Գլխավոր տեղեկություն
Номер
N 705-Ա/2
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (18.05.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
17.05.2023
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
17.05.2023
Дата вступления в силу
18.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«17» մայիսի 2023 թ.

N 705-Ա/2

 

««Լ. ՕՐԲԵԼԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N 0130 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. ««Լ. Օրբելի» բժշկական ուսումնարան» արտադրական կոոպերատիվին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2017 թվականի մարտի 30-ի N 319-Ա/2 հրամանով տրված միջին մասնագիտական կրթական ծրագրով գործունեության N 0130 լիցենզիայի գործողությունը կասեցնել օրենքով նախատեսված հաշվետվությունների ներկայացման ժամկետը խախտելու հիմքով՝ մինչև խախտման պատճառի վերացումը:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Աշոտ Արշակյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան