Գլխավոր տեղեկություն
Номер
N 56-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (20.06.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.06.12-2023.06.25 Պաշտոնական հրապարակման օրը 19.06.2023
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
16.06.2023
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
16.06.2023
Дата вступления в силу
20.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

16 հունիսի 2023 թ.

N 56-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 1640-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2003 թվականի օգոստոսի 25-ի N 619-Ն, 2010 թվականի օգոստոսի 30-ի N 1350-Ն հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1640-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Սովորողի ընդգրկումը պետական ուսումնական հաստատության առաջին դասարան կատարվում է հայտագրման միջոցով, որն իրականացվում է ԿՏԱԿ-ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգ»-ի (այսուհետ՝ համակարգ) միջոցով, հետևյալ հղումով՝ hayt.emis.am :»:

2) 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին ենթակետով.

«11.1 Մինչև հայտագրումը երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը իրականացնում է տվյալների համապատասխանության ստուգում stugum.emis.am կայքի միջոցով՝ հայտագրման ժամանակ անհարկի խոչընդոտներից խուսափելու նպատակով։»:

3) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Սույն կարգի 12-րդ կետի 1-ին, 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված առաջնահերթություն ունեցող սովորողների ծնողները (նրանց օրինական ներկայացուցիչը) իրենց երեխաներին համակարգի միջոցով հայտագրում են առաջին դասարան հայտագրման մեկնարկի օրվանից սկսած՝ 14 օրվա ընթացքում:»:

4) 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.1-ին ենթակետով՝.

«13.1 Սույն կարգի 12-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված առաջնահերթություն ունեցող սովորողի ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը), անկախ հայտագրման համար սահմանված ժամկետից, արտոնությունից օգտվելու նպատակով Նախարարության պաշտոնական էլեկտրոնային հասցեին (secretariat@escs.am) ուղարկում է դիմում և Միասնական սոցիալական ծառայություն տրամադրող կենտրոնի կողմից տրամադրված՝ արտոնությունը հավաստող համապատասխան տեղեկանք:

5) 17-րդ կետում «12-րդ կետում» բառերը փոխարինել «12-րդ կետի 1-ին, 3-րդ և 4-րդ ենթակետերով» բառերով:

6) 25-րդ կետի 2-րդ ենթակետում «պատճենը» բառից հետո լրացնել «, բացառությամբ պետական հաստատության 1-ին դասարան ընդունվելու դեպքի» բառերը:

7) 25-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) տեղեկանք՝ տրված Միասնական սոցիալական ծառայություն տրամադրող կենտրոնի կողմից՝ կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների վերաբերյալ՝ հանրակրթական հատուկ դպրոց ընդունվելու համար (ըստ անհրաժեշտության), եթե տեղեկատվական համակարգերի միջոցով հնարավոր չէ ինքնաշխատ եղանակով տվյալների փոխանակում,»:

8) 25-րդ կետի 6-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

9) 29-րդ կետի 1-ին ենթակետում «հիմունքներով,» բառից հետո լրացնել «բացառությամբ պետական հաստատության 1-ին դասարանն ավարտած դեպքի» բառերը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունիսի 2023 թվական: