ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
30 նոյեմբերի 2022 թ. |
N 3239-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐԱ ԱԼԲԵՐՏԻ ԴԱՎԹՅԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ N ԳԲ 00051 ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ N 0001 ՆԵՐԴԻՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 1998-Ն որոշման N 1 հավելվածի 35-րդ կետով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 659-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետով և հիմք ընդունելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 28-ի N 26/11 եզրակացությունը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Ուժը կորցրած ճանաչել անհատ ձեռնարկատեր Արա Ալբերտի Դավթյանին տրամադրված՝ Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման N ԳԲ 00051 լիցենզիան և 0001 ներդիրը:
2. Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետին` սույն հրամանը ստորագրվելուց հետո եռօրյա ժամկետում ծանուցել անհատ ձեռնարկատեր Արա Ալբերտի Դավթյանին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ա. Սիմոնյանին:
Նախարար` |
Գ. Սանոսյան |