ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
28 օգոստոսի 2023 թ. ք. Երևան |
N 1601-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻՑ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԱԿՏԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սերմերի և տնկանյութի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասով․
հրամայում եմ․
1. Սահմանել՝
1) մշակաբույսերի սերմերի և տնկանյութի խմբաքանակից նմուշառման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի,
2) մշակաբույսերի սերմերի և տնկանյութի խմբաքանակներից նմուշառման ակտի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 5-ից։
Վ. ՔԵՐՈԲՅԱՆ |
Հավելված 1 ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2023 թվականի օգոստոսի 28-ի N 1601-Լ հրամանի |
Կ Ա Ր Գ
1․ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻՑ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետություն սերմերի և տնկանյութի ներմուծման, Հայաստանի Հանրապետությունից սերմերի և տնկանյութի արտահանման, հավաստագրման ենթակա սերմերի և տնկանյութի խմբաքանակից նմուշառման ընթացակարգը:
2. Սերմերի և տնկանյութի նմուշառումը կատարվում է սերմերի և տնկանյութերի խմբաքանակներից, որոնք նույնականացված են սերմերի և տնկանյութերի խմբաքանակների թվերով:
2. ՍՈՒՅՆ ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
1) սերմերի խմբաքանակ՝ ծագմամբ և որակով միատարր, մեկ սորտի (տեսակի) և դասի սերմերի որոշակի քանակություն, որոնք ունեն որակը հավաստող միևնույն փաստաթուղթ․
2) տնկանյութի խմբաքանակ՝ ծագմամբ, տարիքով և որակով միատարր, մեկ սորտի (տեսակի) և կարգի տնկանյութի որոշակի քանակություն, որոնք ունեն որակը հավաստող միևնույն փաստաթուղթ․
3) նմուշառում՝ սերմերի կամ տնկանյութի հավաստագրման փորձաքննությունների անցկացման նպատակով սերմերի կամ տնկանյութի խմբաքանակից սերմերի կամ տնկանյութի նմուշներ վերցնելու գործողությունների համալիր.
4) հայտատու՝ սերմ կամ տնկանյութ արտադրող, ներկրող, արտահանող իրավաբանական կամ ֆիզիկական անձ․
5) կետային նմուշ՝ սերմերի խմբաքանակից մեկ գործողության ընթացքում վերցված սերմերի ոչ մեծ քանակություն, որը վերցված է միացյալ նմուշի ձևավորման համար.
6) միացյալ նմուշ՝ սերմերի խմբաքանակից վերցված, կետային նմուշների միացմամբ ստացված սերմերի քանակություն, որից ստացվում է լաբորատոր փորձաքննության համար ներկայացվելիք միջին նմուշ (նմուշներ).
7) միջին նմուշ՝ միացյալ նմուշի մի մասը, որն առանձնացվում է լաբորատոր փորձաքննության ներկայացնելու համար.
8) սերմերի կամ տնկանյութի խմբաքանակի հղման (վկայակոչման) թիվ՝ սերմերի կամ տնկանյութի խմբաքանակների նույնականացման համար կազմվող և կիրառվող՝ թվանշաններից ու տառանշաններից բաղկացած ծածկագիր, որը ներառում է բերքահավաքի տարվա վերջին թիվը, սերմի դասի կամ տնկանյութի կարգի ծածկագիրը, սերմեր և տնկանյութ արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառման գրանցամատյանում հաշվառման համարը և բերքահավաքի տարվա արտադրության խմբաքանակի հաջորդական համարը․
9) լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ենթակայությամբ գործող «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
3. ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
4. Նմուշառման ժամանակ, սերմի և տնկանյութի խմբաքանակում առկա բոլոր սերմերը և տնկանյութերը պետք է լինեն նույն վիճակում՝ սերմերը բեռնամաններով կամ կույտերով, ախտահանված կամ չախտահանված, իսկ տնկանյութերը՝ խրձերով: Եթե սերմերն ախտահանված են տարբեր թունաքիմիկատներով, ապա կազմվում է առանձին խմբաքանակ` միևնույն թունաքիմիկատով ախտահանված սերմերից: Բեռնամանները կամ կույտերը և խրձերը, որտեղից վերցվում է սերմի և տնկանյութի նմուշը, պետք է լինեն նույն չափի և նույնատիպ տարայավորված, պարունակեն սերմի և տնկանյութի միևնույն քանակությունը:
5. Հայտատուն սերմի և տնկանյութի խմբաքանակը կազմելուց հետո լիազոր մարմին է ներկայացնում սերմերի ու տնկանյութի նմուշառման և փորձաքննության մասին հայտ` պարտադիր հավաստագրման ենթակա բույսերի տեսակների ցանկը, հավաստագրման ժամկետը կարգը և այդ նպատակով օգտագործվող ձևաթղթերը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:
6. Նմուշառուն հայտն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է նմուշառում:
7. Սերմերի և տնկանյութի խմբաքանակից նմուշառման համար տարբեր մասերից պատահական վերցվում են մոտավորապես նույն քանակությամբ կետային նմուշներ:
8. Կետային նմուշները միացվում են (խառնվում են), և ստացում է միացյալ նմուշ, որը բաժանվում է միջին նմուշի (նմուշներ): Սերմերի խմբաքանակի զանգվածը և միջին նմուշի նվազագույն զանգվածը ներկայացված է N 1 աղյուսակում:
Աղյուսակ 1
Սերմերի խմբաքանակի զանգվածը և միջին նմուշի նվազագույն զանգվածը
Սերմի տեսակը |
Խմբաքանակի զանգվածը (ստուգվող միավորի), |
Փորձաքննության համար ներկայացվող |
Աշորա |
600 |
1000 |
Առվույտ |
100 |
250 |
Արևածաղիկ |
250 |
1000 |
Արտիշոկ |
50 |
100 |
Այծամորուք |
100 |
250 |
Բակլա |
- |
1000 |
Բամիա |
100 |
250 |
Բողկ |
100 |
100 |
Գազար |
100 |
50 |
Գարի |
600 |
1000 |
Գետնանուշ |
250 |
1000 |
Դդում սովորական և շշաձև |
250 |
500 |
Դդում խոշորապտուղ |
250 |
1000 |
Դդում մուսկատային |
250 |
500 |
Դդմիկ |
100 |
250 |
Եգիպտացորեն |
400 |
1000 |
Երեքնուկ մարգագետնային (կարմիր), բոսորագույն |
100 |
250 |
Երեքնուկ սողացող և հիբրիդային (սպիտակ և վարդագույն) |
100 |
100 |
Եղջերաառվույտ |
50 |
100 |
Եղեսպակ |
50 |
100 |
Թրթնջուկ |
100 |
50 |
Ժիտնյակ |
100 |
50 |
Իշառվույտ |
100 |
250 |
Լոլիկ (պոմիդոր) |
100 |
50 |
Լոբի |
250 |
1000 |
Լյուպին բազմատերևային |
100 |
500 |
Լյուպին միամյա |
250 |
1000 |
Լյուֆա |
50 |
250 |
Խավարծիլ |
50 |
100 |
Ծաղկակաղամբ |
25 | |
Ծնեբեկ |
50 |
100 |
Ծխախոտ |
20 |
10 |
Կաղամբ (բոլոր տեսակի) |
100 |
50 |
Կանեփ |
100 |
500 |
Կանեփ թելատու |
100 |
500 |
Կանճրակ (ասպուր) |
100 |
500 |
Կորեկ |
200 |
500 |
Կորնգան |
200 |
500 |
Հազար |
100 |
50 |
Համեմ |
100 |
100 |
Հնդկաձավար |
200 |
500 |
Հլածուկ |
100 |
100 |
Ձմերուկ |
200 |
500 |
Ճակնդեղ սեղանի և կերային |
200 |
500 |
Մաղադանոս |
100 |
50 |
Մանանեш սպիտակ, Սարեպյան, սև |
100 |
100 |
Մանանեш աղցանի (տերևային) |
20 |
25 |
Մախորկա |
10 |
50 |
Մաշ |
100 |
500 |
Նեխուր |
100 |
2505 |
Շաղգամ |
- |
20 |
Շեկլիկ սունկ |
100 |
100 |
Շուղախոտ |
100 |
50 |
Ոլոռ (բոլոր տեսակի) |
600 |
1000 |
Պատիսոն |
100 |
250 |
Պղպեղ |
100 |
50 |
Ռայգրաս |
100 |
50 |
Ռեհան բանջարանոցային |
20 |
25 |
Սամիթ |
100 |
50 |
Սեխ |
100 |
100 |
Սիսեռ |
250 |
1000 |
Սոխ (բոլոր տեսակի) |
100 |
50 |
Սոյա |
600 |
1000 |
Սորգո |
100 |
250 |
Սմբուկ |
100 |
50 |
Սպանախ |
50 |
100 |
Վարունգ |
100 |
100 |
Վարսակ |
600 |
1000 |
Վիկ |
200 |
500 |
Ցորենաշորա (տրիտիկալե) |
600 |
1000 |
Ցորեն |
600 |
1000 |
Քունջութ |
50 |
100 |
Ֆենխել |
50 |
100 |
Ուրց |
20 |
50 |
Ոսպ |
200 |
500 |
9. Սերմերի խոնավության որոշման փորձաքննության համար սերմերի կետային նմուշները վերցվում են այնպես, որ նվազագույնի հասցվի մթնոլորտի ազդեցությունը: Այդ կերպ ստացված միացյալ նմուշն ամբողջությամբ ներկայացվում է փորձաքննության` հերմետիկ փակվող տարայով: Այն պահվում է այլ փորձաքննությունների համար նախատեսված սերմերից առանձին:
10. 10 կիլոգրամը գերազանցող բեռնամաններից նմուշառումը կատարվում է որպես նմուշառման հիմնական միավոր` ընդունելով 100 կիլոգրամ զանգվածը, իսկ փոքր բեռնամանները համակցվում են այնպես, որ կազմեն 100 կիլոգրամը չգերազանցող նմուշառման միավորներ: Նմուշառման նպատակով յուրաքանչյուր միավոր դիտարկվում է որպես մեկ պայմանական բեռնաման։ Նմուշառման նպատակով առանձնացվող բեռնամանների քանակը ներկայացված է աղյուսակ 2-ում։
Աղյուսակ 2․
Նմուշառման նպատակով առանձնացվող բեռնամանների քանակը (բացառությամբ կողրերով եգիպտացորենի և մինչև 10 գրամ կշռող փաթեթներով փաթեթավորված բանջարային մշակաբույսերի սերմերի)
Սերմերի խմբաքանակում |
Նմուշառման նպատակով առանձնացված բեռնամանների քանակը |
մինչև 5 |
բոլոր բեռնամանները |
6-30 |
յուրաքանչյուր երրորդը, սակայն ոչ պակաս 5 հատից |
31-400 |
յուրաքանչյուր հինգերորդը, սակայն ոչ պակաս 10 հատից |
401 և ավելի |
յուրաքանչյուր յոթերորդը, սակայն ոչ պակաս 80 հատից |
11. Սերմերը փոքր ծրարներով (ոչ ավելի, քան 100 գրամ) ներմուծելու կամ արտահանելու դեպքում յուրաքանչյուր ծրար դիտարկվում է որպես կետային նմուշ, և միջին նմուշ ստանալու համար պատահական ընտրությամբ վերցվում են աղյուսակ 3-ում ներկայացված միջին նմուշի քանակությունն ապահովող թվով ծրարներ:
Աղյուսակ 3.
Բեռնամանների կամ ներառյալ մինչև 10 կիլոգրամ զանգվածով բանջարային մշակաբույսերի սերմերի փաթեթների նմուշառման համար առանձնացված քանակները
Սերմերի զանգվածը բեռնամանում (փաթեթում), կգ |
Խմբաքանակում բեռնամանների (փաթեթների) քանակը (պայմանական միավոր), հատ, ոչ ավելի |
Նմուշառման համար առանձնացված բեռնամանների (փաթեթների) քանակը, %, ոչ պակաս 10 |
մինչև 0.1-ը ներառյալ |
1000 |
2,0 |
0.2-ից » 0.5 » |
1000 |
1.5 |
» 0.6 » 1.0 » |
1000 |
1.0 |
» 1.1 » 3.0 » |
500 |
1.0 |
» 3.1 » 10.0 » |
200 |
10,0 |
12. 15-100 կիլոգրամանոց բեռնամանների դեպքում նմուշառման ենթակա բեռնամաններն ընտրվում են պատահականորեն, իսկ կետային նմուշները վերցվում են բեռնամանների վերին, միջին ու ստորին մասերից:
13. 100 կիլոգրամից ավելի տարողությամբ բեռնամաններից և սերմերի կույտից նմուշառման ժամանակ կետային նմուշները վերցվում են պատահական ընտրված տարբեր հորիզոնական և ուղղահայաց դիրքերից, որը ներկայացված է աղյուսակ 4-ում:
Աղյուսակ 4․
Բեռնամաններից և սերմերի կույտից նմուշառման ժամանակ կետային նմուշների քանակը
Սերմերի խմբաքանակի քաշը |
Կետային նմուշների քանակը |
մինչև 500 կգ |
առնվազն 5 կետային նմուշ |
501-3000 կգ |
մեկ կետային նմուշ` յուրաքանչյուր 300 կգ-ի համար, բայց ոչ պակաս, քան |
3001-20000 կգ |
մեկ կետային նմուշ` յուրաքանչյուր 500 կգ-ի համար, բայց ոչ պակաս, քան 10 նմուշ |
20001 կգ և ավելի |
մեկ կետային նմուշ` յուրաքանչյուր 700 կգ-ի համար, բայց ոչ պակաս, քան 40 նմուշ |
14. Նմուշառումից անմիջապես հետո սերմերի բեռնամանները կնքվում են նմուշառուի կողմից կամ նրա հսկողությամբ: Սերմերի խմբաքանակը կնքվում է այնպես, որ անհնար լինի սերմերի բեռնամանը բացել առանց կնիքը խախտելու (վնասելու):
15. Նմուշառման գործիքները պետք է սերմերի խմբաքանակի բոլոր մասերից նմուշ վերցնելու հնարավորություն ընձեռեն: Կետային նմուշ վերցնելու համար օգտագործվում են տարբեր տեսակի զննաձողեր, շերեփներ և այլ գործիքներ:
16. Միացյալ նմուշը կարող է օգտագործվել որպես միջին նմուշ, եթե միացյալ նմուշի քաշը փոքր չէ տվյալ տեսակի սերմերի միջին նմուշի համար սահմանված նվազագույն քաշից (N 1 աղյուսակ): Եթե միացյալ նմուշի քաշը գերազանցում է միջին նմուշի համար սահմանված քաշը, ապա միջին նմուշ ստանալու համար օգտագործվում են համապատասխան գործիքներ:
17․ Պտղահատապտղատու մշակաբույսերի տնկանյութի, պատվաստակալի, կտրոնների և վեգետատիվ ճանապարհով բազմացված պատվաստակալների որակի համապատասխանությունը սահմանված նորմերին ստուգելու համար խմբաքանակի տարբեր հատվածներից առանձնացվում են նմուշներ՝ աղյուսակ 5-ում ներկայացված քանակներին համապատասխան։
Աղյուսակ 5․
Որակի գնահատման նպատակով նմուշառվող տնկանյութի նմուշառվող քանակը
Տնկանյութի տեսակը |
Խմբաքանակում բույսերի թիվը, հատ | ||||||||||||
Մինչև 400 |
Մինչև 500 |
500-1000 |
Մինչև 1000 |
Մինչև 3000 |
3000-5000 |
5000-ից ավելի |
5000-10000 |
10000-ից ավելի |
3000-10000 |
10000-50000 |
50000-100000 |
100000-ից ավելի | |
Պտղատու մշակաբույսերի պատվաստակալներ (հնդավորներ, կորիզավորներ) |
-* |
- |
- |
- |
200 |
- |
- |
- |
- |
300 |
500 |
800 |
1000 |
Պտղատու մշակաբույսերի միամյա և երկամյա տնկիներ սաղարթով |
-* |
- |
- |
50 |
- |
100 |
- |
150 |
200 |
- |
- |
- |
- |
Պտղատու մշակաբույսերի միամյա տնկիներ առանց սաղարթի |
-* |
- |
- |
60 |
- |
100 |
- |
200 |
300 |
- |
- |
- |
- |
Պտղատու մշակաբույսերի փակ արմատային համակարգով տնկիներ |
-* |
- |
- |
10 |
- |
20 |
- |
40 |
100 |
- |
- |
- |
- |
Պտղահատա-պտղատու մշակաբույսերի և վեգետատիվ բազմացվող պատվաստակալների փայտացած կտրոններ |
-* |
- |
- |
100 |
- |
200 |
- |
400 |
500 |
- |
- |
- |
- |
Պտղահատա-պտղատու մշակաբույսերի և վեգետատիվ բազմացվող պատվաստակալների կանաչ կտրոններ(ընտրանքային եղանակով ընտրում են բեռնամանից) |
-* |
- |
- |
25 |
- |
50 |
- |
100 |
200 |
- |
- |
- |
- |
Հաղարջենու տնկիներ |
-* |
- |
- |
50 |
- |
100 |
- |
150 |
200 |
- |
- |
- |
- |
*խմբաքանակի յուրաքանչյուր 1000 տնկիի դեպքում նմուշին ավելացվում է 10 հատ |
18․ Ելակենու սածիլների, ազնվամորենու, մոշենու, տխիլենու նմուշների քանակը կազմում է խմբաքանակի 2 տոկոսը։ Տնկիները վերցվում են խմբաքանակի տարբեր մասերից։
19․ Պտղատու մշակաբույսերի պատվաստված պատվաստակալների նմուշի քանակը կազմում է 2,5 տոկոս մինչև 400 հատ խմբաքանակի դեպքում, 2 տոկոս՝ 400-5000 հատ խմբաքանակի դեպքում, և 1 տոկոս 5000 հատից ավել խմբաքանակի դեպքում։ Ընդ որում մեկ փաթեթից վերցնում են ոչ պակաս 10 հատ պատվաստված պատվաստակալ։
20․ Անմիջապես տնկարանային տարածքում իրացվող տնկիների համար նմուշների քանակը պայմանավորված է խմբաքանակով և իրականացվում է աղյուսակ 6-ում։
Աղյուսակ 6․
Տնկարանային տարածքում իրացվող տնկիների նմուշների քանակը
Խմբաքանակում բույսերի թիվը, հատ |
Նմուշում բույսերի թիվը, հատ |
Մինչև 100 |
5 |
101-300 ներառյալ ավելի |
10 |
301-500 ներառյալ և ավելի |
15 |
501-1000 ներառյալ ավելի |
25 |
1001-2000 ներառյալ ավելի |
50 |
2000-ից ավել |
Նմուշին ավելացնում են 5-ական հատ 50-ից ավել յուրաքանչյուր հաջորդող 1000 բույսի դեպքում |
21․ Նմուշառման արդյունքում ստացված հայտատուի կողմից վիճարկվող արդյունքների հիման կարող է հայտատուի ներկայությամբ իրականացվել նմուշառում երկրորդ անգամ, որը վերջնական է և տարածվում է ամբողջ խմբաքանակի վրա։
22. Նմուշառուն նմուշառումից հետո`
1) լրացնում և ստորագրում է հավելված N 2-ով հաստատված ակտը,
2) լրացնում է սույն հավելվածով հաստատված պիտակը 2 օրինակից՝ համաձայն ձևի,
3) վերցված սերմերի կամ տնկանյութի նմուշը փաթեթավորում է՝ լրացված պիտակի մեկ օրինակը տեղադրելով փաթեթի մեջ, իսկ լրացված պիտակի երկրորդ օրինակը՝ փակցնում է նմուշի փաթեթի վրա և նմուշն ուղարկում է փորձաքննության։
Ձև
ՊԻՏԱԿ
ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻՑ ՎԵՐՑՎԱԾ ՄԻՋԻՆ ՆՄՈՒՇԻ
Սերմերի կամ տնկանյութի խմբաքանակի նմուշառման ակտ N ______________ _____________ 20___ թ.
1․ Սերմ կամ տնկանյութ ներկրողը կամ արտադրողը, արտադրողի հասցեն
_____________________________________________________________________________________________
2․ Հայտատուի հաշվառման համարը ____________________________________________________________
3. Մշակաբույսի տեսակը_______________________________________________________________________
4. Սորտը կամ հիբրիդը________________________________________________________________________
5. Դասը կամ կարգը__________________________________________________________________________
6. Բերքահավաքի տարին______________________________________________________________________
7. Խմբաքանակը № __________________________________________________________________________
8. Խմբաքանակի քաշը/քանակը,(տոննա/հատ)____________________________________________________
9. Փորձաքննության տեսակը___________________________________________________________________
10․ Նմուշառման վայրը________________________________________________________________________
Պատասխանատու նմուշառու __________________________________________________________________
(անուն ազգանունը, ստորագրությունը)
Հավելված N 2 ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2023 թվականի օգոստոսի 28-ի N 1601-Լ հրամանի |
Ա Կ Տ
ՍԵՐՄԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻՑ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ
Հայտատու __________________________
Նմուշառու __________________________ ________________________
(անունը, ազգանունը, պաշտոնը) (ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)
Կատարվել են սերմերի նմուշառում և զննում` համաձայն ՀՀ կառավարություն 2023թ. -ի N -Ն որոշմամբ
հաստատված կարգի, որը պահպանվում է ____________________________________________________
(պահպանության վայրը)
Մշակա-բույսը |
Սորտը կամ հիբրիդը |
Սորտային փաստա-թղթերի անվանումը, համարը և ամսաթիվը |
Վերար-տադրու-թյունը |
Բերքի տարին |
Խմբա-քանակի համարը |
Խմբա-քանակի կշիռը (տոննա) |
Բեռնա-մանների քանակը |
Սերմերի պահ-պանման վայրը |
Սերմերի ստացման վայրը |
Վերջին փորձա-քննության ամսաթիվը և համարը |
Կատարվել է քիմիական մշակում (ախտա-հանում) և ինչ բուժա-նյութով |
Ինչ փորձա-քննության համար է վերցվել նմուշը |
Ներկայացված նմուշների քանակը | |
պարկով |
փաթե-թով | |||||||||||||
1 |
2 |
3 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
16 |
18 |
Տեղեկություններ սերմերի մասին
Փորձանմուշներն ուղարկվել են ____________________________ սերմերի փորձաքննության լաբորատորիա
Նմուշառու _______________________ (ստորագրությունը) |
Հայտատու _____________________ (ստորագրությունը) |
Փորձանմուշների պահպանության համար պատասխանատու անձ _________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
Ա Կ Տ
ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻՑ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ
Հայտատու__________________________
Նմուշառու __________________________ ________________________
(անունը, ազգանունը, պաշտոնը) (ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)
Կատարվել է տնկանյութի նմուշառում և զննում` համաձայն ՀՀ կառավարություն 2023թ. -ի N -Ն որոշմամբ
հաստատված կարգի, որը պահպանվում է ____________________________________________________
(պահպանության վայրը)
Մշակա-բույսը |
Սորտը և կարգը |
Սորտային փաստա-թղթերի անվա-նումը, համարը և ամսաթիվը |
Սորտային մաքրու-թյունը (տոկոս) |
Տնկա-նյութի տարիքը |
Տնկա-նյութի արտա-դրման տարին |
Խմբա-քանակի համարը |
Խմբա-քանակի կշիռը (տոննա) |
Փաթեթների (խրձերի) քանակը |
Տնկա-նյութի քանակը |
Տնկա-նյութի պահ-պանման վայրը |
Տնկա-նյութի ստացման վայրը |
Վերջին փորձա-քննության ամսա-թիվը և համարը |
Ինչ փորձա-քննության համար է վերցվել նմուշը |
Ներկա-յացված նմուշների քանակը | |
խրձով |
փա-թեթով | ||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
14 |
16 |
18 | |
Տեղեկություններ սերմերի մասին
Փորձանմուշներն ուղարկվել են ____________________________ տնկանյութի գնահատման կամ փորձաքննության լաբորատորիա
Նմուշառու _______________________ (ստորագրությունը) |
Հայտատու _____________________ (ստորագրությունը) |
Փորձանմուշների պահպանության համար պատասխանատու անձ _________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|