Գլխավոր տեղեկություն
Номер
N 12-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (22.03.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 21.03.2023
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
24.02.2023
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
24.02.2023
Дата вступления в силу
22.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

24 փետրվարի 2023 թ.

N 12-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 65-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի նոյեմբերի 24-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2-րդ և 5-րդ դասարանների «Մայրենի», 7-րդ և 10-րդ դասարանների «Հայոց լեզու», 7-րդ դասարանի «Գրականություն», 10-րդ դասարանի «Հայ գրականություն» առարկաների ծրագրերը հաստատելու մասին» 65-Ն հրամանի հավելվածում Մայրենի-5 առարկայական ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2023 թվականի փետրվարի 24-ի

N 12-Ն հրամանի

 

5-րդ դասարան

ՄԱՅՐԵՆԻ

ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

5-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

ԹԵՄԱ 1

ՀԵՔԻԱԹ

Հաղորդակցում. տեսակները: Ոչ խոսքային հաղորդակցում:

Խոսքային հաղորդակցում: Բանավոր և գրավոր խոսք: Նախադասության

տեսակներն ըստ հաղորդակցության և հնչերանգի: Նախադասության

տեսակներն ըստ կազմության: Պարզ և բարդ, պարզ համառոտ և ընդարձակ

նախադասություններ: Նախադասություն- բառ-հնչյուն:

Հնչյունաբանություն. հայերենի հնչյունները: Ձայնավոր և բաղաձայն հնչյուններ:

ՆՊԱՏԱԿ

1. Ձևավորել սովորողների ընթերցելու, հեքիաթի տեքստը հասկանալու, հիմնական գաղափարը մատնանշելու, հայկական ժողովրդական հեքիաթին բնորոշ առանձնահատկությունները և խորհրդանիշները ըմբռնելու կարողությունները։

2. Նպաստել հարստացնելու սովորողի բառապաշարը, զարգացնելու կապակցված խոսք կազմելու կարողությունը, ձևավորելու որոշակի վերաբերմունք և արժեքային համակարգ:

3. Խթանել սովորողի հաղորդակցական կարողությունների զարգացումը:

4. Զարգացնել սովորողների ստեղծարարությունը:

ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

1. Կարդա հասկանալով և կազմի հեքիաթում պատմվող դեպքերի պլանը, տեքստից առանձնացնի հեքիաթի գլխավոր միտքն արտահայտող նախադասությունը, ցույց տա իրականի և երևակայականի սահմանները:

2. Վերաշարադրի հեքիաթի բովանդակությունն ըստ պլանի և ստեղծագործաբար:

3. Բնութագրի հեքիաթի հերոսներին ըստ նրանց արարքների:

4. Համեմատի տարբեր հեքիաթների տեքստեր, հերոսներին, նշի նրանց տարբերությունները, նմանությունները, ձևակերպի եզրակացություն:

5. Մատնանշի նախադասության տեսակներն ըստ հնչերանգի, ճիշտ կետադրի նախադասությունները:

6. Կազմի կապակցված խոսք՝ կիրառելով համապատասխան լեզվաքերականական նյութը:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

1. Հայկական ժողովրդական հեքիաթներ:

2. Հեղինակային հեքիաթներ:

3. Տարբեր ժողովուրդների հեքիաթներից նմուշներ:

4. Հաղորդակցում. տեսակները, ոչ խոսքային հաղորդակցում, խոսքային հաղորդակցում. բանավոր և գրավոր խոսք, նախադասության տեսակներն ըստ հաղորդակցության և հնչերանգի, նախադասության տեսակներն ըստ կազմության, նախադասություն- բառ-հնչյուն, հնչյունաբանություն, հայերենի հնչյունները, ձայնավոր և բաղաձայն հնչյուններ, երկհնչյուններ:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Լսել և հետևել ուսուցչի և ընկերների կարդացածին և պատմածին: Հարցեր ձևակերպել լսածի և կարդացածի շուրջ:

2. Կարդալ առոգանությամբ՝ պահպանելով հայերենին բնորոշ արտասանությունը. ուղղախոսությունը: Կարդալ ընտրովի հատվածներ, բացատրել ընտրությունը:

3. Ինքնուրույնաբար բացատրել անծանոթ բառերը բառարանի օգնությամբ: Գտնել տեքստում հանդիպած բառերի հոմանիշները, հականիշները: Բացատրել տրված բառերի կազմությունը, հնչյունափոխությունը, ուղղագրությունը. կազմել նոր բառեր տրված արմատներով, ցույց տալ արտասանության և գրության տարբերությունը:

4. Կազմել տեքստի պլանը պարզ և հարցական նախադասություններով, բառակապակցություններով:

5. Գտնել տեքստի բանալի բառերը, նախադասությունները, բացատրել ընտրությունը:

6. Ցույց տալ հայկական ժողովրդական հեքիաթին բնորոշ բառերի, արտահայտությունների կիրառությունը:

7. Բանավոր և գրավոր վերաշարադրել հեքիաթը տարբեր հերոսների կենդանիների, իրերի անունից:

8. Գտնել հեքիաթի բովանդակությանը համապատասխան մեղեդի, նկարազարդումներ անել, ծեփել:

9. Կարծիք հայտնել հեքիաթի մասին:

10. Համեմատել հեքիաթի գրական տեքստը գեղկինոնկարի, ներկայացման կամ մուլտֆիլմի հետ. նշել նմանությունները և տարբերությունները:

11. Հորինել հեքիաթ՝ պահպանելով ժանրին բնորոշ առանձնահատկությունները:

12. Մասնակցել հեքիաթի բեմադրության աշխատանքներին:

13. Հեքիաթի համար գրել գովազդի տեքստ, պատրաստել հաղորդագրություն՝ սոցցանցերով տարածելու համար:

14. Համեմատել հեքիաթի բովանդակությունը համակարգչային սիրած խաղի բովանդակության հետ. կարծիք հայտնել դիպաշարերի մասին:

15. Կարդալ, հասկանալ և հաղորդել ուսումնաճանաչողական տեքստերի բովանդակությունը:

16. Կատարել տարաբնույթ գործնական առաջադրանքներ և վարժություններ հայոց լեզվից:

17. Կազմել կապակցված խոսք՝ կիրառելով լեզվաքերականական նյութը:

Անհատ և հարաբերություններ

Ես-ը և մենք-ը. անհատ ների կյանքը, համոզ մունքները, արժեհամակարգը, փոխհարաբերությունները. մշակութային ընդհանրություններ և տարբերություններ. Բարություն, մեծահոգություն, հարգանք, հանդուրժողականություն, պարտաճանաչություն և այլն, որոնք ձևավորվում են հեքիաթների ուսումնասիրության հիման վրա:

 

Ժամանակ և տարածություն

Որտե՞ղ և ե՞րբ. տարբեր մարդկանց կենցաղը, անձնական պատմությունները, ձեռքբերումները, անհատի դերը որոշակի ժամանակաշրջանում և վայրում:

ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԵՐ

Ազգային մշակույթ

հեքիաթում հանդիպող խորհրդանիշների, ազգային կենցաղի, իրերի, ազգային տոների, մարդկային հարաբերությունների դիտարկում.

Արվեստ

հեքիաթների թեմաներով նկարահանված գեղկինոնկարներ, թատերական ներկայացումներ, բալետ, երաժշտություն, գեղանկարչություն, հեքիաթների նկարազարդումներ.

Օտար լեզուներ

օտար լեզուներից փոքրիկ հեքիաթների թարգմանություն, տեքստերի, բառային կազմի համեմատություն. տարբեր ժողովուրդների հեքիաթներին բնորոշ բառապաշարի, սկզբի, ավարտի համեմատություն և բացատրություն.

Աշխարհագրություն

պատմվող դեպքերի հավանական տարածքը. ապացուցել հեքիաթներից բերված օրինակներով.

Պատմություն

պատմվող դեպքերի հավանական ժամանակաշրջանը. ապացուցել հեքիաթներից օրինակներով.

Բնագիտություն

տեղեկություններ հեքիաթներում հանդիպող կենդանիների, բույսերի մասին.

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Հ10-1, Հ10-2, Հ10-22, Հ10-33, Հ10-34, Հ10-35, Հ10-41

ԹԵՄԱ 2

 

ԱՌԱԿ

 

Հնչյուն և տառ: Մեսրոպ Մաշտոցը և հայերեն տառերի ծնունդը: Հայերենի

այբուբենը: Բառ և վանկ: Շեշտ, բառային շեշտ: Բառի կազմությունը. պարզ և

բարդ բառեր: Հոդակապ: Պարզ և ածանցավոր բառեր: Հնչյունափոխություն: Է,

Ի, ՈՒ ձայնավորների, երկհնչյունների հնչյունափոխությունը:

ՆՊԱՏԱԿ

1. Ձևավորել հասկանալով ընթերցելու, առակի ժանրին բնորոշ առանձնահատկությունները, այլաբանությունը, առակի խրատական-դաստիարակիչ դերը ըմբռնելու, առակը վերլուծելու, սեփական դիրքորոշում ձևավորելու, բարոյական դասեր քաղելու կարողությունները:

2. Նպաստել հարստացնելու սովորողի բառապաշարը, ձևավորելու որոշակի վերաբերմունք առակի այլաբանական հիմքի շուրջ:

3. Զարգացնել լեզվաքերականական նյութը կապակցված խոսքի մեջ կիրառելու կարողությունը:

ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

1. Կարդա առակի տեքստը արտահայտիչ և հասկանալով․կազմի առակից սովորած բառերի բացատրական բառարան:

2 Մատնանշի առակի տեքստի կառուցվածքը՝ սկիզբ, ընթացք, ավարտ, խրատաբանություն:

3. Առանձնացնի առակի գլխավոր միտքը և ընթերցողին տրվող խրատը:

4. Հորինի առակ՝ դրսևորելով սեփական դիրքորոշումը և ուսումնասիրած առակներից քաղած բարոյական դասերը:

5.Տարբերի հնչյունը տառից, վանկը բառից, կազմությամբ պարզ, ածանցավոր և բարդ բառերը, հոդակապով և առանց հոդակապի կազմությունները:

6. Ճանաչի բառերում շեշտի տեղափոխության հետևանքով կատարվող հնչյունափոխությունը:

7. Կազմի կապակցված խոսք՝ կիրառելով յուրացրած լեզվաքերականական նյութը:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

1. Հայկական առակագրություն. Մխիթար Գոշի, Վարդան Այգեկցու առակները:

2. Հայ դասական և ժամանակակից գրողների չափածո և արձակ առակներ:

3. Աստվածաշնչյան առակների նմուշներ:

4. Տարբեր ժողովուրդների առակների նմուշներ:

5. Հնչյուն և տառ, Մեսրոպ Մաշտոցը և հայերեն տառերի ծնունդը, հայերենի այբուբենը, վանկ և բառ,շեշտ, բառային շեշտ, բառի կազմությունը. պարզ և բարդ բառեր, հոդակապ, պարզ և ածանցավոր բառեր, հնչյունափոխություն, է, ի, ու, ձայնավորների, երկհնչյունների հնչյունափոխությունը:

Առաջարկվող գործունեության ձևեր

 Խաչվող հասկացություններ

1. Կազմել առակի դեպքերի հաջորդական ընթացքը ցույց տվող աղյուսակ:

2. Բառարանում ինքնուրույնաբար գտնել և բացատրել առակում հանդիպած անծանոթ բառերը, կազմությունը, հնչյունափոխությունը, ուղղագրությունը. կազմել նոր բառեր տրված արմատներով, ցույց տալ արտասանության և գրության տարբերությունը:

3. Կազմել նույնարմատ բառերի շարքեր:

4. Բանավոր և գրավոր վերաշարադրել առակը տարբեր հերոսների, կենդանիների, իրերի անունից:

5. Առակի բովանդակության շուրջ՝ նկարազարդում, ապլիկացիա, ձեռքի աշխատանք ծեփամածուկով:

6. Օտար լեզվից հայերեն թարգմանել պարզ առակներ. ցույց տալ մայրենի լեզվի բառագործածության առանձնահատկութ յունները:

7. Համեմատել արձակ և չափածո, տարբեր ժողովուրդների, տարբեր լեզուներով գրված առակների տեքստերը, նշել նմանությունները և տարբերությունները:

8. Կարծիք հայտնել առակի մասին, բացատրել առակի բարոյախոսությունը:

9. Ստեղծել առակների պատկերազարդ գրքույկ՝ «Աղվեսագիրք».

10. Հորինել առակ՝ պահպանելով ժանրին բնորոշ առանձնահատկութ յունները, ուսումնասիրած առակներից քաղած բարոյական դասերը:

11. Կատարել գործնական առաջադրանքներ և վարժություններ հայոց լեզվից:

12. Կազմել կապակցված խոսք՝ կիրառելով հայոց լեզվից յուրացրած նյութը:

Անհատ և հարաբերություններ

Ես-ը և մենք-ը. անհատների կյանքը, համոզմունքները, արժեհամակարգը, փոխհարա բերությունները համայնքի հետ. պարտականություն և իրա վունք. ազգային մշակույթ, ընդհանրություններ և տարբե րություններ այլ ազգերի հետ. հարգանք և հանդուրժողա կանություն:

 Պատճառ և հետևանք

Պատճառահետևանքային կապերը առակում, ուսումնա ճանաչողական ստեղծագոր ծության, լեզվական երևույթի, բնագիտական և հասարակա գիտական առարկաների տիրույթում:

ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԵՐ

Ազգային մշակույթ

առակում հանդիպող խորհրդանիշների, կենցաղի, իրերի, մարդկային հարաբերությունների դիտարկում.

Արվեստ

գեղկինոնկար, թատերական ներկայացում, երաժշտություն, գեղանկար. առակի նկարազարդում, ծեփաքանդակ,

Օտար լեզուներ

այլ երկրների առակների ընթերցում բնագրով, թարգմանություն հայերեն.

Աշխարհագրություն

առակում ներկայացվող դեպքի հավանական տարածքը. ապացուցել առակից ընտրված փաստերով.

Պատմություն

առակում ներկայացվող դեպքի հավանական ժամանակաշրջանը. ապացուցել առակից ընտրված փաստերով.

Բնագիտություն.

տեղեկություններ առակում նշվող ծառերի, բույսերի, կենդանիների մասին.

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Հ10-1, Հ10-2, Հ10-25, Հ10-31, Հ10-33, Հ10-34

ԹԵՄԱ 3

ՊԱՏՄՎԱԾՔ

 

Բառերի տեսակներն ըստ ձևի և իմաստի հարաբերության. Հոմանիշներ:

Հականիշներ: Համանուն բառեր: Բառի բազմիմաստություն: Բառի ուղիղ և

փոխաբերական իմաստներ: Մակդիր: Համեմատություն: Անձնավորում

Ուղղախոսություն և ուղղագրություն: Է-ե, ը, օ-ո ձայնավորների,

երկհնչյունների արտասանությունը և գրությունը:

ՆՊԱՏԱԿ

1. Զարգացնել պատմվածքի տեքստը հասկանալով ընթերցելու, տեքստում գլխավոր միտքն արտահայտող, հերոսներին բնութագրող բառերը, բառակապակցությունները, նախադասությունները առանձնացնելու և , բացատրելու, բովանդակությունն ըստ պլանի, մշակած հարցերի, նաև ստեղծագործաբար վերարտադրելու, կարծիք հայտնելու, դիրքորոշում դրսևորելու կարողությունները։

2. Օգնել հարստացնելու բառապաշարը, կապակցված խոսքի մեջ ճիշտ կիրառելու բառերի տարբեր տեսակները;

3. Խթանել լեզվաքերականական նյութի տեղին կիրառումը կապակցված խոսքի մեջ:

ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

1. Կարդա տեքստը հասկանալով, մատնանշի պատմվող դեպքերի հաջորդական ընթացքը:

2. Առանձնացնի տեքստում գլխավոր միտքն արտահայտող, հերոսներին բնութագրող բառերը, բառակապակցությունները, նախադասությունները, բացատրի դրանք:

3. Կազմի տեքստի պլանը, մշակի հարցեր, վերաշարադրի տեքստն ըստ պլանի, հարցերի կամ ստեղծագործաբար:

4. Համեմատելով վերլուծի արձակ և չափածո, գրական և ոչ գրական տեքստերը, եզրահանգումներ անի:

5. Տարբերակի բառերն ըստ ձևի և իմաստի հարաբերության, բազմիմաստության, ուղիղ և փոխաբերական իմաստների:

6. Կազմի կապակցված խոսք՝ տեղին կիրառելով բառերի տարբեր տեսակները:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

1.  Պատմվածքներ կենդանիների մասին:

2. Պատմվածքներ դեռահասների կյանքից:

3. Բառերի տեսակներն ըստ ձևի և իմաստի հարաբերության, հոմանիշ, հականիշ, համանուն բառեր, բառի բազմիմաստություն, բառի ուղիղ և փոխաբերական իմաստներ, մակդիր, համեմատություն:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Կարդալ ընտրովի հատվածներ, բացատրել ընտրությունը:

2. Բացատրել անծանոթ բառերը բառարանի օգնությամբ, գտնել տեքստում հանդիպած բառերի հոմանիշները, հականիշները:

3. Կազմել տեքստի պլանը պարզ նախադասություններով, հարցական նախադասություններով, բառակապակցություն ներով:

4. Գտնել տեքստի բանալի բառերը նախադասությունները, բացատրել ընտրությունը:

5. Բացատրել տրված բառերի կազմությունը, հնչյունափոխությունը, ուղղագրությունը. կազմել նոր բառեր տրված արմատներով, ցույց տալ արտասանության և գրության տարբերությունը:

6. Բանավոր վերաշարադրել տեքստը տարբեր հերոսների, կենդանիների, իրերի անունից:

7. Գրավոր վերաշարադրել տեքստը՝ հավելելով նոր հերոսներ, հորինելով նոր սկիզբ և ավարտ:

8. Վերլուծել պատմվածքի բովանդակությունը, մատնանշել գլխավոր միտքը:

9. Գտնել պատմվածքի մտքին համապատասխան մեղեդի, նկարազարդումներ անել, ծեփել՝ բովանդակության ըմբռնումը ցույց տալու համար: Հիմնավորել ընտրությունը:

10. Համեմատել տարբեր պատմվածքների տեքստեր, ցույց տալ նմանությունները և տարբերությունները:

11. Կարծիք հայտնել պատմվածքի մասին:

12. Գրել նամակ պատմվածքի հերոսին կամ հերոսի անունից:

13. Կատարել գործնական առաջադրանքներ և վարժություններ հայոց լեզվից:

14. Վերլուծել տեքստից ընտրված նախադասությունները, ցույց տալ գլխավոր և երկրորդական անդամները:

15. Կազմել կապակցված խոսք՝ տեղին կիրառելով բառերի տեսակները:

Զարգացում

Ամենատարբեր փոփոխութ յունները հանգեցնում են առաջընթացի և զարգացման: Մարդու իրավունքները և պարտականությունները, մարդ-համայնք-հասարակություն փոխհարաբերությունները:

 

Կառուցվածք և գործառույթ

Պատմվածքի կառուցվածքի բացահայտում. մասերի կապակցում և փոխադարձ կապեր:

 

Ժամանակ և տարածություն

Որտե՞ղ և ե՞րբ: Ժամանակն ու տարածությունն ընկալելու, տարբեր ժամանակներում ապրած մարդկանց, նրանց արաքների գնահատում տվյալ և արդի ժամանակաշրջանի դիտանկյունից:

   

ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԵՐ

Ազգային մշակույթ

պատմվածքում հանդիպող խորհրդանիշների, կենցաղի, իրերի, մարդկային հարաբերությունների դիտարկում.

Արվեստ

կինո, թատրոն, պար, երաժշտություն, գեղանկարչություն, գրքի նկարազարդում.

Աշխարհագրություն

պատմվող դեպքերի տարածքը

Պատմություն

պատմվող դեպքերի հավանական ժամանակաշրջանը

Բնագիտություն

տեղեկություններ պատմվածքում հանդիպող բույսերի, կենդանիների մասին

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Հ10-1, Հ10-2, Հ10-22, Հ10-25, Հ10-31, Հ10-33, Հ10-41

ԹԵՄԱ 4

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

 

Տուն, ռիթմ, հանգ

Բաղաձայն հնչյունների արտասանությունը և գրությունը:

Բ-պ-փ, գ-կ-ք բաղաձայնների արտասանությունը և գրությունը:

ՆՊԱՏԱԿ

1. Ձևավորել և զարգացնել բանաստեղծության տեքստը արտահայտիչ, հասկանալով կարդալու, զգացողություններն արտահայտելու, խորհրդանիշները բացատրելու, բառերը, պատկերավոր արտահայտությունները կիրառելով՝ կապակցված խոսք կազմելու կարողությունները:

2. Խթանել ուղղախոսական և ուղղագրական կանոնների, օրինաչափությունների իմացությունը և ճիշտ կիրառությունը խոսքի մեջ:

ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

1. Կարդա հասկանալով, արտահայտիչ, կազմի բանաստեղծության զգայական ընկալման /մոդալության/ աղյուսակ:

2. Մատնանշի բանաստեղծության կառուցվածքը. տուն. ռիթմ, հանգ, բացատրի պատկերավորման միջոցները՝ մակդիրը և համեմատություն:

3. Համեմատի և վերլուծի տարբեր բանաստեղծությունների տեքստեր:

4. Բանաստեղծությունը շարադրի արձակ ձևով՝ նորովի կիրառելով սովորած բառերը, պատկերավորման միջոցները՝ մակդիրները և համեմատությունները:

5. Մատնանշի բառերի արտասանության և գրության տարբերությունները, բառակազմական վերլուծությամբ ապացուցի բառերի ուղղագրությունը:

6. Կազմի գրագետ կապակցված խոսք:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

1. Դասական և ժամանակակից բանաստեղծների ստեղծագործություններ:

2. Ուղղախոսություն և ուղղագրություն, է-ե, ը, օ-ո ձայնավորների, յ ձայնակապի, երկհնչյունների,
բ-պ-փ, գ-կ-ք բաղաձայն հնչյունների արտասանությունը և գրությունը:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Կազմել բանաստեղծության ընկալման զգայական աղյուսակ՝ պատկեր, ձայն, զգացողություն:

2. Բանաստեղծությունից գտնել և աղյուսակով ներկայացնել պատկեր, ձայն, զգացողություն կերտող բառերը, բառակապակցությունները:

3. Ուսումնասիրել և ցույց տալ բանաստեղծության հանգավորումը, ռիթմը, կառուցվածքը, տունը, տողերի քանակը, վանկերի քանակն ամեն տողում:

4. Գտնել, դուրս գրել մակդիրները, համեմատությունները, բացատրել դրանց նշանակությունը բանաստեղծության մեջ:

5. Բացատրել տրված բառերի կազմությունը, հնչյունափոխությունը, ուղղագրությունը. կազմել նոր բառեր տրված արմատներով, ցույց տալ արտասանության և գրության տարբերությունը:

6. Գտնել և կազմել տվյալ ուղղագրական կանոնին վերաբերող բառերի հոմանիշների, հականիշների շարքեր:

7. Նկարազարդումներ անել հաղորդելու համար բանաստեղծության տրամադրությունը:

8. Գտնել համապատասխան մեղեդի, կտավի վերատպություն, տեսաֆիլմ՝ բանաստեղծության բովանդակությունը և հույզը հաղորդելու համար: Փաստարկել և բացատրել ընտրությունը:

9. Համեմատել տարբեր բանաստեղծությունների տեքստեր, նշել նմանությունները և տարբերությունները:

10. Լսել բանաստեղծության տեքստի հիման վրա գրված երգերը. համեմատել տեքստը և երգը:

11. Կարծիք հայտնել բանաստեղծության մասին:

12. Բանաստեղծությունը շարադրել արձակ, նոր ձևով կիրառել սովորած մակդիրները և համեմատությունները:

13. Օտար լեզուներից հայերեն թարգմանել բանաստեղծություն, ցույց տալ բնօրինակի և թարգմանության տարբերությունները և նմանությունները:

14. Կատարել ուղղախոսական և ուղղագրական տարաբնույթ առաջադրանքներ և վարժություններ:

15. Վերլուծել նախադասությունները, ցույց տալ գլխավոր և երկրորդական անդամները:

16. Կետադրել հաղորդակցական և հնչերանգային տարբեր տեսակի նախադասություններ:

17. Կազմել կապակցված խոսք՝ կիրառելով տրված բառախմբերը:

Կառուցվածք և գործառույթ

Բանաստեղծական կառուց վածքի համեմատություն լեզ վական-քերականական, բնա կան և արհեստական համա կարգերի գործունեություն և մասերի փոխադարձ կապեր: Երաժշտական և լեզվական համակարգեր:

 

Անհատական և մշակութային

արժեհամակարգ

Գաղափարներ, համոզմունքներ բացահայտելու ուղիները. եզրահանգումներ. հոգևոր արժեքների ստեղծում, հոգևոր հարստությունը որպես երջանիկ կյանքի գրավական: Ինչո՞ւ են մարդիկ բանաստեղծություն գրում:

ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԵՐ

Մշակույթ

բանաստեղծական խորհրդանիշներ. դրանց կապը ազգային մշակույթի հետ.

Արվեստ

բանաստեղծության համար մեղեդու ընտրություն, երգեր ըստ բանաստեղծությունների, ունկնդրում և կատարում, բանաստեղծության նկարազարդում

Օտար լեզուներ

օտար լեզվով գրված պարզ բանաստեղծությունների կամ երգերի տեքստերի հայերեն թարգմանություն.

Աշխարհագրություն

բանաստեղծության գրության վայրը. տեղեկություն տվյալ վայրի մասին. բերել փաստեր բանաստեղծությունից.

Պատմություն

բանաստեղծության գրության հավանական կամ փաստացի ժամանակաշրջանը.

Բնագիտություն

բանաստեղծությունների մեջ նկարագրվող տարվա եղանակի, բույսերի, կենդանիների մասին տեղեկություններ.

Մաթեմատիկա

մաթեմատիկական համապատասխան հաշվարկներ՝ ըստ բանաստեղծության տեքստի

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Հ10-1, Հ10-2, Հ10-24, Հ10-25, Հ10-31, Հ10-34

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մարտի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան