Գլխավոր տեղեկություն
Номер
N 68-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (07.07.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 06.07.2023
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
03.07.2023
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
03.07.2023
Дата вступления в силу
07.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

03 հուլիսի 2023 թ.

N 68-Ն

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԸ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում 6-րդ դասարանի «Իմ հայրենիքն ու աշխարհը» առարկայի ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2023 թվականի հուլիսի 3-ի

N 68-Ն հրամանի

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԸ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳԻՐ

 

6-րդ դասարան

 

Թեմա 1

Անցյալի ուսումնասիրման անհրաժեշտությունը և միջոցները

Նպատակ

Ձևավորել պատմության առարկան, խնդիրները, գործառույթները և ուսումնասիրման եղանակները մեկնաբանելու հմտություն, պատմության ուսումնասիրման անհրաժեշտության գիտակցում:

Հետազոտության հարցը

1. Ի՞նչ գործիքներով ենք ուսումնասիրում պատմությունը:

2. Որո՞նք են պատմության ուսումնասիրման հիմնական հասկացությունները:

3. Արդյո՞ք պատմության ուսումնասիրման բոլո՞ր աղբյուրներն են հավաստի:

Վերջնարդյունք

1. Ներկայացնի պատմության առարկան, խնդիրները, գործառույթները և ուսումնասիրման եղանակները:

2. Բացատրի պատմական տարբեր եզրույթները՝ ներկայացնելով դրանց ճիշտ կիրառումը:

3. Մեկնաբանի քաղաքակրթությունների ձևավորման, պետությունների առաջացման պայմանները:

4. Համեմատի պետությունների և հասարակությունների զարգացման ուղիները:

5. Արժևորի պատմության ուսումնասիրման անհրաժեշտությունը:

Թեմայի բովանդակություն

1. Պատմության ուսումնասիրման առարկան, մեթոդները, աղբյուրները, պարբերացումը:

2. Քաղաքակրթությունների ձևավորումը, պետությունների առաջացումը:

3. Արդյո՞ք բոլոր պետություններն ու հասարակությունները միանման են զարգանում:

4. Ինչպե՞ս ենք ուսումնասիրում պատմությունը:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Աշխատանք սկզբնաղբյուրներով
2. Դեպքի ուսումնասիրում
3. 3D մոդելով միջավայրի ստեղծում 
4. Տարբեր իրավիճակների վերլուծություն

Օրինաչափություն
Ի՞նչ եք նկատում:
Ի՞նչն է օրինաչափ:

Պատճառները, հետևանքները, ընդհանրությունները,
առանձնահատկությունները դիտարկել որպես պատմական և
հասարակական երևույթների և իրադարձությունների
օրինաչափություններ: Կողմնորոշում ժամանակի և
տարածության մեջ Դիտարկել պատմության շրջադարձային իրադարձությունները, երևույթները, ընկերային ու առտնին
կյանքն ու սովորույթները, անհատների, հասարակությունների և քաղաքակրթությունների փոխհարաբերություններն անձի, ազգի և մարդկության տեսանկյունից:

Միջառարկայական կապերը թեմայում

Աշխարհագրություն-քաղաքակրթությունների զարգացման աշխարհագրական միաջավայրի ազդեցությունը
Մայրենի, օտար լեզուներ- պատմական տեքստերի ընթերցում
Մաթեմատիկա-հաշվարկներ
Արվեստ-պատմության արտացոլանքը

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

Հ 10, Հ 12, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 26, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 32, Հ 33, Հ 35, Հ 41, Հ 42, Հ 44, Հ 45

Թեմա 2.

Նախապատմությունից մինչև պատմություն

Նպատակ

Ձևավորել նախնադարյան հասարակության զարգացման ուղին վերլուծելու և մարդկության պատմության ընթացքում ունեցած ձեռքբերումներն արժևորելու հմտություն:

Հետազոտության հարցը

1. Ի՞նչ է նախնադարյան հասարակությունը, ի՞նչ շրջափուլերի է բաժանվում:
2. Ի՞նչ զարգացում են ապրել մարդն ու մարդկային հասարակությունները նախապատմությունից մինչև վաղ երկրագործական հասարակությունների առաջացումը։
3. Ինչպե՞ս է նեոլիթյան հեղափոխությունն ազդել մարդու զարգացման վրա։
4. Արդյո՞ք այսօր կան նախնադարյան հասարակության վերապրուկների երևույթներ, օջախներ աշխարհում:

Հիմնական հասկացություն

Ենթահասկացություն

Անհատ

Ժամանակ, տեղ, տարածություն
Պատճառ-հետևանք

Վերջնարդյունք

1. Նկարագրի նախնադարյան հասարակությունները, դրանց առաջացման, ձևավորման և զարգացման գործընթացները, համեմատի և համադրի այդ հասարակություններն արդի հասարակությունների հետ:

2. Վեր հանի պատմական զարգացման գործընթացներն ու ձեռքբերումները:

3. Ներկայացնի Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակատեղիները, հասարակական կյանքը:

4. Վերլուծի պատմական սկզբնաղբյուրները:

5. Արժևորի նախնադարյան հասարակության զարգացման ընթացքում ունեցած ձեռքբերումները:

Թեմայի բովանդակություն

1. Մարդու ծագումը. հմուտ մարդ, ուղիղ քայլող մարդ, բանական մարդ:
2. Մարդը քարե դարում, նեոլիթյան հեղափոխությունը:
3. Հասարակության անհամաչափ զարգացման օրինաչափությունները: Պղնձի դար: Բրոնզի դար
4. Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակատեղիները: Հասարակական հարաբերություններ, տնտեսություն, մշակույթ, կրոն:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Այցելություն պեղավայրեր, թանգարաններ

2. Հնավայրերի ուսումնասիրություն

3. Պաստառների պատրաստում

4. Ժամանակի մեքենա՝ «Ես ապրում եմ նախնադարում» շարադրանք

Համաշխարհայնացում

Ինչպե՞ս է աշխարհում ամեն ինչ կապակցված:
Որո՞նք են համաշխարհայնացման առավելություններն ու մարտահրավերները:

Սովորողները ուսումնասիրում են մարդու ստեղծած համակարգերի և համայնքների փոխկապակցվածությունը, համաշխարհային և տեղական գործընթացների փոխհարաբերությունները, հնարավորությունները, որոշումների ազդեցությունը մարդկության և շրջակա միջավայրի վրա:

Միջառարկայական կապերը թեմայում

Արվեստ-նախնադարյան մարդու կերպարի արտացոլանքը արվեստում, ժայռապատկեր և այլն
Մայրենի-գրական ստեղծագործություններ
Մաթեմատիկա-զանազան հաշվարկներ, խնդիրների ստեղծում
Թվային գրագիտություն

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

Հ 10, Հ 12, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 26, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 32, Հ 33, Հ 35, Հ 41, Հ 42, Հ 44, Հ 45

Թեմա 3

Ի՞նչ ենք սովորում հնագույն քաղաքակրթություններից և ինչո՞ւ

Նպատակ

Ձևավորել հնագույն քաղաքակրթությունների զարգացման ընթացքն ու ձեռքբերումները վերլուծելու, արդի հասարակությունների վրա դրանց թողած ազդեցությունը գնահատելու հմտություն:

Հետազոտության հարցը

1. Որո՞նք են հնագույն քաղաքակրթությունների ձեռքբերումները:

2. Ի՞նչ է քաղաքակրթությունը: Ո՞ր գործոնները նպաստեցին տարբեր քաղաքակրթությունների զարգացմանը:

3. Արդյո՞ք հնագույն քաղաքակրթությունները ունեցել են որևէ ազդեցություն ժամանակակակից քաղաքակրթությունների ձևավորման վրա:

Հիմնական հասկացություն

Ենթահասկացություն

Անհատ և Պետություն

«Կառավարում»
«Համակարգ»

Վերջնարդյունք

1. Վերլուծի աշխարհի և Հայկական լեռնաշխարհի հնագույն քաղաքակրթությունների ձևավորման ու զարգացման ընթացքը, համեմատի միմյանց հետ:

2. Ներկայացնի հնագույն քաղաքակրթույթունների ձեռքբերումները քաղաքական, տնտեսական, մշակութային, հասարակական կյանքում:

3. Վերլուծի հին քաղաքակրթությունների՝ մարտահրավերները հաղթահարելու գործընթացները՝ դիտարկելով դրանք որպես հասարակության զարգացման կարևոր բաղադրիչ:

4. Գնահատի հնագույն քաղաքակրթությունների ձեռքբերումները և դրանց թողած ազդեցությունը ժամանակակակից քաղաքակրթությունների ձևավորման վրա:

Թեմայի բովանդակություն

1. Հնագույն քաղաքակրթությունները:
2. Լեզվաընտանիքներ, ժողովուրդներ:
3. Գրային համակարգի զարգացումն ու առաջին դպրոցների առաջացումը:
4. Հնագույն քաղաքակրթությունների հասարակական կյանքը, մարդկանց զբաղմունքն ու կենցաղը:
5. Հայկական լեռնաշխարհի հնագույն հասարակությունների պատմա-մշակութային միջավայրը, բնակատեղիները, առևտուրը, հասարակական կյանքը:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Ստեղծել թղթապանակ կամ ամսագիր՝ «Հնագույն քաղաքակրթությունները իմ աչքերով»
2. Արտանկարել հիերոգլիֆներ և սեպագրեր
3. Արտանկարել և քանդակել հին եգիպտական և բաբելական արվեստի նմուշներ, դիցարանի կերպարներ
4. Նկարել դիցարանի կերպարները
5. Կազմել պատկերազարդ գիրք, որտեղ կներառվեն այդ քաղաքակրթությունների բոլոր ձեռքբերումները
6. Ծանոթանալ չինական թեյի, մետաքսի և ճենապակու մշակույթին, նկարչությանը, պոեզիայի նմուշներին, բժշկությանն և մարտարվեստների օրենքներին

Ժամանակ և տարածություն
Որտե՞ղ և ե՞րբ
Սովորողները ուսումնասիրում են տարբեր մարդկանց կենցաղը, նրանց պատմությունները, ճանապարհորդությունները, մարդկության պատմության շրջադարձային կետերը, հայտնագործությունները, գյուտերը, ինչպես նաև անհատների և քաղաքակրթությունների միջև հարաբերությունները, դրանց փոխկապակցվածությունը տվյալ անձի, ազգի և մարդկության տեսանկյունից:

Միջառարկայական կապերը թեմայում

Մայրենի-գրական ստեղծագործություններ
Մաթեմատիկա-հաշվարկներ, խնդիրների ստեղծում
Արվեստ-հին աշխարհի քաղաքակրթությունների ընդհանությունները արվեստում
Օտար լեզու-տեքստերի ընթերցում

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

Հ 10, Հ 12, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 26, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 32, Հ 33, Հ 35, Հ 41, Հ 42, Հ 44, Հ 45

Թեմա 4.

Հավատալիքներից մինչև աշխարհի կրոնական ու գիտական ընկալում

Նպատակ

Ձևավորել հավատալիքների և կրոնական համակարգերի ազդեցությունը հասարակությունների զարգացման վրա վերլուծելու հմտություն:

Հետազոտության հարցը

1. Որո՞նք են աշխարհի կրոնական հավատալիքները: Ի՞նչ է կրոնը և հավատալիքը:

2. Ինչպե՞ս է ժամանակի ընթացքում փոխվել հավատալիքների համակարգը:

3. Ինչպե՞ս է հավատը և կրոնը ազդում մարդու գործունեության վրա:

4. Ինչպե՞ս են փոխվել մարդու պատկերացումները աշխարհաստեղծման գործընթացների վերաբերյալ՝ կրոնից մինչև գիտական տեսություն:

Հիմնական հասկացություն

Ենթահասկացություն

Արժեք

«Փոփոխություն»,
«Մշակույթ»,

Վերջնարդյունք

1. Նկարագրի Հին աշխարհի հավատալիքների համակարգը և դրանց դերակատարումը հին հասարակությունների կյանքում:

2. Համեմատի և համադրի տարբեր երկրների և ժողովուրդների հավատալիքները և կրոնական համակարգերը:

3. Ուսումնասիրի տարբեր երկրների հավատալիքների համակարգը:

4. Հետազոտի մշակութային հավատալիքները, որոնք առկա են իր համայնքում:

Թեմայի բովանդակություն

1. Հավատալիքները նախնադարում. մարդու և բնության սերտ կապը:
2. Հին աշխարհի հավատալիքներ (դիցարան՝ հինարևելյան, անտիկ, հայկական):
3. Համաշխարհային կրոնները և հավատալիքները:
4. Աշխարհի արարման գիտական տեսություն մասին տեսությունները:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. «Ինչպե՞ս է հավատը ազդում հասարակության և մարդու կենսակերպի վրա»
2. Ալբոմների, պաստառների ստեղծում
3. Գրաֆիկական կազմակերպիչներով աշխատանք
4. Դերային խաղեր

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Ո՞րն է ստեղծարարության բնույթը և նպատակը:

Սովորողները ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով մենք բացահայտում և արտահայտում ենք գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, բնության երևույթներ, մշակույթի դրսևորումներ: Արժևորում ենք գեղագիտությունը և ստեղծարարությունը:

Միջառարկայական կապերը թեմայում

Մայրենի, օտար լեզուներ-տեքստերի ընթերցում և մեկնաբանում
Արվեստ-հավատալիքների, կրոնի արտացոլանքը արվեստում

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

Հ 10, Հ 12, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 26, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 32, Հ 33, Հ 35, Հ 41, Հ 42, Հ 44, Հ 45

Թեմա 5.

Նորարարություններն ու գաղափարները փոխում են աշխարհը

Նպատակ

Ձևավորել նորարարությունների և նոր գաղափարաների ազդեցութունը հասարակությունների վրա և մարդու կյանքում վերլուծելու և արժևորելու հմտություն:

Հետազոտության հարցը

1. Ի՞նչ է նորամուծությունը և գաղափարը:

2. Ինչպիսի՞ մարտահրավերներ կարող են բերել նորամուծությունները հասարակությանը և անհատին:

3. Արդյո՞ք նորամուծությունները ազդում են բոլորի վրա:

Հիմնական հասկացություն

Ենթահասկացություն

Արժեք

«Գլոբալ մարտահրավեր»,
«Հեռանկար»,

Վերջնարդյունք

1. Հետազոտի տարբեր ժամականերում և հասարակություններում կիրառվող նորարարությունները և նորարար գաղափարները:

2. Ուսումնասիրի տարբեր գաղափարները և նորարարությունները, ստեղծի իր տարբերակը:

3. Արժևորի այն գաղափարները, որոնք փոխել են իր համայնքը:

Թեմայի բովանդակություն

1. Աշխարհի յոթ հրաշալիքները նորարարություններ:
2. Եգիպտական աստվածակենտրոն քաղաքակրթությունից մինչև Հունաստանի մարդակենտրոն քաղաքակրթություն:
3. Անտիկ աշխարհ: Աթենք և Սպարտա. պոլիսի և քաղաքացու գաղափարը, օրենքներ:
4. Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները՝ մշակութային նորարարության հիմք. հելլենիզմի առաջացումը:
5. Նորն ու նորարականը Արևելյան հասարակություններում:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Պաստառ. «Նորարարությունները փոխում են աշխարհը»
2. Բանավեճ՝ «Ժամանակակից աշխարհի տեխնոլոգիական նորամուծությունները, առավելություններ և վտանգներ»
3. Պլատոնի՝ Ատլանտիդայի մասին լեգենդի ուսումնասիրություն և ժամանակակից աշխարհի էկոլոգիական աղետների պատճառների քննարկում
4. Հունական արվեստի հետ ծանոթացում, որոշ նմուշների՝ զարդերի, սափորների վրա նկարների, քանդակների արտապատկերում
5. Հին հունական ողբերգություններից որևէ մեկի կրճատ տարբերակի բեմադրում
6. Վարդան Այգեկցու առակների բեմադրություն
7. Սոփեստական բանավեճ որևէ խնդրի շուրջ՝ կողմերի դերերի փոփոխությամբ

Պատճառ և հետևանք
Ի՞նչ եք նկատում:
Ի՞նչն է օրինաչափ:

Ինչպե՞ս ենք գնահատում այն աշխարհը, որտեղ ապրում ենք:
Սովորողները ուսումնասիրում են բնությունը, դրանց օրենքները, փոխազդեցությունը մարդկանց և բնության միջև, գիտական և տեխնոլոգիական նվաճումների ազդեցությունը համայնքի և շրջակա միջավայրերի վրա, շրջակա միջավայրի ազդեցությունը մարդկային գործունեության վրա, շրջակա միջավայրի հարմարեցումը մարդու կարիքներին:

Միջառարկայական կապերը թեմայում

Արվեստ- արվեստի տեսակները, նորամուծությունների ազդեցությունը ու պատկերումը արվեստում
Մայրենի, օտար լեզուներ-տեքստերի ընթերցում, վերլուծություն
Մաթեմատիկա-հաշվարկներ, խնդիրների լուծում

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

Հ 10, Հ 12, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 26, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 32, Հ 33, Հ 35, Հ 41, Հ 42, Հ 44, Հ 45

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2023 թվական: