Գլխավոր տեղեկություն
Номер
N 51-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (06.05.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.04.17-2023.04.30 Պաշտոնական հրապարակման օրը 26.04.2023
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
25.04.2023
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
25.04.2023
Дата вступления в силу
06.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

25 ապրիլի 2023 թ.

N 51-Ն

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0738.05.5 «ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՎԱՔԱԿՑՈՒՄ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0738.05.01.5 «ՏԵԽՆԻԿ՝ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՎԱՔԱԿՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 170-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել միջին մասնագիտական կրթության 0738.05.5 «Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում» մասնագիտության 0738.05.01.5 «Տեխնիկ՝ գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցման և շահագործման» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2016 թվականի մարտի 17-ի «Միջին մասնագիտական կրթության 0738.05.5 «Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում» մասնագիտության 0738.05.01.5 «Տեխնիկ՝ գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցման և շահագործման» որակավորման պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» N 170-Ն հրամանը:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

25 ապրիլի 2023 թվականի

N 51-Ն հրամանի

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0738.05.5 «ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՎԱՔԱԿՑՈՒՄ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0738.05.01.5 «ՏԵԽՆԻԿ՝ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՎԱՔԱԿՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ԳԼՈՒԽ 1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշիչը սահմանում է միջին մասնագիտական կրթության 0738.05.5 «Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում» մասնագիտության` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի թիվ 332-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակի 5-րդ մակարդակի 0738.05.01.5 «Տեխնիկ՝ գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցման և շահագործման» որակավորմանը ներկայացվող պահանջները, հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսանողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները:

2. Միջին մասնագիտական կրթության 0738.05.5 «Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում» մասնագիտության 0738.05.01.5 «Տեխնիկ՝ գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցման և շահագործման» որակավորման հիմնական կրթական ծրագիրը կարող է իրականացվել ուսուցման հետևյալ ձևերով`

1) առկա,

2) հեռակա,

3) դրսեկության (էքստեռն):

3. Միջին մասնագիտական կրթության 0738.05.5 «Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում» մասնագիտության 0738.05.01.5 «Տեխնիկ՝ գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցման և շահագործման» որակավորման հիմնական կրթական ծրագրի իրականացման համար սահմանվում են ուսումնառության հետևյալ նորմատիվային ժամկետները.

1) կրթության առկա ձևով.

ա. Միջնակարգ կրթության հիմքով՝ 3 տարի,

բ. Հիմնական կրթության հիմքով՝ 4 տարի,

2) կրթության հեռակա ձևով.

ա. Միջնակարգ կրթության հիմքով՝ 4 տարի ,

3) դրսեկության (էքստեռնատ) ձևով կրթության հիմքը և ուսուցման տևողությունը որոշում է ուսումնական հաստատությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 6-ի N 1028-Ն որոշման։

4. Միջին մասնագիտական կրթության 0738.05.5 «Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում» մասնագիտության 0738.05.01.5 «Տեխնիկ՝ գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցման և շահագործման» որակավորման հիմնական կրթական ծրագիրը միջնակարգ կրթության հիմքով յուրացնող ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն ծավալը 4140 ժամ է, առավելագույն ծավալը` 6642 ժամ։ Հիմնական կրթության հիմքով հիմնական կրթական ծրագրի յուրացման դեպքում ուսումնառության տևողությունն ավելանում է 52 շաբաթով։

 

ԳԼՈՒԽ 2.

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0738.05.5 «ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՎԱՔԱԿՑՈՒՄ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0738.05.01.5 «ՏԵԽՆԻԿ՝ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՎԱՔԱԿՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

5. Միջին մասնագիտական կրթության 0738.05.5 «Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում» մասնագիտության 0738.05.01.5 «Տեխնիկ՝ գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցման և շահագործման» որակավորման մասնագետի մասնագիտական գործունեության բնութագիրը տրվում է ըստ զբաղմունքների տեսակների և մասնագիտական պարտականությունների:

6. Միջին մասնագիտական կրթության 0738.05.5 «Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում» մասնագիտությամբ 0738.05.01.5 «Տեխնիկ՝ գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցման և շահագործման» որակավորմամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները՝

1) գազ օգտագործող սարքավորումների շահագործման տեխնիկ,

2) գազամատակարարման համակարգի շահագործման և սպասարկման տեխնիկ,

3) արդյունաբերական կազմակերպությունների գազի տնտեսության տեխնիկ,

4) գազամուղներ մոնտաժող կազմակերպության տեխնիկ,

5) գազի տնտեսության սարքավորումներ նորոգող կազմակերպության տեխնիկ,

6) վթարավերականգնողական ծառայության վարպետ,

7) գազափոխադրման համակարգի տեխնիկ,

8) գազի ներտնային համակարգերի սպասարկման տեխնիկ:

7. Միջին մասնագիտական կրթության 0738.05.5 «Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում» մասնագիտությամբ 0738.05.01.5 «Տեխնիկ՝ գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցման և շահագործման» որակավորմամբ մասնագետի մասնագիտական պարտականություններն են.

1) բացահայտել գազամատակարարաման համակարգերում և սարքավորումներում անսարքությունները և դրանց պատճառները,

2) կատարել ստուգումներ ինժենեկրական կառույցներում և գծային մասի կառուցվածքներում, ստուգել այրվող գազերի ազդանշանման սարքավորումները, հայտնաբերել վնասվածքները,

3) ստուգել և փորձարկել գազամատակարաման համակարգերը, սարքավորումները,

4) բացահայտել անսարքություններն ու վնասվածքները գազի կարգավորման կետերում, գազի բաշխման կայաններում,

5) կատարել ստուգումներ և չափումներ գազամատակարարաման համակարգերում,

6) ապահովել ախտորոշումն ու փորձարկումը գազի համակարգերում,

7) ապահովել գազամատակարաման ու գազ սպառող սարքավորումների տեխնիկական շահագործումը և սպասարկումը,

8) կատարել գազամատակարարման համակարգերի և սարքավորումների մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքների ստուգում,

9) իրականացնել վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպում:

 

ԳԼՈՒԽ 3.

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0738.05.5 «ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՎԱՔԱԿՑՈՒՄ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0738.05.01.5 «ՏԵԽՆԻԿ՝ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՎԱՔԱԿՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

8. Միջին մասնագիտական կրթության 0738.05.5 «Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում» մասնագիտության 0738.05.01.5 «Տեխնիկ՝ գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցման և շահագործման» որակավորման հիմնական կրթական ծրագրի նկատմամբ ընդհանուր պահանջները սահմանվում են սույն իրավական ակտով և այլ իրավական ակտերով շրջանավարտին ներկայացվող ընդհանուր պահանջների համաձայն:

9. Միջին մասնագիտական կրթության 0738.05.5 «Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում» մասնագիտության 0738.05.01.5 «Տեխնիկ՝ գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցման և շահագործման» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է`

1) ունենա մասնագիտական գործունեության տվյալ բնագավառում իր մասնագիտական դերին անհրաժեշտ կարողությունները ձևավորելու համար պահանջվող տեսական ու գործնական գիտելիքներ,

2) դրսևորի աշխատանքային և մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում գործընկերների և ղեկավարների հետ հաղորդակցվելու, մասնագիտական և ընդհանուր բնույթի հարցեր ներկայացնելու, դրանք պարզաբանելու կարողություն,

3) ունենա որոշակի փոփոխվող իրավիճակներում առաջացած խնդիրներին մասնագիտական տիպային և այլընտրանքային լուծումներ առաջարկելու կարողություն,

4) դրսևորի մասնագիտական խնդիրների լուծման համար անհրաժեշտ փաստերը և տեղեկատվությունը համադրելու և ամբողջության մեջ դիտարկելու, ինչպես նաև քաղաքացիական գիտակցություն ցուցաբերելու կարողություն,

5) ունենա մասնագիտական գործունեության գործառույթները սահմանված նորմերին համապատասխան իրականացնելու հմտություններ,

6) ցուցաբերի իր և աշխատակիցների (առկայության դեպքում) մասնագիտական կարիքները գնահատելու և դրանց կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու կարողություն,

7) ունենա մասնագիտական կարողությունների պարբերաբար կատարելագործման ձգտում և ինքնուսուցման կարողություն,

8) ցուցաբերի մասնագիտական և ընդհանուր բնույթի անհրաժեշտ տեղեկատվություն փնտրելու, դրանցից օգտվելու և դրանք նպատակային օգտագործելու կամ փոխանցելու կարողություն,

9) ունենա աշխատակիցների (առկայության դեպքում) աշխատանքները կազմակերպելու կամ գործընկերային հարաբերությունները (լիազորության դեպքում) ըստ կարողությունների և մասնագիտացման համակարգելու հմտություններ,

10) ընթացիկ մասնագիտական խնդիրների լուծման ժամանակ ցուցաբերի ռազմավարական մոտեցումների տարրեր կիրառելու կարողություն։

 

ԳԼՈՒԽ 4.

 

0738.05.5 «ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՎԱՔԱԿՑՈՒՄ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0738.05.01.5 «ՏԵԽՆԻԿ՝ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՎԱՔԱԿՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Միջին մասնագիտական կրթության 0738.05.5 «Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում» մասնագիտության 0738.05.01.5 «Տեխնիկ՝ գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցման և շահագործման» որակավորման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի նկատմամբ պահանջները սահմանվում են ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների, առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական կարողությունների բնագավառում շրջանավարտին ներկայացվող պահանջների համաձայն:

11. Միջին մասնագիտական կրթության 0738.05.5 «Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում» մասնագիտության 0738.05.01.5 «Տեխնիկ՝ գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցման և շահագործման» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների բնագավառում պետք է`

1) իմանա ՀՀ Սահմանադրության, զբաղվածության տվյալ բնագավառը կարգավորող հիմնական նորմատիվ ակտերի, մարդու և հասարակության, քաղաքացիների միջև հարաբերությունները կարգավորող օրենքների և նորմատիվ փաստաթղթերի հիմնական դրույթները,

2) տիրապետի հայոց լեզվին,

3) հաղորդակցվի առնվազն երկու օտար լեզուներով,

4) տիրապետի առողջ կենսակերպ վարելու, հիգիենայի և ֆիզիկական կուլտուրայի կանոններին,

5) գիտելիքներ ունենա ազգային և համաշխարհային պատմության և մշակույթի վերաբերյալ,

6) ունենա անձի և հասարակության զարգացման օրինաչափությունների, հասարակության սոցիալական կառուցվածքի, շարժումների, քաղաքականության սուբյեկտների, քաղաքական հարաբերությունների և գործընթացների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ,

7) ցուցաբերի կիրառական տնտեսագիտության հիմնադրույթների, մասնագիտական գործունեության բնագավառի տնտեսական երևույթների և հարաբերությունների առանձնահատկությունների, մակրոտնտեսության և միկրոտնտեսության օրենքների, անցումային շրջանի տնտեսության առանձնահատկությունների իմացություն։

8) իմանա էկոլոգիական հիմնական հասկացությունների բովանդակությունը, բնապահպանական գլոբալ և տարածաշրջանային հիմնախնդիրների դրույթները,

9) պատկերացում ունենա արտակարգ իրավիճակների մասին, տիրապետի արտակարգ իրավիճակներում գործելու հիմնական սկզբունքներին և մոտեցումներին, տեղյակ լինի փրկարարական աշխատանքների կազմակերպման կառուցվածքին և ձևերին, օգտագործի անհատական պաշտպանության միջոցներ։

12. Միջին մասնագիտական կրթության 0738.05.5 «Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում» մասնագիտության 0738.05.01.5 «Տեխնիկ՝ գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցման և շահագործման» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի աղյուսակ 1-ում բերված մոդուլներով սահմանված առանցքային հմտություններին։

13. Միջին մասնագիտական կրթության 0738.05.5 «Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում» մասնագիտության 0738.05.01.5 «Տեխնիկ՝ գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցման և շահագործման» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի աղյուսակ 2-ում բերված մոդուլներով ըստ մասնագիտացումների սահմանված ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողություններին:

 

ԳԼՈՒԽ 5.

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0738.05.5 «ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՎԱՔԱԿՑՈՒՄ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0738.05.01.5 «ՏԵԽՆԻԿ՝ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՎԱՔԱԿՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

14. Միջին մասնագիտական կրթության 0738.05.5 «Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում» մասնագիտության 0738.05.01.5 «Տեխնիկ՝ գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցման և շահագործման» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության կադրային ապահովության և կադրային համապատասխանության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ուսումնական պարապմունքներ վարող դասախոսը պետք է ունենա դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում, կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ` եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվում։ Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է,

2) ուսումնական պրակտիկան վարող արտադրական ուսուցման վարպետը պետք է ունենա տվյալ մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքի փորձ և մասնագիտական կրթություն։

3) արտադրական և նախաավարտական պրակտիկաները վարում է մասնագիտական դասընթացի դասախոսը։

15. Միջին մասնագիտական կրթության 0738.05.5 «Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում» մասնագիտության 0738.05.01.5 «Տեխնիկ՝ գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցման և շահագործման» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության ուսումնամեթոդական ապահովության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) հաստատությունը պետք է ունենա մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների և մոդուլների ծրագրային բովանդակությանը համապատասխանող ուսումնական, մեթոդական և տեղեկատվական նյութեր (գրադարանային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա և այլն), գնահատման և ատեստավորման նպատակով օգտագործվող նյութեր, ուսումնական գործընթացի արդյունավետ իրականացմանը նպաստող այլ նյութեր, ուղեցույցներ:

16. Միջին մասնագիտական կրթության 0738.05.5 «Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում» մասնագիտության 0738.05.01.5 «Տեխնիկ՝ գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցման և շահագործման» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության նյութատեխնիկական ապահովության նկատմամբ պահանջները սահմանվում են ըստ ուսումնական կաբինետների, լաբորատորիաների, արհեստանոցների, սպորտային համալիրի: Դրանց հագեցվածությունը որոշվում է ուսումնական ծրագրերի պահանջներին համապատասխան:

1) Ուսումնական կաբինետների երաշխավորվող ցանկը՝

ա. Ընդհանուր հումանիտար առարկաների,

բ. Սոցիալ-տնտեսագիտական և բնագիտական առարկաների,

գ. Օտար լեզուների,

ե. Անվտանգության և առաջին օգնության,

զ. Համակարգչային,

է. Գծագրության:

2) Ուսումնական լաբորատորիաների երաշխավորվող ցանկը՝

ա. Գազասարքավորումների,

բ. Չափիչ սարքերի,

գ. Նյութագիտության:

3) Ուսումնական արհեստանոցներ՝

ա. Փականագործական արհեստանոց,

4) Սպորտային համալիր՝

ա. Մարզադահլիճ,

բ. Մարզահրապարակ:

5) Կրթական ծրագիր իրականացնող հաստատությունը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է ձևավորել լրացուցիչ կաբինետներ, լաբորատորիաներ, արհեստանոցներ։

17. Միջին մասնագիտական կրթության 0738.05.5 «Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում» մասնագիտության 0738.05.01.5 «Տեխնիկ՝ գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցման և շահագործման» որակավորման հիմնական կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) առկա ուսուցման ձևի համար ուսումնական տարվա սկիզբը սեպտեմբերի 1-ն է, իսկ հեռակա, դրսեկության (էքստեռնատ) և հեռավար (դիստանցիոն) ձևերի համար սահմանվում է ուսումնական պլաններով,

2) ուսումնական յուրաքանչյուր տարվա տևողությունը սահմանվում է ուսումնական պլանով,

3) ուսանողի շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերանզանցի 54 ժամը` ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքի բոլոր տեսակները,

4) ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն և պարտադիր պարապմունքների շաբաթական ծավալը չպետք է գերազանցի 36 ժամը՝ առանց նախասիրական առարկաների, խորհրդատվությունների և լրացուցիչ արտալսարանային պարապմունքների բեռնվածության,

5) հեռակա ուսուցման ձևի դեպքում ուսանողների հետ պարտադիր պարապմունքների տարեկան ծավալը առնվազն 160 ժամ է,

6) ուսումնական խմբի համար խորհրդատվության տարեկան ծավալը կազմում է մինչև 100 ժամը,

7) նախասիրական առարկաների ցանկը, դրանց ծավալը (առանձին դասացուցակով) և ուսուցման ժամկետները յուրաքանչյուր ուսումնական տարում որոշվում է հաշվի առնելով ուսանողների ընտրությունը։

18. Միջին մասնագիտական կրթության 0738.05.5 «Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում» մասնագիտության 0738.05.01.5 «Տեխնիկ՝ գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցման և շահագործման» որակավորման հիմնական կրթական ծրագրի պրակտիկաների կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը ներառում է ուսումնական (տեսական ուսուցմամբ կամ առանց տեսական ուսուցման կամ դրանց զուգորդմամբ), արտադրական և նախաավարտական պրակտիկաներ,

2) պրակտիկայի յուրաքանչյուր տեսակի տևողությունը սույն չափորոշչով սահմանված պրակտիկայի ընդհանուր տևողությանը համապատասխան սահմանվում է մասնագիտության ուսումնական պլանով,

3) պրակտիկաների ուսումնական ծրագրերը կազմում և հաստատում է ուսումնական հաստատությունը.

4) ուսումնական պրակտիկաներն անցկացվում են պրակտիկայի ծրագրի կատարումն ապահովելու համար բավարար կահավորում և տեխնիկական հագեցում ունեցող ուսումնական արհեստանոցներում, ուսումնափորձնական տեղամասերում, ուսումնական հաստատության այլ ուսումնաօժանդակ օբյեկտներում, ինչպես նաև կազմակերպություններում, հաստատություններում,

5) արտադրական և նախաավարտական պրակտիկաները, որպես կանոն, անց են կացվում պրակտիկաների ուսումնական ծրագրերի բովանդակությանը համապատասխան պայմաններ ունեցող կազմակերպություններում։

19. Միջին մասնագիտական կրթության 0738.05.5 «Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում» մասնագիտության 0738.05.01.5 «Տեխնիկ՝ գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցման և շահագործման» որակավորման ուսանողների ատեստավորումների նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ուսումնառության ընթացքում բոլոր ուսանողները պարբերաբար ատեստավորվում են, որի նպատակը ըստ սույն չափորոշչով սահմանված կարողությունների տարրերի նրանց ձեռքբերումները հավաստող վկայություններ ստանալն է,

2) ուսումնական կիսամյակի սկզբում ուսանողը տեղեկացվում է կիսամյակի ընթացքում միջանկյալ ատեստավորման բնույթի, ժամկետների, անցկացման ձևի և ներառվող նյութի ծավալի մասին,

3) պետական ամփոփիչ ատեստավորումը երաշխավորվում է անց կացնել առանձին առարկաներից կամ մոդուլներից քննության, համալիր (միջառարկայական կամ միջմոդուլային) քննության կամ ավարտական (դիպլոմային) աշխատանք կատարելու և պաշտպանելու ձևով,

4) պետական ամփոփիչ ատեստավորման ընտրված ձևը և ներառվող նյութի ծավալը պետք է հնարավորություն տա ստուգել շրջանավարտի մասնագիտական կարողությունների և հմտությունների համապատասխանությունը սույն չափորոշչով 0738.05.5 «Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում» մասնագիտության 0738.05.01.5 «Տեխնիկ՝ գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցման և շահագործման» որակավորման մասնագետի համար սահմանված պահանջներին։

 

ԳԼՈՒԽ 6.

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0738.05.5 «ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՎԱՔԱԿՑՈՒՄ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0738.05.01.5 «ՏԵԽՆԻԿ՝ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՎԱՔԱԿՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ

 

20. Միջին մասնագիտական կրթության 0738.05.5 «Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում» մասնագիտության 0738.05.01.5 «Տեխնիկ՝ գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցման և շահագործման» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու համար հաստատությունը կազմում և հաստատում է առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական մոդուլների, ընտրովի դասընթացի ուսումնական ծրագրերը, կրթության կառավարման պետական լիազորված մարմնի երաշխավորած ձևին համապատասխան ուսումնական պլանը` հաշվի առնելով 3-րդ աղյուսակում բերված օրինակելի ուսումնական պլանը:

21. Միջին մասնագիտական կրթության 0738.05.5 «Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում» մասնագիտության 0738.05.01.5 «Տեխնիկ՝ գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցման և շահագործման» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող հաստատությունը սույն չափորոշչի հիման վրա մոդուլային ուսումնական ծրագրերը և ուսումնական պլանը կազմելու ժամանակ`

1) կարող է փոփոխել դասընթացների և մոդուլների ժամաքանակը՝ պահպանելով մասնագետի (շրջանավարտի) կարողություններին և հմտություններին ներկայացվող պահանջները,

2) պետք է մոդուլների արդյունքներին և դրանց կատարման չափանիշներին համապատասխան ուսումնական ծրագրերը մշակելիս հաշվի առնի գործատուների, գործադիր իշխանությունների, մասնագիտական ոլորտը կառավարող պետական լիազորված մարմինների, այլ շահագրգիռ սուբյեկտների (սոցիալական գործընկերների) առաջարկությունները,

3) պետք է առարկայի և մոդուլի ընդհանուր ժամաքանակի սահմաններում որոշի տեսական, գործնական և լաբորատոր պարապմունքների ժամաքանակները,

4) պետք է միջանկյալ ատեստավորման ընդհանուր շաբաթների սահմաններում որոշի ըստ կիսամյակների այս ատեստավորմանը հատկացվող ժամանակը,

5) պետք է մասնագիտության նկարագրին համապատասխան տվյալ որակավորման ամբողջացման անհրաժեշտությունը և առանձնահատկությունը հաշվի առնելով` կազմի և հաստատի ընտրովի դասընթացների ուսումնական ծրագրերը,

6) օգտվելով երաշխավորված ձևում տրված պարզաբանումներից` պետք է կազմի ուսումնական պլանի կիրառման պարզաբանումները,

7) պետք է պրակտիկայի համար նախատեսված շաբաթների սահմաններում որոշի ուսումնական և արտադրական պրակտիկաների տևողությունները, անցկացման ժամկետները, նախաավարտական պրակտիկայի տևողությունը,

8) պետք է սույն չափորոշչով երաշխավորված ամփոփիչ ատեստավորման ձևերին համապատասխան ընտրի ամփոփիչ ատեստավորման ձևը։

 

Աղյուսակ 1

 

Միջին մասնագիտական կրթության 0738.05.5 «Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում» մասնագիտության 0738.05.01.5 «Տեխնիկ՝ գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցման և շահագործման» որակավորման հիմնական կրթական ծրագրի առանցքային հմտությունների մոդուլներ

 

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

1.

Մոդուլի դասիչը

ԱՀ-Հ-5-22-001

2.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է զարգացնել ուսանողի անձնական շփման ունակությունները, ակտիվացնել միջանձնային հաղորդակցության հնարավորությունները, ձևավորել աշխատանքային և մասնագիտական գործունեության ընթացքում նպատակային հաղորդակցման, գործնական կապերի ու հարաբերությունների ստեղծման կարողությունը:

3.

Մոդուլի տևողությունը

54 ժամ

4.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

5.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

6.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել հաղորդակցության դերն ու նշանակությունը անձնական և մասնագիտական նպատակների իրականացման համար

7.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում հաղորդակցման անհրաժեշտությունը անձի ինքնադրսևորման և գործարար հաջողությունների համար,

2) ներկայացնում է շփման և անձնական հաղորդակցման ձևերը, բաղադրիչները,

3) ներկայացնում է գործնական հաղորդակցման եղանակները, բաղադրիչները,

4) շփման հնարավորությունը ուղղորդում է նպատակային հաղորդակցմանը,

5) անձնական հատկանիշները օգտագործում է գործնական հաղորդակցության մեջ:

8.

Ուսումնառության արդյունք 2

Կիրառել ուղղակի հաղորդակցման ձևերը

9.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ուղղակի հաղորդակցման ձևերը,

2) բանավոր հաղորդակցման ժամանակ վարում է զրույց, արձագանքում է հարցադրումներին,

3) հանդես է գալիս հաղորդումներով և զեկույցներով՝ ներկայացնում է հստակ և նպատակային խոսք,

4) ուղղակի հաղորդակցման ընթացքում հայտնում է տեսակետ, դրսևորում է հետաքրքրություններ, հաճոյախոսում է,

5) մասնակցում է դեբատների և բանավեճերի, պահպանում է համագործակցության շարունակականությունը:

10.

ՈՒսումնառության արդյունք 3

Կիրառել անուղղակի հաղորդակցման ձևերը

11.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում անուղղակի հաղորդակցման ձևերը,

2) կազմում և ձևակերպում է գրավոր խոսք՝ պահպանելով նպատակայնությունն ու էթիկան,

3) օգտագործում է տեղեկատվական տեխնոլոգիաները և այլ տեխնիկական միջոցները՝ նպատակային տեղեկատվությունը փոխանցելու համար,

4) կազմում է գրություններ՝ ըստ հասցեատիրոջ և նպատակի,

5) վարում է տեղեկատվության հավաքագրման և փոխանցման փաստաթղթեր,

6) բանավոր հաղորդակցման նյութը փոխարկում է գրավորի,

7) գրավոր հաղորդակցման նյութը փոխարկում է բանավոր հակիրճ նյութի:

12.

ՈՒսումնառության արդյունք 4

Ձևավորել և զարգացնել միջանձնային հաղորդակցում

13.

Կատարման չափանիշներ

1) նախաձեռնում է անձնական և աշխատանքային շփում՝ ըստ իրավիճակի և զրուցակցի կամ հասցեատիրոջ,

2) ստանում, մշակում և դասակարգում է անհրաժեշտ (նպատակային) տեղեկատվությունը,

3) առկա տեղեկատվությունն օգտագործում է միջանձնային հաղորդակցում ձևավորելու համար,

4) օգտագործում է հաղորդակցման հնարքները և տեխնոլոգիաները՝ հետաքրքրություն առաջացնելու և շահադրդելու համար,

5) ներգրավվում է երկխոսություններում, քննարկումներում, հայտնում է կարծիք, հիմնավորում է տեսակետներ,

6) պահպանում և եզրափակում է երկխոսությունը,

7) կարողանում է հաղորդակցվել՝ հաշվի առնելով իրավիճակը և ունկնդրի հետաքրքրությունները:

14.

ՈՒսումնառության արդյունք 5

Խթանել համագործակցության ձևավորումը, ստեղծել նախապայմաններ շարունակական գործընկերության համար

15.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է համագործակցությանը խթանող միջոցառումները (գովազդ, հայտարարություններ, ցուցահանդեսներ և այլն),

2) հավանական գործընկերոջ վերաբերյալ հավաքագրում է անհրաժեշտ տեղեկատվությունը,

3) հավաքագրված տեղեկատվությունն օգտագործում է գործարար հաղորդակցում ձևավորելու համար,

4) օգտագործում է հաղորդակցման հնարքները և տեխնոլոգիաները՝ հետաքրքրություն առաջացնելու և շահադրդելու համար,

5) հաղորդակցման ընթացքում ձեռք է բերում վստահություն,

6) ապահովում է հետադարձ կապի միջոցառումներ:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ»

16.

Մոդուլի դասիչը

ԱՀ-ԱԱՕ-5-22-001

17.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել աշխատանքային գործունեության ընթացքում և կենցաղում անվտանգության կանոնները պահպանելու, սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան կենցաղը և աշխատանքը կազմակերպելու, հավանական վտանգները և վթարները կանխարգելելու, արտադրական վթարների դեպքում՝ անվտանգության միջոցառումներ իրականացնելու և առաջին օգնություն ցուցաբերելու կարողություններ:

18.

Մոդուլի տևողությունը

72 ժամ

19.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

20.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի
ապահովումն է։

21.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել աշխատանքային գործունեության ընթացքում և կենցաղում անվտանգության կանոնները

22.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում անվտանգության կանոնների սահմանման, իրավական կարգավորման և պահպանման անհրաժեշտությունը,

2) ըստ հիմնական բնագավառների ճիշտ է ներկայացնում անվտանգության կանոնների պահանջները,

3) ճիշտ է ներկայացնում տեխնոլոգիական սարքավորումների շահագործման անվտանգության կանոնները,

4) ճիշտ է ներկայացնում հրդեհային անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները,

5) ճիշտ է ներկայացնում էլեկտրաանվտանգության կանոնները,

6) ներկայացնում է անվտանգության կանոնների խախտման հետևանքները, պատասխանատվությունները:

23.

ՈՒսումնառության արդյունք 2

Կազմակերպել կենցաղը և աշխատանքը սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան

24.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է մարդու առողջության և աշխատանքի ընթացքում աշխատունակության վրա ազդող գործոնները (սանիտարահիգենիկ, հոգեբանաֆիզիոլոգիական, էսթետիկական, սոցիալական-հոգեբանական),

2) ներկայացնում է աշխատավայրի սանիտարիայի և հիգիենայի ընդհանուր նորմերը (միկրոկլիման, ճառայգայթումը, լուսավորվածությունը, տատանումները և այլն)

3) ներկայացնում է աշխատանքի համար անհրաժեշտ նյութերը և դրանց անվնաս օգտագործումը,

4) ներկայացնում է սանիտարիայի և հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ միջոցառումները,

25.

ՈՒսումնառության արդյունք 3

Կանխել հավանական վտանգները և վթարները, իրականացնել անվտանգության միջոցառումներ

26.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է կենցաղային և արտադրական վթարների առաջացման պատճառները և հետևանքները,

2) ներկայացնում է արտադրական վթարների կանխման աշխատանքները,

3) ներկայացնում է առանձին խմբերի (հաշմանդամություն ունեցող անձինք, հղիներ, անչափահասներ և այլն) աշխատանքային առանձնահատուկ պայմանները և վտանգների կանխման սահմանված միջոցառումները,

4) ներկայացնում է կենցաղային և արտադրական վթարների ու դժբախտ պատահարների փաստաթղթային ձևակերպումների կարգը:

27.

ՈՒսումնառության արդյունք 4

Ցուցաբերել առաջին օգնություն

28.

Կատարման չափանիշներ

1) տիրապետում է տարբեր իրավիճակներում առաջին օգնության հիմնական կանոններին,

2) առաջին օգնության գործողությունների քայլերը ճիշտ է ներկայացնում,

3) կատարում է արհեստական շնչառության և սրտի աշխատանքի վերականգնման գործողություն,

4) կատարում է արյան հոսքի դադարեցման և բաց վնասվածքների վիրակապման գործողություն,

5) կատարում է այրվածքների նախնական մշակման և էլեկտրահարվածին առաջին օգնություն ցուցաբերելու գործողություններ,

6) կատարում է վիրակապման և անշարժացման գործողություն՝ տարբեր կոտրվածքների դեպքում,

7) ներկայացնում է տարբեր թունավորման դեպքերում առաջին օգնության կազմակերպման գործողությունները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

29.

Մոդուլի դասիչը

ԱՀ-ԱԳՀ-5-22-001

30.

Մոդուլի նպատակը

Մոդուլը նպատակաուղղված է աշխատանքային հիմնական իրավահարաբերությունների մասին իրազեկվածության բարձրացմանը, աշխատանք փնտրելու և գտնելու կարողությունների զարգացմանը, աշխատանքային գործունեության ընդհանուր կարողությունների և հմտությունների ձևավորմանը, ընթացիկ հաջողության հասնելու նախապայմանների ստեղծմանը, ինչպես նաև ցանկացած բնագավառում անհրաժեշտ աշխատանքային կուլտուրա և էթիկա դրսևորելու, ղեկավարի և գործընկերների հետ արդյունավետ հարաբերվելու, առաջացած աշխատանքային խնդիրներն ընկալելու և համապատասխան լուծումներ տալու կարողությունների ձևավորմանը։

31.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

32.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

33.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի

ապահովումն է։

34.

ՈՒսումնառության արդյունք 1

Փնտրել և գտնել աշխատանք

35.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է աշխատանքային իրավահարաբերությունների ձևավորման նախապայմանները,

2) կարողանում է փնտրել առկա աշխատատեղերի բազան, ուսումնասիրել և ընտրել հավանական, աշխատատեղը(երը)՝ օգտագործելով աշխատանքի որոնման ժամանակակից միջոցները և տեխնոլոգիաները,

3) ճիշտ է կազմում գրավոր ինքնակենսագրություն (ՍԻՎԻ (CV),

4) ներկայացնում է իր մասնագիտական ուժեղ կողմերը և հիմնավորում իր համապատասխանությունը,

5) ներկայացնում է աշխատանքի ընդունվելու, աշխատանքի փոփոխության և աշխատանքից ազատվելու հիմնական ընթացակարգերը:

36.

ՈՒսումնառության արդյունք 2

Հարմարվել աշխատանքային միջավայրին, ապահովել աշխատանքային դրական մթնոլորտ

37.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է մասնագիտական գործունեության ոլորտում արտադրական միջավայրին ներկայացվող հիմնական պահանջները,

2) հիմնավորում է տվյալ աշխատանքով զբաղվելու իր պատրաստակամությունը և տրամադրվածությունը,

3) ներկայացնում է գործընկերների նկատմամբ հարգալից վերաբերմունքի և արդյունավետ հաղորդակցվելու օրինակներ,

4) առաջադրված իրավիճակում ցուցաբերում է պատրաստակամություն և պատասխանատվության դրսևորումներ,

5) ցուցաբերում է գործընկերոջը և ղեկավարին ուշադիր լսելու և հասկանալու կարողություններ։

38.

ՈՒսումնառության արդյունք 3

Արդյունավետ աշխատել թիմում՝ պահպանելով էթիկայի նորմերը

39.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է կազմակերպության նպատակները և դրա իրականացման գործում թիմային աշխատանիքի և միջանձնային հարաբերությունների կարևորությունը,

2) ներկայացնում է թիմային աշխատանքի հիմնական սկզնունքները և խնդիրների լուծման մեթոդները,

3) դրսևորում է հարգալից և պատշաճ վերաբերմունք գործընկերների նկատմամբ՝ ըստ նրանց վարքագծի դրսևորման,

4) առաջադրում է լուծումներ գործընկերների շրջանում առաջացած խնդրահարույց իրավիճակներում,

5) կարողանում է առանձին իրավիճակներում գերադասել թիմային շահը անձնական շահից։

40.

ՈՒսումնառության արդյունք 4

Ներկայացնել աշխատանքում հաջողության հասնելու նախապայմանները

41.

Կատարման չափանիշներ

1) բացատրում է աշխատանքային կարգապահության և պատասխանատվության կարևորությունը աշխատանքային հաջողությունների հասնելու գործում,

2) բացատրում է մասնագիտական կարողությունների պարբերական կատարելագործման կարևորությունը աշխատանքային հաջողությունների հասնելու գործում,

3) բացատրում է նախաձեռնողականության և նպատակասլացության կարևորությունը աշխատանքային հաջողությունների հասնելու գործում,

4) ներկայացնում է աշխատանքային գործունեության ընթացքում ստորադասության և վերադասության հարաբերությունների պատշաճության կարևորությունը:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՈՒԹՅՈՒՆ»

42.

Մոդուլի դասիչը

ԱՀ-ՀՕ-5-22-001

43.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է զարգացնել ուսանողի համակարգչային տեխնիկայից օգտվելու և դրա ծրագրային հնարավորությունները կիրառելու առաջնային կարողությունները, աշխատանքային գործունեության ընթացքում և անձնական կարիքների շրջանակներում կիրառել համակարգչային օպերացիոն համակարգերի, գրասենյակային փաթեթների (Մայքրոսոֆթ Օֆիս (Microsoft Office)) ծրագրերը, կատարելագործել համացանցից օգտվելու կարողությունները և տեղեկատվական բազաների հետ նպատակային աշխատելու հմտությունները:

44.

Մոդուլի տևողությունը

54 ժամ

45.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

46.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի

ապահովումն է։

47.

ՈՒսումնառության արդյունք 1

Կիրառել համակարգչային համալիրում ներառվող բաղադրիչները և օպերացիոն համակարգը

48.

Կատարման չափանիշներ

1) համակարգչային համալիրում ներառվող հիմնական և լրացուցիչ բաղադրիչները բնութագրում է,

2) ճիշտ է պահպանում համակարգիչը և բաղադրիչները միացնելու, օգտագործելու և անջատելու տեխնիկական պայմանները,

3) օգտվում է համակարգչային օժանդակ տեխնիկական սարքերից,

4) ներկայացնում է օպերացիոն համակարգի պատուհանային կառուցվածքը,

5) ներկայացնում է կիրառվող հիմնական ծրագրերը,

6) բացում է առաջադրված թղթապանակը և ֆայլը,

7) օգտվում է պատուհանային մենյուի հիմնական հրամաններից,

8) ստեղծում է նոր թղթապանակ ու ֆայլ, պահպանում, բացում, փակում և տեղադրում է առաջադրված վայրում,

9) կատարում է փաստաթղթի տպագրում:

49.

ՈՒսումնառության արդյունք 2

Խմբագրել և ֆորմատավորել տեքստեր

50.

Կատարման չափանիշներ

1) հայերեն և օտար լեզվով տեքստ մուտքագրելու համար ծրագրերը

պատրաստել է,

2) մուտքագրում է տեքստ, մեծատառ նշաններ, սիմվոլներ, թվանշաններ,

3) տեքստային ցուցիչը տեղաշարժելով կատարելում է ուղղումներ, ջնջումներ, լրացումներ, փոփոխություններ,

4) մուտքագրված տեքստի պարզագույն ֆորմատավորման գործողությունները ճիշտ է կատարում,

5) կարողանում է տեքստին կից ներմուծել նկարներ, գրաֆիկներ, աղյուսակներ, անիմացիաներ:

51.

ՈՒսումնառության արդյունք 3

Պատրաստել և խմբագրել աղյուսակներ

52.

Կատարման չափանիշներ

1) աղյուսակներ կազմելու համակարգչային ծրագրերը և դրանց կիրառումը ներկայացնում է,

2) առաջադրված չափերով կազմում է աղյուսակ և մուտքագրում տվյալներ,

3) աղյուսակում կատարում է ուղղումներ, լրացումներ, փոփոխություններ,

4) աղյուսակի տվյալների մեջ ստեղծում է պարզ ֆունկցիոնալ կախվածություն:

53.

ՈՒսումնառության արդյունք 4

Կատարել գրաֆիկական խմբագրում և նկարազարդում

54.

Կատարման չափանիշներ

1) գծագրում է գրաֆիկական օբյեկտներ` օգտագործելով նաև Աութըշեյփս (Autoshapes) պատուհանի պատրաստի ձևերը,

2) գծագրում է կանոնավոր պատկերներ,

3) ֆորմատավորում է գրաֆիկական օբյեկտները` տեղափոխելով, պատճենելով, պտտելով և չափերը փոխելով,

4) խմբավորում է գրաֆիկական օբյեկտները,

5) գծագրում է տեքստային բլոկներ,

6) կատարում է գրաֆիկական օբյեկտների գունաերանգավորում:

55.

ՈՒսումնառության արդյունք 5

Համակարգչային ծրագրերով կազմակերպել ցուցադրություն

56.

Կատարման չափանիշներ

1) ցուցադրական ծրագրերը և դրանց պատուհանի կառուցվածքը ճիշտ է ներկայացնում,

2) մուտքագրում է տեքստ, թվային արժեքներ և պարզ գործողություններ,

3) ներբեռնում է նկարներ, տեսանյութեր, անիմացիաներ, տվյալներ՝ աղյուսակի, գրաֆիկի տեսքով,

4) կարողանում է առաջադրված թեմայով պատրաստել ավարտուն փաստաթուղթ ցուցադրության համար,

5) ցուցադրում է պատրաստված տեղեկատվական նյութը:

57.

ՈՒսումնառության արդյունք 6

Աշխատել համացանցում

 

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է «համացանց» հասկացությունը,

2) օգտագործում է ինտերնետային հիմնական ծրագրերը,

3) ներկայացնում է Հիսթրի (History), Ֆևըրիթս (Favorites), Սթոփ (Stop), Ռիֆրեշ (Refresh) հրամաների, Բեք (Back) և Ֆորվըրդ (Forward) կոճակների նշանակությունը,

4) փնտրում է առաջադրված տվյալները համացանցի տեղեկատվական բազաներում (որոնողական և բաց ցանցերից),

5) կարողանում է համացանցից ներբեռնել, պահպանել և օգտագործել տեղեկությունները,

6) գրանցվում է էլեկտրոնային փոստում, ինտերնետային ծրագրերում և այլ կայքերում,

7) օգտագործում է էլեկտրոնային փոստի հնարավորությունները, ուղարկում և ստանում ինֆորմացիա:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆ»

58.

Մոդուլի դասիչը

ԱՀ-Ձ-5-22-001

59.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել բիզնես գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գործնական հմտություններ: Դրանք ներառում են ինքնուրույն բիզնես կազմակերպելու և վարելու համար անհրաժեշտ գործողությունների իրականացման հմտություններ, որոնցում հաշվի է առնված ինչպես գործարար ոլորտին հատուկ սկզբունքները, այնպես էլ բիզնես գործունեությունը կարգավորող իրավական դաշտի առանձնահատկությունները:

60.

Մոդուլի տևողությունը

72 ժամ

61.

Մուտքային պահանջները

Այս մոդուլի 1 և 2 ուսումնառության արդյունքներն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չէ: Մյուս ուսումնառության արդյունքների ուսումնասիրությունը նպատակահարմար է իրականացնել որոշակի մասնագիտական մոդուլներ յուրացնելուց հետո, որպեսզի դրանց գործնական ձեռքբերումները օգտագործվեն համապատասխան ծրագրեր մշակելու համար:

62.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

63.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել հիմնավորված բիզնես-գաղափարի ձևավորման գործընթացը

64.

Կատարման չափանիշներ

1) բիզնես-գործունեության էությունը ճիշտ է մեկնաբանում,

2) բիզնես-գործունեության տեսլականը, նպատակը և ռազմավարությունը ճիշտ է սահմանում,

3) բիզնես-գործունեության համար նախընտրելի անձնային հատկանիշների կարևորությունը հիմնավորում է,

4) բիզնես-գործունեության համար սեփական հնարավորությունների գնահատումը ճիշտ է,

5) բիզնես-գաղափարի էությունը ճիշտ է մեկնաբանում,

6) բիզնես-գաղափարի ձևավորման գործընթացի բաղադրիչների իմաստը ճիշտ է մեկնաբանում,

7) ըստ իրավիճակների հիմնավորում է ձևավորված բիզնես-գաղափարները,

8) բիզնես-գաղափարի տարբերակի գնահատումը ճիշտ է:

65.

ՈՒսումնառության արդյունք 2

Ներկայացնել կազմակերպության ստեղծման և գրանցման կարգը, կառավարման գործընթացը

66.

Կատարման չափանիշներ

1) կազմակերպության կազմակերպական-իրավական ձևերի բնութագիրը ճիշտ է,

2) կազմակերպության աշխատանքը կարգավորող իրավական ակտերի պահանջների ընկալումը ճիշտ է,

3) կազմակերպության ստեղծման քայլերի հաջորդականությունը ճիշտ է մեկնաբանում,

4) կազմակերպության ստեղծման համար պահանջվող փաստաթղթերի ձևավորումը ճիշտ է,

5) կազմակերպության կառավարման անհրաժեշտությունը և խնդիրները ճիշտ է մեկնաբանում,

6) կառավարման ֆունկցիաների բնութագրերը ճիշտ է,

7) կառավարման ոճերի բնութագրերը ճիշտ է,

8) կառավարման ֆունկցիոնալ բաժինների ձևավորման մոտեցումները ճիշտ է,

9) աշխատատեղերի ձևավորման և պարտականությունների բաշխման մոտեցումները հիմնավոր է,

10) աշխատողների ընտրության կարգը հիմնավոր է,

11) կազմակերպության կառավարմանն առընչվող փաստաթղթերի ձևավորումը ամբողջական և հիմնավոր է,

12) կնքվելիք պայմանագրերի կազմը և բովանդակությունը իրավաբանորեն

ճիշտ է,

13) կառավարման արդյունավետության գնահատման մոտեցումները հիմնավոր է:

67.

ՈՒսումնառության արդյունք 3

Կատարել շուկայի հետազոտման և գնահատման գործողություններ

68.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է մեկնաբանում «շուկա» հասկացությունը,

2) շուկայի հետազոտման անհրաժեշտությունը հիմնավորում է,

3) շուկայի հետազոտման հիմնական ուղղությունները բացահայտում է,

4) շուկայի հետազոտման գործընթացի փուլերը ճիշտ է բնութագրում,

5) ըստ փուլերի շուկայի հետազոտման մեթոդների ընտրությունը հիմնավոր է,

6) շուկայական պահանջարկի ծավալի բացահայտման մոտեցումները ճիշտ է,

7) շուկայի վրա ազդող գործոնների և գնորդի վարքագծի գնահատումը ճիշտ է,

8) շուկայական մրցակցության գնահատումը հիմնավոր է,

9) շուկայի հատվածավորումը իրատեսական է,

10) մարքեթինգի գաղափարների /4ՓԻ (4P) և 7ՓԻ (7P)/ նշանակությունը ճիշտ է բացահայտում,

11) մարքեթինգային ռազմավարության մշակման մոտեցումները հիմնավորված է:

69.

ՈՒսումնառության արդյունք 4

Բնութագրել կազմակերպության ռեսուրսները և գնահատել օգտագործման արդյունավետությունը

70.

Կատարման չափանիշներ

1) կազմակերպության ռեսուրսների կազմը և կառուցվածքը ճիշտ է բացահայտում,

2) կազմակերպության ռեսուրսների խմբերի միջև օպտիմալ հարաբերակցության ապահովման անհրաժեշտությունը հիմնավորում է,

3) նյութական ռեսուրսների խմբերի տնտեսագիտական բնութագրերը ճիշտ է,

4) աշխատանքային ռեսուրսների բնութագիրը և դրանց առնչվող ցուցանիշների մեկնաբանությունը ճիշտ է,

5) աշխատանքի տեխնիկական նորմավորման էությունը ճիշտ է բացատրում, նորմաների մեծության ձևավորման մեխանիզմը ճիշտ է ներկայացնում,

6) ֆինանսական ռեսուրսների հետ կապված հասկացությունների բացատրությունը ճիշտ է,

7) ֆինանսական ռեսուրսների համալրման աղբյուրների առանձնահատկությունները ճիշտ է մեկնաբանում,

8) ռեսուրսների պահանջվելիք մեծության հաշվարկման մոտեցումները

հիմնավոր է,

9) հիմնական կապիտալի առանձին խմբերի օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,

10) շրջանառու կապիտալի օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,

11) աշխատանքային ռեսուրսների օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,

12) ռեսուրսների օգտագործման վերաբերյալ պարզ վերլուծական գործողությունները և ըստ արդյունքների եզրահանգումները հիմնավոր է:

71.

ՈՒսումնառության արդյունք 5

Կատարել ծախսերի հաշվարկ, ձևավորել ապրանքի /ծառայության/ գինը

72.

Կատարման չափանիշներ

1) «ծախս» հասկացության բովանդակությունը ճիշտ է մեկնաբանում,

2) տարբերակում է ծախսերի խմբերը,

3) ծախսերը հիմնավորող փաստաթղթերի տեսակները և վավերապայմանները ճիշտ է ներկայացնում,

4) ծախսերի տարբեր խմբերի հաշվապահական ձևակերպումները ճիշտ է,

5) ապրանքների տարբեր տեսակների և ծառայությունների տարբեր խմբերի համար պահանջվող ծախսերի կազմը հիմնավոր է ներկայացնում,

6) ապրանքի կամ ծառայության ինքնարժեքի մեջ ներառվող ծախսերի հոդվածները ճիշտ է ներկայացնում,

7) ինքնարժեքի տարբեր հոդվածների մեծության հաշվարկման մեթոդաբանությունը ճիշտ է կիրառում,

8) հաշվում է ապրանքի կամ ծառայության միավորի ինքնարժեքը,

9) ինքնարժեքի իջեցման հնարավորությունները ճիշտ է գնահատում,

10) ինքնարժեք-շուկայական գին մարժայի տարբերության հիմնավորումը ճիշտ է,

11) անհատական գնից շուկայական գնի անցման տրամաբանությունը բացատրում է:

73.

ՈՒսումնառության արդյունք 6

Մշակել բիզնես պլան և գործողությունների ծրագիր

74.

Կատարման չափանիշներ

1) բիզնես գործունեության համար բիզնես պլանի անհրաժեշտությունը հիմնավորում է,

2) բիզնես պլանի բաժինների բովանդակության մեկնաբանությունները ճիշտ է,

3) բիզնես պլանի մշակման համար անհրաժեշտ ելակետային տվյալների կազմը և ձեռք բերման աղբյուրները ճիշտ է ներկայացնում,

4) ճիշտ է կատարում ՍՎՕԹ (SWOT) վերլուծություն,

5) ՍՎՕԹ (SWOT) վերլուծության արդյունքները կիրառում է բիզնես պլանը մշակելու գործընթացում,

6) բիզնես պլանով նախատեսվող միջոցառումները հիմնավորված է,

7) բիզնես պլանի կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը, ժամանակացույցը հիմնավոր է,

8) բիզնես պլանի կատարումն ապահովող ռեսուրսների մեծությունները ճիշտ է սահմանվել,

9) բիզնես պլանով նախատեսված միջոցառումների իրականացման ռիսկերը և դրանց հաղթահարման քայլերը հիմնավոր են:

75.

ՈՒսումնառության արդյունք 7

Հաշվել հարկեր, տուրքեր, կազմել ֆինանսական հաշվետվություններ

76.

Կատարման չափանիշներ

1) հարկային օրենսդրության հիմնական դրույթները ճիշտ է մեկնաբանում,

2) հարկային օրենսդրության հիմնական հասկացությունները ճիշտ է բացատրում,

3) հարկերի և տուրքերի մեծությունը հաշվելու համար կիրառվող ելակետային ցուցանիշների հաշվարկը ճիշտ է կատարում,

4) հարկերի և տուրքերի մեծությունը ճիշտ է հաշվարկում,

5) հարկերի վճարման ժամկետների գնահատումը համապատասխանում է օրենսդրության պահանջներին,

6) ֆինանսական հաշվետվությունների կազմը ճիշտ է ներկայացնում,

7) անհրաժեշտ ֆինանսական հաշվետվությունները ճիշտ է լրացնում,

8) ստուգումների իրականացման իրավական ակտերի պահանջները ճիշտ է բացատրում,

9) ստուգումների հետ կապված տնտեսվարողի իրավունքներն ու պարտականությունները ճիշտ է ներկայացնում:

 

Աղյուսակ 2

 

Միջին մասնագիտական կրթության 0738.05.5 «Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում» մասնագիտության 0738.05.01.5 «Տեխնիկ՝ գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցման և շահագործման» որակավորման հիմնական կրթական ծրագրի ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողությունների մոդուլներ

 

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԳԵՈԴԵԶԻԱ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ»

1.

Մոդուլի դասիչը

ԳՍՀՇ-5-22-001

2.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել գիտելիքներ ժամանակակից արդյունավետ մեթոդներով գեոդեզիական և հանույթագրման աշխատանքների իրականացման տեխնոլոգիաների վերաբերյալ:

3.

Մոդուլի տևողությունը

108 ժամ, որից՝

տեսական ուսուցում՝ 46 ժամ

գործնական աշխատանք՝ 62 ժամ

4.

Մուտքային պահանջները

Այս մոդուլը յուրացնելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

5.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

6.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել ընդհանուր գեոդեզիայի էլեմենտները, գեոդեզիայի կենտրոններն ու նշանները

7.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է գեոդեզիայի էլեմենտները (պլաններ, քարտեր, պրոֆիլներ, մասշտաբներ, տեղանքի ռելիեֆ),

2) ներկայացնում է գեոդեզիայի կենտրոնները,

3) ներկայացնում է գեոդեզիայի նշանները։

8.

ՈՒսումնառության արդյունք 2

Ներկայացնել չափման սխալների տեսակները և դասակարգել դրանք

9.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է չափման սխալների տեսակները,

2) ճիշտ է դասակարգում չափման սխալները,

3) ներկայացնում է չափման սխալների թույլատրելի նորմերը։

10.

ՈՒսումնառության արդյունք 3

Դասակարգել թեոդոլիտներն ըստ նշանակության և տիպերի, ներկայացնել թեոդոլիտային հանույթը և գեոդեզիայի ցանցի ստեղծումը, տեսակները

11.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է դասակարգում թեոդոլիտները ըստ նշանակության,

2) ներկայացնում է թեոդոլիտների տիպերը,

3) ներկայացնում է թեոդոլիտային հանույթը,

4) ներկայացնում է գեոդեզիայի ցանցի ստեղծման մեթոդիկան,

5) ներկայացնում է գեոդեզիայի ցանցի տեսակները։

12.

ՈՒսումնառության արդյունք 4

Ներկայացնել նիվիլերացման նշանները, չափման մեթոդները և աշխատանքներն՝ ըստ հաջորդականության

13.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում նիվիլերացման նշանները,

2) ճիշտ է ներկայացնում չափման մեթոդները,

3) ճիշտ է ներկայացնում նիվիլերի աշխատանքի հերթականությունը։

14.

ՈՒսումնառության արդյունք 5

Ներկայացնել տախոմետրական հանույթի էությունը, օգտագործվող գործիքները, աէրոֆոտոհանույթի էությունը

15.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է տախոմետրական հանույթի էությունը,

2) ներկայացնում է օգտագործվող գործիքները,

3) ներկայացնում է աէրոֆոտոհանույթի էությունը։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԽԵՄԱՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ»

16.

Մոդուլի դասիչը

ԳՍՀՇ-5-22-002

17.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել մասնագիտական աշխատանքային գծագրերն ու էսքիզները կարդալու և հասկանալու, ինչպես նաև պարզագույն դետալների էսքիզներ և աշխատանքային գծագրեր կատարելու անհրաժեշտ կարողություններ:

18.

Մոդուլի տևողությունը

 108 ժամ

19.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

20.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

21.

ՈՒսումնառության արդյունք 1

Գծել և կարդալ սխեմաներ

22.

Կատարման չափանիշներ

1) տարբերում է սկզբունքային սխեմաների և աշխատանքային գծագրերի վրա պատկերված պայմանական նշաններն ու կարդում դրանք,

2) ճիշտ է մեկնաբանում սխեմաները,

3) ճիշտ է պատկերում սխեմաները:

23.

ՈՒսումնառության արդյունք 2

Կատարել էսքիզներ և հավաքակցման (մոնտաժման) գծագրեր, պատկերել դետալների միացումների տեսակները, ձևը, չափերը

24.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է կատարում էսքիզները և հավաքակցման (մոնտաժման) գծագրերը,

2) կատարում է դետալների չափագրումները,

3) պատկերում է աշխատանքային գծագրի վրա միացման հանգույցների պայմանական նշանները, տեսակներ ու ձևերը,

4) ճիշտ է հաշվարկում տվյալ աշխատանքների համար օգտագործվող նյութերի քանակը:

25.

ՈՒսումնառության արդյունք 3

Կարդալ տիպային դետալների էսքիզներ և բանվորական գծագրեր

26.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է գծում տիպային դետալների էսքիզները,

2) նշում է աշխատանքային գծագրերի և էսքիզների վրա պատկերված պայմանական նշանները,

3) մեկնաբանում է աշխատանքային գծագրերի և էսքիզների վրա պատկերված դետալների թույլատրելի շեղումները,

4) մեկնաբանում է աշխատանքային գծագրերի և էսքիզների վրա ներկայացված տեխնիկական ծանոթագրությունները և պահանջները,

5) ճիշտ է մեկնաբանում հավաքական գծագրի և մասնագրի փոխադարձ կապը,

6) ճիշտ է առանձնացնում համապատասխան գծագիրը գծագրի փաթեթից` օգտվելով հավաքական գծագրից:

 27.

ՈՒսումնառության արդյունք 4

Կարդալ սկզբունքային սխեմաներն ու կողմնորոշվել տեղանքում աշխատանքային գծագրերի համաձայն

28.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է վերծանում սկզբունքային սխեմաները,

2) կատարում է անհրաժեշտ փոփոխություններ սկզբունքային սխեմաներում,

3) կողմնորոշվում է տեղանքում՝ գազամատակարարման ցանցի համապատասխան հանգույցները մատնանշելով աշխատանքային գծագրերում:

29.

ՈՒսումնառության արդյունք 5

Կատարել միացման հանգույցի տիպային դետալների էսքիզներ

30.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է կատարում տիպային դետալների էսքիզները,

2) միացվող տիպային դետալների վրա ներկայացնում է միացվող հանգույցի պայմանական նշանների իմաստը,

3) ճիշտ է բացատրում էսքիզների վրա պատկերված եռակցովի դետալների թույլատրելի շեղումներն ու դրանց նպատակը:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՆՅՈՒԹԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»

31.

Մոդուլի դասիչը

ԳՍՀՇ-5-22-003

32.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել սև ու գունավոր մետաղների, դրանց համաձուլվածքների, հատկությունների, դասակարգման, մակնշման սկզբունքների վերաբերյալ գիտելիքներ, դրանք գործնականում կիրառելու, ինչպես նաև եռակցման համար անհրաժեշտ նախապատրաստվածքների պրոֆիլները տարբերակելու, մակնշելու, եռակցվող դետալների մետաղի նյութն ընտրելու և գործնականում կիրառելու կարողություններ:

33.

Մոդուլի տևողությունը

72 ժամ

34.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

35.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

36.

ՈՒսումնառության արդյունք 1

Դասակարգել թուջը և պողպատը, ներկայացնել դրանց կիրառման բնագավառներն ու հիմնական ֆիզիկա-մեխանիկական հատկությունները

37.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է պողպատն ու թուջը որպես երկաթ-ածխածնային միացություն ու դասակարգում է դրանք,

2) ճիշտ է մեկնաբանում պողպատի և թուջի ֆիզիկա-մեխանիկական հատկությունները,

3) ճիշտ է մեկնաբանում պողպատի և թուջի կիրառման բնագավառները` ելնելով դրանց ֆիզիկա-մեխանիկական հատկությունից,

4) տարբերում է թուջի և պողպատի մետաղյա նմուշները:

38.

ՈՒսումնառության արդյունք 2

Թվարկել համաձուլվածքների ջերմամշակման տեսակները և ներկայացնել դրանց առանձնահատկությունները

39.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է ջերմային մշակման ռեժիմներն՝ ըստ ջերմամշակման տեսակի,

2) ընտրում է ջերմամշակման տեսակն՝ ըստ պահանջվող ֆիզիկա-մեխանիկական հատկությունների,

3) ճիշտ է տարբերակում եռակցման շինվածքների նախնական ու վերջնական ջերմամշակումը:

40.

ՈՒսումնառության արդյունք 3

Վերծանել թուջի և պողպատի մակնշումն ըստ լեգիրող տարրերի նշանակումների

41.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է վերծանում պողպատի մակնշումը,

2) ճիշտ է վերծանում թուջի մակնշումը,

3) ճիշտ է բացատրում լեգիրող տարրերի նշանակությունը,

4) ճիշտ է վերծանում պողպատի և թուջի մակնշումներն ըստ լեգիրող տարրերի նշանակումների:

42.

ՈՒսումնառության արդյունք 4

Դասակարգել հաճախ օգտագործվող գունավոր մետաղները և մակնշել

43.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է գունավոր մետաղների և դրանց համաձուլվածքների ֆիզիկա-մեխանիկական հատկությունները,

2) ներկայացնում է գունավոր մետաղների և դրանց համաձուլվածքների օգտագործման բնագավառները,

3) ճիշտ է դասակարգում գունավոր մետաղները,

4) ճիշտ է վերծանում գունավոր մետաղների մակնշումները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՋԵՐՄԱՄԵԿՈՒՍԻՉ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻՈՆ ՆՅՈՒԹԵՐ»

44.

Մոդուլի դասիչը

ԳՍՀՇ-5-22-004

45.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել գազամատակարարման համակարգի սարքավորումներում կիրառվող ջերմամեկուսիչ կոնստրուկցիոն նյութերի տեսակների, հատկությունների, դասակարգման, մակնշման սկզբունքների և կիրառման բնագավառների վերաբերյալ գիտելիքներ ու դրանք գործնականում կիրառելու կարողություններ:

46.

Մոդուլի տևողությունը

 72 ժամ

47.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

48.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

49.

ՈՒսումնառության արդյունք 1

Տարբերակել ջերմամեկուսիչ կոնստրուկցիոն նյութերը և դասակարգել դրանք

50.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է ջերմամեկուսիչ (ջերմատեխնիկական) կոնստրուկցիոն նյութերի նշանակությունը գազ օգտագործող կենցաղային և արդյունաբերական սարքավորումների (վառարանների, կաթսաների) արդյունավետ շահագործման գործընթացում,

2) ճիշտ է դասակարգում ջերմամեկուսիչ (ջերմատեխնիկական) կոնստրուկցիոն նյութերը,

3) ճիշտ է ընտրում ջերմամեկուսիչ (ջերմատեխնիկական) կոնստրուկցիոն նյութերն ըստ հատկությունների և նշանակության՝ գազ օգտագործող կենցաղային և արդյունաբերական սարքավորումների (վառարանների, կաթսաների) հուսալիության և երկարակեցության ապահովման նպատակով,

4) ճիշտ է տարբերակում ջերմամեկուսիչ (ջերմատեխնիկական) կոնստրուկցիոն նյութերի նմուշները:

51.

ՈՒսումնառության արդյունք 2

Տարբերակել ջերմամեկուսիչ (ջերմատեխնիկական) կոնստրուկցիոն նյութերի կիրառման բնագավառները, դրանց հիմնական ֆիզիկա-մեխանիկական և էներգախնայողական հատկությունները

52.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է է գազ օգտագործող կենցաղային և արդյունաբերական սարքավորումների (վառարանների, կաթսաների) կիրառվող ջերմամեկուսիչ (ջերմատեխնիկական) կոնստրուկցիոն նյութերի ֆիզիկա-մեխանիկական հատկությունները,

2) ճիշտ է ընտրում ջերմամեկուսիչ (ջերմատեխնիկական) կոնստրուկցիոն նյութերի տեսակն ըստ պահանջվող ֆիզիկա-մեխանիկական հատկությունների,

3) էներգախնայողական միջոցառումների իրականացման ժամանակ ճիշտ է ընտրում գազ օգտագործող կենցաղային և արդյունաբերական սարքավորումների (վառարանների, կաթսաների) կիրառվող ջերմամեկուսիչ (ջերմատեխնիկական) կոնստրուկցիոն նյութերը:

53.

ՈՒսումնառության արդյունք 3

Ներկայացնել գազ օգտագործող կենցաղային և արդյունաբերական սարքավորումներում օգտագործվող ջերմամեկուսիչ (ջերմատեխնիկական) կոնստրուկցիոն նյութերի մակնշումը և կիրառման ոլորտը

54.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է գազ օգտագործող կենցաղային և արդյունաբերական սարքավորումներում (վառարանների, կաթսաների) կիրառվող ջերմամեկուսիչ (ջերմատեխնիկական) կոնստրուկցիոն նյութերի մակնշումը և վերծանում է դրանք,

2) օգտվում է ջերմամեկուսիչ (ջերմատեխնիկական) կոնստրուկցիոն նյութերի որակի կառավարման համակարգից,

3) ներկայացնում է ջերմամեկուսիչ (ջերմատեխնիկական) կոնստրուկցիոն նյութերի շահագործման պահանջները,

4) ճիշտ է կողմնորոշվում տարբեր իրավիճակներում անհրաժեշտ պահանջների կիրառման հարցում:

55.

ՈՒսումնառության արդյունք 4

Ներկայացնել ջերմամեկուսիչ (ջերմատեխնիկական) կոնստրուկցիոն նյութերի պահպանման և օգտագործման գործընթացները, կիրառման բնագավառները, դասակարգման ու մակնշման կանոնները

56.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է ջերմամեկուսիչ (ջերմատեխնիկական) կոնստրուկցիոն նյութերի պահպանման եղանակներն ըստ առանձնակատկություններն,

2) տարբերակում է ջերմամեկուսիչ (ջերմատեխնիկական) կոնստրուկցիոն նյութերի օգտագործման բնագավառներն ու դրանց գործընթացները,

3) ճիշտ է վերծանում ջերմամեկուսիչ (ջերմատեխնիկական) կոնստրուկցիոն նյութերի մակնիշները:

57.

ՈՒսումնառության արդյունք 5

Ներկայացնել ջերմամեկուսիչ (ջերմատեխնիկական) կոնստրուկցիոն նյութերի հետ աշխատելու անվտանգության կանոնները

58.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է ջերմամեկուսիչ (ջերմատեխնիկական) կոնստրուկցիոն նյութերի հետ աշխատելու անվտանգության կանոնները,

2) ներկայացնում է ջերմամեկուսիչ (ջերմատեխնիկական) կոնստրուկցիոն նյութերի հետ աշխատելու անվտանգության կանոնների խախտման դեպքում հնարավոր հետևանքները,

3) ներկայացնում է ջերմամեկուսիչ (ջերմատեխնիկական) կոնստրուկցիոն նյութերի հետ աշխատելու անվտանգության կանոնների խախտման դեպքում պատասխանատվությունը:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ»

59.

Մոդուլի դասիչը

ԳՍՀՇ-5-22-005

60.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել վտանգավոր օբյեկտներում տեխնիկական անվտանգության կանոնների վերաբերյալ համապատասխան գիտելիքներ, ինչպես նաև տեխնիկական անվտանգության հետ առնչվող աշխատանքների կազմակերպման կարողություններ:

61.

Մոդուլի տևողությունը

108 ժամ

62.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

63.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

64.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել գազի տնտեսության վտանգավոր օբյեկտների ցանկում ներառվող սարքավորումները

65.

Կատարման չափանիշներ

1) բնութագրում է վտանգավոր օբյեկտները,

2) ճիշտ է թվարկում Պետական ռեեստրում հաշվառման ենթակա վտանգավոր օբյեկտների ցանկում ներառվող գազի տնտեսության սարքավորումները,

3) ներկայացնում է վտանգավոր օբյեկտներում տեխնիկական անվտանգության պահանջների խախտման հետ կապված պատասխանատվությունը,

4) ճիշտ է բացատրում վտանգավոր օբյեկտներում տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության ձևերը և մեխանիզմները,

5) ներկայացնում է վտանգավոր օբյեկտներում տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման վերաբերյալ արտադրության տարբեր մակարդակների ղեկավարների պատասխանատվությունը։

66.

ՈՒսումնառության արդյունք 2

Ներկայացնել տեխնիկական անվտանգության պահանջները գազի տնտեսությունում

67.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է տեխնոլոգիական սարքավորումների և մեխանիզմների շահագործման տեխնիկական անվտանգության պահանջները գազի տնտեսությունում,

2) ներկայացնում է էլեկտրաանվտանգության կանոնները և պաշտպանությունը, հրդեհային անվտանգության կանոններն ու հակահրդեհային պաշտպանությունը գազի տնտեսությունում,

3) ճիշտ է բացատրում գազի տնտեսությունում առկա ճնշման տակ աշխատող սարքավորումների և մեխանիզմների անվտանգ շահագործման կանոնները,

4) ճիշտ է բացատրում գազատար խողովակագծերի անվտանգ շահագործման կանոնները։

68.

ՈՒսումնառության արդյունք 3

Ներկայացնել արտադրական սանիտարիայի և հիգիենայի վերաբերյալ պահանջները գազի տնտեսությունում

69.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է արտադրական սանիտարիայի և հիգիենայի վերաբերյալ պահանջները գազի տնտեսությունում,

2) ներկայացնում է գազի տնտեսության շենքերում ու շինություններում միկրոկլիմային ներկայացվող նորմատիվային պահանջները,

3) ներկայացնում է արտադրական աղմուկից և ցնցումներից պաշտպանվելու միջոցները,

4) ներկայացնում է գազի տնտեսության շենքերում ու շինություններում բնական և արհեստական լուսավորվածությանը ներկայացվող պահանջները և նորմերը։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»

70.

Մոդուլի դասիչը

ԳՍՀՇ-5-22-006

71.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել չափումներ և ստուգաչափումներ կատարելու, չափման արդյունքները մշակելու կարողություններ։

72.

Մոդուլի տևողությունը

108 ժամ

73.

Մուտքային պահանջները

Այս մոդուլը յուրացնելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

74.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

75.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել չափագիտության հիմնական հասկացությունները և սկզբունքները

76.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է «ճնշումը», ճնշման չափման միավորները, Նյուտոնի օրենքը,

2) ներկայացնում է չափագիտության հիմնական հասկացությունները չափման ենթակա օբյեկտի բնութագրերի վերաբերյալ, ֆիզիկական մեծությունները և դրանց չափողականությունները,

3) ներկայացնում է չափագիտության սկզբունքները, մեթոդները, ձևերը, չափման սխալանքը,

4) ներկայացնում է չափման միջոցների հետ կապված չափագիտության հիմնական հասկացությունները,

5) ներկայացնում է չափման միջոցների բաղկացուցիչ տարրերը, չափորոշիչները, հատկությունները և չափորոշիչների կիրառության պայմանները։

77.

ՈՒսումնառության արդյունք 2

Ներկայացնել չափումների միասնականության ապահովումը

78.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է չափումների միասնականության հիմնական դրույթները և ՀՀ-ում դրանց օրենսդրական կարգավորումները,

2) ներկայացնում է չափագիտության հիմնական տերմինները և սահմանումները,

3) ներկայացնում է չափման միասնականությունն ապահովող պետական համակարգը և չափագիտության հսկողությունն ու վերահսկողությունը,

4) ներկայացնում է չափման միջոցների տիպի հաստատումը և դրանց ստուգաչափումը։

79.

ՈՒսումնառության արդյունք 3

Ներկայացնել չափումների որակի տեսության տարրերը

80.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է չափման որակը, սխալանքի առաջացման աղբյուրները,

2) ներկայացնում է բացարձակ, հարաբերական և բերված սխալանքների գնահատումը, սխալանքների դասակարգումը,

3) ճիշտ է կատարում չափումները հիմնական եղանակներով` ուղղակի և անուղղակի,

4) կարողանում է մշակել չափման արդյունքները։

81.

ՈՒսումնառության արդյունք 4

Ներկայացնել չափումների արդյունքների մշակման հիմունքները

82.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է սխեմատիկ սխալանքներն ու դրանց դասակարգումը, կարողանում է հայտնաբերել դրանք,

2) ներկայացնում է պատահական սխալանքը,

3) կոպիտ չափումներով հայտնաբերում է պատահական սխալանքն ու ներկայացնում է դրանց վերացման մեթոդները,

4) կատարում է ուղղակի և անուղղակի չափումներ ու ներկայացնում է դրանց ճշտության ցուցանիշները։

83.

ՈՒսումնառության արդյունք 5

Կատարել ֆիզիկական մեծությունների չափումներ՝ ճիշտ ընտրելով չափման միջոցները

84.

Կատարման չափանիշներ

1) կատարում է ֆիզիկական մեծությունների չափումներ և ներկայացնում է չափման միջոցներն ու դրանց բնութագրերը,

2) ներկայացնում է օրինակելի և բանվորական չափման միջոցներն, կիրառում է դրանք,

3) կարողանում է ներկայացնել չափման միջոցների ճշտության դասը, չափման նորմալ պայմանները,

4) կարողանում է կատարել գազերի կազմի և հատկությունների չափումը։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՈՒՄ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄ»

85.

Մոդուլի դասիչը

ԳՍՀՇ-5-22-007

86.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել ստանդարտացման և սերտիֆիկացման վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ, դրանք գործնականում կիառելու կարողություններ:

87.

Մոդուլի տևողությունը

108 ժամ

88.

Մուտքային պահանջները

Այս մոդուլը յուրացնելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

89.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

90.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել ստանդարտացման նպատակը, խնդիրները, օբյեկտները, ստանդարտացման գիտամեթոդական հիմունքները

91.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է ստանդարտացման հիմնական խնդիրները և դրա գիտական ձևավորման ուղղությունները,

2) ներկայացնում է ստանդարտացման դերը արտադրանքի որակի, անվտանգության և մրցունակության բարձրացման, առևտրային կապերի ու տնտեսական համագործակցության գործում,

3) ներկայացնում է սպառողների շահերի պաշտպանության և փոխարինելիության ապահովումը։

92.

ՈՒսումնառության արդյունք 2

Ներկայացնել ստանդարտացումը և որակը

93.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է ստանդարտացման սոցիալ-տնտեսական արդյունավետությունը,

2) ներկայացնում է նորմատիվատեխնիկական փաստաթղթերը, որոնցով կարգավորվում են արտադրողական և սպառողական հարաբերությունները տնտեսության կառավարման օրգանների միջև,

3) ներկայացնում է ստանդարտացման ենթակա օբյեկտների դասակարգումը,

4) ներկայացնում է որակի չափանիշները և դրանց գնահատումը,

5) ներկայացնում է ստանդարտացման նորմատիվային փաստաթղթերի մշակումը։

94.

ՈՒսումնառության արդյունք 3

Ներկայացնել սերտիֆիկացման նպատակները, խնդիրները և օբյեկտները, սերտիֆիկացման սխեմաները և համակարգերը

95.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է սերտիֆիկացման նշանակությունը և դրա դերը արտադրանքի որակի և մարդու իրավունքների պաշտպանության գործում,

2) ներկայացնում է հայաստանյան շուկայի պաշտպանությունը անորակ և վտանգավոր արտադրանքներից,

3) ներկայացնում է որակի համակարգի սերտիֆիկացումը և միջազագային ստանդարտներին համապատասխանելիության ապահովումը,

4) ներկայացնում է ստանդարտացման օբյեկտները և գործունեության ոլորտները` արտադրանք, ծառայություն, պրոցես, արտադրության և կազամակերպման որակի համակարգ, անձնակազմի որակավորում։

96.

ՈՒսումնառության արդյունք 4

Ներկայացնել որակի, համակարգի, արտադրանքի և ծառայության սերտիֆիկացումը

97.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է ծառայությունների և արտադրանքի սերտիֆիկացման իրավական հիմքերը,

2) ներկայացնում է սերտիֆիկատի բովանդակությունը և համապատասխանելիության նշանը,

3) ներկայացնում է սերտիֆիկացվող օբյեկտին ներկայացվող պահանջները, հիմնավորող իրավական հիմքերը,

4) ներկայացնում է կամավոր սերտիֆիկացումը և դրա դերը շուկայական հարաբերություններում,

5) ներկայացնում է ծառայությունների սերտիֆիկացումը և դրա առանձնահատկությունները։

98.

ՈՒսումնառության արդյունք 5

Ներկայացնել սերտիֆիկացնող մարմինների և փորձարկման լաբորատորիայի դերը և գործառույթները

99.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է սերտիֆիկացնող մարմինների գործունեության կազմակերպումը և դրանց ներկայացվող պահանջները, վարչարարական կառուցվածքը,

2) ներկայացնում է սերտիֆիկացման աշխատանքների որակի ապահովումը,

3) ներկայացնում է փորձարարական լաբորատորիայի դերը և որակին առաջադրվող պահանջները։

100.

ՈՒսումնառության արդյունք 6

Ներկայացնել սերտիֆիկացման պետական հսկողությունը

101.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է ստանդարտացման և սերտիֆիկացման պետական հսկողության համակարգը,

2) ներկայացնում է ստանդարտների և սերտիֆիկատների մշակումը և դրանց հաստատման կարգը,

3) ներկայացնում է ստանդարտացման և սերտիֆիկացման գործունեության պետական հսկողության կարգը։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳԱԶԱՏԱՐԵՐԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆՈՐՄԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՆԱԽԱՀԱՇՎԻ ԿԱԶՄՈՒՄ»

102.

Մոդուլի դասիչը

ԳՍՀՇ-5-22-008

103.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել աշխատանքի նորմավորման և նախահաշվի վերաբերյալ համապատասխան գիտելիքներ և դրանք գործնականում կիրառելու կարողություններ:

104.

Մոդուլի տևողությունը

108 ժամ

105.

Մուտքային պահանջները

Այս մոդուլը յուրացնելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

106.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

107.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել գազատարերի շինարարության գործընթացը, բանվորական աշխատաժամը, բանվորների մասնագիտական որակավորման անհրաժեշտությունը, նորմաների դասակարգումը և տեխնիկական նորմավորման մեթոդները

108.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է արտադրական գործընթացների կազմակերպումը շինմոնտաժային աշխատանքների կատարման ժամանակ,

2) ներկայացնում է բանվորական աշխատաժամանակը և ժամանակի կորուստը,

3) ներկայացնում է բանվորների որակավորման սանդղակավորման ու մասնագիտացման անհրաժեշտությունը` գազամատակարարման համակարգերի մոնտաժող և շահագործող կազմակերպությունների համար,

4) ներկայացնում է բրիգադների կազմը տարբեր աշխատանքների կատարման ժամանակ,

5) ներկայացնում է աշխատաժամանակի և աշխատանքային գործընթացի ուսումնասիրությունները՝ ժամանակի նորմաների որոշման նպատակով։

109.

ՈՒսումնառության արդյունք 2

Ներկայացնել շինարարական ծախսի նորմավորումը

110.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է շինարարական նյութերի ծախսի նորմավորման մեթոդները, նորմավորում է շինարարական նյութերի ծախսը,

2) ներկայացնում է տեխնիկական նորմավորման խնդիրները և շինարարական մոնտաժային նյութերի ծախսի նորմայի դասակարգումը,

3) ներկայացնում է զանգվածային և անհատական շինարարության ժամանակ օգտագործվող նյութերը, կիսապատրաստվածքները և սարքավորումների նորմայավորումը,

4) ներկայացնում է գազամատակարարման համակարգերում օգտագործվող նյութերի, սարքավորումների և դրանց մոնտաժման համար անհրաժեշտ շինմեքենաների և տրանսպորտային միջոցների նորմավորումը։

111.

ՈՒսումնառության արդյունք 3

Ներկայացնել աշխատակիցների վարձատրման, տույժերի կիրառման և խրախուսման ձևերը

112.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է աշխատանքի վարձատրման համակարգի դասակարգումը և կիրառությունը շինմոնտաժային աշխատանքների կատարման ժամանակ,

2) ներկայացնում է աշխատանքի վարձատրման ձևերը գազամատակարարաման համակարգերի մոնտաժման ժամանակ,

3) ներկայացնում է ինժեներա – տեխնիկական և ղեկավար անձնակազմի վարձատրման մեթոդաբանությունը,

4) ներկայացնում է խրախուսման ձևերն ու պարգևավճարների հաշվարկման եղանակները,

5) ներկայացնում է տույժի ենթարկելու ձևերը։

113.

ՈՒսումնառության արդյունք 4

Ներկայացնել խոշորացված (կամ մոտավոր) նախահաշվային գործը

114.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է նախահաշվային գործի հիմունքները, գնագոյացումը շինմոնտաժային աշխատանքների կատարման ժամանակ,

2) ներկայացնում է կապիտալ ներդրումները և ծախսի հաշվարկը շինմոնտաժային աշխատանքների կատարման ժամանակ,

3) ներկայացնում է վերադիր ծախսերը և պլանային կուտակումները,

4) ներկայացնում է խոշորացված նախահաշվային նորմաները։

115.

ՈՒսումնառության արդյունք 5

Կատարել շինաշխատանքների ծավալների մոտավոր հաշվարկը

116.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է կատարում աշխատանքների ծավալների հաշվարկը,

2) ներկայացնում է աշխատանքների ծավալների հաշվարկը խոշորացված մեթոդներով,

3) ճիշտ է որոշում սարքավորումների և մոնտաժային աշխատանքների նախահաշվային արժեքը,

4) ներկայացնում է ամփոփիչ նախահաշիվը։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳԱԶԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔ` ԲՆԱԿԱՆ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԳԱԶԵՐ»

117.

Մոդուլի դասիչը

ԳՍՀՇ-5-22-009

118.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել գիտելիքներ բնական և արհեստական գազերի վերաբերյալ։

119.

Մոդուլի տևողությունը

108 ժամ

120.

Մուտքային պահանջները

Այս մոդուլը յուրացնելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

121.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

122.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել գազային վառելիքը, դրա ֆիզիկա-քիմիական հատկությունները

123.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է գազային վառելիքների դասակարգումը և դրանց կազմը,

2) ներկայացնում է գազի այրման տեսական ջերմաքանակի որոշումը, այրման համար անհրաժեշտ օդի քանակը,

3) ներկայացնում է նավթի և գազի առաջացումը և դրանց հիմնական հանքավայրերը, ժամանակակից տեսանկյունից պաշարների գնահատումը։

124.

ՈՒսումնառության արդյունք 2

Ներկայացնել գազերն ու դրանց մոլեկուլային-կինետիկ տեսությունը

125.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է գազերի տեսությունը, Բոյլ – Մարիոտի, Գեյ – Լուսակի և Մենդելևի, ինչպես նաև Ավոգադոյի և Դալտոնի օրենքները,

2) ներկայացնում է նորմալ և ստանդարտ պայմանները,

3) ներկայացնում է գազի բերված և կրիտիկական հարաչափերը (պարամետրերը),

4) ներկայացնում է ռեալ գազերը, դրանց հավասարումը, գազերի սեղմելիությունը, սեղմելիության գործակիցը,

5) ներկայացնում է բնական և արհեստական գազերը, դրանց ստուգումը և վերամշակումը։

126.

ՈՒսումնառության արդյունք 3

Ներկայացնել բնական և արհեստական գազերն ու դրանց բնութագրերը

127.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է գազային խառնուրդները, զանգվածային, ծավալային և մոլյար կազմը, գազերի խտությունը, մածուցիկությունը, մածուցիկության գործակիցը,

2) ներկայացնում է գազերի խոնավությունը, բյուրեղահիդրատների առաջացումը, հագեցած գազերի առաձգականությունը, դրանցում պարունակող խոնավության ցողի կետը,

3) ներկայացնում է ջերմաստիճանը, ջերմային փոխակերպումները,

4) ներկայացնում է այրման տեսական և իրական ջերմաքանակները։

128.

ՈՒսումնառության արդյունք 4

Ներկայացնել բնական գազերի այրումը

129.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է բնական գազի այրման գործընթացը,

2) ներկայացնում է բնական գազի բռնկման ջերմաստիճանը և պայթյունավտանգության սահմանները` վերին և ստորին սահմանների միջակայքերը,

3) ներկայացնում է բոցի տարածման արագությունը:

130.

ՈՒսումնառության արդյունք 5

Ներկայացնել բնական գազերի անալիզը

131.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է գազերի նմուշառման ընթացակարգն ու նմուշի պահպանման եղանակները,

2) որոշում է գազերի խտությունը և առանձին բաղադրիչների պարցիալ ճնշումները,

3) ներկայացնում է ծծմբի առկայությունը գազերում,

4) ներկայացնում է այրման տեսական ջերմաքանակի որոշումը` ստորին ու վերին,

5) ներկայացնում է խոնավության առկայությունը գազերում և դրա որոշման մեթոդները,

6) ներկայացնում է գազի կազմն՝ ըստ բաղադրիչների։

132.

ՈՒսումնառության արդյունք 6

Ներկայացնել բնական գազերի վերամշակումը տեղափոխումից առաջ

133.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է փոշուց գազերի մաքրման եղանակները,

2) ներկայացնում է գազերի մաքրումը ծծմբաածխածնային միացություններից,

3) ներկայացնում է այրվող գազերի չորացման եղանակները,

4) ներկայացնում է բնական գազին հոտատվության նպատակն (օդորիզացիա) ու դրա իրականացման ձևը։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»

134.

Մոդուլի դասիչը

ԳՍՀՇ-5-22-010

135.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել գազամատակարարման կազմակերպման և օդափոխության համակարգի նորմերի ապահովման կարողություններ:

136.

Մոդուլի տևողությունը

108 ժամ

137.

Մուտքային պահանջները

Այս մոդուլը յուրացնելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

138.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

139.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել գազասպառման ռեժիմները, կատարել տարեկան, միջին, օրական և ժամային ծախսերի հաշվարկ

140.

Կատարման չափանիշներ

1) կատարում է գազի տարեկան ծախսի հաշվարկը՝ ելնելով սպառողների բազմազանությունից,

2) ներկայացնում է գազի միջին, օրական և ժամային ծախսի հաշվարկի մեթոդաբանությունը,

3) բնութագրում է գազի ծախսի ռեժիմներն՝ ըստ տարվա ամիսների,

4) հաշվարկում է գազի ծախսի օրական և ժամային ռեժիմները, որոշել անհավասարաչափությունը։

141.

ՈՒսումնառության արդյունք 2

Ներկայացնել բնական գազի ադյունահանման, մաքրման ու տեղափոխման գործնթացը, գազատար ցանցերը, դրանց մոնտաժման պայմանները, վերգետնյա և ստորգետնյա գազատարերի մոնտաժման տեխնոլոգիաները, տարբեր կոմունիկացիաներից գազատարերի անցկացման թույլատրելի հեռավորությունները

142.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է գազատար ցանցերը (քաղաքային, բակային և ներտնային),

2) ճիշտ է գնահատում գազատար ցանցերի մոնտաժման պայմանները,

3) ճիշտ է ներկայացում գազատար ցանցերի մոնտաժման տեխնոլոգիաները,

4) ճիշտ է թվարկում գազատարերի անցկացման թույլատրելի հեռավորությունները տարբեր կոմունիկացիաներից,

5) ներկայացնում է բնական գազի արդյունահանման գործնթացն ու գլխամասային կայանի աշխատանքը,

6) ճիշտ է նկարագրում բնական գազի տեղափոխման համակարգը, միջանկյալ ճնշակայանների դերն ու նշանակությունը։

143.

ՈՒսումնառության արդյունք 3

Կատարել գազատար ցանցերի հիդրավլիկական հաշվարկներն ըստ տարբեր մեթոդների

144.

Կատարման չափանիշներ

1) կատարում է գազատար ցանցի հիդրավլիկական հաշվարկն ըստ ցածր ճնշման,

2) կատարում է գազատար ցանցի հիդրավլիկական հաշվարկն ըստ միջին ճնշման,

3) կատարում է գազատար ցանցի հիդրավլիկական հաշվարկն ըստ բարձր ճնշման,

4) որոշում է ճնշման կորուստները։

145.

ՈՒսումնառության արդյունք 4

Բնութագրել գազակարգավորման կետերը, կայանները, ծախսաչափային հանգույցները և գազատար ցանցի վրա տեղադրված ինժեներական կառույցները

146.

Կատարման չափանիշներ

1) բնութագրում է գազակարգավորման կետերը և կայանները, դրանց շինություններին ներկայացվող պահանջները,

2) բնութագրում է ծախսաչափային հանգույցները, դրանց շինություններին ներկայացվող պահանջները,

3) ներկայացնում է գազատար ցանցի վրա տեղադրված ինժեներական կառույցները։

147.

ՈՒսումնառության արդյունք 5

Շահագործել գազատար ցանցեր, ապահովել դրանց հուսալիության ու երկարակեցության պայմանները և գազատար ցանցերի պաշտպանությունը կոռոզիայից

148.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է գազամատակարարման ցանցերի անվտանգ շահագործման պահանջները,

2) ներկայացնում է գազամատակարարման ցանցերի հուսալիության ու երկարակեցության ապահովման միջոցառումները,

3) ներկայացնում է ստորգետնյա գազատարերի վրա տեղադրված քիմիական և էլեկտրաքիմիական պաշտպանության կայանքները, ինչպես նաև խողովակաշարերում գազի արտահոսման որոշման սարքերը և գազատարերը կոռոզիայից պաշտպանության միջոցառումները,

4) շահագործում է գազատար ցանցեր, ապահովում է դրանց հուսալիության ու երկարակեցության պայմանները և գազատար ցանցերի պաշտպանությունը կոռոզիայից։

149.

ՈՒսումնառության արդյունք 6

Ներկայացնել օդափոխության համակարգերը, գազաֆիկացված շինություններում ներածման և արտածման համար անհրաժեշտ օդաքանակների որոշման, ծխաօդատար ուղիների և քարշի ուժի հաշվարկի մեթոդիները

150.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է օդափոխության համակարգերը,

2) ներկայացնում է գազաֆիկացված շինություններում ներածման և արտածման համար անհրաժեշտ օդաքանակների որոշումը,

3) ներկայացնում է ծխատար խողովակների և քարշի հաշվարկի մեթոդիկան։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳԱԶ ՍՊԱՌՈՂ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ»

151.

Մոդուլի դասիչը

ԳՍՀՇ-5-22-011

152.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել կենցաղային և արդյունաբերական գազ սպառող սարքավորումների ավտոմատ համակարգերի շահագործման վերաբերյալ համապատասխան գիտելիքներ և դրանք գործնականում կիրառելու կարողություններ։

153.

Մոդուլի տևողությունը

108 ժամ

154.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ԳՍՀՇ-5-22-005 «Տեխնիկական անվտանգության կանոններն արտադրական վտանգավոր օբյեկտներում», ԳՍՀՇ-5-22-009 «Գազային վառելիք` բնական և արհեստական գազեր», ԳՍՀՇ-5-22-010 «Գազամատակարարում և օդափոխություն» մոդուլները։

155.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

156.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել կառավարման ավտոմատ համակարգերի դասակարգումն` ըստ կառավարման աստիճանների, մակարդակի, ազդանշանների հաղորդման եղանակի

157.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է կառավարման ավտոմատ համակարգերի դասակարգումը ըստ կառավարման աստիճանների,

2) ներկայացնում է կառավարման ավտոմատ համակարգերի դասակարգումը ըստ մակարդակի,

3) ներկայացնում է կառավարման ավտոմատ համակարգերի դասակարգումը ըստ ազդանշանների հաղորդման եղանակի։

158.

ՈՒսումնառության արդյունք 2

Ներկայացնել ավտոմատ կարգավորիչները, դրանց դասակարգումը, կարգավորիչ փականների տեսակները, կարգավորման օրենքներն ու ձևերը, առավելություններն ու թերությունները

159.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ավտոմատ կարգավորիչները, դրանց դասակարգումը,

2) ճիշտ է ներկայացնում կարգավորիչ փականների տեսակները, կարգավորման սկզբունքներն ու ձևերը,

3) ճիշտ է ներկայացնում ավտոմատ կարգավորիչների առավելություններն ու թերությունները։

160.

ՈՒսումնառության արդյունք 3

Ներկայացնել ավտոմատ հեռակառավարման կենտրոնացված համակարգը և ղեկավարվող համակարգերի ֆունկցիաներն ու գործողությունների ցանկը

161.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է ավտոմատ հեռակառավարման կենտրոնացված համակարգը,

2) ներկայացնում է ղեկավարվող համակարգերի ֆունկցիաներն ու գործողությունների ցանկը։

162.

ՈՒսումնառության արդյունք 4

Ներկայացնել գազամատակարարման համակարգերի և կաթսայական ագրեգատների ավտոմատացումը

163.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է գազամատակարարման համակարգերի ավտոմատացումը,

2) ներկայացնում է կաթսայական ագրեգատների ավտոմատացումը։

164.

ՈՒսումնառության արդյունք 5

Ստուգել ավտոմատ համակարգերը, հայտնաբերել, վերացնել, կանխարգելել դրանց անսարքությունները

165.

Կատարման չափանիշներ

1) կանխարգելում է անսարքությունները ավտոմատ համակարգերում,

2) ստուգում ու հայտնաբերում է անսարքությունները ավտոմատ համակարգերում,

3) վերացնում է անսարքությունները ավտոմատ համակարգերում:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԳԱԶԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԵՏԻ ՍԱՐՔԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ»

166.

Մոդուլի դասիչը

ԳՍՀՇ-5-22-0012

167.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել գազային տնտեսության սարքերի և համակարգերի շահագործման աշխատանքների կազմակերպման կարողություններ։

168.

Մոդուլի տևողությունը

108 ժամ

169.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ԳՍՀՇ-5-22-006 «Չափագիտություն» և ԳՍՀՇ-5-22-011 «Գազ սպառող կենցաղային և արդյունաբերական սարքավորումների ավտոմատ համակարգերի շահագործում մոդուլները։

170.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

171.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել գազի կարգավորման կետում (ԳԿԿ, ՊԳԿԿ, ԳՏ, և այլն) տեղադրված սարքերը, առանձին հանգույցները, դրանցում օգտագործվող զտիչները և իրականացնել դրանց անվտանգ շահագործումը

172.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է գազի կարգավորման կետում տեղադրված սարքերը,

2) ներկայացնում է գազի կարգավորման կետում տեղադրված հանգույցները,

3) ներկայացնում է գազի կարգավորման կետում օգտագոծվող զտիչները,

4) ճիշտ է կատարում գազի կարգավորման կետում տեղադրված սարքերի, առանձին հանգույցների, դրանցում օգտագործվող զտիչների շահագործումը։

173.

ՈՒսումնառության արդյունք 2

Հայտնաբերել ու վերացնել թերությունները և անսարքությունները ավտոմատ կարգավորիչներում

174.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է ավտոմատ կարգավորիչները, դրանց դասակարգումը,

2) ճիշտ է բնութագրում կարգավորիչ փականների տեսակները, կարգավորման օրենքներն ու ձևերը,

3) ճիշտ է բնութագրոմ ավտոմատ կարգավորիչների առավելություններն ու թերությունները,

4) հայտնաբերում և վերացնում է ավտոմատ կարգավորիչ համակարգերի անսարքությունները և դրանց առաջացման պատճառները։

175.

ՈՒսումնառության արդյունք 3

Ներկայացնել ճնշման կարգավորիչ սարքերն (ՃԿՍ) ըստ աշխատանքի սկզբունքի, ապահովիչ արտանետման կափույրի հիմնական էլեմենտները և իրականացնել դրանց շահագործումը

176.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է ճնշման կարգավորիչ սարքերը (ՃԿՍ) ըստ աշխատանքի սկզբունքի,

2) ներկայացնում է գազային գազ սպառող սարքերում կիրառվող գազային այրիչները,

3) ներկայացնում էճնշման կարգավորիչ սարքերի (ՃԿՍ), ապահովիչ արտանետման և ապահովիչ փակող կափույրների հիմնական էլեմենտների կարգաբերմանը ներկայացվող պահանջները օղակաձև ու փակուղային ցանցերի դեպքում,

4) ապահովում է ճնշման կարգավորիչ սարքերի (ՃԿՍ) անխափան աշխատանքը։

177.

ՈՒսումնառության արդյունք 4

Իրականացնել գազ սպառող սարքերի անվտանգ շահագործում

178.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է գազ սպառող սարքերը,

2) ներկայացնում է գազային սարքերում կիրառվող գազային այրիչները,

3) կատարում է գազ սպառող սարքերի ստուգումներ, պարամետրերի չափումներ,

4) հայտնաբերում և վերացնում է գազ սպառող սարքերի թերությունները և վնասվածքները:

179.

ՈՒսումնառության արդյունք 5

Իրականացնել գազամատակարարաման համակարգերի անվտանգ շահագործում

180.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է գազամատակարարման համակարգերի շահագործման հիմնական խնդիրները,

2) իրականացնում է գազամատակարարման համակարգերի անվտանգ շահագործում։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԵՌԱԿՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ԵՎ ԵՌԱԿՑՎՈՂ ՄԵՏԱՂԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ»

181.

Մոդուլի դասիչը

ԳՍՀՇ-5-22-013

182.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել էլեկտրաեռակցման աշխատատեղը, եռակցման համար անհրաժեշտ գործիքներն ու պարագաները, ընտրված արտահագուստը, մետաղը նախապատրաստելու, էլեկտրոդները ճիշտ դասավորելու, եռակցման շինվածքների հավաքման աշխատանքներ կատարելու կարողություններ:

183.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

184.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ԱՀ-ԱԱՕ-5-22-001 «Անվտանգություն և առաջին օգնություն», ԳՍՀՇ-5-22-003 «Նյութագիտություն», ԳՍՀՇ-5-22-005 «Տեխնիկական անվտանգության կանոններն արտադրական վտանգավոր օբյեկտներում», ԳՍՀՇ-5-22-006 «Չափագիտություն», ԳՍՀՇ-5-22-009 «Գազային վառելիք` բնական և արհեստական գազեր», ԳՍՀՇ-5-22-010 «Գազամատակարարում և օդափոխություն» մոդուլները։

185.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

186.

ՈՒսումնառության արդյունք 1

Նախապատրաստել եռակցման աշխատանքները

187.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում եռակցողի անհատական պաշտպանության միջոցների` բրեզենտե արտահագուստի, ձեռնոցների, կաշվե կամ թաղիքե բանվորական կոշիկների, տեղափոխվող շարժական վահանակների, պաշտպանիչ դիմակների և սաղավարտների, դերը և աշխատանքի անվտանգ կազմակերպման միջոցառումները,

2) ճիշտ է դասավորում պահանջվող էլեկտրոդները, փականագործական գործիքները, պարագաներն ու անհրաժեշտ սարքավորումները:

188.

ՈՒսումնառության արդյունք 2

Նախապատրաստել մետաղը եռակցման ու կտրման համար

189.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է մաքրում և ուղղում եռակցվող ու կտրվող մետաղը,

2) ճիշտ է չափում նախապատրաստվածքի գծային չափերը, անկյուններն ու շեղումները,

3) ճիշտ է կատարում առաջադրված փականագործական աշխատանքները` մետաղի շեղատումը, եզրահատումն ու կտրումը:

190.

ՈՒսումնառության արդյունք 3

Կատարել եռակցման շինվածքների հավաքման աշխատանքները

191.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է եռակցման համար հավաքման եղանակները,

2) ճիշտ է կատարում հավաքման աշխատանքների տեխնոլոգիական գործընթացները,

3) ճիշտ է օգտագործում հավաքման հարմարանքներն ու բացատրում դրանց դերը եռակցման ժամանակ,

4) ճիշտ է օգտագործում չափիչ-ստուգիչ գործիքները,

5) ճիշտ է կատարում կետակցումով շինվածքների հավաքումը եռակցման համար ու ստուգում հավաքման ճշտությունը` ներկայացնելով ճշտության շեղումները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԵՌԱԿՑՄԱՆ ԿԱՐԻ ՈՐԱԿԻ ՍՏՈՒԳՈՒՄ ԵՎ ԱՐԱՏՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ»

192.

Մոդուլի դասիչը

ԳՍՀՇ-5-22-014

193.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել եռակցման կարի որակի վերջնական արդյունքների գնահատման, թերությունների հայտնաբերման, դասակարգման վերաբերյալ գիտելիքներ և դրանք գործնականում կիառելու կարողոթյուններ:

194.

Մոդուլի տևողությունը

54 ժամ

195.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ԱՀ-ԱԱՕ-5-22-001 «Անվտանգություն և առաջին օգնություն», ԳՍՀՇ-5-22-003 «Նյութագիտություն», ԳՍՀՇ-5-22-005 «Տեխնիկական անվտանգության կանոններն արտադրական վտանգավոր օբյեկտներում», ԳՍՀՇ-5-22-006 «Չափագիտություն», ԳՍՀՇ-5-22-009 «Գազային վառելիք` բնական և արհեստական գազեր», ԳՍՀՇ-5-22-010 «Գազամատակարարում և օդափոխություն» մոդուլները։

196.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

197.

ՈՒսումնառության արդյունք 1

Դասակարգել եռակցման կարերի արատներն ու կանխարգելման միջոցները

198.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում եռակցման որակի հսկման խնդիրներն ու նշանակությունը՝ կարի որակի ապահովման նպատակով,

2) ճիշտ է դասակարգում եռակցման կարի հնարավոր արատները,

3) տարբերակում է եռակցման կարի արտաքին արատներն ու բացատրում է առաջացման պատճառներն ու կանխարգելման միջոցները` եռակցման կարերի սխեմաների և նմուշների համապատասխան,

4) տարբերակում է եռակցման կարի ներքին արատներն ու բացատրում է առաջացման պատճառներն ու կանխարգելման միջոցները:

199.

ՈՒսումնառության արդյունք 2

Հայտնաբերել եռակցման կարերի արատները

200.

Կատարման չափանիշներ

1) արտաքին դիտազննմամբ ճիշտ է հայտնաբերում եռակցման կարի արտաքին արատները` օգտագործելով եռակցման կարերը ստուգելու ձևանմուշներ, խոշորացույցներ և այլ տեխնիկական միջոցներ,

2) ճիշտ է բացատրում եռակցման ներքին արատների հայտնաբերման մեթոդները` մետաղագրաֆիկական հետազոտում, կարի մագնիսացում, մեխանիկական փորձարկում ռենտգենային լուսավորում, հերմետիկության ստուգում, գերձայնային ստուգում:

201.

ՈՒսումնառության արդյունք 3

Ստուգել եռակցման կարերի արատների վերացման աշխատանքերի որակը

202.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում եռակցման կարի արատների վերացման ձևերն` ըստ արատների տեսակների,

2) ճիշտ է ներկայացնում արատ ունեցող եռակցման կարերի մշակման գործողությունները,

3) ճիշտ է ներկայացնում ոչ լրիվ լցված կարերի լրացման ձևերը,

4) ճիշտ է ներկայացնում արտաքին ճաքերի լիարժեք վերացման ձևերը,

5) ստուգում է եռակցման կարերի արատների վերացման աշխատանքերի որակը:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳԱԶ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ»

203.

Մոդուլի դասիչը

ԳՍՀՇ-5-22-015

204.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել գազի տնտեսության և գազ օգտագործող սարքավորումների շինարարական մոնտաժային աշխատանքների վերաբերյալ համապատասխան գիտելիքներ, գազի տնտեսության և գազ օգտագործող սարքավորումների շինարարական մոնտաժային աշխատանքների կազմակերպման կարողություններ։

205.

Մոդուլի տևողությունը

108 ժամ

206.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ԳՍՀՇ-5-22-001 «Ճարտարագիտական գեոդեզիա և շինարարական աշխատանքների տեխնոլոգիա», ԳՍՀՇ-5-22-002 «Գազամատակարարման համակարգի սխեմաների կազմում և սարքավորումների նախագծում», ԳՍՀՇ-5-22-013 «Եռակցման աշխատատեղի և եռակցվող մետաղի նախապատրաստում», ԳՍՀՇ-5-22-014 «Եռակցման կարի որակի ստուգում և արատների վերացման աշխատանքների կազմակերպում» մոդուլները։

207.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

208.

ՈՒսումնառության արդյունք 1

Կազմակերպել և վերահսկել հողային աշխատանքները

209.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է հողային աշխատանքները,

2) ներկայացնում է հողային կառուցվածքների առանձնահատկությունները,

3) ներկայացնում է հողային կառուցվածքների տեսակները,

4) ներկայացնում է հողային աշխատանքներում կիրառվող շինարարական մեքենաները,

5) կազմակերպում և վերահսկում է հողային աշխատանքների արդյունավետ կատարումը։

210.

ՈՒսումնառության արդյունք 2

Կազմակերպել և վերահսկել գազատարերի կառուցումը՝ հաշվի առնելով բնական և արհեստական արգելքները

211.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է գազատարերի կառուցման ստորգետնյա և վերգետնյա եղանակները,

2) ճիշտ է կատարում հենարանների թռիչքների համապատասխանության վերահսկողությունը կախված խողովակների տրամագծից` ըստ համապատասխան նորմատիվային փաստաթղթերի,

3) ճիշտ է ներկայացնում ու բնորոշում բնական և արհեստական արգելքները,

4) ներկայացնում է գազատարերի կառուցման աշխատանքների կազմակերպման ու վերահսկման ձևերը,

5) կազմակերպում և վերահսկում է գազատարերի կառուցման աշխատանքները։

212.

ՈՒսումնառության արդյունք 3

Կազմակերպել և վերահսկել խողովակների միացման աշխատանքները՝ միացման եղանակներին համապատասխան

213.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում պլաստմասսայե և պոլիէթիլենային խողովակների միացման զոդման եղանակը,

2) ճիշտ է ներկայացնում պլաստմասսայե և պոլիէթիլենային խողովակների միացման սոսնձման եղանակը,

3) ճիշտ է ներկայացնում պողպատե խողովակների միացման կցաշուրթային և պարուրակային եղանակները,

4) ճիշտ է ներկայացնում պողպատե խողովակների եռակցմամբ միացման եղանակները,

5) ճիշտ է ներկայացնում խողովակների միացման համար անհրաժեշտ սարքավորումները,

6) կազմակերպում և վերահսկում է խողովակների միացման աշխատանքները՝ միացման եղանակներին համապատասխան։

214.

ՈՒսումնառության արդյունք 4

Կազմակերպել և վերահսկել խողովակների մեկուսացման աշխատանքները

215.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է խողովակների մեկուսացման աշխատանքները,

2) ներկայացնում է խողովակների հակակոռոզիոն` նորմալ, ուժեղացված, գերուժեղ պաշտպանող պատվածքները,

3) ներկայացնում է խողովակների մեկուսացման աշխատանքներում օգտագործվող նյութերը,

4) կազմակերպում և վերահսկում է խողովակների մեկուսացման աշխատանքները։

216.

ՈՒսումնառության արդյունք 5

Կազմակերպել և վերահսկել կաթսայական տեղակայումների և գազի կարգավորման կետի մոնտաժման աշխատանքները

217.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է կաթսայական տեղակայումների մոնտաժային աշխատանքները,

2) ներկայացնում է գազակարգավորման կետի մոնտաժային աշխատանքները,

3) կազմակերպում և վերահսկում է կաթսայական տեղակայումների և գազի կարգավորման կետի մոնտաժման աշխատանքները։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՈՒ ԳԱԶԱՏԱՐ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԻ ՀԵՆԱՐԱՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄ, ՓՈՐՁԱՐԿՈՒՄ»

218.

Մոդուլի դասիչը

ԳՍՀՇ-5-22-016

219.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել գազամատակարարման ցանցերն ու գազատար խողովակաշարերի հենարանները մոնտաժելուց հետո աշխատանքի թույլատրելու համար անհրաժեշտ ստուգումների ու փորձարկումների աշխատանքների կազմակերպման կարողություններ։

220.

Մոդուլի տևողությունը

72 ժամ

221.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ԳՍՀՇ-5-22-015 «Գազի տնտեսության և արդյունաբերական գազ օգտագործող սարքավորումների շինարարական մոնտաժային աշխատանքներ» մոդուլը։

222.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

223.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել գազամատակարարման ցանցերը և դրանց հիմնական տեսակները

224.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է գազամատակարարման ցանցերի դասակարգումն ըստ ճնշման,

2) ներկայացնում է գազամատակարարման ցանցերն ըստ նշանակության,

3) ճիշտ է ներկայացնում գազամատակարարման ցանցերն ըստ խողովակի պատրաստման նյութի ու տեղադրման ձևի (վերգետնյա, ստորգետնյա, գետնի վրայով),

4) ներկայացնում է գազամատակարարման օղակային ցանցը,

5) ներկայացնում է գազամատակարարման փակուղային ցանցը,

6) ճիշտ է ներկայացնում գազամատակարարման խառը ցանցը։

225.

ՈՒսումնառության արդյունք 2

Ներկայացնել գազամատակարարման ցանցերում օգտագործվող ինժեներական կառույցները

226.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է գազամատակարարման ցանցերում օգտագործվող փակող կարգավորող հարմարանքները,

2) ներկայացնում է գազամատակարարման ցանցերում օգտագործվող կոնդենսատահավաքները,

3) ներկայացնում է գազամատակարարման ցանցերում օգտագործվող փոխհատուցիչները (կոմպենսատորները),

4) ճիշտ է ընտրում կոմպենսատորների հեռավորություններն ու քանակն ըստ խողովակի տրամագծի։

227.

ՈՒսումնառության արդյունք 3

Իրականացնել գազատար խողովակագծերի հենարանների ստուգում

228.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է գազատար խողովակագծերի հենարանների տեսակները (անշարժ, շարժական),

2) ներկայացնում է գազատար խողովակագծերի անշարժ հենարանների կառուցվածքն ու նշանակությունը,

3) ներկայացնում է գազատար խողովակագծերի շարժական հենարանների կառուցվածքն ու նշանակությունը,

4) ճիշտ է ընտրում հենարանների հեռավորություններն ըստ խողովակի տրամագծի նորմատիվային տեղեկատուների,

5) իրականացնում է գազատար խողովակագծերի հենարանների ստուգում։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԵՎ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ»

229.

Մոդուլի դասիչը

ԳՍՀՇ-5-22-017

230.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել գազամատակարարման ցանցերի ու ինժեներական կառույցների նորոգման և շահագործման հանձնելու աշխատանքների կազմակերպման կարողություններ։

231.

Մոդուլի տևողությունը

108 ժամ

232.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ԱՀ-ԱԱՕ-5-22-001 «Անվտանգություն և առաջին օգնություն», ԳՍՀՇ-5-22-016 «Գազամատակարարման ցանցերի ու գազատար խողովակաշարերի հենարանների ստուգում, փորձարկում» մոդուլները։

233.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

234.

ՈՒսումնառության արդյունք 1

Կազմել գազամատակարարման ցանցերը նորոգման դուրս բերելու և նորոգող կազմակերպությանը (նորոգման բրիգադին) հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ու ներկայացնել անվտանգության միջոցառումները

235.

Կատարման չափանիշներ

1) կազմում է գազամատակարարման ցանցը նորոգման դուրս բերելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և ակտերը,

2) ներկայացնում է գազամատակարարման ցանցը նորոգող կազմակերպությանը (նորոգման բրիգադին) հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և ակտերը,

3) ներկայացնում է գազամատակարարման ցանցը նորոգման դուրս բերելու համար անհրաժեշտ անվտանգության միջոցառումները,

4) ներկայացնում է գազամատակարարման ցանցը նորոգումից հետո շահագործման հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և ակտերը,

5) կազմակերպում է գազամատակարարման ցանցը նորոգումից հետո շահագործման հանձնելու համար անհրաժեշտ անվտանգության միջոցառումները։

236.

ՈՒսումնառության արդյունք 2

Կազմել գազակարգավորիչ կետերը նորոգման դուրս բերելու և նորոգող կազմակերպությանը (նորոգման բրիգադին) հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ու անվտանգության միջոցառումները

237.

Կատարման չափանիշներ

1) կազմում է գազակարգավորիչ կետերը նորոգման դուրս բերելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և ակտերը,

2) կազմում է գազակարգավորիչ կետերը նորոգող կազմակերպությանը (նորոգման բրիգադին) հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և ակտերը,

3) ներկայացնում է գազակարգավորիչ կետերը նորոգման դուրս բերելու համար անհրաժեշտ անվտանգության միջոցառումները,

4) ներկայացնում է գազակարգավորիչ կետերը նորոգումից հետո շահագործման հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և ակտերը,

5) ներկայացնում է գազակարգավորիչ կետերը նորոգումից հետո շահագործման հանձնելու համար անհրաժեշտ անվտանգության միջոցառումները։

238.

ՈՒսումնառության արդյունք 3

Կազմել գազի ճնշակը (կոմպրեսորը) նորոգման դուրս բերելու և նորոգող կազմակերպությանը (նորոգման բրիգադին) հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ու ներկայացնել անվտանգության միջոցառումները

239.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է գազի ճնշակը նորոգման դուրս բերելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և ակտերը,

2) կազմում է գազի ճնշակը նորոգող կազմակերպությանը (նորոգման բրիգադին) հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և ակտերը,

3) ներկայացնում է գազի ճնշակը նորոգման դուրս բերելու համար անհրաժեշտ անվտանգության միջոցառումները,

4) կազմում է գազի ճնշակը նորոգումից հետո շահագործման հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և ակտերը,

5) ներկայացնում է գազի ճնշակը նորոգումից հետո շահագործման հանձնելու համար անհրաժեշտ անվտանգության միջոցառումները։

240.

ՈՒսումնառության արդյունք 4

Կազմակերպել նորոգման աշխատանքներ գազի տնտեսության ստորգետնյա կառույցներում

241.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է գազի տնտեսության ստորգետնյա կառույցներում (հորերում, խրամուղիներում, ռեզերվուարներում) նորոգման աշխատանքները սկսելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և ակտերը,

2) ներկայացնում է գազի տնտեսության ստորգետնյա կառույցներում նորոգման աշխատանքները սկսելու համար անհրաժեշտ անվտանգության միջոցառումները,

3) ներկայացնում է գազի տնտեսության ստորգետնյա կառույցներում նորոգման աշխատանքները սկսելու համար աշխատատեղի պատրաստման կարգը,

4) ներկայացնում է գազի տնտեսության ստորգետնյա կառույցներում նորոգման աշխատանքների ժամանակ անհրաժեշտ անհատական պաշտպանության միջոցները,

5) ներկայացնում է գազի տնտեսության ստորգետնյա կառույցներում նորոգումից հետո շահագործման հանձնելու համար անհրաժեշտ անվտանգության միջոցառումները և կազմում է համապատասան փաստաթղթերը։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳԱԶԱՏԱՐ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՌՈԶԻԱՅԻՑ»

242.

Մոդուլի դասիչը

ԳՍՀՇ-5-22-018

243.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել ստորգետնյա և վերգետնյա գազատար խողովակները կոռոզիայից պաշտպանելու աշխատանքների կազմակերպման կարողություններ։

244.

Մոդուլի տևողությունը

72 ժամ

245.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ԳՍՀՇ-5-22-001 «Ճարտարագիտական գեոդեզիա և շինարարական աշխատանքների տեխնոլոգիա», ԳՍՀՇ-5-22-002 «Գազամատակարարման համակարգի սխեմաների կազմում և սարքավորումների նախագծում», ԳՍՀՇ-5-22-014 «Եռակցման կարի որակի ստուգում և արատների վերացման աշխատանքների կազմակերպում» մոդուլները։

246.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

247.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել ստորգետնյա և վերգետնյա գազատար խողովակների կոռոզիայի տեսակներն ու դրանց պատճառները

248.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բնութագրում մետաղների կոռոզիան,

2) ներկայացնում է ստորգետնյա և վերգետնյա գազատար խողովակների կոռոզիայի տեսակները,

3) ներկայացնում է ստորգետնյա և վերգետնյա գազատար խողովակների կոռոզիայի առաջացման պատճառները,

4) ներկայացնում է ստորգետնյա և վերգետնյա գազատար խողովակների կոռոզիայի վտանգը։

249.

ՈՒսումնառության արդյունք 2

Կազմակերպել ստորգետնյա և վերգետնյա գազատար խողովակները կոռոզիայից պաշտպանելու աշխատանքներ

250.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է ստորգետնյա և վերգետնյա գազատար խողովակները կոռոզիայից պաշտպանելու եղանակները,

2) ներկայացնում է ստորգետնյա և վերգետնյա գազատար խողովակները գրունտային կոռոզիայից պաշտպանելու եղանակները,

3) ներկայացնում է ստորգետնյա գազատար խողովակները էլեկտրաքիմիական կոռոզիայից պաշտպանելու եղանակները,

4) կազմակերպում և վերահսկում է ստորգետնյա գազատար խողովակների հակակոռոզիոն միջոցառումների նպատակով կատարվող աշխատանքների կազմակերպման ընթացքը։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԳԱԶ ՍՊԱՌՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ»

251.

Մոդուլի դասիչը

ԳՍՀՇ-5-22-019

252.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել գազամատակարարման համակարգերի սարքավորումները և գազ սպառող արդյունաբերական սարքավորումները մոնտաժելուց հետո աշխատանքի թույլատրելու համար անհրաժեշտ ստուգումների ու փորձարկումների կազմակերպման կարողություններ։

253.

Մոդուլի տևողությունը

108 ժամ

254.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ԳՍՀՇ-5-22-015 «Գազի տնտեսության և արդյունաբերական գազ օգտագործող սարքավորումների շինարարական մոնտաժային աշխատանքներ» մոդուլը։

255.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

256.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել առաջնային էներգառեսուրսների տեսակները, կազմը, պաշարները և որոշել վառելիքի այրման համար անհրաժեշտ օդի քանակությունը

257.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է առաջնային էներգառեսուրսների տեսակները,

2) ներկայացնում է առաջնային էներգառեսուրսների կազմը,

3) ներկայացնում է առաջնային էներգառեսուրսների պաշարները,

4) ճիշտ է որոշում վառելիքի համար անհրաժեշտ օդի քանակությունը։

258.

ՈՒսումնառության արդյունք 2

Իրականացնել գազի ճնշակների փորձարկում

259.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է գազի ճնշակների տեսակները,

2) ներկայացնում է գազի ճնշակների կառուցվածքն ու աշխատանքի սկզբունքը,

3) ներկայացնում է գազի ճնշակների անվտանգ շահագործման կանոնները,

4) իրականացնում է գազի ճնշակների փորձարկում։

260.

ՈՒսումնառության արդյունք 3

Ներկայացնել հնոցային սարքերի տեսակներն ու դրանց բնութագրերը, ստուգել դրանց աշխատանքը

261.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է շերտային հնոցների կառուցվածքն ու աշխատանքի սկզբունքը,

2) ներկայացնում է շերտային մեխանիկական հնոցների կառուցվածքն ու աշխատանքի սկզբունքը,

3) ներկայացնում է կամերային հնոցների կառուցվածքն ու աշխատանքի սկզբունքը,

4) ներկայացնում է հնոցային սարքերի ընդհանուր բնութագրերը, ստուգում է դրանց աշխատանքը։

262.

ՈՒսումնառության արդյունք 4

Ներկայացնել կաթսայական տեղակայանքների տեսակները

263.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է կաթսայական տեղակայանքների տեսակներից արտադրական կաթսաները,

2) ճիշտ է ներկայացնում կաթսայական տեղակայանքների տեսակներից արտադրական–ջեռուցման կաթսաները,

3) ճիշտ է ներկայացնում կաթսայական տեղակայանքների տեսակներից ջեռուցման կաթսաները։

264.

ՈՒսումնառության արդյունք 5

Ներկայացնել կաթսայական տեղակայանքների նշանակությունն ու դրանց օժանդակ սարքավորումները

265.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է կաթսայական տեղակայումների նշանակությունը,

2) ներկայացնում է կաթսայական տեղակայումների օժանդակ սարքավորումները,

3) ներկայացնում է կաթսայական տեղակայումների օժանդակ սարքավորումների նշանակությունը և աշխատանքի սկզբունքը։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԳԱԶ ՍՊԱՌՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ»

266.

Մոդուլի դասիչը

ԳՍՀՇ-5-22-020

267.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել կենցաղային գազ սպառող սարքերի տեղակայման ու շահագործման աշխատանքների կազմակերպման կարողություններ։

268.

Մոդուլի տևողությունը

108 ժամ

269.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ԳՍՀՇ-5-22-004 «Գազամատակարարման համակարգի սարքավորումներում կիրառվող ջերմամեկուսիչ կոնստրուկցյոն նյութեր», ԳՍՀՇ-5-22-008 «Գազատարերի շինարարական աշխատանքի նորմավորում և նախահաշվի կազմում», և ԳՍՀՇ-5-22-015 «Գազի տնտեսության և արդյունաբերական գազ օգտագործող սարքավորումների շինարարական մոնտաժային աշխատանքներ» մոդուլները։

270.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

271.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել կենցաղային գազ սպառող սարքավորումների աշխատանքը բնութագրող ջերմատեխնիկական, շահագործման, հիգիենիկ և տեխնոլոգիական բնութագրերը

272.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է կենցաղային գազ սպառող սարքավորումների աշխատանքը բնութագրող ջերմատեխնիկական բնութագրերը,

2) ներկայացնում է կենցաղային գազ սպառող սարքավորումների աշխատանքը բնութագրող շահագործման բնութագրերը,

3) ներկայացնում է կենցաղային գազ սպառող սարքավորումների աշխատանքը բնութագրող հիգիենիկ բնութագրերը,

4) ներկայացնում է կենցաղային գազ սպառող սարքավորումների աշխատանքը բնութագրող տեխնոլոգիական բնութագրերը։

273.

ՈՒսումնառության արդյունք 2

Ներկայացնել գազօգտագործող սարքավորումների տեսակները, դրանց կառուցվածքը, տեղակայման պայմաններն ու անվտանգ շահագործման կանոնները

274.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է գազօգտագործող սարքավորումների (գազօջախների, ջեռոցային պահարանների և ջեռուցման վառարանների) տեսակները,

2) ներկայացնում է գազօգտագործող սարքավորումների կառուցվածքը,

3) ճիշտ է ներկայացնում գազօգտագործող սարքավորումների տեղակայման պայմանները,

4) ներկայացնում է գազօգտագործող սարքավորումների անվտանգ շահագործման կանոնները։

275.

ՈՒսումնառության արդյունք 3

Ներկայացնել այրվող գազերի ազդանշանիչ սարքերի (դետեկտորները), էլեկտրամագնիսական վթարային անջատիչ կափույրների տեսակները, տեղադրման պայմանները և անվտանգ շահագործման կանոնները

276.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է այրվող գազերի ազդանշանիչ սարքերի տեսակները,

2) ներկայացնում է էլեկտրամագնիսական վթարային անջատիչ կափույրների տեսակները,

3) ներկայացնում է այրվող գազերի ազդանշանիչ սարքերի, էլեկտրամագնիսական վթարային անջատիչ կափույրների տեղադրման պայմանները,

4) ներկայացնում է այրվող գազերի ազդանշանիչ սարքերի, էլեկտրամագնիսական վթարային անջատիչ կափույրների անվտանգ շահագործման կանոնները։

277.

ՈՒսումնառության արդյունք 4

Ներկայացնել գազով աշխատող ջերմամատակարարման կենցաղային և կենտրոնացված ջերմամատակարարման համակարգերը

278.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է գազով աշխատող ջերմամատակարարման կենցաղային համակարգերի և կենտրոնացված ջերմամատակարարման համակարգերը,

2) ճիշտ է ներկայացնում գազով աշխատող ջերմամատակարարման կենցաղային համակարգերի և կենտրոնացված ջերմամատակարարման համակարգերի միջև եղած տարբերությունները,

3) ներկայացնում է գազով աշխատող ջերմամատակարարման կենցաղային համակարգերի և կենտրոնացված ջերմամատակարարման համակարգերից յուրաքանչյուրի առավելություններն ու թերությունները։

279.

ՈՒսումնառության արդյունք 5

Ներկայացնել կենցաղային կաթսաների տեսակները, տեղադրման պայմանները և շահագործումը

280.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է կենցաղային կաթսաների տեսակները (ըստ ջերմակրի շրջանառության կազմակերպման, ըստ օգտագործվող վառելքի, ըստ նշանակության, ըստ քարշի իրականացման տեսակի, ըստ օդի մատուցման և ծխագազերի հեռացման, ըստ տեղադրման, ըստ ավտոմատացման աստիճանի հատկանիշների),

2) ներկայացնում է կենցաղային կաթսաների տեղադրման պայմանները,

3) ներկայացնում է կենցաղային կաթսաների անվտանգ շահագործման կանոնները։

281.

ՈՒսումնառության արդյունք 6

Ստուգել կենցաղային գազ սպառող սարքավորումների տեղակայման, հավաքակցման ճշտությունը, շահագործման անվտանգությունը, հայտնաբերել և վերացնել անսարքությունները

282.

Կատարման չափանիշներ

1) ստուգում է կենցաղային գազ սպառող սարքավորումների տեղակայման, հավաքակցման ճշտությունը,

2) ստուգում է կենցաղային գազ սպառող սարքավորումների շահագործման անվտանգությունը,

3) հայտնաբերում և վերացնում է կենցաղային գազ սպառող սարքավորումների անսարքությունները։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՊԼԱՆԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ՎԹԱՐԱՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ»

283.

Մոդուլի դասիչը

ԳՍՀՇ-5-22-021

284.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել գազատարերի պլանային սպասարկման ու վթարավերականգնողական աշատանքների կազմակերպման վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ և կարողություններ։

285.

Մոդուլի տևողությունը

108 ժամ

286.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ԳՍՀՇ-5-22-008 «Գազատարերի շինարարական աշխատանքի նորմավորում և նախահաշվի կազմում», ԳՍՀՇ-5-22-017 «Գազամատակարարման ցանցերի և ինժեներական կառույցների նորոգման աշխատանքների կազմակերպում», ԳՍՀՇ-5-22-018 «Գազատար խողովակաշարի պաշտպանությունը կոռոզիայից» մոդուլները։

287.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

288.

ՈՒսումնառության արդյունք 1

Կազմակերպել ու իրականացնել գազատարների տեխնիկական վիճակի գնահատում

289.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է գնահատում վերգետնյա գազատարեր կոռոզիայի վիճակն ու ներկի որակը,

2) ներկայացնում է գազի արտահոսքի հայտնաբերման մեթոդները,

3) ճիշտ է իրականացնում ստորգետնյա գազատարների հետազոտումը,

4) ճիշտ է կազմակերպում ու վերահսկում մետաղների եռակցման աշատանքները:

290.

ՈՒսումնառության արդյունք 2

Կազմակերպել պոլիէթիլենային խողովակների նորոգումն ու սպասարկումը

291.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է պոլիէթիլենային խողովակների պահպանման ժամկետներին, պահեստավորման ու տեղափոխման անվտանգությանը ներկայացվող պահանջները,

2) ճիշտ է կազմակերպում պոլիէթիլենային խողովակների եռակցման աշխատանքները,

3) ներկայացնում է պոլիէթիլենային խողովակներից պողպատային խողովակի անցման եղանակը,

4) ճիշտ է թվարկում պոլիէթիլենային խողովակներին ներկայացվող անվտանգության պահանջները,

5) ներկայացնում է օդի ջերմաստիճանային պայմանները, որոնց դեպքում թույլատրվում է պոլիէթիլենային խողովակների եռակցումը,

6) ճիշտ է դասակարգում պոլիէթիլենային խողովակների եռակցման սարքերն ըստ ավտոմատացման աստիճանի։

292.

ՈՒսումնառության արդյունք 3

Կազմել շրջայցի գրաֆիկներ, կարքագիր-թույտվություններ, տեխնիկական այլ փաստաթղթեր

293.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է գազավտանգ աշխատանքների իրականացման կարգը,

2) ներկայացնում է աշատանքների համար անհրաժեշտ տենիկական միջոցներն ու անհատական պաշտպանության միջոցները,

3) ճիշտ է ձևակերպում գազավտանգ աշխատանքների կարգագիր թույլտվությունը,

4) ճիշտ է կազմում ու ձևակերպում կարգագիր թույլտվությունում աշխատանքների անվտանգ կատարման համար անհրաժեշտ միջոցառումները:

5) ներկայացնում է գազատարերի շրջայցերի պարբերականությունը,

6) ճիշտ է լրացնում շրջայցի թերթիկները և գազատարների տեխնիկական անձնագրերը:

294.

ՈՒսումնառության արդյունք 4

Կազմակերպել ու վերահսկել գազաեռակցման ու գազակտրման աշխատանքները

295.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է թթվածնի և այրվող գազերի օգտագործման անվտանգության կանոնները,

2) ներկայացնում է ացետիլենային գեներատորի կառուցվածքն ու դրա աշխատանքի սկզբունքը,

3) ներկայացնում է գազի բալոնները, դրանց պահեստավորումն ու տեղափոխումը, ինչպես նաև դրանց շահագործման անվտանգության կանոնները,

4) ներկայացնում է գազաեռակցման կամ գազակտրման սարքի ճնշման կարգավորիչները, մանոմետրերը, այրիչներն ու կտրիչները,

5) ճիշտ է կազմակերպում և վերահսկում գազաեռակցումն ու գազակտրումը գազային եռակցման տեխնոլոգիային համապատասխան։

296.

ՈՒսումնառության արդյունք 5

Կազմակերպել գազամատակարարման ցանցի պլանային սպասարկումը

297.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է գազատար ցանցերի պլանային աշատանքների անհրաժեշտությունը և տեսակները,

2) կազմում է գազատարների և դրանց վրա գտնվող ինժեներական կառույցների սպասարկման ամսական, եռամսյակային, կիսամյակային ու տարեկան գրաֆիկները,

3) ճիշտ է կազմակերպում և վերահսկում գազամատակարարման ցանցի պլանային սպասարկումը։

298.

ՈՒսումնառության արդյունք 6

Կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ

299.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է գազատար ցանցերի ճնշումային ռեժիմները,

2) ներկայացնում է գազատարերի ներմիացման եղանակները և եռակցման աշխատանքների իրականացման կարգը գազակարգավորման կետերում,

3) ներկայացնում է գազատար խողովակների միացման աշխատանքների կատարման կարգը և անվտանգության միջոցառումները, եռակցման աշխատանքների կարգը գազակարգավորման կետերում,

4) ներկայացնում է գազակարգավորման կետերը և եռակցման աշխատանքների կարգը գազակարգավորման կետերում,

5) կազմակերպում է վթարավերականգնողական աշխատանքներ՝ ըստ առաջադրված իրավիճակի։

 

Աղյուսակ 3

 

Միջին մասնագիտական կրթության 0738.05.5 «Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում» մասնագիտության 0738.05.01.5 «Տեխնիկ՝ գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցման և շահագործման» որակավորման մասնագիտացման օրինակելի ուսումնական պլան

 

N

Առարկայախմբեր, առարկաներ և մոդուլներ

Շաբաթների թիվը

Ուսանողի

առավելագույն

բեռնվածությունը,

Ժամ

Պարտադիր

լսարանային

պարապմունքներ,

Ժամ

Ուսուցման երաշխա-վորվող տարին

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ, ՍՈՑԻԱԼ - ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ

       

 1.

Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ

 

108

72

1

 2.

Տնտեսագիտության հիմունքներ

 

81

54

1

 3.

Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ

 

81

54

1

 4.

Իրավունքի հիմունքներ

 

54

36

1

 5.

Պատմություն

 

81

54

1

 6.

Ռուսաց լեզու

 

108

72

1

 7.

Օտար լեզու

 

108

72

1

 8.

Ֆիզիկական կուլտուրա

 

261

174

1,2

 9.

Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ

 

54

36

 

 10.

Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր

 

42

28

1

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

978

652

 
 

ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

       
 

Հաղորդակցություն

 

81

54

1

 2.

Անվտանգություն և առաջին օգնություն

 

108

72

1

 3.

Աշխատանքային գործունեության ընդհանուր հմտություններ

 

54

36

1

 4.

Համակարգչային օպերատորություն

 

81

54

1

 5.

Ձեռներեցություն

 

108

72

 
 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

432

288

1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

       

 1.

Ճարտարագիտական գեոդեզիա և շինարարական աշխատանքների տեխնոլոգիա

 

162

108

1

 2.

Գազամատակարարման համակարգի սխեմաների կազմում և սարքավորումների նախագծում

 

162

108

1

 3.

Նյութագիտություն

 

108

72

1

 4.

Գազամատակարարման համակարգի սարքավորումներում կիրառվող ջերմամեկուսիչ կոնստրուկցիոն նյութեր

 

108

72

1

 5.

Տեխնիկական անվտանգության կանոններն արտադրական վտանգավոր օբյեկտներում

 

162

108

1,2

 6.

Չափագիտություն

 

162

108

2

 7.

Ստանդարտացում և սերտիֆիկացում

 

162

108

2

 8.

Գազատարերի շինարարական աշխատանքի նորմավորում և նախահաշվի կազմում

 

162

108

2

 9.

Գազային վառելիք` բնական և արհեստական գազեր

 

162

108

2

 10.

Գազամատակարարում և օդափոխություն

 

162

108

2

 

 ԸՆԴԱՄԵՆԸ

 

1512

1008

 
 

ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

       
 

Գազ սպառող կենցաղային և արդյունաբերական սարքավորումների ավտոմատ համակարգերի շահագործում

 

162

108

2

 

Գազի տնտեսության գազի կարգավորման կետի սարքերի և համակարգերի շահագործում

 

162

108

2

 3.

Եռակցման աշխատատեղի և եռակցվող մետաղի նախապատրաստում

 

54

36

3

 4.

Եռակցման կարի որակի ստուգում և արատների վերացման աշխատանքների կազմակերպում

 

81

54

3

 5.

Գազի տնտեսության և արդյունաբերական գազ օգտագործող սարքավորումների շինարարական մոնտաժային աշխատանքներ

 

162

108

3

 6.

Գազազամատակարարման ցանցերի և գազատար խողովակաշարերի հենարանների ստուգում և փորձարկում

 

108

72

3

 7.

Գազամատակարարման ցանցերի և ինժեներական կառույցների նորոգման աշխատանքների կազմակերպում

 

162

108

3

 8.

Գազատար խողովակաշարի պաշտպանությունը կոռոզիայից

 

108

72

3

 9.

Գազամատակարարման համակարգերի սարքավորումներ և գազ սպառող արդյունաբերական սարքավորումներ

 

162

108

3

 10.

Կենցաղային գազ սպառող սարքերի տեղակայում և շահագործում

 

162

108

3

 11.

Գազատարների պլանային սպասարկում և վթարավերականգնողաղական աշխատանքների կազմակերպում

 

162

108

3

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

1485

990

 
 

ԸՆՏՐՈՎԻ

 

162

108

3

 

ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԺԱՄԵՐ

 

129

86

1-3

 

ԸՆԴԱՄԵՆԸ

87

4698

3132

 
 

ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

300

   
 

ՊՐԱԿՏԻԿԱ

28

     
 

ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

6

     
 

ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

2

     
 

ԸՆԴԱՄԵՆԸ

123

     
»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 ապրիլի 2023 թվական: