Գլխավոր տեղեկություն
Номер
N 253-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (08.08.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.01.15/2(242) Հոդ.17
Принят
Քաղաքաշինության նախարար
Дата принятия
10.11.2006
Подписан
Քաղաքաշինության նախարար
Дата подписания
10.11.2006
Дата вступления в силу
25.01.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 դեկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11706438

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

10 նոյեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 253-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄՍՆ 3.02-05-2003) «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱԿԱՎԱՇԱՐԺՈՒՆ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ  ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5.1-րդ և 39-րդ կետերով

(նախաբանը խմբ. 03.08.23 N 05-Ն)

Հրամայում եմ ՝

Հաստատել ՀՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄՍՆ 3.02-05-2003) «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերը՝ համաձայն հավելվածի:

Նախարար՝ 

Ա. Հարությունյան

Հավելված

Հաստատված է
ՀՀ քաղաքաշինության նախարարի
2006 թ. նոյեմբերի 10-ի
N 253-Ն հրամանով

 

ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱԿԱՎԱՇԱՐԺՈՒՆ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ

 

________________________________________________________________

 

               
1. Կիրառման ոլորտը

 

1.1 Սույն փաստաթղթի պահանջները տարածվում են բնակչության սակավաշարժուն խմբերի (այսուհետև՝ ԲՍԽ) համար մատչելի շենքերի և շինությունների ֆունկցիոնալ-հատակագծային տարրերի, դրանց տեղամասերի, մուտքային հանգույցների, հաղորդակցությունների, տարահանման ուղիների, բնակության, սպասարկման և աշխատատեղերի սենքերի (գոտիների), ինչպես նաև դրանց տեղեկատվական և ինժեներական սարքավորվածության վրա։

1.2 Սույն նորմերի պահանջները չեն տարածվում հաշմանդամություն ունեցող անձանց և ավագ տարիքային խմբերի մարդկանց՝ խնամակալության պայմանով, մշտական և ժամանակավոր բնակության համար նախատեսված մասնագիտացված կազմակերպությունների, բնակչության տվյալ կարգի սպասարկման և մշտական կացության համար նախատեսված բուժկազմակերպությունների ստացիոնարների և նմանատիպ կազմակերպությունների, ինչպես նաև մեկ ընտանիքի համար նախատեսված բնակելի տների վրա։

(1.2-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

 

2. Նորմատիվ հղումներ

 

Սույն նորմերում վկայակոչված են հետևյալ փաստաթղթերը.

ՀՀՇՆ II-8.03-96 (ՄՍՆ 2.04-055-95) «Բնական և արհեստական լուսավորություն»

ՀՀՇՆ II-8.04.01-97 (ՄՍՆ 2.02.01-97) «Շենքերի և կառուցվածքների հրդեհային անվտանգություն»

ՀՀՇՆ IV-12.02.01-2004 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում»

ՍՆիՊ 2.08.01-89 «Բնակելի շենքեր»

ՍՆիՊ 2.08.02-89 «Հասարակական շենքեր և կառուցվածքներ», բաժին 4 «Սակավաշարժուն հաճախորդների մատչելիությանը ներկայացվող պահանջներ»

ՀՀՇՆ IV-11.03.01-04 «Արտադրական շենքեր»

ՍՆիՊ 2.09.04-87 «Ադմինիստրատիվ և կենցաղային շենքեր»

 

3. Տերմիններ եվ սահմանումներ

 

Տվյալ փաստաթղթում կիրառվող տերմինների սահմանումները բերված են Ա Հավելվածում։

 

4. Ընդհանուր դրույթներ

 

4.1 Հասարակական, բնակելի և արտադրական շենքերի նախագծման և վերակառուցման դեպքում, հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժուն խմբերի համար հարկավոր է նախատեսել բնակչության մնացած խմբերին համահավասար կենսագործունեության պայմաններ։

(4.1-ին կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

4.2 Հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության այլ սակավաշարժուն խմբերին /ԲՍԽ/ մատչելի օբյեկտների ցանկը, հաշմանդամություն ունեցող անձանց հաշվարկային թվաքանակը և կարգը, ինչպես նաև ԲՍԽ-երի շարժունակության խումբը (Հավելված Գ, աղյուսակ Գ1) սահմանվում են նախագծման և ճարտարապետահատակագծային առաջադրանքով։

(4.2-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

4.3 Պատմական, գեղարվեստական կամ ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի ԲՍԽ-երի պահանջներին հարմարեցնելու անհրաժեշտությունը և աստիճանը (ձևերը) հարկավոր է համաձայնեցնել պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման և օգտագործման համապատասխան մարմնի հետ։

4.4 ԲՍԽ-երին մատչելի օբյեկտների նախագծման դեպքում անհրաժեշտ է ապահովել.

ա) նպատակային հաճախման վայրերի հասանելիությունը և շենքի կամ կառույցի ներսում տեղափոխման անարգելիությունը,

բ) շարժման ուղիների (այդ թվում տարահանման), ինչպես նաև բնակվելու, սպասարկման և աշխատատեղերի անվտանգությունը,

գ) ԲՍԽ-երին տարածության մեջ կողմնորոշվելու, սարքավորումներից (այդ թվում նաև ինքնասպասարկման), ծառայություններից օգտվելու, աշխատանքային և ուսումնական գործընթացներին մասնակցելու հնարավորություն ընձեռող լիարժեք և որակյալ տեղեկատվության ժամանակին տրամադրումը,

դ) կենսագործունեության միջավայրի հարմարությունը և հարմարավետությունը (կոմֆորտը)։

4.5 Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի օբյեկտների նախագծային լուծումները չպետք է սահմանափակեն բնակչության այլ խմբերի կենսագործունեության պայմանները, ինչպես նաև շենքերի շահագործման արդյունավետությունը։

Այդ նպատակով առաջարկվում է բնակչության բոլոր խմբերի կողմից օգտագործվող շենքերը և շինությունները նախագծել հաշմանդամություն ունեցող անձանց պահանջմունքին հարմարեցվող ունիվերսալ տարրերով։ Հաշմանդամություն ունեցող անձանց սպեցիֆիկ պահանջմունքները հաշվի առնող մասնագիտացված տարրերի կիրառման անհրաժեշտությունը սահմանվում է նախագծման առաջադրանքով։

(4.5-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

4.6 ԲՍԽ-երի համար մատչելի շենքերի և շինությունների նախագծումը, սարքավորումը և կահավորումն անհրաժեշտ է կատարել գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջների համաձայն։

 

5. Շենքերին, շինություններին եվ դրանց հողամասերին ներկայացվող ընդհանուր պահանջներ

 

5.1 Հողամասեր և տարածքներ

 

5.1.1 Նախագծերում պետք է նախատեսված լինեն ԲՍԽ-երի անարգելք և հարմար տեղաշարժման պայմաններ, շենքին մոտեցման հողամասով կամ կազմակերպության շինությունների համալիրների տարածքով, հաշվի առնելով քաղաքաշինական նորմերի պահանջները։ ԲՍԽ-երի համար մատչելի շարժման բոլոր ուղիներում պետք է ապահովված լինի տեղեկատվական աջակցության միջոցների համակարգ։

5.1.2 Հաշմանդամություն ունեցող անձանց կողմից հաճախվող օբյեկտներ տանող ճանապարհին տրանսպորտային անցուղիները և հետիոտն ճանապարհները թույլատրվում է համատեղել` երթևեկության ուղիների հարաչափերին ներկայացվող քաղաքաշինական պահանջները պահպանելու պայմանով։

(5.1.2-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

5.1.3 Հաշմանդամություն ունեցող անձանց անվասայլակներով հանդիպակաց շարժման դեպքում, երթևեկության ուղու լայնությունը պետք է լինի ոչ պակաս 1,8 մ, հաշվի առնելով անվասայլակների եզրաչափքերը՝ գործող նորմատիվ փաստաթղթերի համաձայն։ Հաշմանդամություն ունեցող անձանց անվասայլակներով երթևեկության ուղու երկայնական թեքությունը չպետք է գերազանցի 5%։ Շենքի մոտ և ստվերապատ տեղերում մայթից իջատեղեր սարքելու դեպքում, թույլատրվում է ուղու երկայնական թեքությունը մեծացնել մինչև 10%՝ 10 մ-ից ոչ ավելի տարածության վրա։ Երթևեկության ուղու լայնական թեքությունը պետք է ընդունել 1-2 %-ի սահմաններում։

(5.1.3-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

5.1.4 Հետիոտն ուղիների եզրաքարերի բարձրությունը թույլատրվում է ընդունել 0,05 մ-ից ոչ պակաս։

Մայթերի երթևեկելի մասի հետ հատման տեղերում կողաքարի բարձրությունը, ինչպես նաև հետիոտն երթևեկության ուղիներին հարակից եզրաքարերի բարձրությունների, շահագործվող սիզամարգերի և կանաչապատված հարթակների երկայնությամբ տեղադրված կողաքարերի բարձրությունների անկման չափը չպետք է գերազանցի 0,04 մ։

5.1.5 Տեղամասում ստորգետնյա և վերգետնյա անցումների առկայության դեպքում, դրանք անհրաժեշտ է սարքավորել թեքահարթակներով կամ վերամբարձ սարքվածքներով, եթե ԲՍԽ-երի համար հնարավոր չէ կազմակերպել գետներես անցում։

5.1.6 Հետիոտնային ուղիների ծածկույթի վրա նախազգուշական ֆունկցիա կատարող շոշափողական (տակտիլ) միջոցները պետք է տեղադրել տեղեկատվության օբյեկտից՝ վտանգավոր հատվածի սկզբից, շարժման ուղղության փոփոխումից, մուտքից և այլն, ոչ պակաս 0,8 մ հեռավորության վրա:

5.1.7 Հետիոտնի ճանապարհների, մայթերի և թեքահարթակների համար որպես ծածկույթ չի թույլատրվում լցովի կամ խոշորկառուցվածքային նյութերի օգտագործումը, ինչը կխոչընդոտի ԲՍԽ-երի անվասայլակներով կամ հենակներով տեղաշարժվելուն: Բետոնե սալերից ծածկույթները պետք է լինեն հարթ, իսկ նրանց միջև կարանների լայնությունը՝ 0,015 մ-ից ոչ ավելի։

(5.1.7-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

5.1.8 ԲՍԽ-երի շարժման ուղիների վրա չպետք է տեղադրվեն կախովի ծխնիներով երկկողմանի գործող անթափանցիկ դռնակներ, պտտվող փեղկերով դռնակներ, ինչպես նաև տուրնիկետներ։

5.1.9 Ռելիեֆի անկման տեղերում բաց սանդուղքների համար սանդղամատի լայնությունը ընդունվում է 0,4 մ-ից ոչ պակաս, աստիճանների բարձրությունը՝ ոչ ավելի 0,12 մ-ից։ Արտաքին սանդուղքների բոլոր աստիճանները մեկ սանդղաբազկի սահմաններում պետք է լինեն միանման ըստ հատակագծի ձևի, սանդղամատի լայնության և աստիճանների բարձրության չափսերի։ Արտաքին աստիճանների լայնական թեքությունը պետք է լինի 1-2 %-ի սահմաններում։

Սանդուղքները պետք է կրկնակվեն թեքահարթակներով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև բարձրանալու այլ միջոցներով։

5.1.10 Շենքերի, շինությունների պատերին կամ առանձին կոնստրուկցիաների վրա տեղադրվող սարքավորանքները և սարքվածքները (փոստարկղերը, տաքսոֆոնների պատսպարանները, տեղեկատվական վահանները և այլն), ինչպես նաև շենքերի և շինությունների ելուստային մասերը և տարրերը չպետք է կրճատեն անցման, ինչպես նաև անվասայլակի մանևրման և տեղաշարժման նորմավորվող տարածությունը։

Օբյեկտները, որոնց ստորին եզրաշերտը հետիոտնային ճանապարհի մակարդակից գտնվում է 0,7 մինչև 2,1 մ բարձրության վրա, չպետք է դուրս ելնեն ուղղաձիգ կոնստրուկցիայի հարթությունից 0,1 մ-ից ավելի, իսկ դրանց առանձին կանգնած հենարանի վրա տեղադրման դեպքում՝ 0,3 մ-ից ավելի։ Ելուստային չափսերի մեծացման դեպքում, այդ օբյեկտների տակի տարածությունը անհրաժեշտ է անջատել 0,05 մ-ից ոչ պակաս բարձրությամբ եզրաքարերով, կամ 0,7մ-ից ոչ պակաս բարձրությամբ ցանկապատով։

Տեսողության խնդիրներով մարդկանց համար նախատեսված տաքսոֆոնները և այլ հատուկ սարքավորումները պետք է տեղակայվեն հորիզոնական հարթության վրա ակոսավոր ծածկով կամ 0,4 մ ոչ պակաս բարձրությամբ առանձին սալերի վրա, որոնց եզրը պետք է գտնվի տեղադրված սարքավորանքից 0,7-0,8 մ հեռավորության վրա։ Կախովի սարքավորանքի ձևերը և եզրերը պետք է լինեն կլորացված։

(5.1.10-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

5.1.11 Մուտքը տարածք կամ տեղամաս հարկավոր է սարքավորել օբյեկտի վերաբերյալ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի տեղեկատվության տարրերով։

Մեկբնակարանային բնակելի տան հողամասի մուտքը պետք է սարքավորել թերի տեսողությամբ և լսողության արատներով մարդկանց համար տեղեկություններ փոխանցող հսկիչ-պաշտպանական սարքերով և ազդանշանման սարքվածքներով։

(5.1.11-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

5.1.12 Սպասարկման կազմակերպությունների մոտ բաց անհատական ավտոկայանատեղերում հաշմանդամություն ունեցող անձանց ավտոտրանսպորտի համար հարկավոր է հատկացնել 10%-ից ոչ պակաս (առնվազն մեկ) տեղ։ Այդ տեղերը պետք է նշանակվեն միջազգային պրակտիկայում ընդունված նշաններով։

Հաշմանդամություն ունեցող անձի անձնական ավտոտրանսպորտի համար հատկացված տեղերը պետք է լինեն հաշմանդամություն ունեցող անձի համար մատչելի` մուտքի մոտ, բայց ոչ հեռու 50 մ-ից , իսկ բնակելի շենքերի մոտ՝ ոչ հեռու 100 մ-ից։ Հաշմանդամություն ունեցող անձանց ավտոմեքենաների կանգառման գոտու լայնությունը պետք է լինի 3,5 մ-ից ոչ պակաս։

Միայն հաշմանդամություն ունեցող անձինք փոխադրող հասարակական տրանսպորտի հատուկ միջոցների կանգառման հարթակները պետք է նախատեսել ԲՍԽ-երին մատչելի հասարակական շենքերի մուտքերից ոչ հեռու 100 մ-ից։

(5.1.12-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

 

5.2 Մուտքեր և երթևեկության ուղիներ

 

5.2.1 Շենքում պետք է լինի ԲՍԽ-երի համար հարմարեցված առնվազն մեկ մուտք հողի մակերևույթից և ԲՍԽ-երին մատչելի այդ շենքի հետ միացված յուրաքանչյուր ստորգետնյա կամ վերգետնյա անցումից։

5.2.2 Արտաքին սանդուղքները և թեքահարթակները պետք է ունենան բռնաձողեր` գործող նորմատիվային փաստաթղթերում հենարանային ստացիոնար սարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջներին համապատասխան։

Շենքի հիմնական մոտեցումներում սանդուղքների 2,5 մ և ավելի լայնության դեպքում, լրացուցիչ հարկավոր է նախատեսել բաժանիչ բռնաձողեր։

ԲՍԽ-երին մատչելի մուտքերի հարթակը պետք է ունենա շվաքարան, ջրահեռացում, կախված տեղական կլիմայական պայմաններից նաև ջեռուցում, ինչը սահմանվում է նախագծման առաջադրանքով։

Մուտքային հարթակների և նախամուտքերի ծածկերի մակերեսները պետք է լինեն պինդ, թրջվելու դեպքում չպետք է սահեն և պետք է ունենան լայնական թեքություն 1-2 %-ի սահմաններում։

5.2.3 Նախամուտքերի և նախամուտք-անցախուցերի խորությունը պետք է լինի ոչ պակաս 1,8 մ, իսկ բնակելի շենքերում 1,5 մ-ից ոչ պակաս՝ - 2,2 մ-ից ոչ պակաս լայնության դեպքում։

Անցախուցերի կամ մուտքային հարթակների հատակում տեղադրված դրենաժային և ջրահավաք ցանցերը պետք է տեղադրվեն համահարթ հատակի ծածկի մակերեսի նկատմամբ։ Դրանց անցքերի լուսանցքերի լայնությունը չպետք է գերազանցի 0,015 մ։ Գերադասելի է շեղանկյունաձև կամ քառակուսի անցքերով ցանցերի կիրառումը։

5.2.4 Մուտքում հսկման առկայության դեպքում հարկավոր է նախատեսել հսկող սարքեր, հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց այն կարգերին, որոնց համար նախագծվող օբյեկտը պետք է մատչելի լինի։

(5.2.4-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

5.2.5 Բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի ու շինությունների մոտեցումները պետք է լինեն մատչելի և հասանելի հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ հաշվի առնելով հատուկ նախագծային լուծումների կիրառման անհրաժեշտությունը՝ թեքահարթակների, շարժասանդուղքների, վերհան սարքերի (ամբարձիչ սարքի) ու վերելակների նախատեսման պարտադիր պահանջները, հատուկ բազրիքների և ազդանշանային համակարգերի, գծանշումների, հատուկ լուսավորության, տակտիլային հատակների կառուցման տեխնոլոգիական լուծումները: Ընդ որում, նշված միջոցառումների նախատեսումը պարտադիր է բոլոր մասնաշենքերի բոլոր հարկաբաժիններում: Առանց նկուղային հատվածի միահարկ շենքերում վերելակ և/կամ վերհան սարք չի նախատեսվում, եթե ներքին մակերեսներում հարթակների առկա տարբերությունները հաղթահարելու համար թեքահարթակների կառուցումը արդարացված կամ նպատակահարմար չէ, դրանք հաղթահարելի են հաշմանդամություն ունեցող անձանց կողմից:

(5.2.5-րդ կետը խմբ. 03.08.23 N 05-Ն)

5.2.6 Շենքի ներսում ԲՍԽ-երի տեղաշարժման ուղիները հարկավոր է նախագծել շենքից մարդկանց տարահանման ուղիներին ներկայացվող նորմատիվային պահանջներին համապատասխան։

Միջանցքներում, սենքերում, սրահներում երթևեկության ուղու բացարձակ լայնությունը պետք է լինի ոչ պակաս.

անվասայլակի շարժման դեպքում մի ուղղությամբ ...........................................1,5 մ,

հանդիպակաց շարժման դեպքում ...................1,8 մ:

Սարքավորանքով և կահույքով սենքում անցման լայնությունը պետք է ընդունել 1,2 մ ոչ պակաս։

Պատշգամբների և խորշապատշգամբների լայնությունը պետք է լինի առլույս 1,4 մ ոչ պակաս։

Այլ շենք տանող միջանցքի կամ անցումի լայնությունը պետք է ընդունել 2,0 մ ոչ պակաս։

Մոտեցումները տարբեր սարքավորանքներին և կահույքին պետք է լինեն 0,9 մ ոչ պակաս, իսկ անվասայլակի 900 շրջվելու անհրաժեշտության դեպքում՝ 1,2 մ ոչ պակաս։

(5.2.6-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

5.2.7 Հաշմանդամություն ունեցող անձի անվասայլակով 90-1800 ինքնուրույն շրջադարձի գոտու տրամագիծը պետք է ընդունել ոչ պակաս 1,4 մ։

Սեղանների, վաճառասեղանների և այլ սպասարկման տեղերի, պատի սարքերի, ապարատների և սարքավորումների մոտ հաշմանդամություն ունեցող անձանց համար պետք է նախատեսել ազատ տարածություն հատակագծում 0,9x1,5 մ ոչ պակաս չափերով։

Անվասայլակի մանևրելու համար տարածության խորությունը դռան առջև` դուռը «դեպի դուրս» բացվելու դեպքում, պետք է լինի ոչ պակաս 1,2 մ, իսկ «դեպի ներս» բացվելու դեպքում՝ 1,5 մ ոչ պակաս՝ 1,5 մ ոչ պակաս լայնության դեպքում։

(5.2.7-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

5.2.8 Շենքի ներսում տեղադրվող կոնստրուկտիվ տարրերը և պատերի ու այլ ուղղաձիգ մակերևույթների վրա երթևեկության եզրաչափքային ուղիներում տեղադրվող սարքերը պետք է ունենան կլորացված եզրեր, ընդ որում, դրանք հատակի մակարդակից 0,7 մ մինչև 2,0 մ բարձրության վրա չպետք է դուրս ցցվեն 0,1 մ-ից ավելի։ Առանձին կանգնած հենարանով սարքերի, ցուցանակների տեղակայման դեպքում, դրանք չպետք է դուրս ցցվեն 0,3 մ-ից ավելի։

Բաց սանդուղքի սանդղաբազուկի և շենքի ներսում այլ կախված տարրերի տակ, որոնց չափերը ըստ բարձրության առլույս 1,9 մ-ից պակաս են, հարկավոր է տեղադրել արգելապատեր, ցանկապատեր և այլն։

5.2.9 Երթևեկության ուղիներում դռների բացվածքներից և սանդուղքներից ու թեքահարթակներից առաջ հատակի հատվածները 0,6 մ հեռավորության վրա, ինչպես նաև հաղորդաուղիների շրջադարձումից առաջ պետք է ունենան նախազգուշացնող ակոսավոր և (կամ) հակադրական գույներով ներկված մակերևույթ։ Թույլատրվում է նախատեսել լուսային փարոսիկներ։

5.2.10 ԲՍԽ-երին մատչելի սենքերում չի թույլատրվում օգտագործել 0,013 մ ավելի բարձրությամբ ծածկով (խավի բարձրության հաշվառումով) խավավոր գորգեր։

Գորգային ծածկերը երթևեկության ուղիներում պետք է կիպ ամրակցված լինեն, հատկապես պաստառների ծայրակցվանքներում և տարատեսակ ծածկերի սահմանի երկայնքով։

5.2.11 Պատերում դռների և բացվածքների, ինչպես նաև սենքերից ու միջանցքից սանդղավանդակ տանող ելքերի լայնությունը չպետք է լինի 0,9 մ-ից պակաս։ Բացվածքի շեպի խորության 1,0 մ-ից ավելի դեպքում, բացվածքի լայնությունը պետք է ընդունել ըստ հաղորդակցուղի անցումի լայնության, բայց ոչ պակաս 1,2 մ-ից։

Դռների բացվածքները չպետք է ունենան շեմ և հատակի բարձրությունների անկում։ Շեմեր սարքելու անհրաժեշտության դեպքում, դրանց բարձրությունը կամ բարձրությունների անկումը չպետք է գերազանցի 0.025 մ:

5.2.12 Հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի արտաքին դռների փեղկերում հարկավոր է նախատեսել թափանցիկ և հարվածադիմացկուն նյութով լցված դիտարկային պանելներ, որոնց ստորին մասը պետք է գտնվի հատակի մակարդակից 0,3-0,9 մ սահմաններում։ Դռների փեղկերի ստորին մասերը հատակի մակարդակից 0,3 մ ոչ պակաս բարձրությամբ պետք է պաշտպանված լինեն հակահարվածային շերտով։

(5.2.12-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

5.2.13 Թափանցիկ դռները և ցանկապատերը հարկավոր է իրագործել հարվածադիմացկուն նյութից։ Դռների թափանցիկ փեղկերի վրա հարկավոր է նախատեսել վառ հակադրական գույներով 0.1մ ոչ պակաս բարձրությամբ և 0,2 մ ոչ պակաս լայնությամբ մակնշում, տեղադրված հետիոտնային ուղու մակերևույթից 1,2 մ ոչ ցածր և 1,5 մ ոչ բարձր մակարդակի վրա։

5.2.14 ԲՍԽ-երի երթևեկության ուղիներում չի թույլատրվում պտտվող դռների և տուրնիկետների տեղադրում։

ԲՍԽ-երի երթևեկության ուղիներում պետք է օգտագործել միակողմանի գործողությամբ ծխնիներով դռներ՝ «բաց» և «փակ» դիրքերի ամրապնդիչներով։ Հարկավոր է նաև օգտագործել դռներ, որոնք ապահովում են 5 վրկ-ից ոչ պակաս տևողությամբ դռների ավտոմատ փակման կասեցումը։

 

5.3 Սանդուղքներ և թեքահարթակներ

 

5.3.1 ԲՍԽ-երին մատչելի սանդղաբազուկների լայնությունը պետք է լինի 1,35 մ-ից ոչ պակաս։ Սանդղաբազուկների 2,5 մ և ավելի հաշվարկային լայնության դեպքում հարկավոր է նախատեսել լրացուցիչ բաժանիչ բռնաձողեր։

Սանդղաբազկի սահմաններում գտնվող բոլոր աստիճանները ըստ սանդղամատի լայնության ու աստիճանի վերելքի բարձրության պետք է լինեն միևնույն երկրաչափության և չափերի։ Թույլատրվում է փոխել բաց սանդուղքների առաջին սանդղաբազկի ներքևի աստիճանների սանդղամատի ուրվանկարը (նախշանկարը):

5.3.2 Սանդուղքների սանդղամատի լայնությունը, բացառությամբ ներբնակարանային սանդուղքների, պետք է լինի ոչ պակաս 0,3 մ, իսկ աստիճանների վերելքի բարձրությունը՝ 0,15 մ ոչ ավելի։ Սանդուղքների թեքությունները պետք է լինեն ոչ ավելի 1։2:

Հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության այլ սակավաշարժուն խմբերի երթևեկության ուղիներում սանդուղքների աստիճանները պետք է լինեն հոծ, հարթ, առանց ելուստների և խորդուբորդ մակերևույթով։ Աստիճանի կողը պետք է ունենա 0,05 մ ոչ ավելի շառավղով կլորացում։ Պատերին չհարվող աստիճանների կողեզրերը պետք է ունենան 0,02 մ ոչ պակաս բարձրությամբ կողիկներ։

(5.3.2-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

5.3.3 Թեքահարթակի մեկ վերելքի (բազուկի) առավելագույն բարձրությունը նրա 8%-ից ոչ ավելի թեքության դեպքում չպետք է գերազանցի 0,8 մ։ Երթևեկության ուղիներում հատակների բարձրությունների 0,2 մ և պակաս անկման դեպքում, թույլատրվում է թեքահարթակի թեքությունը ավելացնել մինչև 10%։ Բացառիկ դեպքերում թույլատրվում է նախատեսել պտուտակային թեքահարթակներ։

Միակողմանի երթևեկությամբ թեքահարթակի լայնությունը պետք է լինի 1,0 մ ոչ պակաս, իսկ մնացած դեպքերում այն ընդունվում է ըստ երթևեկության գոտու լայնության, համաձայն 3.18 կետի։

Թեքահարթակի հորիզոնական հատվածի մասը ուղիղ գծով երթևեկության դեպքում կամ ոլորանի վրա պետք է լինի 1,5 մ ոչ պակաս խորությամբ։

5.3.4 Թեքահարթակների կրող կոնստրուկցիաները պետք է իրականացվեն R60 ոչ պակաս հրակայունության սահմանով չայրվող նյութերից, իսկ թեքահարթակների սենքերի պատող կոնստրուկցիաները՝ R120 ոչ պակաս հրակայունությամբ նյութերից։

5.3.5 Թեքահարթակների բազուկների երկայնական եզրերով, ինչպես նաև հորիզոնական մակերևույթների եզրաշերտի բարձրությունների 0,45 մ ավելի անկման դեպքում, հարկավոր է նախատեսել 0,05 մ ոչ պակաս բարձրությամբ կողիկներ, ոտքի կամ ձեռնափայտի սահումը կանխելու համար։

5.3.6 Բոլոր սանդուղքների և թեքահարթակների երկու կողմերի երկայնքով, ինչպես նաև բարձրությունների 0,45 մ ավելի անկման դեպքում, անհրաժեշտ է տեղադրել բռնաձողերով պատնեշներ։ Թեքահարթակների բռնաձողերը հարկավոր է տեղադրել 0,7 և 0,9 մ բարձրության վրա, սանդուղքների մոտ - 0,9 մ բարձրության վրա, իսկ նախադպրոցական հիմնարկներում նաև 0,5 մ բարձրության վրա։

Բազրիքների բռնաձողերը սանդուղքի ներքին կողմից պետք է լինեն չընդհատվող ամբողջ բարձրությամբ։ Բռնաձողերի ավարտվող մասերը պետք է լինեն սանդղաբազուկից կամ թեքահարթակի թեք մասից 0,3 մ երկար։

5.3.7 Բազրիքների բռնաձողերի վերին կամ բազուկի նկատմամբ արտաքին՝ կողային մակերևույթի վրա պետք է նախատեսվեն հարկերի ռելիեֆային նշանակումներ։ Թվերի չափերը պետք է լինեն ոչ պակաս, մ՝ լայնությունը - 0,01, բարձրությունը - 0,015, թվանշանի ռելիեֆի բարձրությունը՝ 0,002 մ ոչ պակաս։

 

5.4 Վերելակներ և ամբարձիչներ
 

5.4.1 Բնակելի (բազմաֆունկցիոնալ, բազմաբնակարան), հասարակական և արտադրական նշանակության շենքերն ու շինությունները պետք է սարքավորված լինեն մարդատար և բեռնատար վերելակներով՝ շահագործվող ստորգետնյա հատակի (նվազագույն, ամենացածր նվազագույն հարկաբաժնից) նիշից մինչև վերջին շահագործվող հարկի հատակի նիշը՝ ըստ հաստատված նախագծային լուծումների, հիմք ընդունելով նախագծային առաջադրանքի պահանջները։

(5.4.1-ին կետը խմբ. 03.08.23 N 05-Ն)

5.4.2 Անվասայլակով հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված վերելակի խցիկի ներքին չափերը պետք է լինեն ոչ  պակաս` լայնությունը 1,1 մ-ից, խորությունը - 1,4 մ-ից։ Նոր կառուցվող հասարակական և արտադրական շենքերում վերելակների դռան բացվածքի լայնությունը պետք է լինի 0,9 մ-ից ոչ պակաս։ Մնացած բոլոր դեպքերում դռան բացվածքի չափերը սահմանվում են նախագծման առաջադրանքով՝ ըստ գործող նորմատիվ փաստաթղթերի։

(5.4.2-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

5.4.3 Նկուղային կամ ցոկոլային հարկում հաշմանդամություն ունեցող անձանց համար վերելակի դռան առաջ պետք է նախատեսել նախամուտք-անցախուց։

(5.4.3-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

5.4.4 Գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող տեղեկատվական լուսային և հնչունային ազդանշանումը պետք է նախատեսված լինի անվասայլակով հաշմանդամություն ունեցող անձանց համար յուրաքանչյուր վերելակի դռան մոտ։

(5.4.4-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

5.4.5 Վերելակների թվաքանակը սահմանվում է համաձայն Բ Հավելվածի։

Հարկավոր է կիրառել վերելակներ, որոնք սարքավորված են գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող կառավարման համակարգերով և հակածխային պաշտպանությամբ։

5.4.6 Ամբարձիչ հենահարթակների սարքավորումը հենաշարժական խնդիրներով, այդ թվում՝ անվասայլակ օգտագործող հաշմանդամություն ունեցող անձանց համար հարկավոր է նախատեսել գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան։

Ամբարձիչից ելքերը հարկավոր է նախատեսել մասնաշենքերի բոլոր հարկաբաժիններում՝ այդ թվում նկուղային, որմնախարսխային և մանսարդային։

(5.4.6-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

 

5.5 Տարահանման ուղիներ

 

5.5.1 Շենքերի ու շինությունների նախագծային լուծումները պետք է ապահովեն ԲՍԽ-երի անվտանգությունը ՀՀՇՆ-8.04.01 պահանջներին համապատասխան, հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր կարգերի շարժունակությունը (Գ հավելված), նրանց թվաքանակը և գտնվելու վայրը (աշխատանքի, սպասարկման, հանգստի) շենքերում կամ շինություններում։

(5.5.1-ին կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

5.5.2 ԲՍԽ-երի սպասարկման և մշտապես գտնվելու վայրերը պետք է տեղաբաշխվեն սենքերից, հարկերից և շենքից տարահանման ելքերից հնարավորին նվազագույն հեռավորության վրա։ Ընդ որում, հաշմանդամություն ունեցող անձի գտնվելու սենքի փակուղի միջանցք ելնող դռան հեռավորությունը մինչև հարկից տարահանման ելքը չպետք է գերազանցի 15 մ։

Հաշմանդամություն ունեցող անձանց տեղերը հանդիսադահլիճներում պետք է տեղադրված լինեն ինքնուրույն տարահանման ուղի դուրս եկող առանձին շարքերում՝ հանդիսատեսների մնացած մասի տարահանման ուղիների հետ չհատվող։

Սպորտային կառույցների և մարզահանդիսային շենքերի տրիբունաներում հենաշարժական ապարատի վնասվածքով հանդիսատեսների նստատեղերը հարկավոր է նախատեսել անմիջապես տրիբունայի ելքի հարակից գոտում։

Հասարակական սննդի օբյեկտների դահլիճներում հաշմանդամություն ունեցող անձանց նստատեղերը (սեղանները) հարկավոր է տեղադրել տարահանման ելքին մոտ, բայց ոչ միջանցիկ գոտում։

(5.5.2-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

5.5.3 ԲՍԽ-երի կողմից օգտագործվող տարահանման ուղիների լայնությունը (առլույս) պետք է լինի ոչ պակաս, մ.

15 մարդուց ոչ ավելի տարողությամբ սենքերի դռների ..................0,9

բացվածքների և դռների մնացած դեպքերում, սենքերի ներսում անցումների ......1,2

միջանցիկ պատշգամբների և խորշապատշգամբների ...............................................1,5

տարահանման համար օգտագործվող միջանցքների, թեքահարթակների ............1,8:

5.5.4 Չի թույլատրվում նախատեսել տարահանման ուղիներ արտաքին բաց մետաղական սանդուղքներով։

Վերակառուցվող շենքում կամ շինությունում վերին հարկերից տարահանման ուղի հանդիսացող թեքահարթակը պետք է անմիջապես կապված լինի դեպի դուրս տանող ելքի հետ՝ նախամուտքի միջոցով։

5.5.5 Տարահանման ուղիների կոնստրուկցիաները պետք է լինեն ԿՕ դասի (հրդեհաանվտանգ), դրանց հրդեհակայունության սահմանը պետք է համապատասխանի ՀՀՇՆ II-8.04.01 4-րդ աղյուսակի, իսկ նրանց հարդարման և հատակի ծածկույթի նյութերը՝ նշված ՀՀՇՆ II-8.04.01-ի 6.251 կետի պահանջներին։

5.5.6 Այն դեպքում, երբ նախագծով հնարավոր չէ ապահովել ԲՍԽ-երի տարահանումը անհրաժեշտ ժամանակահատվածում, ապա նրանց փրկելու համար տարահանման ուղիներում հարկավոր է նախատեսել հրդեհաանվտանգ գոտի, որտեղից նրանք կարող են տարահանվել ավելի երկար ժամանակահատվածում կամ գտնվել այնտեղ մինչև հատուկ փրկարար ստորաբաժանումների գալը։

Սահմանային թույլատրելի հեռավորությունը սենքի առավել հեռու կետից մինչև հրդեհաանվտանգ գոտի տանող դուռը պետք է լինի տարահանման համար անհրաժեշտ ժամանակահատվածում հասանելիության սահմաններում։

5.5.7 Հրդեհաանվտանգ գոտու մակերեսը հարկում մնացած բոլոր հաշմանդամություն ունեցող անձանց համար պետք է նախատեսված լինի, ելնելով մեկ փրկվողի մանևրելու հնարավորության տեսակարար մակերեսից, մ2/մարդ.

անվասայլակով հաշմանդամություն ունեցող անձ ....................................................2,40

ուղեկցողի հետ անվասայլակով հաշմանդամություն ունեցող անձ .........................2,65

ինքնուրույն տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձ .........................................0,75

ուղեկցողի հետ տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձ ......................................1,0

Հրդեհաանվտանգ գոտու կազմում կարող է ներառվել հարակից սյունասրահի կամ պատշգամբի մակերեսը, որոնք հարկի մնացած սենքերից անջատված են հակահրդեհային միջնորմներով։

(5.5.7-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

5.5.8 Հրդեհաանվտանգ գոտիները հարկավոր է նախատեսել ուղղաձիգ հաղորդակցուղիների մոտ կամ դրանք նախագծել որպես ընդհանուր հանգույց՝ ելքով դեպի Չ1 տիպի չծխոտվող սանդղավանդակ կամ նույնանման պատող կոնստրուկցիաներով թեքահարթակի սենք։

5.5.9 Հրդեհաանվտանգ գոտին պետք է անջատված լինի այլ սենքերից և հարակից միջանցքներից հակահրդեհային միջնորմներով հրակայունության հետևյալ սահմաններով. պատերը REI-90, ծածկերը - REI-60, դռները և պատուհանները - 1-ին տիպի։

5.5.10 Հակահրդեհային գոտիների կոնստրուկցիաները պետք է լինեն ԿՕ դասի (հրդեհաանվտանգ), իսկ հարդարման և ծածկույթների նյութերը պետք է համապատասխանեն ՀՀՇՆ II-8.04.01-ի 6.251 կետի պահանջներին։

Հրդեհաանվտանգ գոտի տանող դռները պետք է լինեն հակահրդեհային ինքնափակվող փեղկերում՝ խտուցքով։

5.5.11 Հրդեհաանվտանգ գոտին պետք է լինի չծխոտվող։ Հրդեհի ժամանակ տարահանման ելքի մեկ բաց դռան դեպքում այստեղ պետք է ստեղծվի ավելցուկային ճնշում - 20 Պա։

Հրդեհաանվտանգ գոտի ելքեր ունեցող վերելակների հորաններում պետք է ստեղծվի օդի ճնշում՝ ՀՀՇՆ II-8.03 պահանջներին համապատասխան։

5.6 Ներքին սարքավորանք

5.6.1 Վտանգի վերաբերյալ տեղեկատվության և ազդանշանման միջոցների համակարգերը պետք է լինեն համալիր և նախանշեն տեսողական, ձայնային և շոշափողական տեղեկատվություն հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված սենքերում (բացառությամբ թաց գործընթացներով սենքերից)։ Այդ համակարգերը պետք է համապատասխանեն գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին։

Տեղեկատվության միջոցները (այդ թվում նաև նշանները, խորհրդանիշները) միևնույն շրջանում, կազմակերպությունում տեղաբաշխված շենքերի և կառուցվածքների կոմպլեքսի սահմաններում պետք է լինեն նույնական և համապատասխանեն գործող նորմատիվ փաստաթղթերով սահմանված նշաններին։

(5.6.1-ին կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

5.6.2 ԲՍԽ-երի հաճախելու կամ բնակվելու համար մատչելի գոտիների և սենքերի (հատկապես զանգվածային հաճախման տեղերում), ինչպես նաև մուտքի հանգույցների և երթևեկության ուղիների տեղեկատվական միջոցների համակարգը պետք է ապահովի տեղեկատվության անխափանությունը, ժամանակին կողմնորոշումը և հաճախվող օբյեկտների ու վայրերի միանշանակ ճանաչումը։ Համակարգը պետք է նախատեսի հնարավորություն տեղեկատվություն ստանալու` տրամադրվող ծառայությունների տեսականու, գործառնային տարրերի տեղադրման և նշանակության, տարահանման ուղիների տեղադրման, արտակարգ իրավիճակներում վտանգի նախազգուշացնելու մասին։

5.6.3 Տեսողական տեղեկատվությունը պետք է տեղակայված լինի ցայտուն (կոնտրաստ) ֆոնի վրա, տեսողական հեռավորությանը համապատասխանող նշանների չափերով, և պետք է կապակցված լինի ինտերիերի գեղարվեստական լուծումների հետ։

5.6.4 ԲՍԽ-երին մատչելի սենքերի և հաղորդակցուղիների լուսավորումը հարկավոր է բարձրացնել մեկ աստիճանով՝ ՀՀՇՆ II-8.03 պահանջների համեմատ։

Լուսավորման անկումը հարևան սենքերի և գոտիների միջև չպետք է լինի 1։4 ավելի։

5.6.5 ԲՍԽ-երի կողմից հաճախվող հասարակական շենքերի և շինությունների սենքերն ու գոտիները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղերով արտադրական սենքերը, հարկավոր է սարքավորել հրդեհի ազդարարման համակարգին միացված սինխրոն (ձայնային և լուսային) ազդանշանումով։

Վթարային ձայնային ազդանշանման համար հարկավոր է կիրառել 30 վրկ ընթացքում 15 դԲԱ ձայնի մակարդակ ապահովող սարքեր՝ սենքում ձայնի առավելագույն մակարդակը 5 դԲԱ-ով բարձրանալու դեպքում։

(5.6.5-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

5.6.6 Հասարակական շենքերի նախասրահներում հարկավոր է նախատեսել ավտոմատ-հեռախոսի տիպի ձայնային տեղեկատվիչների տեղադրում, որոնցով կարող են օգտվել տեսողության թերություններով հաճախորդները, ինչպես նաև տեքստոֆոների տեղադրում՝ լսողության թերությունով հաճախորդների համար։

5.6.7 Շենքերի պարփակ տարածությունները (տարբեր գործառնական նշանակության սենքերը, զուգարանի խցիկը, վերելակը և այլն), ինչպես նաև վերելակային նախասրահները, ուր սակավաշարժուն, այդ թվում նաև լսողության թերությունով քաղաքացին, կարող է հայտնվել մենակ, պետք է սարքավորված լինեն երկկողմանի կապով դիսպետչերի կամ հերթապահի հետ։ Այլ դեպքերում հարկավոր է նախատեսել զանգի կոճակ։ Հասարակական զուգարանում էլեկտրական զանգը կամ տեղեկատուն պետք է միացվի հերթապահ սենյակին։ Այդպիսի սենքերում (խցիկներում) պետք է նախատեսվի վթարային լուսավորում։

5.6.8 Դռները բացելու և փակելու սարքերը, հորիզոնական բռնաձողերը, ինչպես նաև տարբեր սարքերի բռնակները, լծակները, փականները և տարբեր ապարատների կոճակները, առևտրի և տոմսերի ավտոմատների անցքերը և այլ սարքավորումները, որոնցից կարող են օգտվել շենքի ներսում գտնվող ԲՍԽ-երը, հարկավոր է տեղադրել հատակից 1,1 մ ոչ ավելի և 0,85 մ ոչ պակաս բարձրության վրա և սենքի կողապատից կամ այլ ուղղաձիգ հարթությունից 0,4 մ ոչ պակաս հեռավորության վրա։

Սենքերում անջատիչները և վարդակները պետք է նախատեսել հատակի մակարդակից 0,8 մ բարձրության վրա։

5.6.9 Շենքերում անհրաժեշտ է կիրառել դռների այնպիսի բռնակներ, կողպեքներ, սողնակներ և դռները բացելու ու փակելու այլ սարքեր, որոնց ձևը թույլ կտա հաշմանդամություն ունեցող անձին օգտվել դրանցից մեկ ձեռքով և չի պահանջի չափից դուրս ուժերի լարում կամ ձեռքի առավելագույն ոլորում դաստակում։ Նպատակահարմար է նախատեսել դյուրակառավարվող սարքեր և մեխանիզմներ, ինչպես նաև Ո-աձև բռնակներ։

Շարժական դռների փեղկերի բռնակները պետք է տեղադրվեն այնպես, որպեսզի դռները լրիվ բացված լինելու դեպքում բռնակները դյուրամատչելի լինեն երկու կողմից։

Միջանցքի կամ սենքի անկյունում տեղակայված դռների բռնակները պետք է տեղադրվեն կողապատից 0,6 մ ոչ պակաս հեռավորության վրա։

(5.6.9-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

5.6.10 Այն սենքերի մուտքի դռների վրա, ուր ԲՍխ-երի գտնվելը վտանգավոր է կամ կատեգորիկ չի թույլատրվում (բոյլերներում, օդափոխման խցերում, տրանսֆորմատորային հանգույցներում և այլն), հարկավոր է տեղադրել փականներ, որոնք կբացառեն ազատ մուտքը սենքի ներս։ Նման սենքերի դռների բռնակները պետք է ունենան շոշափելով ընկալվող տարբերիչ նշաններով կամ անհարթություններով մակերևույթ:

5.6.11 Շենքի ներսում սենքերի տեղեկատվության նշանակումները պետք է կրկնօրինակվեն ռելիեֆային նշաններով և տեղադրվեն դռան մոտ, բռնակի կողմից և ամրացված լինեն 1,4-1,75 մ բարձրության վրա։

Հանդերձարաններում և զգեստապահարաններում համարակալումը պետք է լինի ռելիեֆային և կոնտրաստ ֆոնի վրա։

5.6.12 Նախագծում կիրառվող նյութերը, հանդերձանքը, սարքավորումը, շինվածքները, սարքերը, որոնք օգտագործվում են հաշմանդամություն ունեցող անձանց կողմից, պետք է ունենան պետական սանիտարահակահամաճարակային ծառայության մարմինների հիգիենիկ հավաստագրեր (սերտիֆիկատներ)։

(5.6.12-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

5.7 Սանիտարահիգիենիկ սենքեր

 

5.7.1 Հանրային տարածքներում՝ բազմաֆունկցիոնալ զբոսայգիներում, պուրակներում, խաղահրապարակներում տեղակայված ստորգետնյա և վերգետնյա սանիտարական հանգույցները (զուգարանները) (1-ից ավելի հարկի դեպքում բոլոր հարկաբաժինները) պետք է ներառեն նաև առանձնացված առնվազն 1-ական խցիկ, արական և իգական սեռերի հաշմանդամություն ունեցող անձանց համար առանձին մուտքերով, մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար և համալրված՝ մատչելիության հատուկ կոնստրուկտիվ և տեխնոլոգիական լուծումներով՝ հաշվի առնելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանված համընդհանուր դիզայնի սկզբունքները։

(5.7.1-ին կետը խմբ. 03.08.23 N 05-Ն)

5.7.2 Սանիտարական հանգույցները (զուգարանները) պետք է նախատեսվեն հասարակական և արտադրական շենքերի բոլոր հարկաբաժիններում՝ յուրաքանչյուր հարկաբաժնում առնվազն 1-ական խցիկով՝ արական և իգական սեռերի հաշմանդամություն ունեցող անձանց համար առանձին մուտքերով: Սանիտարական հանգույցները (զուգարանները) պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ համալրված մատչելիության կոնստրուկտիվ և տեխնոլոգիական լուծումներով՝ հաշվի առնելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանված համընդհանուր դիզայնի սկզբունքները։ Ընդ որում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար զուգարանները պետք է նախատեսվեն շենքի ներքին տարածքի բոլոր հարկաբաժիններում կամ բաց տարածքում աշխատանքների կազմակերպման պարագայում՝ աշխատատեղերից (աշխատասենյակներից, դասասենյակներից) առավելագույնը 60մ հեռավորությամբ։ Տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող արական և իգական սեռերի համար նախատեսվող սանիտարական հանգույցների (զուգարանների) տեղակայումը միմյանց հարևանությամբ չի թույլատրվում: Սանիտարական հանգույցների մատչելիության կոնստրուկտիվ և տեխնոլոգիական լուծումները հիմնավորվում են հաստատված նախագծային լուծումներով։

(5.7.2-րդ կետը խմբ. 03.08.23 N 05-Ն)

5.7.3 Հասարակական ցնցուղարաններում հարկավոր է նախատեսել առնվազն մեկ խցիկ՝ սարքավորված անվասայլակով հաշմանդամություն ունեցող անձի համար, որի առջև հարկավոր է նախատեսել անվասայլակի մոտեցումը ապահովող տարածություն։

(5.7.3-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

5.7.4 Կազմակերպությունում աշխատող հենաշարժողական և տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ սենքերում անկախ արտադրական պրոցեսների սանիտարական բնութագրումներից, խցիկների և սարքվածքների քանակը պետք է սահմանել, ելնելով 3 հաշմանդամություն ունեցող անձին 1 ունիվերսալ ցնցուղախցիկ, 7 հաշմանդամություն ունեցող անձին 1 լվացարան հաշվարկից։

Անհրաժեշտ է նախատեսել փակ ցնցուղախցիկներ դեպի դուրս բացվող դռներով մուտքով անմիջապես հանդերձարանից։

Հենաշարժողական և տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված լվացարանասենյակները պետք է տեղադրել անմիջապես հանդերձարանային բլոկում կամ նրան հարակից։ Այդ դեպքում լվացարանների հաշվարկային քանակի 40%-ը պետք է տեղադրել աշխատատեղերին մոտ։

(5.7.4-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

5.7.5 Ընդհանուր օգտագործման զուգարանի ունիվերսալ խցիկը հատակագծում պետք է ունենա չափեր. 1,65 մ-ից ոչ պակաս լայնություն և 1,8 մ-ից ոչ պակաս խորություն։ Խցիկում զուգարանակոնքի մոտ հարկավոր է նախատեսել տարածություն անվասայլակը տեղադրելու համար, ինչպես նաև կախիչներ՝ հագուստի, հենակների և այլ պարագաների համար։

Քաղաքացիների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ունիվերսալ խցիկներում կամ այլ սանիտարահիգիենիկ սենքերում, անհրաժեշտ է նախատեսել բռնաձողեր, շրջվող կամ հետ ծալովի նստատեղի տեղադրում։

(5.7.5-րդ կետը փոփ., խմբ. 03.08.23 N 05-Ն)

5.7.6 Բնակելի շենքերում սանիտարահիգիենիկ սենքերի չափերը հատակագծում պետք է լինեն ոչ պակաս, մ.

լողասենյակի կամ համատեղված սանհանգույցի ............................. 2,2x2,2,

զուգարանի և լվացարանասենյակի (ձեռքի լվացարան) ..............1,6x2,2,

զուգարան առանց լվացարանի ......................................................... 1,2x1,6:

5.7.7 Հասարակական և արտադրական շենքերի սանիտարակենցաղային սենքերից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում նաև անվասայլակով հաշմանդամություն ունեցող անձանց կողմից օգտագործվող գոտիների երկրաչափական հարաչափերը հարկավոր է ընդունել ըստ 1 աղյուսակի:

 

Աղյուսակ 1

Անվանումը

Չափսերը հատակագծում (մաքուր), մ

Ցնցուղախցիկներ.
փակ
բաց և միջանցիկ անցումով
կիսացնցուղային

1,8x1,8
1,2x0,9

Կանանց անձնական հիգիենայի խցիկներ

1,8x2,6

Զուգարանների խցիկներ

1,8x1,65

Նստարաններ հանդերձարաններում

0,6x0,8

Պահարաններ հանդերձարաններում՝ փողոցի և տնային հագուստի համար

0,4x0,5

(5.7.7-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

5.7.8 Սպորտային դահլիճների հանդերձարաններում անվասայլակով օգտվող հաշմանդամություն ունեցող անձի հագուստի պահման անհատական պահարանները պետք է տեղադրել ներքին հարկաշարքում, հատակից 1,3 մ ոչ ավելի բարձրության վրա։ Տնային հագուստը բաց եղանակով պահելու դեպքում կախիչները հանդերձարաններում պետք է տեղադրվեն նույն բարձրության վրա։ Կազմակերպությունների կենցաղային սենքերում անհատական պահարանները պետք է լինեն համատեղված (փողոցի, տնային և աշխատանքային հագուստը պահելու համար)։

(5.7.8-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

5.7.9 Հանդերձարաններում շարքերի միջև անցումների լայնությունը պետք է ընդունել ոչ պակաս, մ.

փակ և բաց ցնցուղախցիկների, խմբային և առանձին լվացարանների, զուգարանների, միզարանների (պիսուարների) ........................................................................................1,8
նստարաններով հանդերձարանների պահարանների համար (հաշվի առնելով նստարանները) ................................................................................................................. 2,4
նույնը առանց նստարանների ......................................................................................... 1,8

5.7.10 Անհրաժեշտ է կիրառել լծակային կամ ճնշումային գործողությամբ ջրի փականներ, հնարավորության դեպքում՝ կառավարվող էլեկտրոնային համակարգերով։

Զուգարանակոնքում ջրի բաց թողման կարգավորիչը տեղադրվում է խցիկի կողապատի վրա։

6. Բնակչության սակավաշարժուն խմբերի կենսագործունեության միջավայրին ներկայացվող հատուկ պահանջներ

 

6.1 Բնակելի շենքեր և սենքեր

 

6.1.1 Բնակելի տները և հասարակական շենքերի բնակելի սենքերը հարկավոր է նախագծել, ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց պահանջները, ներառյալ.

ա) բնակարանի կամ բնակելի սենքի մատչելիությունը շենքի մուտքից,

բ) շենքի բոլոր հասարակական սենքերի մատչելիությունը բնակարանից կամ բնակելի սենքից,

գ) հաշմանդամություն ունեցող անձի պահանջներին բավարարող սարքավորանքների կիրառում,

դ) սարքավորանքի և սարքերի օգտագործման անվտանգության և հարմարավետության ապահովում,

ե) տնամերձ տարածքի և մասնավորապես շենքի սարքավորումը՝ անհրաժեշտ տեղեկատվական համակարգերով։

(6.1.1-ին կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

6.1.2 Հաշմանդամություն ունեցող անձանց և մեծահասակ մարդկանց համար նախատեսված բնակարաններով բազմաբնակարան բնակելի տները հարկավոր է նախագծել հրակայունության երկրորդ աստիճանից ոչ ցածր։

(6.1.2-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

6.1.3 Բնակելի տներում բնակարանների քանակը և դրանց մասնագիտացումը ըստ հաշմանդամություն ունեցող անձանց առանձին կարգերի սահմանվում է նախագծման առաջադրանքով։

Բնակելի սենքերի նախագծման դեպքում պետք է ելնել հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության այլ սակավաշարժուն խմբերի առանձին կարգերի պահանջարկներին համապատասխան դրանց վերասարքավորման պայմանից։

(6.1.3-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

6.1.4 Առաջին հարկի մակարդակում, անվասայլակներից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանցով ընտանիքների բնակարանների տեղակայման դեպքում, հարկավոր է ապահովել ելքի հնարավորություն անմիջապես մերձտնային տարածք։ Բնակարանին կից նախասրահով առանձին մուտքի և վերհանի սարքավորանքի համար պետք է ավելացնել բնակարանի մակերեսը 12 մ2-ով։

(6.1.4-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

6.1.5 Բնակելի սենքի նվազագույն չափը պետք է կազմի.

ա) անվասայլակով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձի համար - 12 մ2 ոչ պակաս,

բ) անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղվող հաշմանդամություն ունեցող անձի համար՝ մինչև 16 մ2։

(6.1.5-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

6.1.6 Անվասայլակներով հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների սոցիալ-բնակելի ֆոնդի բնակելի տներում խոհանոցի մակերեսը հարկավոր է ընդունել 9մ2 ոչ պակաս։ Այդպիսի խոհանոցների լայնությունը պետք է լինի 2,3 մ ոչ պակաս՝ սարքավորանքների միակողմանի տեղադրման դեպքում և 2,9 մ - երկկողմանի կամ անկյունային տեղադրման դեպքում։

Խոհանոցները հարկավոր է կահավորել էլեկտրասալերով։

(6.1.6-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

6.1.7 Սանիտարահիգիենիկ սենքերի չափսերը բնակարաններում պետք է համապատասխանեն 5.7.6 կետում նշված պահանջներին։

Անվասայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձ ունեցող ընտանիքների բնակարաններում, զուգարանակոնքով սարքավորված սենք տանող մուտքը թույլատրվում է նախագծել խոհանոցից կամ բնակելի սենյակից։

(6.1.7-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

6.1.8 Հաշմանդամություն ունեցող անձանցով (այդ թվում նաև անվասայլակով) ընտանիքների բնակարաններում օժանդակ սենքերի լայնությունը պետք է լինի ոչ պակաս, մ.

նախասրահի (սայլակը պահելու հնարավորությամբ) .............................1,6,

ներբնակարանային միջանցքների ...........................................................1,15:

(6.1.8-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

6.1.9 Անհրաժեշտության դեպքում, բնակելի տներում, հարկավոր է բնակարանի կազմում նախատեսել հաշմանդամություն ունեցող անձանց կողմից օգտագործվող գործիքների, նյութերի և շինվածքների, ինչպես նաև տիֆլոտեխնիկայի և բռայլեվյան գրականության պահման համար պահեստարան սարքելու հնարավորություն, ոչ պակաս 4,0 մ2 մակերեսով:

(6.1.9-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

6.1.10 Հյուրանոցներում, մոթելներում, պանսիոնատներում, քեմպինգներում և այլն, բնակելի տեղերի 10%-ը պետք է նախագծվեն ունիվերսալ, հաշվի առնելով ցանկացած կարգի հաճախորդների տարաբնակեցումը (եթե նախագծման առաջադրանքով որոշված չէ ունիվերսալ կամ մասնագիտացված սկզբունքով սարքավորված սենքերի քանակը)։

6.1.11 Հրդեհային ազդանշանումը հարկավոր է նախագծել հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձանց կողմից այն ընկալելու անհրաժեշտությունը։

Հաշմանդամություն ունեցող անձանց բնակելի սենքերը պետք է սարքավորված լինեն ինքնուրույն հրդեհային ազդասարքերով։

Հարկավոր է օգտագործել ձայնային և լուսային ազդանշանմամբ դոմոֆոններ։

Ազդանշանիչների տեղադրման տեղերը և դրանց քանակը սահմանվում է նախագծման առաջադրանքով։

(6.1.11-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

 

6.2 Հասարակական շենքերում հաճախորդների սպասարկման գոտիները

 

6.2.1 Տարբեր նշանակության հասարակական շենքերի ու շինությունների հաճախորդների սպասարկման գոտում հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության այլ սակավաշարժուն խմբերի համար նստատեղերը հարկավոր է նախատեսել կազմակերպության ընդհանուր տարողության կամ հաճախորդների հաշվարկային թվաքանակի 5%-ից ոչ պակաս, այդ թվում նաև շենքում ԲՍԽ-երին տրամադրվող մասնագիտացված սպասարկման գոտիներում։

(6.2.1-ին կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

6.2.2 Հաճախորդների սպասարկման մի քանի նույնական տեղերի (սարքերի, սարքվածքների) առկայության դեպքում, դրանց ընդհանուր քանակի 5%-ը, բայց ոչ պակաս մեկից, պետք է նախագծվի այնպես, որ հաշմանդամություն ունեցող անձը կարողանա դրանցից օգտվել։

(6.2.2-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

6.2.3 ԲՍԽ-երի համար մատչելի յուրաքանչյուր հարկում պետք է նախատեսել 2-3 տեղանոց հանգստի գոտիներ, այդ թվում նաև անվասայլակով հաշմանդամություն ունեցող անձանց համար։

(6.2.3-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

6.2.4 Ինտերիերների նախագծման, սարքերի և սարքվածքների, տեխնոլոգիական և այլ սարքավորանքի ընտրության և տեղադրման դեպքում հարկավոր է ելնել այն հանգամանքից, որ անվասայլակով հաճախորդի հասանելիության գոտին պետք է գտնվի հետևյալ սահմաններում.

ա) հաճախորդից դեպի կողքանց տեղակայման դեպքում - հատակի նիշից 1,4 մ ոչ բարձր և 0,3 մ ոչ ցածր,

բ) ճակատային մոտեցման դեպքում - հատակից 1,2 մ ոչ բարձր և 0,4 մ ոչ ցածր։

Անհատական օգտագործման սեղանների, վաճառասեղանների և սպասարկման այլ տեղերի մակերևույթը, որը օգտագործվում է անվասայլակով հաճախորդի կողմից, պետք է գտնվի հատակի մակարդակից 0,8 մ ոչ ավելի բարձրության վրա։

(6.2.4-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

6.2.5 Դահլիճներում հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված տեղերը հարկավոր է տեղակայել նրանց համար մատչելի գոտում, ապահովելով.

ա) ցուցադրման, դիտահանդիսային, տեղեկատվական, երաժշտական ծրագրերի և նյութերի լիարժեք ընկալումը,

բ) սննդի հարմարավետ ընդունումը (ճաշասրահներում կամ դահլիճներին կից կողասրահներում),

գ) աշխատանքի համար օպտիմալ պայմանները (գրադարանների ընթերցասրահներում),

դ) հանգիստը (սպասասրահներում)։

Դահլիճային սենքերում երկուսից ոչ պակաս ապակենտրոնացված ելքեր պետք է հարմարեցված լինեն ԲՍԽ-երի անցնելու համար։

(6.2.5-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

6.2.6 Հանդիսասրահներում հաշմանդամություն ունեցող անձանց նստատեղերը նախընտրելի է տեղակայել առանձին շարքերում, ինքնուրույն տարահանման ուղիով, որը չի հատվում հանդիսատեսների մնացած մասի տարահանման ուղիների հետ։ 800 և ավելի նստատեղ ունեցող հանդիսասրահներում անվասայլակով հաշմանդամություն ունեցող անձանց նստատեղերը հարկավոր է տարակենտրոնացնել տարբեր գոտիներում՝ տեղադրելով դրանք տարահանման ելքերի մոտ, բայց մեկ տեղում երեքից ոչ ավելիի պայմանով։

Հանդիսասրահում հեռավորությունը հաշմանդամություն ունեցող անձի գտնվելու ցանկացած վայրից մինչև միջանցք, նախասրահ, դուրս տանող տարահանման ելքեր կամ մարզահանդիսային դահլիճների տրիբունաների տարահանման ելանցքը (լյուկը), չպետք է գերազանցի 40 մ։ Անցումների լայնությունը պետք է մեծացվի անվասայլակի ազատ անցման լայնության չափով (0,9 մ)։

(6.2.6-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

6.2.7 Բեմահարթակի առջև կամ դահլիճի վերջում ելքատեղ-բացվածքի մոտ անվասայլակով հանդիսատեսների համար հարկավոր է նախատեսել ազատ հարթակներ՝ առլույս 1,8 մ ոչ պակաս լայնությամբ։

(6.2.7-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

6.2.8 Ամֆիթատրոնով լսարաններում, հանդիսասրահներում և դասախոսությունների դահլիճներում անվասայլակով հանդիսատեսների նստատեղերի մոտ կամ այդ գոտիներում հարկավոր է նախատեսել անվտանգության միջոցներ (պարիսպ, բուֆերային գոտի, կողաշարվածք և այլն)։

(6.2.8-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

6.2.9 50 մարդուց ավելի տարողությամբ ֆիքսված նստատեղերով սարքավորված ամֆիթատրոնով լսարաններում, հանդիսասրահներում և դասախոսությունների սրահներում, անհրաժեշտ է թիկնաթոռների քանակի 4%-ից ոչ պակասը նախատեսել անհատական լսողության ներմոնտաժված համակարգերով։

6.2.10 Լսողության թերություններով անձանց համար նախատեսված նստատեղերը պետք է տեղադրել ձայնի աղբյուրից 10 մ ոչ ավելի հեռավորության վրա կամ սարքավորել ձայնի ուժեղացման անհատական հատուկ սարքերով։

Թույլատրվում է դահլիճներում կիրառել ինդուկցիոն ուրվագիծ կամ այլ անհատական անլարային սարքեր։ Այդ տեղերը հարկավոր է տեղակայել բեմահարթակի, ինչպես նաև սուրդոթարգմանչի լավ տեսողության գոտում։ Թարգմանչի համար լրացուցիչ գոտու տրամադրման անհրաժեշտությունը սահմանվում է նախագծման առաջադրանքով։

6.2.11 Սենքերում, որտեղ ինտերիերների գեղարվեստական լուծման նկատմամբ ներկայացվում են հատուկ պահանջներ, հաշմանդամություն ունեցող անձանց համար տեսողական (վիզուալ) տեղեկատվություն օգտագործելու անհնարին լինելու դեպքում, պատկերասրահների, թանգարանների ցուցասրահներում թույլատրվում է օգտագործել այլ կոմպենսացնող միջոցառումներ։

(6.2.11-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

6.2.12 Սպորտային կառույցների հանդերձարաններում հաշմանդամություն ունեցող անձանց համար հարկավոր է նախատեսել.

ա) անվասայլակի պահելու տեղ,

բ) անհատական խցիկներ (յուրաքանչյուրը ոչ պակաս 4 մ2 մակերեսով)՝ մեկ խցիկ միաժամանակ մարզվող անվասայլակից օգտվող երեք հաշմանդամություն ունեցող անձի համար,

գ) անհատական պահարաններ հագուստի համար (երկուսից ոչ պակաս) 1,7 մ ոչ ավելի բարձրությամբ, այդ թվում նաև հենակների և պրոտեզների պահման համար,

դ) 3 մ ոչ պակաս երկարությամբ, 0,7 մ ոչ պակաս լայնությամբ և 0,5 մ ոչ ավելի բարձրությամբ նստարան: Նստարանի շուրջը անվասայլակի անցնելու համար պետք է ապահովվի ազատ տարածություն։ Կղզիացված նստարան տեղադրելու անհնարինության դեպքում հարկավոր է որևէ պատի երկարությամբ նախատեսել 0,6x2,5 մ ոչ պակաս չափսերով նստարան։

(6.2.12-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

6.2.13 Հանդերձարաններին կից հանգստի սենյակում հարկավոր է նախատեսել յուրաքանչյուր միաժամանակ մարզվող անվասայլակով հաշմանդամություն ունեցող անձին լրացուցիչ 0,4 մ2 ոչ պակաս մակերես, իսկ շոգեբաղնիքին կից հանգստի սենյակը պետք է լինի 20 մ2 ոչ պակաս մակերեսով։

(6.2.13-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

6.2.14 Սննդի օբյեկտների դահլիճներում հաշմանդամություն ունեցող անձանց նստատեղերը (սեղանները) հարկավոր է տեղադրել ելքի մոտ, բայց ոչ անցումային գոտում։

(6.2.14-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

 

6.3 Աշխատավայրերը

 

6.3.1 Բազմաբնակարան (բազմաֆունկցիոնալ, հանրակացարանային) շենքերի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների ծավալահատակագծային լուծումները (այդ թվում մասնագիտացված կազմակերպությունները՝ գիտական, կրթական, առողջապահական, սոցիալական, գյուղատնտեսական, մշակութային (արվեստի), սպորտի և ժամանցի, կրոնական, վարչական, առևտրի և կենցաղային սպասարկման, ֆինանսական, կապի և տրանսպորտի, հյուրանոցային համալիրների, քաղաքացիական պաշտպանության և արտադրական օբյեկտները և այլն) ամբողջությամբ պետք է մշակվեն հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման սկզբունքին համապատասխան՝ ըստ նախագծային առաջադրանքների։

(6.3.1-ին կետը խմբ. 03.08.23 N 05-Ն)

6.3.2 Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղերը պետք է լինեն առողջության համար անվտանգ և ռացիոնալ կազմակերպված։ Դրանք պետք է ունենան պետական սանիտարահակահամաճարակային մարմինների համապատասխան եզրակացություն։ Նախագծման առաջադրանքում հարկավոր է սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտացումը և, անհրաժեշտության դեպքում, ներառել հիվանդության կոնկրետ ձևի համար հատուկ հարմարեցված կահույքի, սարքավորանքների և օժանդակ սարքվածքների համակազմը։

(6.3.2-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

6.3.3 Աշխատանքային գոտում (աշխատատեղի տարածությունում) կամ սենքում պետք է ապահովված լինի գործող նորմատիվ փաստաթղթերին համապատասխան միկրոկլիմային ներկայացված սանիտարահիգիենիկ պահանջների համալիր, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձի հիվանդության տեսակից կախված լրացուցիչ պահանջների կատարումը։

(6.3.3-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

6.3.4 Ծառայողական սենքերի մակերեսները հարկավոր է ընդունել մեկ աշխատող անվասայլակով հաշմանդամություն ունեցող անձին տրամադրվող մակերեսի հաշվարկից, բայց ոչ պակաս, մ2.

ա) գրասենյակային, ադմինիստրատիվ և օֆիսային սենքերում .................................5,65,

բ) կոնստրուկտորական բյուրոներում ....................................................................7,65:

(6.3.4-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

6.3.5 Հենաշարժողական և տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղի (աշխատասենյակի) հեռավորությունը ծխարանից, տաքանալու կամ հովանալու, սանիտարական հանգույցի, ցնցուղարանի, խմելու ջրի սարքվածքների սենքերից չպետք է գերազանցի 60մ՝ շենքի ներքին մակերեսներում և շենքից դուրս բաց տարածքում աշխատանքների կազմակերպման պայմաններում:

(6.3.5-րդ կետը խմբ. 03.08.23 N 05-Ն)

6.3.6 Աշխատող հաշմանդամություն ունեցող անձանց սանիտարակենցաղային սպասարկումը պետք է ապահովվի ՍՆիՊ 2.09.04 և սույն փաստաթղթի պահանջներին համապատասխան:

(6.3.6-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

6.3.7 Այն դեպքում, երբ անվասայլակով հաշմանդամություն ունեցող անձանց համար բարդություն է առաջացնում հասարակական սննդի վայրին մոտենալը, կազմակերպություններում հարկավոր է լրացուցիչ նախատեսել սննդի ընդունման սենյակ՝ յուրաքանչյուր հաշմանդամություն ունեցող անձին հասնող 1,65 մ2, բայց 12 մ2 ոչ պակաս մակերեսով:

(6.3.7-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)


7. ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

7.1 Մասնագիտացված բնակելի շենքեր

 

7.1.1 Մասնագիտացված բնակելի շենքերում բնակելի սենքերը հարկավոր է նախագծել ոչ միջանցիկ բնակելի բջիջների կազմում, որոնք պետք է միավորվեն 25 մարդուց ոչ ավելի տարողությամբ բնակելի խմբերի։

7.1.2 Հաշմանդամություն ունեցող անձանց և ծերերի համար մասնագիտացված բնակելի շենքերում պետք է նախատեսվեն մշակութակենցաղային և բժշկական սպասարկման սենքեր:

Մասնագիտացված բնակելի շենքերի համալիրում բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնողական մասնագիտացված կենտրոնների կազմակերպությունների, ինչպես նաև նշված կազմակերպությունների ուսումնաարտադրական նշանակության սենքերի նախագծման դեպքում, հարկավոր է բնակելի շենքերի կազմում ներառել փակ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև տաքացվող անցումներ, կամ դրանք տեղաբաշխել շենքին ներկառուցված-կցակառուցված բլոկում կամ շենքի հետ կապված առանձին կանգնած բլոկում։

(7.1.2-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

7.1.3 Յուրաքանչյուր բնակելի խմբի սպասարկման համար հաշմանդամություն ունեցող անձանց և ծերերի տուն-ինտերնատներում հարկավոր է նախատեսել սենքեր, ոչ պակաս մակերեսով, մ2.

ա) լողարան - 12,

բ) զուգարան - 4,5,

գ) ցնցուղարաններ հագնվելու տեղով  - 3,

դ) սանիտարական սենյակ  - 16,

ե) կենցաղային պահանջների սենյակ - 12,

զ) պահոցներ մաքուր և աղտոտված սպիտակեղենի համար։

Բացի այդ, բնակելի բջջի կազմում ինքնասպասարկման հնարավորություն ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց կամ ծերերի համար պետք է նախատեսվի շփվելու, հաղորդակցվելու սենյակ, յուրաքանչյուր բնակչի համար 1,2 մ2 ոչ պակաս հաշվարկային մակերեսով և խոհանոց-բուֆետ՝ յուրաքանչյուր բնակչին 0,6 մ2 ոչ պակաս մակերեսով։

(7.1.3-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

7.1.4 Հաշմանդամություն ունեցող անձանց և ծերերի ինտերնատ-տներում հարկավոր է բժշկական սայլակների և անվասայլակների պահման համար նախատեսել սենք կամ որևէ տեղամաս՝ 4 մ2 ոչ պակաս մակերեսով։

(7.1.4-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

7.1.5 Նյարդահոգեբուժական ինտերնատների նախագծման դեպքում, հարկավոր է նախատեսել խնամառուների ազատ սպասարկման վերականգնողական պրոֆիլի, խնամառուների դիտողական սպասարկման վերականգնողական պրոֆիլի, մշտական խնամք պահանջող անկողնային հիվանդների սպասարկման բաժանմունքներ։

7.1.6 Նյարդահոգեբուժական ինտերնատի ճաշարանը առանձին կանգնած շենքում տեղադրելու դեպքում, հարկավոր է նախատեսել նախասրահ հանդերձարանով, որի հաշվարկային մակերեսը պետք է ընդունել 0,25 մ2 ոչ պակաս ճաշասրահի յուրաքանչյուր նստատեղի համար։

7.1.7 Հակահրդեհային միջնորմներում և պատերում, որոնք անջատում են բնակելի սենքերի խմբերը  սպասարկման սենքերի բլոկներ տանող միջանցքներից և անցումներից, ինչպես նաև այրվող նյութերի պահման և վերամշակման հետ կապված պահեստարանների և արվեստանոցների սենքերում, հարկավոր է նախատեսել 2-րդ տիպի հակահրդեհային դռներ։

 

7.2 Սոցիալական սպասարկման տարածքային կենտրոններ

 

7.2.1 Սոցիալական սպասարկման տարածքային կենտրոնները հարկավոր է նախագծել երկու հիմնական տիպերի՝ տնային սպասարկման և ցերեկային խնամքի կենտրոններ, որոնց թույլատրվում է միավորել մեկ շենքում, որպես միասնական կենտրոնի բաժանմունքներ, ինչպես նաև ներառել հաշմանդամություն ունեցող անձանց և ծերերի տուն-ինտերնատների կազմում։

Տարածքային կենտրոնը բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնման մասնագիտացված կազմակերպության կամ նրա բաժանմունքների հետ միավորելու դեպքում, հարկավոր է համատեղել նմանատիպ սենքերը և ծառայությունները:

(7.2.1-ին կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

7.2.2 Սոցիալական սպասարկման տարածքային կենտրոնը կամ նրա բաժանմունքները բնակելի շենքի (որը նախատեսված է հաշմանդամություն ունեցող անձանց և ծերերի բնակման համար) կազմում ներառելու դեպքում, տարածքային կենտրոնի սենքերը պետք է նախագծվեն հաշվի առնելով շենքում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց և ծերերի 30%-ից ոչ պակաս թվաքանակի լրացուցիչ սպասարկումը։

(7.2.2-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

7.2.3 Սոցիալական սպասարկման տարածքային կենտրոնին կից պետք է նախատեսվեն մատենավարական - տեղեկատու և ընդհանուր բուժական միջոցառումների սենքեր, հետևյալ կազմով և մակերեսով, մ2, ոչ պակաս.

ա) երկու բուժագործության սենյակներ, յուրաքանչյուրը - 12,

բ) վիրակապարան - 22,

գ) երեք առանձնասենյակ, յուրաքանչյուրը - 18,

դ) լաբորատոր սենքեր -14 (ընդհանուր մակերեսը),

ե) երկու սենք, յուրաքանչյուրը՝ 12, պրոթեզները փորձելու և դրանք հարմարեցնելու համար, ինչպես նաև մաքուր և աղտոտ սպիտակեղենի առանձին պահեստանոցներ։

7.2.4 Ուսումնաարտադրական դասարանները և արհեստանոցները պետք է տեղակայվեն ներկառուցված, ներկառույց-կցակառուցված կամ առանձին կանգնած բլոկերում, պահպանելով հաշմանդամություն ունեցող անձանց տարահանման պայմանները և դասարանների ու արհեստանոցների պրոֆիլին համապատասխանող հակահրդեհային պահանջները։

(7.2.4-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

7.2.5 Ցերեկային խնամքի կենտրոնի  կամ բաժանմունքի կազմում պետք է ներառել սենքեր, ոչ պակաս մակերեսով, մ2.

ա) հանդերձարան  - 15

բ) սենյակներ, յուրաքանչյուրը 36՝ հաշմանդամություն ունեցող անձանց և ծերերի համար,

գ) սենյակներ, յուրաքանչյուրը 16 մ՝ ցերեկային հանգստի համար,

դ) խոհանոց-բուֆետ - 9,

ե) ցնցուղարան՝ հագուստը փոխելու սենքով:

(7.2.5-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

7.2.6 Հաշմանդամություն ունեցող անձանց և ծերերի կացության սենքերը պետք է միավորեն 25 մարդուց ոչ ավելի խմբերի և տեղակայվեն առաջին հարկում։ Ցերեկային  կացության սենքերը երկրորդ հարկից վեր տեղադրված լինելու դեպքում, հարկավոր է նախատեսել վերելակ։

(7.2.6-րդ կետը փոփ. 03.08.23 N 05-Ն)

7.2.7  Տնային սպասարկման կենտրոնի կամ բաժանմունքի կազմում պետք է նախատեսել դիսպետչերական կետ և անձնակազմի սենյակներ, մթերքի պահման, ինչպես նաև մաքուր ու աղտոտ սպիտակեղենի առանձին պահեստանոցներ։ 

Հավելված Ա
(պարտադիր)

Տերմիններ եվ սահմանումներ


 

Սույն նորմերի իմաստով օգտագործված հասկացություններն են`

Ադապտացիա - նոր պայմաններին հարմարեցում, այստեղ՝ կենսագործունեության միջավայրի, շենքերի ու շինությունների հարմարեցումը հաշվի առնելով բնակչության սակավաշարժուն խմբերի պահանջարկները:

Տեղեկատվության վիզուալ միջոցներ  - այստեղ՝ տեսողականորեն տարբերող տեքստերի, նշանների, խորհրդանիշների, նաև լսողության ֆունկցիաների խախտումով մարդկանց լուսային ազդարարման տեսքով փոխանցվող տեղեկատվության կրիչներ։

Բնակչության սակավաշարժուն խմբեր (ԲՍԽ) - մարդիկ, որոնք ինքնուրույն տեղաշարժվելու, ծառայություններ, անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու կամ տարածության  մեջ կողմնորոշվելու դժվարություն են զգում։ Բնակչության սակավաշարժուն խմբերին են դասվում՝ հաշմանդամություն ունեցող անձինք, առողջության ժամանակավոր խանգարումներով մարդիկ, հղի կանայք, մեծահասակները, մանկական սայլակներով անձինք և այլն։

ԲՍԽ-ին մատչելի շենքեր և շինություններ - շենքեր և շինություններ, որոնցում իրացված է սույն նորմերի նորմատիվային պահանջներին համապատասխանող ԲՍԽ-ի մատչելիությունը և անվտանգությունը ապահովող ճարտարապետահատակագծային, կոնստրուկտիվ, ինժեներատեխնիկական, էրգոնոմիկական, և կազմակերպչական միջոցառումների համալիրը:

Հաշմանդամություն ունեցող անձ - անձ, որը, առողջության խաթարմամբ պայմանավորված կենսագործունեության սահմանափակումների հետևանքով ունի սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն։

Վերելակի սրահ - վերելակի մուտքի մոտ տեղակայված հատուկ սենք:

Ժեստային (ձեռածության) լեզվի թարգմանիչ (սուրդոթարգմանիչ) - մասնագետ, ով իրականացնում է ձայնային տեղեկատվության թարգմանությունը ժեստային լեզվով՝ խուլ ու համր և լսողության խանգարումներով մարդկանց համար։

Հրդեհաանվտանգ գոտի - շենքի, շինության հրդեհային հատվածամասի, տվյալ ժամանակահատվածում (հրդեհի առաջացման պահից մինչև փրկարարական աշխատանքների ավարտը) հրդեհի վտանգավոր գործոններից մարդկանց պաշտպանության համար հակահրդեհային պատնեշներով անջատված մի մաս, որն ապահովված է տարահանման և փրկարարական միջոցառումների համալիրով։

Երթևեկության գոտի - հետիոտնային ուղու մաս, որը նախատեսված է մեկ ուղղությամբ մեկ շարքով երթևեկելու համար:

Երթևեկության ուղի - հետիոտնային ուղի ԲՍԽ-երի, այդ թվում նաև անվասայլակով հաշմանդամություն ունեցող անձանց կողմից օգտագործվող տեղամաս (ճանապարհներ, մայթեր, թեքահարթակներ և այլն), ինչպես նաև շենքերի և կառուցվածքների ներսում (հորիզոնական և ուղղաձիգ հաղորդակցուղիներ) տեղաշարժվելու համար օգտագործվող հետիոտնային ուղի:

Տեղեկատվության միջոցների համակարգ (տեղեկատվական միջոցներ) - այստեղ` տեղեկատվության կրիչների ամբողջություն, որոնք ապահովում են ԲՍԽ-երի ժամանակին կողմնորոշումը տարածության մեջ, աջակցում անվտանգ և հարմար տեղաշարժմանը, ինչպես նաև տեղեկացնում են կենսագործունեության միջավայրի հատկությունների մասին:

Մասնագիտացված տարր - այստեղ՝ տարր, որին (որպես նորմավորման օբյեկտի) ներկայացվում են հարմարվելու սպեցիֆիկ պահանջներ՝ հաշվի առնելով մարդու առողջության կոնկրետ կամ ամբողջական խանգարումները:

Տեքստոֆոն - ապարատ, լսողության խանգարումներով հաշմանդամություն ունեցող անձանց հեռախոսով հաղորդելու, ընդունելու և զրույց վարելու համար տեքստային ռեժիմով։ Ապարատը ունի ստեղնաշար և տեքստային տեղեկատվությունները արտացոլելու դիսպլեյ:

Տիֆլոտեխնիկական միջոցներ - միջոցներ, որոնք հեշտացնում են տեսողության արատով տառապող մարդկանց աշխատանքը և տեղեկատվության իրացումը (մագնիտոֆոններ, դիկտոֆոններ, գրասարքեր, Բռայլի շրիֆտով գրամեքենա):

Տեղեկատվության տակտիլ միջոցներ - տեսողության արատով հաշմանդամություն ունեցող անձանց փոխանցվող տեղեկատվության շոշափման միջոցով ընկալվող կրիչներ:

Համապիտանի տարր - այստեղ՝ տարր, որը նախագծվում է հաշվի առնելով նրա հնարավոր օգտագործումը բնակչության, ինչպես նաև ԲՍԽ-երի կողմից։

Տարր - որևէ բանի բաղադրիչ մասը, այստեղ՝ տեղամասի, շենքի կամ սենքի ճարտարապետական, տեխնիկական կամ մեխանիկական բաղադրամասը, օրինակ՝ աշխատատեղ, հանգստի տեղ, ցնցուղարան, հեռախոսախցիկ, դուռ, կառավարող սարք, բռնակ, բռնաձող և այլն։

Բնակելի բջիջ - բնակելի սենյակների խումբ, որոնք միավորված են ընդհանուր օգտագործման օժանդակ սենքերով:

(հավելվածը փոփ. 03.08.23 N 05-Ն)

Հավելված Բ
(պարտադիր)

Անվտանգության գոտիներից հաշմանդամՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱնՁԱՆՑ փրկման համար անհրաժեշտ վերելակների թվաքանակի հաշվարկ
(վերնագիրը փոփ. 03.08.23 N 05-Ն)

Բ.1 Հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի վերելակների անհրաժեշտ քանակը, որը օգտագործվում է հրդեհի դեպքում նրանց փրկման համար, որոշվում է ըստ բանաձևի

n=Tհ/Tփր,

(Բ.1)

որտեղ՝

Tհ-մեկ վերելակով փրկման հաշվարկային ժամանակն է, վրկ,

Tփր- փրկման թույլատրելի ժամանակն է, հավասար 10 րոպ:

Հրշեջ ստորաբաժանումների փոխադրման համար նախատեսված վերելակը հրդեհի ժամանակ կարող է օգտագործվել հաշմանդամություն ունեցող անձանց փրկման համար։

 

Բ.2 Փրկման հաշվարկային ժամանակը որոշվում է ըստ բանաձևի.

    

Tհ=TK,

(Բ.2)

որտեղ՝

T -վերելակի շրջանային երթի ժամանակը, վրկ, հաշմանդամություն ունեցող անձանց փրկելու դեպքում, որոշվում է ըստ (Բ.3) բանաձևի,

K -հաշմանդամություն ունեցող անձանց փրկելու համար անհրաժեշտ երթերի հաշվարկային քանակն է, որոշվում է ըստ (Բ.4) բանաձևի:

        

T=2Hj/mV+93,

(Բ.3)

որտեղ

Hj - այն հարկերի մակարդակների նիշերի գումարը, որոնցից պետք է կատարվի հաշմանդամություն ունեցող անձանց փրկումը առաջին հարկի մակարդակի նկատմամբ, մ,

m - հարկերի քանակն է, որոնցից կատարվում է հաշմանդամություն ունեցող անձանց փրկումը

V - վերելակի անվանական (նոմինալ) արագությունն է, մ/վրկ,

                   

K=1,43M/E,

(Բ.4)

 

որտեղ

M- հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ուղեկցող մարդկանց գումարային քանակն է, բերված նախագծման առաջադրանքում, մարդ,

E - վերելակի անվանական (նոմինալ) տարողությունը, մարդ։

(հավելվածը փոփ. 03.08.23 N 05-Ն)

Հավելված Գ
(պարտադիր)

Նյութեր՝ բնակչության սակավաշարժուն խմբերի հրդեհային անվտանգության աստիճանի հաշվարկի համար

 

Տարահանման ուղիներով ԲՍԽ-երի տեղաշարժման յուրահատկությունը հաշվի առնելու համար հարկավոր է կիրառել ԲՍԽ-երի երթևեկության հարաչափերի լրացուցիչ հաշվարկային նշանակությունները։

Գ.1 Շենքերից և շինություններից տարահանվող հոսքերում մարդկանց՝ ըստ շարժունակության հատկությունների, հարկավոր է ստորաբաժանել 4 խմբերի, համաձայն Գ.1 աղյուսակի:

 

Աղյուսակ Գ.1

Շարժունակության խմբերը

Շարժունակության խմբերի մարդկանց ընդհանուր բնութագրերը

Մարդկանց հորիզոնական պրոյեկցիայի միջին մակերեսը, f, մ

M1

Շարժունակության սահմանափակում չունեցող մարդիկ, այդ թվում նաև լսողության արատներով

0,1

M2

Անօգնական մարդիկ, որոնց շարժունակությունը ցածր է օրգանիզմի ծերության պատճառով (ծերության հաշմանդամություն ունեցող անձինք), պրոթեզներով հաշմանդամություն ունեցող անձինք, սպիտակ ձեռնափայտ օգտագործող տեսողության արատով հաշմանդամություն ունեցող անձինք, հոգեկան խախտումներով մարդիկ

0,2

M3

Հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք  երթևեկելիս օգտվում են լրացուցիչ հենակներից (հենակներ, փայտեր)

0,3

M4

Հաշմանդամություն ունեցող անձինք՝ տեղափոխվող անվասայլակներով, որոնք շարժման են բերվում ձեռքով

0,96

(աղյուսակը փոփ. 03.08.23 N 05-Ն)

 

Գ.2 Շարժունակության տարբեր խմբերի մարդկանց հոսքերի երթևեկության արագության և ինտենսիվության հաշվարկային արժեքները հարկավոր է որոշել ըստ բանաձևերի.

 

VD,j=Vo,j[1-ajlnD/Do,j],

D>Doj,

 (Գ.1)

 

gD,j= VD,jD

 (Գ.2)

 

որտեղ

VD,j և gD,j - հոսքում մարդկանց երթևեկության արագությունը և ուժգնությունն է j-ձևի ուղիով Di., հոսքի խտության դեպքում,

D - մարդկանց հոսքի խտությունն է տարահանման ուղու հատվածում, մարդ/մ2,

Do,j - j-ձևի ուղու մարդկային հոսքի խտության արժեքն է, երբ հոսքի խտությունը սկսում է ազդեցություն գործել մարդկանց երթևեկելու արագության վրա,

Vo,j - արագության միջին արժեքը մարդկանց ազատ շարժման j տիպի ուղիով` հոսքի խտության D≤Do,j արժեքի դեպքում,

aj - գործակից, արտացոլող մարդկային հոսքի խտության ազդեցության աստիճանը նրա արագության վրա j-ձևի ուղիով շարժվելիս:

Do,j, Vo,j, aj արժեքները շարժունակության տարբեր խմբերի մարդկանց հոսքերի համար /Գ.1/ և /Գ.2/ բանաձևերի համար բերված են Գ.2 աղյուսակում:

 

Աղյուսակ Գ.2

Շարժունակության
խմբերը

Հարաչափերի
նշանակությունները

Հարաչափերի արժեքը ըստ ուղու ձևի (j)

   

հորիզոնական

սանդուղք
դեպի վար

սանդուղք
դեպի վեր

թեքահարթակ
դեպի վար

թեքահարթակ
դեպի վեր

M1

Voj

100

100

60

115

80

 

Doj

0,051

0,089

0,067

0,171

0,107

 

aj

0,295

0,400

0,305

0,399

0,399

M2

Voj

30

30

20

45

25

 

Doj

0,135

0,139

0,126

0,171

0,146

 

aj

0,335

0,346

0,348

0,438

0,384

M3

Voj

70

20

25

105

55

 

Doj

0,102

0,208

0,120

0,122

0,136

 

aj

0,350

0,454

0,347

0,416

0,446

M4

Voj

60

-

-

115

40

 

Doj

0,135

-

-

0,146

0,150

 

aj

0,400

-

-

0,424

0,420

Գ.3 Ուղիների տեղամասերում բացվածքների առջև չպետք է թույլ տալ 0.5-ից ավելի խտության հոսքեր, ԲՍԽ-երի մասնակցությամբ մարդկանց երթևեկության դեպքում, բացվածքների առջև չպետք է թույլ տալ 0,5 ավելի խտության հոսքեր։ Ընդ որում, բացվածքների միջով երթևեկության ուժգնության հաշվարկային առավելագույն նշանակությունները պետք է շարժունակության տարբեր խմբերի համար ընդունել հավասար M1 - 19,6 մ/րոպ, M2 - 9,7 մ/րոպ, M3 - 17,6 մ/րոպ, M4 - 16,4 մ/րոպ:

(հավելվածը փոփ. 03.08.23 N 05-Ն)

(հավելվածը փոփ., խմբ. 03.08.23 N 05-Ն)