Գլխավոր տեղեկություն
Номер
N 105-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (21.12.2022-01.02.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.12.28-2021.01.10 Պաշտոնական հրապարակման օրը 08.01.2021
Принят
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата принятия
29.12.2020
Подписан
Պարտականությունները կատարող
Дата подписания
29.12.2020
Дата вступления в силу
18.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

29 դեկտեմբեր 2020 թ.
ք. Երևան

  N 105-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ (ԱՅԴ ԹՎՈՒՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ) ՈՉ ՏԱՐԱՆՑԻԿ, ՏԵՂԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՈՒ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ՄԱՍԻ ԵՎ ՄԱՅԹԵՐԻ ՍԱԼԱՐԿՄԱՆ, ԽՃԱՊԱՏՄԱՆ ՈՒ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՆԱՀԱՇՎԱՐԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 19.12.22 N 29-Ն) 

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1 հոդվածի 3-րդ մասի 10-րդ, 11-րդ և 15-րդ կետերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 748-Լ որոշման հավելվածի 16-րդ կետի 2-րդ ենթակետով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքներում (այդ թվում բնակավայրերում) ոչ տարանցիկ, տեղական նշանակության ավտոմոբիլային և ներհամայնքային ճանապարհների ու փողոցների երթևեկելի մասի և մայթերի սալարկման, խճապատման և բարեկարգման աշխատանքների կատարման մեթոդական ուղեցույցի բացատրական մասը՝ համաձայն Հավելված 1-ի,

2) Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքներում (այդ թվում բնակավայրերում) ոչ տարանցիկ, տեղական նշանակության ավտոմոբիլային և ներհամայնքային ճանապարհների ու փողոցների երթևեկելի մասի և մայթերի սալարկման, խճապատման և բարեկարգման աշխատանքների կատարման մեթոդական ուղեցույցի գծագրական, սխեմատիկ մասը՝ համաձայն Հավելված 2-ի,

3) Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքներում (այդ թվում բնակավայրերում) ոչ տարանցիկ, տեղական նշանակության ավտոմոբիլային և ներհամայնքային ճանապարհների ու փողոցների երթևեկելի մասի և մայթերի սալարկման, խճապատման ու բարեկարգման աշխատանքների գնահաշվարկը (միավոր մակերեսի պատվածքի խոշորացված ծախսերը)` համաձայն Հավելված 3-ի:

(1-ին կետը լրաց. 19.12.22 N 29-Ն) 

 

Պարտականությունները կատարող`

Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ

 

 

Հավելված 1

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարողի
2020 թվականի դեկտեմբերի 29-ի

N 105-Ն հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

ՀՀ ՄԱՐԶԵՐԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ (ԱՅԴ ԹՎՈՒՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ) ՈՉ ՏԱՐԱՆՑԻԿ, ՏԵՂԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՈՒ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ՄԱՍԻ ԵՎ ՄԱՅԹԵՐԻ ՍԱԼԱՐԿՄԱՆ, ԽՃԱՊԱՏՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

 

(ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ՄԱՍ)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. ՀՀ տարածքում նոր կառուցվող և վերակառուցվող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների նախագծման և կառուցման հիմնական պահանջները սահմանվում են ՀՀՇՆ 30-01-2014 Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» և ՀՀՇՆ IV-11.05.02-99 Ավտոմոբիլային ճանապարհներ» նորմատիվատեխնիկական փաստաթղթերով:

2. ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) ամրագրված են քաղաքաշինական գործունեությանն առնչվող թույլտվությունների ձեռքբերման կարգավորումներ և ընթացակարգեր` I, II, III, IV և V կատեգորիայի՝ ցածր, միջին, միջինից բարձր, բարձր և բարձրագույն աստիճանի բարդությամբ դասակարգված շինարարական օբյեկտների (և/կամ աշխատանքների) համար, որոնցից գերակշիռ մասի (II, III, IV և V) նկատմամբ նախագծային փաստաթղթերի լրակազմի և շինարարության թույլտվության պահանջը պարտադիր է:

3. Մինչև ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N1583-Ն որոշման ընդունումը՝ ի թիվս ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների՝ ՀՀ մարզերի քաղաքային և գյուղական համայնքների բնակավայրերում՝ ոչ տարանցիկ, տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների և ներհամայնքային փողոցների ու մայթերի շինարարական (այդ թվում՝ սալապատման և խճապատման, վերանորոգման) աշխատանքները ևս հիմնականում դասակարգվում էին որպես միջին, միջինից բարձր կամ բարձր` այսինքն՝ II, III և IV կատեգորիայի ռիսկայնության աստիճանով:

4. Ներկայումս, ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N1583-Ն որոշման ընդունմամբ, ՀՀ մարզերի քաղաքային և գյուղական համայնքների ավտոմոբիլային ճանապարհների (ոչ տարանցիկ, տեղական նշանակության ճանապարհների, ներհամայնքային փողոցների ու մայթերի) սալապատման և խճապատման, դրանց ընթացիկ նորոգման ու բարեկարգման աշխատանքների ձեռքբերումը պարզեցվել է և վերջիններս դասակարգվել են, որպես ցածր ռիսկայնության (I կատեգորիայի) օբյեկտներ, որոնց համար չի պահանջվում շինարարության թույլտվություն:

 

II. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

5. Սույն մեթոդական ուղեցույցով նախատեսված կարգավորումները կիրառելի են պատվիրատու հանդիսացող իրավասու մարմինների (համայնքապետարանների)՝ ՀՀ մարզերի քաղաքային և գյուղական համայնքների, ինչպես նաև իրավասու մարմին չհանդիսացող (մասնավոր) պատվիրատուների՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց (այդ թվում իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական մարմինների) համար:

6. Սույն մեթոդական ցուցումները.

1) կրում են խորհրդատվական բնույթ ՀՀ պետական և համայնքային (այդ թվում սուբվենցիոն ծրագրերի, դրամաշնորհների, ինչպես նաև վարկային) բյուջեների և ոչ պետական բյուջեների միջոցների հաշվին նախատեսված ու ցածր ռիսկայնության աստիճանով դասակարգված (I կատեգորիայի)՝ ՀՀ մարզերի քաղաքային և գյուղական համայնքների բնակավայրերում՝ ոչ տարանցիկ, տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների և ներհամայնքային փողոցների ու մայթերի սալապատման, խճապատման, ընթացիկ նորոգման և բարեկարգման շինարարական ծրագրերի պատվիրատուների և կատարողների համար (բացառությամբ օրենսդրական և ենթաօրենսդրական իրավակարգավորումների մասով նախատեսված պարտադիր պահանջների):

 

III. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

7. Իրավասու մարմին չհանդիսացող պատվիրատուները (պետական կառավարման մարմինները, մասնավոր ներդրողները՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք)

Որոշմամբ հաստատված N 4 հավելվածի N1 Ցանկի 3-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն.

ՀՀ մարզերի քաղաքային համայնքների ոչ տարանցիկ, տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների, ներհամայնքային փողոցների երթևեկելի մասի և մայթերի սալապատման ու խճապատման, դրանց ընթացիկ նորոգման, բարեկարգման, ինչպես նաև քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների ընդհանուր օգտագործման տարածքներում կամ փողոցահայաց հատվածներում նմանատիպ աշխատանքների կատարման համար, եթե բարեկարգման աշխատանքներն իրականացնողը-ֆինանսավորողը (պատվիրատուն) իրավասու մարմինը չէ (համայնքապետարանը չէ)՝

1) դիմողը (պատվիրատուն) կազմում է էսքիզային նախագիծ (պետական միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի դեպքում՝ նաև նախահաշիվ) և Որոշման N5 հավելվածի N4-1 ձևի դիմումով այն ներկայացնում է իրավասու մարմին (համայնքապետարան),

2) իրավասու մարմինը դիմումը ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում տալիս է համաձայնություն կամ մերժում այն՝ նշելով մերժման հիմքերը,

3) մերժման դեպքում կրկնակի դիմելու և իրավասու մարմնի ներկայացրած պահանջները դիմողի կողմից կատարվելու դեպքում՝ համաձայնության տրամադրման (կամ մերժման) հարցը քննարկվում է ոչ ավելի, քան եռօրյա ժամկետում,

4) ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի և համայնքի ղեկավարի կողմից համաձայնեցված էսքիզային նախագիծը հիմք է Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով շինարարական աշխատանքների կատարման կապալառու ընտրելու և պայմանագիր կնքելու համար (բացառությամբ «(*)Լրացուցիչ պահանջներ (Համաձայնեցումներ և աշխատանքների վերահսկողություն)» IV բաժնի 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված դեպքերի),

5) Էսքիզային նախագիծը ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին (այդ թվում՝ ըստ անհրաժեշտության պատմամշակութային հուշարձանների բնագավառի լիազոր մարմին և ՀՀ ոստիկանություն) համաձայնեցման է ներկայացվում պատվիրատուի կողմից՝ մինչև իրավասու մարմին (համայնքապետարան) ներկայացնելը,

6) Էսքիզային նախագիծը կազմվում է լիցենզավորված անձի կամ կազմակերպության կողմից՝ պայմանագրային հիմունքներով,

7) շինարարական աշխատանքների (տեխնիկական և հեղինակային) հսկողության ծառայության ապահովման պայմանները ամրագրվում են սույն կետի 6-րդ ենթակետով սահմանված (տվյալ ոլորտում գործունեության լիցենզիա ունեցող) անձի կամ կազմակերպության հետ կնքված պայմանագրում,

8) նշված աշխատանքների համար շինարարության թույլտվություն չի պահանջվում:

 

8. Իրավասու մարմին հանդիսացող պատվիրատուները

ՀՀ կառավարության 19.03.2015թ N596-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված N 4 հավելվածի N1 Ցանկի 2-րդ կետի համաձայն.

ՀՀ մարզերի (քաղաքային և գյուղական) համայնքային ենթակայության, ոչ տարանցիկ, տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների, ներհամայնքային փողոցների երթևեկելի մասի և մայթերի սալապատման, խճապատման, դրանց ընթացիկ նորոգման ու բարեկարգման աշխատանքների համար, եթե աշխատանքների պատվիրատու է հանդիսանում իրավասու մարմինը (համայնքապետարանը), կազմվում է թերությունների մասին ակտ, աշխատանքների ցանկ և անհրաժեշտության դեպքում նաև նախահաշիվ (եթե ներգրավվում են պետության և/կամ համայնքի միջոցներ).

1) ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի և համայնքի ղեկավարի կողմից համաձայնեցված թերությունների ակտը և/կամ աշխատանքների ցանկը (նախահաշիվը) հիմք է Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով շինարարական աշխատանքների կապալառու ընտրելու և կապալի պայմանագիր կնքելու համար (բացառությամբ «(*)Լրացուցիչ պահանջներ (Համաձայնեցումներ և աշխատանքների վերահսկողություն)» IV բաժնի 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված դեպքերի),

2) թերությունների մասին ակտը և/կամ աշխատանքների ցանկը ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին (այդ թվում՝ ըստ անհրաժեշտության պատմամշակութային հուշարձանների բնագավառի լիազոր մարմին և ՀՀ ոստիկանություն) համաձայնեցման է ներկայացվում պատվիրատուի (համայնքապետարանի) կողմից,

3) թերությունների մասին ակտը և/կամ աշխատանքների ցանկը (նախահաշիվը) կազմվում է լիցենզավորված անձի կամ կազմակերպության կողմից` պայմանագրային հիմունքներով,

4) շինարարական աշխատանքների (տեխնիկական և հեղինակային) հսկողության ծառայության ապահովման պայմաններն ամրագրվում են սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված (տվյալ ոլորտում գործունեության լիցենզիա ունեցող) անձի կամ կազմակերպության հետ կնքվող պայմանագրում,

5) նշված աշխատանքների համար շինարարության թույլտվություն չի պահանջվում:

9. Սույն Ցուցումների III գլխի 7-րդ և 8-րդ կետերով պետության, համայնքի և/կամ մասնավոր ներդրողների միջոցների հաշվին (այդ թվում համաֆինանսավորմամբ) նախատեսված շինարարական աշխատանքների Կապալառուների ընտրությունն իրականացվում է.

1) ՀՀ մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների (իրավասու մարմին հանդիսացող՝ համայնքապետարանների) կողմից՝ համայնքային և մասնավոր ներդրողների միջոցների ներգրավմամբ նախատեսվող (այդ թվում համաֆինանսավորվող, սուբսիդավորվող) ծրագրերի դեպքում,

2) ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից՝ պետական բյուջեների միջոցների հաշվին նախատեսված ծրագրերի դեպքում:

 

IV. (*) ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐ (ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ)

 

10. Պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիների տարածքներում՝

 Որոշմամբ հաստատված N1 hավելվածի 137-րդ կետի համաձայն.

1) սալարկման, խճապատման, ընթացիկ նորոգման և բարեկարգման աշխատանքներին առնչվող դեպքերում կատարման ենթակա աշխատանքների էսքիզային նախագիծը իրավասու մարմինը եռօրյա ժամկետում ներկայացնում է պատմամշակութային հուշարձանների բնագավառի լիազորված մարմին՝ համաձայնեցման, որի՝ ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2338-Ն որոշմամբ սահմանված կարգով ՀՀ կառավարության կամ համապատասխան տարածքային մարմնի թույլտվության առկայության դեպքում իրավասու մարմին ներկայացված կարծիքը, որոշումները հիմք են դիմողին համաձայնություն տալու, դիտողություններով լրամշակման վերադարձնելու կամ մերժելու համար:

11. Ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ նորոգման աշխատանքների իրականացման ժամկետները

Որոշման N 4 հավելվածի N1 Ցանկի 7-րդ կետի 11-րդ ենթակետով սահմանված.

1) սալարկման, խճապատման, ընթացիկ նորոգման և բարեկարգման աշխատանքները երթևեկությունը խոչընդոտելու կամ սահմանափակելու դեպքերում, համաձայնեցվում են ՀՀ ոստիկանության հետ:

12. Հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժուն խմբերի կենսագործունեության ապահովմանն ուղղված միջոցառումների՝ ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 392-Ն որոշմամբ հաստատված Հավելվածի 7-րդ կետի պահանջների ապահովման նպատակով.

1) հաշվի առնել, որ փողոցի երթևեկելի և հետիոտն գոտիների, ստորգետնյա և վերգետնյա անցումների, շենքերին ու շինություններին հարող տարածքների, հասարակական հանգստի վայրերի, սպորտային և մանկական խաղահրապարակների տարածքներում սալարկման աշխատանքների (ճանապարհային ծածկույթի հերթական վերանորոգումների) ընթացքում անհրաժեշտ է նախատեսել միջոցառումներ՝ դրանք թեքահարթակներով, հատուկ հարմարանքներով, ինչպես նաև լուսային, ձայնային և այլ նախազգուշացման միջոցներով կահավորելու համար: Աշխատանքներն անհրաժեշտ է իրականացնել աստիճանաբար՝ փողոցի երթևեկելի մասի և մայթերի հերթական վերակառուցմամբ նախատեսվող միջոցառումների շրջանակներում:

2) ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի N263-Ն հրամանի Հավելվածի 100-րդ կետի համաձայն՝ հենասայլակավոր հաշմանդամների և տարեցների համար նախատեսված մայթերի ու արահետների երկայնական թեքությունները չպետք է գերազանցեն 50%-ը, լայնականը՝ 10% -ը:

13. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N730-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի ա) պարբերությունների համաձայն՝ ապահովում է.

ա. տրանսպորտի բնագավառում՝ տրանսպորտի ոլորտի նորմատիվ իրավական ակտերի կատարման վերահսկողությունը,

բ. քաղաքաշինության բնագավառում՝ քաղաքաշինական գործունեության բնագավառում իրավական ակտերի, քաղաքաշինական փաստաթղթերի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը:

 

V. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

14. Աշխատանքների հանձնում-ընդունումը կատարվում է շինարարական աշխատանքների հերթական կատարողական ակտերի հանձնման-ընդունման գործընթացների և ավարտական (շահագործման թույլտվության) ակտի ձևակերպմամբ՝ իրավասու մարմնի (համայնքապետարանի), ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, Նախագծային և շինարարական աշխատանքների Կապալառու կազմակերպության ներկայացուցիչների կողմից:

 

VI. ՏԵՂԱԿԱՆ ՀՈՒՄՔՈՎ, ԲՆԱԿԱՆ ՔԱՐԵՐԻՑ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՎԱԾՔԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՍԽԵՄԱՏԻԿ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՍԽԵՄԱՆ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՍԱԼԱՐԿՆԵՐԸ, ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ԳՆԱՀԱՇՎԱՐԿԸ** ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԵՆ ԸՍՏ ՀԱՎԵԼՎԱԾ 2-Ի ԵՎ 3-Ի

(վերնագիրը լրաց. 19.12.22 N 29-Ն) 

 

15. ** Խոշորացված Գնահաշվարկը ենթակա է վերանայման՝ կնքվող պայմանագրերի և շուկայում ձևավորվող գնային քաղաքականության շրջանակներում:

 

VII. ՍԱԼԱՐԿՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՎԱԾՔԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

16. Բնական քարից սալարկն իրականացվում է ամուր, սառնակայուն, ջրակայուն, հրակայուն, երկարակյաց և շրջակա միջավայրի առումով ապահով քարի կտորներից:

17. Քարի կտորները մեծամասամբ ուղղանկյունաձև են, ինչը հեշտացում է նրանց տեղադրումը:

18. Բնական կամ արհեստական քարերից սալարկնեռրը հնարավորություն են տալիս քաղաքաշինական միջավայրում ստանալ տարբեր բնույթի ճարտարապետական ձևեր:

19. Սալարկն ունի բավարար դրենաժային հատկություններ, որը թույլ է տալիս ապահովել մակերևութային ջրահեռացումը:

20. Բնական քարից իրականացվող սալարկը շատ հեշտ է ենթարկվում վերանորոգումների՝ առանց էական վնաս հասցնելու պատվածքի ամբողջականությանը:

 

VIII. ՍԱԼԱՐԿՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՎԱԾՔԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

21. Ոչ պատշաճ որակով իրականացվող սալարկը կարող է նպաստել ուռչվածքների և նստվածքների առաջացմանը:

22. Եզրաքարի բացակայությունը կամ ոչ ճիշտ տեղադրումը կարող է հանգեցնել եզրային շարքերի տեղաշարժին:

 

IX. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

23. Սալարկման աշխատանքներն իրականացվում են տվյալ ճանապարհային պատվածքին բնորոշ համապատասխան շերտերի նախատեսմամբ.

1) սալարկման քարեր՝ 10-15սմ հաստությամբ,

2) տակդիր շերտ ավազից՝ 10 սմ հաստությամբ,

3) կրող հիմնատակ խճից (կամ հատիկային կազմով խճավազային շերտ)՝ 15սմ հաստությամբ,

4) բնահող:

24. Սալարկման քարերի ընտրությունը պետք է իրականացվի ավտոմոբիլային ճանապարհների հաշվարկային ինտենսիվության և բեռնվածքների քաշի հաշվառմամբ:

25. Սալարկման աշխատանքների որակի հսկողության և պատրաստի տեղամասերի ընդունման գործառույթները վերապահվում են իրավասու մարմիններին՝ համայնքապետարաններին:

 

X. ՆՈՐՄԱՏԻՎ ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՈՒ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԻՐԱՌՎԵԼ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՎԱԾՔԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

26. Ճանապարհային տարբեր պատվածքների հիմնական տեսակներն ու տեխնիկական պահանջները (ՀՀՇՆ IV-11.05.02-99 Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմեր):

27. Քաղաքային և գյուղական բնակավայրերի փողոցների, տեղական կամ կողային անցուղիների երթևեկային մասի , փողոցների և ճանապարհների երթևեկային մասի եզրով նախատեսվող հեծանվային ուղիների, տեղական նշանակության փողոցների և անցումների, մոտեցումների և անցուղիների, մայթերի և մայթեզրերի նվազագույն հաշվարկային ցուցանիշները (ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմեր):

28. Բնական քարի օգտագործմամբ ճանապարհաշինարարական աշխատանքների կատարման տեխնիկական պայմաններն ու պահանջները (ԳՕՍՏ 32018-2012 միջպետական ստանդարտ):

29. Շինարարական աշխատանքների կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերի և հիմքերի ձեռքբերման, ընթացքի և փաստագրման իրավակարգավորումները (ՀՀ կառավարության 19.03.2015թ N596-Ն որոշում):

30. Կապալառուների ընտրության և պետական պայմանագրերի կնքման իրավակարգավորումները («Գնումների մասին» ՀՀ օրենք, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք):

 

XI. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

31. Սույն մեթոդական ուղեցույցը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից՝ ի լրումն ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N1583-Ն որոշման:

32. Սույն մեթոդական ուղեցույցը պարունակում է հղումներ հետևյալ նորմատիվ փաստաթղթերին:

1. ՀՀՇՆ IV-11.05.02-99 «Ավտոմոբիլային ճանապարհներ»,

2. ՀՀՇՆ 30-01-2014 Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում»,

3. ԳՕՍՏ 32018-2012 միջպետական ստանդարտ,

4. ՀՀ կառավարության 19.03.2015թ N596-Ն որոշում,

5. ՀՀ կառավարության 24.09.2020թ N1583-Ն որոշում,

6. «Գնումների մասին» ՀՀ օրենք,

7. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք:

(հավելվածը լրաց. 19.12.22 N 29-Ն) 

 

 

Հավելված N 2

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի

2020 թվականի դեկտեմբերի 29-ի N 105-Ն

հրամանի

(հավելվածը խմբ. 19.12.22 N 29-Ն) 

 

 

Հավելված N 3

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի

2020 թվականի դեկտեմբերի 29-ի N 105-Ն

հրամանի

(հավելվածը լրաց. 19.12.22 N 29-Ն) 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.11.2024, N 22-Ն 03.12.2024, N 105-Ն
22.01.2024, N 05-Ն 01.02.2024, N 105-Ն
19.12.2022, N 29-Ն 21.12.2022, N 105-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան