Գլխավոր տեղեկություն
Номер
N 612-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (06.04.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Дата принятия
05.04.2023
Подписан
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Дата подписания
05.04.2023
Дата вступления в силу
06.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

 

05 ապրիլի 2023 թ.
ք. Երևան

N 612-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 2208 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՕՂՈՒ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ԵՎ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 220820 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԽԱՂՈՂԻ ԳԻՆՈՒ ԿԱՄ ԽԱՂՈՂԻ ՄԶՄԱՆ ԹՈՐՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ՍՊԻՐՏԱՅԻՆ ԹՐՄՕՂԻՆԵՐԻ ՄԻՆՉԵՎ 100 ՀԱԶԱՐ ԼԻՏՐ (100-ՏՈԿՈՍԱՆՈՑ ՍՊԻՐՏԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ) ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵԱՏՄ ԱՆԴԱՄ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ «ԲԱՑԹՈՂՆՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵԱՏՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 7-րդ և 13-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշման հավելվածի 26-րդ կետի 10-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 06-ի N 1058-Ա հրամանով, ինչպես նաև հիմք ընդունելով «ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի ապրիլի 4-ին ներկայացված դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Դադարեցնել «ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծում» և «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծում, այդ թվում` վերամշակման նպատակով ներմուծում» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը 2023 թվականի ապրիլի 6-ից՝ համաձայն «ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված դիմումի, հաշվառման համարը` N ՕՆ 8-8.1-5 առ 06.04.2020թ., գտնվելու վայրը` ՀՀ, ք. Երևան, Շարուրի 47/1:

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:

 

 

Կ. Սարգսյան