ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
16 դեկտեմբերի 2022 թ. |
N 2064-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՎԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ ՎԱՉԻԿԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԽԱՂՈՂԻ ՕՂԻՆԵՐԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ ՕՂՈՒ ԹՈՐՎԱԾՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 7-րդ մասով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշման հավելվածի 26-րդ կետի 10-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 06-ի N 1058-Ա հրամանով, ինչպես նաև հիմք ընդունելով «ՎԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ ՎԱՉԻԿԻ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2022 թվականի դեկտեմբերի 5-ին ներկայացված դիմումը։
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «ՎԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ ՎԱՉԻԿԻ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրականացվող «Խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրություն» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը դադարեցնել՝ համաձայն «ՎԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ ՎԱՉԻԿԻ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված դիմումի՝ հաշվառման ամսաթիվը՝ 13․12․2021թ․, գտնվելու վայրը` ՀՀ, ք. Երևան, Նոր Նորք, Գալշոյան փ․ 36 շ․, բն․ 45։
2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում:
Պարտականություններ կատարող |
Ա. Խառատյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|