Գլխավոր տեղեկություն
Номер
N 525
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (13.10.1999-13.11.1999)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 1999.01.26/1(23)
Принят
Առևտրի և տնտեսական զարգացման նախախարություն
Дата принятия
18.12.1998
Подписан
Առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Дата подписания
18.12.1998
Дата вступления в силу
31.01.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.04.2003

103.0525.18.12.98

Հայաստանի Հանրապետության

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

18 դեկտեմբերի 1998 թվականի N 525

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման 5-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողովի որոշումները (14.07.98 թ. N 2, 14.10.98 թ. N 3, 10.11.98 թ. N 4 և 16.12.98 թ. N 5)

 

Հրամայում եմ.

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը (կցվում է):

2. Ներքին շուկայի կարգավորման վարչությանը (Գ. Հարությունյանին)`

2.1. Հաստատված ցանկը ներկայացնել համաձայնեցման` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ հարկային տեսչություն, ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն, ՀՀ կենտրոնական բանկ և ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն:

2.2. Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների համաձայնեցված ցանկը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը դնել նախարարի առաջին տեղակալ Մ. Ձավարյանի վրա:

 

Նախարար

Հ. Գևորգյան

 

Հաստատված է
ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարության
1998 թ. դեկտեմբերի 18-ի
N 525 հրամանով

Համաձայնեցված է`
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարություն
24.12.1998 թ.

Համաձայնեցված է`
ՀՀ հարկային
տեսչություն
23.12.1998 թ.

Համաձայնեցված է`
ՀՀ փոստի և հեռահաղորդակցության
նախարարություն
25.12.1998 թ.

Համաձայնեցված է`
ՀՀ կենտրոնական բանկ
29.12.1998 թ
.

 Համաձայնեցված է`
ՀՀ կառավարությանն
առընթեր ստանդարտացման,
չափագիտության
և սերտիֆիկացման
վարչություն
25.12.1998 թ.
 

    

Ց Ա Ն Կ*

 

Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների

 

 Հ/Հ

 ՀԴՄ-ի մոդելների
անվանումը

 Խումբը

 Կիրառման ոլորտները
 Առևտուր  Սպասար-
կումներ
 Նավթա-
մթերքի
վաճառք
Հյուրանոցներ
և հանրային
սննդի ձեռնար-
կություններ  

 1

 2

 3  4  5
 1 ЭКР 2101.1Ф  Ինքնավար  +      
 2 ЭКР 2102Ф  Ինքնավար  + + Բացի երկաթուղային տրանսպորտից, կապից և փոստից +   +
 3 ЭКР 3101.1Ф  Ինքնավար  +    +
 4 ЭКР 3101.3Ф  Պասիվ      +  
 5 ЭКР 3102Ф  Ինքնավար  + + Բացի երկաթուղային տրանսպորտից      
 6 ЭКР 4101.2Ф  Ակտիվ  +  +  +
 7 ЭКР 4110Ф  Ակտիվ  +      
 8 МИНИКА 1101Ф  Ինքնավար  +      
 9 МИНИКА 1102Ф  Ինքնավար  + + Բացի տրանսպորտից,
կապից և փոստից  
   
 10 Микро 101Ф  Ինքնավար  +      
 11 Микро 103Ф  Ինքնավար  +      
 12 Карат 1500 DMF  Ինքնավար  +      
 13 Карат-Колибри-MF  Ինքնավար  + +    
 14 Меркурий-111Ф  Պասիվ  + + բացի տրանսպորտից  
 15 Меркурий-112Ф  Ինքնավար  + + բացի տրանսպորտից, կապից և փոստից
 16 Меркурий-115Ф  Ինքնավար  + + բացի տրանսպորտից, կապից և փոստից  +  
 17 Меркурий-120 Ф  Ինքնավար    + տրանսպորտ    
 18 Меркурий-130 Ф  Ինքնավար  +      
 19 Меркурий-140 Ф  Ակտիվ  +      
 20 Меркурий-150 Ф  Պասիվ  + + բացի տրանսպորտից  +  
 21 SHARP ER-A250RF  Ինքնավար  +      
 22 SAMSUNGER-4615RF  Ինքնավար  +    
 23 SAMSUNG ER-250 RF  Պասիվ  +  +
 24 ЭЛАН-2000Ф  Ինքնավար  +  +
 25 ЭЛАН-МИНИФ  Ինքնավար  +   +  +   + 
 26 OMRON RS 1008 F  Ինքնավար  +    +  
 27 OMRON RS 19 MF  Պասիվ  +  +  +  
 28 OMRON RS 28 MF  Պասիվ  +  +  +  
 29 IPC GRS-38001 СПF  Ակտիվ  +  +  +  
 30 IPC POS-IIS СПF  Ակտիվ  +    +  +
 31 CASIO CE 2300  Ինքնավար  +  +  + -
 32 CASIO 240 CR  Ինքնավար  +  +  +  -
 33 ЭЛВЕС-01-03-Ф  Պասիվ  +   +   +    +
 34 ЭЛВЕС-МИНИ-Ф  Պասիվ  +   +    + 

 35

ЕЛКА 801Б-F  Ինքնավար   +    +     +   + 
 36 DATECS MP-500 TТЕ Պասիվ  +  +  

37

ШТРИХ-M850Ф Պասիվ +       

38

AMC 100Ф Ինքնավար + +    
39 ЭЛВЕС-МИКРО-Ф

Ինքնավար

+

+

 

+

40 МИКРО-105 Ф

Ինքնավար

+

+ բացի
երկաթուղային
տրանսպորտից,
կապից և
փոստից

   
41 ЕЛКА micro

Պասիվ

+

+

+

+

42

ELTAX 40 F Ինքնավար  

+ միայն
տրանսպորտում

   

43

DATECS MP-5000

 Պասիվ

  +

  +

+

  +

(ցանկը լրաց., խմբ. 09.03.99 N 40, խմբ 24.03.99 N 50, փոփ. 21.05.99 N 98, լրաց., փոփ. 09.06.99 N 110, լրաց. 13.09.99 N 154)

 

* Հսկիչ-դրամարկղային մեքենաների մոդելների անվանման մեջ Ф-ն (F լատիներեն) տվյալ մոդելում ֆիսկալային հիշողության հանգույցի առկայության պայմանանշանն է:

** (գրառումն ուժը կորցրել է 21.05.99 N 98)

 

Ցանկում ընդգրկված հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ժամկետ է սահմանվում մինչև 2001 թ. հունվարի 1-ը:

Այն ոլորտներում, որտեղ ըստ ժամկետացանկի հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ աշխատելը նախատեսվում է 1999 թ. փետրվարի 1-ից սկսած` օգտագործվող մեքենաների հայերենացումը (որը հանդիսանում է այդ մեքենաներին ներկայացվող պարտադիր տեխնիկական պահանջներից մեկը) թույլատրվում է կատարել մինչև 1999 թ. հուլիսի 1-ը:

Հայաստանի Հանրապետությունում գործող այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք արդեն իսկ աշխատում են հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառմամբ, կարող են այդ մասին հանձնաժողովին ներկայացնել գրավոր հայտարարություն` նշելով մեքենայի մոդելը` հաստատված տեխնիկական պարտադիր պահանջներին համապատասխանելու (կամ այդ նպատակով մեքենայում անհրաժեշտ փոփոխություն կատարելու) դեպքում տվյալ մոդելը հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների մոդելների ցանկում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը գործում է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության շենքում:

Հեռախոսներ`

58-92-95, 58-94-39:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
8 հունվարի 1999 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05990001 

 

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան