Գլխավոր տեղեկություն
Номер
N 05-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (08.08.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.08.07-2023.08.20 Պաշտոնական հրապարակման օրը 07.08.2023
Принят
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата принятия
03.08.2023
Подписан
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата подписания
03.08.2023
Дата вступления в силу
08.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«03» օգոստոսի 2023 թ.

  N 05-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 253-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ, 5.1-րդ և 39-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով

 

Հրամայում եմ`

 

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 10-ի «ՀՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄՍՆ 3.02-05-2003) «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի հաստատման մասին» N 253-Ն հրամանի (այսուհետ՝ հրաման).

1) Նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5.1-րդ և 39-րդ կետերով»,

2. հրամանի հավելվածի.

1) «գործարկման թվականը» բառերը հանել,

2) ամբողջ տեքստում «հաշմանդամ» և «հաշմանդամներ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել համապատասխանաբար «հաշմանդամություն ունեցող անձ» և «հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, «թիկնաթոռ-սայլակ» բառերը և դրանց բոլոր հոլովաձևերը փոխարինել «անվասայլակ» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով, «տեսողական թերություններով» բառերը և դրանց բոլոր հոլովաձևերը փոխարինել «տեսողության խնդիրներով» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

3) 5.2.5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5.2.5 Բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի ու շինությունների մոտեցումները պետք է լինեն մատչելի և հասանելի հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ հաշվի առնելով հատուկ նախագծային լուծումների կիրառման անհրաժեշտությունը՝ թեքահարթակների, շարժասանդուղքների, վերհան սարքերի (ամբարձիչ սարքի) ու վերելակների նախատեսման պարտադիր պահանջները, հատուկ բազրիքների և ազդանշանային համակարգերի, գծանշումների, հատուկ լուսավորության, տակտիլային հատակների կառուցման տեխնոլոգիական լուծումները: Ընդ որում, նշված միջոցառումների նախատեսումը պարտադիր է բոլոր մասնաշենքերի բոլոր հարկաբաժիններում: Առանց նկուղային հատվածի միահարկ շենքերում վերելակ և/կամ վերհան սարք չի նախատեսվում, եթե ներքին մակերեսներում հարթակների առկա տարբերությունները հաղթահարելու համար թեքահարթակների կառուցումը արդարացված կամ նպատակահարմար չէ, դրանք հաղթահարելի ենուղղ. հաշմանդամություն ունեցող անձանց կողմից:»,

4) 5.4.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5.4.1 Բնակելի (բազմաֆունկցիոնալ, բազմաբնակարան), հասարակական և արտադրական նշանակության շենքերն ու շինությունները պետք է սարքավորված լինեն մարդատար և բեռնատար վերելակներով՝ շահագործվող ստորգետնյա հատակի (նվազագույն, ամենացածր նվազագույն հարկաբաժնից) նիշից մինչև վերջին շահագործվող հարկի հատակի նիշը՝ ըստ հաստատված նախագծային լուծումների, հիմք ընդունելով նախագծային առաջադրանքի պահանջները»,

5) 5.4.6-րդ կետի.

ա. «հենաշարժային ապարատի խախտմամբ հաշմանդամների՝ այդ թվում՝ թիկնաթոռ-սայլակներով հաշմանդամների համար» բառերը փոխարինել «հենաշարժական խնդիրներով, այդ թվում՝ անվասայլակ օգտագործող հաշմանդամություն ունեցող անձանց համար» բառերով,

բ. «այն հարկերի մակարդակներում, որտեղ կան հաշմանդամների բնակման կամ նրանց նպատակային հաճախման համար նախատեսված սենքեր» բառերը փոխարինել «մասնաշենքերի բոլոր հարկաբաժիններում՝ այդ թվում նկուղային, որմնախարսխային և մանսարդային:»,

6) ամբողջ տեքստից հանել «բոլոր կարգի» և «բոլոր կարգերի» բառերը,

7) 5.7.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5.7.1 Հանրային տարածքներում՝ բազմաֆունկցիոնալ զբոսայգիներում, պուրակներում, խաղահրապարակներում տեղակայված ստորգետնյա և վերգետնյա սանիտարական հանգույցները (զուգարանները) (1-ից ավելի հարկի դեպքում բոլոր հարկաբաժինները) պետք է ներառեն նաև առանձնացված առնվազն 1-ական խցիկ, արական և իգական սեռերի հաշմանդամություն ունեցող անձանց համար առանձին մուտքերով, մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար և համալրված՝ մատչելիության հատուկ կոնստրուկտիվ և տեխնոլոգիական լուծումներով՝ հաշվի առնելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանված համընդհանուր դիզայնի սկզբունքները։»,

8) 5.7.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5.7.2 Սանիտարական հանգույցները (զուգարանները) պետք է նախատեսվեն հասարակական և արտադրական շենքերի բոլոր հարկաբաժիններում՝ յուրաքանչյուր հարկաբաժնում առնվազն 1-ական խցիկով՝ արական և իգական սեռերի հաշմանդամություն ունեցող անձանց համար առանձին մուտքերով: Սանիտարական հանգույցները (զուգարանները) պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ համալրված մատչելիության կոնստրուկտիվ և տեխնոլոգիական լուծումներով՝ հաշվի առնելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանված համընդհանուր դիզայնի սկզբունքները։ Ընդ որում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար զուգարանները պետք է նախատեսվեն շենքի ներքին տարածքի բոլոր հարկաբաժիններում կամ բաց տարածքում աշխատանքների կազմակերպման պարագայում՝ աշխատատեղերից (աշխատասենյակներից, դասասենյակներից) առավելագույնը 60մ հեռավորությամբ։ Տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող արական և իգական սեռերի համար նախատեսվող սանիտարական հանգույցների (զուգարանների) տեղակայումը միմյանց հարևանությամբ չի թույլատրվում: Սանիտարական հանգույցների մատչելիության կոնստրուկտիվ և տեխնոլոգիական լուծումները հիմնավորվում են հաստատված նախագծային լուծումներով։»,

9) 5.7.4-րդ կետի «հենաշարժային ապարատի և տեսողական թերություններով հաշմանդամների համար» և «Նշված կարգերի հաշմանդամների համար» բառերը փոխարինել «հենաշարժողական և տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց համար» բառերով,

10) 5.7.5-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Քաղաքացիների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ունիվերսալ խցիկներում կամ այլ սանիտարահիգիենիկ սենքերում, անհրաժեշտ է նախատեսել բռնաձողեր, շրջվող կամ հետ ծալովի նստատեղի տեղադրում։»,

11) 6.3.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6.3.1 Բազմաբնակարան (բազմաֆունկցիոնալ, հանրակացարանային) շենքերի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների ծավալահատակագծային լուծումները (այդ թվում մասնագիտացված կազմակերպությունները՝ գիտական, կրթական, առողջապահական, սոցիալական, գյուղատնտեսական, մշակութային (արվեստի), սպորտի և ժամանցի, կրոնական, վարչական, առևտրի և կենցաղային սպասարկման, ֆինանսական, կապի և տրանսպորտի, հյուրանոցային համալիրների, քաղաքացիական պաշտպանության և արտադրական օբյեկտները և այլն) ամբողջությամբ պետք է մշակվեն հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման սկզբունքին համապատասխան՝ ըստ նախագծային առաջադրանքների։»,

12) 6.3.5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6.3.5 Հենաշարժողական և տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղի (աշխատասենյակի) հեռավորությունը ծխարանից, տաքանալու կամ հովանալու, սանիտարական հանգույցի, ցնցուղարանի, խմելու ջրի սարքվածքների սենքերից չպետք է գերազանցի 60մ՝ շենքի ներքին մակերեսներում և շենքից դուրս բաց տարածքում աշխատանքների կազմակերպման պայմաններում:»:

3. Սահմանել, որ սույն Հրամանի պահանջները չեն տարածվում մինչև սույն Հրամանն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված քաղաքաշինական ծրագրերի (նախագծային և շինարարական) գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան