Գլխավոր տեղեկություն
Номер
N 64-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (12.12.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.11.28-2022.12.11 Պաշտոնական հրապարակման օրը 02.12.2022
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
24.11.2022
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
24.11.2022
Дата вступления в силу
12.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

24 նոյեմբերի 2022 թ.

N 64-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 5-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի 5-րդ դասարանի ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

 

 

Վ. Դումանյան

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2022 թվականի նոյեմբերի 24-ի

N 64-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ 5-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԾՐԱԳԻՐ

 

5-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

 

1. Նախասիրություն/հոբբի

2. Աշխատանք/մասնագիտություն

3. Բնակավայր/համայնք

4. Ուղևորություն

5. Ընտանի և վայրի կենդանիներ

6. Առողջություն

 

ԹԵՄԱ 1

Նախասիրություն/հոբբի

Հիմնական նպատակը

1. Ներմուծել նախասիրությունների կարևորության գաղափարը

2. Ընդլայնել նախասիրություն/հոբբի թեմային բնորոշ բառերի, արտահայտությունների և կառույցների պաշարը,

3. Զարգացնել նախասիրությունների, նախընտրելի զբաղմունքների մասին կարճ կապակցված խոսք կազմելու հմտություններ,

4. Ձևավորել վերաբերմունք ազատ ժամանակը ճիշտ տնօրինելու և նախընտրած գործով զբաղվելու հանդեպ։

Վերջնարդյունքներ

Գիտելիք։ Թեմայի ավարտին աշակերտը պետք է իմանա՝

 

1. Թեմային առնչվող բառապաշարը:

2. Տրված քերականական նյութը:

3. Նախասիրությունների/հոբբիի կարևորությունը:

4. Ազատ ժամանակը ճիշտ և արդյունավետ տնօրինելու ձևերը:

Լեզվական կարողություններ։ Թեմայի ավարտին աշակերտը պետք է կարողանա

 

1. Լսել և հասկանալ նախասիրությունների և հետաքրքրությունների մասին պարզ խոսքը (տեսանյութ, ձայնագրություն և այլն):

2. Կարդալ և հասկանալ հետաքրքրությունների/հոբբիների մասին պարզ տեքստը:

3. Հանդես գալ իր նախասիրությունների և հետաքրքրությունների մասին նախապես պատրաստված կարճ խոսքով՝ բացատրելով, թե ինչն է իրեն դուր գալիս, ինչը՝ ոչ:

4. Պարզ արտահայտություններով վարել շատ կարճ երկխոսություն իր և իր ընկերների նախասիրությունների մասին:

5. Պարզ խոսքային կառույցներով գրավոր նկարագրել սեփական նախասիրությունները և առօրյան:

6. Եզրահանգումներ անել ազատ ժամանակը ճիշտ տնօրինելու և նախընտրած գործով զբաղվելու շուրջ:

Բովանդակություն

1. Ինչպե՞ս եմ տնօրինում իմ ազատ ժամանակը

2. Իմ հետաքրքրությունները/հոբբին

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Դերախաղ՝ Իմ հետաքրքրությունները/հոբբին

2. Նամակ՝ Ինչ եմ անում ազատ ժամանակ

3. Պաստառ Ժամանցի ձևեր

4. Ցուցադրություն-վաճառք

5. Այց թանգարան, թատրոն, կինո և այլն

Զարգացում

(նախասիրությունները/հոբբին անհատի, տվյալ դեպքում` սովորողի զարգացման գրավական)

Միջառարկայական կապեր

Մայրենի- Շարադրել գրավոր տեքստ ազատ ժամանակի/նախասիրությունների մասին:

Կերպարվեստ-Պատկերել իր ժամանցի ձևերը:

Տեխնոլոգիա-Պատրաստել պաստառ իր հետաքրքրությունների վերաբերյալ:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Հ3, Հ12, Հ 26, Հ31, Հ42, Հ51

ԹԵՄԱ 2

Աշխատանք/մասնագիտություն

Հիմնական նպատակը

1. Ներմուծել աշխատանքի և մասնագիտությունների կարևորության գաղափարը

2. Ծանոթացնել աշխատանք/մասնագիտություն թեմային բնորոշ բառապաշարին, արտահայտություններին, կառույցներին, հրահանգներին,

3. Զարգացնել թեմայի շրջանակներում պարզ և կարճ հարցերին հիմնավորված պատասխանելու կարողությունը,

4. Ձևավորել հարգանք աշխատանքի և տարբեր մասնագիտությունների հանդեպ։

Վերջնարդյունքներ

Գիտելիք։ Թեմայի ավարտին աշակերտը պետք է իմանա՝

 

1. Թեմային առնչվող բառապաշարը:

2. Տրված քերականական նյութը:

3. Որոշ մասնագիտությունների համար պահանջվող հմտությունները:

4. Յուրաքանչյուր աշխատանքի և մասնագիտության դերը մեր կյանքում:

Լեզվական կարողություններ։ Թեմայի ավարտին աշակերտը պետք է կարողանա

 

1. Լսել և հասկանալ աշխատանքի և մասնագիտությունների մասին պարզ խոսքը (տեսանյութ, ձայնագրություն և այլն):

2. Կարդալ և հասկանալ աշխատանքի և մասնագիտությունների մասին պարզ տեքստեր:

3. Նկարագրել (բանավոր և գրավոր) տարբեր աշխատանքներ և մասնագիտություններ՝ գործածելով կարճ և պարզ կառույցներ:

4. Պարզ արտահայտություններով հակիրճ ներկայացնել իր նախընտրած աշխատանքը/մասնագիտություն:

5. Տալ աշխատանքի/մասնագիտության կամ իր նախընտրած աշխատանքի/մասնագիտության մասին պարզ հարցեր և պատասխանել իրեն ուղղված նմանատիպ հարցերի:

6. Վարել պարզ նամակագրություն աշխատանք թեմայով՝ ներկայացնելով իր նախընտրած մասնագիտությունները։

7. Բացատրել աշխատանքի և մասնագիտության կարևորությունը:

8. Ճանաչել համագործակցային աշխատանքի առավելություններն ու թերությունները։

Բովանդակություն

3. Իմ փոքրիկ աշխատանքը/ներդրումը/համայնքային աշխատանք, ծառատունկ/տնային գործեր

4. Մասնագիտությունների տեսակներ

5. Ի՞նչ եմ ուզում դառնալ։

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1.Դերախաղ

2. Աշխատանք նկարներով և քարտերով

3. Արտ-կոլաժ/Պաստառ՝ Մասնագիտություն

4. Աշխատանքային նախաձեռնություն (շաբաթօրյակ, ծառատունկ, այգու խնամք)

Համակարգ և մոդել

 

(աշխատանքի ընդհանուր մոդելը և դրա տարբեր բաղադրիչները, այդ թվում` համայնքային/կամավոր աշխատանք, պարտականությունների կատարում, մասնագիտություններ)

Միջառարկայական կապեր

Մայրենի- Կարդալ տեքստ աշխատանքի վերաբերյալ և բացատրել աշխատանքի և մասնագիտության կարևորությունը։

Կերպարվեստ-Պատկերել ծառատունկ։

Տեխնոլոգիա-Պատրաստել պաստառ շաբաթօրյակի մասին։

Թվային Գրագիտություն-Պատրաստել կարճ հոլովակ որևէ մասնագիտության/աշխատանքի մասին՝ ներկայացնելով դրա կարևորությունը։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Հ3, Հ12, Հ51

 

ԹԵՄԱ 3

Բնակավայր/համայնք

Հիմնական նպատակը

1. Ներմուծել բնակավայրի, համայնքի և հարևանության կարևորության հիմնական գաղափարը

2. Ծանոթացնել բնակավայր/համայնք թեմային բնորոշ բառերին, արտահայտություններին, կառույցներին, հրահանգներին

3. Զարգացնել բնակավայր/համայնք թեմային բնորոշ պարզ արտահայտությունների համատեքստում կիրառելու հմտությունները

4. Ձևավորել հոգատար վերաբերմունք սեփական բնակավայրի, համայնքի հանդեպ

5. Ձևավորել վարքականոնի պահպանման կարևորության գիտակցություն

Վերջնարդյունքներ

Գիտելիք։ Թեմայի ավարտին աշակերտը պետք է իմանա՝

 

1. Թեմային առնչվող բառապաշարը:

2. Տրված քերականական նյութը:

3. Քաղաքավարի շփման կանոնները:

4. Ժամանցի վայրերում կիրառվող վարքականոնի սկզբունքները:

Լեզվական կարողություններ։ Թեմայի ավարտին աշակերտը պետք է կարողանա

 

1. Լսել և հասկանալ բնակավայրի, համայնքի, ժամանցի վայրերի մասին պարզ խոսքը (տեսանյութ, ձայնագրություն և այլն):

2. Կարդալ և հասկանալ բնակավայրի, համայնքի, ժամանցի վայրերի մասին պարզ տեքստեր:

3. Պատասխանել բնակավայրի և համայնքի շուրջ իրեն ուղղված պարզ, կրկնվող հարցերին՝ հիմնավորելով սեփական կարծիքը:

4. Պարզ արտահայտություններով վարել շատ կարճ երկխոսություն իր բնակավայրի, ժամանցի վայրերի և համայնքի մասին:

5. Հակիրճ ներկայացնել սեփական և ուսումնասիրվող լեզվի մշակույթների որոշ առանձնահատկություններ, ժամանցի վայրեր:

6. Տալ տարածության մեջ կողմնորոշվելու համար ուղղորդող ցուցումներ (գնացեք ուղիղ, թեքվեք աջ․․․)՝ կոնկրետ ժամանցի վայր հասնելու համար:

7. Կազմել կարճ, պարզ գրավոր տեղեկություն (մինչև 80 բառ)՝ նկարագրելով իր համայնքը, բնակավայրը՝ գործածելով համապատասխան բառապաշար:

8. Բերել սեփական բնակավայրի, համայնքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի, ժամանցի վայրերում վարքի հիմնական կանոնների օրինակներ (նաև սեփական փորձից)։

Բովանդակություն

1. Իմ բնակավայրը (նկարագրություն, պատմական ակնարկ, հետաքրքիր փաստեր)

2. Ժամանցի վայրեր

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Ոչ պաշտոնական նամակ՝ Իմ համայնքը

2. Քարտեզագրում՝ ժամանցի վայրերը

3. Պաստառ՝ Իմ բնակավայրը

4. Դերախաղ՝ Իմ հարևանները

Անհատ և հարաբերություններ

(անհատի/սովորողի վերաբերմունքը իր համայնքի և շրջապատի նկատմամբ, քաղաքավարության և համակեցության կանոնների պահպանում)

Միջառարկայական կապեր

Մայրենի- Գրել նամակ՝ ներկայացնելով իր բնակավայրը/ համայնքը։

Կերպարվեստ - Պատկերել իր բնակավայրը / ժամանցի վայրերը։

Երաժշտություն-Երգել իր բնակավայրի մասին երգ։

Թվային Գրագիտություն- Պատրաստել թռուցիկ ժամանցի վայրերում վարքականոնների/քաղաքավարության կանոնների վերաբերյալ:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Հ3, Հ11, Հ17, Հ22, Հ23, Հ25, Հ34, Հ36, Հ41, Հ45

ԹԵՄԱ 4

Ուղևորություն

Հիմնական նպատակը

1. Ներմուծել ուղևորության, երթևեկության միջոցների, երթևեկության կանոնների կարևորության և տեսարժան վայրերի պահպանման գաղափարը

2. Ծանոթացնել ուղևորություններին, առաջիկա պլաններին, երթևեկության կանոններին վերաբերող պարզ ցուցումներին, դրանցում կիրառվող արտահայտություններին և կառույցներին

3. Զարգացնել ուղևորությունների, տեսարժան վայրերի, տեսարժան վայրերի վերաբերյալ համատեքստում խոսքի կիրառելու հմտությունը

4. Ձևավորել հոգատար վերաբերմունք ուղևորության/ճամփորդության ընթացքում շրջակա միջավայրի հանդեպ

Վերջնարդյունքներ

Գիտելիք։ Թեմայի ավարտին աշակերտը պետք է իմանա՝

 

1. Թեմային առնչվող բառապաշարը:

2. Տրված քերականական նյութը:

3. Երթևեկության պարզ կանոնները:

4. Սեփական երկրի և ուսումնասիրվող լեզվի երկրի որոշ տեսարժան վայրերը և դրանց հանդեպ հոգատար վերաբերմունք դրսևորելու կանոնները:

Լեզվական կարողություններ։ Թեմայի ավարտին աշակերտը պետք է կարողանա

 

1. Լսել և հասկանալ երթևեկության և ուղևորության վերաբերյալ պարզ տեքստերի հիմնական բովանդակությունը:

2. Լսել և հասկանալ երթևեկության և ուղևորության վերաբերյալ պարզ հրահանգներն ու ցուցումները:

3. Կարդալ և հասկանալ երթևեկության և ուղևորության վերաբերյալ պարզ տեքստերի հիմնական բովանդակությունը՝ ճանաչելով գործողության վայրը, ժամանակը, անունները և այլն:

4. Հանդես գալ ուղևորության, առաջիկա պլանների և բնակավայրի մասին նախապես պատրաստված կարճ խոսքով:

5. Հակիրճ ներկայացնել սեփական և ուսումնասիրվող լեզվի մշակույթների որոշ առանձնահատկություններ, տեսարժան վայրեր:

6. Կազմել կարճ, պարզ գրավոր տեղեկություն (մինչև 80 բառ)՝ նկարագրելով ուղևորության նպատակը, միջոցները և տեսարժան վայրերը՝ գործածելով համապատասխան բառապաշար:

7. Ներկայացնել ինչպես կարելի է դրսևորել հոգատար վերաբերմունք այցելվող երկրի տեսարժան վայրերի և զբոսաշրջության հանդեպ:

Բովանդակություն

1. Երթևեկության միջոցներ

2. Կողմնորոշում տեղանքում

3. Տեսարժան վայրերի այցելություն

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Պաստառ` «Երթևեկության կանոններ»

2. Պաստառ՝ «Տեսարժան վայրեր»

3. Տեսանյութի դիտում՝ քննարկում

4. Դերախաղ՝ «Ճամփորդելիս», «Երթևեկության հրահանգներ»

Ժամանակ և տարածություն

(ճանապարհորդությունը` որպես աշխարհաճանաչման միջոց, նոր երևույթների և մշակույթների ծանոթանալու հնարավորություն)

Միջառարկայական կապեր

Մայրենի- Ներկայացնել իր նախընտրած տեսարժան վայրը։

Տեխնոլոգիա-Պատրաստել պաստառ «Երթևեկության կանոններ» -ի մասին։

Թվային գրագիտություն-Կազմակերպել հեռավար այցելություն դեպի տեսարժան վայրեր։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Հ3, Հ30, Հ44, Հ45

ԹԵՄԱ 5

Ընտանի և վայրի կենդանիներ

Հիմնական նպատակը

1. Ներմուծել կենդանական աշխարհի բազմազանության գաղափարը,

2. Ընդլայնել ընտանի և վայրի կենդանիներ թեմային առնչվող բառապաշարը և կառույցները,

3. Ծանոթացնել ընտանի և վայրի կենդանիներ թեմայով տեքստերի, ուսումնական հեռուստահաղորդումների հիմնական բովանդակությանը,

4. Զարգացնել բանավոր և գրավոր խոսքը՝ ընտանի և վայրի կենդանիներ թեմայի շրջանակում,

5. Ձևավորել հոգատար վերաբերմունք կենդանիների հանդեպ։

Վերջնարդյունքներ

Գիտելիք։ Թեմայի ավարտին աշակերտը պետք է իմանա՝

 

1. Թեմային առնչվող բառապաշարը:

2. Տրված քերականական նյութը:

3. Ընտանի և վայրի կենդանիների տեսակները (արտաքին նկարագիրը, ապրելավայրը, ինչով են սնվում):

4. Ընտանի և վայրի կենդանիների դերը մեր կյանքում:

Լեզվական կարողություններ։ Թեմայի ավարտին աշակերտը պետք է կարողանա

 

1. Լսել և հասկանալ ընտանի և վայրի կենդանիներ թեմաներով պարզ, ուսումնական հեռուստահաղորդումների հիմնական բովանդակությունը:

2. Կարդալ և հասկանալ ընտանի և վայրի կենդանիներ թեմայի վերաբերյալ պարզ տեքստերը և գտնել անհրաժեշտ տեղեկությունները:

3. Պարզ արտահայտությունների և կառույցների միջոցով նկարագրել ընտանի և վայրի կենդանիներին, նրանց ապրելավայրերը, սնունդը:

4. Պարզ արտահայտություններով վարել շատ կարճ երկխոսություն կենդանիների, նրանց ապրելավայրի, պաշտպանության մասին:

5. Կազմել կարճ, պարզ գրավոր տեղեկություն (մինչև 80 բառ)՝ ընտանի և վայրի կենդանիների վերաբերյալ՝ օգտագործելով համապատասխան բառապաշար:

6. Բացատրել՝ ինչպես կարելի է դրսևորել հոգատար վերաբերմունք ընտանի և վայրի կենդանիների հանդեպ։

Բովանդակություն

1. Ագարակում

2. Կենդանաբանական այգի

3. Կենդանիների պաշտպանություն

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Այց կենդանաբանական այգի

2. Սահիկաշար/ պաստառ Իմ սիրած կենդանին

3. Դերախաղ՝

Ագարակում/անտառում/կենդանաբանական այգում

4. Կարճ զեկույց Ագարակում կամ Անտառում

Օրինաչափություններ


(կենդանական աշխարհի բազմազանության ճանաչում և դասակարգում` ըստ ընդհանրությունների և տարբերությունների)

Միջառարկայական կապեր

Մայրենի-սեփական բառերով վերաշարադրել տարբեր աղբյուրներից գտած կենդանիների մասին նյութը։

Բնագիտություն- Ներկայացնել կենդանիների մարմնի կառուցվածքը։

Կերպարվեստ -Պատկերել վայրի և ընտանի կենդանիներ։

Երաժշտություն-Լսել և տարբերակել կենդանիների ձայները։

Թվային գրագիտություն-հեռավար այց դեպի աշխարհի լավագույն կենդանաբանական այգիներ

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Հ3, Հ9, Հ11, Հ41

ԹԵՄԱ 6

Առողջություն

Հիմնական նպատակը

1. Ներմուծել ֆիզիկական ակտիվության և առողջ սնվելու կարևորության և անհրաժեշտության գաղափարը մեր կյանքում

2. Ներմուծել և ընդլայնել առողջություն թեմային առնչվող բառապաշարը, պարզ արտահայտությունները և կառույցները

3. Զարգացնել առողջության, առողջ ապրելակերպի/հիգիենայի, գանգատների և բժշկի ցուցումների մասին համապատասխան համատեքստում խոսելու և գրելու կարողությունը

4. Ձևավորել վերաբերմունք ֆիզիկական ակտիվությունը և առողջ սնունդն արժևորելու հանդեպ

Վերջնարդյունքներ

Գիտելիք։ Թեմայի ավարտին աշակերտը պետք է իմանա՝

 

1. Թեմային առնչվող բառապաշարը:

2. Տրված քերականական նյութը:

3. Առողջ և անառողջ սննդի տարբերությունները:

4. Ֆիզիկական ակտիվության տարբեր ձևերը:

5. Պարզ առողջական գանգատները և դրանք բուժելու պարզագույն ձևերը:

Լեզվական կարողություններ։ Թեմայի ավարտին աշակերտը պետք է կարողանա

 

1. Լսել և հասկանալ առողջություն թեմայով պարզ հրահանգները, այդ թվում՝ բժշկի պարզ խորհուրդները և ցուցումները:

2. Կարդալ և հասկանալ առողջություն և սննդակարգ թեմայի վերաբերյալ պարզ տեքստերի հիմնական գաղափարը, գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը:

3. Պարզ արտահայտությունների և կառույցների միջոցով նկարագրել առողջական գանգատները:

4. Պատասխանել առողջությանը, առողջ ապրելակերպի, սննդակարգի վերաբերյալ իրեն ուղղված պարզ հարցերին՝ հիմնավորելով իր կարծիքը:

5. Նկարագրել իր նախընտրած մարզաձևը, սննդակարգը:

6. Կազմել կարճ, պարզ գրավոր տեքստ (մինչև 80 բառ)՝ նկարագրելով իրենց կյանքում առողջ ապրելակերպի տարրերը և սննդակարգը։

7. Քննարկել և բացատրել՝ ինչու պետք է հետևել առողջությանը և հիգիենային:

Բովանդակություն

1. Գանգատներ

2. Բժշկի մոտ

3. Բժշկական խորհուրդներ և ցուցումներ

4. Առողջ ապրելակերպ/հիգիենա

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Դերախաղ՝ «Բժշկի մոտ»

2. Տեսահոլովակի դիտում և քննարկում՝ Առողջ ապրելակերպ/հիգիենա/առողջ սնունդ

3. Պաստառ՝ Ֆիզիկական ակտիվության ձևերը

Պատճառ և հետևանք

(Անհատի/սովորողի կենսակերպի, սննդի և ֆիզիկական ակտիվության ազդեցությունը առողջական վիճակի և կյանքի որակի վրա ընդհանրապես)

Միջառարկայական կապեր

Առողջ ապրելակերպ- Կազմել օրվա ճիշտ սնվելու ռեժիմ։

Ֆիզկուլտուրա-Կատարել մարմնամարզություն առողջ մարմին ունենալու համար։

Մայրենի- Քննարկել հիգիենայի կանոնները և դրանց հետևելու կարևորությունը։

Կերպարվեստ- Պատկերել առողջ սնունդը պարունակող մթերքներ։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Հ3, Հ22, Հ25, Հ47, Հ48, Հ50

ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ

 

ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ԱՆԳԼԵՐԵՆ

 

ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ԲԱՌԱՊԱՇԱՐ ԵՎ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Դասարան

Թեմաներ

Հնչյունաբանություն

Քերականություն

Բառեր և արտահայտություններ

5-րդ դասարան

1. Նախասիրություն/
հոբբի

2. Աշխատանք/
մասնագիտություն

3. Բնակավայր/

համայնք

4. Ուղևորություն

5. Ընտանի և վայրի կենդանիներ

6. Առողջություն

Pronunciation

 

Stressed and unstressed syllables

1. Countable and uncountable nouns: much/many/some/any

2. Articles with countable and

3. uncountable nouns

4. Adjectives and Adverbs (quick-quickly, good-well, fast-fast etc.)

5. Comparative and Superlative Adjectives: long and short adjectives, exceptions, not as...as, the same as

6. Adverbs of frequency: always, often, usually, sometimes, seldom, hardly ever, never

7. Possessives ’s and s’

8. Reflexive pronouns (myself, yourself, each other)

9. Imperative forms: directions, orders, requests

10. Past simple: Wh questions in the past simple

11. Past continuous: Wh questions in the past continuous

12. Modal verbs: can/could/ should

13. Prepositional phrases: place, time and movement

14. Prepositions of time: on/in/at

15. Linking words: first, then, next etc.

1. Hobbies and interests

● Entertainment

● Directions

● Sightseeings

2. Travel and Transport

● Sightseeing

● Directions

3. Places

● Historical, Leisure, Famous etc. Places

● Town and City

● Countryside/ Neighbourhood

● Directions

● Sights

4. Jobs and professions

● Household Duties

● Planting Trees

5. Animals

● On the Farm

● In the Zoo

● Wild and farm animals

6. Health, Medicine and Exercise

● Health Problems

● At the doctor’s

● Advice and Treatment

● Diet

7. Ordinal and Cardinal Numbers

Links:

https://www.vocabulary.com/lists/1430452

https://www.examenglish.com/B2/b2_vocabulary.htm

https://www.examenglish.com/CEFR/cefr_grammar.htm

https://www.enchantedlearning.com/wordlist/astronomy.shtml

https://www.examenglish.com/CEFR/cefr_grammar.htm

My Grammar Lab A1-A2

My Grammar Lab B1-B2

 

ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ

 

ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ԳԵՐՄԱՆԵՐԵՆ

 

ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ԲԱՌԱՊԱՇԱՐ ԵՎ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

 Das Programm ist nach dem DACHL – Prinzip entwickelt

● Grammatik wird nicht isoliert von der sprachlichen Anwendung unterrichtet, sondern stets in ihrem Kontext.

 

Դասարան

Թեմաներ

Քերականություն

Բառեր և արտահայտություններ

5-րդ դասարան

Նախասիրություն/

հոբբի

Աշխատանք/մասնագիտություն

Բնակավայր/համայնք

Ուղևորություն

Ընտանի և վայրի կենդանիներ

Առողջություն

Präpositionen mit Dativ: mit, bei, zu, nach, von, aus

Lokale Präpositionen mit Dativ

Personalpronomen im Dativ

Possessivpronomen im Dativ

Deklination mit Dativ

Wechselpräpositionen: an, auf, in, vor, hinter, über, unter, neben, zwischen

Reflexive Verben

Perfekt

Die Konjunktion: dass

Präpositionen mit Akkusativ: durch, um, gegen

Pluralbildung der Substantive

es gibt +Akk

Negative Satzfrage: doch

Steigerungsstufen der Adjektive: Superlativ

Verbkonjugation: werden im Präsens

Adverbien: meistens, manchmal, nie

Das Modalverb: sollen

Freizeit/ Unterhaltung

Freizeitgestaltung

Meine Interessen

Arbeit/Beruf

Mein Einsatz

Berufsarten

Was will ich werden?

Wohngebiet

Mein Wohnort (Beschreibung, Geschichte)

Unterhaltungsorte

Die Reise/der Verkehr

Verkehrsmittel

Wegbeschreibung

 

Tiere: Haus- und Wildtiere

Tierbeschreibung

Auf dem Bauernhof

Im Tiergarten

Tierschutz

 Gesundheit

Krankheiten, Gesundheitsprobleme,

Beschwerden

Beim Arzt

Gesunder Lebensstil/Hygiene

 

Literaturverzeichnis

 

Buchquellen

 

Helbig G., Buscha J. Übungsgrammatik Deutsch, Langenscheidt. Verlag Enzyklopädie Leipzig, Berlin, München, 1995

 

Gerngroß G., Krenn W., Puchta H. Grammatik kreativ. Materialien für einen lernerzentrierten Grammatikunterricht. 2001

 

Gemeinsamer Europäischer Referenzrahmen für Sprachen Lernen, Lehren, Bezrteilen. Europarat, Strassburg, Langenscheidt, 2001

 

Frangou E., Schritt für Schritt ins Grammatikland. Übungsgrammatik für Kinder und Jugendliche. [Niveau A1-A2]. Eleni Frangou, Eva Kokkini, Amalia Petrowa - Ismaning - Athen: Hueber: Chr. Karabatos- 2008 - 239 c.(Deutsch als Fremdsprache. [Niveau A1-A2])

 

Wortschatz und Grammatik. [Texte: Agnes Holweck, Bettina Trust - Ismaning : Hueber- 2011 - 32 c.(Spielerisch Deutsch Lernen. Lernstufe 1) (Deutsch als Zweitsprache (Fremdsprache))

 

Wortschatzerweiterung und Grammatik. [Texte: Agnes Holweck, Bettina Trust - Ismaning: Hueber- 2011 - 32 c.(Spielerisch Deutsch Lernen. Lernstufe 2) (Deutsch als Zweitsprache / Fremdsprache)

 

Werner G., Langenscheidts Grammatiktraining Deutsch - Berlin etc.: Langenscheidt- 2001 - 127 S.

 

Internetquellen

 

https://www.europaeischer-referenzrahmen.de/

https://www.derdiedaf.com/unterrichtsmaterial/kinder-jugendliche/a1/grammatik/

http://praxis-daf.com/cornelsen/9783061217730_Gesamt_PDF.pdf

https://www.goethe.de/de/spr/kup/tsd.html

http://www.telc.net/pruefungsteilnehmende/sprachpruefungen/pruefungen/detail/telc-deutsch-a2-beruf.html#t=2

http://deutschlernerblog.de/deutschpruefungen-a2-modellpruefungen-musterpruefungen/

https://alles-zum-deutschlernen2.blogspot.com/search/label/GRAMMATIK

https://www.google.com/search?q=%C3%B6sd+pr%C3%BCfung+b1+neu&oq=%C3%B6sd&aqs=chrome.1.69i57j35i39l2j0l2j69i60j69i61l2.12273j0j7&sourceid=chrome&ie=UTF-8

https://www.integrationsfonds.at/fileadmin/user_upload/Rahmencurriculum_B1.pdf

www.klett-sprachen.de/netzwerk-neu A1/1 A1/2

https://www.hueber.de/media/36/Sicher_B1_Grammatikuebersicht.pdf

https://www.hueber.de/media/36/Sicher_B2_Grammatikuebersicht.pdf

 

ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ

 

ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ՖՐԱՆՍԵՐԵՆ

 

ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ԲԱՌԱՊԱՇԱՐ ԵՎ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Դասարան

Թեմաներ

Հնչյունաբանություն

Քերականություն

Բառեր և արտահայտություններ

5-րդ դասարան

Նախասիրություն/հոբբի

Աշխատանք/մասնագիտություն

Բնակավայր/համայնք

Ուղևորություն

Ընտանի և վայրի կենդանիներ

Առողջություն

 

 Le présent

 Les verbes à une , deux et trois bases

 Le futur proche

 L'impératif

 Les verbes pronominaux (se lever, se laver, s'habiller, se promener…)

 Le passé immédiat

 Les verbes du IIIe groupe (mettre, aller, faire, dire…)

 Le passé composé (avec avoir et être)

 L'imparfait (y compris le verbe être)

 Le futur simple (verbes du I et du II groupes)

 Les adjectifs et les pronoms interrogatifs

 L'adjectif (place et accord)

 Les pronoms COD et COI. Place.Emploi. (aux temps simples)

 Loisirs et centres d’intérêt

 Divertissement

 Directions

 Visites

 Voyage et Transport

 Visite

 Directions

 Lieu

 Célèbre(s), historiques

 Ville(s)

● Quartier/Campagne (village)

 Directions

 Vue

 Emplois et professions

● Les tâches ménagères

 Plantation d’arbres

 Animaux

 À la ferme

 Au zoo

 Les animaux: sauvages et domestiques

 Santé, Médecine

● Problèmes de santé

● Chez le médecin

● Conseils et traitement

● Régime

Nombres ordianaux et cardinaux

Site(s): https://rm.coe.int/16802fc3a8

 

ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ

 

ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ՌՈՒՍԱՑ ԼԵԶՈՒ

 

ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ԲԱՌԱՊԱՇԱՐ ԵՎ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

КЛАСС

ТЕМЫ

ФОНЕТИКА, ОРФОЭПИЯ, ОРФОГРАФИЯ

ГРАММАТИЧЕСКИЙ МАТЕРИАЛ

СЛОВА И ВЫРАЖЕНИЯ В ПРЕДЕЛАХ ПРЕДСТАВЛЕННЫХ ТЕМ

V

1. Увлечение/хобби.

2. Работа, профессия.

3. Место жительства/община.

4. Поездка.

5. Домашние и дикие животные.

6. Здоровье.

Правописание безударных гласных, проверяемых ударением. Состав слова (понятие о корне слова). Однокоренные слова.

Морфология. Имя существительное. Род и число имени существительного. Именительный падеж. Замена имён существительных в именительном падеже местоимениями ОН, ОНА, ОНО, ОНИ.

 

Использование в речи падежных форм имени существительного в различных значениях: именительный падеж: лицо, предмет необходимости; лицо, выражающее интересы; физическое, эмоциональное состояние. Родительный падеж: с количественными именами числительными; с предлогами места (около, (не)далеко от, справа от, рядом с, у); движения (до); предназначения и цели (для). Дательный падеж: лицо, испытывающее необходимость в чём-либо; лицо, испытывающее физическое состояния; лицо как цель движения с предлогом к; лицо, предмет как цель приближения с предлогом к. Винительный падеж для выражения временных отношений с предлогом (через). Творительный падеж: профессия лица при глаголе быть в будущем времени; характеристика, признак лица при глаголе работать; совместность с предлогом с. Предложный падеж: место, время с предлогами (в, на); с глаголами речи и мысли (читать о).

 

Словообразовательные модели имён существительных: лицо мужского/женского пола по профессии, деятельности и др. с суффиксами: -чик, -чиц(а), -щик, -щиц(а), -ист и др. Ограниченное количество уменьшительно-ласкательных суффиксов: -ик, -к-, -ок/-ёк, -очк-/-ечк-, -ышк-/-ишк-, -онок.

 

Имя прилагательное. Согласование имени прилагательного с именем существительным в роде, числе и падеже. Имя числительное. Сочетание имён числительных один/одна/одно, оба/обе, два/две, двое с именами существительными.

Числа (50-100).

 

Местоимение.

Употребление различных местоимений в речи: личные, притяжательные и др.

 

Глагол. Употребление инфинитива несовершенного и совершенного вида. Употребление инфинитива несовершенного вида с глаголами начать, кончить, продолжить, любить, нравиться, уметь, привыкать.

Употребление инфинитива совершенного вида с глаголами забыть, успеть. Настоящее, прошедшее и будущее время глаголов. Употребление глаголов идти – ходить – пойти и ехать – ездить – поехать для обозначения движения в настоящем, прошедшем и будущем времени.

 

Значение глаголов движения с приставками: по-; при-; у-; в(о)-, в-; вы-; под-. Формы несовершенного и совершенного вида глаголов движения с приставками: приходить – прийти, приезжать – приехать и т.д.

 

Наречие. Наречия, обозначающие место (дома, там, здесь, далеко, оттуда, вниз, сюда). Неопределённые наречия (где-то, где-нибудь).

 

Синтаксис. Понятие о предложении.

 

Различные способы выражения подлежащего и сказуемого в речи. Способы выражения подлежащего: сочетание имён существительных с именами числительными в форме родительного падежа.

 

Способы выражения сказуемого: сочетание личной формы глагола с именем существительным (Игорь будет врачом.); предикативное наречие (Холодно. Зимой холодно. Мне холодно).

 

Ограниченное использование терминов.

1. Увлечение/хобби. Как я провожу свободное время. Мои интересы/хобби.

2. Работа, профессия. Моя работа (субботник, посадка деревьев, дела по дому). Виды профессий. Кем я хочу стать.

3. Место жительства/община. Край, в котором я живу (описание, исторический очерк, интересные факты).

4. Поездка. Средства передвижения. Ориентация на месте. Достопримечательности.

5. Домашние и дикие животные. На ферме. Зоопарк. Защита животных.

6. Здоровье. Жалобы. У врача. Советы и указания врачей. Здоровый образ жизни (гигиена).

Примечание

 

В настоящем Стандарте и программе по русскому языку отсутствует раздел «Литературное чтение». В учебниках основной (5-9 классы) и средней (10-12 классы) школы данный раздел будет представлен интегрированно.

Обучение русскому языку как иностранному подразумевает использование aутентичных, поэтических и прозаических текстов на занятиях, что даёт учащимся возможность познакомиться с культурой, историей, традициями и самобытностью русского народа. Ознакомление с этими реалиями актуальны как на начальном, так и на продвинутом этапе обучения, что обеспечит расширение лингвокультурологического кругозора учащихся. С точки зрения методики преподавания иностранного языка необходимо развитие всех видов речевой деятельности и формирование языковых (лексических, фонетических и грамматических) навыков. Тематический принцип предполагает отбор художественных текстов (поэтических и прозаических) по определённым лексическим темам: Семья, Дружба, Любовь, Природа и др., которые распределены по классам.

 

Список использованной литературы:

1. Государственный образовательный стандарт. Общеобразовательная школа. Русский язык и литература. (Проект), Ереван, 2003. – 123 с.

2. Дорофеева Т.М., Лебедева М.Н. Учебная грамматика русского языка. Базовый курс – М.: Русский язык. Курсы, 2012.

3. Кузнецова, Д. А. Особенности развития мышления в подростковом возрасте / Д. А. Кузнецова, О. А. Братцева. — Текст: непосредственный // Молодой ученый. — 2018. — № 22 (208). — С. 285-288.

4. Программа по русскому языку для иностранных граждан. Первый сертификационный уровень. Общее владение / Н.П. Андрюшина и др. – 5-е изд. – СПб.: Златоуст, 2012. – 176 с.

5. Прогресс. Практическая грамматика: Элементарный и базовый уровень: учебное пособие / Н.И. Соболева, И.И. Гадалина, А.С. Иванова, Л.А. Харламова. – М.: РУДН, 2014. – 216 с.

6. Стандарт и программа по русскому языку., Ереван, 2007. – 267 с.

7. Стандарт и программа по русскому языку для старшей школы., Ереван, 2009. – 134 с.

8. Труфанова В.Я. Сборник учебных программ. Русский как иностранный. – М.: Российский государственный гуманитарный университет, 2016.

9. https://gct.msu.ru/testirovanie/testirovanie-TRKI/

10. http://philology.bsu.by/

11. http://lib.madi.ru/fel/fel1/fel10M050.pdf

12. http://elar.urfu.ru/

13. https://nsportal.ru/nachalnaya-shkola/raznoe/2014/11/30/programma-po-russkomu-yazyku-kak-inostrannomu-proekt-dlya-dete-0

14. https://mgu-russian.com/ru/teach/biblioteka/

15. http://xn--g1arj2c.xn--p1ai/load/rki_leksika/6

16. http://www.torfl.it/Standard_TRKI3

17. http://novschool31.narod.ru/index/shkrossii/0-36

18. https://infourok.ru/rabochaya-programma-kursa-grammatika-russkogo-kak-inostrannogo-uroven-v-3625983.html

19. http://academ063.ru/files/learn-Russia/standart-trki.pdf

20. http://www.nsmu.ru/student/faculty/faculty/general/prog_EM.pdf

21. https://www.ruspeach.com/learning/11004/

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

 

1. Bailley Sophie, Devitt Sean, Gremmo Marie-Jose, Heyworth Frank, Hopkins Andy, Jones Barry, Makosch Mike, Riley Philip, Stoks Ge and Trim John (Ed.). Common European Framework of Reference: Learning, Teaching, Assessment: A Guide for Users, Language Policy Divisions, Strasbourg, 2001․ Available at https://rm.coe.int/1680697848

2. Common European Framework of Reference for Languages: Learning, Teaching, Assessment, Cambridge University Press, Modern Languages Division, Council of Europe, Strasbourg, 2001. Available at https://rm.coe.int/1680459f97

3. Common European Framework of Reference for Languages: Learning, Teaching, Assessment. Companion Volume with New Descriptors. Language Policy Programme, Education policy Division, Education department, Council of Europe, February 2018. Available at https://rm.coe.int/cefr-companion-volume-with-new-descriptors-2018/1680787989

4. Foreign Language Framework for California Public Schools. Kindergarten Through Grade Twelve, Sacramento, 2003. Available at https://www.cde.ca.gov/ci/cr/cf/documents/foreignlangfrmwrk.pdf

5. Goullier, Francis. Council of Europe Tools for Language Teaching, Common European Framework and Protfolios, Les Editions Didier, Paris, 2006. Available at https://rm.coe.int/168069ce6e

6. Beacco Jean-Claude, Byram Michael, Cavalli Marisa, Coste Daniel, Cuenat Mirjam Egli, Goullier Francis, Panthier Johanna, Guide for the Development and Implementation of Curricula for Plurilingual and Intercultural Education, Language Policy Programme, Education policy Division, Education department, Council of Europe, August 2016, Available at https://rm.coe.int/CoERMPublicCommonSearchServices/DisplayDCTMContent?documentId=09000016806ae621

7. Knight, Ben. How long does it take to learn a foreign language, Cambridge University Press, 2018, Available at: https://www.cambridge.org/elt/blog/wp-content/uploads/2018/10/How-long-does-it-take-to-learn-a-foreign-language.pdf

8. MYP: From principles into practice, International Baccalaureate Organization, Geneva, Switzerland, May 2014. Available at https://docplayer.net/17134933-Myp-from-principles-into-practice-for-use-from-september-2014-january-2015.html

9. MYP: Global contexts, International Baccalaureate Organization, Southside Middle School, Available at https://dcps.duvalschools.org/Page/14120, Accessed last on September 25, 2020

10. MYP։ Language acquisition guide, International Baccalaureate Organization, Geneva, Switzerland, May 2014, Available at https://www.ibo.org/programmes/middle-years-programme/curriculum/language-acquisition/

11. Regulation No. 1 of the Government of the Republic of Estonia of 6 January, 2011 on the National Curriculum for Basic Schools, Appendix

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 դեկտեմբերի 2022 թվական: