ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
04 օգոստոսի 2023 թ. |
N 267-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՏԱՌԱՀԱՏՄԱՆ ՏՈՄՍԻ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՈՄՍԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ե3» կետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել.
1. Անտառահատման տոմսի և անտառային տոմսի տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Անտառահատման տոմսի և անտառային տոմսի օրինակելի ձևերը` համաձայն N 2 և N 3 հավելվածների:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն հրամանի հավելված N 1-ի 5-րդ կետում նշված հաշվեգնահատման ցուցակի (N 1 ձև) աղյուսակում «պիտակի համարը» սյունակի տվյալները լրացնելու պահանջից, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։
04 օգոստոսի 2023 թ. ք. Երևան |
Հ. ՍԻՄԻԴՅԱՆ |
|
Հավելված N 1 Շրջակա միջավայրի նախարարի 2023 թ. օգոստոսի «04»-ի N 267-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ԱՆՏԱՌԱՀԱՏՄԱՆ ՏՈՄՍԻ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՈՄՍԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ», ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն ու օգտագործումն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ Կազմակերպություն) անհատույց օգտագործման իրավունքով ամրացված անտառներում և անտառային հողերում բնափայտի և երկրորդական անտառանյութի մթերման ու անտառից դուրսբերման իրավունքը հաստատող անտառահատման տոմսի, ինչպես նաև կողմնակի անտառաօգտագործման իրավունքը հաստատող անտառային տոմսի լրացման, տրամադրման, հաշվառման և պահպանման հարաբերությունները:
2. Բնափայտի և երկրորդական անտառանյութի մթերման ու անտառից դուրսբերման նպատակով անտառօգտագործողին տրվում է անտառահատման տոմս, իսկ կողմնակի անտառօգտագործման դեպքում` անտառային տոմս:
3. Անտառօգտագործողն անտառահատման և անտառային տոմսերը ձեռք է բերում համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի N 806-Ն որոշման։
4. Անտառահատման և անտառային տոմսերը հատուկ հաշվառման ենթակա փաստաթղթեր են, որոնք ունեն տպագիր վեցնիշանոց համարակալում` սկսած 000001-ից և կազմված են երեքական օրինակից:
5. Անտառահատման տոմսի լրացման համար հիմք է հանդիսանում անտառապետի (տեղամասի պետի) կողմից լրացված և ավագ անտառապետի (անտառագետի) կողմից ստուգված և հատկացված հատատեղի հաշվեգնահատման ցուցակը և հատատեղի անձնագիրը (N 1 ձև և N 2 ձև):
6. Հաշվարկային հատատեղերը (տարեկան հատումների ծավալները) համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1072-Ն որոշման՝ հաստատվելուց հետո, անտառահատման և անտառային տոմսերը Կազմակերպության կողմից տրամադրվում են «Անտառտնտեսություն» կամ տեղամաս-մասնաճյուղերին (այսուհետ՝ Մասնաճյուղեր), ըստ վերջիններիս կողմից ներկայացված պահանջի՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում։
7. Մասնաճյուղերն անտառահատման և անտառային տոմսերը սույն կարգի համաձայն լրացնում և տրամադրում են անտառօգտագործողներին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի N 806-Ն որոշման դրույթներով սահմանված անտառօգտագործման պայմանագիրը կնքելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։
8. Յուրաքանչյուր հատատեղի շահագործման կամ կողմնակի անտառօգտագործման տեսակի համար անտառօգտագործողին տրվում է առանձին անտառահատման կամ անտառային տոմս:
9. Անտառահատման և անտառային տոմսերը հատուկ հաշվառման ենթակա փաստաթղթեր են, որոնց հիման վրա իրականացվում են հետևյալ գործառույթները.
1) մթերվող բնափայտի հաշվառում` ըստ շինափայտի, վառելափայտի, ջախի և ճյուղիկների,
2) մթերվող ոչ բնափայտային անտառանյութի հաշվառում` ըստ պտուղների, հատապտուղների, ընկույզների, սնկերի, ուտելի բույսերի և դեղաբույսերի, տեխնիկական հումքի, ինչպես նաև մեղվանոցների փեթակների տեղադրման, խոտհնձի և արածեցման,
3) մթերվող բնափայտի և ոչ բնափայտային անտառանյութի դիմաց վճարվող գումարի հաշվարկում և հաշվառում,
4) պետական կառավարման լիազոր մարմնի, ինչպես նաև կազմակերպության կողմից հսկողության իրականացում` անտառօգտագործողի կողմից անտառահատման և անտառային տոմսերով սահմանված անտառօգտագործման նկատմամբ:
10. Անտառօգտագործողն աշխատանքներն սկսելու և տարածքը տեղում ճշտելու նպատակով անտառահատման կամ անտառային տոմսը ներկայացնում է տվյալ տարածքի անտառապետին (տեղամասի պետին)՝ այն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։
11. Այլ հատումներն իրականացվում են սույն կարգով տրված անտառահատման տոմսի հիման վրա:
2. ԱՆՏԱՌԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՈՄՍԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
12. Լրացված անտառահատման կամ անտառային տոմսի մեկ օրինակը տրվում է անտառօգտագործողին, որն այն պահպանում է մինչև տոմսում նշված ժամկետի ավարտը: Երկրորդ օրինակը տրվում է տարածքի անտառապետին (տեղամասի պետին), որն անտառահատման տոմսը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1072-Ն որոշման համաձայն կազմված հատատեղի տեղազննման ակտ (N 3 ձև), իսկ անտառային տոմսը՝ կողմնակի անտառօգտագործման աշխատանքների ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմված կողմնակի անտառաօգտագործման աշխատանքների ավարտման վերաբերյալ արձանագրության (N 4 ձև) հետ միասին հանձնում է Մասնաճյուղին: Երրորդ օրինակը, հաշվեգնահատման ցուցակի և հատատեղի անձնագրի հետ (լրացնելուց հետո պատճենը երկու օրվա ընթացքում տրամադրվում է Կազմակերպությանը) պահպանվում է Մասնաճյուղերում` ավագ անտառապետի (անտառագետի) մոտ:
13. Նոր ձևի անտառահատման և անտառային տոմսեր ստանալու դեպքում, Կազմակերպությունում (մասնաճյուղում) եղած, սակայն չօգտագործված նախկին անտառահատման տոմսերը ենթակա են մանրացման եղանակով ոչնչացման, համաձայն Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի հունվարի 30-ի N 167-Ա հրամանով սահմանված դրույթների՝ Կազմակերպությունում գործող փորձագիտական հանձնաժողովի կազմած արձանագրության:
14. Մասնաճյուղերը, որոնք ստանում են անտառահատման և անտառային տոմսերը, տարեկան հաշվետվության հետ միասին Կազմակերպությանը ներկայացնում են տեղեկատվություն նշված տոմսերի ստացման, տրամադրման և մնացորդի քանակի վերաբերյալ։
3. ԱՆՏԱՌԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՈՄՍԵՐԻ ԼՐԱՑՈՒՄԸ
15. Անտառահատման և անտառային տոմսերի բոլոր օրինակները լրացվում են գրիչով և հերթականությամբ համարակալվում են անտառահատման և անտառային տոմսի ձևաթղթերի մուտքագրման և հաշվառման գրքի (այսուհետ` Գիրք) համարով, որով օգտագործման է դուրս գրվում տոմսը: Գիրքը` թելակարված, էջակալված, կազմակերպության ղեկավարի կնիքով կնքված վիճակով, Մասնաճյուղերին տրամադրում է Կազմակերպությունը:
16. Անտառահատման տոմսում ` հետևյալ սյունակներում լրացվում են.
1) հատման տեսակը - նշվում է անտառվերականգնման, խնամքի՝ լուսավորման, մաքրման, նոսրացման կամ անցումային, սանիտարական՝ ընտրովի կամ համատարած և այլ հատումներ,
2) հաշվառման եղանակը - նշվում է ծառերի քանակով, մթերված փայտանյութի ծավալով, ըստ տարածքի,
3) հիման վրա - նշվում է անտառահատման տոմսի տրամադրման հիմքերը (հրաման, պայմանագիր),
4) թույլատրվում է հատել - նշվում է անտառօգտագործողի (իրավաբանական կամ ֆիզիկական անձի) լրիվ անվանումը, կազմակերպության անվանումը։ Մասնաճյուղի կողմից հատատեղի շահագործման դեպքում շահագործողի պաշտոնը և անուն ազգանունը, թույլատրված բնափայտի ընդհանուր ծավալը,
5) տեքստային աղյուսակ - նշվում է հատատեղի քառակուսին, հատվածը, տարածքը՝ հեկտար, կնքված ծառերի տեսակը և քանակը, բնափայտի ծավալը խիտ խորանարդ մետրով` ընդամենը, փայտանյութի տեսակը՝ շինափայտ, վառելափայտ, ջախ և ճյուղիկներ,
6) մթերվող բնափայտի ընդհանուր արժեքը – նշվում է կազմակերպության կողմից հաստատված արժեքի հիման վրա,
7) երկրորդական անտառանյութի արժեքը – նշվում է կազմակերպության կողմից հաստատված արժեքի հիման վրա,
8) բնօգտագործման վճար– նշվում է վճարման գումարի չափը,
9) մթերումն ավարտելու ժամկետը - նշվում է անտառօգտագործումն ավարտելու նախատեսվող վերջնաժամկետը՝ ոչ ուշ քան անտառահատման տոմսի դուրսգրման տարվա դեկտեմբերի 31-ը,
10) ժամանակավոր պահեստի տեղը - նշվում է քառակուսին և հատվածը կամ աշխարհագրական կոորդինատները, որտեղ նախատեսվում է ժամանակավոր կուտակել կամ պահեստավորել հատատեղից մթերվող փայտանյութը,
11) հատատեղի մաքրման եղանակը - նշվում է հատատեղի շահագործման ընթացքում առաջացած ծառերի մնացորդների մաքրման նախատեսված եղանակը՝
ա. մնացորդների հավաք՝ հետագա օգտագործման նպատակով կամ սփռում անցուղիներում,
բ. հավաք ազատ վայրերում խմբերով՝ բուսահող ստանալու նպատակով,
գ. հավասարաչափ սփռում՝ անտառաբուսական պայմանների բարելավման նպատակով:
12) հատուկ պայմաններ անտառահատման տոմսում փոփոխություններ կատարելու վերաբերյալ - նշվում է հատատեղի շահագործումը դադարեցնելու կամ մթերվող բնափայտի հաշվարկված ծավալներում կատարված փոփոխությունները՝ փաստագրելով հիմքերը՝ կցելով հրամանի կամ լրացուցիչ հաշվեգնահատման ցուցակի կրկնօրինակը,
13) մթերման հետաձգումը - նշվում է մթերման ժամկետը ընթացիկ տարում երկարաձգելու կամ ընթացիկ տարում մնացած թերհատի հաջորդ տարում շահագործելու վերաբերյալ թույլտվության հիմքերը,
14) անտառվերականգման պայմանները – նշվում է ծառատեսակների կենսաբանական առանձնահատկությունները (անտառկազմող հիմնական ծառաթփատեսակները), աճի պայմանները լանջի թեքությունը (թեթև զառիվայր մինչև 10 աստիճան, զառիվայր՝ 11-20 աստիճան, կտրուկ՝ 21-30 աստիճան), լանջի կողմնադրությունը, հողատարման և սողանքի առաջացման հնարավորությունը։
17․ Անտառային տոմսում՝ հետևյալ սյունակներում լրացվում են․
1) հիման վրա – նշվում է անտառային տոմսի տրամադրման հիմքը (հրաման, պայմանագիր),
2) թույլատրվում է իրականացնել – նշվում է պտուղների, հատապտուղների, ընկույզների, սնկերի, ուտելի բույսերի և դեղաբույսերի, տեխնիկական հումքի մթերման, ինչպես նաև մեղվանոցների փեթակների տեղադրման, խոտհնձի և արածեցման ՝ կողմնակի անտառօգտագործման տեսակը և անտառօգտագործման տարածքը,
3) նշումներ կողմնակի անտառօգտագործման վերաբերյալ – լրացվում է ոչ բնափայտային անտառանյութի մթերմանը վերաբերող այն առանձնահատկությունները, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2012 թվականի սեպտեմբերի 18-ի N159-Ն հրամանի, մեղվանոցների փեթակների տեղադրման, խոտհնձի և արածեցման հետ կապված նկատառումներ (առկայության դեպքում)՝ համաձայն կազմակերպության (մասնաճյուղի),
4) տեքստային աղյուսակ – նշվում է կողմնակի անտառօգտագործման տեսակը, չափի միավորը, մթերվող պաշարը, միավորի արժեքը (ՀՀ դրամ) (հաստատված կազմակերպության կողմից), արածեցում, որը ներառում է գյուղատնտեսական կենդանիներ, քանակը (հատ), գլխի արժեքը (ՀՀ դրամ) (հաստատված կազմակերպության կողմից), ընդամենը անտառօգտագործման դիմաց գումարը, ինչպես նաև ընդհանուր գումարի չափը ներառյալ ԱԱՀ (ՀՀ դրամ)։
4. ԱՆՏԱՌԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՈՄՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
18. Մասնաճյուղի ավագ անտառապետն (անտառագետն) անտառահատման և անտառային տոմսերի դուրսգրումից հետո դրանք ներկայացնում է հաշվապահություն` համապատասխան ձևակերպումներ կատարելու համար, ինչից հետո անտառահատման և անտառային տոմսերը վերադարձվում են ավագ անտառապետին (անտառագետին):
19. Անտառահատման և անտառային տոմսերը` ըստ քանակի և համարանիշների, գրանցվում են Մասնաճյուղերի Գրքում:
20. Տվյալ տարվա վերջում Գրքում գրանցված, սակայն չօգտագործված անտառահատման և անտառային տոմսերի ձևերը հաշվառվում և փոխադրվում են հաջորդ տարի, ինչի վերաբերյալ կատարվում է առանձին նշում և ստորագրվում կազմակերպության ղեկավարի, ավագ անտառապետի (անտառագետի), ավագ հաշվապահի, ինչպես նաև պահպանման և բացթողման համար պատասխանատու անձանց կողմից:
21. Անտառօգտագործման պայմանագրով սահմանված պահանջների պատշաճ կատարումից հետո անտառահատման տոմսի երկրորդ օրինակը սույն կարգով սահմանված փաստաթղթերի հետ միասին Մասնաճյուղում ի պահ է հանձնվում ավագ անտառապետին (անտառագետին) այդ մասին համապատասխան գրառում կատարելով Գրքում:
22. Ի պահ հանձնված անտառահատման և անտառային տոմսերն ու դրանց վերաբերյալ բոլոր փաստաթղթերը կարվում են առանձին համարակալված թղթապանակներում:
23. Նշված գործերի պահպանությունն իրականացվում է համաձայն Կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված գործերի անվանացանկի:
Ձև N 1
ՀԱՏԱՏԵՂԻ ՀԱՇՎԵԳՆԱՀԱՏՄԱՆ ՑՈՒՑԱԿ
Մասնաճյուղ ___________________________________, անտառպետություն _____________________,
պահաբաժին _________________, քառակուսի _____________________,
հատված, ________________________, հատման տեսակը ____________________,
ծառերի համարակալման յուղաներկի գույնը _____________________________
Հ/Հ |
Պիտակի համարը |
Ծառա-տեսակը |
Բնի տրամա-գիծը,(սմ) |
Շինա-փայտի երկա-րությունը (մետր) |
ԾԱՎԱԼԸ, (խիտ/խմ) |
Հ/Հ |
Պիտակի համարը |
Ծառա-տեսակը |
Բնի տրա-մագիծը,(սմ) |
Շինա-փայտի երկա-րությունը (մետր) |
ԾԱՎԱԼԸ, (խիտ/խմ) | ||
Ընդա-մենը |
Որից |
Բնի տրամա-գիծը (սմ) |
Որից | ||||||||||
Լրացրեց՝ անտառապետ (տեղամասի պետ) |
_______________________________ |
_______________ |
Ստուգեց՝ ավագ անտառապետ (անտառագետ) |
_______________________________ |
_______________ |
Հ/Հ |
Պիտակի համարը |
Ծառա-տեսակը |
Բնի տրա-մագիծը,(սմ) |
Շինա-փայտի երկա-րությունը (մետր) |
ԾԱՎԱԼԸ, (խիտ/խմ) |
Հ/Հ |
Պիտակի համարը |
Ծառա-տեսակը |
Բնի տրա-մագիծը,(սմ) |
Շինա-փայտի երկա-րությունը (մետր) |
ԾԱՎԱԼԸ, (խիտ/խմ) | ||||
Ընդա-մենը |
Որից |
Բնի տրա-մագիծը (սմ) |
Որից | ||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
|
Լրացրեց՝ անտառապետ (տեղամասի պետ) |
_______________________________ |
_______________ |
Ստուգեց՝ ավագ անտառապետ (անտառագետ) |
_______________________________ |
_______________ |
«___» __________ 20 թ.
Ձև N 2
20 ____ Թ. ՀԱՏԱՏԵՂԻ ԱՆՁՆԱԳԻՐ
Մասնաճյուղ _______________________, անտառպետություն __________________ , թիվ ______անտառհատման տոմս
Պահաբաժինը |
Քառակուսին |
Հատվածը |
Հատատե-ղի տարածքը, հա |
Հատման տեսակը |
Բոնիտետը |
Լրիվությունը |
Ծառուտի կազմը |
Ծառու-տի տարիքը |
Թեքութ-յունը |
* |
|||||||||
** |
ՏԵՍԱԿԱՆՈՒ ՍՊԱՍՎԵԼԻՔ ԵԼՔԸ
Հ/Հ |
Ծառատեսակը |
Ծառերի քանակը |
Փայտանյութի ծավալը (խիտ/խմ) | |||||
Ընդամենը |
Վառելափայտ |
Շինափայտ |
ջախ, ճյուղիկ | |||||
խոշոր |
մանր |
միջին | ||||||
Ընդամենը |
Լրացրեց՝ անտառապետ (տեղամասի պետ) |
_______________________________ |
_______________ |
Ստուգեց՝ ավագ անտառապետ (անտառագետ) |
_______________________________ |
_______________ |
*Լրացվում է անտառկառավարման պլանի համաձայն
**Լրացվում է փաստացի
Ձև N 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՏԱՏԵՂԻ ՏԵՂԱԶՆՆՄԱՆ
ԱԿՏ N ____
«____» __________ 20 թ.
Հատատեղի տեղազննման _________________________________________________________
___________մասնաճյուղի անվանումը, _____________________________ անտառպետության
__________________________________________________________________________________
__________________________________________________________________________________
(ակտը կազմողի պաշտոնը, անունը, ազգանունը)
Մասնակցությամբ ______________________________________________________________
(անտառօգտագործողի կամ ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը)
Ծանուցվել է 20__ թ.«_________» «___»-ին տեղազննման օրվա և վայրի մասին, որին մասնակցում էին
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
(ներկա գտնվողների պաշտոնը, անունը, ազգանունը)
Կատարեցինք հատատեղի տեղազննում N____ պահաբաժնի, N____ քառակուսում
«______________ անտառտնտեսություն» մասնաճյուղին 20___ թ. ____________ «___»-ին տրված
N __________ անտառահատման տոմսով: Հատման եղանակը _______________ հաշվառման
եղանակը _____________ մաքրման եղանակը ____________________
Զննման ժամանակ պարզվեց`
Աշխատանքի անվանումը |
Տարածությունը (հա) |
Ընդամենը |
Ծավալը խտային (խիտ/խմ) |
Ծանոթու-թյուն | ||
Այդ թվում | ||||||
շինափայտ |
վառելափայտ |
ջախ, ճյուղիկ |
||||
Անտառահատման տոմսով թույլ է տրված |
||||||
Փաստացի կատարված է |
Նախատեսվում է երիտասարդ և մատղաշ ծառերի պահպանում ___ հա, 1 հա-ում` _____ հատ:
Հատումից հետո պահպանված է երիտասարդ մատղաշ ծառեր ____ հա, 1 հա-ում` _____ հատ __%:
Թերհատումները կազմում են ___________ հա ____ խիտ/խմ:
Անտառից դուրս չբերված շինափայտ __________ խիտ/խմ, վառելափայտ __________ խիտ խ/մ և այլ անտառանյութեր __________ խիտ խ/մ։
Տեղազննման ժամանակ հայտնաբերված են Հայաստանի Հանրապետության անտառներում բնափայտի մթերման հետևյալ խախտումները կամ թերությունները.
Խախտումների տեսակները |
Չափի միավորը (խիտ/խմ) |
Քանակը (հատ) |
Հատատեղում հատվել են հատման չնշանակված ծառեր |
||
Տապալվել, մինչև աճի դադարեցման աստիճանը ջարդվել կամ վնասվել են հատման չնշանակված ծառեր․ (կցվում է լրացուցիչ հաշվեգնահատման ցուցակը համաձայն |
||
Վնասվել կամ ոչնչացվել են երիտասարդ և մատղաշ ծառերի ընդհանուր քանակի 2%-ից ավելին |
||
Թողնված են բարձր կոճղեր (գետնի մակերեսից հաշված կոճղի բարձրությունը կազմում է մինչև տրամագծի 1/3-ը, իսկ նրբափող (մինչև 8 սմ տրամագիծ ունեցող ծառերի դեպքում՝ 5 սմ ոչ ավելին)։ Լանջի դեպքում բարձրությունը չափվում է հորիզոնականով ծառի կողքից) |
Հատատեղի անբավարար մաքրում ______________________________________________________________
_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________
Անտառօգտագործողի կամ ներկայացուցչի բացատրությունը
_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________
Զննության մասնակիցների դիտողությունները ____________________________________________________
_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________
Արձանագրության հավելվածները _______________________________________________________________
_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________
Ստորագրություններ ______________________ անուն, ազգանուն
______________________
______________________
______________________
______________________
Արձանագրության պատճենը ստացա |
_______________________________ |
_______________ |
Եզրակացություն ակտի վերաբերյալ. _____________________________________________________________
_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________
Կազմակերպության (մասնաճյուղի) ղեկավար |
_______________________________ |
_______________ |
Ձև N 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԿՈՂՄՆԱԿԻ ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՎԱՐՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ____
«____» «____________» 20____ թ.
Կողմնակի անտառօգտագործման աշխատանքների ավարտի վերաբերյալ տեղազննման
__________________________________________________________________________________
___________ մասնաճյուղ, _________________________________________անտառպետության
__________________________________________________________________________________
__________________________________________________________________________________
(արձանագրությունը կազմողի պաշտոնը, անունը, ազգանունը)
Մասնակցությամբ _________________________________________________________________
(մասնակցի կամ ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը)
Ծանուցվել է 20__ թ. «______________» «___» -ին տեղազննման օրվա և վայրի մասին,
որին մասնակցում էին ______________________________________________________________
_________________________________________________________________________________
(ներկա գտնվողների պաշտոնը, անունը, ազգանունը)
Կատարեցինք կողմնակի անտառօգտագործման տրամադրված տարածքի տեղազննում N _____ պահաբաժնի, N ____ քառակուսու 20___ թ.
Տարածքում ____________ անտառտնտեսության 20 ___ թ. _____________ «___»-ին տրված N _____ անտառային տոմսով:
Զննման ժամանակ պարզվեց՝
Անվանումը |
Տարածու-թյունը(հա) |
Չափի միավորը |
Մթերվող պաշարը |
Կողմնակի անտառօգտագործման տեսակը, այդ թվում |
Ծանոթու-թյուն | |||||
Վայրի պտուղ |
Ընկույզ |
Հատա-պտուղ, սունկ |
Ուտելի բույս, դեղաբույս, տեխնի-կական հումք |
Խոտհունձ |
Արածեցում | |||||
Տեղազննման ժամանակ հայտնաբերված են Հայաստանի Հանրապետության անտառներում ոչ բնափայտային անտառանյութի մթերման հետևյալ խախտումները.
Խախտումների տեսակները |
Տարածքը (հա) |
Չափի միավորը |
Մթերվող պաշարը |
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
Անտառօգտագործողի կամ նրա ներկայացուցչի բացատրությունը.
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
Զննության մասնակիցների դիտողությունները. _______________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
Արձանագրության հավելվածները. __________________________________________________
________________________________________________________________________________
Ստորագրություններ ______________________ անուն, ազգանուն
______________________
______________________
______________________
______________________
Արձանագրության պատճենը ստացա |
_______________________________ |
_______________ |
Եզրակացություն ակտի վերաբերյալ
_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________
Կազմակերպության (մասնաճյուղի) ղեկավար |
_______________________________ |
_______________ |
Կ.Տ
|
Հավելված N 2 Շրջակա միջավայրի նախարարի 2023 թ. օգոստոսի «04»-ի N 267-Ն հրամանի |
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ
ԱՆՏԱՌԱՀԱՏՄԱՆ ՏՈՄՍԻ
ՍԵՐԻԱ Ա
N _ _ _ _ _ _
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՆՏԱՌԱՀԱՏՄԱՆ ՏՈՄՍ N _____
«____» __________ 20 թ.
« |
_________________________________________________________________________________________ |
» |
(կազմակերպության անվանումը` տպագիր)
|
|
Անտառօգտագործողի տվյալները ____________________________________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)
Հիման վրա________________________________________________________________________
Թույլատրվում է հատել _____________________________________________________________
____________________(խիտ/խմ) ծավալով բնափայտ 20___թ. հաստատված հատատեղի հաշվին.
Քառակուսի N |
Հատված N |
Հատատեղի տարածքը (հեկտար) |
Կնքված ծառերի |
Բնափայտի ծավալը խխմ | ||||
Տեսակը |
Քանակը (հատ) |
Ընդամենը |
Այդ թվում | |||||
Վառելափայտ |
Շինափայտ |
Ջախ և ճյուղիկներ | ||||||
Ընդամենը |
Մթերվող բնափայտի ընդհանուր արժեքը __________________________________ (ՀՀ դրամ),
(տառերով և թվերով)
բնօգտագործման վճարի չափը ___________________________________________ (ՀՀ դրամ).
(տառերով և թվերով)
Հատման ենթակա են միայն հաշվեգնահատման ցուցակում հաշվառված ծառերը.
Մթերումն ավարտելու ժամկետը «_______» ________________20 թ.
Ժամանակավոր պահեստների տեղը ______________________________________________
Հատատեղի մաքրման եղանակը _________________________________________________
Հատուկ պայմաններ անտառահատման տոմսում փոփոխություններ կատարելու վերաբերյալ
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
Ավագ անտառապետ (անտառագետ) |
_______________________________ |
_______________ |
Կազմակերպության (մասնաճյուղի) ղեկավար |
_______________________________ |
_______________ |
Կ.Տ.
Անտառօգտագործողները պարտավոր են՝ Հայաստանի Հանրապետության անտառներում պահպանել բնափայտի մթերման կարգը համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2013 թվականի մայիսի 6-ի N 80-Ն հրամանի և հրդեհային անվտանգության կանոնները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 19-ի N 589 որոշման։
Բնափայտի մթերման և հրդեհային անվտանգության կանոններին ծանոթացել եմ.
Անտառմթերող |
_______________________________ |
_______________ |
Նշումներ մթերման հետաձգումը թույլատրելու վերաբերյալ________________________________
___________________________________________________________________________________
Ավագ անտառապետ (անտառագետ) |
_______________________________ |
_______________ |
Կազմակերպության (մասնաճյուղի) ղեկավար |
_______________________________ |
_______________ |
Անտառավերականգնման պայմանները _________________________________________________
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
Անտառի վերականգնումը ապահովող միջոցառումներն ըստ անտառահատման վայրի զննման նյութերի.
Անտառի վերականգնումն ապահովող մատղաշը պահպանված է _______հա
Պահանջվում է ստեղծել անտառմշակույթներ _______հա
Բնական աճի աջակցում _______հա
Կազմակերպության (մասնաճյուղի) ղեկավար |
_______________________________ |
_______________ |
Կ.Տ.
|
Հավելված N 3 Շրջակա միջավայրի նախարարի 2023 թ. օգոստոսի «04»-ի N 267-Ն հրամանի |
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ
ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՈՄՍԻ
ՍԵՐԻԱ Ա
N _ _ _ _ _ _
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՈՄՍ N _____
«____» __________ 20 թ.
« |
_________________________________________________________________________________________ |
» |
(կազմակերպության անվանումը` տպագիր)
մասնաճյուղ _______________________________________________________,
(անվանումը)
անտառպետություն ________________________________________________________________,
պահաբաժին, ______________ քառակուսի, ________________ հատված ______________
Անտառօգտագործողի տվյալները__________________________________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)
_____________________________________________________________________________________________
(ֆիզիկական անձի հաշվառման վայրի հասցեն կամ իրավաբանական անձի գտնվելու վայրը)
Հիման վրա __________________________________________________________________________________
Թույլատրվում է իրականացնել _________________________________________________________________
(կողմնակի անտառօգտագործման տեսակը)
___________________________________________ տարածքի վրա (հա)
Նշումներ կողմնակի անտառօգտագործման վերաբերյալ ____________________________________________
____________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________
Կողմնակի անտառօգտա-գործման տեսակը |
Չափի միավորը |
Մթերվող պաշարը |
Միավորի արժեքը (ՀՀ դրամ) |
Արածեցում |
Ընդհանուր գումարի | |||
Գյուղա-տնտեսական |
Քանակը (հատ) |
Գլխի արժեքը (ՀՀ դրամ) |
Ընդամենը անտառօգտա-գործման դիմաց գումարի չափը(ՀՀ դրամ) | |||||
Հատուկ պայմաններ`
1. Անտառօգտագործողները պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2012 թվականի սեպտեմբերի 18-ի N 159-Ն հրամանի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 15-ի N 589 որոշման դրույթները։ Նշված կանոնների խախտումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով համապատասխան պատասխանատվության։
2. Առանձնակի ուշադրություն դարձնել Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բուսական և կենդանական աշխարհի պահպանությանը:
3. Կողմնակի անտառօգտագործման ընթացքում հայտնաբերված խախտումների դեպքում անտառների պահպանություն իրականացնող աշխատակցի կողմից անմիջապես կազմվում է արձանագրություն և հանձնվում է վերադասին՝ Կազմակերպության (մասնաճյուղի) ղեկավարին։ Ղեկավարը սույն կետում արձանագրությունը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է, լիազորված համապատասխան մարմնին:
Կողմնակի անտառօգտագործման և հրդեհային անվտանգության կանոններին
ծանոթացել եմ.
Անտառօգտագործող |
_______________________________ |
_______________ |
Օգտագործման ժամկետը սկսած «___» «________________» 20 թ.
մինչև «___» « ________________» 20 թ.
Ավագ անտառապետ (անտառագետ) |
_______________________________ |
_______________ |
Կազմակերպության (մասնաճյուղի) ղեկավար |
_______________________________ |
_______________ |
Կ.Տ.
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 օգոստոսի 2023 թվական: