Գլխավոր տեղեկություն
Номер
N 4
Տիպ
Քաղվածք
Тип
Ինկորպորացիա (05.02.2016-01.01.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.02.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.02.2016
Дата вступления в силу
05.02.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

4 փետրվարի 2016 թվականի N 4

 

3. ԱՌԱՎԵԼ ՏԱՐԱԾՎԱԾ ՈՉ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2016-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի 2016-2020 թվականների ծրագրին` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. փետրվարի 5

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

փետրվարի 4-ի նիստի N  4
արձանագրային որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

ԱՌԱՎԵԼ ՏԱՐԱԾՎԱԾ ՈՉ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2016-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

Միջոցառման անվանումը

Պատասխանատու

Համակատարող

Կատարման ժամկետը

Ակնկալվող արդյունք

Ակնկալվող ֆինանսական միջոցները

Վերստուգելի չափանիշ

Նպատակը` Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված կառավարման համակարգի ձևավորում, զարգացում

1. Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման հարցերով համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ձևավորում համապատասխան իրավական ակտով

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

2016 թվական

Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումների կազմակերպման համակարգում

Ֆինանսավորում չի պահանջում

Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման հարցերով ձևավորված համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առկայություն

2. Տարածքային կառավարման մարմիններում եռամսյակը մեկ անգամ կազմակերպել ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի գործոնների տարածվածության, ոչ վարակիչ հիվանդություններից հիվանդացության և մահացության ցուցանիշների վերաբերյալ քննարկումներ և արդյունքների վերաբերյալ եռամսյակային ամփոփ հաշվետվություն ներկայացնել ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

Երևանի քաղաքապետարան, այլ համայնքներ (համաձայնությամբ)

2016-2020 թվականներ

Տարածքային կառավարման մարմիններում ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի գործոնների տարածվածության, ոչ վարակիչ հիվանդություններից հիվանդացության և մահացության ցուցանիշների վերլուծություն, անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցառումների ապահովում

Ֆինանսավորում չի պահանջում

Յուրաքանչյուր տարածքային կառավարման մարմնում տարեկան 4 քննարկման կազմակերպում, քննարկումների արդյունքների վերաբերյալ տարեկան 4 հաշվետվության ներկայացում ՀՀ առողջապահության նախարարություն

Նպատակը` Խթանել միջոցառումների իրականացումը` ուղղված ոչ վարակիչ հիվանդությունների կառավարելի ռիսկի գործոններին

3. Առողջ ապրելակերպի, մասնավորապես` ֆիզիկական ակտիվության խթանմանն ուղղված միջոցառումների կազմակերպման ուղղությամբ տարածքային կառավարման մարմինների համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցություն, ինչպես նաև նրանց համար առողջ ապրելակերպին ուղղված ուղեցույցների մշակում

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)

2016-2020 թվականներ

Առողջ ապրելակերպի, մասնավորապես` ֆիզիկական ակտիվության խթանման նպատակով բարենպաստ պայմանների ապահովում

ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Առողջ ապրելակերպի, մասնավորապես` ֆիզիկական ակտիվության խթանման նպատակով բարենպաստ պայմանների առկայություն, նշված ժամկետում մշակված ուղեցույցների ներդրում

Նպատակը` Բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի գործոնների կանխարգելման վերաբերյալ իրազեկվածության բարձրացում

4․ Բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի գործոնների կանխարգելմանն ուղղված իրազեկման միջոցառումների իրականացում, այդ թվում ոչ վարակիչ հիվանդությունների միջազգային օրերի կապակցությամբ միջոցառումների կազմակերպում (կլոր սեղաններ, հեռուստահաղորդումներ, հոդվածներ, քննարկումներ և այլն)

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն,

տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)

Հասարակական կազմակերպություն/ներ

(համաձայնությամբ)

Միջազգային կազմակերպություններ

(համաձայնությամբ)

2016-2020 թվականներ

Բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի գործոնների կանխարգելման վերաբերյալ իրազեկվածության բարձրացում

ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Նշված ժամկետում ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի գործոնների կանխարգելմանն ուղղված իրազեկման միջոցառումների, այդ թվում ոչ վարակիչ հիվանդությունների միջազգային օրերի կապակցությամբ միջոցառումների (կլոր սեղաններ, հեռուստահաղորդումներ, հոդվածներ, քննարկումներ) առկայություն

Նպատակը` Ավելցուկային քաշի և ճարպակալման կանխարգելում

5․ Ավելցուկային քաշի և ճարպակալման կանխարգելման և դրա դեմ պայքարի միջոցառումների մշակում և հաստատում ՀՀ առողջապահության նախարարի հրամանով

ՀՀ առողջապահության նախարարություն

 

2019 թվական

Ավելցուկային քաշի ու ճարպակալման տարածվածության նվազեցում

ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Ավելցուկային քաշի և ճարպակալման կանխարգելման և դրա դեմ պայքարի միջոցառումների իրականացում

Նպատակը` Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններից և բրոնխիալ ասթմայից հիվանդացության նվազեցում

6․ Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների կանխարգելման և դրա դեմ պայքարի միջոցառումների մշակում և հաստատում ՀՀ առողջապահության նախարարի հրամանով

ՀՀ առողջապահության նախարարություն

 

2017 թվական

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններից հիվանդացության նվազեցում

ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների կանխարգելման և դրա դեմ պայքարի միջոցառումների իրականացում

7․ Բրոնխիալ ասթմայի կանխարգելման և դրա դեմ պայքարի միջոցառումների մշակում և հաստատում ՀՀ առողջապահության նախարարի հրամանով

ՀՀ առողջապահության նախարարություն

 

2018 թվական

Բրոնխիալ ասթմայից հիվանդացության նվազեցում

ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Բրոնխիալ ասթմայի կանխարգելման և դրա դեմ պայքարի միջոցառումների իրականացում

Նպատակը` Ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության և դրանց ռիսկի գործոնների մշտադիտարկման համակարգի հզորացում` ըստ սոցիալ-տնտեսական գործոնների

8․ Ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների ազգային մշտադիտարկման համակարգի լրամշակում

ՀՀ առողջապահության նախարարություն

 

2017-2020 թվականներ

Ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների ազգային մշտադիտարկման համակարգի հզորացում

ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների լրամշակված ազգային մշտադիտարկման համակարգի առկայություն և ներդրում

9․ Համաճարակաբանական հետազոտությունների մշակում և իրականացում

ՀՀ առողջապահության նախարարություն

Հասարակական կազմակերպություն/ներ(համաձայնությամբ)

Միջազգային կազմակերպություններ(համաձայնությամբ)

2016-2020 թվականներ

Ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի գործոնների տարածվածության ուսումնասիրություն և համաճարակաբանական օրինաչափությունների բացահայտում

ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Նշված ժամկետում մշակված և իրականացված համաճարակաբանական հետազոտությունների առկայություն

Նպատակը` Շրջակա միջավայրի գործոնների և ռիսկերի ուսումնասիրություն և մարդու առողջության վրա դրանց ազդեցության կանխարգելում

10․ Մշակել պիլոտային ծրագրեր շրջակա միջավայրի բարձր աղտոտվածությամբ համայնքներում՝ բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի ռիսկի գործոնների ազդեցության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու, գործոններից խուսափելու, ռիսկի գործոնները նվազեցնելու նպատակով, ինչպես նաև բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի ազդեցության ռիսկի համաճարակաբանական գնահատման մեթոդաբանության մշակում և ներդրում

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

2018-2020 թվականներ

Շրջակա միջավայրի բարձր աղտոտվածությամբ համայնքներում՝ բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի ռիսկի գործոնների ազդեցության վերաբերյալ իրազեկվածության բարձրացում և ռիսկի գործոնների ազդեցության կանխարգելում

ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Շրջակա միջավայրի բարձր աղտոտվածությամբ համայնքների համար պիլոտային ծրագրերի ներդրում և արդյունքների վերլուծություն

Նպատակը` Առողջապահական համակարգի, ինչպես նաև այլ նախարարությունների ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործընթացում ընդգրկված մասնագետների ուսուցման ապահովում

11․ Առողջապահական համակարգի մասնագետների, ինչպես նաև այլ նախարարությունների ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործընթացում ներգրավված մասնագետների ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների վերաբերյալ գիտելիքների գնահատում, ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների վերաբերյալ ուսումնական ծրագրերի մշակում և ուսուցում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

Հասարակական կազմակերպություն/ներ(համաձայնությամբ)

Միջազգային կազմակերպություններ(համաձայնությամբ)

2016-2020 թվականներ

Ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի գործոնների վերաբերյալ ուսուցման գործընթացի ապահովում

ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Նշված ժամկետում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործընթացում ներգրավված մասնագետների համար մշակված ուսումնական ծրագրերի ներդրում

Նպատակը` Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու դրանց դեմ պայքարին ուղղված ինտեգրված առողջապահական ծառայությունների, այդ թվում առաջնային կանխարգելման, վաղ հայտնաբերման, բուժման, վերականգնողական և պալիատիվ խնամքի բարելավում

12․ ՀՀ բնակչության ռիսկի խմբերում ոչ վարակիչ հիվանդությունների (զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, արգանդի պարանոցի քաղցկեղ) զանգվածային սքրինինգների իրականացում

ՀՀ առողջապահության նախարարություն

 

2016-2018 թվականներ

Ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերում

ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

ՀՀ բնակչության ռիսկային խմբերի ընդգրկվածություն զանգվածային սքրինինգներում

13․ Ոչ վարակիչ հիվանդությունների բուժման, այդ թվում վերականգնողական բուժման, պալիատիվ խնամքի վարման ընթացակարգերի հաստատում ՀՀ առողջապահության նախարարի հրամանով

ՀՀ առողջապահության նախարարություն

 

2017-2020 թվականներ

Ոչ վարակիչ հիվանդությունների բուժման ստանդարտ մոտեցումների ապահովում

ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Նշված ժամկետում ընթացակարգերի ընդունում և ներդրում

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան