Գլխավոր տեղեկություն
Номер
N 18
Տիպ
Քաղվածք
Тип
Исходный акт (22.04.2015-01.01.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.04.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.04.2015
Дата вступления в силу
22.04.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

22 ապրիլի 2015 թվականի N 18

19. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ  ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ (ENPI/2014/2014/352-267, ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ  ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ, ԵՐԵՎԱՆ-ԲԱՎՐԱ ՀԱՏՎԱԾ) ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ  ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՆՁՆՄԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ  ՄԱՍԻՆ

 (անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ Միջազգային կազմակերպության հետ Եվրոպական միության օժանդակության համաձայնագրով (ENPI/2014/2014/352-267, Աջակցություն Հայաստանի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին, Երևան-Բավրա հատված) Հայաստանի Հանրապետության համար նախատեսված իրավունքների և պարտականությունների ստանձնմանը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 22

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

ապրիլի 22-ի նիստի N 18
արձանագրային որոշման

 

Ոչ պաշտոնական թարգմանություն

 

Միջազգային կազմակերպության հետ Եվրոպական Միության Օժանդակության Համաձայնագիր

 

ENPI/2014/2014/352-267

 

(այսուհետ՝ Համաձայնագիր)

 

Եվրոպական Միությունը, ի դեմս Եվրոպական Հանձնաժողովի (այսուհետ` Պայմանագիրը ստորագրող մարմին) մեկ կողմից և

 Եվրոպական Ներդրումային Բանկը (ԵՆԲ) իր Գլխավոր գրասենյակով, գտնվող` 98-100, Կոնրադ Ադենաուերի Պողոտա, Լ- 2950 Լյուքսեմբուրգ (98-100, Boulevard Konrad Adenauer, L-2950 Luxemburg) (այսուհետ` Կազմակերպություն), մյուս կողմից

 (առանձին՝ «Կողմ» և միասին՝ «Կողմեր»), համաձայնության են եկել հետևյալի շուրջ`

 

Հատուկ դրույթներ

 

Հոդված 1- Նպատակը

1(1) Սույն Համաձայնագրի նպատակը «Աջակցություն Հայաստանի Հյուսիս-Հարավ ճանապարային միջանցք ներդրումային ծրագիր, Երևան - Բավրա հատված» ներդրումային ծրագրին առնչվող գործողություններից բաղկացած գործողության (Գործողություն) իրականացման նպատակով Պայմանագիրը ստորագրող մարմնին օժանդակությունն է (Օժանդակություն), ինչպես նկարագրված է Հավելված I-ում:

1(2) Կազմակերպությանն օժանդակությունը կտրվի հատուկ պայմաններից (Հատուկ պայմաններ) և դրանց հավելվածներից, ներառյալ` Ընդհանուր պայմաններից կազմված սույն Համաձայնագրով սահմանված պայմաններով:

1(3) Կազմակերպությունն ընդունում է օժանդակությունը և պարտավորվում է իր Պայմանագիրը ստորագրողությունների սահմաններում անել ամեն ինչ Գործողությունն իրականացնելու համար` ըստ սույն Համաձայնագրով սահմանված պայմանների:

1(4) Գործողությունը Միասնական Կառավարման Գործողություն է սույն Համաձայնագրի բոլոր նպատակների համար:

1(5) Գործողությունը` Բազմադոնոր միջոցառում է սույն Համաձայնագրի բոլոր նպատակների համար:

 

Հոդված 2 - Ուժի մեջ մտնելը, իրականացման ժամանակաշրջանը և իրագործման ժամանակաշրջանը`

2(1) Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում երկու Կողմերից վերջինի ստորագրման օրվանից:

2(2) Սույն Համաձայնագրի իրականացման ժամանակաշրջանը (Իրականացման ժամանակաշրջան) կսկսվի սույն Համաձայնագիրը երկու Կողմերից վերջինի ստորագրման հաջորդող օրվանից:

2(3) Իրականացման ժամանակաշրջանը 68 ամիս է, ինչպես սահմանված է Հավելված I-ում:

2(4) Սույն Համաձայնագրի իրագործման ժամանակաշրջանը կսկսվի սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից` համաձայն Հոդված 2(1)-ի, և կավարտվի այն պահին, երբ վերջնական վճարումը կատարված կլինի Պայմանագիրը ստորագրող մարմնի կողմից` համաձայն Հավելված II-ի Հոդված 17-ի, կամ երբ Կազմակերպությունը կատարի վճարված ցանկացած գումարի վերավճարում, որը կգերազանցի վերջնական գումարը` համաձայն Հավելված II-ի Հոդված 18-ի: Այն դեպքում, երբ չկա Պայմանագիրը ստորագրող մարմնի կողմից վերջնական վճարում կամ Կազմակերպության կողմից վերջնական վերավճարում, իրագործման ժամանակաշրջանի ավարտը պետք է համարվի վերջնաժամկետ` համաձայն Հավելված II-ի Հոդված 12.5-ի:

2(5) Հավելված II-ի Հոդված 11.2-ի դրույթները չեն կիրառվում:

 

Հոդված 3 - Գործողության ֆինանսավորումը

3(1) Պայմանագիրը ստորագրող մարմնի կողմից ֆինանսավորման ենթակա Գործողության ընդհանուր արժեքը գնահատվում է 12.4400.000 եվրո` համաձայն Հավելված III-ի:

3(2) Պայմանագիրը ստորագրող մարմինը պարտավորվում է ֆինանսավորել առավելագույնը` 12.4400.000 եվրո, վերջնական գումարը կսահմանվի` համաձայն Հավելված II-ի 14 և 17 Հոդվածների:

3(3) Համաձայն ՀՆԳ Շրջանակային համաձայնագրի Հոդված 15-ի և շեղում կատարելով Հավելված II-ի Հոդված 14.4-ից` Կազմակերպությունը, որպես առաջատար ֆինանսական հաստատություն, ինչպես սահմանված է ՀՆԳ Շրջանակային համաձայնագրում, իրավասու է վարձատրվելու 440.000 եվրո գումարի չափով` սույն Համաձայնագրի ներքո Պայմանագիրը ստորագրող մարմնի կողմից կատարված օժանդակության կառավարման և վարչարարության համար, որը պետք է Պայմանագիրը ստորագրող մարմնի կողմից փոխհատուցվի Կազմակերպությանը:

3(4) Մինչև ֆինանսավորումը կատարված վճարումներից առաջացած տոկոսադրույքը պայմանավորվածության շրջանակներից դուրս է:

 

Հոդված 4 - Բովանդակությունը, ֆինանսական հաշվետվությունը և վճարման պայմանավորվածությունները

4(1) Համաձայնագրի բովանդակությունը և ֆինանսական հաշվետվությունները պետք է ապահովվեն՝ համաձայն Հավելված I-ի 4-րդ բաժնի:

4(2) Վճարումները պետք է կատարվեն՝ համաձայն Հատուկ պայմանների 7(2)(2) Հոդվածի` շեղում կատարելով Հավելված II-ի Հոդված 15-ից:

4(3) Յուրաքանչուր վճարման համար Պայմանագիրը ստորագրող մարմինը պարտավոր է տեղեկացնել Կազմակերպությանը էլեկտրոնային փոստով` fi_pro_bot_lpc_cm@eib.org հասցեով (կամ այլ էլեկտրոնային հասցեի միջոցով, ժամանակ առ ժամանակ նշվող Կազմակերպության կողմից), երբ նման վճարումներ են նախաձեռնվել: Նման վճարման մասին տեղեկացնող հաղորդագրությունը SWIFT-ի 70 բաժնում (դրամական փոխանցումների տեղեկատվություն) պետք է պարունակի «ՀՆԳ ներդրում ՀՀՃՄ» հղումը: Այս նույնականացման հաղորդագրությունը պետք է ներառվի նաև Կազմակերպության կողմից Պայմանագիրը ստորագրող մարմնին փոխանցվող վճարման պահանջագրի մեջ:

 

Հոդված 5 - Կոնտակտային հասցեներ

Սույն Համաձայնագրին առնչվող ցանկացած հաղորդակցություն պետք է լինի գրավոր` նշելով Գործողության համարն ու վերնագիրը և կիրառելով հետևյալ հասցեները`

Պայմանագիրը ստորագրող մարմնի համար`

Վճարման պահանջագրերը և կցված հաշվետվությունները, ներառյալ` բանկային հաշվի փոփոխությունների հետ կապված հայցը պետք է ուղարկվեն`

Եվրոպական Հանձնաժողով

Զարգացման և Համագործակցության – EuropeAid-ի գլխավոր տնօրինություն

Հարևանության/ EuropeAid F-ի տնօրինություն

Ֆինանսների, Պայմանագրերի և Աուդիտի (F5) տնօրենի ուշադրությանը

Rue Joseph II, 54

B-1000, Brussels

Belgiսm

Վերոնշյալ փաստաթղթերի պատճեները և որևէ տեսակի նամակագրություն պետք է ուղարկվի`

Եվրոպական Հանձնաժողով

Զարգացման և Համագործակցության – EuropeAid-ի գլխավոր տնօրինություն

Հարևանության/ EuropeAid F-ի տնօրինություն

Տարածաշրջանային Ծրագերի, Արևելյան Հարևանության (F3) տնօրենի ուշադրությանը

Rue Joseph II, 54

B-1000, Brussels

Belgium

 

Կազմակերպության համար`

Եվրոպական ներդրումային բանկ`

Արևելյան Հարևանության և Կենտրոնական Ասիայի - 2-րդ Բաժին

Բաժնի ղեկավար պրն. Ֆիլիպպ Շիմչակ-ի ուշադրությանը

98-100, Boulevard Konrad Adenauer

L-2950 Luxemburg

Tel: +352 4379 1

Fax: +352 43 79 66889

 

Հոդված 6 - Հավելվածներ

6(1) Հետևյալ փաստաթղթերը կցված են Հատուկ պայմաններին և կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը.

Հավելված I` Գործողության նկարագրությունը

Հավելված II` Միջազգային կազմակերպությունների հետ Եվրոպական Միության օժանդակության համաձայնագրերի նկատմամբ կիրառելի Ընդհանուր պայմանները

Հավելված III` Գործողության բյուջեն

Հավելված IV` Ֆինանսական սերտիֆիկատի ձևը

Հավելված V` Վճարման ստանդարտ պահանջագիր

6(2) Հատուկ պայմանների առկա դրույթների և Հավելվածների միջև անհամաձայնության առկայության դեպքում Հատուկ պայմանների դրույթներն ունեն գերակայություն:

Հավելված II-ի և այլ Հավելվածների դրույթների միջև հակասություն առաջանալու դեպքում Հավելված II-ի դրույթները գերակայում են:

 

Հոդված 7 - Գործողությանն առնչվող լրացուցիչ հատուկ դրույթներ`

7(1) Ներքոնշյալները կլրացնեն Հավելված II-ի դրույթները`

7(1) (1) Երբ Հավելված II-ը հղում է անում «ցուցանիշներին», «ձեռքբերումների ցուցանիշներին» կամ «նպատակներին», հղումը պետք է լինի Գործողության ընդհանուր նկարագրին, ինչպես նշված է Հավելված I-ում:

7(1)(2) Հավելված II-ի Հոդված 3.2-ը համալրված է հետևյալով. «բացառությամբ սույն Համաձայնագրով ամրագրված իր պարտականությունները չկատարելու դեպքում»:

7(1)(3) Սույն Համաձայնագրի շրջանակներում Պայմանագիրը ստորագրող մարմինն ընդունել է, որ սույն Գործողության իրականացման շրջանակներում Կազմակերպության կողմից ֆինանսավորվող որևէ նախագիծ չպետք է հակասի Հավելված II-ի Հոդված 4-ին:

7(1)(4) Ի լրումն Հավելված II-ի Հոդված 8.1-ի դրույթների, Կազմակերպությունը և Պայմանագիրը ստորագրող մարմինը պետք է նախապես խորհրդակցեն և համաձայնության գան Պայմանագիրը ստորագրող մարմնի մասնակցության շրջանակի շուրջ:

7(1)(5) Հավելված II-ի Հոդված 13.1-ի երկրորդ նախադասությունը պետք է փոխարինվի հետևյալով` «Բանակցությունների միջոցով կարգավորման ձախողման դեպքում Կողմերից մեկը կարող է դիմել Եվրոպական Միության Ընդհանուր Դատարան և նույն ժամանակ՝ Եվրոպական Միության Արդարադատության դատարան».

7(1)(6) Հավելված II-ի Հոդված 16.5-ին զուգահեռ, Հանձնաժողովի, ԵՆԲ-ի և Աուդիտորների դատարանի միջև 2003թ. հոկտեմբերի 27-ին ստորագրված Եռակողմ Համաձայնագիրը կլրացնի Հոդված 16-ի դրույթները: Հոդված 16-ի և Եռակողմ Համաձայնագրի դրույթների միջև հակասության դեպքում Եռակողմ Համաձայնագրի դրույթները գերակայում են:

7(2) Հավելված II-ի դրույթներից հետևյալ շեղումները կկիրառվեն `

7(2)(1) Շեղում անելով Հավելված II-ի Հոդված 15 (1)-ից` Պայմանագիրը ստորագրող մարմնը պետք է Կազմակերպությանը կատարի վճարումներ հետևյալ կերպ`

1. Պայմանագիրը ստորագրող մարմինը երկու Կողմերի կողմից ստորագրված Համաձայնագիրը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում Կազմակերպությանը կվճարի նախնական ֆինանսավորման 2.640.000 եվրո (երկու միլլիոն վեց հարյուր քառասուն հազար եվրո) արժողությամբ առաջին մասնաբաժինը, որը համարժեք է Գործողության առաջին 12 ամիսների նախատեսված բյուջեի 100%-ին (որից 1.200.000 եվրոն` ՀՆԳ ՏԱ բաղադրիչի համար, և 1,000,000 եվրոն` ՀՆԳ Ներդրումային Դրամաշնորհի բաղադրիչի համար, ինչպես սահմանված է Հավելված I-ում) և Հոդված 3(3)-ում նշված վարձատրության 100%-ին:

2. ՀՆԳ ՏԱ բաղադրիչի համար (ինչպես նշված է Հավելված I-ում), կատարվող նախնական ֆինանսավորման հաջորդ վճարումները Պայմանագիրը ստորագրող մարմնի կողմից պետք է Կազմակերպությանը վճարվեն հաջորդ 12 ամիսների (կամ մնացած ժամանակահատվածի համար, եթե դա ավելի կարճ է, հաշվի առնելով նախնական ֆինանսավորման վերջին վճարումը) Կազմակեպությունից վճարման պահանջագիրը ստանալուց 45 օրվա ընթացքում Հավելված V-ում սահմանված ձևով` հաստատելով անմիջականորեն վճարման նվազագույն չափի առնվազն (և նախկին վճարումների 100%-ի, եթե այդպիսիք կան) 60% -ի ծախսը: Ծախսերի մանրամասնությունները տրվում են պահանջագրի ներկայացմամբ:

3. ՀՆԳ-ի Ներդրումային Դրամաշնորհի բաղադրիչի համար (համաձայն Հավելված I-ի), հետագա վճարումները Պայմանագիրը ստորագրող մարմնի կողմից պիտի վճարվեն Կազմակերպությանը յուրաքանչուրը նվազագույնը 1.000.000 եվրո (մեկ միլիոն եվրո) արժողությամբ, Կազմակեպությունից վճարման պահանջագիրը ստանալուց 45 օրվա ընթացքում Հավելված V-ում սահմանված ձևով` հաստատելով անմիջականորեն վճարվելիք մասնաբաժնի առնվազն 70% -ի ծախսը (նման հետագա վճարումներից առաջինի համար), որը ենթակա է հաստատման Կազմակերպության կողմից առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ԵՆԲ Ֆինանսական Պայմանագրով տրամադրված վարկի առաջին մասնաբաժնի հատկացման պահանջագիր, և այդ մասնաբաժնի վճարման համար ԵՆԲ Ֆինանսական Պայմանագրով սահմանված նախապայմանները կատարված են: Սույն պարբերությամբ նախատեսված հետագա վճարումները պետք է կատարվեն Պայմանագիրը ստորագրող մարմնի կողմից` ապահովելով, որ անմիջականորեն վճարվելիք մասնաբաժնի 70%-ը և նախկին մասնաբաժինների 100%-ը (առկայության դեպքում) հանձնարարված են կապալառուներին ԾԻԳ-ի կողմից…

4. Երկու բաղադրիչների` ՀՆԳ-ի ՏԱ-ի և ՀՆԳ-ի Ներդրումային Դրամաշնորհի համար Պայմանագիրը ստորագրող մարմինը պետք է Կազմակերպությունից ստանա տարեկան առաջխաղացման հաշվետվություն (ինչպես սահմանված է Գործողության Հավելված I-ի 4.2 բաժնում(Հաշվետվություն)). Տարեկան առաջխաղացման հաշվետվությունը պետք է ներկայացվի համապատասխան հաշվետվության ժամանակաշրջանի ավարտից 6 ամսվա ընթացքում, և Պայմանագիրը ստորագրող մարմինը պետք է հաստատի այն ստանալուց հետո 45 օրվա ընթացքում: Եթե Պայմանագիրը ստորագրող մարմնի կողմից 45 օրվա ընթացքում չի արձանագրվում որևէ արձագանք, ապա տվյալ հաշվետվությունը համարվում է հաստատված:

Կատարվել է Բրյուսելում՝ չորս (4) բնօրինակից անգլերեն լեզվով, երկուսը (2)՝ Պայմանագիրը ստորագրող մարմնի և երկուսը (2)՝ Կազմակերպության համար:

 

Պայմանագիրը ստորագրող մարմնի կողմից՝ Կազմակերպության կողմից՝
Անուն՝ Միքաել Ա.Կոհլեր Անուն՝
Պաշտոնը՝ Հարևանության գլխավոր տնօրինության՝   Պաշտոնը՝
Զարգացման և համագործակցության - EuropeAid տնօրեն

 

Ստորագրություն՝ Ստորագրություն՝
   
Ամսաթիվ՝ 19.12.2014 Ամսաթիվ՝

 

Հավելված 1

Գործողության նկարագիր

(Օժանդակության համաձայնագիր ԵՀԳԳ/2014/352-267)

 

1.Նկարագիրը

1.1. Նախաբան

Հարևանության ներդրումային գործիքի (այսուհետ` ՀՆԳ) հիմքը հանդիսանում են ԵՀԳԳ-ի Կանոնակարգով առաջարկվող ֆինանսավորման տարբերակները: ՀՆԳ-ն տրամադրում է ԵՄ դրամաշնորհային աջակցություն վարկային գործարքների համար, որոնք իրականացվում են Եվրոպական բազմակողմ զարգացման-ֆինանսական կառույցների, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների երկկողմ զարգացման ֆինանսական կառույցների կողմից: ՀՆԳ-ի կողմից տրամադրվող դրամաշնորհներն ուղղված են ներդրումների համաֆինանսավորմանը, վարկի երաշխավորման արժեքի ֆինանսավորմանը, տոկոսադրույքների սուբսիդավորմանը, ռիսկային կապիտալի գործառնություններին և տեխնիկական աջակցությանը, որը նպատակ է հետապնդում միավորել ԵՄ դրամաշնորհները եվրոպական ֆինանսական կառույցների կոնսորցիումի կողմից տրամադրվող վարկերի հետ` ԵՀԳԳ-ի տարածքում խոշոր ներդրումային ծրագրեր ֆինանսավորելու համար:

ՀՀ կառավարությունը մշակել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը (այսուհետ` Ծրագիր), որը կազմում է «2020թ. համար Հայաստանի տրանսպորտի ոլորտի զարգացման ռազմավարության» մի մասը: Ծրագիրը նպատակ է հետապնդում տնտեսության աճին և տարածաշրջանային համագործակցությանը նպաստելու համար երկրում համապատասխան, արդյունավետորեն ապահով և կայուն ճանապարհային ցանց ստեղծելու համար: Ծրագիրն իրականացվում է տրանսպորտի և կապի նախարարության (ՏԿՆ) միջոցով: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը ստեղծվել է ՀՀ կառավարության` 2010 թվականի մարտի 11-ի N 466-Ն որոշմամբ և նշանակվել է որպես Ծրագրի իրականացման գրասենյակ, որը պատասխանատու է ոչ միայն Ծրագրի բոլոր բաղադրիչների կառավարման և ամենօրյա գործողությունների համար, այլ նաև Ծրագրի շրջանակներում ֆինանսավորման միջոցների և մեխանիզմների կառավարման համար:

ՀՀ կառավարությունը Ծրագիրը բաժանել է մի քանի տրանշների: 1-ին, 2-րդ, 3-րդ տրանշները (Երևան-Գյումրի) Հյուսիսային տրանշի (Գյումրի-Բավրա) հետ միասին կազմում են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ամբողջ երկարության 170 կմ-ը:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ֆինանսավորման պայմանագիրն (ԵՆԲ ֆինանսավորման պայմանագիր) ստորագրվել է Կազմակերպության և Հայաստանի Հանրապետության հետ 2013 թվականի նոյեմբերի 18-ին: ԵՆԲ ֆինանսավորման պայմանագրի ներքո Կազմակարպությունը Հայաստանի Հանրապետությանը տրամադրել է 60.000.000 եվրո արժողությամբ վարկ` Ծրագրի մի մասի ֆինանսավորման նպատակներով:

Ծրագրի մի մասին ֆինանսավորման նպատակով ՀՆԳ-ի 12.000.000 եվրո (12 մլն եվրո) արժողությամբ օժանդակությունը հաստատվել է ՀՆԳ-ի գործառնական խորհրդի կողմից իր` 2013 թվականի հուլիսի 17-ի հանդիպման ժամանակ («ՀՆԳ օժանդակություն»):

1.2. Նպատակահարմարությունը

Հայաստանի` որպես փակ երկրի տնտեսությունը կախված է տրանսպորտային և միջսահմանային հնարավորություններից: Այնուամենայնիվ, Հյաստանի դիրքը առաջացնում է բազմաթիվ դժվարություններ տրանսպորտային ոլորտում: Միայն երկու միջազգային սահմաններ են բաց` դեպի հյուսիս` Վրաստանի հետ և դեպի հարավ` Պարսկաստանի հետ: Արևելյան սահմանը դեպի Ադրբեջան փակվել է 1991թ., իսկ արևմտյանը` դեպի Թուրքիա` 1993թ.: Մյուս կողմից կլիմայական խիստ պայմանները` շատ ցածր ջերմաստիճանը և ուժեղ ձյունը լուրջ խոչընդոտ են հանդիսանում տնտեսական գործունեության համար ձմռանը: Այս խոչընդոտները պատճառ են հանդիսանում տրանսպորտային ծառայության գնաճին, մասնավորապես` տեղափոխվող ապրանքների, թանկ ենթակառուցվածքների զարգացման և շահագործման համար:

Հայաստանն ունի քիչ երկաթգծային ողւղություններ և լայնատարած ճանապարհային համակարգ: Այն դեպքում, երբ ճանապարհային համակարգի կարողությունը բավարարում է մոտավոր հաշվարկված պահանջին մինչև 2020թ., ենթակառուցվածքի իրավիճակը վատթարացել է արագորեն ֆինանսավորման պակասի պատճառով: Ճանապարհահատվածների և սահմանային անցակետերի անբարենպաստ պայմանները, ինչպես նաև ինստիտուցիոնալ և կարգավորման ներդաշնակեցման պակասը հանդիսանում են երկրի տնտեսական աճի բուն ցուցանիշներ:

Եվրոպական ստանդարտներով միջսահմանային երթևեկությունը և առևտրի մակարդակը ցածր են: Երկաթուղին հանդիսանում է Ռւսաստանից և ԱՊՀ մյուս երկրներից ներմուծման և արտահանման հիմնական միջոցը` ապահովելով ընդհանուր ծավալի 2/3-ը: Վրաստանի նավահանգիստներով եկող ճանապարհային տրանսպորտը ԵՄ- 28 և այլ երկրների հետ արևտրային համագործակցության հիմնական միջոցն է: Բարելավված տրանսպորտային կապերը մեծ դեր ունեն առևտրի և տնտեսւթյան զարգացման համար: Ծավալի առումով Հայաստանը ներմուծում է արտահանման ծավալից 4 անգամ ավելի: Ճանապարհային եղանակով ներմուծումները/արտահանումները կատարվում են չորս սահմանային անցակետերով (3-ը` հյուսիսում և 1-ը` հարավում) և տարբեր կատեգորիաներով և պայմաններով ճանապարհահատվածներով, մասնավորապես` Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքով: Կովկասի ենթտարածաշրջանը հանդիսանում է որպես կամուրջ Սև և Կասպից ծովերի միջև: Այն կապում է Կենտրոնական Ասիան Եվրոպային, Ռւսաստանի Դաշնությանը և Թուրքիային: Ենթատարածաշրջանում, որտեղ պատմականորեն եղել է Մետաքսի Ճանապարհը, դառնում է տարանցիկ երթուղի միջազգային բեռնափոխադրումների համար: Ճանապարային համակարգի վերանորոգումը Հայաստանի առաջնային նպատակներից է` Հիմնական Միջազգային Երթևեկության մասին Եվրոպական Համաձայնագրին համապատասխանելու տեսանկյունից, որը բնութագրում է էլեկտրոնային ճանապարհային համակարգում դասակարգվելու նվազագույն պահանջները: ՀՀՃՄ-ը կազմում է 556կմ` Վրաստանի սահմանից սկսած` Բավրաից, անցնելով Գյումրի, Աշտարակ, Երևան, Գորիս, Կապան քաղաքների միջով դեպի Պարսկաստանի սահմանը` Մեղրիով: Այս ճանապարհը, որը հատում է Հայաստանը հարավից դեպի հյուսիս, հետո միանում է Վրաստանի արևելքից-արևմուտք հասնող մայրուղուն մինչև Փոթի և Բաթումի Սև ծովի ափով: Այն ապահովում է Հայաստանի ամենակարճ մուտքը Եվրոպա, Ռուսաստանի Դաշնություն և Թուրքիա տանող նավահանգիստներ: ՀՀՃՄ-ը շինարարական աշխատանքների ավարտից հետո կնպաստի ավելի կարճ ճանապարհով և ավելի կարճ ժամանակում Հայաստանից դեպի Սև ծով բեռնափոխադրումներին: ՀՀՃՄ-ը հանդիսանում է Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) մի մասը, որը միջազգային տրանսպորտային ծրագիր է` ներառելով ԵՄ-ի և Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի 14 երկրներ և նպատակ հետապնդելով զարգացնելու տրանսպորտի ոլորտում նախաձեռնությունները` այդ թվում և ճանապարհային միջանցքների ստեղծումը:

ՀՀՃՄ-ն բաժանված է հետևյալ մասնաբաժինների`

· Մասնաբաժին 1 - Երևան/Հյուսիս Աշտարակի արվարձանը; երկկողմանի(2x2) 11.4 կմ երկարությամբ հատվածի բարելավում,

· Մասնաբաժին 2 - Աշտարակից Թալին` մոտավորապես 41.9 կմ երկարությամբ, 2 գոտուց անցումը 4 գոտու,

· Մասնաբաժին 3 - Թալինից Գյումրի տանող 46.17 կմ երկարությամբ հատված` 2 գոտուց անցումը 4 գոտու: Թալին-Լանջիկ հատվածը (մոտ` 18.7 կմ) կֆինանսավորվի ԱԶԲ-ի կողմից: Լանջիկ-Գյումրի հատվածը (մոտ` 27.47 կմ) կֆինանսավորվի Կազմակերպության և ԵՄ-ի կողմից, ՀՆԳ-ի միջոցով,

· Հյուսիսային Մասնաբաժին1 - Գյումրիից մինչև Վրաստանի սահմանը` Բավրա հատվածի բարելավում` երկգծանի ճանապարհի 70 կմ երկարությամբ, ներառյալ` Գյումրու անցակետը

 

Նկար 1. Մեղրի – Բավրա` Հյուսիս – Հարավ ճանապարհային միջանցք (556 կմ)

(Գծապատկերը նայել անգլերեն տարբեկարակում)

 

Ծրագիրը բաղկացած է 170 կմ երկարությամբ 1-ին, 2-րդ և 3-րդ մասնաբաժինների և Հյուսիսային Մասնաբաժնի բարելավումից: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 381 մլն եվրո: 1-ին և 2-րդ Մասնաբաժինները ֆինանսավորվում են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից (133 մլ. եվրո) և ներկայումս իրականացման փուլում են: Թալինից Գյումրի 3-րդ մասնաբաժինը (144 մլն եվրո) նախապատրաստական փուլում է և պետք է ֆինանսավորվի Կազմակերպության կողմից` ԱԶԲ-ի հետ համատեղ: ԱԶԲ-ն կֆինանսավորի Թալին - Լանջիկ հատվածը, իսկ Կազմակերպությունը` Լանջիկ – Գյումրի հատվածը ՀՆԳ-ի Օժանդակության աջակցությամբ: ՀՆԳ-ի աջակցությունը պլանավորված է նաև Հյուսիսային հատվածի նպատակայնության ուսումնասիրությունները իրականացնելու համար:

____________________________

1 Հյուսիսային Մասնաբաժնի իրականացման ուսումնասիրությունները կմշակվեն Մասնաբաժին 3-ի իրականացման ժամանակաշրջանի ընթացքում, և աշխատանքները կֆինանսավորվեն հետագա վարկի ներքո:

 

1.3. Նպատակները`

Տրանսպորտային ոլորտի զարգացումը մեծ նշանակություն ունի Հայաստանի` որպես միջինից ցածր եկամուտ ունեցող երկրի կայուն տնտեսական աճի ապահովման և աղքատության կրճատման գործընթացում: Զարգացած տրանսպորտային ենթակառուցվածքը կրճատում է ձեռնարկատիրությամբ զբաղվելու ծախսերը, ներգրավվում է օտարերկրյա ներդրումները, նպաստում է բեռնափոխադրման երթևեկության աճին, և, ընդհանուր առմամբ, նպաստում է տնտեսական գործունեության աճին և տարածաշրջանային ներգրավվածությանը:

ԵՀ Հայաստանի 2007-2013թթ. ռազմավարության փաստաթուղթը (CSP) և 2011-2013թթ. Ազգային Ինդիկատիվ ծրագիրը (NIP) սահմանում են տնտեսական զարգացումը, աղքատության կրճատումը և սոցիալական հավասարությունը, ինչպես նաև մասնավոր ոլորտի ուժեղացումը անձնական ձեռնարկատիրության ոլորտը, որոնք հանդիսանում են Հայաստանին ցուցաբերվող ԵՄ-ն աջակցության` ութից երրորդ և չորորդ առաջնահերթությունները: Ավելին, ութերորդ նպատակը վերաբերում է տարածաշրջանային համագործակցության ընդլայնված ջանքերին: Մարդկանց և ապրանքների տեղաշարժի բարելավումը ամբողջովին համապատասխանում է ԵՄ նշված երեք տարածաշրջանային նպատակներին: Ծրագիրը կբարելավի տրանսպորտային կապերը, կվերացնի ենթակառուցվածքների խոչընդոտների (ինպես ներկայացված է ԵՄ և Արևելյան Գործընկերության երկրների միջև տրանսպորտային համագործակցության 2011թ.-ի հոկտեմբերի Միասնական Հռչակագրում) և այդպիսով կխթանի մասնավոր ոլորտին և ամբողջ տարածաշրջանի զարգացմանը:

Ծրագիրը լրացնում է նմանատիպ նպատակներ հետապնդող այլ նախաձեռնություններին, մասնավորապես` ՄԱԶԾ-ի` որպես ԾԻԳ-ի հետ համատեղ և Պետական եկամուտների կոմիտեի հետ համագործակցությամբ Տրանսպորտի և կապի նախարարության կողմից իրականացված Բագրատաշեն, Բավրա և Գոգավան սահմանային անցակետերի (ԲԲԳԱ) արդիականացմանն ուղղված ծրագիրը: ԲԲԳԱ ծրագիրը համաֆինանսավորվում է Կազմակերպության, ՎԶԵԲ-ի, ԵՄ (երկուսն էլ «Հարավային Կովկասում Սահմանների համալիր կառավարման համակարգի» աջակցության շրջանակներում` ՀՆԳ-ի միջոցով) և ՄԱԶԾ-ի:

Կազմակերպությանը ներկայացվել է նաև Վանաձորից Վրաստանի սահմանն ընկած ու Երևանից դեպի Թիֆլիս M6 միջպետական ճանապարհի հյուսիս - արևելյան (Բագրատաշեն) ճանապարհահատվածի վերակառուցման ֆինանսավորման հայց: Այս ճանապարհն ակնկալվում է համաֆինանսավորվել Համաշխարային Բանկի կողմից, ինչը կնպաստի տարանցիկ և գյուղական համակարգերին ստեղծել ավելի սերտ կապեր Վրաստանի հետ: Նպատակայնության ուսումնասիրություններին ուղղված Տեխնիկական աջակցության դրամաշնորհը հաստատվել է ԵՆԲ-ի կողմից կառավարվող Արևելյան Գործնկերության Տեխնիկական Աջակցության Վստահության Հիմնադրամի կողմից, և նպատակայնության ուսումնասիրությունները նախաձեռնվել են 2014թ-ի մարտին:

1.4. Գործողությունները և Ծրագրի գնահատված բյուջեն

ՀՀՃՄ-ը երկգոտի ճանապարհ է, բացառությամբ 11.4 կմ երկարությամբ M-1 (Երևան-Աշտարակ) և M-2 (Երևան-Արարատ) հատվածների, որոնք երկկողմանի երկգոտի են: Ձմռանը ձյունը կարող է խոչընդոտ հանդիսանալ ճանապարհի անցման համար, և պայմանները ավելի ծանր են հատկապես Շիրակում, Գյումրիի հյուսիսում և հարավում, որտեղ ջերմաստիճանը կարող է -300 -ից ցածր լինել:

Աշխատանքների համար շինարարության գնահատված արժեքը կազմում է 381.000.000 եվրո (502 միլիոն դոլար)` առանց ԱԱՀ-ի: Հյուսիսային Մասնաբաժնի արժեքը հիմնված է միայն նախնական գնահատումների վրա և հետագայում կմշակվի, երբ նպատակայնության ուսումնասիրությունը և մանրամասն նախագիծը և աշխատանքների արժեքի գնահատումն ավարտված են: Մյուս Մասնաբաժինների արժեքները հիմնված են մանրամասն նախագծման գնահատումների և/կամ ստորագրված պայմանագրերի վրա:

Ծրագիրն արդեն մեկնարկել է 1-ին և 2-րդ Մասնաբաժիներով (ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ), որոնք նախատեսված է ավարտել մինչև 2016թ-ի վերջը: Մասնաբաժին 3-ը (ֆինանսավորվում է ԱԶԲ-ի և Կազմակերպության կողմից համատեղ) պլանավորված է սկսել մինչև 2014թ.-ի դեկտեմբերը և ավարտել մինչև 2018թ-ի վերջը: Մասնաբաժին 3-ի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման» (ՇՄԱԳ) ծրագիրը, նպատակայնության ուսումնասիրությունների և մանրամասն նախագծման փաստաթղթերն ավարտված են, իսկ մրցութային փաստաթղթերը մշակման փուլում են: Մասնաբաժին 3-ի ԱԶԲ-ի բաժնի համար ՏԱ խումբը տեղում կլինի մինչև 2014-ի դեկտեմբերը, իսկ Մասնաբաժին 3-ի ԵՆԲ-ի բաժնի համար ՏԱ խումբը տեղում կլինի մինչև 2015-ի մարտի վերջը: Հյուսիսային Մասնաբաժինը կարիքը ունի նախագծային աշխատանքի և ակնկալվում է իրականացնել 2015թ-ի վերջից մինչև 2019թ-ն ընկած ժամանակահատվածում:

 Ծրագրի գնահատված բյուջեն

Անվանում

Մասնաբաժին

Մասնաբաժին

Մասնաբաժին

Մասնաբաժին

Ընդհանուր

 

1

2

3

4

US$

EURO2

         

 (միլիոն)

Հողի արժեքը

 

5.8

8.93

 

14.7

11.2

Հողի աշխատանքներ

1.40

27.10

34.70

27.00

90.20

68.36

Գլխավոր կամրջային կառուցվացքներ

           

Հիմնական կառուցվացքներ

2.70

15.71

21.10

18.00

57.51

43.58

Դրենաժային կառուցվացքներ, ներառյալ ջրատար խողովակներ

0.58

15.90

1.66

1.20

19.32

14.64

Պահպանվող կառուցվացքներ

           

Ճանապարհային աշխատանքներ և ճամփեզր

11.50

51.00

53.30

41.00

156.80

118.84

Անվտանգության միջոցառումներ (մեխանիկական և էլեկտրական)

   

5.40

3.90

9.30

7.05

Մոնտաժային աշխատանքներ (մեխանիկական և էլեկտրական)

0.47

072

0.63

0.40

2.22

1.68

Բնապահպանման միջոցառումներ

 

0.80

   

0.80

0.61

Այլ ծախսեր3

2.30

9.50

13.40

9.80

35.00

26.53

Ընդամենը

18.93

126.53

139.12

101.30

385.88

292.46

Նախնական ուսումնասիրություններ4

0.16

9.46

13.70

9.90

33.22

25.18

Հսկողություն

   

10.00

8.80

18.80

14.25

Հիմնական ծախսեր

19.09

135.99

162.82

120.00

437.89

331.89

Արտակարգ իրավիճակներ

0.95

6.50

15.00

 

22.45

17.02

Գնաճ

 

12.90

0.33

 

13.23

10.03

Շինարական ընթացքում առաջացած տոկոսաշահույթ5

   

11.45

17.17

28.62

21.69

Ծրագրի ընդհանուր արժեքը

20.04

155.39

189.59

137.17

502.19

380.62

             
             

Երկայնքը կմ

11.23

41.9

45.7

45.7

 

144.5

Արժեքը եվրո/կմ

1.29

2.46

2.70

1.99

 

2.3

Մասնաբաժին

Ֆինանսավորման աղբյուրը

Գումարը

Մասնաբաժին 1

ԱԶԲ

133 միլիոն եվրո

Մասնաբաժին 2

Մասնաբաժին 3

ԱԶԲ

72 միլիոն եվրո

ԵՆԲ

60 միլիոն եվրո

ՀՆԳ

12 միլիոն եվրո

Մասնաբաժին 4

Կհաստատվի

103.96 միլիոն եվրո

ԵՄ/ՀՆԳ Օժանդակության շահառուն և վարկառուն Միջազգային ֆինանսական հաստատությունների հետ ֆինանսական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետութունն է:

ՀՆԳ Օժանդակությունը կաջակցի Ծրագրին առնչվող հետևյալ գործողություններին (միասին՝ «Գործողություն»)`

- Ծրագրի Մասնաբաժին 3-ի` Լանջիկ-Գյումրի հատվածի աշխատանքներ և մատակարարումներ («ԵՄ/ՀՆԳ-ԵՆԲ-ի բաժին»),

- Մասնաբաժին 3-ի ԵՄ/ՀՆԳ-ԵՆԲ-ի բաժնի աշխատանքների վերահսկողություն, ներառյալ վճարման հավաստագրումը, շինարարական փորձարկումները, պայմանագրային ճշգրտումները, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, խորհրդատվություն կապալառուի ընտրության/գնահատման հարցում:

- Գյումրիից Բավրա (ներառյալ Գյումրիի շրջանցիկ ճանապարհը) ձգվող Հյուսիսային Մասնաբաժնի նպատակայնության ուսումնասիրություն, նախնական նախագծում, շրջակա միջավայրի գնահատում, մանրամասն նախագծում և մրցութային փաստաթղթեր: Գործողությունները կներառեն նաև առաջարկվող այլընտրանքները և համապատասխան ծախսերի նախահաշիվները, հողատարածքների հնարավոր օտարման և տարաբնակեցման հնարավորությունները, բնապահպանական և հնագիտական գործունեության ազդեցությունը, շահառուների միջև խորհրդակցությունները, հիմնական շահառուներին ուղղված խորհուրդները, Տարածքի Օտարման և Տարաբնակեցման վերջնական Ծրագրի (ՏՕՏԾ) նախապատրաստումը, վերջնական ՇՄԱԳ կամ Շրջակա Միջավայրի Նախնական Գնահատումը (ՇՄՆԳ), այն ամենը, ինչը պահանջվում է 2009թ-ին Սանիտարական և բուսասանիտարական խնդիրներին (SPS), Բնապահպանական Կառավարման Պլանին (EMP), և այլ փաստաթղթերին համապատասխան, որոնք պահանջվում են Հայաստանի Հյուսիս - Հարավ Ճանապարհային Միջանցքի Գյումրիի շրջանցիկ ճանապարհահատվածի և Գյումրիից Բավրա հատվածի համար: ՀՆԳ-ի ՏԱ-ն կաջակցի նաև Հայաստանի Կառավարությանը` Հյուսիսային Մասնաբաժնի համար ֆինանսավորման հայցերի նախապատրաստման գործում:

1.4.1. ԵՄ/ՀՆԳ օժանդակությամբ ֆինանսավորվող գործողությունները

ԵՄ/ՀՆԳ Ներդրման ծրագիրը պիտի ներառի հետևյալ երկու բաղադրիչները`

- 6.000.000 եվրո արժողությամբ ներդրումային դրամաշնորհ (այսուհետ` «ԵՄ/ՀՆԳ Ներդրումային դրամաշնոր»), որը կօգտագործվի շինարարական աշխատանքների և մատակարարումների ֆինանսավորման համար, ներառյալ՝ հողային աշխատանքները, ընդհանուր կառույցները, կոյուղին, այդ թվում՝ ստորգետնյա խողովակները, ճանապարհային աշխատանքները, անվտանգության միջոցառումները, էլեկտրական և մեխանիկական աշխատանքները, բնապահպանական միջոցառումները և այլն` 3-րդ Մասնաբաժնի ԵՄ/ՀՆԳ - ԵՆԲ-ի բաժնի համար:

- 6.000.000 եվրո արժողությամբ տեխնիկական աջակցության բաղադրիչը (այսուհետ՝ «ԵՄ/ՀՆԳ ՏԱ Օժանդակություն»), որը կօգտագործվի հետևյալի ֆինանսավորման նպատակով`

- (i) 3-րդ Մասնաբաժնի ԵՄ/ՀՆԳ-ԵՆԲ-ի բաժնի աշխատանքների հսկողության հետ կապված ծախսեր (մոտավորապես` 3.700.000 եվրո) և

- (ii) Հյուսիսային Մասնաբաժնի նախապատրաստման համար ՆՈՒ, ՇՄԱԳ և ՄՆ-ի ծախսեր (մոտավոր 2.300.000 եվրո): ԵՄ/ՀՆԳ ՏԱ Օժանդակության ճշգրիտ բաշխումն ըստ վերոնշյալ գործողությունների կորոշվի այդ գործողությունների և համապատասխան տեխնիկական առաջադրանքների նախահաշիվները վերջնականացվելուց հետո:

Վերը նշված ԵՄ/ՀՆԳ ՏԱ Օժանդակության ծախսերի հաշվարկները հիմնված են Հայաստանում նույնատիպ ուսումնասիրությունների նախկին փորձի և տրանսպորտի և կապի նախարարության հետ ունեցած խորհրդակցությունների վրա, որն այս պահին նախապատրաստում է ուսումնասիրությունների, ինչպես նաև աշխատանքների վերահսկողության համար տեխնիկական առաջադրանքը:

Գործողության հաջող իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է համագործակցություն համապատասխան բոլոր շահառուների միջև: Մասնավորապես` Բնապահպանության նախարարությունը, Մշակույթի նախարարությունը, Քաղաքաշինության և Ֆինանսների նախարարությունները պետք է տեղեկացված լինեն Գործողության բոլոր փուլերում:

ԵՄ/ՀՆԳ ՏԱ բաղադրիչը կձեռնարկվի մի քանի փուլերով` հետևյալ արդյունքներին հասնելու նպատակով`

Գյումրիի շրջանցիկ ճանապարհ և Գյումրի-Բավրա ճանապարհային հատված`

Փուլ 1` Նպատակայնության ուսումնասիրություն, Նախնական նախագծում և Տնտեսագիտական գնահատում,

Փուլ 2` Մանրամասն նախագծում (ներառյալ` վերջնական ՀՕՏԾ, ՇՄԱԳ և այլն),

Փուլ 3` Մրցութային փաստաթղթերի և վերջնական հաշվետվության նախապատրաստում,

Փուլ 4` Երաշխիքային ժամկետ (6 ամսվա ընթացքում մանրամասն նախագծմանն առնչվող հիմնական հարցերի լուծման համար հասանելի մնացած միջոցներ)

Մասնաբաժին 3 Լանջիկ-Գյումրի ճանապարհահատված`

Շինարարության վերահսկողություն և հաշվետվությունների պատրաստում:

Յուրաքանչյուր փուլի արդյունքները պետք է հաստատվեն ԾԻԳ-ի կողմից` խորհրդակցելով տրանսպորտի և կապի նախարարության հետ` նախքան հաջորդ փուլին անցնելը: Ակնկալվում է, որ հաստատման գործընթացը չի գերազանցի երեսուն (30) օրացուցային օրը, հետևաբար ուսումնասիրության ամբողջ ընթացքը չի գերազանցի 18 ամիսը: 3-րդ Մասնաբաժնի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերահսկողության տևողությունը կապված է շինարարության տևողության հետ (գնահատված է 36 ամիս` գումարած 12 ամիս` որպես թերությունների շտկման ժամանակահատված):

 1.5. Ակնկալվող արդյունքներ և ցուցանիշներ

 Ծրագրի իրականացման արդյունքում ճանապարհային հնարավորությունները կընդլայնվեն, կբարելավվի միջանցքի հարթ և հավասար մակերեսի պայմանները, ճանապարհից օգտվողները շատ ժամանակ կխնայեն, ինչպես նաև կկրճատվի մեքենաների գործարկման ծախսերը և կնվազի տրանսպորտային պատահարների ռիսկը:

 Ակնկալվում է, որ Ծրագիրը կխթանի Հայաստանի և նաև Վրաստանի տնտեսական և սոցիալական զարգացմանը և կաջակցի տարածաշրջանային ինտեգրացիայի և փոխկապվածության բարելավմանը: Բարելավված տրանսպորտային պայմանները նաև կնպաստեն գործարար միջավայրի բարելավմանը և մասնավոր հատվածի գործունեությանն ու առևտրին տարածաշրջանում:

 Ծրագրի իրականացման արդյունքում կլինեն`

- Մեղրիից Բավրա 556 կմ երկարությամբ բարելավված և վերակառուցված ճանապարհ,

- Ծրագրի ճանապարհին գերբնակվածության կրճատում և ծառայությունների մակարդակի բարելավում,

- Ճանապարհից օգտվողների ծախսերի, ներառյալ` մեքենաների գործարկաման ծախսերի կրճատում և ժամանակի խնայում,

- Ճանապարհային անվտանգության պայմանների բարելավում` տրանսպորտային պատահարների մեծ քանակով կրճատման միջոցով, և

- Տարանցիկ երթևեկության պայմանների բարելավում:

3-րդ Մասնաբաժնի վերահսկողության տեսանկյունից ԵՄ/ՀՆԳ ՏԱ արդյունքը անվտանգ իրականացման ապահովումնէ, որը բխում է ֆինանսավորողների և այլ շահառուների պահանջներից: ՏԱ-ի այս բաժնի արդյունքն ապահովում է կանոնավոր հաշվետվությունները, խորհրդատվությունները, հավաստագրումը, փորձարկումները և այլն:

Հյուսիսային Մասնաբաժնի (Գյումրի-Բավրա հատվածներ) համար ՆՈՒ-ին, ՇՄԱԳ-ին, Նախնական Նախագծմանը (ՆՆ) և Մանրամասն Նախագծմանը (ՄՆ) առնչվող ԵՄ/ՀՆԳ ՏԱ գործունեության արդյունքը Հայաստանի կառավարությանը, տրանսպորտի և կապի նախարարությանը, դոնոր կազմակերպություններին, ներդրողներին և այլոց պահանջվող տեղեկատվությամբ, վերլուծություններով և խորհրդատվություններով ապահովումն է` գնահատումը մեկնարկելու նպատակով, որն էլ իր հերթին կնպաստի Հյուսիսային Մասնաբաժնի շինարարական աշխատանքների և շինարարության վերահսկողության համար խելամիտ ժամանակում ֆինանսավորման համաձայնագրերի կնքմանը:

1.5.1. Ցուցանիշներ

Շահութաբերության վերլուծությունը հիմնված է եղել Երևանի հյուսիսից դեպի Վրաստանի հետ Հայաստանի սահմանն ընկած հատվածներում (Մասնաբաժիններ 1, 2, 3, Հյուսիսային Մասնաբաժին) իրականացվող աշխատանքների վրա: Տնտեսական եկամուտը (ՏԵ) գնահատված է շուրջ 8% բազային դեպքում և տնտեսապես արդարացված է:

Ակնկալվող արդյունքների չափման և մոնիթորինգի ցուցանիշներն են`

- Կառուցվող կամ վերակառուցվող ճանապարհի երկարությունը - 170 կմ

- Տրանսպորտային միջոցների միջին թիվը օրվա կտրվածքով (երթևեկության բարելավված հոսքեր) - 8000

- Ժամանակի խնայումը տարեկան կտրվածքով - 11.6 մ եվրո տարեկան

- Տրանսպորտային միջոցների գործարկման ծախսերի խնայումը տարեկան կտրվածքով - 13.4 մ եվրո տարեկան

- Տարեկան կտրվածքով փրկված կյանքերի թիվը - 15 կյանք:

Ակնկալվում է, որ Ծրագրի շրջանակներում շինարարության ընթացքում կստեղծվի մոտ 21000 մարդ/տարի ուղղակի և անուղղակի աշխատատեղ:

2.Վայրը և տևողությունը

2.1 Վայրը

Գործողության վայրը կլինի Հայաստանը:

2.2 Տևողությունը

Գործողության իրականացումը կսկսվի Համաձայնագիրը երկու կողմերից վերջինի ստորագրման հաջորդ օրվանից և կավարտվի 68 ամսվա ընթացքում:

3. Իրականացումը

3.1. Կազմակերպչական կազմը և պարտականությունները

Կազմակերպությունը պատասխանատու կլինի Գործողության ընդհանուր կառավարման և մոնիթորինգի համար` համաձայն ներքին կանոններին և ընթացակարգերին, ինչպես ներկայացված է ստորև:

ԾԻԳ-ը հաշվետու է տրանսպորտի և կապի նախարարությանը, ծրագրի Կառավարման Խորհրդին (ԿԽ, որը նախագահում է ՀՀ վարչապետը), Կազմակերպությանը և ԱԶԲ-ին:

ԵՄ/ՀՆԳ օժանդակության ԵՄ/ՀՆԳ Ներդրումային Դրամաշնորհի բաղադրիչի դեպքում կազմակերպությունը ենթապատվիրակում է պայմանագրի կնքումը տրանսպորտի և կապի նախարարությանը, որին կաջակցեն ԾԻԳ-ը և վերահսկողության ինժեները: Տրանսպորտի և կապի նախարարությունը (ԾԻԳ-ի միջոցով) պատասխանատու կլինի մրցույթների մեկնարկման համար, մինչդեռ հայկական կողմից պայմանագրերը կստորագրվեն Տրանսպորտի և կապի նախարարության և ԾԻԳ-ի կողմից: Տրանսպորտի և կապի նախարարությունը/ԾԻԳ-ը կիրականացնեն գնումների ընթացակարգերը` ըստ Կազմակերպության գնումների ուղեցույցի, որը հասանելի է Կազմակերպության կայքում և ուժի մեջ է մտնում այն ժամանակ, երբ մեկնարկում է համապատասխան մրցութային ընթացակարգը: Կազմակերպությունը կվերահսկի Տրանսպորտի և կաի նախարարության/ ԾԻԳ-ի կողմից իրականացվող մրցույթի ընթացքը` համաձայն ներքին կանոնների և ընթացակարգերի, այդ թվում` ապահովելով մրցութային փաստաթղթերի և գնումների ընթացակարգերի ընթացքում յուրաքանչյուր քայլի արդյունքների վերաբերյալ ակնկալվող «առարկություններ չկան»-ը:

ԵՄ/ՀՆԳ Օժանդակության ԵՄ/ՀՆԳ ՏԱ բաղադրիչի դեպքում Կազմակերպությունը կգործի որպես Պայմանագիրը ստորագրող մարմին` պետական գնումների ընթացակարգերի նպատակով: Ծառայությունների գնումը կիրականացվի Կազմակերպության ստանդարտ ընթացակարգերին համապատասխան:

3.2 ԵՄ/ՀՆԳ Օժանդակության վճարումները

3.2.1. Պայմանագիրը ստորագրող մարմնի կողմից Կազմակերպությանը կատարվող վճարումները

Պայմանագիրը ստորագրող մարմինը ԵՄ-ՀՆԳ օժանդակությունը կփոխանցի Կազմակերպությանը` համաձայն Հատուկ Պայմանների 4-րդ և 7-րդ Հոդվածների:

ԵՄ/ՀՆԳ Օժանդակությունը Կազմակերպության հաշվապահական հաշվառման գրքերում կապահովի անտոկոս (ոչ դրական ոչ բացասական) հաշվի վրա` Պայմանագիրը ստորագրող Մարմնի անունից:

3.2.2 Կազմակերպության վճարումները Հայաստանին

Կազմակերպությունը ՀՆԳ Ներդրումային դրամաշնորհին առնչվող և ԵՆԲ ֆինանսական պայմանագրով մասհանված ցանկացած գումար կփոխանցի Հայաստանի կողմից բացված և տիրապետվող երկու առանձին հաշիվների: Հաշիվները տեղակայված են Ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանում` որպես Հայաստանի միասնական գանձապետական հաշվի առանձին ենթահաշիվներ (յուրաքանչյուրը` «Գանձապետական Հաշիվ»): Գանձապետական հաշիվները կլինեն անտոկոս: Փոխանցված գումարներից չի գանձվի կառավարման վճար:

Հայաստանը (Ֆինանսների նախարարության միջոցով) Կազմակերպությանը կներկայացնի ԵՆԲ ֆինանսական պայմանագրի ներքո և ԵՄ/ՀՆԳ Ներդրումային դրամաշնորհից մասհանումներ կատարելու համար պահանջվող փաստաթղթերը և ապացույցները: Կազմակերպությունը կիրականացնի ստացված փաստաթղթերի հսկողությունը և համամասնորեն կկատարի մասհանումներ ՀՆԳ Ներդրումային Դրամաշնորհից և Կազմակերպության վարկից:

Եթե Հայաստանը Կազմակերպությանը բավարարող կերպով իրականացրել է ԵՆԲ ֆինանսական պայմանագրի ներքո մասհանումների համար նախապայմանները, բայց ՀՆԳ Ներդրումային Դրամաշնորհի համապատասխան մասը Պայմանագիրը ստորագրող մարմնի կողմից չի վճարվել Կազմակերպությանը մինչև նախապայմանների իրականացումը, Կազմակերպությունն իրավունք ունի կատարելու համապատասխան մասհանում ԵՆԲ ֆինանսական պայմանագրի ներքո, իսկ ՀՆԳ Ներդրումային Դրամաշնորհի համապատասխան մասը կմասհանի Պայմանագիրը ստորագրող մարմնի կողմից դրանք ստանալուց հետո:

3.2.3. Վճարումները կապալառուներին

ԾԻԳ-ը ֆինանսների նախարարությանը կներկայացնի Ծրագրի հաշվին (բացված Կենտրոնական գանձապետարանում ԾԻԳ-ի անունով) Գանձապետական Հաշվից վճարումներ կատարելու հայցադիմում, որը կուղեկցվի ծախսերը և կանխիկ հոսքերի կանխատեսումները հիմնավորող փաստաթղթերով: Ստացված փաստաթղթերի հիման վրա ֆինանսների նախարարությունը միջոցները կփոխանցի ծրագրի հաշվին: Այնուհետև ԾԻԳ-ը անմիջականորեն կփոխանցի վճարումները կապալառուներին ծրագրի հաշվից:

ԵՄ/ՀՆԳ Օժանդակության ԵՄ/ՀՆԳ ՏԱ բաղադրիչի դեպքում Կազմակերպությունը պատասխանատու կլինի ընտրված խորհրդատուներին վճարումների համար` համաձայն համապատասխան ծառայությունների պայմանագրերի պայմանների:

Կազմակերպությունը Համագործակցության համաձայնագիր կկնքի Տրանսպորտի և կապի նախարարության/ԾԻԳ-ի հետ` իրականացման ՀՆԳ ՏԱ գործողությունների իրականացման նպատակով` սահմանելով նրանց համագործակցության համար դրույթներ և պայմաններ` ՏԱ նպատակներին հասնելու տեսանկյունից:

4. Մոնիթորինգ, հաշվետվողականություն, գնահատում և աուդիտ

4.1 Մոնիթորինգ

Կազմակերպությունը պատասխանատու է Գործողության իրականացման մոնիթորինգի համար: Շարունակական տեխնիկական և ԵՄ/ՀՆԳ Ներդրումային դրամաշնորհի դեպքում` ֆինանսական մոնիթորինգը իրականացվում է ԾԻԳ-ի կողմից: ԾԻԳ-ը կստեղծի Ծրագրի համար տեխնիկական և ֆինանսական մոնիթորինգի համակարգ, որը կնպաստի առաջընթացի հաշվետվություններին և ներքին վերահսկողության պահպանմանը:

Բացի այդ, հնարավորության դեպքում Կազմակերպության հետ համատեղ Պայմանագիրը ստորագրող մարմնի կողմից հատուկ մշակված տեխնիկական առաջադրանքի հիման վրա անմիջականորեն վարձված անկախ խորհրդատուները կարող են իրականացնել արտաքին մոնիթորինգ` հիմնվելով արդյունքամետ մոնիթորինգի համակարգի վրա, որը սկզբունքորեն կսկսվի ծրագրի գործողություններից 6 ամիս անց և կավատվի ամենաուշը գործարկման իրականացման փուլի ավարտից վեց ամիս առաջ: Պայմանագիրը ստորագրող մարմինը անվազն ամիսը մեկ անգամ Կազմակերպությանը կծանուցի` նախքան յուրաքանչյուր արդյունքամետ մոնիթորնգը` ապահովելու համար, որ Կազմակերպությունում կա համապատասխան անձնակազմ:

Կազմակերպությունն ունի լրացուցիչ մոնիթորինգի իրավունքներ, որոնք ապահովում են, որ`

(i) Հայաստանը պետք է տրամադրի տեղեկատվություն ԵՀ-ԵՆԲ բաժնի համար ֆինանսավորման, գնումների, իրականացման, գործարկման և շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ,

(ii) ԵՀ-ԵՆԲ բաժնի ցանկացած նյութական փոփոխություն պետք է հաստատվի Կազմակերպության կողմից, որը վերաբերում է, ի թիվս այլոց, ԵՀ-ԵՆԲ բաժնի գնին, նախագծմանը, պլաններին, ժամանակացույցին կամ ծախսերի ծրագրավորմանը կամ ֆինանսական պլանին:

Հայաստանը Եվրոպական Միության իրավունքի համապատասխան մանդատային դրույթներով պահաջվելու դեպքում Կազմակերպության, ինչպես նաև Եվրոպական Միության այլ հաստատությունների կամ մարմինների կողմից նշանակված անձանց կթույլատրի` ա) այցելել տեղանքներ և դիտարկել ԵՀ-ԵՆԲ բաժնի ներքո աշխատանքները, բ) Հայաստանի ներկայացուցիչների հետ հարցազրույց անցկացնել և չարգելել կապերը Ծրագրում ներառված կամ Ծրագրի հետ առնչություն ունեցող այլ անձանց հետ, գ) ուսումնասիրել Վարկառուի` Ծրագրի իրագործմանն առնչվող հաշվապահական գրքերն ու գրառումները և օրենքով թույլատրված կարգով հնարավորություն ունենալ պատճենել այդ փաստաթղթերը:

Գործողությունը մոնիթորինգի կենթարկվի Կազմակերպության ստանդարտ ընթացակարգերին համապատասխան: Մոնիթորինգը և գնահատումը հիմնված կլինեն Գործողության սահմանված արդյունքների առաջընթացի պարբերական գնահատման վրա` ուղղված դրա նպատակներին հասնելուն, ինչպես նշված է սույն Համաձայնագրում:

4.2 Հաշվետվողականություն

Պայմանագիրը ստորագրող մարմնին հաշվետվողականությունը պետք է ներառի հետևյալը.

Սույն Համաձայնագրի Ընդհանուր պայմանների հոդված 2-ի դրույթներին համապտասխան Կազմակերպությունը Պայմանագիրը ստորագրող մարմնին կտրամադրի Գործողության իրականացման վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն: Այդ նպատակով Կազմակերպությունը կմշակի առաջընթացի տարեկան հաշվետվություններ, ներառյալ` վերջնական հաշվետվություն, որոնցից յուրաքանչյուրը կներառի բովանդակային և ֆինանսական մասեր:

Առաջընթացի հաշվետվությունները պետք է անմիջականորեն վերաբերեն Ծրագրում ներկայացված համապատասխան Գործողությանը, և, համաձայն Ընդհանուր պայմանների հոդված 2.4-ի, առնվազն ներառեն`

- Գործողության նկարագիրն ու բնույթը,

- Հաշվետու ժամանակահատվածում իրականացված գործողությունները (այսինքն` սույն Համաձայնագրով նախատեսված Գործողության նկարագրությանն ու գործողություններին անմիջականորեն առնչվող),

- Ծագած դժվարությունները և խնդիրները լուծելու նպատակով ձեռնարկված միջոցառումները,

- Իրականացման մեջ կատարված փոփոխությունները,

- Վերը նշված ցուցանիշներին համաձայն չափված ձեռքբերումները/արդյունքները,

- Հաջորդ 12 ամիսների համար աշխատանքային ծրագիրը, ներառյալ` նպատակները, ձեռքբերումների ցուցանիշները:

Ի լրումն վերը նշվածի` վերջնական հաշվետվությունը պետք է ներառի նաև տեղեկատվություն ՀՆԳ Օժանդակությունը որպես ֆինանսավորման աղբյուր սահմանելու չափանիշները, ինչպես նաև Գործողության ամբողջական ամփոփումը:

Հաշվետվությունները պետք է ներկայացվեն անգլերեն լեզվով: Հաշվետվությունները պետք է ներկայացվեն վերը նշված ընդմիջումներով` համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի ավարտից 6 ամսվա ընթացքում` բացառությամբ վերջնական հաշվետվության (որն ակնկալվում է ներկայացնել աշխատանքների համար թերությունների ծանուցման ժամանակաշրջանի ավարտից անմիջապես հետո): Հաշվետվությունները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով, վերջնական հաշվետվության դեպքում` թղթային տարբերակով Հատուկ պայմաններում նշված Պայմանագիրը ստորագրող մարմնի հասցեով:

ԵՄ/ՀՆԳ Օժանդակության կառավարման ֆինանսական հաշվետվությունը պետք է բաղկացած լինի նախկին օրացուցային տարվա վերջին և հաշվետու ժամանակաշրջանի վերջին կանխիկ հաշվի մնացորդի ֆինանսական ծանուցումից, արտահոսքերից, առաջացած ծախսերի ընդունելիությունից և լրացուցիչ միջոցներից ու ՀՆԳ Օժանդակությունից առաջացած եկամուտի մանրամասներից, եթե դրանք չեն ներկայացվում առանձին հաշվետվություններով:

4.3 Գնահատում

Գործողության կատարումը Կազմակերպության կողմից կգնահատվի` համաձայն իր ընթացակարգերի` վերը նշված 4.2 բաժնին համապատասխան Պայմանագիրը ստորագրող մարմնին ուղղված վերջնական հաշվետվության շրջանակներում:

Բացի այդ, հատուկ սահմանված տեխնիկական առաջադրանքի հիման վրա Պայմանագիրը ստորագրող մարմնի կողմից անմիջականորեն վարձված անկախ խորհրդատուները ևս կարող են իրականացնել արտաքին գնահատումներ (մասնավորապես` ՀՆԳ-ի ընդհանուր գնահատման շրջանակներում): Նման արտաքին գնահատումները կֆինանսավորվեն ծրագրի ֆինանսավորման աղբյուրներից այլ ֆինանսավորման աղբյուրներից: Պայմանագիրը ստորագրող մարմինը կտեղեկացնի տրանսպորտի և կապի նախարարությանը ցանկացած արտաքին առաքելության համար նախատեսված ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ: Տրանսպորտի և կապի նախարարությունը և ԾԻԳ-ը արդյունավետորեն կհամագործակցեն մոնիթորինգի և/կամ գնահատման փորձագետների հետ և, բացի այդ, կտրամադրեն նրանց ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունն ու փաստաթղթերը, ինչպես նաև կապահովեն մուտքը ծրագրի տարածքներ և գործողություններ` ծրագրի բոլոր բաղադրիչների համար:

Գնահատման և մոնիթորինգի առաքելությունների արդյունքները կներկայացվեն տրանսպորտի և կապի նախարարությանը և ԾԻԳ-ին` նման առաքելություններից ստացված արդյունքում արված խորհրդատվությունները հաշվի առնելու համար:

4.4 Աուդիտ

 Երկրորդ տարվա համար ֆինանսական հաշվետվությունը և վերջնական ֆինանսական հաշվետվությունը պետք է ուղեկցվեն անկախ արտաքին աուդիտորի կողմից կազմված աուդիտի հաշվետվությամբ: Աուդիտորը կընտրվի ԵՆԲ-ի կողմից, իսկ աուդիտի ծախսերը կտրամադրվեն ԵՄ/ՀՆԳ Օժանդակությունից:

4.5 Տեղեկատվություն և խորհրդակցություն

Կազմակերպության և Պայմանագիրը ստորագրող մարմնի միջև տեղեկատվական հանդիպումները կկազմակերպվեն տարեկան կամ ծրագրի առաջընթացի վերանայման անհրաժեշտության դեպքում:

5.Հաղորդակցություն և տեսանելիություն

Կազմակերպությունը երաշխավորում է, որ Եվրոպական Միության օժանդակության տեսանելիությունը համարժեք կլինի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք»-ի իրականացմանն աջակցող այլ դոնորների տեսանելիությանը, որը տրամադրված է ԶԼՄ-ներին (օրինակ` Եվրոպական տարբերանշանը պետք է ցուցադրված լինի սույն ծրագրի ներքո ֆինանսավորվող ներդրումներին առնչվող հանրային ծանուցումների դեպքում): Անհրաժեշտության դեպքում հաղորդակցության և տեսանելիության համար կիրառելի ուղեցույցները կարելի է գտնել ուղեցույցներ կիրառելի կլինեն կապի եւ տեսանելիության EսrօpeAid2-ի կայքում:

 Պայմանագիրը ստորագրող մարմինը և Կազմակերպությունը կհրավիրվեն Գործողությանն առնչվող տեսանելիության միջոցառումներին, որոնք կարող են կազմակերպվել սույն Հմաձայնագրի վավերականության ժամկետի ընթացքում:

_________________________________________________________________________

2 http://ec.europa.eu/europeaid/funding/communication-and-visibility-manual-eu-external-actions_en

 

Հավելված III

Գործողության բյուջեն

(բյուջեի ինդիկատիվ բացվածք)

 Օժանդակության համաձայնագիր ENPI/2014/352-267

 

ԵՄ/ՀՆԳ ներդրումային դրամաշնորհային օժանդակություն Ծրագրի Տրանշ 3-ին

6.000.000 Եվրո

ԵՄ/ՀՆԳ ՏԱ օժանդակություն Ծրագրի Տրանշ 3-ին և Հյուսիսային Տրանշին

6.000.000 Եվրո

Ընդհանուր ԵՄ/ՀՆԳ Օժանդակությունը

12.000.000Եվրո

Կառավարման վճար*

440.000Եվրո

Ընդհանուր ԵՄ/ՀՆԳ Ֆինանսավորումը

12.440.000Եվրո

* Հաշվարկված է ՀՆԳ Շրջանակային համաձայնագրի Հոդված 15-ի համաձայն:

 

Ծրագրի ընդհանուր գնահատված արժեքը

 

Ծրագրի ընդհանուր գնահատված արժեքը:

380.620.000 եվրո

- Եվրոպական ներդրումային բանկ` 60 միլիոն եվրո
- Ասիական զարգացման բանկ` 204.66 միլիոն եվրո
- ԵՄ/ՀՆԳ դրամաշնորհ` 12 միլիոն եվրո
- Հյուսիսային Տրանշ (հստակեցվելու է)` 103.96միլիոն Եվրո

 

Կազմակերպության և Պայմանագիրը ստորագրող մարմնի կողմից ֆինանսավորվող ԵՄ/ՀՆԳ-ԵՆԲ Բաժինը ակնկալվում է, որ կֆինանսավորվի հետևյալ կերպ.

Ծրագրի գործողությունները/բաղադրիչները

ԵՆԲ (վարկ)
(եվրո)

ԵՄ/ՀՆԳ
Ներդրումային
դրամաշնորհ(եվրո)

ԵՄ/ՀՆԳ ՏԱ
(եվրո)

Հողատարածք

     

Հողագործական աշխատանքներ

11.000.000

1.100.000

 

Կառույցներ և դրենաժ

11.000.000

1.100.000

 

Ճանապարհների և մայթերի աշխատանքներ

21.000.000

2.100.000

 

Ճանապարհների կահավորում (անվտանգության միջոցառումներ, փողոցների լուսավորություն)

3.000.000

300.000

 

Բնապահպանական միջոցառումներ

1.000.000

100.000

 

Այլ ծախսեր

2.000.000

200.000

 

Հսկողություն

   

3.700.000

Հիմնական ծախսեր (ընդհանուրը)

49.000.000

4.900.000

3.700.000

Չնախատեսված ծախսեր

3.000.000

300.000

 

Գնային տատանումներ

3.000.000

300.000

 

Շինարարության ժամանակահատվածի տոկոսադրույք (եթե հայտնի է)

5.000.000

500.000

 

Խորհրդատվական ուսումնասիրություններ (ՆՈՒ-ներ, մանրամասն նախագծում, պայմանագրային փաստաթղթեր)

   

2.300.000

Ընդամենը

60.000.000

60.000.000

60.000.000