Գլխավոր տեղեկություն
Номер
N 732-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (04.05.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 03.05.2023
Принят
Էկոնոմիկայի նախարար
Дата принятия
28.04.2023
Подписан
Էկոնոմիկայի նախարար
Дата подписания
28.04.2023
Дата вступления в силу
04.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

28 ապրիլի 2023 թ.
ք. Երևան

N 732-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 129-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 249-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝

 

Հրամայում եմ.

 

 1․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի օգոստոսի 10-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) համար մրցութային և ատեստավորման ընթացակարգերը և հանձնաժողովների ձևավորման կարգերը հաստատելու մասին» N 129-Ն և Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 5-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման ընթացակարգը և մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 249-Ն հրամանները:

 2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Վ. ՔԵՐՈԲՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 մայիսի 2023 թվական: