ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
|
թիվ 9-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի ԹԻՎ 2-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 5-րդ և 37-րդ հոդվածի 1-ին մասերով`
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2012 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և նույնականացման քարտը վերցնելու փաստը հավաստող տեղեկանքների ձևերը հաստատելու մասին» N 2-Ն հրամանը։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի «Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և նույնականացման քարտը վերցնելու փաստը հավաստող տեղեկանքների ձևերը հաստատելու մասին» հրամանն ուժի մեջ մտնելու օրը։
Ոստիկանության գեներալ-մայոր |
Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
«05» հոկտեմբերի 2023 թ. ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|