Գլխավոր տեղեկություն
Номер
N 11-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (03.11.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.10.30-2023.11.12 Պաշտոնական հրապարակման օրը 02.11.2023
Принят
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата принятия
26.10.2023
Подписан
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата подписания
26.10.2023
Дата вступления в силу
03.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

26 հոկտեմբերի 2023 թ.

N 11-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀՇՆ 33-02-2023 «ՀԵՆԱՊԱՏԵՐ, ՆԱՎԱՐԿԵԼԻ ՋՐԱՐԳԵԼԱԿՆԵՐ, ՁԿՆԱԹՈՂՄԱՆ ԵՎ ՁԿՆԱՊԱՇՏՊԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերը, 16-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ՀՀՇՆ 33-02-2023 «Հենապատեր, նավարկելի ջրարգելակներ, ձկնաթողման և ձկնապաշտպան շինություններ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող` տեղայնացման ենթակա մի շարք նորմատիվատեխնիկական փաստաթղթեր հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 11-Ն հրամանով հաստատված հավելվածի 38-րդ կետը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի

նախագահի 2023 թվականի

հոկտեմբերի 26-ի N 11-Ն հրամանի

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 նոյեմբերի 2023 թվական: