Գլխավոր տեղեկություն
Номер
N 27-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (12.05.2023-20.07.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.05.02-2022.05.15 Պաշտոնական հրապարակման օրը 13.05.2022
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
10.05.2022
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
10.05.2022
Дата вступления в силу
23.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

10 մայիս 2022 թ.

N 27-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՂ ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի ԹԻՎ 39-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել` պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բնակչությանը ցուցաբերվող շտապ բժշկական օգնության կազմակերպման և իրականացման չափորոշիչը` համաձայն հավելվածի:

 2. Ուժը կորցրած ճանաչել Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 24-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող շտապ բժշկական օգնության տրամադրման չափորոշիչը, շտապ բժշկական օգնության կանչի թերթիկի ձևը, իրազեկման թերթիկի ձևը, շտապ բժշկական օգնության դիսպետչերի գործառույթների նկարագիրը հաստատելու մասին» թիվ 39-Ն հրամանը:

 3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2022 թվականի մայիս «10»-ի N 27-Ն

հրամանի

 

ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՂ ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

 ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 1. Սույն չափորոշչով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բնակչությանը ցուցաբերվող շտապ բժշկական օգնության (այսուհետ` շտապ բժշկական օգնություն) կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

 2. Սույն չափորոշչով հաստատված դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի գործունեության լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպությունների (այսուհետ` բժշկական կազմակերպություն) վրա:

 3. Շտապ բժշկական օգնությունն և սպասարկումը ցուցաբերվում է բժշկական կազմակերպությունից դուրս (շտապօգնության կանչի վայրում, ինչպես նաև շտապ բժշկական օգնության մեքենայում՝ բժշկական տեղափոխման ժամանակ):

 4. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով շտապ բժշկական օգնությունն և սպասարկումը, պացիենտի տեղափոխումը (այդ թվում հոսպիտալացումը) կազմակերպվում է շտապ բժշկական օգնության ծառայության վերակենդանացման, ընդհանուր գծային, ֆելդշերական բրիգադների, ինչպես նաև «Արտագնա անհետաձգելի բժշկական օգնության արագ արձագանքման ծառայության» (սանավիա) միջոցով:

 5. Վերակենդանացման, ընդհանուր գծային, ֆելդշերական բրիգադների կադրային և տեխնիկական հագեցվածության պահանջներն ու պայմանները սահմանված են Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման հավելված 13-ով:

(5-րդ կետը փոփ. 10.05.23 N 19-Ն)

 6. Շտապ բժշկական օգնության ծառայության բրիգադների բուժաշխատողները կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում բժշկական օգնություն ցուցաբերելիս առաջնորդվում են առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող վիճակների կազմակերպման ընթացակարգերով:

 7. Շտապ օգնության մեքենաները պետք է համալրված լինեն գլոբալ տեղորոշման համակարգով (ՋԻՓԻԷՍ/GPS) և միացված լինեն շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ու սպասարկման կենտրոնական դիսպետչերական կառավարման համակարգին` համաձայն Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման հավելվածներ 12-ով և 13-ով սահմանված պահանջների:

(7-րդ կետը փոփ. 10.05.23 N 19-Ն)

 8. Շտապ բժշկական օգնության բրիգադների ձևավորումն իրականացվում է յուրաքանչյուր 20.000 բնակչին առնվազն մեկ բրիգադ սկզբունքով:

 9. Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով շտապ բժշկական օգնությունն և սպասարկումն իրականացվում է շտապ բժշկական օգնություն իրականացնող կայանի (այդ թվում կենտրոնի կազմում գործող ենթակայանների) և բժշկական կազմակերպությունների շտապ բժշկական օգնության ծառայությունների կողմից:

 10. Շտապ բժշկական օգնության կանչի ընթացքում (կանչ ստանալու պահից մինչև կանչի ավարտը) լրացվում է «Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկը»` համաձայն հավելվածով ներկայացված Ձև 1-ի:

 11. Շտապ բժշկական օգնության կանչի ընթացքում պացիենտի` իր առողջական վիճակի մասին տեղեկատվություն ստանալու պահանջի դեպքում, շտապ բժշկական օգնության բժշկի կողմից տրվում է պացիենտի առողջական վիճակի մասին տեղեկանք` համաձայն հավելվածով ներկայացված Ձև 5-ի:

 12. Շտապ բժշկական օգնությունը մատուցվում է հանկարծակի արտահայտված սուր հիվանդությունների, վիճակների, քրոնիկ հիվանդությունների սրացման դեպքերում, որոնք անմիջական վտանգ են ներկայացնում պացիենտի կյանքի համար:

 13. Այն դեպքերում, երբ տրված կանչը հնարավոր է սպասարկել այն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունում (այսուհետ` ԱԱՊ կազմակերպություն), որտեղ գրանցված է տվյալ պացիենտը, անհրաժեշտ խորհրդատվությունից հետո հեռախոսազանգի միջոցով կամ ծրագրային (էլեկտրոնային) եղանակով կանչը, ԱԱՊ կազմակերպության աշխատանքային ժամերին, ուղղորդվում է տվյալ ԱԱՊ կազմակերպություն:

 14. Եթե կանչը շտապ բժշկական օգնության կանչ ստացողի` բժշկական կազմակերպության տնօրենի հրամանով նշանակված պատասխանատուի (այսուհետ` պատասխանատու) կողմից փոխանցվում է հեռախոսազանգի միջոցով, ապա լրացվում է իրազեկման թերթիկ` համաձայն հավելվածով ներկայացված Ձև 2-ի և ուղարկվում համապատասխան ԱԱՊ կազմակերպություն:

 15. Շտապ բժշկական օգնության ծառայությունն իրականացնում է վարորդի սթափության վիճակի զննություն (ալկոհոլային հարբածության փորձաքննություն)` իրավապահ մարմնի որոշման հիման վրա, բժշկական կազմակերպության տնօրենի հրամանով ալկոհոլային հարբածության փորձաքննության իրականացման պատասխանատու նշանակված բժշկի կողմից` ինչպես աշխատանքային օրերին` աշխատանքային ժամից դուրս, այնպես և հանգստյան, հիշատակի և տոնական օրերին` շուրջօրյա, համաձայն Կառավարության 2009 թվականի մարտի 19-ի թիվ 277-Ն որոշման հավելված 1-ի 3-րդ կետի:

 16. Շտապ բժշկական օգնության ծառայությունը պացիենտներին հոսպիտալացնելիս առաջնորդվում է.

 1) կանչի վայրին ամենամոտ գտնվող հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության (ծառայության) առկայությամբ,

 2) հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում` վերակենդանացման ծառայության առկայությամբ,

 3) հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների` տվյալ պրոֆիլի բաժանմունքի առկայությամբ:

 17. Շտապ բժշկական օգնության կայանի (ծառայության) օպերատիվ աշխատանքները կազմակերպվում են տվյալ օրվա պատասխանատուի կողմից, որը.

 1) միաժամանակ մի քանի կանչերի ստացման դեպքում ապահովում է դրանց սպասարկման հերթականությունը` ըստ սույն հավելվածի գլուխ 4-ով ներկայացված շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող կանչերի դասակարգման,

 2) ուղղորդում է շտապ բժշկական օգնության կանչ ներկայացնողի մոտակայքում գտնվող բրիգադը,

 3) վերահսկում է հոսպիտալացման ճիշտ կատարումը` առաջնորդվելով սույն հավելվածի գլուխ 4-ով ներկայացված շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող կանչերի դասակարգմամբ,

 4) բոլոր այն դեպքերում, երբ կա կասկած կանչի պատճառների վերաբերյալ (բռնություն, վթար և այլն) տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը,

 5) բժշկական կազմակերպության տնօրենի հանձնարարականով զանգվածային միջոցառումների ժամանակ բնակչության շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունն ապահովելու նպատակով միջոցառման վայր է ուղարկում շտապ բժշկական օգնության բրիգադներ,

 6) արտակարգ իրավիճակների ժամանակ` դեպքի վայրի մասին տեղեկացնում է տվյալ բժշկական կազմակերպության տնօրենին, Առողջապահության նախարարության Քաղաքացիների բողոքների և դիմումների արագ արձագանքման բաժնին, Երևանի քաղաքապետարանի ու համապատասխան մարզպետարանի առողջապահության ոլորտի պատասխանատուներին, այլ շահագրգիռ ծառայությունների համապատասխան ստորաբաժանումներին:

 18. Շտապ բժշկական օգնության կանչը ստացած բրիգադը դուրս է գալիս կայանից կամ ենթակայանից կամ բժշկական կազմակերպությունից անմիջապես:

 19. Երևան քաղաքում և ՀՀ մարզերի քաղաքային վայրերում կանչը ստանալուց հետո բրիգադի կանչի վայր ժամանման տևողությունն` ըստ սույն հավելվածի գլուխ 4-ով ներկայացված շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող կանչերի դասակարգման «Առաջնահերթ» կանչերի համար չպետք է գերազանցի 15 րոպեն` բացառությամբ ձմեռային ամիսներին, երբ բրիգադի ժամանման առավելագույն ժամանակը կարող է հասնել 20 րոպեի` ելնելով ճանապարհային երթևեկության չնախատեսված բարդություններից:

 20. ՀՀ մարզերի գյուղական վայրերում կանչը ստանալուց հետո բրիգադի կանչի վայր ժամանման տևողությունը.

 1) մինչև 20 կմ հեռավորության վրա գտնվող գյուղական համայնքներից ստացված կանչերի դեպքում բրիգադի ժամանման տևողությունը չպետք է գերազանցի 15 րոպեն,

 2) 20 կմ-ից առավել հեռավորության վրա գտնվող գյուղական համայնքներից ստացված կանչերի դեպքում բրիգադի ժամանման տևողությունը չպետք է գերազանցի 30 րոպեն:

 21. Եթե գյուղական համայնքը գտնվում է դժվարանցանելի ճանապարհային հատվածում, հատկապես ձմեռային ամիսներին, ստացված կանչերի դեպքում բրիգադի ժամանման տևողությունը կարող է հասնել 30 րոպեի, որի մասին շտապ բժշկական օգնության բրիգադի բժիշկը կամ միջին բուժաշխատողը պարտավոր են հայտնել կանչն ընդունող պատասխանատուին:

 22. Կանչը սպասարկող բրիգադը տեղում օգնություն է ցուցաբերում առավելագույնը 30 րոպեի ընթացքում.

 1) այն դեպքերում, երբ սահմանված ժամկետում ձեռնարկված միջոցառումները դրական տեղաշարժ չեն արձանագրում, կազմակերպվում է պացիենտի տեղափոխումը հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն` համաձայն սույն հավելվածի 2-րդ գլխի դրույթների,

 2) այն դեպքում, եթե կանչը ավարտվում է պացիենտի հոսպիտալացմամբ կանչ սպասարկող շտապ բժշկական օգնության բրիգադի բժշկի կողմից լրացվում է ուղեկցող թերթիկը (թերթիկի առաջին մասը)` համաձայն հավելվածով ներկայացված Ձև 3-ի:

 

ԳԼՈՒԽ 2. ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

 23. Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում պացիենտի տեղափոխման ձևերն են`

 1) բժշկական տեղափոխում,

 2) բժշկասանիտարական տեղափոխում,

 3) «Արտագնա անհետաձգելի բժշկական օգնության արագ արձագանքման ծառայության» (սանավիա) միջոցով տեղափոխում:

 24. Պացիենտի բժշկական տեղափոխում` շտապ բժշկական օգնության կանչի վայրից աշխարհագրորեն առավել մոտ գտնվող հիվանդանոցային բժշկական կազմակերպություն պացիենտի տեղափոխում` շտապ բժշկական օգնության մեքենայով և բրիգադի ուղեկցությամբ (Երևանում` Երևանի վարչական տարածքում, ՀՀ մարզերում` մարզի վարչական տարածքում):

 25. Պացիենտի բժշկասանիտարական տեղափոխում` ՀՀ մարզային հիվանդանոցային բժշկական կազմակերպությունից Երևանի կամ ՀՀ մարզային այլ նեղ մասնագիտական ծառայություններ մատուցող աշխարհագրորեն առավել մոտ գտնվող հիվանդանոցային բժշկական կազմակերպություն պացիենտի տեղափոխում` հավելվածի գլուխ 5-ով ներկայացված կողմնորոշիչ ցանկում ներառված հիվանդությունների և վիճակների առկայության դեպքում:

 26. «Արտագնա անհետաձգելի բժշկական օգնության արագ արձագանքման ծառայության» (սանավիա) միջոցով տեղափոխում` արագ արձագանքման ծառայություն իրականացնող բրիգադի ավագ բուժաշխատողի որոշմամբ ՀՀ մարզային հիվանդանոցային բժշկական կազմակերպությունից պացիենտի բժշկասանիտարական տեղափոխում համապատասխան նեղ մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություն:

 27. Այն դեպքերում, երբ շտապ բժշկական օգնության կանչը սպասարկող բրիգադի կողմից տեղում, հավելվածի 22-րդ կետով սահմանված ժամկետներում (առավելագույնը 30 րոպե) իրականացված միջոցառումների արդյունքում դրական տեղաշարժ չի արձանագրվում, կազմակերպվում է պացիենտի բժշկական տեղափոխումը կանչի սպասարկման վայրին աշխարհագրորեն առավել մոտ գտնվող մասնագիտացված բաժանմունք ունեցող հիվանդանոցային բժշկական կազմակերպություն:

 28. Այն դեպքում, երբ կանչի սպասարկման վայրին աշխարհագրորեն առավել մոտ գտնվող հիվանդանոցային բժշկական կազմակերպությունում բացակայում է համապատասխան մասնագիտացված բաժանմունքը (բացակայում է բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա) շտապ բժշկական օգնության բրիգադի կողմից տեղափոխված պացիենտին` հաշվի առնելով վերջինիս առողջական վիճակը, ցուցաբերվում է անհետաձգելի բժշկական օգնություն, այնուհետև որոշում է կայացվում այլ` մասնագիտացված բաժանմունք ունեցող հիվանդանոցային բժշկական կազմակերպություն տեղափոխելու հարցը:

 29. Այն դեպքում, երբ հիվանդանոցային բժշկական կազմակերպությունը հրաժարվում է անհապաղ ընդունել շտապ բժշկական օգնության բրիգադի կողմից տեղափոխված, հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտին, ընդունարանի տվյալ օրվա պատասխանատուն գրառում է կատարում և ստորագրում հավելվածով Ձև 1-ով ներկայացված «Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկի» ստացիոնար տեղափոխմանը վերաբերող հատվածում կամ հավելվածով Ձև 3-ով ներկայացված «Ուղեկցող թերթիկի» համապատասխան հատվածում` նշելով հոսպիտալացման մերժման հիմքը:

 30. Հիվանդանոցային բժշկական կազմակերպության կողմից շտապ օգնության ծառայության միջոցով տեղափոխված պացիենտների հոսպիտալացման անհարկի մերժման յուրաքանչյուր դեպքի մասին տեղեկատվությունը ներկայացվում է Առողջապահության նախարարության «Քաղաքացիների բողոքների և դիմումների արագ արձագանքման բաժին» 80-03 հեռախոսահամարով` հերթապահ ավագ բուժաշխատողի կողմից:

 31. Պացիենտի բժշկասանիտարական տեղափոխման անհնարինության դեպքում կամ եթե ախտորոշման ճշտման կամ բուժօգնության համար պահանջվում է նեղ մասնագիտական խորհրդատվություն, բժշկական միջամտություններ տեղում, գործում է արտագնա անհետաձգելի բժշկական օգնության արագ արձագանքման ծառայությունը (սանավիա):

 32. Արտագնա անհետաձգելի բժշկական օգնության գործառույթը կազմակերպվում է Երևանից դեպի ՀՀ մարզեր` վերակենդանացման բրիգադների կամ մասնագիտացված բժշկական թիմերի միջոցով:

 33. Պացիենտի բժշկասանիտարական տեղափոխման և արագ արձագանքման ծառայության գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը հիվանդանոցային բժշկական կազմակերպության կողմից մուտքագրվում է էլեկտրոնային առողջապահության համակարգ, որը հիմք է հանդիսանում վիճակագրության վարման, բուժօգնության որակի ցուցանիշների վերահսկման, ինչպես նաև ֆինանսավորման համար:

 34. Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արագ արձագանքման ծառայության կանչ ներկայացնող հիվանդանոցային բժշկական կազմակերպությունը չիրականացված (խորհրդատվությամբ ավարտված, տեխնիկական խոչընդոտների և այլ դեպքերում) կանչերի մասին տեղեկատվությունը սահմանված կարգով մուտքագրում է էլեկտրոնային առողջապահության համակարգ:

 35. Հավելվածի գլուխ 5-ի կողմնորոշիչ ցանկում ներկայացված դեպքերից բացի, Երևանի կամ ՀՀ մարզային այլ նեղ մասնագիտական ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություն պացիենտի բժշկասանիտարական տեղափոխումը ՀՀ մարզային շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով կազմակերպվում է նաև հետևյալ դեպքերում.

 1) երբ ՀՀ մարզի տարածքում գործող հիվանդանոցային բժշկական կազմակերպություններից ոչ մեկը չունի բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա` պացիենտին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար,

 2) երբ պացիենտին անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու համար հիվանդանոցային բժշկական կազմակերպությունում բացակայում է համապատասխան մասնագիտացված բաժանմունքը, բուժման համար պահանջվող տեխնիկական պայմանները (սարքեր), մասնագիտական ներուժը, անհրաժեշտ դեղերը,

 3) երբ ցուցաբերված անհետաձգելի բժշկական օգնության արդյունքում պացիենտի վիճակը չի կայունանում, և պահանջվում է բարդ մասնագիտական խորհրդատվություն:

 36. Հրատապ լուծում պահանջող դեպքերում պացիենտի բժշկասանիտարական տեղափոխումը կազմակերպվում է տվյալ ՀՀ մարզի շտապ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այն կազմակերպության կողմից, որի շտապ բժշկական օգնության ծառայությունը հագեցած է ռեանիմոբիլով (անկախ պացիենտի տվյալ բնակավայրում ապրելու հանգամանքից)` բժշկական անձնակազմի ուղեկցությամբ:

 37. Պացիենտի վիճակի ծանրությամբ պայմանավորված, գնահատելով տեղափոխման ռիսկերը տեղափոխման հիմնավորվածության որոշումը կայացվում է տեղափոխող բժշկական կազմակերպության պացիենտին վարող ավագ բուժաշխատողի և ծառայության պատասխանատուի համատեղ որոշման հիման վրա:

 38. Տեղափոխվող պացիենտի հիվանդության պատմագրում պարտադիր կատարվում է գրառում` հստակ նշելով սույն հավելվածի 35-րդ կետով սահմանված տեղափոխման վերաբերյալ որոշման պատճառներից մեկը կամ մի քանիսը և ստորագրվում տեղափոխման վերաբերյալ որոշում կայացնողների կողմից:

 39. Պացիենտների տեղափոխումն այլ բժշկական կազմակերպություն իրականացվում է տեղափոխությունը կազմակերպող բժշկական կազմակերպության և ընդունող բժշկական կազմակերպության փոխադարձ համաձայնությամբ` նախապես հեռախոսակապի միջոցով տեղեկացնելով աշխարհագրորեն առավել մոտ գտնվող այլ բժշկական կազմակերպության ընդունարանին, ուր տեղափոխվում է պացիենտը` հաշվի առնելով տվյալ բժշկական կազմակերպության տեխնիկական և մասնագիտական հնարավորությունները:

 40. Պացիենտին տեղափոխելիս, որպես հիմք կցվում է տեղափոխման էպիկրիզը:

 41. Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող, տուբերկուլոզ ախտորոշմամբ անձանց, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) կազմակերպություններից պացիենտներին համապատասխան հիվանդանոցային բժշկական կազմակերպություններ (ինչպես նաև մեկ հիվանդանոցային բժշկական կազմակերպությունից մյուսը) տեղափոխումը, եթե տեղափոխման ընթացքում չկա բժշկական միջամտության անհրաժեշտություն, իրականացվում է տվյալ սպասարկման տարածքի շտապ օգնության բրիգադների միջոցով (փոխհատուցումը կազմակերպվում է համաձայն Առողջապահության նախարարի հրամանով հաստատված «ֆելդշերական բրիգադի կանչի համար սահմանված միջինացված գնի»):

 42. Շտապ բժշկական օգնության ծառայությունը պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում իրականացնում է դիակների տեղափոխում իրավապահ մարմինների կողմից որոշման հիման վրա` հայտնաբերած դիակների տեղափոխման նպատակով: Շտապ բժշկական օգնության ծառայությունում արձանագրված դիակների տեղափոխման վերաբերյալ բոլոր կանչերն իրականացվում են միայն ֆելդշերական բրիգադների կողմից:

 

 ԳԼՈՒԽ 3. ԱՐՏԱԳՆԱ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ «ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ (ՍԱՆԱՎԻԱ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

 43. ՀՀ մարզային բժշկական կազմակերպությունից Երևանի մասնագիտացված ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններ պացիենտի բժշկասանիտարական տեղափոխման կազմակերպման անհնարինության դեպքում պացիենտի բուժօգնությունն իրականացնող բժշկական կազմակերպությունն իրավասու է կազմակերպել արագ արձագանքման ծառայության կանչ:

 44. Արագ արձագանքման ծառայության կանչի ընթացքում լրացվում է սանավիայի թերթիկը, համաձայն հավելվածով ներկայացված Ձև 4-ի:

 45. Արագ արձագանքման ծառայության կազմակերպման համար ՀՀ մարզային բժշկական կազմակերպությունների կողմից տրվում են կանչեր արագ արձագանքման ծառայություն իրականացնող բժշկական կազմակերպություններին միայն այն դեպքերում, երբ պացիենտին անհրաժեշտ բժշկական օգնությունն ու տեղափոխումը պետք է կազմակերպվի վերակենդանացման բրիգադի կամ մասնագիտացված բժշկական թիմերի միջոցով:

 46. Արագ արձագանքման ծառայությունն իրականացվում է, երբ ախտորոշման ճշտման կամ բուժման համար տեղում պահանջվում է նեղ մասնագիտական բժշկական օգնություն և սպասարկում:

 47. Տեղում նեղ մասնագիտական խորհրդատվությունից կամ անհրաժեշտության դեպքում բժշկական միջամտություն իրականացնելուց հետո արագ արձագանքման ծառայություն իրականացնող բրիգադի ավագ բուժաշխատողի որոշմամբ կարող է իրականացվել պացիենտի բժշկասանիտարական տեղափոխում համապատասխան նեղ մասնագիտական բաժանմունք ունեցող լիցենզավորված բժշկական կազմակերպություն` հետագա բուժումը կազմակերպելու նպատակով:

 48. Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արագ արձագանքման ծառայություն իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկը տեղադրվում է Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում՝ յուրաքանչյուր տարվա պետական պատվերի տեղադրման գործընթացի ավարտից հետո:

 49. Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտագնա անհետաձգելի բժշկական օգնության արագ արձագանքման ծառայության կողմից պացիենտի ուղղաթիռով տեղափոխման գործընթացը կարգավորվում է Առողջապահության նախարարի 2019 թվականի մարտի 12-ի թիվ 611-Ա հրամանով:

 50. Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում երեխաների, այդ թվում նորածինների արտագնա անհետաձգելի մասնագիտական շտապ բժշկական օգնության կազմակերպումը և ըստ անհրաժեշտության տեղափոխումը կազմակերպվում է Առողջապահության նախարարի 2019 թվականի հուլիսի 17-ի թիվ 1961-Լ հրամանով սահմանված կարգով, բժշկական օգնության տվյալ տեսակի իրականացման համար պայմանագիր ունեցող բժշկական կազմակերպությունների միջոցով:

 51. Առողջապահության նախարարի 2020 թվականի մայիսի 8-ի թիվ 1458-Ա հրամանով կանոնակարգվում են պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ցամաքային տրանսպորտի միջոցով իրականացվող մանկական արագ արձագանքման արտագնա ծառայությունների աշխատանքները:

 52. Առողջապահության նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 3967-Լ հրամանով կանոնակարգվում են հղիների, ծննդաբերների և ծննդկանների արագ արձագանքման` ցամաքային տրանսպորտի միջոցով իրականացվող արտագնա ծառայության աշխատանքները:

 

ԳԼՈՒԽ 4. ՇՏԱՊ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ԿԱՆՉԵՐԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՂՂՈՐԴՎՈՂ ԿԱՆՉԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ` ԸՍՏ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅԱՆ

 

 53. Առաջնահերթ` մինչև 15 րոպեի ընթացքում սպասարկվող անհետաձգելի բժշկական օգնության կանչեր (բնակչության, հասարակական վայրերից, հիմնարկ ձեռնարկություններից, բժշկական կազմակերպություններից տրված), երբ պացիենտի կյանքին կամ առողջությանը ակնհայտ վտանգ է սպառնում.

 1) արտակարգ իրավիճակներով (աղետներով, ճանապարհատրանսպորտային պատահարներով) և դժբախտ պատահարներով (հրդեհ, պայթյուն, փլուզում և այլն) պայմանավորված կանչեր,

 2) ջրահեղձում, էլեկտրահարություն, կայծակնահարություն, ցրտահարություն, դանակահարություն, ջերմային հարված, բարձրությունից վայր ընկած, հրազենային վնասվածքներ,

 3) ցավ կրծքավանդակում, հանկարծակի առաջացած սրտի ռիթմի խանգարման նշաններ,

 4) զարկերակային ճնշման կտրուկ բարձրացում (սիստոլիկ զարկերակային ճնշման 180մմ/սնդ, սյան և ավել) կամ իջեցում, որն ուղեկցվում է կրծքավանդակի ցավով, ռիթմի խանգարմամբ, ընդհանուր թուլությամբ, գլխացավով, գլխապտույտով, փսխման, գիտակցության, խոսակցական ակտի, վերջույթներում շարժումների և զգացողության խանգարման երևույթներով,

 5) տարբեր պատճառներով առաջացած արտահայտված արյունահոսություններ (ստամոքս-աղիքային, թոքային, արգանդային, քթային, ծայրանդամներից՝ վնասվածքների պատճառով առաջացած և այլն),

 6) սրտային ասթմա, թոքերի այտուց,

 7) ցնցումային համախտանիշ,

 8) գիտակցության, հոգեվիճակի հանկարծակի խանգարումներ, ինսուլտներ, անգիտակից վիճակներ,

 9) թունավորումներ բուսական, քիմիական ծագման նյութերից,

 10) կենդանիների կծած վերքեր, օձի, կարիճի, միջատների խայթոց,

 11) գանգուղեղային և պարանոցի վնասվածքներ,

 12) կոնքի և խողովակավոր ոսկրերի կոտրվածքների նշաններով արտահայտված վնասվածքներ,

 13) մարմնի մակերեսի 20%-ը գերազանցող այրվածքներ, դեմքի, շնչուղիների, աչքի և շեքի այրվածքներ,

 14) մինչև 18 տարեկան երեխաների դեպքում.

 ա. 0-1 տարեկան երեխաներ 2-րդ աստիճանի 1% և ավել այրվածքային մակերես,

 բ. 0-1տարեկան երեխաներ 1-2-3-րդ աստիճանի քիմիական, էլեկտրոայրվածքներ,

 գ. 1-3 տարեկան երեխաներ 2-րդ աստիճանի 5% և ավել այրվածքային մակերես,

 դ. 3-7 տարեկան երեխաներ 2-3-րդ աստիճանի 5% և ավել այրվածքային մակերես,

 ե. 7-13 տարեկան երեխաներ 3-4-րդ աստիճանի 5% և ավել այրվածքային մակերես,

 զ. 13-18 տարեկան երեխաներ 3-4-րդ աստիճանի 5% և ավել այրվածքային մակերես,

 է. 3-18 տարեկան երեխաներ 2-3-րդ աստիճանի 10% և ավել այրվածքային մակերես

 ը. 0-18 տարեկան երեխաներ այրվածքներ համակցված վնասվածքներով, ուղեկցող հիվանդություններով էլեկտրահարություն և էլեկտրոայրվածք,

 թ. 0-18 տարեկան երեխաներ սեպտիկոտոքսեմիայով,

 ժ. 0-18 տարեկան երեխաներ 2-3-4-րդ աստիճանի ցրտահարություններ,

 ի. ինհալացիոն/շնչական ուղիների այրվածքներ,

 լ. 0-18 տարեկան երեխաներ ընդհանուր սառեցում, ցրտահարություններ 2-3-4-րդ աստիճանի,

 15) որովայնում առաջացած հանկարծակի սուր ցավեր,

 16) մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում 38.5° C և ավելի` հիպերթերմիկ ցնցումների առաջացման հնարավոր վտանգով (մինչև 5 տարեկան անչափահասներ),

 17) հղիության ընթացքով պայմանավորված ախտաբանական վիճակներ (էկլամպսիա, արտահայտված արյունահոսություն և այլն), արտահիվանդանոցային պայմաններում ընթացող ծննդաբերություն, գինեկոլոգիական սուր ախտահարումներ,

 18) վարակիչ հիվանդությունների ախտանիշներով ուղեկցվող վիճակներ, եթե կա անհետաձգելի բժշկական օգնության կամ հոսպիտալացման անհրաժեշտություն, առանց որոշակի պատճառի հանկարծակի առաջացած հիվանդագին վիճակներ,

 19) ալերգիկ վիճակներ՝ Կվինկեի այտուցի, անաֆիլակտիկ շոկի ախտանիշներով,

 20) տեսողության հանկարծակի կորուստ, վատացում, գլաուկոմայի սուր նոպայի դրսևորում,

 21) քրոնիկ հիվանդությունների սրացումների ժամանակ, եթե դրանք պահանջում են անհետաձգելի օգնություն,

 22) մինչև 18 տարեկան երեխաների կանչերը:

 54. Բնակչությունից ստացված` առաջին տեսակի շտապ բժշկական օգնության կանչեր` մինչև 20 րոպեի ընթացքում սպասարկվող անհետաձգելի բժշկական օգնության կանչեր, երբ տուժածների, պացիենտների կյանքին կամ առողջությանը սպառնացող ռիսկը բարձր է կամ առկա է դրա վտանգը.

 1) զարկերակային գերճնշման տագնապ, սիստոլիկ ճնշման մինչև 180մմ/սնդ. սյան ցուցանիշով ուղեկցվող թիրախ օրգանների կլինիկական ախտանիշների դրսևորմամբ,

 2) ուղեղի արյան շրջանառության խանգարում՝ առանց ուղեկցող բարդությունների դրսևորման,

 3) բրոնխիալ ասթմայի նոպա,

 4) ցավ որովայնում, որը չի ուղեկցվում սուր որովայնին բնորոշ ախտանիշներով, արյունահոսությամբ և/կամ առաջացել է աղեստամոքսային տրակտի քրոնիկ հիվանդությունների սրացման հետևանքով,

 5) սուր միզակապություն, երիկամային խիթ,

 6) եղնջացանով արտահայտված ալերգիկ ռեակցիաներ, որոնք չեն ուղեկցվում անաֆիլակտիկ շոկի, Կվինկեի այտուցի ախտանիշներով,

 7) գլխի փափուկ հյուսվածքների վնասվածքներ, որոնք չեն ուղեկցվում գանգուղեղային վնասվածքների ախտանիշներով,

 8) կրծքավանդակի, որովայնի շրջանի թեթև վնասվածքներ, որոնք չեն ուղեկցվում սուր շնչառական, հեմոդինամիկ, հիպովոլեմիկ շոկի դրսևորման ախտանիշներով,

 9) այրվածքներ, որոնց մակերեսը չի գերազանցում մարմնի մակերեսի 20%-ը և չեն ուղեկցվում այրվածքային շոկի (հիպովոլեմիկ) ախտանիշներով,

 10) մինչև 18 տարեկան երեխաների դեպքում.

 ա. 0-1 տարեկան երեխաներ 2-րդ աստիճանի 1% և ավել այրվածքային մակերես,

 բ. 0-1 տարեկան երեխաներ 1-2-3-րդ աստիճանի քիմիական, էլեկտրոայրվածքներ,

 գ. 1-3 տարեկան երեխաներ 2-րդ աստիճանի 5% և ավել այրվածքային մակերես,

 դ. 3-7 տարեկան երեխաներ 2-3-րդ աստիճանի 5% և ավել այրվածքային մակերես,

 ե. 7-13 տարեկան երեխաներ 3-4-րդ աստիճանի 5% և ավել այրվածքային մակերես,

 զ. 13-18 տարեկան երեխաներ 3-4-րդ աստիճանի 5% և ավել այրվածքային մակերես,

 է. 3-18 տարեկան երեխաներ 2-3-րդ աստիճանի 10% և ավել այրվածքային մակերես

 ը. 0-18 տարեկան երեխաներ այրվածքներ համակցված վնասվածքներով, ուղեկցող հիվանդություններով էլեկտրահարություն և էլեկտրոայրվածք,

 թ. 0-18 տարեկան երեխաներ սեպտիկոտոքսեմիայով,

 ժ. 0-18 տարեկան երեխաներ 2-3-4-րդ աստիճանի ցրտահարություններ Ինհալացիոն/շնչական ուղիների այրվածքներ,

 ի. 0-18 տարեկան երեխաներ ընդհանուր սառեցում, ցրտահարություններ 2-3-4-րդ աստիճանի,

 11) վերջույթների վնասվածքներ, որոնք չեն ուղեկցվում արտահայտված ցավով, արյունահոսությամբ, վնասվածքային շոկի, կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող ախտանիշներով,

 12) առանց գիտակցության կորստի, կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող ախտանիշների ուղեկցմամբ ալկոհոլային ինտոկսիկացիայի երևույթներ,

 13) առանց կոմատոզ երևույթների ընթացքով շաքարային դիաբետով պացիենտների կողմից տրված կանչեր,

 14) տարափոխիկ սուր հիվանդություններ:

55. Երկրորդ տեսակի շտապ օգնության կանչեր՝ բնակչության կողմից, հասարակական վայրերից տրված (երբ պացիենտի կյանքին կամ առողջությանը սպառնացող ռիսկը բարձր է կամ առկա է դրա վտանգը): Այս տեսակի կանչերը սպասարկվում են մինչև 45 րոպեի ընթացքում.

 1) զարկերակային գերճնշման գրոհ` սիստոլիկ զարկերակային ճնշման մինչև 180մմ/սնդ. սյան ցուցանիշով, ուղեկցվող թիրախ օրգանների կլինիկական ախտանիշների դրսևորմամբ,

 2) ուղեղի արյան շրջանառության խանգարում՝ առանց ուղեկցող բարդությունների դրսևորման,

 3) բրոնխիալ ասթմայի նոպա,

 4) ցավ որովայնում, որը չի ուղեկցվում սուր որովայնին բնորոշ ախտանիշներով, արյունահոսությամբ և/կամ առաջացել է աղեստամոքսային տրակտի քրոնիկ հիվանդությունների սրացման հետևանքով,

 5) սուր միզակապություն, երիկամային խիթ,

 6) եղնջացանով արտահայտված ալերգիկ ռեակցիաներ, որոնք չեն ուղեկցվում անաֆիլակտիկ շոկի, Կվինկեի այտուցի ախտանիշներով,

 7) գլխի փափուկ հյուսվածքների վնասվածքներ, որոնք չեն ուղեկցվում գանգուղեղային վնասվածքների ախտանիշներով,

 8) կրծքավանդակի, որովայնի շրջանի թեթև վնասվածքներ, որոնք չեն ուղեկցվում սուր շնչառական, հեմոդինամիկ, հիպովոլեմիկ շոկի դրսևորման ախտանիշներով,

 9) վերջույթների վնասվածքներ, որոնք չեն ուղեկցվում արտահայտված ցավով, արյունահոսությամբ, վնասվածքային շոկի, կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող ախտանիշներով,

 10) առանց գիտակցության կորստի, կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող ախտանիշների ուղեկցմամբ ալկոհոլային ինտոքսիկացիայի երևույթներ,

 11) առանց կոմատոզ երևույթների, շաքարային դիաբետով պացիենտների կողմից տրված կանչեր,

 12) վարակիչ հիվանդություններ,

 13) ցավային համախտանիշով ուղեկցվող ուռուցքաբանական հիվանդություններ:

56. Երրորդ տեսակի շտապ օգնության կանչեր` 60 րոպեի ընթացքում սպասարկվող անհետաձգելի բժշկական օգնության կանչեր, երբ պացիենտների առողջությանը սպառնացող ռիսկը ցածր է.

1) աղեստամոքսային տրակտի քրոնիկ հիվանդությունների սրացումներ, որոնք անհապաղ հոսպիտալացման կարիք չունեն,

2) ծայրամասային նյարդային համակարգի հիվանդություն (ոադիկուլիտ), ողնաշարի շարակցական հյուսվածքի (օստեոխոնդրոզ) հիվանդություն, նյարդարմատային համախտանիշով ուղեկցվող վիճակներ,

3) հոսպիտալացման կարիք ունեցող վնասվածքից մեկ օր անցած ինֆեկցված վերքեր, այրվածքներ,

4) միգրեն, նյարդաբորբ (նևրիտ),

5) 38.5°C և ավելի ջերմությամբ ընթացող սուր շնչական վարակ (ՍՇՎ), չբարդացած թոքաբորբ (որոնց չի այցելել առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժիշկ):

 57. Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններ ուղղորդվող կանչեր` մինչև 120 րոպեի ընթացքում սպասարկվող կանչեր (եթե կանչը ուղղորդվում է հերթապահության ավարտին, ապա սպասարկվում է հաջորդ աշխատանքային օրվա առաջին ժամերին).

1) առանց կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող ախտանիշների ուղեկցման, մինչև 38.5°C ջերմության պատճառով տրվող կանչերը,

2) հարբուխ, ռինիտ, տոնզիլիտ,

3) առանց կլինիկական արտահայտված ախտանիշների զարկերակային գերճնշում (զարկերակային ճնշման ցուցանիշը բարձր է 140/90),

4) քրոնիկական ընթացք ունեցող հոդացավեր, մկանացավեր,

5) քրոնիկական ալկոհոլիզմով և քրոնիկական այլ հիվանդություններով պացիենտների կրկնակի (մեկ օրվա մեջ) կանչերը` առանց նոր սրացած ախտանիշների,

6) նորագոյացություններով պացիենտների կողմից տրված կրկնակի կանչերը` առանց նոր սրացած ախտանիշների,

7) նույն պացիենտի վերաբերյալ նույն հասցեից նույն պատճառով կանչից հետո 24 ժամվա ընթացքում տրված հաջորդող կանչը, որոնց առաջին կանչի դեպքում չի արձանագրվել անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող իրավիճակ, եթե պացիենտի մոտ ի հայտ չեն եկել նոր կամ սրացված ախտանիշները:

 

ԳԼՈՒԽ 5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՄ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՅԼ ՆԵՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ՑԱՆԿ

 

58. Շոկային վիճակներ,

59. կոմատոզ վիճակներ,

60. սուր շնչական անբավարարություն,

61. սրտի փորոքների ֆիբրիլյացիա և թրթռոց, սրտի կանգ,

62. սրտամկանի սուր ինֆարկտ,

63. սրտի ռիթմի խորը խանգարումներ (սպառնացող բրադիկարդիա, պարոքսիզմալ տախիկարդիա, սպառնացող առիթմիաներ),

64. սրտի սուր բորբոքային հիվանդություններ (միոկարդիտ, պերիկարդիտ, էնդոկարդիտ),

65. արտաքին և ներքին (երակային և զարկերակային) պրոֆուզ արյունահոսություններ, ներանոթային տարածուն մակարդման համախտանիշ,

66. արգանդային պրոֆուզ արյունահոսություններ տարբեր էթիոլոգիաների,

67. էկզոգեն թունավորումներ (կենդանիների խայթոցից, դեղորայքային և քիմիական նյութերով թունավորումներ,

68. ցնցումային համախտանիշ,

69. էպիլեպտիկ ստատուս, գիտակցության կորստով,

70. ծանր աստիճանի պրեէկլամպսիա և էկլամպսիա,

71. ինսուլտ (հեմոռագիկ, իշեմիկ),

72. պոլիտրավմա (խոշոր ոսկրերի և/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ),

73. հրազենային և թափածակող վնասվածքներ,

74. նյարդերի, ջլերի և հոդերի բաց վնասվածքներ,

75. գանգուղեղային (ուղեղի ցնցում, սալջարդ) և ողնաշարի (ողնուղեղի) վնասվածքներ,

76. գանգուղեղային և ողնաշարի ծանր վնասվածքներ` տրավմատիկ շոկի ուղեկցումով,

77. սուր երիկամային անբավարարություն,

78.հոգեշարժական գրգռված վիճակներ,

79. ցնորազառանցանքային սուր վիճակներ,

80. սուր աֆեկտիվ վիճակներ,

81. շրջապատի համար վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդություններ, սեպտիկ վիճակ,

82. մարմնի արտաքին ծածկույթի 3-րդ, 4-րդ աստիճանների այրվածքներ, այրվածքային հիվանդություն,

83. կյանքին վտանգ սպառնացող ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում` գիտակցության կորստով:

 

ԳԼՈՒԽ 6. ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԴԵՂԱՐԿՂԻ ՄԵՋ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԱՌՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՑԱՆԿ

 

84. Անոթասեղմիչ դեղեր.

1) Դոպամինի հիդրոքլորիդ` լուծույթ կաթիլաներարկման 200մգ/5մլ,

2) Ֆենիլէֆրին հիդրոքլորիդ` լուծույթ ներարկման 10մգ/ 1մլ,

3) Էպինեֆրինի հիդրոտարտրատ` լուծույթ ներարկման 1,82մգ/մլ:

85. Ադսորբենտներ.

1) Ակտիվացված ածուխ դեղահատեր 250մգ:

86. Նիտրատներ.

1) Նիտրոգլիցերին` ցողաշիթ ենթալեզվային դեղաչափավորված 0,4մգ/ դեղաչափ,

2) Նիտրոգլիցերին` խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ/1,5մլ:

87. Ռիթմակարգավորիչ դեղեր.

1) Վերապամիլի հիդրոքլորիդ` լուծույթ ներարկման ամպուլներ 2,5մգ/մլ,

2) Ամիոդարոնի հիդրոքլորիդ` լուծույթ ն/ե ներարկման ամպուլներ 50մգ/մլ,

3) Լիդոկայինի հիդրոքլորիդ` լուծույթ ներարկման 20մգ/մլ, 10մգ/մլ,

4) Մետոպրոլոլի տարտրատ` դեղահատեր 25մգ, 50մգ, 100մգ:

88. Հակահիստամինային դեղեր.

1) Դիֆենհիդրամինի հիդրոքլորիդ` լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 10մգ/մլ,

2) Քլորոպիրամինի հիդրոքլորիդ` լուծույթ ներարկման 20մգ/մլ,

3) Կալցիումի քլորիդ` լուծույթ ներարկման 100մգ/մլ:

89. Ախտահանող և հականեխիչ դեղեր.

1) Պովիդոն-յոդ` լուծույթ արտաքին կիրառման 100մգ/մլ,

2) Ջրածնի պերօքսիդ` տեղային և արտաքին օգտագործման լուծույթ,

3) Յոդ` լուծույթ արտաքին կիրառման,

4) Դեզիտաբ /հաբ/` տեղային և արտաքին օգտագործման լուծույթ, ախտահանիչ միջոց:

90. Հակախոլիներգիկ դեղեր.

1) Ատրոպինի սուլֆատ` լուծույթ ներարկման 1մգ/մլ:

91. Բրոնխոլիտիկներ.

1) Ամինոֆիլին` լուծույթ ն/ե ներարկման 24մգ/մլ:

92. Հակագերճնշումային դեղեր.

1) Նիֆեդիպին` դեղահատեր 10մգ, 20մգ,

2) Կապտոպրիլ դեղահատեր 25մգ, 50մգ,

3) Մօքսոնիդին դեղահատեր 0,2մգ, 0,4 մգ,

4) Բենդազոլի հիդրոքլորիդ լուծույթ ներարկման 10մգ/մլ:

93. Հորմոնային դեղեր.

1) Դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ` լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ:

94. Պլազմայի փոխարինիչներ.

1) Նատրիումի քլորիդի լուծույթ` լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ, 250մլ,

2) Դեքստրոզ` լուծույթ կաթիլաներարկման 50մգ/մլ 250,0,

3) Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ 250,0 լուծույթ կաթիլաներարկման`8,6մգ/մլ+0,3մգ/մլ+0,49մգ/մլ;n8,6մգ/մլ+0,3մգ/մլ+0,33մգ/մլ 250մլ:

95. Ներերակային և միջմկանային լուծույթներ.

1) Դեքստրոզ ` լուծույթ ներարկման 40% (հիպերտոնիկ) 5,0,

2) Նիկեթամիդ` լուծույթ ներարկման 250մգ/մլ,

3) Ֆուրոսեմիդ` լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 10մգ/մլ:

96. Ափիոնային ցավազրկողներ.

1) Մորֆինի հոդրոքլորիդ` լուծույթ ներարկման 10մգ/մլ,

2) Տրամադոլի հիդրոքլորիդ` լուծույթ ներարկման /100մգ/2մ կաթիլային ներարկման:

97. Ոչ ափիոնային ցավազրկողներ.

1) Կետորոլակի տրոմեթամին` լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 30մգ/մլ,

2) Դիկլոֆենակ նատրիում` լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 25մգ/մլ, 75մգ/3մլ, 75մգ/մլ,

3) Մետամիզոլ նատրիում` լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 500մգ/մլ,

4) Կետոպրոֆեն լուծույթ ներարկման 50մգ/մլ:

98. Նեյրոլեպտիկներ.

1) Հալոպերիդոլ` լուծույթ ներարկման 5մգ/մլ:

99. Հակաթույներ.

1) Նատրիումի թիոսուլֆատ լուծույթ ներարկման 300մգ/մլ:

100. Տագնապամարիչ դեղեր.

1) Դիազեպամ` լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 5մգ/մլ:

101. Սրտային գլիկոզիդներ.

1) Ստրոֆանտին` լուծույթ ն/ե ներարկման:

102. Միոտրոպ սպազմոլիտիկներ.

1) Դրոտավերին` լուծույթ ներարկման 20մգ/մլ, 40մգ/2մլ,

2) Մագնեզիումի սուլֆատ` լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 250մգ/մլ,

3) Պլատիֆիլինի հիդրոտարտրատ` լուծույթ ներարկման 2մգ/մլ,

4) Պապավերինի հիդրոքլորիդ` լուծույթ ներարկման 20մգ/մլ:

103. Շնչառությունը խթանող դեղեր.

1) Կոֆեին-բենզոատ նատրիում` լուծույթ ներարկման 100մգ/մլ, 200մգ/մլ, 87,4մգ/մլ+112,6մգ/մլ:

104. Արյան մակարդելիության վրա ազդող դեղեր.

1) Ացետիլսալիցիլաթթու դեղահատեր 75մգ, 100մգ, 150մգ, 500մգ,

2) Հեպարին նատրիում լուծույթ ն/ե և ե/մ ներարկման 5000ՄՄ/մլ:

105. Հակափսխեցուցիչ դեղեր.

1) Մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ` լուծույթ ներարկման 5մգ/մլ:

106. Սպազմոլիտիկ դեղեր.

1) Մետամիզոլ նատրիում, պիտոֆենոնի հիդրոքլորիդ, ֆենպիվերինիում բրոմիդ մ/մ ներարկման` լուծույթ 2500մգ/5մլ+10մգ/5մլ+0,1մգ/5մլ, 500մգ/մլ+2մգ/մլ+0,02մգ/մլ:

107. Այլ.

1) Ալֆա-բրոմիզովալերիանաթթվի էթիլ էսթեր, ֆենոբարբիտալ, անանուխի յուղ շշիկ 20մգ/մլ+18,26մգ/մլ+1,42մգ/մլ,

2) Կատվախոտի հանուկ շշիկ 200մգ/մլ,

3) Լևոմենթոլի լուծույթ մենթիլ իզովալերատում դեղահատեր ենթալեզվային 60մգ,

4) Մենթոլի լուծույթ մենթիլ իզովալերատում դեղահատեր ենթալեզվային 60մգ, դեղապատիճներ 100մգ,

5) Դեքսպանթենոլ ցողաշիթ քթի 10մգ/մլ, 50մգ/մլ,

6) Ամոնիակի լուծույթ 10% 30մլ շշիկ, արտաքին տեղային,

7) էթիլ սպիրտ արտաքին օգտագործման:

 

ԳԼՈՒԽ 7. ՇՏԱՊ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԻ ԹԵՐԹԻԿԻ ԼՐԱՑՄԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

 

108. «Կանչի թերթիկի համարը» լրացվում/գեներացվում է ավտոմատ` ըստ տարի/ամիս/օր,ժամ,կայաններ/ենթակայաններ/բժշկական կազմակերպությունների կոդի և հերթական համարների, կամ լրացվում է կանչը ընդունող դիսպետչերի, կամ կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից: Դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է:

109. «Պետպատվեր», «Վճարովի» դաշտը ընտրովի դաշտ է, լրացվում է դիսպետչերի կամ սպասարկող բուժաշխատողի կողմից: Դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է:

110. «Կանչի կարգը/դասը» դաշտը լրացվում է դիսպետչերի կողմից կամ գեներացվում է ավտոմատ` ըստ կանչի պատճառի:

111. «Կանչի ընդունման ժամը» լրացվում է դիսպետչերի կողմից կամ գեներացվում է ավտոմատ: Դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է:

112. «Կենտրոնական դիսպետչերականից կանչը ենթակայան փոխանցելու ժամը»` գեներացվում է ավտոմատ, դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է, եթե կանչը ընդունվել է կենտրոնական դիսպետչերական կայանի կողմից և փոխանցվել է ենթակայան/կայան:

113. «Կանչը բրիգադին փոխանցելու ժամը»` գեներացվում է ավտոմատ կամ լրացվում է դիսպետչերի կողմից, դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է:

114. «Բրիգադի մեկնելու ժամը» լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից` դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր է:

115. «Բրիգադը տեղ հասնելու ժամը» լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից` դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է:

116. «Կանչի ավարտի ժամը» լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից` դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է:

117. «Կանչի պատճառը» լրացվում է կանչը ընդունող դիսպետչերի/բուժաշխատողի կողմից: Սա ընտրվող դաշտ է` համապատասխան կոդավորմամբ: Համակարգը հնարավորություն է տալիս նշել մի քանի պատճառ: Դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է:

118. Էլեկտրոնային եղանակով կանչը ընդունելու և կանչի թերթիկը տպելու դեպքում թղթային տարբերակի վրա տպվում են միայն ընտրված «կանչի պատճառները» և «Այլ» դաշտում գրված մեկնաբանությունները:

119. «Պացիենտի անուն, ազգանուն, տարիք, ծննդյան տարի/ամիս/օր» դաշտը լրացվում է կանչ ընդունող դիսպետչերի/բուժաշխատողի կողմից:

120. «Նույնականացման քարտի/անձնագրի համարը» դաշտը լրացվում է կանչ ընդունող դիսպետչերի/բուժաշխատողի կողմից:

121. «Հասցե» դաշտը լրացվում է կանչ ընդունող դիսպետչերի/բուժաշխատողի կողմից: Պարտադիր լրացման դաշտ է, եթե լրացված չէ «Կանչի վայրը» դաշտը:

122. «Կանչի վայրը» լրացվում է կանչը ընդունող դիսպետչերի/բուժաշխատողի կողմից: Պարտադիր լրացման դաշտ է, եթե լրացված չէ «Հասցե» դաշտը:

123.«Կանչ տվողի տվյալները» դաշտը լրացվում է կանչ ընդունող դիսպետչերի/բուժաշխատողի կողմից:

124. «Կանչ տվողի հեռախոսահամարը» դաշտը լրացվում է կանչ ընդունող դիսպետչերի/բուժաշխատողի կողմից:

125. «Դիսպետչեր 1-03» գեներացվում է ավտոմատ, նշվում է շտապ բժշկական օգնության կայանում «կանչը» ընդունող բուժաշխատողի անունը (կոդը): Դիսպետչերների շտեմարանային աղյուսակը կառավարվում է շտեմարանների կառավարչի կամ համակարգի կառավարչի կողմից:

126. «Կայան» դաշտը գեներացվում է ավտոմատ, կամ լրացվում է կանչը ընդունողի կողմից: Դաշտը պարտադիր է լրացման/մուտքագրման համար:

127. «Բրիգադ» դաշտը լրացվում է կանչը ընդունողի կողմից: Հանդիսանում է ընտրվող դաշտ, որը պարունակում է բրիգադների համարները` վերցված բրիգադների շտեմարանային աղյուսակից: Բրիգադների շտեմարանային աղյուսակը կառավարվում է շտեմարանների կառավարչի կողմից: Դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է:

128. «Մեքենայի պետական համարանիշ» դաշտը լրացվում է կանչը ընդունողի կողմից: Հանդիսանում է ընտրվող դաշտ, որը պարունակում է մեքենաների պետհամարանիշները` վերցված մեքենաների շտեմարանային աղյուսակից: Մեքենաների շտեմարանային աղյուսակը կառավարվում է շտեմարանների կառավարչի կողմից: Դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է:

129. «Մեկնման ուշացում» դաշտը լրացվում է դիսպետչերի կողմից: Հանդիսանում է ընտրվող դաշտ:

130. «Ճանապարհային կանչ» դաշտը լրացվում է դիսպետչերի կողմից:

131. «Կրկնակի կանչ» դաշտը լրացվում է դիսպետչերի կողմից:

132. «Պացիենտի անուն, ազգանուն, հայրանուն, նույնականացման քարտ/անձնագրի համար» տեքստային դաշտեր են, որոնք լրացվում են կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից և մուտքագրվում են օպերատորի կողմից:

133. «Ծննդյան ամսաթիվ» դաշտը լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից և մուտքագրվում է օպերատորի կողմից:

134. «Սեռը» դաշտը լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից և մուտքագրվում է օպերատորի կողմից:

135. «Կոնտակտային անձի տվյալներ» անուն, ազգանուն լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի և մուտքագրվում է օպերատորի կողմից:

136. «Կոնտակտային անձի ստորագրությունը» ստորագրվում է կոնտակտային անձի կողմից, բացառությամբ` «ճանապարհային կանչից»:

137. «Կանչի արդյունք» դաշտը ընտրովի դաշտ է: Համապատասխան շտեմարանը բնութագրում է ընտրության ենթակա դաշտերը: Սույն դաշտը տրամադրում է մեկից ավելի ընտրության հնարավորություն (բազմակի լրացման դաշտ): Լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից և մուտքագրվում է օպերատորի կողմից:

138. «Զարկերակային ճնշում նորմալ» պացիենտի նորմալ զարկերակային ճնշումը: Լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից և մուտքագրվում է օպերատորի կողմից:

139. «Զարկերակային ճնշում AD սիստ/դիաստ» հանդիսանում է 2 ենթադաշտից կազմված դաշտ` զարկերակային ճնշման չափման արդյունքը: Լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից և մուտքագրվում է օպերատորի կողմից:

140. «Պուլս (անոթազարկ) PS զարկ/րոպե» հանդիսանում է 2 ենթադաշտից կազմված դաշտ` լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից և մուտքագրվում է օպերատորի կողմից:

141. «Մարմնի ջերմաստիճան» հանդիսանում է 2 ենթադաշտից կազմված դաշտ` լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից և մուտքագրվում է օպերատորի կողմից:

142. «ԷՍԳ» հանդիսանում է 2 ենթադաշտից կազմված դաշտ` լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից և մուտքագրվում է օպերատորի կողմից:

143. «Պուլսօքսիմետրիա» հանդիսանում է 2 ենթադաշտից կազմված դաշտ` լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից և մուտքագրվում է օպերատորի կողմից:

144. «Գլյուկոմետրիա» հանդիսանում է 2 ենթադաշտից կազմված դաշտ` լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից և մուտքագրվում է օպերատորի կողմից:

145. «Հիվանդությունների դասակարգում «ՀՄԴ 10» լրացվում է ախտորոշման կոդը, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 871-Ն հրամանով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ դասակարգչի, և ախտորոշման տեսակը` հիմնական, ուղեկցող: Լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից և մուտքագրվում է օպերատորի կողմից: Դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է:

146. «Գանգատներ, Անամնեզ» լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից և մուտքագրվում է օպերատորի կողմից:

147. «Օբյեկտիվ տվյալներ» լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից և մուտքագրվում է օպերատորի կողմից:

148. «Ախտորոշում» լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից և մուտքագրվում է օպերատորի կողմից:

149. «Անհետաձգելի միջամտություններ» դաշտը լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից և մուտքագրվում է օպերատորի կողմից: Համապատասխան շտեմարանը բնութագրում է ընտրության ենթակա դաշտերը: Սույն դաշտը ապահովում է մեկից ավելի ընտրության հնարավորություն (բազմակի լրացման դաշտ):

150. «Ցուցաբերված օգնությունը» դաշտը լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից և մուտքագրվում է օպերատորի կողմից: Համապատասխան շտեմարանը բնութագրում է ընտրության ենթակա դաշտերը: Սույն դաշտը ապահովում է մեկից ավելի ընտրության հնարավորություն (բազմակի լրացման դաշտ):

151. «Բարդություններ» ընտրովի դաշտ է, լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից և մուտքագրվում է օպերատորի կողմից: Համապատասխան շտեմարանը բնութագրում է ընտրության ենթակա դաշտերը: Սույն դաշտը ապահովում է մեկից ավելի ընտրության հնարավորություն (բազմակի լրացման դաշտ):

152. «Պացիենտը ալկոհոլ օգտագործել է» ընտրովի դաշտ: Լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից և մուտքագրվում է օպերատորի կամ կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից:

153. «Դեղորայքային ալերգիա» լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից և մուտքագրվում է օպերատորի կողմից:

154. «Օգտագործված դեղեր» լրացվում է օգտագործված դեղերի անվանումը, ներառյալ օգտագործված դեղաձևը, դեղաչափը և կիրառման եղանակը, ինչպես նաև քանակը: Լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից և մուտքագրվում է օպերատորի կողմից: Համապատասխան շտեմարանը բնութագրում է ընտրության ենթակա դաշտերը: Սույն դաշտը ապահովում է մեկից ավելի ընտրության հնարավորություն (բազմակի լրացման դաշտ):

155. «Պացիենտը տեղափոխվել է ստացիոնար» նշված լինելու դեպքում լրացվում է համապատասխան բժշկական կազմակերպության անունը: Լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից և մուտքագրվում է օպերատորի կողմից:

156. «Ստացիոնար ընդունման ժամը» «Պացիենտը տեղափոխվել է ստացիոնար» դաշտը նշված լինելու դեպքում լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից և մուտքագրվում է օպերատորի կողմից:

157. «Ուղեկցող թերթիկի համարը» «Պացիենտը տեղափոխվել է ստացիոնար» դաշտը նշված լինելու դեպքում լրացնում է ավագ բուժաշխատողը, հիմք ընդունելով կանչի թերթիկի համարը և ուղեկցող թերթիկի հերթական համարը, մուտքագրվում է օպերատորի կողմից:

158. «Ընդունող ավագ բուժաշխատող» «Պացիենտը տեղափոխվել է ստացիոնար» դաշտը նշված լինելու դեպքում լրացվում է ընդունող ավագ բուժաշխատողի անուն, ազգանունը: Տվյալները մուտքագրվում են օպերատորի կողմից:

159. «Ստորագրություն» «Պացիենտը տեղափոխվել է ստացիոնար» դաշտը նշված լինելու դեպքում ստորագրվում է ընդունող ավագ բուժաշխատողի կողմից:

160. «Պացիենտը հրաժարվում է հոսպիտալացումից (ստորագրություն)»՝ ստորագրվում է պացիենտի կողմից:

161. «Հրաժարվում է ստորագրել» ընտրվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից պացիենտի հոսպիտալացումից հրաժարվելու և «Պացիենտը հրաժարվում է հոսպիտալացումից (ստորագրություն)»՝ դաշտում չստորագրելու դեպքում, մուտքագրվում է օպերատորի կողմից:

162. «Բուժաշխատողներ» լրացվում են «Ավագ», «Միջին», «Կրտսեր» բուժաշխատողների կողմից` անուն, ազգանուն, ստորագրություն: Դաշտերը պարտադիր են կանչը սպասարկող բուժաշխատողների լրացման համար: Տվյալները մուտքագրվում են օպերատորի կողմից:

 

Ձև 1

 

Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկ N. _________________

Պետական պատվեր □
Վճարովի □

 Կանչի կարգը/դասը

 

Կանչի ընդունման ժամը

Կանչը ենթակայան փոխանցելու ժամը

Կանչը բրիգադին փոխանցելու ժամը

Բրիգադի մեկնելու ժամը

Բրիգադը տեղ հասնելու ժամը

Կանչի ավարտի ժամը

           

Կանչի պատճառը`

     

Դժբախտ պատահար

     

□ Վթար

□ Հրազենային

□ Դեղ.թունավորում

□ Հրդեհ, այրվածք

□ Վրաերթ

□Դանակահարություն

□ Ալկոհոլային թունավորում

□ Էլեկտրահարված

□ Ջրահեղձ

□ Վնասվածքներ

□ Սննդային թունավորում

□ Բարձրությունից ընկած

□ Շան կծած

□ Երակների կտրվածք

□ Քիմ.թունավորում

 

□ Օձի և միջատի կծածներ

□ Կախված

□ Շմոլ գազից թունավորում

__________________________________________________________________________________

□ Ցավ կրծքավանդակում

 □ Ցավ որովայնի շրջանում

□ Ուշագնացություն

□ Շնչահեղձություն

□ Արյունահոսություն

 □ Բարձր ջերմություն

□ Գերճնշում

□ Ցնցումներ

__________________________________________________________________________________
□ Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ   □ Շնչառական համակարգի հիվանդություններ
□ Չարորակ նորագոյացությունների պատճառով առաջացրած բարդություններ  □ Գլխուղեղի անոթային հիվանդություններ

□ Շաքարային դիաբետ

     
__________________________________________________________________________________

□ Ծննդաբերություն

 □ Հղիություն պաթոլոգիա

□ Տեղափոխում

□ Հոգեկան առողջության խանգարումներ

□ Դիակի տեղափոխում

 □ Այլ __________

 

Նախնական տվյալներ

Պացիենտի անուն _______________ ազգանուն ___________________, տարիք___________________(տարեկան)

 

Նույնականացման քարտի (անձնագրի) համարը________________ծննդյան տարին/ամիս_____________

 

Հասցե` ______________ մարզ/քաղաք/համայնք _______________, փողոց, տուն/շենք, բնակարան ___________________________

 

Կանչի վայրը`_______________________________________________________________________

 

Կանչ տվողի տվյալները _____________________________Կանչ տվողի հեռախոսահամարը _________________________________

Դիսպետչեր 1-03 ____________________ Կանչի դիսպետչեր_____________________

Կայան`____________________

 

Բրիգադ_______________________ Մեքենայի պետական համարանիշը_________□Ճանապարհային կանչ □ Կրկնակի կանչ

 

Մեկնման ուշացում` □ Տրանսպորտի բացակայություն □ Համապատասխան ուղղվածությամբ բրիգադի բացակայություն

 

□ Այլ _______

Ճշտված տվյալներ

 

Պացիենտի անուն______________ազգանուն_____________________հայրանուն_____________ծննդյան ամսաթիվ

Պացիենտի սեռը` □ արական, □ իգական, □ անհայտ Նույնականացման քարտի/անձնագրի համարը_________________________

Կոնտակտային անձի տվյալներ______________________________ Կոնտակտային անձի ստորագրություն___________________

Կանչի արդյունք`

□ Ցուցաբերվել է օգնություն ՇԲՕ բրիգադի կողմից

□ Պացիենտը տեղում չէ (ներառյալ տեղափոխվել է մինչ ՇԲՕ բրիգադի ժամանումը)

□ Կեղծ կանչ

□ Հասցեն չի գտնվել

□ Կանչը չեղյալ է համարվել

□ Հոսպիտալացումից հրաժարում

□ Մահ մինչև բրիգադի տեղ հասնելը

□ Հերթապահություն հասարակական վայրում

□ Մահ ՇԲՕ մեքենայում

□ Մահ բրիգադի ներկայությամբ

□ Պրակտիկորեն առողջ է

□ Պացիենտի տեղափոխում _____________________

□ այլ __________________

□ Կանչը ուղղորդվել է առողջության առաջնային պահպանման կազմակերպություն

Գանգատներ, Անամնեզ` ____________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

Օբյեկտիվ տվյալներ `________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

 

Զարկերակային ճնշում նորմալ`

   
 

Զարկերակային ճնշում`

նախնական

վերջնական

Ախտորոշում`

AD սիստ/դիաստ.

   
 

Պուլս (անոթազարկ) PS զարկ/րոպե

   
 

Մարմնի ջերմաստիճան` t0c

   
 

ԷՍԳ

   
 

Պուլսոքսիմետրիա

   
 

Գլյուկոմետրիա

   

Հիվանդությունների դասակարգում (ՀՄԴ) 10

Անհետաձգելի միջամտություններ`

 Ցուցաբերված օգնությունը

Բարդություններ`

□ Ինտուբացիա

□ Վիրակապում

□ Կլինիկական մահ

□ Կարդիովերսիա

□ Անշարժացում

□ Շոկ

□ Սիրտ-թոքային վերակենդանացում

□ Արյունահոսության դադարեցում

□ Կոմա

□ Դեֆիբրիլյացիա

□ Ինֆուզիոն թերապիա

□ Սրտային ասթմա

□ Թոքերի արհեստական օդափոխում

□ Թմրամիջոցների օգտագործում

□ Թոքերի այտուց

□ Ծննդօգնություն

□ Թթվածնի ինհալյացիա

□ Շնչահեղձություն (ասֆիքսիա)

□ Անհետաձգելի նորածնային խնամք

□ Կարդիոմոնիտորինգ

□ Ասպիրացիա

□ Արտածծիչ պոմպի կիրառում

□ Հակաագրեգանտների կիրառում

□ Կոլապս

□ Ինֆուզիոն պոմպի կիրառում

□ Ստամոքսի լվացում զոնդի միջոցով

□ Սրտի ռիթմի խանգարում

□ Երակների կատետերիզացիա

□ Ներարկում

□ Սուր շնչառական անբավարարություն

   

□ Սրտի կանգ

   

□ Շնչառական կանգ

   

□ Ցնցումներ

   

□ Այլ ________________

Օգտագործված դեղերը`

 Դեղորայքային ալերգիա`

 
 

Պացիենտը հրաժարվում է բուժզննությունից և բժշկական օգնությունից □                        □

 
 
 

Տրվել է պացիենտի առողջական վիճակի մասին տեղեկանք □                               □

Հոսպիտալացում

□ Պացիենտը տեղափոխվել է ստացիոնար` Ստացիոնար ընդունվելու ժամը`

Ուղեկցող թերթիկի համարը` Ընդունող ավագ բուժաշխատողը (ստորագրություն)

Սույնով հաստատում եմ, որ իրազեկված լինելով հիվանդության հետ կապված բարդությունների մասին` այդ թվում կյանքին սպառնացող հնարավոր բարդությունների, հրաժարվում եմ հոսպիտալացումից:

Պացիենտը հրաժարվում է հոսպիտալացումից ______________________ (ստորագրություն) □ հրաժարվում է ստորագրել

 
 

Բուժաշխատողներ`

Ավագ__________ ___

Միջին ____

 Վարորդ _______

Ձև 2

 ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ N __________

 

 1. _________________________________________________________________________

Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպության անվանումը, որտեղ գրանցված է պացիենտը

2. Պացիենտի ______________________________________________________________

 (անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

3. Բնակության վայրը _______________________________________________________

4. Հեռախոսահամարը _______________________________________________________

5. Կանչի օրը/ամիսը/տարեթիվը/ժամը _________________________________________

6. Կատարված միջոցառումները`

1) Տրվել է խորհրդատվություն - □ այո □ ոչ

2) Բժշկական օգնությունը ցուցաբերվել տանը - □ այո □ ոչ

3) Պացիենտը տեղափոխվել է հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն

□ այո □ ոչ

 7. Սպասարկող շտապ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն

___________________________________________

 8. Իրազեկման օրը/ամիսը/տարեթիվը «____ » ____________ 20  թ.

 

Ձև 3

 

 ՈՒՂԵԿՑՈՂ ԹԵՐԹԻԿ

 

ՈՒՂԵԿՑՈՂ ԹԵՐԹԻԿ N ____

ՈՒՂԵԿՑՈՂ ԹԵՐԹԻԿ N ____

ԿԱՆՉԻ ԹԵՐԹԻԿ N ____

ԿԱՆՉԻ ԹԵՐԹԻԿ N ____

Անուն ________________________

Ազգանուն ____________________

Հայրանունը___________________

Ծննդյան տարեթիվը __________/օր, ամիս, տարի/

Անուն __________________________

Ազգանուն ______________________

Հայրանուն _____________________ 

Ծննդյան տարեթիվը ____________/օր, ամիս, տարի

Վերցված է փողոցից, բնակավայրից, աշխատավայրից, բժշկական կազմակերպությունից, հասարակական վայրից (ընդգծել) և այլն:

 

նկարագրել

Բնակության վայրը ________________________

Փողոցը, բնակավայրը, աշխատավայրը, բժշկական կազմակերպություն, հասարակական վայրը (ընդգծել) և այլն:

 

նկարագրել

Շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող ավագ բուժաշխատողի ախտորոշումը, արտահիվանդանոցային բժշկական կազմակերպության ախտորոշումը

(ընդգծել և գրել ախտորոշումը)

 

նկարագրել

Ցուցաբերված բժշկական օգնություն և սպասարկումը

 

նկարագրել
Տեղափոխված է պատգարակով, ձեռքերի վրա, ոտքով (ինքնուրույն)

Տրված է _______________

Ժամը _____

րոպե _____

«--» ____ 20 թ.

Կանչը ընդունվել է _____________________

Ժամը _____

րոպե _____

 

 

Ավագ բուժաշխատող_____________________

/ ազգանունն ընթեռնելի

Տրված է _______________

Ժամը _____

րոպե ____

«--» ___ 20 թ.

Կանչը ընդունվել է _____________________

Ժամը ______

րոպե ____

 

 

Ավագ բուժաշխատող_______________________

/ազգանունն ընթեռնելի

 Միջին բուժաշխատող___________________

Միջին բուժաշխատող ___________________

 

Ախտորոշումը շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող ավագ բուժաշխատողի ուղեգրով

 

Հիվանդանոցային կազմակերպության ընդունարանի ավագ բուժաշխատողի ախտորոշումը

 

Հիվանդանոցային կազմակերպության ավագ բուժաշխատողի վերջնական ախտորոշումը

 

Վիրահատումը «    »    ժամը

 

Օրը ___________________ Ժամը ______________

 

Դուրս է գրվել առողջ, լավացումով, առանց լավացման ____________________________

 

Մահացել է____________________________

 

«    » __________________20   թ.

 

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների դիտողությունները (թերությունները) շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու ժամանակ

 

Ավագ բուժաշխատող ___________________________________ԱԱՀ Բաժին

 

Ձև 4

 

Պլանային
      □

Անհետաձգելի
         □

Խորհրդատուի անուն, ազգանուն, հայրանուն

                              _________________________

Հիմնական աշխատավայրը

                              _________________________

Գործուղման վայր

                              _________________________

 

ՍԱՆԱՎԻԱՅԻ ԹԵՐԹԻԿ

 

Հ/Հ

Պացիենտի անուն, ազգանուն, հայրանուն

Տարիքը

Բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ձևը (հիվանդանոցային, արտահիվանդանոցային)

Բժշկական կազմակերպության ավագ բուժաշխատողի կողմից նախնական ախտորոշումը

Բժիշկ խորհրդատուի ախտորոշումը

Ցուցաբերված բժշկական օգնությունը և սպասարկումը

             
             

 

1. Բժշկական օգնության և սպասարկման տրամադրման ձևը

 

 

 


Շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն իրականացնող կազմակերպություն

Բժշկական կազմակերպության տնօրեն


ք. ___________________

ք. ___________________

«___» ______________20__ թ.

«___» ______________20__ թ.

Ձև 5

 

 ՏԵՂԵԿԱՆՔ N

 

ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԲՐԻԳԱԴԻ ԲԺՇԿԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ՊԱՑԻԵՆՏԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

 

1. Պացիենտ __________________________________________________________________________

 (անուն, ազգանուն, հայրանուն)

______________________________________________________________________________________

(ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

2. Բնակության վայրը __________________________________________________________________

3. Հեռախոսահամարը __________________________________________________________________

4. Կանչի օրը/ամիսը/տարեթիվը/ժամը * ___________________________________________________

______________________________________________________________________________________

5. Ախտորոշվել է`_______________________________________________________________________

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

6. Սպասարկող շտապ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն

______________________________________________________________________________________

7. Շտապ բժշկական օգնության բրիգադի բժիշկ

______________________________________________________________________________________

 (անուն, ազգանուն, ստորագրություն)

 

* Ծանուցում` կանչի օրվանից ժամանակավոր անաշխատունակության թերթիկ բացելու համար անհրաժեշտ է տեղեկանքի տալու օրվան հաջորդող աշխատանքային օրը այն ներկայացնել այն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատություն, որտեղ Դուք գրանցված եք:

(հավելվածը փոփ. 10.05.23 N 19-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մայիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.07.2024, N 220-Ն 20.07.2024, N 27-Ն
10.05.2023, N 19-Ն 12.05.2023, N 27-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան