ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«03» հուլիսի 2023 թ. |
N 1147-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 874-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ հաստատելու մասին և ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հունիսի 3-ի N 372-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 874-Ն հրամանի հավելվածի «Դասակարգիչ» Մաս 1-ում և «Պարզաբանումներ» Մաս 2-ում կատարել հետևյալ փոփոխությունները․
1) 29 հատվածի «Ավտոմեքենաների արտադրություն» բառերը փոխարինել «Ավտոտրանսպորտային միջոցների, կցանքների ու կիսակցանքների արտադրություն» բառերով,
2) 87 հատվածի «Բնակչության սոցիալական սպասարկում» բառերը փոխարինել «Բնակչության սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ» բառերով։
Վ. ՔԵՐՈԲՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 օգոստոսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|