Գլխավոր տեղեկություն
Номер
N 22-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (09.04.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 30.03.2023
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
27.03.2023
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
27.03.2023
Дата вступления в силу
09.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

27 մարտի 2023 թ.

N 22-Ն

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0714.11.4 «ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0714.11.01.43 «ՌԱԴԻՈՄԵԽԱՆԻԿ` ՌԱԴԻՈՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊԵՄԲԵՐԻ 1-Ի N 857-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝

 

ՀրԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.11.4 «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության 0714.11.01.43 «Ռադիոմեխանիկ` ռադիոհեռուստատեսային սարքավորումների նորոգման և սպասարկման» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2014 թվականի սեպտեմբերի 1-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 5-33.13.03 «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության 5-33.13.03.01-3 «Ռադիոհեռուստատեսային սարքավորումներ սպասարկող և նորոգող ռադիոմեխանիկ» որակավորման պետական կրթական չափորոշիչը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թ. դեկտեմբերի 7-ի N 1023-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 857-Ն հրամանը:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան

 

 Հավելված

ՀՀ Կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի

նախարարի 27 մարտի 2023 թվականի

N 22-Ն հրամանի

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0714.11.4 «ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0714.11.01.4 «ՌԱԴԻՈՄԵԽԱՆԻԿ` ՌԱԴԻՈՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշիչը սահմանում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.11.4 «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության` ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 31-ի թիվ 332-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության որակավորումների ազգային շրջանակի 4-րդ մակարդակի 0714.11.01.4 «Ռադիոմեխանիկ՝ ռադիոհեռուստատեսային սարքավորումների նորոգման և սպասարկման» որակավորմանը ներկայացվող պահանջները, հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսանողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները, բովանդակության պարտադիր նվազագույնի, դրանց իրականացման պայմանների, ներառյալ` տեսական ուսուցման, ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաների և շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման ձևերի, յուրաքանչյուր մասնագիտությամբ շրջանավարտների պատրաստման մակարդակի, հիմնական կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման ժամկետները, կրեդիտային համակարգի առկայության դեպքում` կրեդիտների քանակը:

2. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.11.4 «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության 0714.11.01.4 «Ռադիոմեխանիկ՝ ռադիոհեռուստատեսային սարքավորումների նորոգման և սպասարկման» որակավորման հիմնական կրթական ծրագիրը կարող է իրականացվել ուսուցման հետևյալ ձևերով`

1) առկա,

2) դրսեկության (էքստեռնատ):

3. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.11.4 «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության 0714.11.01.4 «Ռադիոմեխանիկ՝ ռադիոհեռուստատեսային սարքավորումների նորոգման և սպասարկման» որակավորման հիմնական կրթական ծրագրի յուրացման համար սահմանվում են ուսումնառության հետևյալ նորմատիվային ժամկետները.

1) կրթության առկա ձևով`

ա. միջնակարգ կրթության հիմքով` 1 տարի,

բ. հիմնական կրթության հիմքով` 3 տարի:

2) դրսեկության (էքստեռնատ) ձևով կրթության հիմքը և ուսուցման տևողությունը որոշում է ուսումնական հաստատությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. սեպտեմբերի 6-ի N 1028-Ն որոշման։

4. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.11.4 «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության 0714.11.01.4 «Ռադիոմեխանիկ՝ ռադիոհեռուստատեսային սարքավորումների նորոգման և սպասարկման» որակավորման հիմնական կրթական ծրագիրը միջնակարգ կրթության հիմքով յուրացնող ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն ծավալը 1368 ժամ է, առավելագույն ծավալը` 2214 ժամ։ Հիմնական կրթական ծրագիրը հիմնական կրթության հիմքով` միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագրի հետ համատեղելու դեպքում ուսումնառության տևողությունն ավելանում է 104 շաբաթով։

 

 ԳԼՈՒԽ 2

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0714.11.4 «ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0714.11.01.4 «ՌԱԴԻՈՄԵԽԱՆԻԿ` ՌԱԴԻՈՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՎԱՐՏԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

5. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.11.4 «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության 0714.11.01.4 «Ռադիոմեխանիկ՝ ռադիոհեռուստատեսային սարքավորումների նորոգման և սպասարկման» որակավորման մասնագետի մասնագիտական գործունեության բնութագիրը տրվում է ըստ զբաղմունքների տեսակների և մասնագիտական պարտականությունների:

6. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.11.4 «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության 0714.11.01.4 «Ռադիոմեխանիկ՝ ռադիոհեռուստատեսային սարքավորումների նորոգման և սպասարկման» որակավորմամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքը.

1) ռադիոհեռուստատեսային սարքավորումներ նորոգող և սպասարկող ռադիոմեխանիկ:

7. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.11.4 «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության 0714.11.01.4 «Ռադիոմեխանիկ՝ ռադիոհեռուստատեսային սարքավորումների նորոգման և սպասարկման» որակավորմամբ մասնագետի մասնագիտական գործունեության պարտականություններն են.

1) աշխատանքին համապատասխան նախապատրաստել նյութերը և սարքավորումները,

2) բացահայտել սարքավորումների անսարքությունների և թերությունների պատճառները,

3) պահպանելով սահմանված տեխնոլոգիան փոխել ռադիոտարրերը և հանգույցները,

4) ստուգել և փորձարկել վերանորոգված սարքավորումների աշխատանքը,

5) տեղադրել անտենաներ և կարգավորել դրանց աշխատանքը,

6) ապահովել համատեղ աշխատող սարքավորումների աշխատանքի համադրելիությունը,

7) կարգավորել սարքավորումների աշխատանքի օպտիմալ ռեժիմները,

8) խորհրդատվություն տրամադրել օգտագործողներին:

 

ԳԼՈՒԽ 3

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0714.11.4 «ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0714.11.01.4 «ՌԱԴԻՈՄԵԽԱՆԻԿ` ՌԱԴԻՈՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

8. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.11.4 «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության 0714.11.01.4 «Ռադիոմեխանիկ՝ ռադիոհեռուստատեսային սարքավորումների նորոգման և սպասարկման» որակավորման հիմնական կրթական ծրագրի նկատմամբ ընդհանուր պահանջները սահմանվում է շրջանավարտին ներկայացվող ընդհանուր պահանջների համաձայն:

9. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.11.4 «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության 0714.11.01.4 «Ռադիոմեխանիկ՝ ռադիոհեռուստատեսային սարքավորումների նորոգման և սպասարկման» որակավորման հիմնական կրթական ծրագիրն ավարտած շրջանավարտը պետք է.

1) ժամանակակից անհատի և քաղաքացու ձևավորման պահանջներին համապատասխան ունենա ազգային և համաշխարհային մշակույթի ու պատմության վերաբերյալ գիտելիքներ,

2) ունենա մասնագիտական ոլորտի վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ, կարողանա դրանք կիրառել մասնագիտական գործունեության ընթացքում,

3) մասնագիտական գործիքները, սարքավորումները, հարմարանքները և նյութերը արդյունավետ և նպատակային օգտագործելու նպատակով կիրառի մասնագիտական տեսական ու գործնական գիտելիքները,

4) ունենա մասնագիտական գործողությունները գործող նորմաների սահմաններում իրականացնելու հմտություններ,

5) ճիշտ ընկալի և կիրառի մասնագիտական տերմինաբանությունը,

6) ունենա մասնագիտական գործունեության ժամանակ համապատասխան գործողությունների սոցիալական հետևանքները հաշվի առնելու հմտություն,

7) ունենա մասնագիտական ինքնազարգացման և կատարելագործման նպատակով անհրաժեշտ տեղեկությունները ընտրելու և մասնագիտական աղբյուրներից ձեռք բերելու հմտություն,

8) ցուցաբերի աշխատանքային խնդիրների լուծման ընթացքում պատասխանատվություն ստանձնելու, հիմնավորված լուծումներ գտնելու կարողություն,

9) ունենա ինչպես ընդհանուր, այնպես էլ որոշակի փոփոխվող գործոններով իրավիճակներում աշխատելու հմտություն։

 

ԳԼՈՒԽ 4

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0714.11.4 «ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0714.11.01.4 «ՌԱԴԻՈՄԵԽԱՆԻԿ` ՌԱԴԻՈՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.11.4 «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության 0714.11.01.4 «Ռադիոմեխանիկ՝ ռադիոհեռուստատեսային սարքավորումների նորոգման և սպասարկման» որակավորման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի նկատմամբ պահանջները սահմանվում է ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների, առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական կարողությունների բնագավառում շրջանավարտին ներկայացվող պահանջների համաձայն:

11. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.11.4 «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության 0714.11.01.4 «Ռադիոմեխանիկ՝ ռադիոհեռուստատեսային սարքավորումների նորոգման և սպասարկման» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտն ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների բնագավառում պետք է`

1) ցուցաբերի ՀՀ Սահմանադրության, զբաղվածության տվյալ բնագավառը կարգավորող հիմնական նորմատիվ ակտերի, մարդու և հասարակության, քաղաքացիների միջև հարաբերությունները կարգավորող օրենքների և նորմատիվ փաստաթղթերի հիմնական դրույթների իմացություն,

2) տիրապետի հայոց լեզվին,

3) հաղորդակցվի առնվազն մեկ օտար լեզվով,

4) ցուցաբերի առողջ կենսակերպ վարելու, հիգիենայի և ֆիզիկական կուլտուրայի կանոններին տիրապետելու կարողություն,

5) ցուցաբերի ազգային և համաշխարհային պատմության և մշակույթի որոշակի իմացություն,

6) ունենա անձի և հասարակության զարգացման օրինաչափությունների, հասարակության սոցիալական կառուցվածքի, շարժումների, քաղաքականության սուբյեկտների, քաղաքական հարաբերությունների և գործընթացների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ,

7) տիրապետի էկոլոգիական հիմնական հասկացությունների բովանդակությանը, բնապահպանական գլոբալ և տարածաշրջանային հիմնախնդիրների դրույթներին,

8) ցուցաբերի մասնագիտական գործունեության բնագավառի տնտեսական երևույթների և հարաբերությունների առանձնահատկությունների վերաբերյալ իմացություններ,

9) պատկերացում ունենա արտակարգ իրավիճակների մասին, տիրապետի արտակարգ իրավիճակներում գործելու հիմնական սկզբունքներին և մոտեցումներին, տեղյակ լինի փրկարարական աշխատանքների կազմակերպման կառուցվածքին և ձևերին, օգտագործի անհատական պաշտպանության միջոցներ։

12. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.11.4 «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության 0714.11.01.4 «Ռադիոմեխանիկ՝ ռադիոհեռուստատեսային սարքավորումների նորոգման և սպասարկման» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի աղյուսակ 1-ում բերված մոդուլներով ներկայացված առանցքային հմտություններին:

13. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.11.4 «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության 0714.11.01.4 «Ռադիոմեխանիկ՝ ռադիոհեռուստատեսային սարքավորումների նորոգման և սպասարկման» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի աղյուսակ 2-ում բերված մոդուլներով ներկայացված ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողություններին:

 

ԳԼՈՒԽ 5

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0714.11.4 «ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0714.11.01.4 «ՌԱԴԻՈՄԵԽԱՆԻԿ` ՌԱԴԻՈՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

14. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.11.4 «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության 0714.11.01.4 «Ռադիոմեխանիկ՝ ռադիոհեռուստատեսային սարքավորումների նորոգման և սպասարկման» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող հաստատության կադրային ապահովվածության և կադրային համապատասխանության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ՈՒսումնական պարապմունքներ վարող դասախոսը պետք է ունենա դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում, կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ` եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն չի իրականացվում։ Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է։

2) ՈՒսումնական պրակտիկան վարող արտադրական ուսուցման վարպետը պետք է ունենա տվյալ մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքի փորձ և մասնագիտական կրթություն։

3) Արտադրական և նախաավարտական պրակտիկաները վարում է մասնագիտական դասընթացի դասախոսը։

15. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.11.4 «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության 0714.11.01.4 «Ռադիոմեխանիկ՝ ռադիոհեռուստատեսային սարքավորումների նորոգման և սպասարկման» որակավորման հիմնական կրթական ծրագրի իրականացման ուսումնամեթոդական ապահովման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) հաստատությունը պետք է ունենա մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների և մոդուլների ծրագրային բովանդակությանը համապատասխանող ուսումնական, մեթոդական և տեղեկատվական նյութեր (գրադարանային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա և այլն), գնահատման և ատեստավորման նպատակով օգտագործվող նյութեր, ուսումնական գործընթացի արդյունավետ իրականացմանը նպաստող այլ նյութեր, ուղեցույցներ:

16. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.11.4 «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության 0714.11.01.4 «Ռադիոմեխանիկ՝ ռադիոհեռուստատեսային սարքավորումների նորոգման և սպասարկման» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող հաստատության նյութատեխնիկական ապահովվածության նկատմամբ պահանջները սահմանվում է ըստ ուսումնական կաբինետների, լաբորատորիաների, արհեստանոցների, սպորտային համալիրի: Դրանց հագեցվածությունը որոշվում է ուսումնական ծրագրերի պահանջներին համապատասխան:

1) ՈՒսումնական կաբինետների երաշխավորվող ցանկը՝

 ա. հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքների,

 բ. օտար լեզվի,

 գ. ընդհանուր հումանիտար առարկաների,

 դ. անվտանգության և առաջին օգնության,

 ե. անհատական համակարգիչների,

 զ. մասնագիտական գծագրության,

 է. ռադիոնյութաբանության,

 ը. ռադիոէլեկտրոնային տարրերի և սարքավորումների:

2) ՈՒսումնական լաբորատորիաների երաշխավորվող ցանկը՝

ա. էլեկտրատեխնիկայի,

բ. ռադիոէլեկտրաչափիչ սարքերի:

3) ՈՒսումնական արհեստանոցներ՝

ա. ռադիոհեռուստատեսային սարքավորումների նորոգման:

4) Սպորտային համալիր՝

ա. մարզադահլիճ,

բ. մարզահրապարակ։

5) Կրթական ծրագիրն իրականացնող հաստատությունը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է ձևավորել լրացուցիչ կաբինետներ, լաբորատորիաներ։

17. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.11.4 «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության 0714.11.01.4 «Ռադիոմեխանիկ՝ ռադիոհեռուստատեսային սարքավորումների նորոգման և սպասարկման» որակավորման հիմնական կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) առկա ուսուցման ձևի համար ուսումնական տարվա սկիզբը սեպտեմբերի 01-ն է, իսկ դրսեկության (էքստեռնատ) ձևով ուսուցման դեպքում սահմանվում է ուսումնական պլանով,

2) ուսումնական յուրաքանչյուր տարվա տևողությունը սահմանվում է ուսումնական պլանով,

3) ուսանողի շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերանզանցի 54 ժամը` ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքի բոլոր տեսակները,

4) ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն և պարտադիր պարապմունքների շաբաթական ծավալը չպետք է գերազանցի 36 ժամը՝ առանց նախասիրական առարկաների, խորհրդատվությունների և լրացուցիչ արտալսարանային պարապմունքների բեռնվածության,

5) ուսումնական խմբի համար խորհրդատվության տարեկան ծավալը կազմում է մինչև 100 ժամը,

6) նախասիրական առարկաների ցանկը, դրանց ծավալը (առանձին դասացուցակով) և ուսուցման ժամկետները յուրաքանչյուր ուսումնական տարում որոշվում է հաշվի առնելով ուսանողների ընտրությունը։

18. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.11.4 «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության 0714.11.01.4 «Ռադիոմեխանիկ՝ ռադիոհեռուստատեսային սարքավորումների նորոգման և սպասարկման» որակավորման հիմնական կրթական ծրագրի պրակտիկաների կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը ներառում է ուսումնական (տեսական ուսուցմամբ կամ առանց տեսական ուսուցման կամ դրանց զուգորդմամբ), արտադրական և նախաավարտական պրակտիկաներ,

2) պրակտիկայի յուրաքանչյուր տեսակի տևողությունը սույն չափորոշչով սահմանված պրակտիկայի ընդհանուր տևողությանը համապատասխան սահմանվում է մասնագիտության ուսումնական պլանով,

3) պրակտիկաների ուսումնական ծրագրերը կազմում և հաստատում են ուսումնական հաստատությունները,

4) ուսումնական պրակտիկաներն անց են կացվում պրակտիկայի ծրագրի կատարումն ապահովելու համար բավարար կահավորում և տեխնիկական հագեցում ունեցող ուսումնական արհեստանոցներում, ուսումնափորձնական տեղամասերում, հաստատության այլ ուսումնաօժանդակ օբյեկտներում, ինչպես նաև կազմակերպություններում, հաստատություններում,

5) արտադրական և նախաավարտական պրակտիկաները, որպես կանոն, անց են կացվում պրակտիկաների ուսումնական ծրագրերի բովանդակությանը համապատասխան պայմաններ ունեցող կազմակերպություններում։

19. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.11.4 «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության 0714.11.01.4 «Ռադիոմեխանիկ՝ ռադիոհեռուստատեսային սարքավորումների նորոգման և սպասարկման» որակավորման ուսանողների ատեստավորումների նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ուսումնառության ընթացքում ուսանողները պարբերաբար ատեստավորվում են, որի նպատակը ըստ սույն չափորոշչով սահմանված կարողությունների տարրերի նրանց ձեռքբերումները հավաստող վկայություններ ստանալն է,

2) ուսումնական կիսամյակի սկզբում ուսանողը տեղեկացվում է կիսամյակի ընթացքում միջանկյալ ատեստավորման բնույթի, ժամկետների, անցկացման ձևի և ներառվող նյութի ծավալի մասին,

3) պետական ամփոփիչ ատեստավորումը երաշխավորվում է անցկացնել առանձին առարկաներից կամ մոդուլներից քննության, համալիր (միջառարկայական կամ միջմոդուլային) քննության կամ ավարտական (դիպլոմային) աշխատանք կատարելու և պաշտպանելու ձևով,

4) պետական ամփոփիչ ատեստավորման ընտրված ձևը և ներառվող նյութի ծավալը պետք է հնարավորություն տա ստուգել շրջանավարտի ձեռք բերած կարողությունների և հմտությունների համապատասխանությունը սույն չափորոշչով 0714.11.4 «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության 0714.11.01.4 «Ռադիոհեռուստատեսային սարքավորումներ սպասարկող և նորոգող ռադիոմեխանիկ» որակավորման մասնագետի համար սահմանված պահանջներին։

 

ԳԼՈՒԽ 6

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0714.11.4 «ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0714.11.01.4 «ՌԱԴԻՈՄԵԽԱՆԻԿ` ՌԱԴԻՈՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ, ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ

 

20. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.11.4 «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության 0714.11.01.4 «Ռադիոմեխանիկ՝ ռադիոհեռուստատեսային սարքավորումների նորոգման և սպասարկման» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու համար հաստատությունը կազմում և հաստատում է առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական մոդուլների, ընտրովի դասընթացի ուսումնական ծրագրերը, կրթության կառավարման պետական լիազորված մարմնի երաշխավորած ձևին համապատասխան ուսումնական պլանը` հաշվի առնելով 3-րդ աղյուսակում բերված օրինակելի ուսումնական պլանը:

21. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.11.4 «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության 0714.11.01.4 «Ռադիոմեխանիկ՝ ռադիոհեռուստատեսային սարքավորումների նորոգման և սպասարկման» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող հաստատությունը սույն չափորոշչի հիման վրա մոդուլային ուսումնական ծրագրերը և ուսումնական պլանը կազմելու ժամանակ`

1) կարող է փոփոխել դասընթացների և մոդուլների ժամաքանակը՝ պահպանելով մասնագետի (շրջանավարտի) կարողություններին և հմտություններին ներկայացվող պահանջները,

2) պետք է մոդուլների արդյունքներին և դրանց կատարման չափանիշներին համապատասխան ուսումնական ծրագրերը մշակելիս հաշվի առնի գործատուների, գործադիր իշխանությունների, մասնագիտական ոլորտը կառավարող պետական լիազորված մարմինների, այլ շահագրգիռ սուբյեկտների (սոցիալական գործընկերների) առաջարկությունները,

3) պետք է առարկայի և մոդուլի ընդհանուր ժամաքանակի սահմաններում որոշի տեսական, գործնական և լաբորատոր պարապմունքների ժամաքանակները,

4) պետք է միջանկյալ ատեստավորման ընդհանուր շաբաթների սահմաններում որոշի ըստ կիսամյակների այս ատեստավորմանը հատկացվող ժամանակը,

5) պետք է որակավորման նկարագրին համապատասխան, դրա ամբողջացման անհրաժեշտությունը և առանձնահատկությունը հաշվի առնելով, կազմի և հաստատի ընտրովի դասընթացների ուսումնական ծրագրերը,

6) օգտվելով երաշխավորված ձևում տրված պարզաբանումներից պետք է կազմի ուսումնական պլանի կիրառման պարզաբանումները,

7) պետք է պրակտիկայի համար նախատեսված շաբաթների սահմաններում որոշի ուսումնական և արտադրական պրակտիկաների տևողությունները, անցկացման ժամկետները, նախաավարտական պրակտիկայի տևողությունը,

8) պետք է սույն չափորոշչով երաշխավորված ամփոփիչ ատեստավորման ձևերին համապատասխան ընտրի ամփոփիչ ատեստավորման ձևը:

 

Աղյուսակ 1

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.11.4 «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության 0714.11.01.4 «Ռադիոմեխանիկ՝ ռադիոհեռուստատեսային սարքավորումների նորոգման և սպասարկման» որակավորման հիմնական կրթական ծրագրի առանցքային հմտությունների մոդուլներ

 

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

1.

Մոդուլի դասիչը

ԱՀ-Հ-4-22-001

2.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է զարգացնել ուսանողի անձնական շփման ունակությունները, ակտիվացնել միջանձնային հաղորդակցության հնարավորությունները, ձևավորել աշխատանքային և մասնագիտական գործունեության ընթացքում նպատակային հաղորդակցման, գործնական կապերի ու հարաբերությունների ստեղծման կարողություն

3.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

4.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն

5.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

6.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել հաղորդակցության դերն ու նշանակությունը անձնական և մասնագիտական նպատակների իրականացման համար

7.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում հաղորդակցման անհրաժեշտությունը անձի ինքնադրսևորման և գործարար հաջողությունների համար,

2) ներկայացնում է շփման և անձնական հաղորդակցման ձևերը, բաղադրիչները,

3) ներկայացնում է գործնական հաղորդակցման եղանակները, բաղադրիչները,

4) շփման հնարավորությունը ուղղորդում է նպատակային հաղորդակցմանը,

5) անձնական հատկանիշները օգտագործում է գործնական հաղորդակցության մեջ:

8.

ՈՒսումնառության արդյունք 2

Կիրառել ուղղակի հաղորդակցման ձևերը

9.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ուղղակի հաղորդակցման ձևերը,

2) բանավոր հաղորդակցման ժամանակ վարում է զրույց, արձագանքում է հարցադրումներին,

3) հանդես է գալիս հաղորդումներով և զեկույցներով՝ ներկայացնում է հստակ և նպատակային խոսք,

4) ուղղակի հաղորդակցման ընթացքում հայտնում է տեսակետ, դրսևորում է հետաքրքրություններ, հաճոյախոսում է,

5) մասնակցում է դեբատների և բանավեճերի, պահպանում է համագործակցության շարունակականությունը:

10.

ՈՒսումնառության արդյունք 3

Կիրառել անուղղակի հաղորդակցման ձևերը

11.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում անուղղակի հաղորդակցման ձևերը,

2) կազմում և ձևակերպում է գրավոր խոսք՝ պահպանելով նպատակայնությունն ու էթիկան,

3) օգտագործում է տեղեկատվական տեխնոլոգիաները և այլ տեխնիկական միջոցները՝ նպատակային տեղեկատվությունը փոխանցելու համար,

4) կազմում է գրություններ՝ ըստ հասցեատիրոջ և նպատակի,

5) վարում է տեղեկատվության հավաքագրման և փոխանցման փաստաթղթեր,

6) բանավոր հաղորդակցման նյութը փոխարկում է գրավորի,

7) գրավոր հաղորդակցման նյութը փոխարկում է բանավոր հակիրճ նյութի:

12.

ՈՒսումնառության արդյունք 4

Ձևավորել և զարգացնել միջանձնային հաղորդակցում

13.

Կատարման չափանիշներ

1) նախաձեռնում է անձնական և աշխատանքային շփում՝ ըստ իրավիճակի և զրուցակցի կամ հասցեատիրոջ,

2) ստանում, մշակում և դասակարգում է անհրաժեշտ (նպատակային) տեղեկատվությունը,

3) առկա տեղեկատվությունն օգտագործում է միջանձնային հաղորդակցում ձևավորելու համար,

4) օգտագործում է հաղորդակցման հնարքները և տեխնոլոգիաները՝ հետաքրքրություն առաջացնելու և շահադրդելու համար,

5) ներգրավվում է երկխոսություններում, քննարկումներում, հայտնում է կարծիք, հիմնավորում է տեսակետներ,

6) պահպանում և եզրափակում է երկխոսությունը,

7) կարողանում է հաղորդակցվել՝ հաշվի առնելով իրավիճակը և ունկնդրի հետաքրքրությունները:

14.

ՈՒսումնառության արդյունք 5

Խթանել համագործակցության ձևավորումը, ստեղծել նախապայմաններ շարունակական գործընկերության համար

15.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է համագործակցությանը խթանող միջոցառումները (գովազդ, հայտարարություններ, ցուցահանդեսներ և այլն),

2) հավանական գործընկերոջ վերաբերյալ հավաքագրում է անհրաժեշտ տեղեկատվությունը,

3) հավաքագրված տեղեկատվությունն օգտագործում է գործարար հաղորդակցում ձևավորելու համար,

4) օգտագործում է հաղորդակցման հնարքները և տեխնոլոգիաները՝ հետաքրքրություն առաջացնելու և շահադրդելու համար,

5) հաղորդակցման ընթացքում ձեռք է բերում վստահություն,

6) ապահովում է հետադարձ կապի միջոցառումներ:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ»

16.

Մոդուլի դասիչը

ԱՀ-ԱԱՕ-4-22-001

17.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել աշխատանքային գործունեության ընթացքում և կենցաղում անվտանգության կանոնները պահպանելու, սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան կենցաղը և աշխատանքը կազմակերպելու, հավանական վտանգները և վթարները կանխարգելելու, արտադրական վթարների դեպքում՝ անվտանգության միջոցառումներ իրականացնելու և առաջին օգնություն ցուցաբերելու կարողություններ

18.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

19.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն

20.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

21.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել աշխատանքային գործունեության ընթացքում և կենցաղում անվտանգության կանոնները

22.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում անվտանգության կանոնների սահմանման, իրավական կարգավորման և պահպանման անհրաժեշտությունը,

2) ըստ հիմնական բնագավառների ճիշտ է ներկայացնում անվտանգության կանոնների պահանջները,

3) ճիշտ է ներկայացնում տեխնոլոգիական սարքավորումների շահագործման անվտանգության կանոնները,

4) ճիշտ է ներկայացնում հրդեհային անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները,

5) ճիշտ է ներկայացնում էլեկտրաանվտանգության կանոնները,

6) ներկայացնում է անվտանգության կանոնների խախտման հետևանքները, պատասխանատվությունները:

23.

ՈՒսումնառության արդյունք 2

Կազմակերպել կենցաղը և աշխատանքը սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան

24.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է մարդու առողջության և աշխատանքի ընթացքում աշխատունակության վրա ազդող գործոնները (սանիտարահիգենիկ, հոգեբանաֆիզիոլոգիական, էսթետիկական, սոցիալական-հոգեբանական),

2) ներկայացնում է աշխատավայրի սանիտարիայի և հիգիենայի ընդհանուր նորմերը (միկրոկլիման, ճառայգայթումը, լուսավորվածությունը, տատանումները և այլն)

3) ներկայացնում է աշխատանքի համար անհրաժեշտ նյութերը և դրանց անվնաս օգտագործումը,

4) ներկայացնում է սանիտարիայի և հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ միջոցառումները,

25.

ՈՒսումնառության արդյունք 3

Կանխել հավանական վտանգները և վթարները, իրականացնել անվտանգության միջոցառումներ

26.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է կենցաղային և արտադրական վթարների առաջացման պատճառները և հետևանքները,

2) ներկայացնում է արտադրական վթարների կանխման աշխատանքները,

3) ներկայացնում է առանձին խմբերի (հաշմանդամություն ունեցող անձինք, հղիներ, անչափահասներ և այլն) աշխատանքային առանձնահատուկ պայմանները և վտանգների կանխման սահմանված միջոցառումները,

4) ներկայացնում է կենցաղային և արտադրական վթարների ու դժբախտ պատահարների փաստաթղթային ձևակերպումների կարգը:

27.

ՈՒսումնառության արդյունք 4

Ցուցաբերել առաջին օգնություն

28.

Կատարման չափանիշներ

1) տիրապետում է տարբեր իրավիճակներում առաջին օգնության հիմնական կանոններին,

2) առաջին օգնության գործողությունների քայլերը ճիշտ է ներկայացնում,

3) կատարում է արհեստական շնչառության և սրտի աշխատանքի վերականգնման գործողություն,

4) կատարում է արյան հոսքի դադարեցման և բաց վնասվածքների վիրակապման գործողություն,

5) կատարում է այրվածքների նախնական մշակման և էլեկտրահարվածին առաջին օգնություն ցուցաբերելու գործողություններ,

6) կատարում է վիրակապման և անշարժացման գործողություն՝ տարբեր կոտրվածքների դեպքում,

7) ներկայացնում է տարբեր թունավորման դեպքերում առաջին օգնության կազմակերպման գործողությունները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՈՒԹՅՈՒՆ»

29.

Մոդուլի դասիչը

ԱՀ-ՀՕ-4-22-001

30.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է զարգացնել ուսանողի համակարգչային տեխնիկայից օգտվելու և դրա ծրագրային հնարավորությունները կիրառելու առաջնային կարողությունները, աշխատանքային գործունեության ընթացքում և անձնական կարիքների շրջանակներում կիրառել համակարգչային օպերացիոն համակարգերի, գրասենյակային փաթեթների (Մայքրոսոֆթ Օֆիս (Microsoft Office)) ծրագրերը, կատարելագործել համացանցից օգտվելու կարողությունները և տեղեկատվական բազաների հետ նպատակային աշխատելու հմտությունները

31.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

32.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն

33.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

34.

ՈՒսումնառության արդյունք 1

Կիրառել համակարգչային համալիրում ներառվող բաղադրիչները և օպերացիոն համակարգը

35.

Կատարման չափանիշներ

1) համակարգչային համալիրում ներառվող հիմնական և լրացուցիչ բաղադրիչները բնութագրում է,

2) ճիշտ է պահպանում համակարգիչը և բաղադրիչները միացնելու, օգտագործելու և անջատելու տեխնիկական պայմանները,

3) օգտվում է համակարգչային օժանդակ տեխնիկական սարքերից,

4) ներկայացնում է օպերացիոն համակարգի պատուհանային կառուցվածքը,

5) ներկայացնում է կիրառվող հիմնական ծրագրերը,

6) բացում է առաջադրված թղթապանակը և ֆայլը,

7) օգտվում է պատուհանային մենյուի հիմնական հրամաններից,

8) ստեղծում է նոր թղթապանակ ու ֆայլ, պահպանում, բացում, փակում և տեղադրում է առաջադրված վայրում,

9) կատարում է փաստաթղթի տպագրում:

36.

ՈՒսումնառության արդյունք 2

Խմբագրել և ֆորմատավորել տեքստեր

37.

Կատարման չափանիշներ

1) հայերեն և օտար լեզվով տեքստ մուտքագրելու համար ծրագրերը պատրաստել է,

2) մուտքագրում է տեքստ, մեծատառ նշաններ, սիմվոլներ, թվանշաններ,

3) տեքստային ցուցիչը տեղաշարժելով կատարելում է ուղղումներ, ջնջումներ, լրացումներ, փոփոխություններ,

4) մուտքագրված տեքստի պարզագույն ֆորմատավորման գործողությունները ճիշտ է կատարում,

5) կարողանում է տեքստին կից ներմուծել նկարներ, գրաֆիկներ, աղյուսակներ, անիմացիաներ:

38.

ՈՒսումնառության արդյունք 3

Պատրաստել և խմբագրել աղյուսակներ

39.

Կատարման չափանիշներ

1) աղյուսակներ կազմելու համակարգչային ծրագրերը և դրանց կիրառումը ներկայացնում է,

2) առաջադրված չափերով կազմում է աղյուսակ և մուտքագրում տվյալներ,

3) աղյուսակում կատարում է ուղղումներ, լրացումներ, փոփոխություններ,

4) աղյուսակի տվյալների մեջ ստեղծում է պարզ ֆունկցիոնալ կախվածություն:

40.

ՈՒսումնառության արդյունք 4

Կատարել գրաֆիկական խմբագրում և նկարազարդում

41.

Կատարման չափանիշներ

1) գծագրում է գրաֆիկական օբյեկտներ` օգտագործելով նաև Աութըշեյփս (Autoshapes) պատուհանի պատրաստի ձևերը,

2) գծագրում է կանոնավոր պատկերներ,

3) ֆորմատավորում է գրաֆիկական օբյեկտները` տեղափոխելով, պատճենելով, պտտելով և չափերը փոխելով,

4) խմբավորում է գրաֆիկական օբյեկտները,

5) գծագրում է տեքստային բլոկներ,

6) կատարում է գրաֆիկական օբյեկտների գունաերանգավորում:

42.

ՈՒսումնառության արդյունք 5

Համակարգչային ծրագրերով կազմակերպել ցուցադրություն

43.

Կատարման չափանիշներ

1) ցուցադրական ծրագրերը և դրանց պատուհանի կառուցվածքը ճիշտ է ներկայացնում,

2) մուտքագրում է տեքստ, թվային արժեքներ և պարզ գործողություններ,

3) ներբեռնում է նկարներ, տեսանյութեր, անիմացիաներ, տվյալներ՝ աղյուսակի, գրաֆիկի տեսքով,

4) կարողանում է առաջադրված թեմայով պատրաստել ցուցադրության համար ավարտուն փաստաթուղթ,

5) ցուցադրում է պատրաստված տեղեկատվական նյութը:

44.

ՈՒսումնառության արդյունք 6

Աշխատել համացանցում

45.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է «համացանց» հասկացությունը,

2) օգտագործում է ինտերնետային հիմնական ծրագրերը,

3) ներկայացնում է Հիսթրի (History), Ֆևըրիթս (Favorites), Սթոփ (Stop), Ռիֆրեշ (Refresh) հրամաների, Բեք (Back) և Ֆորվըրդ (Forward) կոճակների նշանակությունը,

4) փնտրում է առաջադրված տվյալները համացանցի տեղեկատվական բազաներում (որոնողական և բաց ցանցերից),

5) կարողանում է համացանցից ներբեռնել, պահպանել և օգտագործել տեղեկությունները,

6) գրանցվում է էլեկտրոնային փոստում, ինտերնետային ծրագրերում և այլ կայքերում,

7) օգտագործում է էլեկտրոնային փոստի հնարավորությունները, ուղարկում և ստանում ինֆորմացիա:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆ»

46.

Մոդուլի դասիչը

ԱՀ-Ձ-4-22-001

47.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել բիզնես գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գործնական հմտություններ: Դրանք ներառում են ինքնուրույն բիզնես կազմակերպելու և վարելու համար անհրաժեշտ գործողությունների իրականացման հմտություններ, որոնցում հաշվի է առնված ինչպես գործարար ոլորտին հատուկ սկզբունքները, այնպես էլ բիզնես գործունեությունը կարգավորող իրավական դաշտի առանձնահատկությունները:

48.

Մոդուլի տևողությունը

72 ժամ

49.

Մուտքային պահանջները

Այս մոդուլի 1 և 2 ուսումնառության արդյունքներն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չէ: Մյուս ուսումնառության արդյունքների ուսումնասիրությունը նպատակահարմար է իրականացնել որոշակի մասնագիտական մոդուլներ յուրացնելուց հետո, որպեսզի դրանց գործնական ձեռքբերումները օգտագործվեն համապատասխան ծրագրեր մշակելու համար:

50.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

51.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել հիմնավորված բիզնես-գաղափարի ձևավորման գործընթացը

52.

Կատարման չափանիշներ

1) բիզնես-գործունեության էությունը ճիշտ է մեկնաբանում,

2) բիզնես-գործունեության տեսլականը, նպատակը և ռազմավարությունը ճիշտ է սահմանում,

3) բիզնես-գործունեության համար նախընտրելի անձնային հատկանիշների կարևորությունը հիմնավորում է,

4) բիզնես-գործունեության համար սեփական հնարավորությունների գնահատումը ճիշտ է,

5) բիզնես-գաղափարի էությունը ճիշտ է մեկնաբանում,

6) բիզնես-գաղափարի ձևավորման գործընթացի բաղադրիչների իմաստը ճիշտ է մեկնաբանում,

7) ըստ իրավիճակների հիմնավորում է ձևավորված բիզնես-գաղափարները,

8) բիզնես-գաղափարի տարբերակի գնահատումը ճիշտ է:

53.

ՈՒսումնառության արդյունք 2

Ներկայացնել կազմակերպության ստեղծման և գրանցման կարգը, կառավարման գործընթացը

54.

Կատարման չափանիշներ

1) կազմակերպության կազմակերպական-իրավական ձևերի բնութագիրը ճիշտ է,

2) կազմակերպության աշխատանքը կարգավորող իրավական ակտերի պահանջների ընկալումը ճիշտ է,

3) կազմակերպության ստեղծման քայլերի հաջորդականությունը ճիշտ է մեկնաբանում,

4) կազմակերպության ստեղծման համար պահանջվող փաստաթղթերի ձևավորումը ճիշտ է,

5) կազմակերպության կառավարման անհրաժեշտությունը և խնդիրները ճիշտ է մեկնաբանում,

6) կառավարման ֆունկցիաների բնութագրերը ճիշտ է,

7) կառավարման ոճերի բնութագրերը ճիշտ է,

8) կառավարման ֆունկցիոնալ բաժինների ձևավորման մոտեցումները ճիշտ է,

9) աշխատատեղերի ձևավորման և պարտականությունների բաշխման մոտեցումները հիմնավոր է,

10) աշխատողների ընտրության կարգը հիմնավոր է,

11) կազմակերպության կառավարմանն առընչվող փաստաթղթերի ձևավորումը ամբողջական և հիմնավոր է,

12) կնքվելիք պայմանագրերի կազմը և բովանդակությունը իրավաբանորեն ճիշտ է,

13) կառավարման արդյունավետության գնահատման մոտեցումները հիմնավոր է:

55.

ՈՒսումնառության արդյունք 3

Կատարել շուկայի հետազոտման և գնահատման գործողություններ

56.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է մեկնաբանում «շուկա» հասկացությունը,

2) շուկայի հետազոտման անհրաժեշտությունը հիմնավորում է,

3) շուկայի հետազոտման հիմնական ուղղությունները բացահայտում է,

4) շուկայի հետազոտման գործընթացի փուլերը ճիշտ է բնութագրում,

5) ըստ փուլերի շուկայի հետազոտման մեթոդների ընտրությունը հիմնավոր է,

6) շուկայական պահանջարկի ծավալի բացահայտման մոտեցումները ճիշտ է,

7) շուկայի վրա ազդող գործոնների և գնորդի վարքագծի գնահատումը ճիշտ է,

8) շուկայական մրցակցության գնահատումը հիմնավոր է,

9) շուկայի հատվածավորումը իրատեսական է,

10) մարքեթինգի գաղափարների /4ՓԻ (4P) և 7ՓԻ (7P)/ նշանակությունը ճիշտ է բացահայտում,

11) մարքեթինգային ռազմավարության մշակման մոտեցումները հիմնավորված է:

57.

ՈՒսումնառության արդյունք 4

Բնութագրել կազմակերպության ռեսուրսները և գնահատել օգտագործման արդյունավետությունը

58.

Կատարման չափանիշներ

1) կազմակերպության ռեսուրսների կազմը և կառուցվածքը ճիշտ է բացահայտում,

2) կազմակերպության ռեսուրսների խմբերի միջև օպտիմալ հարաբերակցության ապահովման անհրաժեշտությունը հիմնավորում է,

3) նյութական ռեսուրսների խմբերի տնտեսագիտական բնութագրերը ճիշտ է,

4) աշխատանքային ռեսուրսների բնութագիրը և դրանց առնչվող ցուցանիշների մեկնաբանությունը ճիշտ է,

5) աշխատանքի տեխնիկական նորմավորման էությունը ճիշտ է բացատրում, նորմաների մեծության ձևավորման մեխանիզմը ճիշտ է ներկայացնում,

6) ֆինանսական ռեսուրսների հետ կապված հասկացությունների բացատրությունը ճիշտ է,

7) ֆինանսական ռեսուրսների համալրման աղբյուրների առանձնահատկությունները ճիշտ է մեկնաբանում,

8) ռեսուրսների պահանջվելիք մեծության հաշվարկման մոտեցումները հիմնավոր է,

9) հիմնական կապիտալի առանձին խմբերի օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,

10) շրջանառու կապիտալի օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,

11) աշխատանքային ռեսուրսների օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,

12) ռեսուրսների օգտագործման վերաբերյալ պարզ վերլուծական գործողությունները և ըստ արդյունքների եզրահանգումները հիմնավոր է:

59.

ՈՒսումնառության արդյունք 5

Կատարել ծախսերի հաշվարկ, ձևավորել ապրանքի (ծառայության) գինը

60.

Կատարման չափանիշներ

1) «ծախս» հասկացության բովանդակությունը ճիշտ է մեկնաբանում,

2) տարբերակում է ծախսերի խմբերը,

3) ծախսերը հիմնավորող փաստաթղթերի տեսակները և վավերապայմանները ճիշտ է ներկայացնում,

4) ծախսերի տարբեր խմբերի հաշվապահական ձևակերպումները ճիշտ է,

5) ապրանքների տարբեր տեսակների և ծառայությունների տարբեր խմբերի համար պահանջվող ծախսերի կազմը հիմնավոր է ներկայացնում,

6) ապրանքի կամ ծառայության ինքնարժեքի մեջ ներառվող ծախսերի հոդվածները ճիշտ է ներկայացնում,

7) ինքնարժեքի տարբեր հոդվածների մեծության հաշվարկման մեթոդաբանությունը ճիշտ է կիրառում,

8) հաշվում է ապրանքի կամ ծառայության միավորի ինքնարժեքը,

9) ինքնարժեքի իջեցման հնարավորությունները ճիշտ է գնահատում,

10) ինքնարժեք-շուկայական գին մարժայի տարբերության հիմնավորումը ճիշտ է,

11) անհատական գնից շուկայական գնի անցման տրամաբանությունը բացատրում է:

61.

ՈՒսումնառության արդյունք 6

Մշակել բիզնես պլան և գործողությունների ծրագիր

62.

Կատարման չափանիշներ

1) բիզնես գործունեության համար բիզնես պլանի անհրաժեշտությունը հիմնավորում է,

2) բիզնես պլանի բաժինների բովանդակության մեկնաբանությունները ճիշտ է,

3) բիզնես պլանի մշակման համար անհրաժեշտ ելակետային տվյալների կազմը և ձեռք բերման աղբյուրները ճիշտ է ներկայացնում,

4) ճիշտ է կատարում ՍՎՕԹ (SWOT) վերլուծություն,

5) ՍՎՕԹ (SWOT) վերլուծության արդյունքները կիրառում է բիզնես պլանը մշակելու գործընթացում,

6) բիզնես պլանով նախատեսվող միջոցառումները հիմնավորված է,

7) բիզնես պլանի կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը, ժամանակացույցը հիմնավոր է,

8) բիզնես պլանի կատարումն ապահովող ռեսուրսների մեծությունները ճիշտ է սահմանվել,

9) բիզնես պլանով նախատեսված միջոցառումների իրականացման ռիսկերը և դրանց հաղթահարման քայլերը հիմնավոր են:

63.

ՈՒսումնառության արդյունք 7

Հաշվել հարկեր, տուրքեր, կազմել ֆինանսական հաշվետվություններ

64.

Կատարման չափանիշներ

1) հարկային օրենսդրության հիմնական դրույթները ճիշտ է մեկնաբանում,

2) հարկային օրենսդրության հիմնական հասկացությունները ճիշտ է բացատրում,

3) հարկերի և տուրքերի մեծությունը հաշվելու համար կիրառվող ելակետային ցուցանիշների հաշվարկը ճիշտ է կատարում,

4) հարկերի և տուրքերի մեծությունը ճիշտ է հաշվարկում,

5) հարկերի վճարման ժամկետների գնահատումը համապատասխանում է օրենսդրության պահանջներին,

6) ֆինանսական հաշվետվությունների կազմը ճիշտ է ներկայացնում,

7) անհրաժեշտ ֆինանսական հաշվետվությունները ճիշտ է լրացնում,

8) ստուգումների իրականացման իրավական ակտերի պահանջները ճիշտ է բացատրում,

9) ստուգումների հետ կապված տնտեսվարողի իրավունքներն ու պարտականությունները ճիշտ է ներկայացնում:

 

Աղյուսակ 2

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.11.4 «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության 0714.11.01.4 «Ռադիոմեխանիկ՝ ռադիոհեռուստատեսային սարքավորումների նորոգման և սպասարկման» որակավորման հիմնական կրթական ծրագրի ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողությունների մոդուլներ

 

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԾԱԳՐՈՒԹՅԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

 1.

Մոդուլի դասիչը

ՌՀՍՆ-4-22-001

 2.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել մասնագիտական գծագրերի կատարման կարողություններ և դրանցից օգտվելու գործնական հմտություններ: Ավարտելով մոդուլն՝ ուսանողը ձեռք կբերի մասնագիտական աշխատանքային գծագրեր կարդալու, հասկանալու, պարզագույն գծագրեր կատարելու կիրառական գիտելիքներ և անհրաժեշտ հմտություններ:

 3.

Մոդուլի տևողությունը

24 ժամ

 4.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:

 5.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

 6.

ՈՒսումնառության արդյունք 1

Կարդալ աշխատանքային գծագրեր և սկզբունքային էլեկտրական սխեմաներ

 7.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է կարդում ռադիոէլեկտրոնային տարրերի և սարքավորումների պայմանական նշանակումները,

2) ճիշտ է պատկերում ռադիոէլեկտրոնային տարրերի պայմանական նշանակումները,

3) ճիշտ է կարդում ռադիոէլեկտրոնային սարքավորումների մեխանիկական հանգույցների գծագրերը,

4) ճիշտ է կարդում ռադիոէլեկտրոնային սարքավորումների էլեկտրական սխեմաները,

5) ճիշտ է կարդում ռադիոէլեկտրոնային սարքավորումների բնութագրերը և պարամետրերը:

 8.

ՈՒսումնառության արդյունք 2

Աշխատանքային գծագրից առանձնացնել հանգույցներ և կատարել էսքիզներ

 9.

Կատարման չափանիշներ

1) աշխատանքային գծագրից հանգույցները և ռադիոտարրերը առանձնացնելու մոտեցումները ճիշտ է մեկնաբանում,

2) ճիշտ է առանձնացնում աշխատանքային գծագրից ռադիոտարրերը և հանգույցները,

3) ճիշտ է կատարում ռադիոտարրերի էսքիզները,

4) ճիշտ է կատարում էլեկտրական սխեմաների աշխատանքային էսքիզները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱՅԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ»

 10.

Մոդուլի դասիչը

ՌՀՍՆ-4-22-002

 11.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել գիտելիքներ էլեկտրատեխնիկայի հիմնական հասկացությունների, հաստատուն և փոփոխական հոսանքի էլեկտրական շղթաների, դրանցում ընթացող էլեկտրամագնիսական երևույթների հաշվարկի, էլեկտրական շղթաների առանձին տեղամասերում էլեկտրական մեծությունների չափման վերաբերյալ, ինչպես նաև այդ գիտելիքները գործնականում կիրառելու հմտություններ:

 12.

Մոդուլի տևողությունը

48 ժամ

 13.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԱՀ-ԱԱՕ-4-22-001 «Անվտանգություն և առաջին օգնություն» մոդուլը:

 14.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

 15.

ՈՒսումնառության արդյունք 1

Տարբերակել հաստատուն հոսանքի էլեկտրական շղթայի տարրերը, հաշվարկել շղթայի պարամետրերը և կատարել էլեկտրական չափումներ

 16.

Կատարման չափանիշներ

1) տարբերակում է ռադիոտարրերի միացման տեսակները, կատարում է անհրաժեշտ հաշվարկներ,

2) ճիշտ է չափում շղթայի պարամետրերն ամբողջ շղթայում և առանձին տեղամասերում,

3) համապատասխան սարքերի ընտրությունը և միացումները ճիշտ է կատարում,

4) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները:

 17.

ՈՒսումնառության արդյունք 2

Սահմանել փոփոխական հոսանքի վերաբերյալ հիմնական հասկացությունները

18.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում փոփոխական հոսանքը բնորոշող մեծությունները,

2) կատարում է սինուսոիդային լարման պարզագույն շղթաների հետազոտում,

3) ճիշտ է չափում փոփոխական հոսանքի շղթայի պարամետրերը,

4) համապատասխան սարքերի ընտրությունը և միացումները ճիշտ է կատարում,

5) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները:

 19.

ՈՒսումնառության արդյունք 3

Ներկայացնել տրանսֆորմատորի կառուցվածքը, բացատրել տրանսֆորմատորի և մագնիսական կապով շղթաների աշխատանքի սկզբունքը

20.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում տրանսֆորմատորի նշանակությունը, կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը,

2) տարբերակում է տրանսֆորմատորների տարատեսակները և օգտագործման եղանակները,

3) ըստ տեխնիկական առաջադրանքի կատարում է տրանսֆորմատորի պարամետրերի չափումներ,

4) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները:

 21.

ՈՒսումնառության արդյունք 4

Տարբերակել հաստատուն և փոփոխական հոսանքի շարժիչները, ներկայացնել դրանց աշխատանքի սկզբունքը

22.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում հաստատուն հոսանքի շարժիչի կառուցվածքը, աշխատանքի սկզբունքը,

2) ճիշտ է ներկայացնում է փոփոխական հոսանքի շարժիչի կառուցվածքը, աշխատանքի սկզբունքը,

3) ճիշտ է կատարում շարժիչների ընթացիկ սպասարկումը,

4) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ՉԱՓԻՉ, ՍՏՈՒԳԻՉ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ

ԿԻՐԱՌՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

23.

Մոդուլի դասիչը

ՌՀՍՆ-4-22-003

24.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել գիտելիքներ չափիչ սարքերի, ստուգիչ սարքավորումների, էլեկտրական չափիչ գործիքների մասին, ինչպես նաև դրանք օգտագործելու, միացնելու ու չափումներ կատարելու հմտություններ:

25.

Մոդուլի տևողությունը

48 ժամ

26.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՌՀՍՆ-4-22-002 «Էլեկտրատեխնիկայի հիմունքներ» մոդուլը:

27.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

28.

ՈՒսումնառության արդյունք 1

Տարբերակել էլեկտրական չափիչ գործիքները և ստուգիչ սարքավորումներն ըստ դրանց նշանակության և չափման բնութագրերի

29.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ընտրում չափիչ-ստուգիչ սարքը լարում, հոսանք, դիմադրություն, ունակություն և ինդուկտիվություն չափելու համար,

2) ճիշտ է ընտրում չափիչ-ստուգիչ սարքերը և սարքավորումները գրաֆիկական բնութագրեր ստուգելու համար,

3) ըստ անհրաժեշտության ճիշտ է ընտրում և փոխում չափման տիրույթները:

30.

ՈՒսումնառության արդյունք 2

Կատարել առանձին ռադիոտարրերի և հանգույցների բնութագրերի չափումներ և ստուգումներ

 31.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է կատարում լարման, հոսանքի, դիմադրության չափումները` օգտագործելով համապատասխան սարքեր,

2) ճիշտ է ստուգում հանգույցների գրաֆիկական բնութագրերը` օգտագործելով օսցիլոգրաֆ և համապատասխան

 ազդանշան կիրառելով ձայնային գեներատորից, ցանցային գեներատորից կամ ազդանշանի այլ գեներատորից,

3) հաշվարկների մեջ ճիշտ է հաշվի առնում սարքերի անճշտությունը,

4) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները:

32.

ՈՒսումնառության արդյունք 3

Ներկայացնել գործիքների նշանակությունը, ճիշտ օգտագործման տեղը և ձևը

33.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է կատարում մեխանիկական չափումներ` օգտագործելով համապատասխան գործիքներ,

2) ճիշտ է օգտագործում փականագործական գործիքները,

3) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

34.

Մոդուլի դասիչը

ՌՀՍՆ-4-22-004

35.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել գիտելիքներ ռադիոէլեկտրոնային սարքավորումների վերանորոգման ժամանակ կիրառվող տեխնոլոգիաների վերաբերյալ և դրա կիրառման հմտություններ: Մոդուլի ձեռքբերումը կօգնի ուսանողին վերանորոգման աշխատանքներում ճիշտ կիրառելո համապատասխան տեխնոլոգիան:

36.

Մոդուլի տևողությունը

54 ժամ

37.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՌՀՄՆ-4-22–001 «Մասնագիտական գծագրության հմտություններ» և ՌՀՍՆ-4-22-003 «Վերանորոգման աշխատանքներում չափիչ, ստուգիչ սարքավորումների և գործիքների կիրառման հմտություններ» մոդուլները:

38.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

39.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել և կիրառել զոդման գործընթացին անհրաժեշտ նյութերը, գործիքները

40.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում զոդանյութերի և հալանյութերի տեսակները և մակնշումը,

2) ճիշտ է ընտրում զոդման գործընթացին համապատասխան զոդանյութերն ու հալանյութերը, գործիքները,

3) ճիշտ է կատարում զոդման գործընթացում մակերեսների մշակման և մաքրման աշխատանքները,

4) ճիշտ է կատարում զոդման գործընթացը՝ պահպանելով ջերմաստիճանային պահանջները,

5) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները:

 41.

ՈՒսումնառության արդյունք 2

Կիրառել ռադիոէլեկտրոնային սարքավորումների քանդման և հավաքման տեխնոլոգիան

42.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է կատարում աշխատանքի համար գործիքների և սարքերի ընտրությունը,

2) ճիշտ է կիրառում ընտրված գործիքներն ու սարքերը,

3) ճիշտ է պահպանում քանդման, տարանջատման հերթականությունը,

4) ճիշտ է պահպանում հավաքման գործընթացի հերթականությունը և անհրաժեշտ նորմերը,

5) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները:

43.

ՈՒսումնառության արդյունք 3

Պատրաստել պարզագույն տպահարթակ

44.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ընտրում համապատասխան նյութեր և միջոցներ,

2) ռադիոտարրերի միջև եղած էլեկտրական կապերի պատկերները ճիշտ է անցկացնում տպահարթակի վրա,

3) քիմիական եղանակով տպահարթակի քայքայման գործընթացը ճիշտ է իրականացնում,

4) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները:

45.

ՈՒսումնառության արդյունք 4

Ընտրել, ձևավորել և տեղադրել ռադիոտարրերը

46.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ընտրում համապատասխան նյութերը և միջոցները,

2) ճիշտ է ձևավորում և տեղադրում ռադիոտարրերի ելուստները,

3) պահպանում է տեղադրման հետ կապված անհրաժեշտ տեխնիկական նորմերը,

4) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները:

47.

ՈՒսումնառության արդյունք 5

Կատարել ռադիոէլեկտրոնային սարքավորումների ընթացիկ սպասարկում

48.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է կատարում պտտվող և շփվող հանգույցների մաքրում և քսուքապատում,

2) ճիշտ է կատարում մեխանիկական, էլեկտրական և էլեկտրոնային ստուգիչ չափումներ,

3) հանգույցներում հայտնաբերված շեղումները ճիշտ է կարգավորում,

4) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ

ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԸ»

49.

Մոդուլի դասիչը

ՌՀՍՆ-4-22-005

50.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել ռադիոէլեկտրոնային սարքավորումներում օգագործվող տարրերի, էլեկտրոնային սարքերի, հիմնական հանգույցների, դրանց ֆունկցիաների մասին գիտելիքներ և դրանք գործանակնում կիրառելու հմտություններ: Ավարտելով այս մոդուլն՝ ուսանողը ձեռք կբերի ռադիոէլեկտրոնային սարքավորումների տարրերը և հանգույցները ճանաչելու կարողություն, ստուգելու և վերանորոգելու հմտություններ:

 51.

Մոդուլի տևողությունը

72 ժամ

52.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՌՀՍՆ-4-22–002 «Էլեկտրատեխնիկայի հիմունքներ» մոդուլը:

53.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

54.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տարրերը, դրանց նշանակությունը, մակնշումը, չափել պարամետրերը

55.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է տարբերակում ռեզիստորների տարատեսակները, անվանական պարամետրերը, մակնշումը և գունային կոդավորումը,

2) ճիշտ է տարբերակում կոնդենսատորների տարատեսակները, անվանական պարամետրերը, մակնշումը և

 գունային կոդավորումը,

3) ճիշտ է ներկայացնում տրանսֆորմատորների և դրոսելների դերն ու նշանակությունը ռադիոէլեկտրոնային

 սարքավորումների բաղադրիչ մասերում,

4) ճիշտ է չափում ռեզիստորների, կոնդենսատորների, տրանսֆորմատորների և դրոսելների պարամետրերը,

5) ճիշտ է տարբերակում տվիչները, քվարցային ռեզոնատորները և տատանողական կոնտուրները,

6) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները:

56.

ՈՒսումնառության արդյունք 2

Ներկայացնել կիսահաղորդչային սարքերի տեսակները, աշխատանքի սկզբունքը և կիրառման բնագավառները

57.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում կիսահաղորդչային սարքերի տեսակները և աշխատանքի սկզբունքը,

2) ճիշտ է դասակարգում կիսահաղորդչային սարքերը, մեկնաբանում դրանց մակնշումը,

3) ըստ իրավիճակի ճիշտ է կատարում կիսահաղորդչային սարքերի ընտրությունը,

4) ճիշտ է տարբերակում միկրոսխեմաները, մեկնաբանում դրանց մակնշումը,

5) ըստ տեխնոլոգիայի ճիշտ է տեղադրում միկրոսխեմաները,

5) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները:

58.

ՈՒսումնառության արդյունք 3

Բնութագրել լարման աղբյուրների տեսակները

59.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում լարման աղբյուրների տեսակները, դրանց ֆունկցիոնալ կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը,

2) ըստ տրված առաջադրանքի ճիշտ է հավաքում ուղղիչ և ստուգում,

3) ճիշտ է ներկայացնում կայունարարների տեսակները և կայունացման եղանակները,

4) ըստ տրված առաջադրանքի ճիշտ է հավաքում կայունարար ու ստուգում,

5) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները,

6) շահագործողներին տրամադրվող խորհրդատվությունը հիմնավոր է:

60.

ՈՒսումնառության արդյունք 4

Հավաքել ուժեղարար և ներկայացնել կիրառման բնագավառները

 61.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է նկարագրում ուժեղարարների հիմնական տարատեսակները,

2) ճիշտ է բնութագրում ուժեղարարների հիմնական աշխատանքային ռեժիմները,

3) ճիշտ է հավաքում ուժեղարար, ստուգում և կարգաբերում,

4) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները,

5) շահագործողներին տրամադրվող խորհրդատվությունը հիմնավոր է:

62.

ՈՒսումնառության արդյունք 5

Ներկայացնել գեներատորների տարատեսակները, աշխատանքի սկզբունքը և կիրառման բնագավառները

63.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բնութագրում գեներատորների տարատեսակները,

2) չափիչ սարքերի օգնությամբ ճիշտ է գնահատում գեներատորի ազդանշանների պարամետրերը,

3) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները,

4) շահագործողներին տրամադրվող խորհրդատվությունը հիմնավոր է:

64.

ՈՒսումնառության արդյունք 6

Ներկայացնել իմպուլսային սարքերը, կերպափոխիչները և զտիչները

65.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բնութագրում իմպուլսային սարքերը,

2) ճիշտ է բնութագրում կերպափոխիչները,

3) ճիշտ է տարբերակում զտիչները,

4) ըստ առաջադրանքի ճիշտ է հավաքում և փորձարկում իմպուլսային սարքերը,

5) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները,

6) շահագործողներին տրամադրվող խորհրդատվությունը հիմնավոր է:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՌԱԴԻՈԸՆԴՈՒՆԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

66.

Մոդուլի դասիչը

 ՌՀՍՆ-4-22-006

67.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել գիտելիքներ ռադիոընդունիչների ֆունկցիոնալ հանգույցների վերաբերյալ, դրանց անսարքությունների հայտնաբերման, ստուգման և վերացման հմտություններ: Ավարտելով այս մոդուլն ուսանողը ձեռք կբերի ռադիոընդունիչների սխեմաները կարդալու, անսարքությունները հայտնաբերելու, ֆունկցիոնալ հանգույցները վերանորոգելու հմտություններ:

68.

Մոդուլի տևողությունը

54 ժամ

69.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՌՀՍՆ-4-22–004 «Ռադիոէլեկտրոնային սարքավորումների վերանորոգման տեխնոլոգիայի կիրառման հմտություններ» և ՌՀՍՆ-4-22–005 «Ռադիոէլեկտրոնային սարքավորումների հիմնական հանգույցների նշանակությունը և ֆունկցիաները» մոդուլները:

70.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

 71.

ՈՒսումնառության արդյունք 1

Դասակարգել ռադիոընդունիչները, բացատրել աշխատանքի սկզբունքը

72.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ռադիոընդունիչների նշանակությունը տեղեկատվության փոխանակման ոլորտում,

2) ճիշտ է ներկայացնում ռադիոընդունիչների կիրառման բնագավառները,

3) ճիշտ է ներկայացնում ռադիոընդունիչների դասակարգման խմբերը,

4) ճիշտ է բացատրում ռադիոընդունիչների աշխատանքի սկզբունքը:

73.

ՈՒսումնառության արդյունք 2

Ներկայացնել ռադիոընդունիչների ֆունկցիոնալ հանգույցները

74.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ռադիոընդունիչների ֆունկցիոնալ հանգույցները,

2) ճիշտ է բացատրում համապատասխան ֆունկցիոնալ հանգույցների նշանակությունը,

3) ճիշտ է ներկայացնում ֆունկցիոնալ հանգույցների փոխադարձ կապերը:

75.

ՈՒսումնառության արդյունք 3

Արատորոշել ռադիոընդունիչների անսարքությունները

76.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է արատորոշում սնուցման բացակայության պատճառները,

2) ճիշտ է արատորոշում ձայնի բացակայության կամ աղավաղման պատճառները,

3) ճիշտ է արատորոշում համալարման խախտման պատճառները,

4) ճիշտ է կիրառում համապատասխան չափիչ սարքերը,

5) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները:

77.

ՈՒսումնառության արդյունք 4

Վերացնել ռադիոընդունիչների անսարքությունները, ստուգել սարքավորման աշխատանքը

78.

Կատարման չափանիշներ

1) սնուցման բացակայության պատճառները վերացված է,

2) ձայնի բացակայության կամ աղավաղման պատճառները վերացված է,

3) համալարման խախտման պատճառները վերացված է,

4) ճիշտ է ստուգում սարքավորման աշխատանքային վիճակը,

5) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները,

6) շահագործողներին տրամադրվող խորհրդատվությունը հիմնավոր է:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

79.

Մոդուլի դասիչը

ՌՀՍՆ-4-22-007

80.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել հեռուստացույցի ֆունկցիոնալ հանգույցների տեսակների, դրանց ստուգման, անսարքությունների հայտնաբերման, վերացման հմտություններ: Մոդուլի իմացությունը կօգնի ճիշտ իրականացնել հեռուստացույցի վերանորոգման և սպասարկման աշխատանքները: Ավարտելով այս մոդուլն ուսանողը ձեռք կբերի հեռուստացույցերի սխեմաները կարդալու, ֆունկցիոնալ հանգույցների մուտքային և ելքային բնութագրերը տարբերակելու և չափելու, անսարքություններն ըստ ֆունկցիոնալ առանձնահատկության հայտնաբերելու և վերացնելու կիրառական գիտելիքներ ու հմտություններ:

81.

Մոդուլի տևողությունը

72 ժամ

82.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՌՀՍՆ-4-22–004 «Ռադիոէլեկտրոնային սարքավորումների վերանորոգման տեխնոլոգիայի կիրառման հմտություններ» և ՌՀՍՆ-4-22–005 «Ռադիոէլեկտրոնային սարքավորումների հիմնական հանգույցների նշանակությունը և ֆունկցիաները» մոդուլները:

83.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

84.

ՈՒսումնառության արդյունք 1

Բացատրել հեռուստացույցի սնման աղբյուրի էլեկտրական սխեման և աշխատանքը, հայտնաբերել և վերացնել անսարքությունները

85.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում հեռուստացույցի սնման աղբյուրի աշխատանքը,

2) ճիշտ է կատարում չափումները լարման բացակայության դեպքում,

3) ճիշտ է կատարում չափումները, անսարք ռադիոտարրը հայտնաբերելու և ըստ տեխնոլոգիայի փոխարինելու համար,

4) ճիշտ է ներկայացնում շղթաների դիմադրությունների չափումները պաշտպանիչ համակարգի միանալու դեպքում,

5) ճիշտ է բացահայտում հոսանքի աճման պատճառը և փոխարինում անսարք ռադիոտարրը,

6) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները:

86.

ՈՒսումնառության արդյունք 2

Բացատրել ալիքների ընտրիչի և կառավարման համակարգի աշխատանքի սկզբունքը, հայտնաբերել և վերացնել անսարքությունները

87.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ալիքների ընտրիչի աշխատանքը, ազդանշանի բաշխումը դրանում,

2) ճիշտ է արատորոշում ալիքների ընտրիչի թերությունները և վերացնում դրանք,

3) ճիշտ է բացատրում կառավարման համակարգի աշխատանքի սկզբունքը,

 4) ճիշտ է բացահայտում կառավարման համակարգի հետ կապված հիմնական անսարքությունները`

ա. կառավարման բացակայություն,

բ. տողային և կադրային փռման բացակայություն,

գ. ձայնային ազդանշանի բացակայություն,

դ. գունային ազդանշանի բացակայություն,

ե. տեսաազդանշանի բացակայություն կամ աղավաղում,

զ. պայծառության ազդանշանի բացակայություն,

է. ալիքների ընտրիչում զտիչների աշխատանքի թերություն

 5) բացահայտված անսարքությունները վերացնում է տեխնոլոգիային համապատասխան,

6) ճիշտ է համալարում և փորձարկում կառավարման համակարգը,

7) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները,

8) շահագործողներին տրամադրվող խորհրդատվությունը հիմնավոր է:

88.

ՈՒսումնառության արդյունք 3

Բացատրել տողային և կադրային փռման համակարգերի աշխատանքի սկզբունքները և առանձնահատկությունները, հայտնաբերել և վերացնել անսարքությունները

89.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում տողային և կադրային փռման համակարգերի աշխատանքը,

2) օգտագործելով համապատասխան գործիքներ ճիշտ է կատարում լարման և ազդանշանային չափումները,

3) ազդանշանի բացակայության դեպքում ճիշտ է հայտնաբերում անսարք ռադիոտարրը կամ հանգույցը,

4) անսարք ռադիոտարրի փոխարինումը և փորձարկումը կատարվել է տեխնոլոգիային համապատասխան,

5) տողային կամ կադրային ազդանշանի բացակայության դեպքում ճիշտ է պահպանում ստուգման և նորով փոխարինման հերթականությունը,

 6) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները,

 7) շահագործողներին տրամադրվող խորհրդատվությունը հիմնավոր է:

90.

ՈՒսումնառության արդյունք 4

Ներկայացնել էլեկտրոնաճառագայթային փողակի կառուցվածքը և դրա սնման շղթաները, հայտնաբերել և վերացնել անսարքությունները

 91.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում է էլեկտրոնաճառագայթային փողակի կառուցվածքը, աշխատանքը,

2) ճիշտ է չափում սնող լարումները և ազդանշանները,

3) ճիշտ է հայտնաբերում որևէ ազդանշանի բացակայության անսարքությունները և վերացնում դրանք,

4) ճիշտ է բացատրում է շեղող համակարգի աշխատանքը,

 5) ճիշտ է հայտնաբերում շեղող համակարգի թերությունը կամ անսարքությունը, վերացնում և համալարում,

6) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները,

7) շահագործողներին տրամադրվող խորհրդատվությունը հիմնավոր է:

92.

ՈՒսումնառության արդյունք 5

Բացատրել հեղուկբյուրեղյա հեռուստացույցի աշխատանքի սկզբունքը և առանձնահատկությունները, հայտնաբերել և վերացնել թերությունններն ու անսարքությունները

93.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում է հեղուկբյուրեղյա էկրանի եռագույն լուսավորող լուսադիոդների աշխատանքի սկզբունքը,

2) ճիշտ է հայտնաբերում և վերացնում հեղուկբյուրեղյա էկրանի եռագույն լուսավորող լուսադիոդների անսարքությունները,

3) ճիշտ է բացատրում է դեկոդերի աշխատանքի սկզբունքը,

4) ճիշտ է արատորոշում և վերացնում դեկոդերի թերությունը կամ անսարքությունը:

5) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները,

6) շահագործողներին տրամադրվող խորհրդատվությունը հիմնավոր է:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՆՏԵՆԱՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ, ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

94.

Մոդուլի դասիչը

ՌՀՍՆ-4-22-008

95.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել անտենաների տեղադրման, ստուգման, անսարքությունների հայտնաբերման, վերացման հմտություններ: Մոդուլի իմացությունը կօգնի ճիշտ իրականացնել անտենաների տեղադրման, վերանորոգման և սպասարկման աշխատանքները: Ավարտելով այս մոդուլն ուսանողը ձեռք կբերի անտենաների տեղադրման, վերանորոգման և սպասարկման կիրառական գիտելիքներ ու հմտություններ:

96.

Մոդուլի տևողությունը

24 ժամ

97.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՌՀՍՆ-4-22–004 «Ռադիոէլեկտրոնային սարքավորումների վերանորոգման տեխնոլոգիայի կիրառման հմտություններ» և ՌՀՍՆ-4-22–005 «Ռադիոէլեկտրոնային սարքավորումների հիմնական հանգույցների նշանակությունը և ֆունկցիաները» մոդուլները:

98.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

99.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել անտենաների աշխատանքի սկզբունքը, տարբերել անտենաներն ըստ հաճախության և հավաքել համապատասխան համակարգ

100.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում անտենայի ընտրությունն ըստ հաճախության, չափսերի և տեղանքի,

2) ճիշտ է ներկայացնում անտենայի համաձայնեցումը հաջորդ հանգուցի հետ,

3) ճիշտ է ներկայացնում 4G, 5G WI-FI ցրիչների աշխատանքը և տեխնիկական սպասարկման յուրահատկությունները,

4) ճիշտ է կատարում անտենային համակարգի սպասարկումը,

5) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները,

6) շահագործողներին տրամադրվող խորհրդատվությունը հիմնավոր է:

101.

ՈՒսումնառության արդյունք 2

Տեղադրել, համալարել անտենան, կատարել ընթացիկ պասարկում

102.

Կատարման չափանիշներ

1) ըստ հանձնարարականի ճիշտ է ընտրում անտենայի տեղը և դիրքը,

2) ըստ հանձնարարականի ճիշտ է կատարում անտենային համակարգի տեղադրումը և միացումները,

3) ըստ հանձնարարականի ճիշտ է կատարում 4G, 5G WI-FI ցրիչների տեղադրումը և համալարումը,

4) ճիշտ է կարգավորում անտենայի դիրքը,

5) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները,

6) շահագործողներին տրամադրվող խորհրդատվությունը հիմնավոր է:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՁԱՅՆԱԳՐՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

103.

Մոդուլի դասիչը

ՌՀՍՆ-4-22-009

104.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել ձայնագրման սարքավորումների անսարքությունները հայտնաբերելու և վերացնելու հմտություններ: Ավարտելով այս մոդուլը ուսանողը ձեռք կբերի ձայնագրման սարքավորումների սխեմաները կարդալու, ֆունկցիոնալ հանգույցների մուտքային և ելքային բնութագրերը տարբերելու և չափելու, անսարքությունն ըստ ֆունկցիոնալ առանձնահատկության հայտնաբերելու և վերացնելու հմտություններ:

105.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

106.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՌՀՍՆ-4-22–004 «Ռադիոէլեկտրոնային սարքավորումների վերանորոգման տեխնոլոգիայի կիրառման հմտություններ» և ՌՀՍՆ-4-22–005 «Ռադիոէլեկտրոնային սարքավորումների հիմնական հանգույցների նշանակությունը և ֆունկցիաները» մոդուլները:

107.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

108.

ՈՒսումնառության արդյունք 1

Հայտնաբերել և նկարագրել ձայնագրման սարքավորումների անսարքությունները

109.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ձայնագրման սարքավորումների ֆունկցիոնալ հանգույցների աշխատանքը,

2) անսարք հանգույցը հայտնաբերելու համար ճիշտ է կատարում բնութագրերի չափումները,

3) անսարքությունները վերացնելու նպատակով ճիշտ է տարանջատում հանգույցները,

4) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները,

5) շահագործողներին տրամադրվող խորհրդատվությունը հիմնավոր է:

110.

ՈՒսումնառության արդյունք 2

Հայտնաբերել և վերացնել ձայնագրման սարքավորումների էլեկտրական սխեմաների անսարքությունները

111.

Կատարման չափանիշներ

1) ձայնագրման սարքավորումների էլեկտրական սխեմաների աշխատանքի էական առանձնահատկությունները ճիշտ է ներկայացնում,

2) ճիշտ է կատարում էլեկտրական սխեմայի բնութագրերի չափումները,

3) աշխատանքների համար գործիքների և սարքերի ընտրությունը ճիշտ է կատարում,

4) ճիշտ է հայտնաբերում և փոխարինում անսարք ռադիոտարրերը,

5) ճիշտ է կատարում սարքավորման վերջնական համալարումը և փորձարկումը,

6) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները,

7) շահագործողներին տրամադրվող խորհրդատվությունը հիմնավոր է:

112.

ՈՒսումնառության արդյունք 3

Հայտնաբերել և վերացնել ձայնագրման սարքավորումների մեխանիկական հանգույցների անսարքությունները

113.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում ձայնագրման սարքավորումների մեխանիկական հանգույցների աշխատանքի սկզբունքը,

2) ճիշտ է հայտնաբերում և վերացնում համապատասխան հանգույցի անսարքությունը,

3) ճիշտ է կատարում մեխանիկական հանգույցի մաքրման աշխատանքները և փորձարկումը,

4) աշխատանքների համար գործիքների և սարքերի ընտրությունը ճիշտ է կատարում,

5) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները,

6) շահագործողներին տրամադրվող խորհրդատվությունը հիմնավոր է:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՏԵՍԱԳՐՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

114.

Մոդուլի դասիչը

ՌՀՍՆ-4-22-010

115.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել տեսագրման սարքավորումների վերաբերյալ գիտելիքներ, դրանց անսարքությունները հայտնաբերելու և վերացնելու հմտություններ: Ավարտելով այս մոդուլն ուսանողը ձեռք կբերի տեսագրման սարքավորումների սխեմաները կարդալու, ֆունկցիոնալ հանգույցների մուտքային և ելքային բնութագրերը տարբերելու և չափելու, անսարքությունն ըստ ֆունկցիոնալ առանձնահատկության հայտնաբերելու և վերացնելու հմտություններ:

116.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

117.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՌՀՍՆ-4-22–004 «Ռադիոէլեկտրոնային սարքավորումների վերանորոգման տեխնոլոգիայի կիրառման հմտություններ» և ՌՀՍՆ-4-22–005 «Ռադիոէլեկտրոնային սարքավորումների հիմնական հանգույցների նշանակությունը և ֆունկցիաները» մոդուլները:

118.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

119.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել տեսագրման սարքավորումների կառուցվածքը, ֆունկցիոնալ հանգույցների նշանակությունը, անսարքությունները

120.

Կատարման չափանիշներ

1) տեսագրման սարքավորումների աշխատանքի սկզբունքը ճիշտ է ներկայացնում,

2) տեսագրման սարքավորումների կառուցվածքը ճիշտ է ներկայացնում,

3) տեսագրման սարքավորումների հանգույցների ֆունկցիոնալ նշանակությունը ճիշտ է ներկայացնում,

4) տեսագրման սարքավորումների հանգույցների բնութագրերի նորմալ մեծությունները ճիշտ է ներկայացնում,

5) հանգույցների անսարքությունները և հնարավոր պատճառները ճիշտ է նկարագրում,

6) համապատասխան գործիքներով ճիշտ է կատարում հանգույցների բնութագրերի չափումները,

7) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները:

121.

ՈՒսումնառության արդյունք 2

Հայտնաբերել և վերացնել տեսագրման սարքավորումների էլեկտրական սխեմաների անսարքությունները

122.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում տեսագրման սարքավորումների էլեկտրական սխեմաների աշխատանքի սկզբունքը,

2) ճիշտ է կատարում բնութագրիչ չափումները,

3) ճիշտ է հայտնաբերում և վերացնում անսարքությունները,

4) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները,

5) շահագործողներին տրամադրվող խորհրդատվությունը հիմնավոր է:

123.

ՈՒսումնառության արդյունք 3

Հայտնաբերել և վերացնել տեսագրման սարքավորումների մեխանիկական հանգույցների անսարքությունները

124.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է համալարում շփվող հանգույցների աշխատանքը,

2) ճիշտ է հայտնաբերում և վերացնում մեխանիկական հանգուցների անսարքությունները,

3) ճիշտ է կատարում մաքրման, քսուքապատման աշխատանքները և փորձարկումը,

4) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները,

5) շահագործողներին տրամադրվող խորհրդատվությունը հիմնավոր է:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

125.

Մոդուլի դասիչը

ՌՀՍՆ-4–22-011

126.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել վերարտադրման սարքավորումների վերաբերյալ գիտելիքներ, դրանց անսարքությունների հայտնաբերման, վերանորոգման և սպասարկման հմտություններ:

127.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

128.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՌՀՍՆ-4-22–004 «Ռադիոէլեկտրոնային սարքավորումների վերանորոգման տեխնոլոգիայի կիրառման հմտություններ» և ՌՀՍՆ-4-22–005 «Ռադիոէլեկտրոնային սարքավորումների հիմնական հանգույցների նշանակությունը և ֆունկցիաները» մոդուլները:

129.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

130.

ՈՒսումնառության արդյունք 1

Դասակարգել վերարտադրման սարքավորումները, բացատրել դրանց աշխատանքի սկզբունքը

131.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում վերարտադրման սարքավորումների նշանակությունը,

2) ճիշտ է դասակարգում վերարտադրման սարքավորումները,

3) ճիշտ է բացատրում վերարտադրման սարքավորումների աշխատանքի սկզբունքները,

4) ճիշտ է ներկայացնում վերարտադրման սարքավորումների կիրառման բնագավառները:

132.

ՈՒսումնառության արդյունք 2

Ներկայացնել վերարտադրման սարքավորումների ֆունկցիոնալ հանգույցները

133.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում վերարտադրման սարքավորման ֆունկցիոնալ հանգույցները,

2) ճիշտ է բացատրում համապատասխան ֆունկցիոնալ հանգույցների նշանակությունը,

3) ճիշտ է ներկայացնում ֆունկցիոնալ հանգույցների փոխադարձ կապերը:

134.

ՈՒսումնառության արդյունք 3

Արատորոշել վերարտադրման սարքավորումների անսարքությունները

135.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է արատորոշում սնուցման բացակայության պատճառները,

2) ճիշտ է արատորոշում ձայնի բացակայության կամ աղավաղումների պատճառները,

3) ճիշտ է արատորոշում պատկերի բացակայության կամ աղավաղումների պատճառները,

4) ճիշտ է արատորոշում միկրոշարժիչների անսարքությունները,

5) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները,

6) շահագործողներին տրամադրվող խորհրդատվությունը հիմնավոր է:

136.

ՈՒսումնառության արդյունք 4

Վերացնել վերարտադրման սարքավորումների անսարքությունները և ստուգել սարքավորման աշխատանքը

137.

Կատարման չափանիշներ

1) վերացնում է սնման բացակայության պատճառները,

2) վերացնում է ձայնի բացակայության կամ աղավաղման պատճառները,

3) վերացնում է պատկերի բացակայության կամ աղավաղման պատճառները,

4) վերացնում է միկրոշարժիչների անսարքությունների պատճառները,

5) ստուգում է սարքավորման աշխատանքային վիճակը,

6) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները,

7) շահագործողներին տրամադրվող խորհրդատվությունը հիմնավոր է::

138.

ՈՒսումնառության արդյունք 5

Կատարել վերարտադրման սարքավորումների ընթացիկ սպասարկում

139.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է կատարում ընդհանուր մեխանիկական մասերի մաքրումը, քսուքապատումը,

2) ճիշտ է կատարում միկրոշարժիչների ռետինե մասերի մաքրումը կամ փոխարինումը,

3) ճիշտ է գնահատում մեխանիկական մասերի մաշվածությունը և կատարում համապատասխան վերանորոգում,

4) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները,

5) շահագործողներին տրամադրվող խորհրդատվությունը հիմնավոր է:

 

Աղյուսակ 3

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.11.4 «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության 0714.11.01.4 «Ռադիոմեխանիկ՝ ռադիոհեռուստատեսային սարքավորումների նորոգման և սպասարկման» որակավորման օրինակելի ուսումնական պլան

 

N

Առարկայախմբեր, առարկաներ և մոդուլներ

Շաբաթների թիվը

 Ուսանողի

 առավելագույն

բեռնվածությունը,

 ժամ

 Պարտադիր

 լսարանային

պարապմունքներ,

 ժամ

ՈՒսուցման երաշխավորվող տարին

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ, ՍՈՑԻԱԼ - ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ

       

1.

Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ

 

108

72

1

2.

Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ

 

27

18

1

3.

Իրավունքի հիմունքներ

 

54

36

1

4.

Պատմություն

 

54

36

1

5.

Օտար լեզու

 

90

60

1

6.

Ֆիզկուլտուրա

 

90

60

1

7.

Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ

 

54

36

1

8.

Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր

 

42

28

1

ԸՆԴԱՄԵՆԸ

 

519

346

 

ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

       

1.

Հաղորդակցություն

 

54

36

1

2.

Անվտանգություն և առաջին օգնություն

 

54

36

1

3.

Համակարգչային օպերատորություն

 

54

36

1

4.

Ձեռներեցություն

 

108

72

1

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

270

180

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

       

1.

Մասնագիտական գծագրության հմտություններ

 

36

24

1

2.

Էլեկտրատեխնիկայի հիմունքներ

 

72

48

1

3.

Վերանորոգման աշխատանքներում չափիչ, ստուգիչ սարքավորումների և գործիքների

կիրառման հմտություններ

 

72

48

1

4.

Ռադիոէլեկտրոնային սարքավորումների վերանորոգման տեխնոլոգիայի կիրառման հմտություններ

 

81

54

1

5.

Ռադիոէլեկտրոնային սարքավորումների հիմնական հանգույցների

նշանակությունը և ֆունկցիաները

 

108

72

1

 ԸՆԴԱՄԵՆԸ

 

369

246

 

ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

       

1.

Ռադիոընդունիչների վերանորոգման և սպասարկման հմտություններ

 

81

54

1

2.

Հեռուստացույցերի վերանորոգման և սպասարկման հմտություններ

 

108

72

1

3.

Անտենաների տեղադրման, վերանորոգման և սպասարկման հմտություններ

 

36

24

1

4.

Ձայնագրման սարքավորումների վերանորոգման և սպասարկման հմտություններ

 

54

36

1

5.

Տեսագրման սարքավորումների վերանորոգման և սպասարկման հմտություններ

 

54

36

1

6.

Վերարտադրման սարքավորումների վերանորոգման և սպասարկման հմտություններ

 

54

36

1

ԸՆԴԱՄԵՆԸ

 

387

258

 

ԸՆՏՐՈՎԻ

 

54

36

1

ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԺԱՄԵՐ

 

21

14

1

ԸՆԴԱՄԵՆԸ

30

1620

1080

 

ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

100

   

ՊՐԱԿՏԻԿԱ

8

     

ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

2

     

ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

1

     

ԸՆԴԱՄԵՆԸ

41

     

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մարտի 2023 թվական: