Գլխավոր տեղեկություն
Номер
N 1018-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (09.02.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.02.01/3(447) Հոդ.26
Принят
Էկոնոմիկայի նախարար
Дата принятия
29.11.2012
Подписан
Էկոնոմիկայի նախարար
Дата подписания
29.11.2012
Дата вступления в силу
11.02.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 հունվարի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 10313019

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

29 նոյեմբերի 2012 թ.
ք. Երևան

N 1018-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՁԵՎԸ, ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՆՇԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ, ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 142-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 19.02.18 N 133-Ն)

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով՝

(նախաբանը խմբ. 03.02.23 N 326-Ն)

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Սահմանել`

1) չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատի ձևը` համաձայն N 1 հավելվածի,

2) չափման միջոցի տեսակի հաստատման նշանի պատկերը` համաձայն N 2 հավելվածի,

3) չափման միջոցի տեսակի հաստատման գրանցամատյանի վարման կարգը` համաձայն N 3 հավելվածի,

4) (ենթակետն ուժը կորցրել է 19.02.18 N 133-Ն)

(1-ին կետը փոփ. 19.02.18 N 133-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2004 թվականի օգոստոսի 24-ի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առանձին հոդվածների կիրարկումը ապահովելու մասին» N 142-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  Տ. Դավթյան

 

 

Հավելված N 1

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2012 թվականի նոյեմբերի 29-ի

N 1018-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_21092

(հավելվածը խմբ. 22.09.20 N 1226-Ն)

 

Հավելված N 2

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2012 թվականի նոյեմբերի 29-ի

N 1018-Ն հրամանի

 

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՆՇԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ

 

Ներմուծեք նկարագրությունը_22675

 

(հավելվածը խմբ. 22.09.20 N 1226-Ն, 03.02.23 N 326-Ն)

 

 

Հավելված N 3

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2012 թվականի նոյեմբերի 29-ի

N 1018-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում արտադրված և ներմուծված տեսակը հաստատված չափման միջոցների գրանցամատյանի վարման հետ կապված հարաբերությունները:

2. Գրանցամատյանում գրանցման ենթակա են այն չափման միջոցները (այսուհետ՝ ՉՄ), որոնք ենթակա են օգտագործման օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում` հաստատված «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքով և որոնց տեսակները հաստատվել են փորձարկումների արդյունքների հիման վրա և թույլատրվել են Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ դրվելու համար:

3. ՉՄ-ի գրանցումը և գրանցամատյանի վարումը կատարվում է հետևյալ նպատակներով.

1) տեսակը հաստատված ՉՄ-ի հաշվառման և Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ դրվելու և կիրառման համար թույլատրված ՉՄ-ի մասին տեղեկատվական տվյալների ֆոնդ ստեղծելու համար,

2) շահագրգիռ կազմակերպություններին, տնտեսվարող սուբյեկտներին, ինչպես նաև տեսակի հաստատման փորձարկումների արդյունքների փոխադարձ ճանաչմանը համագործակցող օտարերկրյա պետությունների չափագիտական կազմակերպություններին գրանցված ՉՄ-ի մասին տեղեկատվական ֆոնդի տվյալներով տեղեկատվական սպասարկում կազմակերպելու համար:

4. Գրանցամատյանի վարումն իրականացնում է Չափագիտության ազգային մարմինը:

5. Գրանցման համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝

1) ՉՄ-ի ստուգաչափման կամ եզակի թվով ՉՄ-ի վկայագրման փաստաթուղթը,

2) ՉՄ-ի տեսակի նկարագիրը,

3) ՉՄ-ի փորձարկումների վավերագիրը,

4) ՉՄ-ի տեսակի հաստատման մասին սերտիֆիկատի ճանաչման որոշումը տրված օտարերկրյա պետությունների չափագիտական կազմակերպությունների կողմից, եթե առկա են ՉՄ-ի տեսակի հաստատման մասին փոխճանաչման համապատասխան համաձայնագրեր, կնքված չափման միջոցներ արտադրող–արտահանող երկրի և Հայաստանի Հանրապետության միջև:

6. ՉՄ-ի գրանցամատյանի վարման ընթացքում Չափագիտության ազգային մարմինը իրականացնում է հետևյալ գործառնությունները.

1) ՉՄ-ի հաստատված տեսակների գրանցումը,

2) Չափագիտության ազգային մարմնի կողմից հաստատված և գրանցամատյանում գրանցված ՀՀ-ում շրջանառության մեջ դնելու և կիրառելու համար թույլատրված ՉՄ-ի մասին տեղեկությունների տեղեկատվական ֆոնդի կազմավորումը,

3) գրանցամատյանի փաստաթղթերի, ինչպես նաև այն նյութերի պահպանումը, որոնց հիման վրա կատարվում է ՉՄ-ի հաստատված տեսակների գրանցումը,

4) շահագրգիռ կազմակերպություններին սահմանված կարգով գրանցված ՉՄ-ի մասին տեղեկությունների տեղեկատվական ֆոնդի տվյալներով ապահովումը,

5) գրանցամատյանում ժամանակին համապատասխան փոփոխությունների կատարումը,

6) Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների միջպետական գրանցամատյանի համար տեղեկատվության նախապատրաստումը:

7. ՉՄ-ի հաստատված տեսակների գրանցումը կատարվում է գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի լրակազմի առկայության դեպքում` 5 աշխատանքային օրվա ընթացքում.

1) գրանցման ժամանակ ստուգվում է փաստաթղթերի լրակազմությունը սույն կարգի 4-րդ կետին համապատասխան,

2) ՉՄ-ի հաստատված տեսակների մասին տեղեկությունները գրանցվում են գրանցամատյանում: ՉՄ-ի յուրաքանչյուր տեսակին տրվում է գրանցման համար, որը բաղկացած է գրանցման հերթական համարից և տեսակի հաստատման տարվա վերջին երկու թվանշաններից,

3) գրանցամատյանում գրանցելուց հետո ձևակերպվում է ՉՄ-ի տեսակի հաստատման մասին սերտիֆիկատը 2 օրինակից: Առաջին օրինակը մնում է ՉՄ-ի մասին տեղեկությունների տեղեկատվական ֆոնդում, իսկ երկրորդը հանձնվում է հայտ ներկայացնողին:

8. Գրանցամատյանի տվյալներով տեղեկատվական սպասարկումը.

1) շահագրգիռ կազմակերպությունների, ինչպես նաև փորձարկումների արդյունքների ճանաչմանը համագործակցող օտարերկրյա գործընկերների չափագիտական կազմակերպությունների տեղեկատվական սպասարկումը ՉՄ-ի հաստատված տեսակների մասին տվյալներով` իրականացնում է Չափագիտության ազգային մարմինը,

2) ՉՄ-ի հաստատված տեսակների մասին տեղեկատվությունը, ինչպես նաև գրանցամատյանից դրանց հանման և կիրառման ոլորտների արգելման կամ սահմանափակման մասին ծանուցումը ենթակա է հրապարակման Չափագիտության ազգային մարմնի պաշտոնական կայքում,

3) շահագրգիռ կազմակերպությունների հարցումներով, գրանցված ՉՄ-ի մասին տեղեկությունների տեղեկատվական ֆոնդի տվյալների հիման վրա:

 

 

Հավելված N 4

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2012 թվականի նոյեմբերի 29-ի

N 1018-Ն հրամանի

 

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԴՐՈՇՄԻ ԱՐՏԱՏԻՊԻ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ

(հավելվածն ուժը կորցրել է 19.02.18 N 133-Ն)