
Կայունություն և փոփոխություն Կայունությունը միշտ մրցակցող գործոնների հաշվեկշիռն է: Դրա խախտումը համակարգը դուրս է բերում կայուն վիճակից, երբ բացակայում է հետադարձ կապը: Սակայն արվեստագիտական տեսանկյունից կարելի է ընկալել որպես մեկից ավելի համակարգերի առկայություն միևնույն ստեղծագործության մեջ։ Այստեղ մեկ գործոնի փոփոխությունը չի խախտում համակարգը, քանի որ մյուս գործոնն իր վրա է վերցնում ընդհանուր հավասարակշռությունը՝ գույն, գիծ, դինամիկա և այլն։
Պատճառ և հետևանք Աշխատանքի բնույթ և արդյունք կապը. նյութը, չափը, խնդիրը, թեմաներն ազդում են աշխատանքի բնույթի վրա, ինչը տարբեր արդյունքներ է տալիս: | |
Առաջարկվող թեմատիկա | |||
Հայկական տաճար, Տիրամայր, հեթանոսական աստվածներ Աստղիկն ու Վահագնը։ Իմ ընկերոջ դիմանկարը։ Սուրբ Ծնունդ, տերևաթափ, ձմեռային զբոսանք, արևային անձրև, հրաշք գարուն, հեքիաթների, պատմվածքների, առակների պատկերազարդումներ, ծովային, լեռնային, անտառային բնապատկերներ։ Բացիկներ՝ թղթային, էլեկտրոնային, ծավալային։ Իմ ոճը։ Սպորտն իմ կյանքում։ Ուղևորություն դեպի անցյալ։ Ուղևորություն դեպի ապագա։ Դիմանկար, բնանկար, նատյուրմորտ։ | |||
Միջառարկայական (միջբնագավառային) կապ | |||
Հայոց լեզու և գրականություն - Ստեղծել տարաբնույթ ուսումնական/ցուցադրական նյութեր՝ պաստառ, գրքույկ, ուղեցույց, սահիկաշար, անիմացիա, տեսանյութ և այլն։ Կարդացած ստեղծագործություններից ընտրել պատմողներ (նարատորներ) և ստեղծել վերջիններիս բնավորությունն ու արտաքին հատկանիշներն արտահայտող նկարագրություններ: Երկրաչափություն - Սահմանել հավասար պատկերներ հասկացությունը և կիրառել հատվածների, անկյունների ու եռանկյունիների համար: Կառուցել (նաև դինամիկ մաթեմատիկայի ծրագրերով) տրված պատկերի համաչափ պատկեր։ Ֆիզիկա - Կատարել պարզագույն դիտումներ, չափումներ և փորձեր: Դասակարգել նյութերը՝ ըստ ագրեգատային վիճակների, վերլուծել տարբեր վիճակներում նյութի հատկությունները և կառուցվածքային տարբերությունները։ Քիմիա - Քիմիական տարրի էներգետիկ մակարդակների թվի կապը պարբերության համարի հետ։ Կենսաբանություն - Հետազոտություններ կատարելով՝ ձեռք բերել ապացույցներ։ Մոդելների, նկարների, սխեմաների, տեսանյութերի միջոցով մեկնաբանել վերլուծիչների աշխատանքի սկզբունքները՝ հղում կատարելով տեսողական, լսողական զգայարանների հիմնական կառուցվածքային և գործառական առանձնահատկություններին։ Աշխարհագրություն - Տեղանքի մոտավոր հատակագիծ, համապատասխան պայմանական նշաններ: Ձևավորել հավասարակշռված կարծիք աշխարհագրական գործոններով պայմանավորված էթնոմշակութային և այլ առանձնահատկությունների վերաբերյալ։ Ֆիզկուլտուրա - Դրսևորել ինքնավսատահության, նպատակասլացության, ինքնագնահատման և դժվարությունները հաղթահարելու հմտություններ։ Պասիվ շարժունակության հետևանքները և օրգանիզմի վրա բացասական ազդեցությունները: Պատմություն, հասարակագիտություն - Ըմբռնել իր և սերունդների կապը պատմության մեջ, բացահայտել պատմական փորձի յուրացման ու հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտությունը: Դրսևորել խնդիրներ և հարցեր ձևակերպելու, անհատական և խմբային նախագծեր իրականացնելու հմտություններ։ Օգտագործել քարտեզներ, ուսումնա-օժանդակ գրականություն, դրսևորել հետազոտելու կարողություն, մշակել և իրականացնել նախագծեր, հետազոտական աշխատանքներ։ Առողջ ապրելակերպ - Տարբերել անձի, հասարակության շահերը պաշտպանող, չվնասող, ընդհանուրի բարօրությունից բխող ենթամշակույթը մասնավոր շահեր սպասարկող ենթամշակույթներից։ Ինֆորմատիկա - Հաղորդակցման մի շարք ձևերի կիրառություններ (նորությունների թերթիկներ, վեբկայքեր, բազմամեդիա պրեզենտացիաներ, երաժշտության գնահատման հարթակներ, մուլտֆիլմեր, թռուցիկներ և պաստառներ)։ Անհատապես կամ համագործակցությամբ ստեղծել արտիֆակտ, որը պատասխանում է հետազոտական հարցին և ներկայացնում է արդյունքներն ու եզրահանգումները։ Օտար լեզուներ - Նկարագրել իրադարձություններ, իր կենսափորձը, հույսերն ու ձգտումները և այլն՝ գործածելով պարզ կապակցված արտահայտություններ: | |||
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ | |||
Հ4, Հ5, Հ9, Հ25, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ33, Հ34, Հ37, Հ45, Հ46, Հ47 |
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ | |||
ՎԵՐԱՆԱՅՈՒՄ ԵՎ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ | |||
Նպատակը |
Վերջնարդյունքներ | ||
Ցուցադրություններ կազմակերպելու հմտությունների ձևավորում։ Քննական մտածողության զարգացում։ Հետազոտություններ կատարելու հմտությունների ձևավորում։ |
8.Կ.Ս.ՆՄ.1. Տարբեր նյութեր և մոտեցումներ կիրառել ստեղծագործական աշխատանքներն ավելի արտահայտիչ դարձնելու համար (2D, 3D)` կախված թեմայից և առաջադրանքի բնույթից)։ 8.Կ.Ս.ՆՄ.2. Պատրաստել պաստառներ կերպարվեստի և դիզայնի տարրերի և սկզբունքների վերաբերյալ: 8.Կ.Ա.ՎՑ.1. Առաջարկել խմբային և անհատական ցուցադրության թեմաներ կամ սկզբունքներ։ 8.Կ.Ա.ՎՑ. 2. Առաջարկել խմբային կամ անհատական նախագծերի ներկայացման տարբերակներ։ 8.Կ.Ա.ՎՑ.3. Պատրաստել նախագծեր և առավել արդյունավետ ցուցադրել դրանք։ 8.Կ.Ա.ՎՄ.1. Խմբի հետ ընտրել և քննարկել աշխատանքները ցուցադրության համար։ 8.Կ.Ա.ՎՄ. 2. Ձևակերպել ցուցադրություն կազմակերպելու սկզբունքներ։ 8.Կ.Ա.ՔԱ.1. Կատարել արվեստագիտական վերլուծություններ։ 8.Կ.Ա.ՔԱ.3. Մեկնաբանել և վերլուծել իր ստեղծագործությունները: 8.Կ.Կ.ԱԴ.3. Ներկայացնել արվեստի դերն իր առօրյայում։ | ||
Ուղղորդող հարցադրում | |||
Ինչպե՞ս են պահվում ստեղծագործությունները: Ովքե՞ր են դրանք հավաքում, պահպանում և ի՞նչ նպատակով: Ի՞նչ չափանիշներով են ընտրվում ստեղծագործությունները: Հարկավո՞ր է արդյոք ցուցադրել աշխատանքները: Ի՞նչ է նշանակում արվեստի ստեղծագործության ցուցադրություն: | |||
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ | |||
1) զարգացնել գաղափարը, աշխատել թեմայի մշակման, ճեպանկարների, էսքիզների կատարման վրա, 2) տարբեր գործիքներով և միջոցներով հասնել առավել արտահայտչականության, 3) կատարել կերպարվեստային գործունեությանն առնչվող եզրույթների մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ, 4) պաստառներում պահպանել տառերի և բառերի ներկայացման համաչափությունները, պահպանել դեկորատիվ արտահայտչականությունը, 5) մեկնաբանել և տեսակավորել ստեղծագործական աշխատանքները, 6) ներկայացնել հիմնական գաղափարների արդիականությունը, 7) առանձնացնել և ցուցադրել ստեղծագործական հնարների կիրառման արդյունավետությունը և ազդեցությունը գաղափարի փոխանցման տեսանկյունից, 8) առաջարկել և նախաձեռնել աշխատանքների ցուցադրության հետաքրիր տարբերակներ, 9) ձևակերպել հարցերը և պատասխանները, թե որտեղ, երբ, ինչու և ինչպես պետք է ընտրվեն աշխատանքները ցուցադրության համար: | |||
Բովանդակություն |
Գործնականաշխատանք |
Խաչվող հասկացություններ | |
Խմբային ցուցադրությունների թեմաների մշակում: Ավանդական և ոչ ավանդական մոտեցումներ: Մշակութային միջոցառումների ստեղծագործական նախագծեր: Ցուցադրություններ կազմակերպելու այլընտրանքային տարբերակներ:: |
Ստեղծել աշխատանքային տետր կամ պորտֆոլիո: Մենակ կամ խմբով առանձնացնել աշխատանքները՝ ըստ առաջարկված չափանիշների: Ձևակերպել հարցերը և պատասխանները, թե որտեղ, երբ, ինչու և ինչպես պետք է պատրաստվեն աշխատանքները ցուցադրության համար: Մեկնաբանել ստեղծագործություններից ստացած տպավորությունները: Բացատրել. թե ինչու են ընտրվել տվյալ աշխատանքները: Նշել և մեկնաբանել ցուցադրության կազմակերպման նպատակները, հիմնական սկզբունքները: Մեկնաբանել սեփական աշխատանքները: Պատրաստել ռուբրիկներ և հարցաշարեր արդյունավետ հետազոտական աշխատանքներ կատարելու համար։ Ստեղծել դասակարգիչներ, որոնց համաձայն կընտրվեն և կառանձնացվեն աշխատանքները։ Աշխատել խմբով: Սովորողների կողմից կատարված աշխատանքների կամ թեմատիկ առանձին ուղղվածություն պարունակող ստեղծագործությունների և առարակների ցուցադրություն: Դասընթացների այս ձևը կարող է կազմակերպվել որևէ առարկայի հետ ինտեգրված: |
Համակարգեր և մոդելներ Համակարգը՝ որպես ընդհանուր գաղափարով, թեմայով, մոտեցումով կատարված ստեղծագործությունը (ները) ներկայացնելու ընդհանրական մոտեցում, որով յուրաքանչյուր աշխատանք կամ աշխատանքի մաս հանդես է գալիս որպես մոդել։
Զարգացում Հավասար հնարավորությունները՝ որպես ինքնադրսևորվելու, քննադատելու, խորհրդակցելու, գնահատելու և ինքնագնահատելու մեխանիզմ, համագործակցության և հաղորդակցման բանաձևերը։ |
Առաջարկվող թեմատիկա |
Նորաձևություն, ազգային տարազ, տպագրական աշխատանքներ, բացիկներ, համադպրոցական, համայնքային միջոցառումներ, արվեստ և քաղաքականություն, արվեստ և իրականություն, արվեստ և բնություն, արվեստ և նորաձևություն, արվեստ և գիտություն: |
Միջառարկայական (միջբնագավառային) կապ |
Հայոց լեզու և գրականություն - Ստեղծել տարաբնույթ ուսումնական/ցուցադրական նյութեր՝ պաստառ, գրքույկ, ուղեցույց, սահիկաշար, անիմացիա, տեսանյութ և այլն։ Կարծիք հայտնել, պաշտպանել սեփական տեսակետն ու դիրքորոշումը, հիմնավորել այն: Մեկնաբանել գաղափարը՝ հիմնվելով գրական օրինակների վրա։ Երկրաչափություն - Սահմանել հավասար, համագիծ, տարագիծ, համուղղված, հակուղղված, հակադիր վեկտորներ հասկացությունները և կառուցել դրանց օրինակներ նաև դինամիկ մաթեմատիկայի ծրագրերով: Կառուցել (նաև դինամիկ մաթեմատիկայի ծրագրերով) տրված պատկերի համաչափ պատկեր։ Ֆիզիկա - Օրինակներով հիմնավորել, որ ձայնային ալիքները տարածվում են տարբեր միջավայրերով։ Ռեզոնանս, արձագանք։ Կենսաբանություն - Մոդելների, նկարների, սխեմաների, տեսանյութերի միջոցով մեկնաբանել վերլուծիչների աշխատանքի սկզբունքները՝ հղում կատարելով տեսողական, լսողական զգայարանների հիմնական կառուցվածքային և գործառական առանձնահատկություններին։ Աշխարհագրություն - Ձևավորել հավասարակշռված կարծիք աշխարհագրական գործոններով պայմանավորված էթնոմշակութային և այլ առանձնահատկությունների վերաբերյալ Ֆիզկուլտուրա - Դրսևորել ինքնավստահության, նպատակասլացության, ինքնագնահատման և դժվարությունները հաղթահարելու հմտություններ։ Պասիվ շարժունակության հետևանքները և օրգանիզմի վրա բացասական ազդեցությունները: Պատմություն, հասարակագիտություն - Ըմբռնել իր և սերունդների կապը պատմության մեջ, բացահայտել պատմական փորձի յուրացման ու հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտությունը: Դրսևորել խնդիրներ և հարցեր ձևակերպելու, անհատական և խմբային նախագծեր իրականացնելու հմտություններ։ Առողջ ապրելակերպ - Տարբերել անձի, հասարակության շահերը պաշտպանող, չվնասող, ընդհանուրի բարօրությունից բխող ենթամշակույթը մասնավոր շահեր սպասարկող ենթամշակույթներից։ Ինֆորմատիկա - Հաղորդակցման մի շարք ձևերի կիրառություններ (նորությունների թերթիկներ, վեբկայքեր, բազմամեդիա պրեզենտացիաներ, երաժշտության գնահատման հարթակներ, մուլտֆիլմեր, թռուցիկներ և պաստառներ)։ Անհատապես կամ համագործակցությամբ ստեղծել արտիֆակտ, որը պատասխանում է հետազոտական հարցին և ներկայացնում է արդյունքներն ու եզրահանգումները։ Օտար լեզուներ - Կապակցված կերպով ներկայացնել պատմության/իրադարձության/ֆիլմի բովանդակությունը՝ արտահայտելով իր վերաբերմունքը դրա նկատմամբ: |
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ |
Հ4, Հ5, Հ8, Հ10, Հ12, Հ14, Հ16, Հ17, Հ19, Հ24, Հ26, Հ30, Հ32, Հ42 |
ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ | |||
ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔ | |||
Նպատակը |
Վերջնարդյունքներ | ||
Ստեղծագործական աշխատանքները մեկնաբանելու, արտահայտիչ խոսք ձևավորելու կարողությունների ձևավորում: Ձևավորել ստեղծագործության թողած ազդեցությանը և իրականության հետ կապը բացահայտելու, վերաբերմունք արտահայտելու կարողություններ: |
8.Կ.Ս.ՆՄ.2. Պատրաստել պաստառներ կերպարվեստի և դիզայնի տարրերի և սկզբունքների վերաբերյալ: 8.Կ.Ա.ՔԱ.1. Կատարել արվեստագիտական վերլուծություններ։ 8.Կ.Ա.ՔԱ.2. Դասակարգել կերպարվեստի տեսակները, ժանրերը, ոճերը: 8.Կ.Ա.Գ.1. Ձևակերպել ստեղծագործությունները գնահատելու չափանիշներ։ 8.Կ.Ա.Գ.2. Ցույց տալ աշխատանքներում օգտագործված տարբեր լոծումները։ 8.Կ.Ա.ՔԱ.3. Մեկնաբանել և վերլուծել իր ստեղծագործությունները։ 8.Կ.Կ.ԱԴ.1. Ներկայացնել ժամանակակից արվեստի դրական կամ բացասական ազդեցությունն առօրյա կյանքում։ | ||
Ուղղորդող հարցադրում | |||
Ինչո՞ւ են ստեղծագործությունները բաժանվում ժանրերի։ Ինչո՞ւ է կարևոր իմանալ ստեղծագործության ոճը։ Ստեղծագործությունից ի՞նչն է ավելի շատ տպավորվում, ազդում մարդկանց վրա: Ինչպե՞ս գնահատել ստեղծագործությունները։ | |||
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ | |||
1) կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում՝ ըստ առաջադրված չափանիշների, 2) կատարել կերպարվեստային գործունեությանն առնչվող եզրույթների մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ, 3) վերլուծել արվեստի ստեղծագործությունները, կիրառել քննական վերաբերմունք տեսածի և զգացածի վերաբերյալ։ 4) ինքնուրույն, զույգով կամ խմբով մանրամասն ներկայացնել աշխատանքները, 5) ներկայացնել կիրառված տարրերն ու սկզբունքները և դրանցով արտահայտչականություն ապահովելու հնարները, 6) բանավոր կամ գրավոր ներկայացնել աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց կապը իրականության հետ (փոխանցում են, ազդում, նկարագրում, ահազանգում են կամ կարող են ներազդել, ուղղորդել և այլն), 7) դասակարգել աշխատանքները՝ հաշվի առնելով ընդհանուր կարծիքը և գնահատականները, 8) աշխատանքները գնահատել` ըստ արտահայտչականության, գրագիտության, հիմնական գաղափարի փոխանցման, 9) համեմատել ընկերների աշխատանքները, | |||
Բովանդակություն |
Գործնականաշխատանք |
Խաչվող հասկացություններ | |
Արվեստագիտական հետազոտություն: Կատարման վարպետություն: Թեմայի արդիականություն: Ավանդական և ոչ ավանդական մոտեցումներ: Ստեղծագործությունների համեմատական վերլություն: |
Ժանրերի ֆունկցիոնալ տարբերությունների մեկնաբանություն: Ոճային բազմազանության և դրանց առանձնահատկությունների ներկայացում: Տարբեր ստեղծագործությունների վերաբերյալ կարծիքների արտահայտում՝ հարց ու պատասխանի, ռուբրիկների միջոցով: Միևնույն ստեղծագործողի տարբեր աշխատանքներ: Պլանավորել և իրականացնել հետազոտություններ։ Քննարկել արվեստագետի կողմից գույնի և կատարման տեխնիկայի ընտրությունը որպես ազդեցության, հուզականության արտահայտություն։ Նույն թեմայով տարբեր ստեղծագործողների կատարած աշխատանքներ: Միևնույն ժանրի ստեղծագործությունների համեմատություն: Արվեստի ստեղծագործությունների քննարկում, վերլուծություն, դասակարգում և գնահատում: Մեկնաբանել և վերլուծել իր և ընկերների աշխատանքները։ Առաջարկել և ձևակերպել ստեղծագործությունները գնահատելու չափանիշներ: Նկարագրել - Ի՞նչ է պատկերված: Ներկայացնել - Արվեստի ո՞ր տեսակին է պատկանում աշխատանքը: Վերլուծել - Ի՞նչ պատկերներ են կիրառված: Ի՞նչ նպատակով են օգտագործված հենց այդ պատկերները: Մեկնաբանել - Ինչի՞ մասին է պատմում ստեղծագործությունը: Քննարկել – Հաջողվե՞լ է արվեստագետին փոխանցել գաղափարը, թե ոչ: Տվյալ աշխատանքներից ո՞րը կարելի է ձեռք բերել: Ինչո՞ւ այո և ինչո՞ւ ոչ: |
Օրինաչափություններ Երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառահետևանքային անհրաժեշտ կապեր։ Որևէ երևույթի պատմական զարգացման մեջ դրսևորվող (դրսևորված) փաստ և դրա հետևանքը՝ արդյունքը։
Համակարգեր և մոդելներ Համակարգը՝ որպես ընդհանուր գաղափարով, թեմայով, մոտեցումով կատարված ստեղծագործությունը (ները) ներկայացնելու ընդհանրական մոտեցում, որով յուրաքանչյուր աշխատանք կամ աշխատանքի մաս հանդես է գալիս որպես մոդել։
Ժամանակ և տարածություն Տարբեր մարդկանց կենցաղ, նրանց պատմություններ,ճանապարհորդություններ, մարդկության պատմության շրջադարձային կետեր, հայտնագործություններ, գյուտեր, ինչպես նաև անհատների և քաղաքակրթության միջև հարաբերությունները, դրանց փոխկապակցվածությունը տվյալ անձի, ազգի և մարդկության տեսանկյունից: | |
Առաջարկվող թեմատիկա | |||
Վարդգես Սուրենյանց՝ «Խրիմյան հայրիկ», «Սալոմե» Սարգիս Մուրադյան՝ «Կոմիտաս» Վասիլի Սուրիկով՝ «Բոյարուհի Մորոզովա» Երվանդ Քոչար՝ «Սասունցի Դավիթ» գրաֆիկական շարք, Հակոբ Կոջոյան՝ «Սասունցի Դավիթ» Գառնի հեթանոսական տաճարը, խճանկարները: | |||
Միջառարկայական (միջբնագավառային) կապ | |||
Հայոց լեզու և գրականություն - Ստեղծել տարաբնույթ ուսումնական/ցուցադրական նյութեր՝ պաստառ, գրքույկ, ուղեցույց, սահիկաշար, անիմացիա, տեսանյութ և այլն։ Կարծիք հայտնել, պաշտպանել սեփական տեսակետն ու դիրքորոշումը, հիմնավորել այն: Մեկնաբանել գաղափարը՝ հիմնվելով գրական օրինակների վրա։ Երկրաչափություն - սահմանել հավասար, համագիծ, տարագիծ, համուղղված, հակուղղված, հակադիր վեկտորներ հասկացությունները և կառուցել դրանց օրինակներ նաև դինամիկ մաթեմատիկայի ծրագրերով: Կառուցել, նաև դինամիկ մաթեմատիկայի ծրագրերով, տրված պատկերի համաչափ պատկեր։ Ֆիզիկա - Օրինակներով հիմնավորել, որ ձայնային ալիքները տարածվում են տարբեր միջավայրերով։ Ռեզոնանս, արձագանք։ Կենսաբանություն - Մոդելների, նկարների, սխեմաների, տեսանյութերի միջոցով մեկնաբանել վերլուծիչների աշխատանքի սկզբունքները՝ հղում կատարելով տեսողական, լսողական զգայարանների հիմնական կառուցվածքային և գործառական առանձնահատկություններին։ Աշխարհագրություն - Ձևավորել հավասարակշռված կարծիք աշխարհագրական գործոններով պայմանավորված էթնոմշակութային և այլ առանձնահատկությունների վերաբերյալ։ Ֆիզկուլտուրա - Դրսևորել ինքնավստահության, նպատակասլացության, ինքնագնահատման և դժվարությունները հաղթահարելու հմտություններ։ Պասիվ շարժունակության հետևանքները և օրգանիզմի վրա բացասական ազդեցությունները։ Պատմություն, հասարակագիտություն - Ըմբռնել իր և սերունդների կապը պատմության մեջ, բացահայտել պատմական փորձի յուրացման ու հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտությունը: Դրսևորել խնդիրներ և հարցեր ձևակերպելու, անհատական և խմբային նախագծեր իրականացնելու հմտություններ։ Առողջ ապրելակերպ - Տարբերել անձի, հասարակության շահերը պաշտպանող, չվնասող, ընդհանուրի բարօրությունից բխող ենթամշակույթը մասնավոր շահեր սպասարկող ենթամշակույթներից։ Ինֆորմատիկա - Հաղորդակցման մի շարք ձևերի կիրառություններ (նորությունների թերթիկներ, վեբկայքեր, բազմամեդիա պրեզենտացիաներ, երաժշտության գնահատման հարթակներ, մուլտֆիլմեր, թռուցիկներ և պաստառներ)։ Անհատապես կամ համագործակցությամբ ստեղծել արտիֆակտ, որը պատասխանում է հետազոտական հարցին և ներկայացնում է արդյունքներն ու եզրահանգումները։ Օտար լեզուներ - Կապակցված կերպով ներկայացնել պատմության/իրադարձության/ֆիլմի բովանդակությունը՝ արտահայտելով իր վերաբերմունքը դրա նկատմամբ: | |||
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ | |||
Հ4, Հ5, Հ8, Հ10, Հ12, Հ14, Հ24, Հ30, Հ42, Հ44 |
ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ | |||
ԱՐՎԵՍՏ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԵՎ ԳՅՈՒՏԵՐ | |||
Նպատակը |
Վերջնարդյունքներ | ||
Ձևավորել պատկերացումներ, որ արվեստի ստեղծագործություններն ունեն տարիք, և կարելի է որոշել, թե երբ և ինչպես են դրանք ստեղծվել: Ստեղծագործությունների միջոցով տարբեր ժամանակներում ապրած մարդկանց կենցաղը ուսումնասիրելու հմտությունների ձևավորում: |
8.Կ.Ս.ՆՄ.1. Տարբեր նյութերը և մոտեցումները կիրառել ստեղծագործական աշխատանքներն ավելի արտահայտիչ դարձնելու համար (2D, 3D)՝ կախված թեմայից և առաջադրանքի բնույթից։ 8.Կ.Ս.ՆՄ.2. Պատրաստել պաստառներ կերպարվեստի և դիզայնի տարրերի և սկզբունքների վերաբերյալ: 8.Կ.Ա.ՔԱ.1. Կատարել արվեստագիտական վերլուծություններ։ 8.Կ.Ա.ՔԱ.2. Դասակարգել կերպարվեստի տեսակները, ժանրերը, ոճերը: 8.Կ.Ա.Գ.1. Ձևակերպել ստեղծագործությունները գնահատելու չափանիշներ։ 8.Կ.Ա.Գ.2. Ցույց տալ աշխատանքներում օգտագործված լուծումները։ 8.Կ.Ս.ԱՏ.1. Արվեստի վերաբերյալ տեսաշարերի պատրաստում։ 8.Կ.Ս.ԱՏ.2. Ներկայացնել նկարչական նյութերը և տեխնոլոգիաները՝ ըստ կիրառման անհարժշտության: | ||
Ուղղորդող հարցադրում | |||
Ինչպե՞ս է արվեստն օգնում հասկանալու մարդկանց և նրանց կենցաղն ու սովորությունները։ Ինչպե՞ս է արվեստը ներկայացնում իրականությունը: Կա՞ արդյոք արվեստ մեր շրջապատում: | |||
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ | |||
1) տարբեր գործիքներով և միջոցներով հասնել առավել արտահայտչականության, 2) ընտրել թեմային համապատասխան առավել արդյունավետ գործիքներ գունանկարի, գծանկարի, քանդակի, մեդիայի համար, 3) կատարել կերպարվեստային գործունեությանն առնչվող եզրույթների մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ, 4) պաստառներում պահպանել տառերի և բառերի ներկայացման համաչափությունները, պահպանել դեկորատիվ արտահայտչականությունը, 5) վերլուծել արվեստի ստեղծագործությունները, կիրառել քննական վերաբերմունք տեսածի և զգացածի վերաբերյալ։ 6) ինքնուրույն, զույգով կամ խմբով մանրամասն ներկայացնել աշխատանքները, 7) բանավոր կամ գրավոր ներկայացնել աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց կապը իրականության հետ (փոխանցում են, ազդում, նկարագրում, ահազանգում են կամ կարող են ներազդել, ուղղորդել և այլն), 8) դասակարգել աշխատանքները՝ հաշվի առնելով ընդհանուր կարծիքը և գնահատականները, 9) աշխատանքները գնահատել` ըստ արտահայտչականության, գրագիտության, հիմնական գաղափարի փոխանցման, 10) ճանաչել և քննել ժամանակաշրջանով, մշակույթով և հնարավորություններով պայմանավորված արվեստի ստեղծագործությունը, 11) պատրաստել և ներկայացնել է ստեղծագործությունների թվայնացված պորտֆոլիոներ, 12) ճանաչել և վերլուծել անցյալում և ներկայում արված ստեղծագործությունները՝ ըստ օգտագործված նյութերի և միջոցների: | |||
Բովանդակություն |
Գործնականաշխատանք |
Խաչվող հասկացություններ | |
Արվեստի մասին պատմող տեսաֆիլմեր: Արվեստի ստեղծագործությունում օգտագործված նյութերի և միջոցների տեխնիկական հետազոտում: Արվեստի նմուշների վերականգնում: Ինչո՞ւ է արվեստագետը ընտրել տվյալ նյութը կամ միջոցը: Որքանո՞վ է ընտրված մատուցման ձևն արդարացված: Նոր առաջարկություններ: |
Ուսումնասիրել արվեստի աշխատանքներում օգտագործված նյութերը: Հետազոտել տարբեր ժամանակներում արվեստագետների աշխատելու միջոցները և հնարավորությունները: Համեմատել տարբեր ստեղծագործություններ: Գտնել նմանություններ և տարբերություններ օգտագործված նյութերի կամ աշխատանքի միջոցների մեջ: Քննարկել տարբեր երկրներում քաղաքական, հասարակական, մշակութային իրադարձության խորհրդանիշները՝ որպես մշակութային ժառանգություն։ Հայ և համաշխարհային արվեստի ներկայացուցիչների մասին պատմող տեսաֆիլմերի, գեղարվեստական գրականության, մեդիայի ուսումնասիրություններ։ Քննարկել տարբեր արվեստագետների աշխատանքները, ի՞նչ են պատմում իրենց ժամանակաների մասին: Քննարկել, թե ինչպես, ինչով և ինչու են ստեղծագործում արվեստագետները: Գեղարվեստական ժառանգության ուսումնասիրություն ժողովրդական արվեստի կամ տեղական երկրագիտական թանգարաններում: Հեղինակային իրավունքի դրսևորումներն արվեստում։ Մրցանակաբաշխություններն արվեստի բնագավառում։ Հանդես գալ հաղորդումներով և զեկույցներով՝ ներկայացնելով հստակ և նպատակային խոսք, հայտնել տեսակետ և դրսևորել հետաքրքրություններ: |
Անհատական և մշակութային արժեհամակարգ Ուսումնասիրել և բացահայտել գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ արտահայտող ուղիները, որոնցով արժևորվում և գնահատվում է ստեղծարարությունը:
Ժամանակ և տարածություն Ուսումնասիրվում են տարբեր մարդկանց գործունեությունը, հայտնագործությունները, գյուտերը մարդկության պատմության շրջադարձային կետերը, ինչպես նաև անհատների և քաղաքակրթության միջև հարաբերությունները, դրանց փոխկապակցվածությունը տվյալ անձի, ազգի և մարդկության տեսանկյունից: | |
Առաջարկվող թեմատիկա | |||
Մատենադարան, Ազգային պատկերասրահի պահոցներ, Վիրտուալ թանգարաններ | |||
Միջառարկայական (միջբնագավառային) կապ | |||
Հայոց լեզու և գրականություն - Դրույթի վերաբերյալ հետազոտական հարց: Կարծիք հայտնել, պաշտպանել սեփական տեսակետն ու դիրքորոշումը, հիմնավորել այն: Միջառարկայական (միջբնագավառային) կապերը փաստարկել օրինակներով, ներկայացնել սահիկահանդես, ֆիլմ, անիմացիա, ներկայացում։ Ֆիզիկա - Օրինակներով հիմնավորել, որ ձայնային ալիքները տարածվում են տարբեր միջավայրերով։ Ռեզոնանս, արձագանք։ Կենսաբանություն - Մոդելների, նկարների, սխեմաների, տեսանյութերի միջոցով մեկնաբանել վերլուծիչների աշխատանքի սկզբունքները՝ հղում կատարելով տեսողական, լսողական զգայարանների հիմնական կառուցվածքային և գործառական առանձնահատկություններին։ Աշխարհագրություն - Ձևավորել հավասարակշռված կարծիք աշխարհագրական գործոններով պայմանավորված էթնոմշակութային և այլ առանձնահատկությունների վերաբերյալ Ֆիզկուլտուրա - Դրսևորել ինքնավսատահության, նպատակասլացության, ինքնագնահատման և դժվարությունները հաղթահարելու հմտություններ։ Պասիվ շարժունակության հետևանքները և օրգանիզմի վրա բացասական ազդեցությունները: Պատմություն, հասարակագիտություն - Ըմբռնել իր և սերունդների կապը պատմության մեջ, բացահայտել պատմական փորձի յուրացման ու հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտությունը: Մեկնաբանել պատմական կարևոր եզրույթներն ու հասկացությունները և կիրառել դրանք ըստ անհրաժեշտության և նշանակության: Առողջ ապրելակերպ - Տարբերել անձի, հասարակության շահերը պաշտպանող, չվնասող, ընդհանուրի բարօրությունից բխող ենթամշակույթը մասնավոր շահեր սպասարկող ենթամշակույթներից։ Ինֆորմատիկա - Ընտրել, օգտագործել, համակցել տարբեր տեսակի համակարգչային ծրագրեր (այդ թվում ինտերնետ ծառայություններ) և դրա հիման վրա նախագծել ու ստեղծել որևէ հստակ նպատակին ծառայող բովանդակություն, ներառյալ տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն, գնահատում և ներկայացում։ Օտար լեզուներ - Համապատասխան լեզվական միջոցներով արտահայտել սեփական կարծիքը և զգացմունքները (ուրախություն, տխրություն, ցանկություն, կասկած և այլն): | |||
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ | |||
Հ2, Հ8, Հ9, Հ10, Հ13, Հ14, Հ15, Հ16, Հ25, Հ29, Հ30, Հ31 |
ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ | |||
ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ | |||
Նպատակը |
Վերջնարդյունքներ | ||
Նկարն իբրև թեմատիկ-իմաստային միասնություն ընկալելու կարողությունների ձևավորում: Ինքն իրեն լսելու և միտքը ճիշտ կառուցելու կարողությունների զարգացում: |
8.Կ.Ս.ՆՄ.2. Պատրաստել պաստառներ՝ կերպարվեստի և դիզայնի տարրերի և սկզբունքների վերաբերյալ: 8.Կ.Ա.ՔԱ.1. Կատարել արվեստագիտական վերլուծություններ։ 8.Կ.Ա.ՔԱ.2. Դասակարգել կերպարվեստի տեսակները, ժանրերը, ոճերը: 8.Կ.Ա.ՔԱ.3. Մեկնաբանել և վերլուծել արվեստի ստեղծագործությունները: 8.Կ.Ա.Գ.1. Ձևակերպել ստեղծագործությունները գնահատելու չափանիշներ։ 8.Կ.Ա.Գ.2. Ցույց տալ աշխատանքներում օգտագործված լուծումները։ 8.Կ.Ա.ԱՊ.1. Ներկայացնել գիտելիքներ ժամանակակից արվեստի մասին: 8.Կ.Ա.ԱՊ.2. Համեմատել հայկական և համաշխարհային կերպարվեստի հիմնական առանձնահատկությունները։ 8.Կ.Կ.ԱԴ.3. Ներկայացնել արվեստի դերն առօրյայում: | ||
Ուղղորդող հարցադրում | |||
Ինչպե՞ս է արվեստն օգնում հասկանալու տարբեր ժամանակներում և տարբեր վայրերում ապրած մարդկանց հավատալիքները, պատկերացումները և վերաբերմունքը կյանքին: Կարո՞ղ ենք արդյոք արվեստի միջոցով հասկանալ, թե ինչպես են ապրել և ապրում մարդիկ: Հնարավո՞ր է հուզվել արվեստի ստեղծագործությունից։ | |||
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ | |||
1) կիրառել արվեստագիտական եզրույթներ, ըստ առաջադրված չափանիշների, 2) կատարել կերպարվեստային գործունեությանն առնչվող եզրույթների մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ, 3) պաստառներում պահպանել տառերի և բառերի ներկայացման համաչափությունները, պահպանել դեկորատիվ արտահայտչականությունը, 4) վերլուծել արվեստի ստեղծագործությունները, կիրառել քննական վերաբերմունք տեսածի և զգացածի վերաբերյալ։ 5) ինքնուրույն, զույգով կամ խմբով մանրամասն ներկայացնել աշխատանքները, 6) բանավոր կամ գրավոր ներկայացնել աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց կապը իրականության հետ (փոխանցում են, ազդում, նկարագրում, ահազանգում են կամ կարող են ներազդել, ուղղորդել և այլն), 7) ճանաչել և վերլուծել անցյալում և ներկայում արված ստեղծագործություններն ըստ՝ ժամանակաշրջանների, արվեստագետների, մշակույթների, ավանդույթների և այլն, 8) խոսել արվեստի և ստեղծագործելու մասին, տարբերել անցյալում և ներկայում ստեղծված աշխատանքները, 9) ճանաչել, տարբերել և գնահատել արվեստի աշխատանքները, 10) ներկայացնել մշակութային իրադարձություն, որը ներգործություն է ունեցել (դրական կամ բացասական) իր շրջապատի վրա: | |||
Բովանդակություն |
Գործնական աշխատանք |
Խաչվող հասկացություններ | |
Հայ և համաշխարհային արվեստի պատմություն և տեսություն: Արվեստ և իրականություն: Ժամանակակից արվեստ: |
Ներկայացնել համաշխարհային արվեստի կարևոր շրջանները: Ներկայացնել հայ արվեստի ժամանակաշրջանները և ճանաչում ունեցած արվեստագետներին: Վերլուծել նրանց ստեղծագործությունները՝ ըստ տեսակների (ճարտարապետություն, դեկորատիվ-կիրառական արվեստ, մանրանկարչություն, գեղանկարչություն)։ Դասակարգել կերպարվեստի տարրերը և սկզբունքները տարբեր դարաշրջանների ստեղծագործություններում (գույն, գիծ, ձև, պատկեր, մակերես): Համեմատել տարբեր երկրների արվեստագետների աշխատանքներում ազգային ինքնություն արտահայտող պատկերները: Ուսումնասիրել ստեղծագործությունները՝ ըստ ոճական առանձնահատկությունների: Որոշել՝ երբ են ստեղծվել դրանք: Դիտել ստեղծագործությունները, ներկայացնել հիմնական գաղափարները: Հայաստանը ներկայացնող բնանկարների, հայ նշանավոր արվեստագետների աշխատանքների վերատպությունների ուսումնասիրում: Ներկայացնել հայկական արվեստի պատմական ակունքները: Ներկայացնել հայկական մանրանկարչության առանձնահատկությունները: Հայկական խաչքարագործությունը՝ որպես արվեստի ինքնուրույն տեսակ։ Ուսումնասիրել ստեղծագործության գեղարվեստական շրջանի, դպրոցի (ազդեցությունների) նրբությունները։ Բնակության վայրի, տարածքի, համայնքի ճարտարապետական կոթողները, հիշարժան վայրերը, մշակութային հաստատությունները ներկայացնող նախագծերի և հետազոտությունների կատարում։ Տարբեր պատմական իրադարձություններ ներկայացնող ստեղծագործությունների դիտում, երկիրը, սովորույթները ներկայացնող աշխատանքներում առանձնացնել բնորոշ տարրերը: Նկարագրել - Ի՞նչ է պատկերված: Վերլուծել - Կերպարվեստի ո՞ր տարրերն են կիրառված: Ի՞նչ դեր են խաղում այդ տարրերը: Մեկնաբանել - Ի՞նչ է պատմում նկարիչը: Եթե ձայները փոխանցելու հնարավորություն լիներ, ի՞նչ ձայներ կլսվեին: Քննարկել - Ի՞նչ է պակասում նկարում: Եթե այո, ապաինչո՞ւ: Ուսումնասիրել ժամանակակից արվեստի զարգացման միտումները: Ուսումնասիրել տարբեր ժողովուրդների կենցաղի և մշակույթի արտացոլումը արվեստում։ |
Օրինաչափություններ Երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառահետևանքային անհրաժեշտ կապեր։ Որևէ երևույթի պատմական զարգացման մեջ դրսևորվող (դրսևորված) փաստ և դրա հետևանքը՝ արդյունքը։
Համակարգեր և մոդելներ Համակարգը՝ որպես ընդհանուր գաղափարով, թեմայով, մոտեցումով կատարված ստեղծագործությունը (ները) ներկայացնելու ընդհանրական մոտեցում, որով յուրաքանչյուր աշխատանք կամ աշխատանքի մաս հանդես է գալիս որպես մոդել։
Անհատական և մշակութային արժեհամակարգ Ուսումնասիրել և բացահայտել գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ արտահայտող ուղիները, որոնցով արժևորվում և գնահատվում է ստեղծարարությունը: | |
Առաջարկվող թեմատիկա | |||
Հին Հունաստանի, Հին Հռոմի և հելլենիստական շրջանի արվեստի զարգացման առանձնահատկությունները, հայ արվեստի զարգացման միտումները հելլենիստական շրջանում: Եվրոպական արվեստի զարգացման առանձնահատկությունները քրիստոնեության ընդունումից հետո ընկած ժամանակաշրջանում (Բյուզանդիա, Արևմտյան և Կենտրոնական Եվրոպա): Հայ միջնադարյան արվեստի զարգացման հիմնական առանձնահատկությունները։ Վերածննդի շրջանի արվեստի ընդհանուր նկարագիրը, Վերածննդի ժամանակաշրջանի հիմնական ներկայացուցիչները։ Իմպրեսիոնիզմի առաջացման նախադրյալները, այդ շրջանի հիմնական ներկայացուցիչները և հայտնի ստեղծագործությունները։ Հայկական մանրանկարչության, ճարտարապետության, դեկորատիվ-կիրառական և խաչքարային արվեստների ձևավորման և զարգացման օրինաչափությունները: XIX դ. հայ արվեստի հիմնական ներկայացուցիչները և նրանց ստեղծագործությունները, XX դ. հայ արվեստի հիմնական բնութագիրը։ Ժամանակակից հայ արվեստի հիմնական միտումները: Ռուսական գեղարվեստական դպրոցները, ռուսական գեղարվեստական դպրոցների առանձնահատկությունները: | |||
Միջառարկայական (միջբնագավառային) կապ | |||
Հայոց լեզու և գրականություն - Դրույթի վերաբերյալ հետազոտական հարց: Կարծիք հայտնել, պաշտպանել սեփական տեսակետն ու դիրքորոշումը, հիմնավորել այն: Միջառարկայական (միջբնագավառային) կապերը փաստարկել օրինակներով, ներկայացնել սահիկահանդես, ֆիլմ, անիմացիա, ներկայացում։ Ֆիզիկա - Օրինակներով հիմնավորել, որ ձայնային ալիքները տարածվում են տարբեր միջավայրերով։ Ռեզոնանս, արձագանք։ Կենսաբանություն - Մոդելների, նկարների, սխեմաների, տեսանյութերի միջոցով մեկնաբանել վերլուծիչների աշխատանքի սկզբունքները՝ հղում կատարելով տեսողական, լսողական զգայարանների հիմնական կառուցվածքային և գործառական առանձնահատկություններին։ Աշխարհագրություն - Ձևավորել հավասարակշռված կարծիք աշխարհագրական գործոններով պայմանավորված էթնոմշակութային և այլ առանձնահատկությունների վերաբերյալ։ Ֆիզկուլտուրա - Դրսևորել ինքնավստահության, նպատակասլացության, ինքնագնահատման և դժվարությունները հաղթահարելու հմտություններ։ Պասիվ շարժունակության հետևանքները և օրգանիզմի վրա բացասական ազդեցությունները։ Պատմություն, հասարակագիտություն - Ըմբռնել իր և սերունդների կապը պատմության մեջ, բացահայտել պատմական փորձի յուրացման ու հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտությունը: Մեկնաբանել պատմական կարևոր եզրույթներն ու հասկացությունները և կիրառել դրանք ըստ անհրաժեշտության և նշանակության: Առողջ ապրելակերպ - Տարբերել անձի, հասարակության շահերը պաշտպանող, չվնասող, ընդհանուրի բարօրությունից բխող ենթամշակույթը մասնավոր շահեր սպասարկող ենթամշակույթներից։ Ինֆորմատիկա - Ընտրել, օգտագործել, համակցել տարբեր տեսակի համակարգչային ծրագրեր (այդ թվում ինտերնետ ծառայություններ) և դրա հիման վրա նախագծել ու ստեղծել որևէ հստակ նպատակին ծառայող բովանդակություն, ներառյալ՝ տեղեկատվության հավաքում, վերլուծություն, գնահատում և ներկայացում։ Օտար լեզուներ - Համապատասխան լեզվական միջոցներով արտահայտել սեփական կարծիքը և զգացմունքները (ուրախություն, տխրություն, ցանկություն, կասկած և այլն): | |||
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ | |||
Հ2, Հ4, Հ5, Հ8, Հ9, Հ10, Հ13, Հ14, Հ15, Հ25, Հ29, Հ30, Հ31, Հ44, Հ45, Հ46 |
ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ | |
ԱՐՎԵՍՏԻ ԴԵՐԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ | |
Նպատակը |
Վերջնարդյունքներ |
Ձևավորել դիրքորոշում՝ ա․ որ արվեստն արտահայտում է իրականությունը: բ․ որ արվեստը կարող է ազդեցություն ունենալ մեր իրականության վրա: Ձևավորել արվեստի միջոցով պատմական, մշակութային, հիշարժան իրադարձությունների արտահայտումն ուսումնասիրելու հմտություններ: |
8.Կ.Ս.ՆՄ.2. Պատրաստել պաստառներ կերպարվեստի և դիզայնի տարրերի և սկզբունքների վերաբերյալ: 8.Կ.Ա.ՔԱ.1. Կատարել արվեստագիտական վերլուծություններ։ 8.Կ.Կ.ԱԴ.1. Ներկայացնել արվեստի ստեղծագործությունների ազդեցությունը՝ ըստ ներկայացման ձևերի։ 8.Կ.Կ.ԱԴ.2. Պահպանել մշակութային հաստատություններում ընդունված վարքականոնները։ 8.Կ.Կ.ԱԴ.3. Ներկայացնել ժամանակակից արվեստի դրական կամ բացասական ազդեցությունն առօրյա կյանքում։ |
Ուղղորդող հարցադրում | |
1. Ի՞նչ է արտահատում արվեստը: 2. Ինչպե՞ս են ստեղծագործում արվեստագետները: Ինչո՞ւ է դա կարևոր: | |
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ | |
1) կատարել կերպարվեստային գործունեությանն առնչվող եզրույթների մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ, 2) վերլուծել արվեստի ստեղծագործությունները, կիրառել քննական վերաբերմունք տեսածի և զգացածի վերաբերյալ։ 3) ինքնուրույն, զույգով կամ խմբով մանրամասն ներկայացնել աշխատանքները, 4) բանավոր կամ գրավոր ներկայացնել աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց կապը իրականության հետ (փոխանցում են, ազդում, նկարագրում, ահազանգում են կամ կարող են ներազդել, ուղղորդել և այլն), 5) ներկայացնել շրջապատող իրականությունն արվեստի միջոցով ներկայացնելու տարբերակներ, 6) բացատրել, թե ինչպես են տարբեր մշակույթներ ներկայանում իրենց յուրահատուկ արվեստով, 7) հասկանալ, որ արվեստը ներկայացնող բոլոր մասնագիտություններն անկրկնելի և կարևոր են, 8) ներկայացնել մշակութային իրադարձություն, որին մասնակցել է, 9) ներկայացնել մշակութային իրադարձություն, որը ներգործություն է ունեցել (դրական կամ բացասական) իր և շրջապատի վրա։ |
Բովանդակություն |
Գործնականաշխատանք |
Խաչվող հասկացություններ |
Արվեստի ստեղծագործությունների նշանակությունը պատմության տեսանկյունից: Հայ և համաշխարհային կերպարվեստի ազդեցությունը: Արվեստի մշակութային արժեքը: Հայ արվեստի դերը: Արվեստի ստեղծագործությունների ազդեցությունը՝ ըստ ներկայացման ձևերի: Ժամանակակից արվեստի դրական կամ բացասական ազդեցությունն առօրյա կյանքում: |
Հետազոտել մեր իրականության մեջ արվեստի ներկայությունը: Արվեստի ստեղծագործությունները՝ որպես տեղեկատվության փոխանցման և հաղորդակցման միջոց: Հայ և համաշխարհային արվեստի փոխազդեցությունները. ընդհանրություններ, տարբերություններ: Քննարկել արվեստի դերը: Արվեստի ստեղծագործությունների վերաբերյալ կարճ ակնարկների պատրաստում։ Արվեստի ազդեցությունը քաղաքակրթությունների վրա։ Հասարակության սոցիալական նորմերը խորհրդանշող արվեստագիտական արտահայտություններն անցյալում և ներկայում։ Ուսումնասիրել արվեստագետների դերը: Որոշել նրանց գործունեության առանձնահատկությունները և կարևորությունը: Ուսումնասիրել որևէ իրադարձություն ընտանիքում, համայնքում, երկրում, աշխարհում, որին անդրադարձել է արվեստը: Ներկայացնել որևէ մշակութային իրադարձության կամ արվեստի հետ առնչության սեփական օրինակ: Արվեստի մասին պատմող տեսաֆիլմերի քննարկումներ։ |
Համակարգեր և մոդելներ Համակարգը՝ որպես ընդհանուր գաղափարով, թեմայով, մոտեցումով կատարված ստեղծագործությունը (ները) ներկայացնելու ընդհանրական մոտեցում, որով յուրաքանչյուր աշխատանք կամ աշխատանքի մաս հանդես է գալիս որպես մոդել։
Անհատական և մշակութային արժեհամակարգ Ուսումնասիրել և բացահայտել գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ արտահայտող ուղիները, որոնցով արժևորվում և գնահատվում է ստեղծարարությունը: |
Առաջարկվող թեմատիկա | ||
Տեսաֆիլմեր՝ «Արվեստի ուժը՝ Մարկ Ռոտկո», «Մոդի», «Իմ ձախ ոտքը», «Անտուան Վատտոյի գաղտնիքը»։ Կրոնական ուղղություններ, կրոնը և արվեստը, քրիստոնեություն, իսլամ, բուդդիզմ: | ||
Միջառարկայական (միջբնագավառային) կապ | ||
Հայոց լեզու և գրականություն - Դրույթի վերաբերյալ հետազոտական հարց: Կարծիք հայտնել, պաշտպանել սեփական տեսակետն ու դիրքորոշումը, հիմնավորել այն: Միջառարկայական (միջբնագավառային) կապերը փաստարկել օրինակներով, ներկայացնել սահիկահանդես, ֆիլմ, անիմացիա, ներկայացում։ Ֆիզիկա - Օրինակներով հիմնավորել, որ ձայնային ալիքները տարածվում են տարբեր միջավայրերով։ Ռեզոնանս, արձագանք։ Կենսաբանություն - Մոդելների, նկարների, սխեմաների, տեսանյութերի միջոցով մեկնաբանել վերլուծիչների աշխատանքի սկզբունքները՝ հղում կատարելով տեսողական, լսողական զգայարանների հիմնական կառուցվածքային և գործառական առանձնահատկություններին։ Աշխարհագրություն - Ձևավորել հավասարակշռված կարծիք աշխարհագրական գործոններով պայմանավորված էթնոմշակութային և այլ առանձնահատկությունների վերաբերյալ։ Ֆիզկուլտուրա - Դրսևորել ինքնավստահության, նպատակասլացության, ինքնագնահատման և դժվարությունները հաղթահարելու հմտություններ։ Պասիվ շարժունակության հետևանքները և օրգանիզմի վրա բացասական ազդեցությունները։ Պատմություն, հասարակագիտություն - Ըմբռնել իր և սերունդների կապը պատմության մեջ, բացահայտել պատմական փորձի յուրացման ու հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտությունը: Մեկնաբանել պատմական կարևոր եզրույթներն ու հասկացությունները և կիրառել դրանք ըստ անհրաժեշտության և նշանակության: Առողջ ապրելակերպ - Տարբերել անձի, հասարակության շահերը պաշտպանող, չվնասող, ընդհանուրի բարօրությունից բխող ենթամշակույթը մասնավոր շահեր սպասարկող ենթամշակույթներից։ Ինֆորմատիկա - Ընտրել, օգտագործել, համակցել տարբեր տեսակի համակարգչային ծրագրեր (այդ թվում ինտերնետ ծառայություններ) և դրա հիման վրա նախագծել ու ստեղծել որևէ հստակ նպատակին ծառայող բովանդակություն, ներառյալ՝ տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն, գնահատում և ներկայացում։ Օտար լեզուներ - Համապատասխան լեզվական միջոցներով արտահայտել սեփական կարծիքը և զգացմունքները (ուրախություն, տխրություն, ցանկություն, կասկած և այլն): | ||
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ | ||
Հ2, Հ10, Հ12, Հ13, Հ14, Հ15, Հ16, Հ17, Հ19, Հ23, Հ24, Հ25, Հ26, Հ31, Հ43, Հ44, Հ45, Հ46 |
11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ | |
ՆՅՈՒԹԵՐ, ՄԻՋՈՑՆԵՐ | |
Նպատակը |
Վերջնարդյունքներ |
Ստեղծագործական աշխատանքներում նյութերը և միջոցները ազատ և գրագետ կիրառելու հմտությունների ձևավորում։ Ընդհանուր աշխատանքային տարածքում համագործակցելու կարողությունների ձևավորում։ |
11.․Կ.Ս.ՆՄ.1. Հետազոտել տարբեր նյութեր, միջոցներ, գտնել ստեղծագործական աշխատանքներ ստանալու նոր մոտեցումներ (2D, 3D 4D), որոնք կարող են ունենալ հասարակական ներգործություն։ 11.Կ.Ս.ՆՄ.2. Ձևակերպումներում կիրառել մասնագիտական բառամթերք և եզրույթներ։ 11.Կ.Ս.ՆՄ.3. Բացատրել ավանդական և ոչ ավանդական աշխատանքային գործիքների և միջոցների ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա, ցուցաբերել նյութերի, գործիքների և միջոցների անվտանգ կիրառման հմտություններ։ 11.Կ.Ս.ՆԵ.1. Ստեղծել 2D, 3D, 4D աշխատանքներ՝ ներկայացնելով կերպարվեստի տարբեր ոճեր (նատյուրմորտ, բնանկար, դիմանկար, քանդակ, մանրակերտ)։ 11.Կ.Ս.ՆԵ.2. Ստեղծել 2D և 3D վերացական արվեստի աշխատանքներ (կուբիզմ, ֆուտուրիզմ, սյուրռեալիզմ և այլն)։ 11.Կ.Ս.ՆԵ.3. Ստեղծել 2D, 3D և 4D երևակայական թեմատիկ աշխատանքներ (հորինվածքներ)։ 11.Կ.Ա.ՔԱ.3. Քննարկել և վերլուծել տարբեր ժամանակներում ստեղծված նախագծերը, դրանց թողած հասարակական ազդեցությունը։ |
Ուղղորդող հարցադրում | |
Ինչպե՞ս է պատկերը ազդում կամ ներգործում դիտողի վրա։ Ի՞նչն է օգնում արվեստագետին չվախենալու և փնտրելու այլընտրանքային ստեղծագրծական լուծումներ։ Ի՞նչ է նշանակում ստեղծագործական ազատություն։ |
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ | ||
1) ցուցադրել տարբեր նյութերով և միջոցներով, նաև մեդիայի կիրառմամբ ստեղծագործական մտքի արտահայտիչ հաղորդման հմտություններ, 2) զարգացնել գաղափարը, աշխատել թեմայի մշակման, զարգացման, առավել արդունավետ մատուցման, ճեպանկարների, էսքիզների կատարման ուղղությամբ, 3) տարբեր գործիքներով և միջոցներով հասնել առավել արտահայտչականության, 4) ընտրել թեմային համապատասխան առավել արդյունավետ գործիքներ գունանկարի, գծանկարի, քանդակի, մեդիայի համար, 5) ստանալ ծավալային և հարթ պատկերներ, 6) ցուցադրել ծավալային դիզայնի և քանդակի տարբեր հնարավորությոնները՝ կախված նյութից, 7) ստանալ հարթ և ծավալային պատկերներ՝ կիրառելով մեդիա, թուղթ, փայտ, կավ, մետաղ, կտոր, պլաստիկ և այլն, 8) կատարել կերպարվեստային գործունեությանն առնչվող նյութերի մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ, 9) պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները, 10) պահպանել համատեղ աշխատելու էթիկական պայմանները, 11) ճիշտ կազմակերպել աշխատանքային տարածքը, աշխատանքի բոլոր փուլերում պահպանել հիգիենայի, անձնական տարածքի կանոնները, 12) կատարել գծանկարչական և գեղանկարչական աշխատանքներ, նյութերն ու միջոցներն օգտագործել ըստ նշանակության, 13) աշխատանքներում պահպանել ընտրված նյութերով աշխատելու անհրաժեշտ պայմանները, 14) փորձարկել աշխատանքներում ընտրված նյութերի հնարավորությունները՝ առանց անվտանգության կանոնների խախտման, 15) պատկերել շրջապատող առարկաները և բնությունը, ինքնուրույն որոշել թեման, 16) կատարել ճեպանկարներ և նախանկարներ թեմատիկ հորինվածքներ ստեղծելու նպատակով, 17) թեմատիկ առաջադրանքներում պահպանել համաչափության, կոմպոզիցիայի կառուցման, գունային լուծումների ճիշտ կանոնները, 18) աշխատանքներում պահպանել գծային և գունային հեռանկարի կանոնները, 19) դրսևորել ստեղծագործական մտածողություն և գեղարվեստական միտք, 20) ստեղծել երևակայությամբ և զգացմունքներով թելադրված աշխատանքներ, որոնք արտահայտում են տրամադրություն, զգացմունք կամ անձնապես ունեցած հուզական վերաբերմունք, 21) ստեղծել տարբեր ժամանակաշրջանների բնական միջավայրին, հասարակական, տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումներին վերաբերող արտահայտիչ երևակայական աշխատանքներ, 22) ստեղծել արտահայտիչ երևակայական աշխատանքներ, որոնք կարող են հասարակական, քաղաքական և մշակութային զարգացումների վրա ազդեցություն ունենալ, 23) կատարել վերլուծություններ և հետազոտություններ մշակութային իրադարձության նշանակալիության, կարևորության վերաբերյալ, 24) հավաքել և դասակարգել մշակութային իրադարձության կամ ստեղծագործության վերաբերյալ արտահայտված կարծիքները։ | ||
Բովանդակություն |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Հասարակական կարծիքի վրա ներգործությունը՝ կախված ստեղծագործական աշխատանքներում տարբեր նյութերի, միջոցների և նոր մոտեցումներ ընտրությունից (2D, 3D, 4D): Մասնագիտական բառամթերք և եզրույթներ: Ավանդական և ոչ ավանդական աշխատանքային գործիքների և միջոցների ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա: Նյութերի, գործիքների և միջոցների անվտանգ կիրառումը: |
Թափանցիկ կառուցման եղանակի օգտագործումը առարկաների ձևի և համաչափությունները բացահայտելու համար: Գծային հեռանկարչությունը որպես գեղարվեստական արտահայտչականության միջոց ճարտարապետական բնանկարում: Մասշտաբային հարաբերակցության ճիշտ պահպանում: Գրաֆիկական կոմպոզիցիա մատիտով, սպիտակ և գունավոր կավճամատիտներով, տուշով: Ֆիգուրատիվ կոմպոզիցիաների ստեղծում։ Կոմպոզիցիաների ստեղծում, համամասնությունների չափազանցում, արտասովոր շարժում և այլն: Ծավալային կոմպոզիցիայի ստեղծում: Վերացական հորինվածքների ստեղծում բնական մոտիվների հիման վրա (2D, 3D, 4D): Կազմման տարբերակներ` միմյանց և թղթի կենտրոնի նկատմամբ պատկերների սիմետրիկ և ոչ սիմետրիկ տեղաբաշխմամբ. կոլաժի, խառը տեխնիկայի կիրառություն, փորձարկում։ Միտքը ազդեցիկ, ուղղորդված ներկայացնելու նպատակով նյութի և մատուցման ձևերի ընտրություն։ Միևնույն թեմայի ծաղրանկարային, դրամատիկ, մարդասիրական, դեկորատիվ, տեքստային, մանկական, քաղաքական երանգավորումներ՝ գույնի, գծի, ծավալի և նյութի տարբեր կիրառություններով։ Միևնույն թեմայի հակառակ իմաստի արտահայտման իմպրովիզներ։ Միևնույն աշխատանքի իմաստային վերարտադրություններ։ Բնանկարի հորիզոնական պատկերն ուղղահայաց կառուցվածքում վերարտադրելու փորձեր։ Աշխատանքներում ջրաներկի տեխնիկայի կիրառում՝ թացով-թաց թղթի վրա, չոր թղթի վրա, նախանկարով, առանց նախանկարի։ Ազգագրական, ժողովրդական մշակույթի թեմաների վերարտադրում ժամանակակից ստեղծագործական կառուցվածքում։ Փորձարկել տարբեր գրատեսակներին պատկանող տառերի և բառերի գրելաձևեր: Գծանկարել կտրված, քառակող, ակադեմիական, ճարտարապետական և գեղարվեստական գրատեսակին պատկանող տառեր: պահպանել հիմնական համաչափությունները: |
Պատճառ և հետևանք Աշխատանքի բնույթ և արդյունք կապը. նյութը, չափը, խնդիրը, թեմաներն ազդում են աշխատանքի բնույթի վրա, ինչը տարբեր արդյունքներ է տալիս:
Մասշտաբ, համամասնություն, քանակ։ Մասշտաբները փոխվելիս փոխվում են պատկերների չափերը, սակայն համամասնությունը պահպանվում է, ինչպես օրինակ՝ բնօրինակից պատկերման աշխատանքներում։ |
Առաջարկվող թեմատիկա | ||
Գլոբալ նշանակություն ունեցող նախագծեր՝ բնապահպանական, տուրիզմի, մարդու իրավունքների: Ձեռնարկատիրական նախագիծ - ձեռնարկության լոգո, գովազդ, հանդերձանք, պայուսակ, գրիչ, թղթապանակ և այլն: Գրական ստեղծագործության մեկնաբանություն՝ գրքի ձևավորում, թատերական ներկայացում կամ ֆիլմ, լուսանկարչական նախագիծ, անիմացիա, մուլտֆիլմ և այլն: Ճարտարապետական կոթողների և հիշարժան վայրերի քարտեզագրում, պատկերազարդում: | ||
Միջառարկայական (միջբնագավառային) կապ | ||
Բանասիրական գիտություններ - Հայերենով տարբեր ոճերի և ժանրերի գրավոր և բանավոր խոսքի հմտություններ՝ օգտագործելով տարբեր արտահայտչամիջոցներ և համապատասխանեցնելով դրանք իրավիճակներին։ Օտար լեզվով բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփում, կարդալ և հասկանալ տարաբնույթ, այդ թվում արվեստագիտական բառապաշար պարունակող տեքստերի հիմնական միտքը, տարբեր թեմաների շուրջ գրավոր շարադրանքի հմտություն։ Բնական գիտութուներ - Վերլուծել բնական համակարգերի փոխկապակցվածությունները՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը որպես մեկ ամբողջություն։ Հանրահաշիվ, երկրաչափություն - Համադրել և վերլուծել տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներում, կիրառել տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս։ Առողջ ապրելակերպ - Բացատրել տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնել տեխնոլոգիական ձեռքբերումները՝ որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցել դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար։ Ինֆորմատիկա - Կիրառել համալիր գիտելիքներ և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար։ | ||
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ | ||
Մ4, Մ5, Մ7, Մ9, Մ10, Մ11., Մ12, Մ15, Մ25, Մ26, Մ33, Մ40, Մ41 |
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ | |||
ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՏԱՐՐԵՐ ԵՎ ԴԻԶԱՅՆԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ | |||
Նպատակը |
Վերջնարդյունքներ | ||
Դիզայնի սկզբունքներն ու կերպարվեստի տարրերն արտահայտող էսքիզների և ճեպանկարների կատարման հմտությունների ձևավորում։ Դասական արվեստի ստեղծագործությունները ժամանակակից մեկնաբանություններով մատուցելու կարողությունների ձևավորում։ |
11.Կ.Ս.ՆՄ.1. Հետազոտել տարբեր նյութեր, միջոցներ, գտնել ստեղծագործական աշխատանքներ ստանալու նոր մոտեցումներ (2D, 3D 4D), որոնք կարող են ունենալ հասարակական ներգործություն։ 11.Կ.Ս.ՆՄ.2. Ձևակերպումներում կիրառել մասնագիտական բառամթերք և եզրույթներ։ 11.Կ.Ս.ՆՄ.3. Բացատրել ավանդական և ոչ ավանդական աշխատանքային գործիքների և միջոցների ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա, ցուցադրել նյութերի, գործիքների և միջոցների անվտանգ կիրառման հմտություններ։ 11.Կ.Ա.ԴՏ.1. Կատարել աշխատանքներ՝ օգտագործելով կերպարվեստի տարրերը (գծանկար, գեղանկարչություն, քանդակ, կոլաժ, մեդիա, լուսանկար և այլն)։ 11.Կ.Ա.ԴՏ.2. Կատարել աշխատանքներ՝ օգտագործելով դիզայնի սկզբունքերը (2D, 3D, գովազդ, տարածքի ձևավորում, պաստառ, կենցաղային իրերի ձևավորում, նորաձևություն, մեդիա և այլն)։ 11.Կ.Ս.ՆԵ.2. Ստեղծել 2D և 3D վերացական արվեստի աշխատանքներ (կուբիզմ, ֆուտուրիզմ, սյուրռեալիզմ և այլն)։ 11.Կ.Ս.ՆԵ.3. Ստեղծել 2D, 3D և 4D երևակայական թեմատիկ աշխատանքներ (հորինվածքներ)։ | ||
Ուղղորդող հարցադրում | |||
Ինչպե՞ս են արվեստագետներն աշխատում: Հնարավո՞ր է արդյոք միևնույն աշխատանքում ինտեգրել տեղանքը, օբյեկտը, գաղափարը և դեկորատիվ ձևավորումը։ Ինչո՞վ կարող է օգնել արվեստագետին քննադատական արձագանքը։ | |||
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ | |||
1) զարգացնել գաղափարը, աշխատել թեմայի մշակման, զարգացման, առավել արդունավետ մատուցման, ճեպանկարների, էսքիզների կատարման ուղղությամբ, 2) տարբեր գործիքներով և միջոցներով հասնել առավել արտահայտչականության, 3) ընտրել թեմային համապատասխան առավել արդյունավետ գործիքներ գունանկարի, գծանկարի, քանդակի, մեդիայի համար, 4) ստանալ ծավալային և հարթ պատկերներ, 5) ստանալ հարթ և ծավալային պատկերներ՝ կիրառելով մեդիա, թուղթ, փայտ, կավ, մետաղ, կտոր, պլաստիկ և այլն, 6) կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում՝ ըստ առաջադրված չափանիշների, 7) կատարել կերպարվեստային գործունեությանն առնչվող նյութերի մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ, 8) պահպանել համատեղ աշխատելու էթիկական պայմանները, 9) ճիշտ կազմակերպել աշխատանքային տարածքը, աշխատանքի բոլոր փուլերում պահպանել հիգիենայի, անձնական տարածքի կանոնները, 10) ստանալ ճանաչելի հարթ և ծավալային պատկերներ ու հորինվածքներ՝ ապահովելով ծավալ, տոն, տարածություն, ռիթմ և միասնականություն, 11) կիրառել գուներանգներն աշխատանքներին հուզականություն հաղորդելու համար, 12) ստեղծել հորինվածքներ՝ գաղափարներն արտահայտելով կերպարվեստի տարրերի ու սկզբունքների կիրառմամբ, 13) կատարել հայտնի ստեղծագործությունների կրկնօրինակներ՝ կերպարվեստի տարրերն ու սկզբունքներն առավել արտահայտիչ ներկայացնելով, 14) բանավոր կամ գրավոր մեկնաբանել և թվարկել կերպարվեստի տարրերն ու սկզբունքներն առաջարկված ստեղծագործություններում, դրանց ազդեցությունն ու նշանակությունը հիմնական գաղափարի վրա, 15) ցուցադրել ստեղծագործական մտածողություն և գեղարվեստական միտք, 16) ստեղծել երևակայությամբ և զգացմունքներով թելադրված աշխատանքներ, որոնք արտահայտում են տրամադրություն, զգացմունք կամ անձնապես ունեցած հուզական վերաբերմունք, 17) ստեղծել տարբեր ժամանակաշրջանների բնական միջավայրին, հասարակական, տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումներին վերաբերող արտահայտիչ երևակայական աշխատանքներ, 18) ստեղծել արտահայտիչ երևակայական աշխատանքներ, որոնք կարող են հասարակական, քաղաքական և մշակութային զարգացումների վրա ազդեցություն ունենալ: | |||
Բովանդակություն |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
Կերպարվեստի տարրերի գրագետ կիրառումը գծանկարի, գեղանկարչության, քանդակի, կոլաժի, մեդիայի, լուսանկարչական աշխատանքներում (2D,3D, 4D): Դիզայնի սկզբունքերը 2D, 3D, 4D աշխատանքներում. գովազդ, տարածքի ձևավորում, պաստառ, կենցաղային իրերի ձևավորում, մեդիա և այլն: |
Առարկաների ձևի և ծավալի պատկերում գծի և գույնի փոփոխվող հաստությամբ և ինտենսիվությամբ` կախված լուսավորության աստիճանից և դիտողին հեռու կամ մոտ գտնվելու հանգամանքից: Ազգագրական, ժողովրդական մշակույթի թեմաների վերարտադրումը ժամանակակից ստեղծագործական կառուցվածքում կերպարվեստի ու դիզայնի տարրերի և սկզբունքների կիրառմամբ։ Կավով կամ պլաստիլինով ծեփակերտել երկրաչափական մարմիններ, տարածության մեջ գտնել և կառուցել երկրաչափական մարմինների հիմնական կետերը և առանցքները, մշակել երկրաչափական մարմինների հարթ և սֆերիկ (գնդային, կոր, գոգավոր) մակերեսները, գտնել երկրաչափական մարմինների փոխադարձ կապը տարածության մեջ, արտահայտել երկրաչափական մարմինների փոխհատման գծերը: Կավով կամ պլաստիլինով ծեփակերտել գիպսե գլխի հատվածներ (բերան, քիթ, ականջ, աչք), որոշել գիպսե գլխի հատվածների հիմնական համաչափությունները, հատվածների առանցքները, դիրքը և համաչափությունները, ներկայացնել գիպսե գլխի հատվածների պլաստիկ բնութագրումները: Դիզայնի տարրերը ԴԿԱ-ում: Կատարվող աշխատանքի փուլային հաջորդականութան նկարագրություն: Գծերի, ձևերի, երկրաչափական պատկերների միջոցով ճանաչելի պատկերների և հորինվածքների ստեղծում։ Գծի յուրահատկության ուսումնասիրություն. գիծը որպես հակադրության էֆեկտ ստեղծելու միջոց, գիծը որպես տարածության պատրանք ստեղծելու հնար։ Գույնի առանձնահատկությունների, գունահամակարգի ուսումնասիրութուն (Ի. Իտտենի գունային շրջանը): Շտրիխային և երանգային գծանկարի կատարում գրաֆիտային մատիտով, ածուխով և այլն: Ջրաներկի չոր, թաց և ալապրիմա տեխնիկաներով առաջադրանքների կատարում: Հայ միջնադարյան մանրանկարչության հիմնական մոտիվների, տեսակների և ուղղությունների, ինչպես նաև գեղարվեստական տեքստի և մանրանկարի գեղարվեստական պատկերում։ Փորձարկումներ պատկերի, նյութի, ձայնի, լույսի, գույնի միջոցով։ Զարդանկարների, լուսանցազարդերի և գլխատառերի կատարում, ներկայացնել բուսական, կենդանական մոտիվների պատկերման առանձնահատկությունները՝ պահպանելով գունային երանգավորումը: Մանրանկարչական դպրոցների, հեղինակներին (ծաղկողներին) բնորոշ ձեռագրերի ուսումնասիրություն։ Արվեստի ստեղծագործությունների վերականգնում։ |
Կայունություն և փոփոխություն Կայունությունը միշտ մրցակցող գործոնների հաշվեկշիռն է: Դրա խախտումը համակարգը դուրս է բերում կայուն վիճակից, երբ բացակայում է հետադարձ կապը: Սակայն արվեստագիտական տեսանկյունից կարելի է ընկալել որպես մեկից ավել համակարգերի առկայություն միևնույն ստեղծագործության մեջ։ Այստեղ մեկ գործոնի փոփոխությունը չի խախտում համակարգը, քանի որ մյուս գործոնն իր վրա է վերցնում ընդհանուր հավասարակշռությունը (գույն, գիծ, դինամիկա և այլն)։
Համակարգեր և մոդելներ Համակարգը որպես ընդհանուր գաղափարով, թեմայով, մոտեցումով կատարված ստեղծագործությունը (ները) ներկայացնելու ընդհանրական մոտեցում, որով յուրաքանչյուր աշխատանք կամ աշխատանքի մաս հանդես է գալիս որպես մոդել։ | |
Առաջարկվող թեմատիկա | |||
Հայկական մանրանկարչություն - Թորոս Ռոսլին, Սարգիս Պիծակ, Գրիգոր Ծաղկող, Մոմիկ, Գրիգոր Տարոնացի: Վինսենթ վան Գոգ․ «Գիշերային երկինք», խճանկար, որմնանկար, բատիկ: Պոլ Գոգեն - Անրի Մատիս -Մարտիրոս Սարյան - Մինաս Ավետիսյան համադրություններ: Պոլ Սեզան․ նատյուրմորտներ, նոր մեկնաբանություններ: Պաբլո Պիկասո -Վազարելլի՝ ոճավորումներով անցումներ կուբիզմ, պուանտելիզմ, սյուրռեալիզմ, իմպրեսիոնիզմ: Օգյուստ Ռոդեն-Պաբլո Պիկասո-Երվանդ Քոչար - Հակոբ Գյուրջյան: Միքելանջելո Կարավաջիո - Վարդգես Սուրենյանց: Հանրագիտարանների, գիտական, տեխնիկական գրականության պատկերազարդումներ: | |||
Միջառարկայական (միջբնագավառային) կապ | |||
Բանասիրական գիտություններ - Հայերենով տարբեր ոճերի և ժանրերի գրավոր և բանավոր խոսքի հմտություններ՝ օգտագործելով տարբեր արտահայտչամիջոցներ և համապատասխանեցնելով դրանք իրավիճակներին։ Օտար լեզվով բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփում, կարդալ և հասկանալ տարաբնույթ, այդ թվում արվեստագիտական բառապաշար պարունակող տեքստերի հիմնական միտքը, տարբեր թեմաների շուրջ գրավոր շարադրանքի հմտություն։ Բնական գիտութուներ - Վերլուծել բնական համակարգերի փոխկապակցվածությունները՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը որպես մեկ ամբողջություն։ Հանրահաշիվ, երկրաչափություն - Համադրել և վերլուծել տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներում, կիրառել տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս։ Հումանիտար գիտություններ- Վերլուծել իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորել Հայաստանի Հանրապետությունը՝ որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր։ Համեմատել և վերլուծել հասարակական և քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր մեկնաբանություններ, արտահայտել հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ։ Առողջ ապրելակերպ - Բացատրել տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնել տեխնոլոգիական ձեռքբերումները՝ որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցել դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար։ Ինֆորմատիկա - Կիրառել համալիր գիտելիքներ և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար։ | |||
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ | |||
Մ4, Մ5, Մ7, Մ11., Մ12, Մ14, Մ15, Մ25, Մ26, Մ33, Մ40, Մ41, Մ42 |
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ | |||
ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ | |||
Նպատակը |
Վերջնարդյունքներ | ||
Ապահովել ստեղծագործական միջավայր իրատեսական, վերացական և երևակայական 2D, 3D, 4D աշխատանքների ստեղծման համար: |
11.Կ.Ս.ՆՄ.1. Հետազոտել տարբեր նյութեր, միջոցներ, գտնել ստեղծագործական աշխատանքներ ստանալու նոր մոտեցումներ (2D, 3D 4D), որոնք կարող են ունենալ հասարակական ներգործություն։ 11.Կ.Ս.ՆՄ.3. Բացատրել ավանդական և ոչ ավանդական աշխատանքային գործիքների և միջոցների ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա։ Ցուցադրել նյութերի, գործիքների և միջոցների անվտանգ կիրառման հմտություններ։ 11.Կ.Ս.ՆԵ.1. Ստեղծել 2D, 3D, 4D աշխատանքներ՝ ներկայացնելով կերպարվեստի տարբեր ոճեր (նատյուրմորտ, բնանկար, դիմանկար, քանդակ, մանրակերտ)։ 11.Կ.Ս.ՆԵ.2. Ստեղծել 2D և 3D վերացական արվեստի աշխատանքներ (կուբիզմ, ֆուտուրիզմ, սյուրռեալիզմ և այլն)։ 11.Կ.Ս.ՆԵ.3. Ստեղծել 2D, 3D և 4D երևակայական թեմատիկ աշխատանքներ (հորինվածքներ)։ 11.Կ.Ա.ՔԱ.3. Քննարկել և վերլուծել տարբեր ժամանակներում ստեղծված նախագծերը, դրանց թողած հասարակական ազդեցությունը։ | ||
Ուղղորդող հարցադրում | |||
Արդյոք քննադատությունն օգնո՞ւմ է արվեստագետին։ Ինչպե՞ս են արվեստագետները կռահում, որ աշխատանքը հաջողված է: Ի՞նչ ենք սովորում արվեստից։ Ինչպե՞ս են արվեստագետները տեսնում շրջապատը։ Կարելի՞ է արդյոք սովորել սեփական սխալներից: Հնարավո՞ր է պատկերել զգացողություն: | |||
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ | |||
1) ցուցադրել տարբեր նյութերով և միջոցներով, նաև մեդիայի կիրառմամբ ստեղծագործական մտքի արտահայտիչ հաղորդման հմտություններ, 2) զարգացնել գաղափարը, աշխատել թեմայի մշակման, զարգացման, առավել արդունավետ մատուցման, ճեպանկարների, էսքիզների կատարման ուղղությամբ, 3) տարբեր գործիքներով և միջոցներով հասնել առավել արտահայտչականության, 4) ընտրել թեմային համապատասխան առավել արդյունավետ գործիքներ գունանկարի, գծանկարի, քանդակի, մեդիայի համար, 5) ստանալ ծավալային և հարթ պատկերներ, 6) ցուցադրել ծավալային դիզայնի և քանդակի տարբեր հնարավորությունները, 7) ստանալ հարթ և ծավալային պատկերներ՝ կիրառելով մեդիա, թուղթ, փայտ, կավ, մետաղ, կտոր, պլաստիկ և այլն, 8) պահպանել համատեղ աշխատելու էթիկական պայմանները, 9) ճիշտ կազմակերպել աշխատանքային տարածքը, աշխատանքի բոլոր փուլերում պահպանել հիգիենայի, անձնական տարածքի կանոնները, 10) կատարել գծանկարչական և գեղանկարչական աշխատանքներ, նյութերն ու միջոցներն օգտագործել ըստ նշանակության, 11) աշխատանքներում պահպանել ընտրված նյութերով աշխատելու անհրաժեշտ պայմանները, 12) փորձարկել աշխատանքներում ընտրված նյութերի հնարավորությունները՝ առանց անվտանգության կանոնների խախտման, 13) պատկերել շրջապատող առարկաները և բնությունը, ինքնուրույն որոշել թեման, 14) կատարել ճեպանկարներ և նախանկարներ թեմատիկ հորինվածքներ ստեղծելու նպատակով, 15) թեմատիկ առաջադրանքներում պահպանել համաչափության, կոմպոզիցիայի կառուցման, գունային լուծումների ճիշտ կանոնները, 16) աշխատանքներում պահպանել գծային և գունային հեռանկարի կանոնները, 17) դրսևորել ստեղծագործական մտածողություն և գեղարվեստական միտք, 18) ստեղծել երևակայությամբ և զգացմունքներով թելադրված աշխատանքներ, որոնք արտահայտում են տրամադրություն, զգացմունք կամ անձնապես ունեցած հուզական վերաբերմունք, 19) ստեղծել տարբեր ժամանակաշրջանների բնական միջավայրին, հասարակական, տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումներին վերաբերող արտահայտիչ երևակայական աշխատանքներ, 20) ստեղծել արտահայտիչ երևակայական աշխատանքներ, որոնք կարող են հասարակական, քաղաքական և մշակութային զարգացումների վրա ազդեցություն ունենալ, 21) կատարել վերլուծություններ և հետազոտություններ մշակութային իրադարձության նշանակալիության, կարևորության վերաբերյալ, 22) հավաքել և դասակարգել մշակութային իրադարձության կամ ստեղծագործության վերաբերյալ արտահայտված կարծիքները։ | |||
Բովանդակություն |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
2D, 3D, 4D ատեղծագործական աշխատանքներ ըստ կերպարվեստի ոճերի (նատյուրմորտ, բնանկար, դիմանկար, քանդակ, մանրակերտ): Ստեղծել 2D, 3D և 4D աշխատանքներ վերացական արվեստի տեսանկյունից՝ (կուբիզմ, ֆուտուրիզմ, սյուրռեալիզմ և այլն): 2D, 3D և 4D երևակայական թեմատիկ հորինվածքներ: |
Համաչափության, գծերի ընդհանուր դասավորության, կոմպոզիցիոն համաչափության, ուսումնասիրության և համեմատության վրա հիմնված վարժություններ և ստեղծագործական աշխատանքներ: Դիմագծերի ընդհանրացման և նմանության կարողությունների ձևավորում: Ինքնուրույն վերաբերմունքի արտահայտում: Թեմատիկ նկարչություն դիտման, պատկերացման, հիշողության և գրական ստեղծագործությունների պատկերազարդման ու ձևավորման միջոցով: Հաստոցային քանդակ և գեղանկարչություն, մոնումենտալ քանդակ և որմնանկարչություն: Կրկնօրինակել արվեստի որևէ գործ: Հայկական ճարտարապետական հուշարձանների տիպերի ուսումնասիրություն՝ Ազատ խաչ, Եռակոնք, Քառակոնք, Բազմաբսիդ: Ըստ նախընտրած նյութի՝ կառուցել ճարտարապետական կոթողի մանրակերտ: Ներկայացնել արվեստի տարբեր ճյուղերում նյութերի կիրառման հնարավորություններն ու սկզբունքները: Դեկորատիվ զարդաքանդակի համաչափության, հավասարակշռվածության ուսումնասիրություն, սեփական զարդաքանդակի էսքիզի կատարում և քանդակում՝ ըստ նյութերի և գործիքների ուսումնասիրության (մոմ, պլաստիլին, կավ և այլն): Ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստների բնորոշ և հաճախ հանդիպող կերպարները և դրանց մեկնաբանությունը: Ռեալիստական, ծաղրանկարային և դեկորատիվ կերպարների ստեղծումն ուրվագծի և բծի միջոցով: Բնանկարի, դիմանկարի և թեմատիկ դեկորատիվ կոմպոզիցիաների ուրվագծային պատկերում: Ուսումնասիրել արվեստի ստեղծագործությունները դրանք նոր մեկանաբանություններով ներկայացնելու նպատակով։ Դիմանկարի, բնանկարի և նատյուրմորտի էսքիզների, ճեպանկարների և նախանկարների կատարում երկրաչափական պատկերների կիրառմամբ (2D, 3D, 4D)։ Դիմանկարի, բնանկարի և նատյուրմորտի էսքիզների, ճեպանկարների և նախանկարների կատարում գունային բծերի կիրառմամբ (2D, 3D, 4D)։ Պատմամշակութային կառույցների, նորաձևության ոճերի նոր դեկորատիվ նախագծերի մշակումների կատարում (2D, 3D, 4D)։ |
Օրինաչափություններ Երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառահետևանքային անհրաժեշտ կապեր։ Որևէ երևույթի պատմական զարգացման մեջ դրսևորվող (դրսևորված) փաստ և դրա հետևանքը՝ արդյունքը։
Համակարգեր և մոդելներ Համակարգը որպես ընդհանուր գաղափարով, թեմայով, մոտեցումով կատարված ստեղծագործությունը (ները) ներկայացնելու ընդհանրական մոտեցում, որով յուրաքանչյուր աշխատանք կամ աշխատանքի մաս հանդես է գալիս որպես մոդել։
Անհատական և մշակութային արժեհամակարգ Ուսումնասիրել և բացահայտել գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ արտահայտող ուղիները, որոնցով արժևորվում և գնահատվում է ստեղծարարությունը: | |
Առաջարկվող թեմատիկա | |||
Գծանկար, գունանկար, ԴԿԱ: Թեմատիկ հորինվածքներ․ մայրություն, քաղաքակրթություն, երաժշտություն, սպորտ, տիեզերք: Հանրահայտ ստեղծագործությունների նոր մեկնաբանություններ: Ժամանակակից արվեստ: Օպտիկական արվեստ, տատու, հոլոգրաֆիա: Անսովոր հեռանկարներ, հավաքածու, «Մի օր․․․․․ կյանքից», պատկերներ Հայաստանից, գաղափարներ, որոնք փոխում են աշխարհը, «Ոսկե հատում»: Երբ հատվում են գեղեցիկն ու պատկերը: Ճանապարհորդություն, հերոսներ, հիշողություն, երազ: | |||
Միջառարկայական (միջբնագավառային) կապ | |||
Բնական գիտություններ - Վերլուծել բնական համակարգերի փոխկապակցվածությունները՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը որպես մեկ ամբողջություն։ Հանրահաշիվ, երկրաչափություն - Համադրել և վերլուծել տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներում, կիրառել տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս։ Հումանիտար գիտություններ- Վերլուծել իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորել Հայաստանի Հանրապետությունը՝ որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր։ Համեմատել և վերլուծել հասարակական և քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր մեկնաբանություններ, արտահայտել հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ: Առողջ ապրելակերպ - Բացատրել տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնել տեխնոլոգիական ձեռքբերումները՝ որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցել դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար։ Ինֆորմատիկա - Կիրառել համալիր գիտելիքներ և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար։ | |||
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ | |||
Մ4, Մ5, Մ7, Մ9, Մ10, Մ12, Մ15, Մ16, Մ25, Մ26, Մ33, Մ40, Մ41, Մ42 |
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ | |
ՎԵՐԱՆԱՅՈՒՄ ԵՎ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ | |
Նպատակը |
Վերջնարդյունքներ |
Ձևավորել՝ -արվեստի ստեղծագործությունների փուլային վերլուծությունների հմտություններ։ -թեմատիկ ցուցադրությունների արդյունավետ կազմակերպման կարողություններ։ |
11.Կ.Ս.ՆՄ.2. Ձևակերպումներում կիրառել մասնագիտական բառամթերք և եզրույթներ։ 11.Կ.Ս.ՆՄ.3. Բացատրել ավանդական և ոչ ավանդական աշխատանքային գործիքների և միջոցների ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա։ Ցուցադրել նյութերի, գործիքների և միջոցների անվտանգ կիրառման հմտություններ։ 11.Կ.Ա.ՎՑ. 1. Մենակ կամ խմբով ներկայացնել ամբողջական, ավարտուն թեմատիկ նախագծեր լայն լսարանի համար։ 11.Կ.Ա.ՎՑ. 2. Ներկայացնել հասարակական նշանակություն կամ ազդեցություն ունեցող արվեստագիտական նախագծեր՝ խմբով կամ մենակ։ 11.Կ.Ա.ՎՑ.3. Մենակ կամ խմբով վերլուծել և ներկայացնել հասարակական, սոցիալական, մշակութային կամ քաղաքական համոզմունքներ ներկայացնող թեմատիկ նախագծեր։ 11.Կ.Ա.ՎՄ. 1. Վերլուծել և ձևավորել ստեղծագործական նախագծերի թեմատիկ, տեխնիկական, գեղարվեստական և նորարարական սկզբունքներ։ 11.Կ.Ա.ՔԱ.1. Տարբեր ստեղծագործությունների վերաբերյալ ձևավորել մասնագիտական քննադատական կարծիքներ։ 11.Կ.Ա.ՔԱ.3. Քննարկել և վերլուծել տարբեր ժամանակներում ստեղծված նախագծերը, դրանց թողած հասարակական ազդեցությունը։ 11.Կ.Կ.ԱԴ.3. Ստեղծագործաբար մոտենալ առօրեական խնդիրների լուծմանը: |
Ուղղորդող հարցադրում | |
Ի՞նչ չափանիշներով են ընտրվում ստեղծագործությունները: Հարկավո՞ր է արդյոք ցուցադրել աշխատանքները: Ի՞նչ է նշանակում արվեստի ստեղծագործության ցուցադրություն: | |
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ | |
1) պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները, 2) պահպանել համատեղ աշխատելու էթիկական պայմանները, 3) ճիշտ կազմակերպել աշխատանքային տարածքը, աշխատանքի բոլոր փուլերում պահպանել հիգիենայի, անձնական տարածքի կանոնները, 4) առաջարկել խմբային և անհատական ցուցադրությունների հետաքրքիր տարբերակներ, 5) ուսումնասիրել և ներկայացնել ցուցադրությունների և ներկայացումների տարբերակներ՝ հիմնավորելով ընտրությունը, 6) մեկնաբանել և տեսակավորել ստեղծագործական աշխատանքները, 7) ներկայացնել հիմնական գաղափարների արդիականությունը, 8) առանձնացնել և ցուցադրել ստեղծագործական հնարների կիրառման արդյունավետությունը և ազդեցությունը գաղափարի փոխանցման տեսանկյունից, 9) ընտրել և առանձնացնել աշխատանքները՝ հիմնական գաղափարի, խորհրդանիշների, թեմաների, տարրերի և սկզբունքների հիման վրա, 10) բացատրել դիտողի վրա ստեղծագործության ազդեցության հնարները, 11) կիրառել ստեղծագործական և քննադատական մտածողության հմտություններ, 12) նշել այն հիմքերը և սկզբունքները, որոնցով առաջնորդվել է ստեղծագործություններն առանձնացնելիս, 13) ստեղծել աշխատանքներ, որոնք առնչվում են կյանքի տարբեր ոլորտերի և արվեստի մյուս տեսակներին, 14) մեկնաբանել կատարված ընտրությունը, 15) ներկայացնել ինքնուրույն, զույգով կամ խմբով կատարաված աշխատանքները, թվարկել կիրառված տարրերն ու սկզբունքները և դրանցով արտահայտչականություն ապահովելու հնարները, 16) դասակարգել աշխատանքները՝ հաշվի առնելով ընդհանուր կարծիքը և գնահատականները, 17) աշխատանքներում ցուցադրել մյուս ուսումնական առարկաներից ստացած գիտելիքները, 18) կատարել վերլուծություններ և հետազոտություններ մշակութային իրադարձության նշանակալիության, կարևորության վերաբերյալ, 19) հավաքել և դասակարգել մշակութային իրադարձության կամ ստեղծագործության վերաբերյալ արտահայտված կարծիքները։ |
Բովանդակություն |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Թեմատիկ աշխատանքների խմբային ցուցադրություններ: Ավանդական և ոչ ավանդական մոտեցումներ: Նախագիծ: Համայնքային, տարածաշրջանային միջոցառումների ստեղծագործական նախագծեր և ներկայացում: Ցուցադրություն: Արդյունավետ ցուցադրություններ կազմակերպելու սկզբունքներ: |
Մենակ կամ խմբով խմբավորել հաջողված աշխատանքները՝ ըստ առաջարկված չափանիշների: Ձևակերպել հարցերը և պատասխանները, թե որտեղ, երբ, ինչու և ինչպես պետք է պատրաստվեն աշխատանքները ցուցադրության համար: Մեկնաբանել ստեղծագործություններից ստացած տպավորությունները: Բացատրել. թե ինչու են ընտրվել տվյալ աշխատանքները: Նշել և մեկաբանել ցուցադրության կազմակերպման նպատակները, հիմնական սկզբունքները: Մեկնաբանել սեփական աշխատանքները: Աշխատել խմբով: Առանձնացնել երեք տարբեր ստեղծագործություններ, դրանց շուրջ կատարել տարբեր վերլուծական բնութի հետազոտություններ՝ գունային լուծումների, գաղափարի մատուցման, արտահայտչականության և այլն։ Սովորողների կողմից կատարված աշխատանքների կամ թեմատիկ առանձին ուղղվածություն ունեցող ստեղծագործությունների և առարակների ցուցադրություն: Ստեղծագործական աշխատանքների խմբավորումը՝ ըստ դիտողի վրա ներգործելու կամ հուզականության աստիճանի։ Դասընթացների այս ձևը կարող է կազմակերպվել որևէ առարկայի հետ ինտեգրված: |
Համակարգեր և մոդելներ Համակարգը որպես ընդհանուր գաղափարով, թեմայով, մոտեցումով կատարված ստեղծագործությունը (ները) ներկայացնելու ընդհանրական մոտեցում, որով յուրաքանչյուր աշխատանք կամ աշխատանքի մաս հանդես է գալիս որպես մոդել։
Մասշտաբ, համամասնություն, քանակ համամասնության ու քանակի պատկերացումները սովորողին կօգնեն հասկանալու իր կատարած աշխատանքի ծավալը, հարկ եղած դեպքերում՝ համեմատություններ, վերլուծություններ կատարել Կառուցվածքը միևնույն խմբին կամ դասին պատկանող օբյեկտների բազմություն է՝ դրանց հատուկ գոյության ու գործառնության համընդհանուր սկզբունքներով: |
Առաջարկվող թեմատիկա |
Թատերական ներկայացումների, գրական ստեղծագործությունների ձևավորումներ, լուսանկարչական աշխատանքների և կոլաժների թեմատիկ ցուցադրություններ, դիմանկարի, բնանկարի, նատյուրմորտի կամ ժանրային հորինվածքների ցուցադրություններ։ Թեմատիկ ցուցադրություններ՝ «Արվեստ և բնապահպանություն», «Արվեստ և քաղաքականություն», «Արվեստ և իրականություն», «Արվեստ և նորաձևություն», «Արվեստ և քաղաքաշինություն», «Արվեստ և կրոն», «Արվեստ և գիտություն», «Արվեստի դերը մեր կյանքում»: Վիդեոարտ, փառատոն: |
Միջառարկայական (միջբնագավառային) կապ |
Բանասիրական գիտություններ - Հայերենով տարբեր ոճերի և ժանրերի գրավոր և բանավոր խոսքի հմտություններ՝ օգտագործելով տարբեր արտահայտչամիջոցներ և համապատասխանեցնելով դրանք իրավիճակներին։ Օտար լեզվով բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփում, կարդալ և հասկանալ տարաբնույթ, այդ թվում արվեստագիտական բառապաշար պարունակող տեքստերի հիմնական միտքը, տարբեր թեմաների շուրջ գրավոր շարադրանքի հմտություն։ Բնական գիտություններ - Վերլուծել բնական համակարգերի փոխկապակցվածությունները՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը որպես մեկ ամբողջություն։ Հանրահաշիվ, երկրաչափություն - Համադրել և վերլուծել տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներում, կիրառել տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս։ Հումանիտար գիտություններ - Վերլուծել իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորել Հայաստանի Հանրապետությունը որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր։ Համեմատել և վերլուծել հասարակական և քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր մեկնաբանություններ, արտահայտել հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ: Առողջ ապրելակերպ - Բացատրել տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնել տեխնոլոգիական ձեռքբերումները որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցել դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար։ Ինֆորմատիկա - Կիրառել համալիր գիտելիքներ և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար։ |
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ |
Մ1, Մ5, Մ7, Մ9, Մ11., Մ15, Մ16, Մ17, Մ18, Մ20, Մ23, Մ24, Մ28, Մ29, Մ30, Մ39, Մ40, Մ41, Մ42 |
ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ | |
ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔ | |
Նպատակը |
Վերջնարդյունքներ |
Ճիշտ հարցադրումներ ձևակերպելու հմտությունների ձևավորում։ Կիրառված ստեղծագործական հնարների վերաբերյալ բացահայտումների և եզրակացությունների կատարման հմտությունների ձևավորում։ Ստեղծագործության թողած ազդեցությունը և կապը իրականության հետ տեսնելում դրա նկատմամբ վերաբերմունքի ձևավորում։ |
11.Կ.Ս.ՆՄ.2. Ձևակերպումներում կիրառել մասնագիտական բառամթերք և եզրույթներ: 11.Կ.Ա.ՔԱ.1. Տարբեր ստեղծագործությունների վերաբերյալ ձևավորել մասնագիտական քննադատական կարծիքներ: 11.Կ.Ա.ՔԱ.2. Կատարել հետազոտություններ և վերլուծել ստեղծագործական նախագծերը: 11.Կ.Ա.ՔԱ.3. Քննարկել և վերլուծել տարբեր ժամանակներում ստեղծված նախագծերը, դրանց թողած հասարակական ազդեցությունը: 11.Կ.Ա.Գ.1. Վերլուծել տարբեր արվեստագիտական գնահատականներ արդիականության, մշակութային արժևորման տեսանկյունից: 11.Կ.Ա.Գ.2. Գնահատել նախագծերը՝ հաշվի առնելով հասարակության տարբեր խավերի գեղագիտական նախընտրությունները: 11.Կ.Կ.ԱԴ.1. Ներկայացնել, թե որքանով է մշակույթի, պատմության, ավանդությունների և սովորույթների իմացությունն օգնում լիարժեք ընկալելու ստեղծագործությունը: 11.Կ.Կ.ԱԴ.3. Ստեղծագործաբար մոտենալ առօրեական խնդիրների լուծմանը: |
Ուղղորդող հարցադրում | |
Ինչպե՞ս է արվեստի ստեղծագործության վերլուծությունն օգնում հասկանալու և ճանաչելու աշխարհը։ Ի՞նչն է օժանդակում ստեղագործական մտածողության զարգացմանը։ Ի՞նչ չափանիշներով կարելի է գնահատել ստեղծագործությունները։ |
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ |
1) կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում՝ ըստ առաջադրված չափանիշների, 2) կատարել կերպարվեստային գործունեությանն առնչվող նյութերի մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ, 3) ընտրել և առանձնացնել աշխատանքները հիմնական գաղափարի, խորհրդանիշների, թեմաների, տարրերի և սկզբունքների հիման վրա: 4) բացատրել դիտողի վրա ստեղծագործության ազդեցության հնարները, 5) կիրառել ստեղծագործական և քննադատական մտածողության հմտություններ, 6) նշել այն հիմքերը և սկզբունքները, որոնցով առաջնորդվել է ստեղծագործություններն առանձնացնելիս, 7) ստեղծել աշխատանքներ, որոնք առնչվում են կյանքի տարբեր ոլորտերի և արվեստի մյուս տեսակներին, 8) մեկնաբանել կատարված ընտրությունը, 9) ներկայացնել ինքնուրույն, զույգով կամ խմբով կատարաված աշխատանքները, թվարկել կիրառված տարրերն ու սկզբունքները և դրանցով արտահայտչականություն ապահովելու հնարները, 10) դասակարգել աշխատանքները՝ հաշվի առնելով ընդհանուր կարծիքը և գնահատականները, 11) աշխատանքներում ցուցադրել մյուս ուսումնական առարկաներից ստացած գիտելիքները, 12) քննել, վերլուծել և ներկայացնել ստեղծագործություններում առկա կապը արվեստի մյուս տեսակների հետ, 13) բացահայտել և մեկնաբանել գեղարվեստական գաղափարը փոխանցելու գեղարվեստական հնարները, 14) կատարել վերլուծություններ և հետազոտություններ մշակութային իրադարձության նշանակալիության, կարևորության վերաբերյալ, 15) հավաքել և դասակարգել մշակութային իրադարձության կամ ստեղծագործության վերաբերյալ արտահայտված կարծիքները, 16) մանրամասն ներկայացնել ինքնուրույն, զույգով կամ խմբով կատարված աշխատանքները, թվարկել կիրառված տարրերն ու սկզբունքները և դրանցով արտահայտչականություն ապահովելու հնարները, 17) բանավոր կամ գրավոր ներկայացնել աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց կապը իրականության հետ (փոխանցում են, ազդում, նկարագրում, ահազանգում են կամ կարող են ներազդել, ուղղորդել և այլն), 18) ընտրել շրջապատող իրականությունն արվեստի միջոցով ներկայացնելու տարբերակներ, 19) հասկանալ, որ բոլոր մշակույթները ներկայանում են իրենց արվեստով, 20) հասկանալ, որ արվեստը բոլոր ժամանակների և մշակույթների հաղորդակցման անփոխարինելի լեզու է, 21) ներկայացնել մշակութային իրադարձություն, որը ներգործություն է ունեցել (դրական կամ բացասական) իր շրջապատի վրա: |
Բովանդակություն |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Քննարկումներ ստեղծագործական աշխատանքներում թեմայի արդիականության վերաբերյալ: Ստեղծագործության զգայական անդրադարձ հնարների կիրառման վերաբերյալ: Գնահատում և ինքնագնահատում: |
Ժանրերի ֆունկցիոնալ տարբերությունների մեկնաբանություն: Ոճային բազմազանության և դրանց առանձնահատկությունների ներկայացում: Տարբեր ստեղծագործությունների վերաբերյալ կարծիքների արտահայտում հարց ու պատասխանի, ռուբրիկների միջոցով: Միևնույն ստեղծագործողի տարբեր աշխատանքներ: Պլանավորել և իրականացնել հետազոտություններ։ Քննարկել արվեստագետի՝ գույնի և կատարման տեխնիկայի ընտրությունը որպես ազդեցության, հուզականության արտահայտություն։ Նույն թեմայով տարբեր ստեղծագործողների կատարած աշխատանքներ: Միևնույն ժանրի ստեղծագործությունների համեմատություն: Արվեստի ստեղծագործությունների քննարկում, վերլուծություն, դասակարգում և գնահատում: Մեկնաբանել և վերլուծել իր և ընկերների աշխատանքները։ Առաջադրել ստեղծագործական աշխատանքի քննության ճիշտ հարցադրումներ։ Քննարկել, թե ինչպես է արվեստի վերլուծությունն օժանդակում ստեղծագործական մտածողության զարգացմանը։ Փորձել «կարդալ» ստեղծագործությունը։ Վերլուծել ստեղծագործության վերաբերյալ տարբեր մեկնաբանություններ, դասակարգել կամ առանձնացնել դրանք՝ ըստ քննական վերլուծության։ Առաջարկել և ձևակերպել ստեղծագործությունները գնահատելու չափանիշներ: Կատարել չորս փուլային վերլուծություն։ Հետազոտություններ ժամանակագրական, ոճային, աշխարհագրական տեսանկյուններից։ |
Զարգացում Զարգացումը այնպիսի փոփոխություն է, որի հետևանքով առաջանում է որակական նոր առաջադիմական վիճակ:
Կայունություն և փոփոխություն Կայունությունը միշտ մրցակցող գործոնների հաշվեկշիռն է: Դրա խախտումը համակարգը դուրս է բերում կայուն վիճակից, երբ բացակայում է հետադարձ կապը: Սակայն արվեստագիտական տեսանկյունից կարելի է ընկալել որպես մեկից ավելի համակարգերի առկայություն, միևնույն ստեղծագործության մեջ։ Այստեղ մեկ գործոնի փոփոխությունը չի խախտում համակարգը, քանի որ մյուս գործոնն իր վրա է վերցնում ընդհանուր հավասարակշռությունը (գույն, գիծ, դինամիկա և այլն)։ |
Առաջարկվող թեմատիկա | ||
Քննադատության չորս փուլերը՝ նկարագրել, վերլուծել, մեկնաբանել, գնահատել: | ||
Միջառարկայական (միջբնագավառային) կապ | ||
Բանասիրական գիտություններ - Հայերենով տարբեր ոճերի և ժանրերի գրավոր և բանավոր խոսքի հմտություններ՝ օգտագործելով տարբեր արտահայտչամիջոցներ և համապատասխանեցնելով դրանք իրավիճակներին։ Օտար լեզվով բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփում, կարդալ և հասկանալ տարաբնույթ, այդ թվում արվեստագիտական բառապաշար պարունակող տեքստերի հիմնական միտքը, տարբեր թեմաների շուրջ գրավոր շարադրանքի հմտություն։ Բնական գիտություններ - Վերլուծել բնական համակարգերի փոխկապակցվածությունները՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը որպես մեկ ամբողջություն։ Հանրահաշիվ, երկրաչափություն - Համադրել և վերլուծել տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներում, կիրառել տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս։ Հումանիտար գիտություններ - Վերլուծել իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորել Հայաստանի Հանրապետությունը որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր։ Համեմատել և վերլուծել հասարակական և քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր մեկնաբանություններ, արտահայտել հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ: Առողջ ապրելակերպ - Բացատրել տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնել տեխնոլոգիական ձեռքբերումները որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցել դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար։ Ինֆորմատիկա - Կիրառել համալիր գիտելիքներ և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար։ | ||
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ | ||
Մ1, Մ5, Մ7, Մ9, Մ11., Մ15, Մ16, Մ18, Մ23, Մ24, Մ27, Մ28, Մ29, Մ30, Մ39, Մ40, Մ41, Մ42 |
ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ | |||
ԱՐՎԵՍՏ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԵՎ ԳՅՈՒՏԵՐ | |||
Նպատակը |
Վերջնարդյունքներ | ||
Արվեստի ստեղծագործությունների տեխնիկական, նյութաբանական վերլություններ կատարելու հմտությունների ձևավորում: Ստեղծագործությունների միջոցով տարբեր ժամանակների մշակութային առանձնահատկությունները ուսումնասիրելու կարողությունների ձևավորում: |
11.Կ.Ս.ՆՄ.1. Հետազոտել տարբեր նյութեր, միջոցներ, գտնել ստեղծագործական աշխատանքներ ստանալու նոր մոտեցումներ (2D, 3D 4D), որոնք կարող են ունենալ հասարակական ներգործություն։ 11.Կ.Ս.ՆՄ.2. Ձևակերպումներում կիրառել մասնագիտական բառամթերք և եզրույթներ: 11.Կ.Ա.ՔԱ.1. Տարբեր ստեղծագործությունների վերաբերյալ ձևավորել մասնագիտական քննադատական կարծիքներ։ 11.Կ.Ա.ՔԱ.2. Կատարել հետազոտություններ և վերլուծել ստեղծագործական նախագծերը: 11.Կ.Ա.Գ.1. Վերլուծել տարբեր արվեստագիտական գնահատականներ՝ արդիականության, մշակութային արժևորման տեսանկյունից։ 11.Կ.Ա.Գ.2. Գնահատել նախագծերը՝ հաշվի առնելով հասարակության տարբեր խավերի գեղագիտական նախընտրությունները։ 11.Կ.Ս.ԱՏ.1. Համեմատել նույն թեման ներկայացնող ստեղծագործական նախագծերը (ֆիլմ, կտավ, հուշարձան, մեդիա և այլն), ներկայացնել նմանություններն ու տարբերությունները: 11.Կ.Ս.ԱՏ.2. Ուսումնասիրել և ներկայացնել տարբեր ժամանակաների տեխնոլոգիական և գիտական նորարարությունների ազդեցությունն արվեստի վրա: | ||
Ուղղորդող հարցադրում | |||
Ինչպե՞ս է արվեստն օգնում հասկանալու մարդկանց և նրանց շրջապատը: Ինչպե՞ս է արվեստը ներկայացնում իրականությունը: Կա՞ արդյոք արվեստ մեր շրջապատում: Որքանո՞վ է արվեստի ուսումնասիրությունն օգնում պլանավորելու մեր ապագան։ | |||
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ | |||
1) ցուցադրել տարբեր նյութերով և միջոցներով, նաև մեդիայի կիրառմամբ ստեղծագործական մտքի արտահայտիչ հաղորդման հմտություններ, 2) զարգացնել գաղափարը, աշխատել թեմայի մշակման, զարգացման, առավել արդունավետ մատուցման, ճեպանկարների, էսքիզների կատարման ուղղությամբ, 3) տարբեր գործիքներով և միջոցներով հասնել առավել արտահայտչականության, 4) ընտրել թեմային համապատասխան առավել արդյունավետ գործիքներ գունանկարի, գծանկարի, քանդակի, մեդիայի համար, 5) կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում՝ ըստ առաջադրված չափանիշների, 6) կատարել կերպարվեստային գործունեությանն առնչվող նյութերի մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ, 7) դասակարգել աշխատանքները՝ հաշվի առնելով ընդհանուր կարծիքը և գնահատականները, 8) աշխատանքներում ցուցադրել մյուս ուսումնական առարկաներից ստացած գիտելիքները, 9) քննել, վերլուծել և ներկայացնել ստեղծագործություններում առկա կապը արվեստի մյուս տեսակների հետ, 10) բացահայտել և մեկնաբանել գեղարվեստական գաղափարը փոխանցելու գեղարվեստական հնարները, 11) բանավոր կամ գրավոր ներկայացնել աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց կապը իրականության հետ (փոխանցում են, ազդում, նկարագրում, ահազանգում են կամ կարող են ներազդել, ուղղորդել և այլն), 12) հասկանալ, որ բոլոր մշակույթները ներկայանում են իրենց արվեստով, 13) հասկանալ, որ արվեստը բոլոր ժամանակների և մշակույթների հաղորդակցման անփոխարինելի լեզու է, 14) ներկայացնել մշակութային իրադարձություն, որը ներգործություն է ունեցել (դրական կամ բացասական) իր շրջապատի վրա, 15) խմբավորել տարբեր ժամանականերում և մշակույթներում ստեղծված աշխատանքները, մեկնաբանել դրանց ազդեցությունը, 16) քննարկել և ներկայացնել ստեղծագործություններում առկա ժամանակաշրջանը, տեղանքը, կլիման, օգտագործված նյութերը, գաղափարը և տեխնոլոգիական միջոցները, որոնք իմաստ և հուզականություն են հաղորդում աշխատանքին, 17) բացատրել, թե ինչ նյութեր են օգտագործել նկարիչները տարբեր ժամանակաշրջաններում և ինչով են դրանք պայմանավորված: | |||
Բովանդակություն |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
Արվեստի նմուշների թվայնացում: Արվեստի ստեղծագործությունում օգտագործված նյութերի և միջոցների տեխնիկական հետազոտում: Ի՞նչ նյութեր են օգտագործված: Ինչո՞ւ է արվեստագետն ընտրել տվյալ նյութը կամ միջոցը: Որքանո՞վ է ընտրված մատուցման ձևն արդարացված: |
Ուսումնասիրել արվեստի աշխատանքներում օգտագործված նյութերը: Հետազոտել տարբեր ժամանակներում արվեստագետների աշխատանքի միջոցները և հնարավորությունները: Համեմատել տարբեր ստեղծագործություններ: Գտնել նմանություններ և տարբերություններ օգտագործված նյութերի կամ աշխատանքի միջոցների մեջ: Քննարկել տարբեր երկրների քաղաքական, հասարակական, մշակութային իրադարձությունների խորհրդանիշները՝ որպես մշակութային ժառանգություն։ Հայ և համաշխարհային արվեստի ներկայացուցիչների մասին պատմող տեսաֆիլմերի, գեղարվեստական գրականության, մեդիայի ուսումնասիրություններ։ Ուսումնասիրել տարբեր արվեստագետների աշխատանքները, ի՞նչ են պատմում իրենց ժամանակաների մասին: Քննարկել, թե ինչպես, ինչով և ինչու են ստեղծագործում արվեստագետները: Գեղարվեստական ժառանգության ուսումնասիրություն ժողովրդական արվեստի կամ տեղական երկրագիտական թանգարաններում: Հանդես գալ հաղորդումներով և զեկույցներով՝ ներկայացնելով հստակ և նպատակային խոսք, հայտնել տեսակետ և դրսևորել հետաքրքրություններ։ |
Անհատական և մշակութային արժեհամակարգ Ուսումնասիրել և բացահայտել գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ արտահայտող ուղիները, որոնցով արժևորվում և գնահատվում է ստեղծարարությունը:
Համաշխարհայնացում Տնտեսական, քաղաքական, մշակութային համաշխարհային քաղաքակրթության զարգացման ժամանակակից փուլ, միասնական աշխարհի կայացման օբյեկտիվ գործընթաց, մարդու ստեղծած համակարգերի և համայնքների փոխկապակցվածություն, համաշխարհային և տեղական գործընթացների փոխհարաբերություններ, հնարավորություններ, որոշումների ազդեցությունը մարդկության և շրջակա միջավայրի վրա: | |
Առաջարկվող թեմատիկա | |||
Արվեստի մասին պատմող էլեկտրոնային կայքեր, թվայնացված հավաքածուներ, թանգարաններ, գրադարաններ, պատկերասրահներ, արվեստանոցներ, արհեստանոցներ: Կենցաղային առարկաները տարբեր ժամանակաշրջանների արվեստում՝ Հին Հռոմ, Վերածնունդ, բարոկկո, մեր ժամանակներ՝ ոսկերչական, արծաթագործական իրեր, սպասք, վարագույր, կահույք: | |||
Միջառարկայական (միջբնագավառային) կապ | |||
Բանասիրական գիտություններ - Հայերենով տարբեր ոճերի և ժանրերի գրավոր և բանավոր խոսքի հմտություններ՝ օգտագործելով տարբեր արտահայտչամիջոցներ և համապատասխանեցնելով դրանք իրավիճակներին։ Օտար լեզվով բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփում, կարդալ և հասկանալ տարաբնույթ, այդ թվում արվեստագիտական բառապաշար պարունակող տեքստերի հիմնական միտքը, տարբեր թեմաների շուրջ գրավոր շարադրանքի հմտություն։ Բնական գիտություններ - Վերլուծել բնական համակարգերի փոխկապակցվածությունները՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը որպես մեկ ամբողջություն։ Հանրահաշիվ, երկրաչափություն - Համադրել և վերլուծել տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներում, կիրառել տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս։ Հումանիտար գիտություններ - Վերլուծել իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորել Հայաստանի Հանրապետությունը՝ որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր։ Համեմատել և վերլուծել հասարակական և քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր մեկնաբանություններ, արտահայտել հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ: Առողջ ապրելակերպ - Բացատրել տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնել տեխնոլոգիական ձեռքբերումները որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցել դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար։ Ինֆորմատիկա - Կիրառել համալիր գիտելիքներ և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար։ | |||
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ | |||
Մ1, Մ4, Մ6, Մ10, Մ11., Մ12, Մ13, Մ14, Մ15, Մ16, Մ23, Մ24, Մ27, Մ28, Մ29, Մ34, Մ40, Մ41 |
ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ | |||
ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ | |||
Նպատակը |
Վերջնարդյունքներ | ||
Նկարը՝ իբրև թեմատիկ-իմաստային միասնություն ընկալելու կարողությունների ձևավորում: Ինքն իրեն լսելու և միտքը ճիշտ կառուցելու կարողությունների զարգացում: |
11.Կ.Ս.ՆՄ.2. Ձևակերպումներում կիրառել մասնագիտական բառամթերք և եզրույթներ։ 11.Կ.Ա.ՔԱ.1. Կատարել արվեստագիտական վերլուծություններ 11.Կ.Ա.ՔԱ.2. Կատարել համեմատություններ և դասակարգել ստեղծագործությունները: 11.Կ.Ա.ՔԱ.3. Վերլուծել հանդիսատեսի համոզմունքների, գաղափարների, տեսակետների վրա ցուցադրությունների թողած ազդեցությունը։ 11.Կ.Ա.Գ.1. Վերլուծել տարբեր արվեստագիտական գնահատականներ արդիականության, մշակութային արժևորման տեսանկյունից։ 11.Կ.Ա.Գ.2. Գնահատել նախագծերը՝ հաշվի առնելով հասարակության տարբեր խավերի գեղագիտական նախընտրությունները։ 11.Կ.Ա.ԱՊ.1. Ցուցադրել ստեղծագործությունը ներկայացնելու կարողություններ արվեստագետի, նկարիչի, արվեստի քննադատի, պատկերասրահի տնօրենի, պատմաբանի, հոգեբանի տեսանկյունից։ 11.Կ.Ա.ԱՊ.2. Հետազոտել և ներկայացնել ժամանակակից արվեստի առանձնահատկությունները։ 11.Կ.Կ.ԱԴ.3. Կիրառել ստեղծագործական կարողություններն ու մոտեցումներն ուսումնական մյուս բնագավառներում։ | ||
Ուղղորդող հարցադրում | |||
Ինչպե՞ս է արվեստն օգնում հասկանալու տարբեր ժամանակներում և տարբեր տեղերում ապրած մարդկանց կյանքը: Ինչպե՞ս են վերաբերվել արվեստին տարբեր ժամանակաշրջաններում։ | |||
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ | |||
1) կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում՝ ըստ առաջադրված չափանիշների, 2) կատարել կերպարվեստային գործունեությանն առնչվող նյութերի մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ, 3) դասակարգել աշխատանքները՝ հաշվի առնելով ընդհանուր կարծիքը և գնահատականները, 4) աշխատանքներում ցուցադրել մյուս ուսումնական առարկաներից ստացած գիտելիքները, 5) քննել, վերլուծել և ներկայացնել ստեղծագործություններում առկա կապը արվեստի մյուս տեսակների հետ, 6) բացահայտել և մեկնաբանել գեղարվեստական գաղափարը հաղորդելու գեղարվեստական հնարները, 7) վերլուծել արվեստի ստեղծագործությունները, կիրառել քննական վերաբերմունք տեսածի և զգացածի վերաբերյալ, 8) մանրամասն ներկայացնել ինքնուրույն, զույգով կամ խմբով կատարաված աշխատանքները, թվարկել կիրառված տարրերն ու սկզբունքները և դրանցով արտահայտչականություն ապահովելու հնարները, 9) բանավոր կամ գրավոր ներկայացնել աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց կապը իրականության հետ (փոխանցում են, ազդում, նկարագրում, ահազանգում են կամ կարող են ներազդել, ուղղորդել և այլն), 10) ընտրել շրջապատող իրականությունն արվեստի միջոցով ներկայացնելու տարբերակներ, 11) կատարել վերլուծություններ և հետազոտություններ մշակութային իրադարձության նշանակալիության, կարևորության վերաբերյալ, 12) հավաքել և դասակարգել մշակութային իրադարձության կամ ստեղծագործության վերաբերյալ արտահայտված կարծիքները, 13) քննել ստեղծագործությունները՝ հաշվի առնելով թեմաները, ժամանակաշրջանը, նկարչի անհատականությունը, ավանդույթները, մշակութային խնդիրները և այլն, 14) ներկայացնել որոշակի ժամանակաշրջանում ստեղծագործած հայազգի արվեստագետների աշխատանքները, 15) բացատրել, թե ինչ միջոցներով և որքանով է արտացոլված տվյալ ժամանակաշրջանը, 16) ներկայացնել օրինակներ, երբ տարբեր մշակույթներ ներկայանում են իրենց արվեստով, 17) մեկնաբանել «արվեստը բոլոր ժամանակների և մշակույթների հաղորդակցման անփոխարինելի լեզու է» արտահայտությունը, 18) ներկայացնել մշակութային իրադարձություն, որը ներգործություն է ունեցել (դրական կամ բացասական) իր շրջապատի վրա: | |||
Բովանդակություն |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
Հայտնի արվեստագետների կյանքը և ստեղծագործությունները: Արվեստի գործերի մշակութային արժեքը: Կերպարվեստի ոճերը: Հայ և համաշխարհային կերպարվեստի հիմնական ուղղությունները: Հայ արվեստագետները հայրենիքում և հայրենիքից դուրս: |
Ներկայացնել համաշխարհային արվեստի կարևոր շրջանները: Ներկայացնել հայ արվեստի ժամանակաշրջանները և ճանաչում ունեցած արվեստագետներին: Վերլուծել նրանց ստեղծագործությունները՝ ըստ տեսակների (ճարտարապետություն, դեկորատիվ-կիրառական արվեստ, մանրանկար-չություն, գեղանկարչություն)։ Դասակարգել կերպարվեստի տարրերը և սկզբունքները տարբեր դարաշրջանների ստեղծագործություններում: Համեմատել տարբեր երկրների արվեստագետների աշխատանքներում ազգային ինքնություն արտահայտող պատկերները: Ուսումնասիրել ստեղծագործությունները՝ ըստ ոճական առանձնահատկությունների: Ուսումնասիրել ստեղծագործությունների ստեղծման հանգամանքները։ Ուսումնասիրել արվեստագիտական հետազոտությունների ամենաճանաչված հիշարժան աղբյուրները։ Դիտել ստեղծագործությունները, ներկայացնել հիմնական գաղափարները: Հայաստանը ներկայացնող բնանկարների, հայ նշանավոր արվեստագետների աշխատանքների վերատպությունների ուսումնասիրում: Ներկայացնել հայկական արվեստի պատմական ակունքները։ Ներկայացնել հայկական մանրանկարչության առանձնահատկությունները: Հայկական խաչքարագործությունը՝ որպես արվեստի ինքնուրույն տեսակ։ Բնակության վայրի, տարածքի, համայնքի ճարտարապետական կոթողները, հիշարժան վայրերը, մշակութային հաստատությունները ներկայացնող նախագծերի և հետազոտությունների կատարում։ Ձևակերպել իր պատկերացումները մարդկության պատմության ընթացքում գեղագիտական իդեալի փոխակերպումների վերաբերյալ և հիմնավորել սեփական տեսակետն արվեստի տարբեր ուղղություններից բերված օրինակներով։ Մեկնաբանել գեղագիտական իդեալ հասկացությունը, դրա հարաբերական բնույթը, համաշխարհային պատմության տարբեր շրջաններում գեղագիտական իդեալների առանձնահատկությունները, ճաշակի դերը իրականության գեղագիտական ընկալման մեջ։ Ուսումնասիրել հասարակության զարգացման վրա արվեստի տարբեր ճյուղերի ազդեցությունը, հավաքել և հետազոտել մշակույթների հիմնական առանձնահատկությունները բացահայտող հիմնավոր տեղեկատվությունը։ Տարբեր պատմական իրադարձություններ ներկայացնող ստեղծագործությունների դիտում, երկիրը, սովորույթները ներկայացնող աշխատանքներում առանձնացնել բնորոշ տարրերը: Կատարել արվեստի ստեղծաործության չորս փուլային հետազոտություն։ Ուսումնասիրել ժամանակակից արվեստի զարգացման միտումները: Ուսումնասիրել տարբեր ժողովուրդների կենցաղի և մշակույթի արտացոլումն արվեստում։ Ուսումնասիրել և ներկայացնել ստեղծագործության պատկանելությունը՝ ըստ գեղարվեստական դպրոցի և շրջանի, ժամանակաշրջանին բնորոշ տեխնիկայի, ժամանակի հայտնի վարպետների ստեղծագործական ձեռագրերի և նրանց նախընտրած թեմաների։ |
Պատճառ և հետևանք, մեխանիզմ և կանխատեսում Աշխատանքի բնույթ և արդյունք կապը. նյութը, չափը, խնդիրը, թեմաներն ազդում են աշխատանքի բնույթի վրա, ինչը տարբեր արդյունքներ է տալիս:
Անհատական և մշակութային արժեհամակարգ գաղափարների, համոզմունքների, արժեքների զգացողությունների, մշակութային դրսևորումների արժևորում միջմշակութային արժեքների առնչությունների բացահայտում
Կայունություն և փոփոխություն Կայունությունը միշտ մրցակցող գործոնների հաշվեկշիռն է: Դրա խախտումը համակարգը դուրս է բերում կայուն վիճակից, երբ բացակայում է հետադարձ կապը: Սակայն արվեստագիտական տեսանկյունից կարելի է ընկալել որպես մեկից ավելի համակարգերի առկայություն միևնույն ստեղծագործության մեջ։ Այստեղ մեկ գործոնի փոփոխությունը չի խախտում համակարգը, քանի որ մյուս գործոնն իր վրա է վերցնում ընդհանուր հավասարակշռությունը (գույն, գիծ, դինամիկա և այլն)։ | |
Առաջարկվող թեմատիկա | |||
Միջնադարյան Հայաստանի արվեստը, Ժամանակակից արվեստի թանգարան, Ազգային պատկերասրահ: Աշխարհահռչակ կին արվեստագետներ՝ Արտեմիզիա Ջենտիլեսկի, Կետե Կորվից, Ֆրիդա Կալո, Ավգուստինա Սավաժ, Այծեմնիկ Ուրարտու, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, Արփենիկ Նալբանդյան, Թերեզա Միրզոյան, Հռիփսիմե Սիմոնյան, Արմինե Կալենց: | |||
Միջառարկայական (միջբնագավառային) կապ | |||
Բանասիրական գիտություններ - Հայերենով տարբեր ոճերի և ժանրերի գրավոր և բանավոր խոսքի հմտություններ՝ օգտագործելով տարբեր արտահայտչամիջոցներ և համապատասխանեցնելով դրանք իրավիճակներին։ Օտար լեզվով բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփում, կարդալ և հասկանալ տարաբնույթ, այդ թվում՝ արվեստագիտական բառապաշար պարունակող տեքստերի հիմնական միտքը, տարբեր թեմաների շուրջ գրավոր շարադրանքի հմտություն։ Բնական գիտություններ - Վերլուծել բնական համակարգերի փոխկապակցվածությունները՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը որպես մեկ ամբողջություն։ Հանրահաշիվ, երկրաչափություն - Համադրել և վերլուծել տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներում, կիրառել տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս։ Հումանիտար գիտություններ - Վերլուծել իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորել Հայաստանի Հանրապետությունը՝ որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր։ Համեմատել և վերլուծել հասարակական և քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր մեկնաբանություններ, արտահայտել հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ։ Առողջ ապրելակերպ - Բացատրել տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնել տեխնոլոգիական ձեռքբերումները որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցել դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար։ Ինֆորմատիկա - Կիրառել համալիր գիտելիքներ և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար։ | |||
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ | |||
Մ1, Մ4, Մ7, Մ10, Մ11., Մ15, Մ16, Մ17, Մ24, Մ28, Մ33, Մ34, Մ40, Մ41, Մ42 |
ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ | |||
ԱՐՎԵՍՏԻ ԴԵՐԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ | |||
Նպատակը |
Վերջնարդյունքներ | ||
«Արվեստն արտահայտում է իրականությունը» արտահայտության նկատմամբ վերաբերմուքի ձևավորում: Արվեստի միջոցով պատմական, մշակութային, հիշարժան իրադարձությունների արտահայտումն ուսումնասիրելու հմտությունների ձևավորում «Արվեստը կարող է ազդեցություն ունենալ մեր իրականության վրա» գաղափարի գիտակցության և դիրքորոշման ձևավորում։ |
11.Կ.Ս.ՆՄ.2. Ձևակերպումներում կիրառել մասնագիտական բառամթերք և եզրույթներ։ 11.Կ.Ա.ՔԱ.1. Տարբեր ստեղծագործությունների վերաբերյալ ձևավորել մասնագիտական քննադատական կարծիքներ։ 11.Կ.Ա.ՔԱ.3. Վերլուծել հանդիսատեսի համոզմունքների, գաղափարների, տեսակետների վրա ցուցադրությունների թողած ազդեցությունը։ 11.Կ.Ա.Գ.1. Վերլուծել տարբեր արվեստագիտական գնահատականներ արդիականության, մշակութային արժևորման տեսանկյունից։ 11.Կ.Կ.ԱԴ.1. Ներկայացնել, թե որքանով է մշակույթի, պատմության, ավանդությունների և սովորույթների իմացությունն օգնում լիարժեք ընկալելու ստեղծագործությունը։ 11.Կ.Կ.ԱԴ.2. Լուսաբանել միևնույն մշակութային իրադարձությունը տարբեր մեդիաների համար (հեռուստատեսություն, տպագիր մամուլ, համացանց և այլն)։ 11.Կ.Կ.ԱԴ.3. Ստեղծագործաբար մոտենալ առօրեական խնդիրների լուծմանը։ | ||
Ուղղորդող հարցադրում | |||
Ինչպե՞ս է արվեստն օժանդակում ստեղծագործական մտածողության զագացմանը։ Արվեստն ունի՞ տարիք։ Կարո՞ղ է արդյոք արվեստը փոխել մեզ։ | |||
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ | |||
1) կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում՝ ըստ առաջադրված չափանիշների, 2) կատարել կերպարվեստային գործունեությանն առնչվող նյութերի մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ, 3) դասակարգել աշխատանքները՝ հաշվի առնելով ընդհանուր կարծիքը և գնահատականները, 4) աշխատանքներում կիրառել մյուս ուսումնական առարկաներից ստացած գիտելիքները, 5) քննել, վերլուծել և ներկայացնել ստեղծագործություններում առկա կապը արվեստի մյուս տեսակների հետ, 6) կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում՝ ըստ առաջադրված չափանիշների, 7) ներկայացնել, թե ինչով է արվեստի ստեղագործությունը նման կամ տարբեր իրականությունից և որքանով է ազդում մարդկաց վրա, 8) բերել արվեստի բնագավառոը ներկայացնող մասնագիտությունների օրինակներ, 9) ներկայացնել մշակութային հաստատություններում ընդունված վարքականոնները տարբեր ժամանակներում, 10) քննարկել և ներկայացնել արվեստի դերն իր համայնքում, 11) քննարկել արվեստագետ դառնալու հնարավորությունները, 12) ներկայացնել մշակութային իրադարձություն, որը ներգործություն է ունեցել (դրական կամ բացասական) իր շրջապատի վրա: | |||
Բովանդակություն |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
Արվեստի ստեղծագործությունների նշանակությունը պատմության տեսանկյունից: Հայ և համաշխարհային կերպարվեստի ազդեցությունը: Արվեստ և իրականություն: Մշակութային հաստատություններում ընդունված վարքականոնները տարբեր ժամանակներում: Արվեստագիտական մասնագիտություններ: Արվեստի ազդեցությունը մեր օրերում: |
Հետազոտել մեր իրականության մեջ արվեստի ներկայությունը: Արվեստի ստեղծագործությունները` որպես տեղեկատվության փոխանցման և հաղորդակցման միջոց: Հայ և համաշխարհային արվեսների փոխազդեցությունները. ընդհանրություններ, տարբերություններ: Քննարկել արվեստի դերը: Արվեստի ստեղծագործությունների վերաբերյալ կարճ ակնարկների պատրաստում։ Տարբեր մեդիաների լուսաբանումների ձևաչափերի, խոսքի կառուցվածքի, արդիականության, կառուցվածքային առանձնահատկությունների ուսումնասիրություններ։ Համեմատել և վերլուծել միևնույն մշակութային իրադարձության լուսաբանումը տարբեր մեդիաների միջոցով (հեռուստատեսություն, տպագիր մամուլ, համացանց և այլն): Ուսումնասիրել և ներկայացնել կարճ ակնարկներ հայ մշակույթի վրա օտար ազդեցության հիմնական միտումների, ազգային մշակույթի ձևավորման վրա խորհրդանիշի դերի վերաբերյալ։ Արվեստի ազդեցությունը քաղաքակրթությունների վրա։ Հասարակության սոցիալական նորմերը խորհրդանշող արվեստագիտական արտահայտություններն անցյալում և ներկայում։ Ուսումնասիրել արվեստագետների դերը: Որոշել նրանց գործունեության առանձնահատկությունները և դրանց կարևորությունը: Ուսումնասիրել որևէ իրադարձություն ընտանիքում, համայնքում, երկրում, աշխարհում, որին անդրադարձել է արվեստը: Ներկայացնել որևէ մշակութային իրադարձության կամ արվեստի հետ առնչության սեփական օրինակ: Արվեստի մասին պատմող տեսաֆիլմերի քննարկումներ։ Մուլտֆիլմերը, անիմացիաները, կոմիքսները, գովազդը՝ որպես ժամանակակից արվեստի տիրույթ։ |
Պատճառ և հետևանք Աշխատանքի բնույթ և արդյունք կապը. նյութը, չափը, խնդիրը, թեմաներն ազդում են աշխատանքի բնույթի վրա, ինչը տարբեր արդյունքներ է տալիս:
Կայունություն և փոփոխություն Կայունությունը միշտ մրցակցող գործոնների հաշվեկշիռն է: Դրա խախտումը համակարգը դուրս է բերում կայուն վիճակից, երբ բացակայում է հետադարձ կապը: Սակայն արվեստագիտական տեսանկյունից կարելի է ընկալել որպես մեկից ավելի համակարգերի առկայություն միևնույն սըեղծագործության մեջ։ Այստեղ մեկ գործոնի փոփոխությունը չի խախտում համակարգը, քանի որ մյուս գործոնն իր վրա է վերցնում ընդհանուր հավասարակշռությունը (գույն, գիծ, դինամիկա և այլն)։
Համաշխարհայնացում տնտեսական, քաղաքական, մշակութային համաշխարհային քաղաքակրթության զարգացման ժամանակակից փուլ, միասնական աշխարհի կայացման օբյեկտիվ գործընթաց, մարդու ստեղծած համակարգերի և համայնքների փոխկապակցվածություն, համաշխարհային և տեղական գործընթացների փոխհարաբերություններ, հնարավորություններ, որոշումների ազդեցությունը մարդկության և շրջակա միջավայրի վրա: | |
Առաջարկվող թեմատիկա | |||
Հայտնի ստեղծագործությունների ժամանակակից ընկալումներ՝ Ռաֆայել Սանտի. «Սիքստինյան Տիրամայր», Լեոնարդո դա Վինչի. «Վիրտուվիանոսի մարդը», Միքելանջելո Բուոնարոտի. «Սիքստինյան մատուռ»: | |||
Միջառարկայական (միջբնագավառային) կապ | |||
Բանասիրական գիտություններ - Հայերենով տարբեր ոճերի և ժանրերի գրավոր և բանավոր խոսքի հմտություններ՝ օգտագործելով տարբեր արտահայտչամիջոցներ և համապատասխանեցնելով դրանք իրավիճակներին։ Օտար լեզվով բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփում, կարդալ և հասկանալ տարաբնույթ, այդ թվում արվեստագիտական բառապաշար պարունակող տեքստերի հիմնական միտքը, տարբեր թեմաների շուրջ գրավոր շարադրանքի հմտություն։ Բնական գիտութուներ - Վերլուծել բնական համակարգերի փոխկապակցվածությունները՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը որպես մեկ ամբողջություն։ Հանրահաշիվ, երկրաչափություն - Համադրել և վերլուծել տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներում, կիրառել տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս։ Հումանիտար գիտություններ - Վերլուծել իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորել Հայաստանի Հանրապետությունը՝ որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր։ Համեմատել և վերլուծել հասարակական և քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր մեկնաբանություններ, արտահայտել հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ: Առողջ ապրելակերպ - Բացատրել տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնել տեխնոլոգիական ձեռքբերումները որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցել դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար։ Ինֆորմատիկա - Կիրառել համալիր գիտելիքներ և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար։ | |||
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ | |||
Մ1, Մ4, Մ7, Մ10, Մ11., Մ15, Մ16, Մ17, Մ18,Մ24, Մ28, Մ30, Մ33, Մ34, Մ40, Մ41, Մ42 |
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
1. «Կրթության մասին» ՀՀ օրենք։
2. «Հանրակրության մասին» ՀՀ օրենք։
3. Հանրակրթության պետական կրթակարգ, ՀՀ կառավարության նիստի N 33 արձանագրային որոշում, 26.08.2004:
4. ՀՀ կառավարության 2010 թ. ապրիլի 8-ի N 439-Ն որոշում։
5. «Հանրակրթության պետական չափորոշիչ», 2010։
6. ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշում։
Հանրակրթության պետական չափորոշիչ
7. COMPETENCES FOR DEMOCRATIC CULTURE (CDC), ձեռնարկ, ԵԽ, 2018։
8. ՅՈՒՆԵՍԿՕ, «Կրթություն հանուն կայուն զարգացման» ծրագիր:
9. Ազարյան Լ. Վաղ միջնադարյան հայկական քանդակը, Եր., 1975։
10. Աղասյան Ա. Հայ կերպարվեստի զարգացման ուղիները XIX-XX դարերում. Եր., 2009։
11. Աղասյան Ա. Քաջազի մշտավառ կանթեղը: (Ակնարկներ սփյուռքահայ կերպարվեստի պատմության), Եր., 2009 ։
12. Աղասյան Ա. Երվանդ Քոչարի տարածության մեջ, Եր., 2013 ։
13. Աղասյան Ա., Հակոբյան Հ., Հասրաթյան Մ., Ղազարյան Վ. Հայ արվեստի պատմություն, Եր., «Զանգակ-97» հրատ., 2009, 576 էջ:
14. Ակնարկ հայ երաժշտության պատմության, Եր., ՀՍՍՀ ԳԱ, 1963։
15. Բալյան Ա. Դպրոցականների գեղագիտական դաստիարակություն: Եր., «Լույս», 1979։
16. Բորև Յու., Գեղագիտություն, Եր., «Հայաստան», 1982։
17. Բրուտյան Ց. Գիտական աշխատությունների միջբուհական ժողովածու (Արվեստագիտություն): Եր., 1974։
18. Բրուտյան Ց. Սփյուռքահայ երաժշտական մշակույթը: Եր., «Սովետական գրող», 1982։
19. Գեղագիտական դաստիարակություն: Եր., «Լույս», 1975։
20. Գևորգյան Ա. Արհեստներն ու կենցաղը հայկական մանրանկարներում, Եր., 1978:
21. Դավթյան Ս. Դրվագներ հայկական միջնադարյան կիրառական արվեստի պատմության: Եր., 1981։
22. Դրուսկին Մ., Արտասահմանյան երաժշտության պատմություն, Մոսկվա, 1976։
23. Երկանյան Վ., Հայկական մշակույթ: Եր., 1982:
24. Թաթիկյան Վ. Արցախի տոհմագորգերը, Եր., 2004։
25. Թահմիզյան Ն., Երաժշտությունը հին և միջնադարյան Հայաստանում: Եր., «Սովետական գրող», 1982։
26. Իգիթյան Հ. Հովնաթանյանից մինչև Մինաս: Եր., 2001։
27. Լուկին Յու. Էսթետիկայի հիմունքներ: Եր., «Լույս», 1984։
28. Խալաթյան Լ. Բեմանկարչություն: Հայ սովետական թատրոնի պատմություն, Եր., 1967:
29. Խանջյան Ա. Երևանի արձանները, Եր., 2004։
30. Խառատյան-Առաքելյան Հ., Հայ ժողովրդական տոները, Եր., 2005:
31. Խաչատրյան Շ. Ֆրանսահայ կերպարվեստ, Եր., 1991։
32. Կոմիտաս. Երկերի ժողովածու, բոլոր հատորները: Եր., «Հայաստան», 1969:
33. Կոմիտաս Վարդապետ. Ուսումնասիրութիւններ և յօդուածներ: Գիրք Ա: Եր., 2005:
34. Հակոբյան Հ. Վասպուրականի մանրանկարչությունը, Գիրք 1-2, Ե.,1976-1982 ։
35. Հ. Հովհաննիսյան. Թատրոնը միջնադարյան Հայաստանում, Երևան, 1978,
36. Ղազարյան Մ., Փայտի գեղարվեստական փորագրությունը Հայաստանում, Եր., 1990»
37. Նավոյան Մ. Դրվագներ հայ երաժշտության պատմության: Եր., «Զանգակ-97», 2009։
38.Տիգրանյան Գ. Հայ երաժշտական թատրոնի 100 տարին: Եր., «Հայաստան», 1969։
39. Տիգրանյան Գ. Հայ երաժշտական թատրոնի 100 տարին: Եր., «Հայաստան», 1968:
40. Ֆոր Էլի. Արվեստի պատմություն, I, II, III: Եր., «Սարգիս Խաչենց», «Փրիթինֆո», 2000-2007-2008:
41. Авсиян О.А. Натура и рисование по представлению. М.: Изобразительное искусство, 1985. 151 с.
42. Алексеев П.К., Короткова А.Л., Трофимов В.А., Основы изобразительной грамоты. СПб: НИУ ИТМО, 2011.. 70 с.
43. Вёльфлин Г. Основные понятия истории искусств. Изд․ В. Шевчук, 2013. 330 с.
44. Виппер Б. Введение в историческое изучение искусства. Изд․ В. Шевчук, 2011. 368 с.
45. “Искусство в школе”. Обшественно-педагогический и научно-методический журнал, Москва, 2010 г
46. Рисунок, основы учебного академического рисунка, учебник, Ли Н.Г., 2008.
47. Штелер Т. Обратная перспектива: Павел Флоренский и Морис Мерло-Понти о пространстве и линейной перспективе в искусстве Ренессанса//.Историко-философский ежегодник 2006.Ин-т философии.РАН. — М.: Наука, 2006, с. 320—329
48. Next Generation Sciense Standarts, https://www.nextgenscience.org
49. COMPETENCES FOR DEMOCRATIC CULTURE (CDC), ձեռնարկ: ԵԽ, 2018:
50. National Core Arts Standards: A Conceptual Framework for Arts Learning.
51. Julia G. Thompson. The First-Year Teacher’s Survival Guide, 3rd Edition.John Wiley & Sons, 2013. 562p.
52. Discipline-based art education: a curriculum sampler, Kay Alexander, Michael Day, 1991.
53. Achievement Objectives by Learning Area. Set of 8 charts. Published for the Ministry of Education, Wellington, New Zealand. 2008.
54. The College Board, Arts Education Standards and 21st Century Skills: An analysis of the National Standards for Arts Education as compared to the 21st Century Skills Map for the Arts, New York, N.Y., 2011..406p.
55. Office of Superintendent of Public Instruction. Washington State K–12. Arts Learning Standards for Visual Arts. Learning and Teaching. 2018. 186p.
56. Raul M. Sunico, Ph.D. Evelyn F. Cabanban Melissa Y. Moran, Music and Arts Appreciation for Young Filipinos, Department of Education Republic of the Philippines, 2015. 334p.
57. Rosehill School. Art & Design and D&T Policy,
58. Design and technology programmes of study: key stages 1 and 2, National curriculum in England,
59. Washington State K–12 Arts Learning Standards for Visual Arts,
60. Massachusetts Arts Curriculum Framework A Framework for K-12 Science Education: Practices, Crosscutting Concepts and Core Ideas,
61. Massachusetts Science and Technology/Engineering, Curriculum Framework,
62. California Common Core State Standards,
63. Elementary STEM Education: The Future for Technology and Engineering Education,
64. Advancing Excellence in Technological Literacy,
65. Ontario Schools, Kindergarten to Grade 12: Policy and Program Requirements,
66. K–10 Curriculum Framework and Statement of Equity Principles and the Melbourne Declaration on Educational Goals for Young Australians,
67. NSW Syllabus for the Australian Curriculum,
68. Board of Studies NSW in its K–10 Curriculum Framewor,
Էլեկտրոնային կայքեր
69. https://artclasscurator.com/art-criticism-steps
70. https://globalartsandhumanities.osu.edu/about/cross-disciplinary-research
71. https://www.educatorstechnology.com/
72. https://www.nationalartsstandards.org/
73. ttps://www.incredibleart.org/
74. http://artsedge.kennedy-center.org/educators/standards
75. https://www.theartof.com/training
76. https://www.curriculumonline.ie/Home
77. https://www.nga.gov/education/learningresources.html
78. https://www.pltw.org/our-programs/pltw-gateway-curriculum
79. https://www.wabisabilearning.com/blog/20-blooms-taxonomy-infographics
80. https://www.k12.wa.us/student-success/resources-subject-area
81. https://www.stem.org.uk/resources#design-technology
82. https://curriculum.gov.mt/en/Curriculum/Year-1-to-6/Pages/default.aspx
83. https://www.wabisabilearning.com/case-study
84. https://www.thelearningweb.net/music-learning.html
85. https://www.slideshare.net/mrsnazlan/a-curriculum-framework-for-art-education
86. https://www.nga.gov/education/teens.html
87. https://www.theartof.com/training,
88. https://www.curriculumonline.ie/Home,
89. https://www.nga.gov/education/learningresources.html,
90. https://www.pltw.org/our-programs/pltw-gateway-curriculum ,
91. https://www.wabisabilearning.com/blog/20-blooms-taxonomy-infographics ,
92. https://www.k12.wa.us/student-success/resources-subject-area,
93.https://www.stem.org.uk/resources#design-technology,
94. https://curriculum.gov.mt/en/Curriculum/Year-1-to-6/Pages/default.aspx,
95. https://www.wabisabilearning.com/case-study,
96. https://www.thelearningweb.net/music-learning.htm,
97. https://www.slideshare.net/mrsnazlan/a-curriculum-framework-for-art-education
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|