Գլխավոր տեղեկություն
Номер
N 187-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (06.06.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 05.06.2023
Принят
Շրջակա միջավայրի նախարար
Дата принятия
01.06.2023
Подписан
Շրջակա միջավայրի նախարար
Дата подписания
01.06.2023
Дата вступления в силу
06.06.2023

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

01 հունիսի 2023 թ. 

N 187-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆԱԶԱՏ ԵՎ ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ1» կետով և 27.1 հոդվածի 4-րդ մասով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

01 հունիսի 2023 թ.

ք. Երևան

Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

 

 

Հավելված

Շրջակա միջավայրի նախարարի

2023 թվականի հունիսի 1-ի 

N 187-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԱՆԱԶԱՏ ԵՎ ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի՝ շրջակա միջավայրի նախարարության (այսուհետ՝ Լիազորված մարմին) թույլտվությամբ՝ անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառման (այսուհետ՝ հաշվառում) հետ կապված իրավահարաբերությունները:

2. Հաշվառումն անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների, դրանց կարգաբանական պատկանելիության, վտանգվածության կարգավիճակի, քանակական և որակական փոփոխությունների, ֆիզիոլոգիական վիճակի, պահման ռեժիմի, վարչատարածքային տեղաբաշխվածության մասին տեղեկությունների համակարգ է:

3. Հաշվառումն իրականացվում է յուրաքանչյուր տարի և հաշվառման տվյալները տրամադրվում են Լիազորված մարմնին:

4. Հաշվառումն ապահովում է անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների մասին տեղեկատվության ստացումը, ինչն անհրաժեշտ է կենդանական աշխարհի պետական կադաստրի վարման և մոնիթորինգի իրականացման համար:

 

II. ՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

5. Հաշվառումն իրականացվում է անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների Լիազորված մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով պահման թույլտվություն ստացած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից՝ համաձայն Ձև 1-ի:

6. Հաշվառման Ձև 1-ի աղյուսակի մեջ.

1) սյուն 1-ում լրացվում է գրանցման հերթական համարը,

2) սյուն 2-ում լրացվում է իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը,

3) սյուն 3-ում լրացվում է իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը կամ ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը,

4) սյուն 4-ում լրացվում է գործունեության իրականացման վայրը,

5) սյուն 5-ում լրացվում է իրավաբանական անձի կամ ֆիզիկական անձի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն,

6) սյուն 6-ում լրացվում է վայրի կենդանու ծագումը կամ ձեռքբերումը հավաստող փաստաթղթի անվանումը, ամիսը, ամսաթիվը,

7) սյուն 7-ում լրացվում է Լիազորված մարմնի կողմից պահման թույլտվության համարը, ամիսը, ամսաթիվը,

8) սյուն 8-ում լրացվում է վայրի կենդանու հայերեն գիտական անվանումը (ցեղը և տեսակը, անհրաժեշտության դեպքում՝ նաև ենթատեսակը),

9) սյուն 9-ում լրացվում է վայրի կենդանու լատիներեն գիտական անվանումը (ցեղը և տեսակը, անհրաժեշտության դեպքում՝ նաև ենթատեսակը),

10) սյուն 10-ում լրացվում է կենդանու կարգաբանությունը՝ տիպը, դասը, կարգը, ընտանիքը,

11) սյուն 11-ում լրացվում է տեսակի վտանգվածության աստիճանը՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում նշված կարգավիճակը (ստատուսը),

12) սյուն 12-ում լրացվում է վայրի կենդանու առանձնյակների քանակը, սեռը, հնարավորության դեպքում՝ նաև տարիքը,

13) սյուն 13-ում և սյուն 14-ում լրացվում է պահման ռեժիմը՝ անազատ կամ կիսաազատ պայմանները,

14) սյուն 15-ում լրացվում է, եթե առկա է տվյալ տարում վայրի կենդանու առք կամ ծին կամ բուծում կամ վերարտադրություն կամ նվիրատվություն կամ ժառանգություն (ժառանգություն է ստանում),

15) սյուն 16-ում լրացվում է, եթե առկա է վայրի կենդանու վաճառք կամ անկում կամ նվիրատվություն,

16) սյուն 17-ը լրացվում է հաշվառված վայրի կենդանիների թվաքանակի փոփոխության (կենդանու վաճառք, նվիրատվություն, կորուստ կամ կենդանու ծնում, բուծում, վերարտադրություն, անկում) դեպքում՝ պարտադիր նշելով վաճառքի, նվիրատվության դեպքում ձեռքբերող ֆիզիկական կամ իրավաբանական անձի անվանումը, կորստի կամ անկման դեպքում՝ պատճառները:

 

III. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

7. Lիազորված մարմնի կողմից անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահման թույլտվություն ստացած ֆիզիկական կամ իրավաբանական անձինք թույլտվություն ստանալուց հետո ոչ ուշ քան 20 աշխատանքային օրվա ընթացքում Լիազորված մարմին են ներկայացնում հաշվառման տվյալները:

8. Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից յուրաքանչյուր տարի հաշվառվում, և հաշվառման տվյալները տրամադրվում են Լիազորված մարմնին մինչև փետրվար 1-ը:

9. Հաշվառման տվյալները պարտադիր հրապարակվում են Լիազորված մարմնի պաշտոնական կայքում՝ բացառությամբ անձնական տվյալների:

10. Լիազորված մարմինը հաշվառման տվյալներն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է տվյալների ճշգրտությունը: Անճշտություններ հայտնաբերելու դեպքում՝ գրավոր տեղեկացնում է տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձին՝ տաս աշխատանքային օրվա ընթացքում դրանք վերացնելու, պարզաբանելու համար:

11. Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից սույն կարգի 10-րդ կետում նշված տասնօրյա ժամկետում հաշվառման ճշգրտման տվյալները կամ 7-րդ և 8-րդ կետերում նշված ժամկետներում հաշվառման տվյալները չներկայացնելու դեպքերում հաշվառման տվյալները համարվում են Լիազորված մարմնին չտրամադրած:

12. Լիազոր մարմինը սույն կարգի 11-րդ կետում նշված հաշվառման տվյալները չտրամադրելու դեպքերն արձանագրելուց ոչ ուշ քան 5 օր հետո այդ տվյալները չտրամադրած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց մասին տեղեկատվությունը ներկայացնում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին:

13. Սույն կարգով սահմանված ժամկետներում իրավաբանական կամ ֆիզիկական անձինք անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառման տվյալները Լիազորված մարմնին չտրամադրելու դեպքում օրենքով սահմանված կարգով ենթարկվում են վարչական պատասխանատվության:

 

 Ձև 1

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Հ/Հ

ԻՐԱՎԱ-ԲԱՆԱ-ԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՎԱ-ՆՈՒՄԸ ԿԱՄ ՖԻԶԻ-ԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՈՒ-ՆԸ, ԱԶԳԱ-ՆՈՒՆԸ

ԻՐԱՎԱ-ԲԱՆԱ-ԿԱՆ ԱՆՁԻ ՊԵՏԱ-ԿԱՆ ԳՐԱՆՑ-ՄԱՆ ՎԿԱ-ՅԱԿԱՆԻ (ԳՐԱՆՑ-ՄԱՆ) ՀԱՄԱՐԸ ԿԱՄ ՖԻԶԻ-ԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՁՆԱ-ԳՐԱՅԻՆ ՏՎՅԱԼ-ՆԵՐԸ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱ-ՐԿԱՏԵՐ ՀԱՆԴԻ-ՍԱՑՈՂ ՖԻԶԻ-ԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԴԵՊ-ՔՈՒՄ՝ ՆԱԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱ-ՐԿԱ-ՏԻՐՈՋ ՊԵՏԱ-ԿԱՆ ԳՐԱՆՑ-ՄԱՆ ՎԿԱ-ՅԱԿԱՆԻ (ԳՐԱՆՑ-ՄԱՆ) ՀԱՄԱՐԸ

ԳՈՐԾՈՒ-ՆԵՈՒ-ԹՅԱՆ ԻՐԱԿԱ-ՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ

ԻՐԱՎԱ-ԲԱՆԱ-ԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՄ ՖԻԶԻ-ԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՀԵՌԱ-ԽՈՍԱ-ՀԱՄԱՐԸ, ԷԼԵԿ-ՏՐՈ-ՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ ՀԱՍՑԵՆ

ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆՈՒ ԾԱԳՈՒՄԸ ԿԱՄ ՁԵՌՔ-ԲԵՐՈՒՄԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՓԱՍՏԱ-ԹՂԹԻ ԱՆՎԱ-ՆՈՒՄԸ, ԱՄԻՍԸ, ԱՄՍԱ-ԹԻՎԸ

ԼԻԱ-ԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՀՄԱՆ ԹՈՒՅԼ-ՏՎՈՒ-ԹՅԱՆ ՀԱՄԱՐԸ, ԱՄԻՍԸ, ԱՄՍԱ-ԹԻՎԸ

ԿԵՆԴԱՆՈՒ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ԿԱՐԳԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

ՊԱՀՄԱՆ ՌԵԺԻՄԸ

ՊԱՀՎՈՂ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՇԱՐԺԸ

ԾԱՆՈ-ԹՈՒ-ԹՅՈՒՆ

ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆՈՒ ԳԻՏԱԿԱՆ ԱՆՎԱ-ՆՈՒՄԸ (ՑԵՂԸ ԵՎ ՏԵՍԱԿԸ, ԱՆՀՐԱ-ԺԵՇՏՈՒ-ԹՅԱՆ ԴԵՊ-ՔՈՒՄ՝ ՆԱԵՎ ԵՆԹԱ-ՏԵՍԱԿԸ)

ԿԱՐԳԱ-ԲԱՆՈՒ-ԹՅՈՒՆԸ՝ ՏԻՊԸ, ԴԱՍԸ, ԿԱՐԳԸ, ԸՆՏԱ-ՆԻՔԸ

ՎՏԱ-ՆԳՎԱ-ԾՈՒ-ԹՅԱՆ ԿԱՐԳԱ-ՎԻՃԱԿԸ՝ ԿԱՐԳԱ-ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍ-ՏԱՆԻ ՀԱՆՐԱ-ՊԵՏՈՒ-ԹՅԱՆ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔ

ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱ-ՆՈՒ ԱՌԱՆՁ-ՆՅԱԿ-ՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՍԵՌԸ, ՀՆԱՐԱ-ՎՈՐՈՒ-ԹՅԱՆ ԴԵՊ-ՔՈՒՄ՝ ՆԱև ՏԱՐԻՔԸ

ԿԻՍԱ-ԱԶԱՏ ՊԱՅ-ՄԱՆ-ՆԵՐ

ԱՆԱ-ԶԱՏ ՊԱՅ-ՄԱՆ-ՆԵՐ

ԱՌՔ/
ԾԻՆ/ ԲՈՒ-ԾՈՒՄ / ՎԵՐԱ-ՐՏԱ-ԴՐՈՒ-ԹՅՈՒՆ/ ՆՎԻՐԱ-ՏՎՈՒ-ԹՅՈՒՆ/ ԺԱՌԱՆ-ԳՈՒ-ԹՅՈՒՆ

ՎԱ-ՃԱՌՔ/ ԱՆ-ԿՈՒՄ/ ՆՎԻՐԱ-ՏՎՈՒ-ԹՅՈՒՆ

 

ՀԱՅԵ-ՐԵՆ

ԼԱ-ՏԻՆԵ-ՐԵՆ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

                                 
                                 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունիսի 2023 թվական: