Գլխավոր տեղեկություն
Номер
N 3463-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (20.11.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
19.11.2019
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
19.11.2019
Дата вступления в силу
20.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

19 նոյեմբեր 2019 թ.

N 3463-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ««ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ N Կ-ԲՕ-002413 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ԵՐԻԿԱՄԱԲԱՆԱԿԱՆ, ԹՈՔԱԲԱՆԱԿԱՆ, ԱԼԵՐԳՈԼՈԳԻԱԿԱՆ, ԻՆՏԵՐՎԵՆՑԻՈՆ ՍՐՏԱԲԱՆԱԿԱՆ, ՇՏԱՊ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ, ՊԱԼԻԱՏԻՎ, ԱՆՈԹԱՆԵՅՐՈՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ, ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇԻՉ` ՇՃԱԲԱՆԱԿԱՆ (ՍԵՐՈԼՈԳԻԱԿԱՆ), ԻՄՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ, ՍՆԿԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 2815-Ա ՀՐԱՄԱՆԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության մասին օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը և «ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի կողմից 2019 թվականի նոյեմբերի 15-ին Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 4-ի «ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» փակ բաժնետիրական ընկերության Առողջապահության նախարարության կողմից 2018 թվականի հունիսի 14-ին տրամադրված բժշկական օգնության և սպասարկման N Կ-ԲՕ-002413 լիցենզիայի հիվանդանոցային` երիկամաբանական, թոքաբանական, ալերգոլոգիական, ինտերվենցիոն սրտաբանական, շտապ եվ անհետաձգելի բժշկական օգնության, պալիատիվ, անոթանեյրովիրաբուժական, լաբորատոր ախտորոշիչ` շճաբանական (սերոլոգիական), իմունաբանական, սնկաբանական տեսակների գործունեությունը կասեցնելու մասին» թիվ 2815-Ա հրամանը «պալիատիվ» տեսակի մասով ուժը կորցրած ճանաչել:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» փակ բաժնետիրական ընկերությանը:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

 

 

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ