Գլխավոր տեղեկություն
Номер
N 22-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (27.05.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.15-2023.05.28 Պաշտոնական հրապարակման օրը 26.05.2023
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
22.05.2023
Подписан
Պարտականությունները կատարող
Дата подписания
22.05.2023
Дата вступления в силу
27.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

22 մայիսի 2023 թ.

N 22-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի N 21-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի ««Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպում և իրականացում» ՍԿ 3.3.1.003-20 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի N 20-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 21-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հրամանի հավելվածում «մշտադիտարկում» բառը՝ համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «դիտարկում» բառով՝ համապատասխան հոլովաձևերով,

2) Հրամանի հավելվածը 7-րդ կետից հետո լրացնել նոր՝ 7.1-ին կետով հետևյալ բովանդակությամբ.

«7.1 Համաճարակաբանական ցուցումով կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց, անկախ հաշվառումից:»,

3) Հրամանի հավելվածը 50-րդ կետից հետո լրացնել նոր՝ 50.1-ին կետով հետևյալ բովանդակությամբ.

«50.1 Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց կանխարգելիչ պատվաստումները կազմակերպվում և իրականացվում են անձի հաշվառման վայրի առողջության առաջնային պահպանման ծառայություններ իրականացնող կազմակերպություններում: Բազմադեղաչափ պատվաստանյութերի (տուլարեմիայի դեմ կամ այլ բազմադեղաչափ պատվաստանյութ), ինչպես նաև առողջության առաջնային պահպանման ծառայություններ իրականացնող կազմակերպությունում տվյալ պահին պատվաստանյութերի բացակայության դեպքում նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց պատվաստումները կատարվում են առողջության առաջնային պահպանման ծառայություններ իրականացնող այն կազմակերպություններում, որտեղ առկա են տվյալ պատվաստանյութերը՝ անկախ հաշվառումից:»,

4) Հրամանի հավելվածը 37-րդ կետից հետո լրացնել նոր 37.1-ին կետով հետևյալ բովանդակությամբ.

«37.1 Եթե ծննդատանը չի կատարվել ԲՑԺ պատվաստում, ապա այն իրականացվում է հաշվառման վայրի առողջության առաջնային պահպանման կազմակերպությունում, իսկ տվյալ պահին պատվաստանյութի բացակայության դեպքում իրականացվում են առողջության առաջնային պահպանման ծառայություններ իրականացնող այն կազմակերպություններում, որտեղ առկա է տվյալ պատվաստանյութը՝ անկախ հաշվառումից:»,

5) Հրամանի հավելվածի Ձև 15-ի «Պատվաստում» սյունակի «Սկսած 9 ամսականից՝ շփումից մինչև 72 ժամվա ընթացքում» բառերը փոխարինել «Սկսած 6 ամսականից` շփումից մինչև 72 ժամվա ընթացքում» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Պարտականությունները կատարող`

Լ. Նանուշյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան