ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 հունիս 2023 թ. |
N 3026-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԳՐԻՆՄԵԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-ԻՆ ՏՐՎԱԾ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԻՎ Կ-ԿԱ-000009 ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԹԻՎ Կ-ՆՄԱ-000009 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2023 թվականի հունիսի 19-ին կայացած նիստի եզրակացությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ լիցենզավորման հանձնաժողովի նիստում քննարկվել է «ԳՐԻՆՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` Ընկերություն) Առողջապահության նախարարության կողմից 2022 թվականի հուլիսի 21-ին տրված արտադրական կանեփի արտադրության թիվ Կ-ԿԱ-000009 (հասցե` Մարզ Արագածոտն, համայնք Աշտարակ գյուղ Կարբի հողամաս) և արտադրական կանեփի ներմուծման և արտահանման թիվ Կ-ՆՄԱ-000009 (հասցե` Մարզ Արագածոտն, համայնք Աշտարակ գյուղ Կարբի հողամաս) լիցենզիաների գործողության դադարեցման հարցը` վերոնշյալ լիցենզիաների համար հայտերը ներկայացվել են 2022 թվականի հունիսի 17-ին և համաձայն Կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի թիվ 1170-Ն որոշման թիվ 1 հավելվածի 29-րդ կետի լիազոր մարմին չի ներկայացրել պահանջվող դիմումը, հետևաբար նույն հավելվածի 30-րդ կետի հիմքով լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունը, և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 9-րդ մասի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետի 16-րդ ենթակետի և 29-րդ կետի, 30-րդ կետի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. 2023 թվականի հունիսի 19-ից ուժը կորցրած ճանաչել «ԳՐԻՆՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2022 թվականի հուլիսի 21-ին տրված արտադրական կանեփի արտադրության թիվ Կ-ԿԱ-000009 և արտադրական կանեփի ներմուծման և արտահանման թիվ Կ-ՆՄԱ-000009 լիցենզիաները:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիաները ուժը կորցրած ճանաչելու մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ԳՐԻՆՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ